Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԵՐՊԱՐԱՆԱԿԻՑ ՆՐԱ ՊԱՏԿԵՐԻՆ ՓեՏՐՎԱՐ 24

    Բայց մենք ամենքս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց։ Բ Կորնթացիս 3.18:YRPArm 62.1

    Մեղքով բեռնված և պայքարող մարդի'կ, Հիսուսն Իր փառավոր մար-դեղությամբ իջավ երկնքից, որպեսզի բարեխոսի ձեզ համար: «Որովհետև ոչ թե այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի: Ուրեմն համարձակու-թյունով մոտենանք շնորհքի աթոռին» (Եբրայեցիս 4.15, 16): Մենք պետք է մշտապես մեր հայացքը հառենք Հիսուսին՝ մեր հավատի Հեղինակին և Ավարտողին, որպեսզի Նրան նայելով վերափոխվենք Նրա պատկերով, և մեր բնավորությունը լինի Նրա բնավորության նման: Մենք պետք է ցնծանք, որ ողջ դատը հանձնված է Որդուն, որովհետև Իր երկրային կյանքի ընթացքում Նա ծանոթացավ այն բոլոր դժվարություններին, որոնք հառնում են մարդկության առաջ:YRPArm 62.2

    Սրբագործվել նշանակում է դառնալ աստվածային բնության հա-ղորդակիցը, ըմբռնել Հիսուսի հոգին և միտքը, լինել Քրիստոսի դպրոցի հավիտենական աշակերտը: «Բայց մենք ամենս, բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպա-րանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: Անհնար է սեփական ուժով կամ ջանքերով իրականացնել այս փոփո-խությունը մեր մեջ: Սուրբ Հոգին’ Մխիթարիչն է, որ Հիսուսը խոստացավ ուղարկել աշխարհ, որ վերափոխում է մեր բնավորությունը Քրիստոսի պատկերի պես, և երբ սա իրականանում է, մենք հայելու պես արտացոլում ենք Տիրոջ փառքը: Այսինքն, Քրիստոսին նայողի բնավորությունն այնքան է նմանվում Նրա բնավորությանը, որ նրան նայողը տեսնում է Քրիստոսի բնավորությունը, որը փայլում է ինչպես հայելու միջից: Մեզ համար անտեսանելիորեն մենք օրեցօր փոխվում ենք, հրաժարվում մեր սեփական ճանապարհներից ու կամքից և ընդունում ենք Քրիստոսի ճանապարհն ու Նրա կամքը, Նրա բնավորության խոնարհությունը: Այսպիսով մենք աճում ենք Քրիստոսում և, չգիտակցելով այդ, արտացոլում ենք Նրա պատկերը:YRPArm 62.3

    Ձևական քրիստոնյաները ցածր բաներին շատ մոտ են: Նրանց աչքերը վարժված են միայն սովորական բաները տեսնելու, իսկ նրանց մտքերը խորհում են միայն աչքի տեսած բաների շուրջ: Նրանց հոգևոր փորձառությունը հաճախ մակերեսային է և անբավարար, նրանց բառերը’ թեթև և անարժեք: Ինչպե՞ս կարող են նման մարդիկ արտացոլել Քրիստոսի պատկերը: Ինչպե՞ս կարող են նրանք փայլեցնել արդարության Արևի վառ ճառագայթները երկրի խավար տեղերում: Լինել քրիստոնյա’ նշանակում է լինել Քրիստոսի նման: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 28:YRPArm 62.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents