Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 24

    Բարի գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն և կա-րոտներին հաղորդող լինեն: Իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հավիտենական կյանք ձեռք բերեն: Ա Տիմոթեոս 6.18, 19:YRPArm 250.1

    Քրիստոսի եկեղեցու առաքելությունը կործանվող մեղավորներին փրկելն է: Այն պետք է մարդկանց իմացնի Աստծո սիրո մասին և այդ սիրո ազդեցությամբ շահի նրանց Քրիստոսի համար: Այս ժամանակների ճշմարտությունը պետք է տարվի երկրի ամենախավար անկյունները, և այս աշխատանքը պետք է սկսվի տնից:YRPArm 250.2

    Քրիստոսի հետևորդները չպետք է եսասիրական կյանք ապրեն, այլ աշխատեն Նրա հետ ներդաշնակության մեջ՝ Քրիստոսի Հոգով լցված: Նա Իր ժողովրդին դրամահավաքի ծրագիր է տվել, որն արդյունավետ կդարձնի ձեռնարկության ինքնաֆինանսավորումը: Աստծո կողմից սահմանված տասանորդի համակարգը գեղեցիկ է իր պարզությամբ և հավասարությամբ: Բոլորը կարող են հիմնվել դրա վրա հավատով և քաջությամբ, քանի որ այն աստվածային ծագում ունի: Դրանում են հա-մախմբված պարզությունն ու օգտակարությունը, և այն չի պահանջում գիտության խորություն՝ հասկանալու և գործադրելու համար:YRPArm 250.3

    Բոլորը կարող են զգալ, որ կարող են մասնակցել փրկության թանկագին ծրագրի առաջընթացին: Յուրաքանչյուր տղամարդ, կին և երիտասարդ կարող է դառնալ Աստծո գանձապետը, և աշխարհին վերջին նախազգուշացման լուրը հնչեցնելու մեծագույն աշխատանքն առաջ տանելու միջոցների պակաս չի լինի:YRPArm 250.4

    Գանձարանը լիքը կլինի, եթե բոլորը որդեգրեն այս համակարգը, և ներդնողները ոչ ոքի աղքատ չեն թողնի: Կատարված ամեն մի ներդրումով նրանք կդառնան ավելի նվիրված ներկայիս ճշմարտության գործին՝ «իրենց անձերի համար բարի հիմ գանձեն հանդերձյալի համար, որ հա-վիտենական կյանք ձեռք բերեն” (Ա Տիմոթեոս 6.19):YRPArm 250.5

    Եթե յուրաքանչյուր անհատ որդեգրեր համակարգված բարեգոր-ծության ծրագիրը և լիովին առաջ տաներ, գանձարանում մշտական աճ կնկատվեր: Եկամուտը, նման հաստատուն հոսանքի, կներհոսեր մշտապես մատակարարվող բարեգործության վարար աղբյուրներից: Արևելյան Միչիգանի դրոշ, Հունվար 18, 1905YRPArm 250.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents