Go to full page →

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՀՈԳՈՒ ՀԵՏ ՓեՏՐՎԱՐ 25 YRPArm 63

Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունում, ահով և դողալով գործեք ձեր անձերի փրկությունը: Փիլիպպեցիս 2.12: YRPArm 63.1

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17): Աստվածային ուժից բացի, ոչինչ չի կարող վերածնել մարդկային սիրտը և լցնել այն Քրիստոսի սիրով, Ով մշտապես ցուցադրում է սեր նրանց նկատմամբ, ում համար մահացավ: Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն: Երբ մարդ դարձի է գալիս Աստծուն, նրան տրվում է նոր բարոյական ճաշակ, նոր շարժիչ ուժ, և նա սիրում է այն բաները, որոնք սիրում է Աստված, որովհետև նրա կյանքը կապված է Հիսուսի կյանքի անփոփոխ խոստումների ոսկի շղթայով: Սերը, ուրախությունը, խաղաղությունն ու անսահման երախտագիտությունը կհագեցնեն հոգին, և օրհնվածի լեզուն կլինի՝ «Քո քաղցրությունը մեծացնում է ինձ” (Սաղմոս 18.35): YRPArm 63.2

Բայց նրանք, ովքեր մեղքը հաղթահարելու առանց վճռական ջանքերի սպասում են իրենց բնավորության մեջ կախարդական փոփոխություն տեսնել, կհիասթափվեն: Մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք Հիսուսին նայելիս, կասկածելու ոչ մի պատճառ չունենք, որ Նա կարող է փրկել բոլոր Իր մոտ եկողներին: Այլ պետք է մշտապես վախ ունենանք, որ մեր հին բնությունը կրկին գլուխ չբարձրացնի, որ թշնամին ծուղակ չդնի և մեզ կրկին չդարձնի իր գերիները: YRPArm 63.3

Մենք պետք է ահով ու դողով գործենք մեր անձերի փրկությունը, քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Մեր սահմանափակ ուժով մենք պետք է այնքան սուրբ լինենք մեր ասպարեզում, որքան սուրբ է Աստված Իր ոլորտում: Մեր կա-րողությունների չափով մենք պետք է ի ցույց դնենք աստվածային բնա-վորության ճշմարտությունը, սերը և գերազանցությունը: Ինչպես մոմն է ընդունում կնիքի հետքը, այնպես էլ մարդը պետք է ընդունի Աստծո Հոգու հետքը և մնա Քրիստոսի պատկերի մեջ: YRPArm 63.4

Մենք պետք է ամեն օր աճենք հոգևոր գրավչության մեջ: Աստվածային Պատկերը կրկնօրինակելու մեր փորձերը հաճախ կձախողվեն: Մենք հաճախ ծնկի կգանք Հիսուսի ոտքերի առաջ՝ լաց լինելու մեր թե-րությունների և սխալների պատճառով, սակայն մենք չպետք է հուսալք վենք, պետք է ավելի եռանդուն աղոթենք, ավելի լիարժեքորեն հավատանք և ավելի մեծ ամրությամբ փորձենք աճել մեր Տիրոջ նմանութան մեջ: Ընտիր լուրեր, 1.336, 337: YRPArm 63.5