Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՀՈԳՈՒ ՀԵՏ ՓեՏՐՎԱՐ 25

    Ուրեմն, իմ սիրելիներ, ինչպես ամեն ժամանակ հնազանդեցիք ոչ միայն իմ ներկայությունում, այլ հիմա էլ ավելի իմ բացակայությունում, ահով և դողալով գործեք ձեր անձերի փրկությունը: Փիլիպպեցիս 2.12:YRPArm 63.1

    «Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17): Աստվածային ուժից բացի, ոչինչ չի կարող վերածնել մարդկային սիրտը և լցնել այն Քրիստոսի սիրով, Ով մշտապես ցուցադրում է սեր նրանց նկատմամբ, ում համար մահացավ: Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն: Երբ մարդ դարձի է գալիս Աստծուն, նրան տրվում է նոր բարոյական ճաշակ, նոր շարժիչ ուժ, և նա սիրում է այն բաները, որոնք սիրում է Աստված, որովհետև նրա կյանքը կապված է Հիսուսի կյանքի անփոփոխ խոստումների ոսկի շղթայով: Սերը, ուրախությունը, խաղաղությունն ու անսահման երախտագիտությունը կհագեցնեն հոգին, և օրհնվածի լեզուն կլինի՝ «Քո քաղցրությունը մեծացնում է ինձ” (Սաղմոս 18.35):YRPArm 63.2

    Բայց նրանք, ովքեր մեղքը հաղթահարելու առանց վճռական ջանքերի սպասում են իրենց բնավորության մեջ կախարդական փոփոխություն տեսնել, կհիասթափվեն: Մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք Հիսուսին նայելիս, կասկածելու ոչ մի պատճառ չունենք, որ Նա կարող է փրկել բոլոր Իր մոտ եկողներին: Այլ պետք է մշտապես վախ ունենանք, որ մեր հին բնությունը կրկին գլուխ չբարձրացնի, որ թշնամին ծուղակ չդնի և մեզ կրկին չդարձնի իր գերիները:YRPArm 63.3

    Մենք պետք է ահով ու դողով գործենք մեր անձերի փրկությունը, քանի որ Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Մեր սահմանափակ ուժով մենք պետք է այնքան սուրբ լինենք մեր ասպարեզում, որքան սուրբ է Աստված Իր ոլորտում: Մեր կա-րողությունների չափով մենք պետք է ի ցույց դնենք աստվածային բնա-վորության ճշմարտությունը, սերը և գերազանցությունը: Ինչպես մոմն է ընդունում կնիքի հետքը, այնպես էլ մարդը պետք է ընդունի Աստծո Հոգու հետքը և մնա Քրիստոսի պատկերի մեջ:YRPArm 63.4

    Մենք պետք է ամեն օր աճենք հոգևոր գրավչության մեջ: Աստվածային Պատկերը կրկնօրինակելու մեր փորձերը հաճախ կձախողվեն: Մենք հաճախ ծնկի կգանք Հիսուսի ոտքերի առաջ՝ լաց լինելու մեր թե-րությունների և սխալների պատճառով, սակայն մենք չպետք է հուսալք վենք, պետք է ավելի եռանդուն աղոթենք, ավելի լիարժեքորեն հավատանք և ավելի մեծ ամրությամբ փորձենք աճել մեր Տիրոջ նմանութան մեջ: Ընտիր լուրեր, 1.336, 337: YRPArm 63.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents