Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀՈԳՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ հոկտեմբեր 20

    Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք Աստծո ահով: Բ Կորնթացիս 7.1:YRPArm 309.1

    Տերը մեզ նախազգուշացում, խորհուրդ է տալիս և հանդիմանում է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ուղղելու մեր սխալները, նախքան դրանք կդառնան մեր երկրորդ բնույթը: Սակայն երբ մենք մերժում ենք ուղղվել, Աստված չի միջամտում հակազդելու մեր սեփական ընթացքին: Նա հրաշքներ չի գործում, որպեսզի ցանած սերմը դուրս չգա և պտուղ չտա: Անհավատարիմ հանդգնություն կամ աստվածային ճշմարտության նկատմամբ անսանձ անտարբերություն ցուցաբերող մարդը կհավաքի միայն այն բերքը, որն ինքն է ցանել: Շատերի փորձն է այսպիսին եղել: Նրանք անզուսպ անտարբերությամբ են լսում հենց այն ճշմարտությունները, որոնք ժամանակին ջերմացրել են իրենց հոգիները: Նրանք ճշմարտության նկատմամբ ցանել են արհամարհանք, անտարբերություն և դիմադրություն, և այդպիսին կլինի նրանց հավաքած բերքը:YRPArm 309.2

    Սառույցի սառնությունը, երկաթի կարծրությունը, ժայռի անթափան-ցելի և չտպավորվող բնությունը, այս ամենը կազմում են Քրիստոսին դավանել հայտարարող շատերի բնավորության մասը: Այդպես Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը: Աստված եգիպտական թագավորի հետ խոսեց Մովսեսի բերանով’ տալով նրան աստվածային զորության ամենացնցող ապացույցները, սակայն միապետը համառորեն մերժեց լույսը, որն իրեն ապաշխարության կտաներ: Աստված գերբնական զո-րություն չուղարկեց ապստամբ թագավորի սիրտը կարծրացնելու համար, այլ, քանի որ փարավոնն ընդդիմացավ ճշմարտությանը, Սուրբ Հոգին վերցվեց, և նա մնաց իր ընտրած խավարի և անհավատության մեջ: Հոգու ազդեցության համառ մերժմամբ մարդիկ իրենց հեռացնում են Աստծուց: Նա Իր պաշարներում չունի ավելի հզոր ներգործություն նրանց մտքերը լուսավորելու համար: Նրա կամքի ոչ մի հայտնություն չի կարող հասնել նրանց իրենց անհավատության մեջ:YRPArm 309.3

    Երանի թե կարողանայի առաջնորդել Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի՝ ընկալելու այս հարցն ինչպես այն կա: Մենք բոլորս սերմում ենք կա'մ մարմնի մեջ, կա'մ Հոգու մեջ և հավաքում ենք մեր ցանած սերմերի բերքը: Մեր զվարճանքները կամ աշխատանքն ընտրելիս պետք է փնտրենք գերազանցը: Մանրուքները, աշխարհային արժեքները, կեղծիքները չպետք է ունենան ոչ մի զորություն՝ կառավարելու զգացմունքները կամ կամքը: Ռևյու ընդ Հերալդ, 1882թ. հունիսի 20: YRPArm 309.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents