Go to full page →

ԿԵՐՊԱՐԱՆԱԿԻՑ ՆՐԱ ՊԱՏԿԵՐԻՆ ՓեՏՐՎԱՐ 24 YRPArm 62

Բայց մենք ամենքս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց։ Բ Կորնթացիս 3.18: YRPArm 62.1

Մեղքով բեռնված և պայքարող մարդի'կ, Հիսուսն Իր փառավոր մար-դեղությամբ իջավ երկնքից, որպեսզի բարեխոսի ձեզ համար: «Որովհետև ոչ թե այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի: Ուրեմն համարձակու-թյունով մոտենանք շնորհքի աթոռին» (Եբրայեցիս 4.15, 16): Մենք պետք է մշտապես մեր հայացքը հառենք Հիսուսին՝ մեր հավատի Հեղինակին և Ավարտողին, որպեսզի Նրան նայելով վերափոխվենք Նրա պատկերով, և մեր բնավորությունը լինի Նրա բնավորության նման: Մենք պետք է ցնծանք, որ ողջ դատը հանձնված է Որդուն, որովհետև Իր երկրային կյանքի ընթացքում Նա ծանոթացավ այն բոլոր դժվարություններին, որոնք հառնում են մարդկության առաջ: YRPArm 62.2

Սրբագործվել նշանակում է դառնալ աստվածային բնության հա-ղորդակիցը, ըմբռնել Հիսուսի հոգին և միտքը, լինել Քրիստոսի դպրոցի հավիտենական աշակերտը: «Բայց մենք ամենս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպա-րանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Անհնար է սեփական ուժով կամ ջանքերով իրականացնել այս փոփո-խությունը մեր մեջ: Սուրբ Հոգին’ Մխիթարիչն է, որ Հիսուսը խոստացավ ուղարկել աշխարհ, որ վերափոխում է մեր բնավորությունը Քրիստոսի պատկերի պես, և երբ սա իրականանում է, մենք հայելու պես արտացոլում ենք Տիրոջ փառքը: Այսինքն, Քրիստոսին նայողի բնավորությունն այնքան է նմանվում Նրա բնավորությանը, որ նրան նայողը տեսնում է Քրիստոսի բնավորությունը, որը փայլում է ինչպես հայելու միջից: Մեզ համար անտեսանելիորեն մենք օրեցօր փոխվում ենք, հրաժարվում մեր սեփական ճանապարհներից ու կամքից և ընդունում ենք Քրիստոսի ճանապարհն ու Նրա կամքը, Նրա բնավորության խոնարհությունը: Այսպիսով մենք աճում ենք Քրիստոսում և, չգիտակցելով այդ, արտացոլում ենք Նրա պատկերը: YRPArm 62.3

Ձևական քրիստոնյաները ցածր բաներին շատ մոտ են: Նրանց աչքերը վարժված են միայն սովորական բաները տեսնելու, իսկ նրանց մտքերը խորհում են միայն աչքի տեսած բաների շուրջ: Նրանց հոգևոր փորձառությունը հաճախ մակերեսային է և անբավարար, նրանց բառերը’ թեթև և անարժեք: Ինչպե՞ս կարող են նման մարդիկ արտացոլել Քրիստոսի պատկերը: Ինչպե՞ս կարող են նրանք փայլեցնել արդարության Արևի վառ ճառագայթները երկրի խավար տեղերում: Լինել քրիստոնյա’ նշանակում է լինել Քրիստոսի նման: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 28: YRPArm 62.4