Եվ եղավ, որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պողոսը, որ վերի կողմերում ման էր եկել, եկավ Եփեսոս և, մի քանի աշակերտներ գտնելով, ասաց նրանց. Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք, երբ որ հավատացիք: Նրանք ասացին նրան. Մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա: Գործք առաքելոց 19.1, 2: YRPArm 18.1
Այսօր ևս հանդիպում են մարդիկ, ովքեր այնքան անտեղյակ են Սուրբ Հոգու գործից, որքան անտեղյակ էին Եփեսոսի հավատացյալները, թեև Աստծո Խոսքում ոչ մի ուրիշ ճշմարտություն այդքան հստակորեն չի ու-սուցանվում: Մարգարեներն ու առաքյալները շատ են խոսել այս թեմայով: Քրիստոսն Ինքն այգու օրինակով մեր ուշադրությունը հրավիրում է Սուրբ Հոգու գործունեության վրա՝ կապված հոգևոր կյանքը խթանելու հետ: Խաղողի որթի հյութը դուրս է ելնում արմատից և տարածվում ճյուղերով՝ ապահովելով աճը, ծաղիկներ ու պտուղ տալը: Սուրբ Հոգու կենարար ուժը ևս, ելնելով Փրկչից, լցնում է հոգին, նորոգում դրդապատճառներն ու կապվածությունները. այն նույնիսկ միտքն է բերում Աստծո կամքին հնազանդվելու վիճակի՝ իրավունք տալով ստացողին կրել սուրբ գործերի թանկագին պտուղը: YRPArm 18.2
Այս հոգևոր կյանքի Հեղինակն անտեսանելի է, և այդ կյանքը հաղոր-դելու և պահպանելու ձևը դուրս է մարդկային պատկերացման սահմաններից: Սակայն Հոգու գործերը մշտապես ներդաշնակության մեջ են գրված Խոսքի հետ ինչպես բնական, այնպես էլ հոգևոր աշխարհում: Բնական կյանքը ամեն ակնթարթ պահպանվում է աստվածային ուժով. դա արվում է ոչ թե ուղղակի հրաշքի, այլ մեր հասանելիության շրջանակ-ներում գտնվող օրհնությունների միջոցով: Այսպիսով, հոգևոր կյանքը պահպանվում է Նախախնամության առաջարկած միջոցով: Որպեսզի Քրիստոսի հետևորդը աճի, որպեսզի «կատարյալ մարդ լինի Քրիստոսի կատարյալ հասակի չափով” (Եփեսացիս 4.13), նա պետք է ուտի կյանքի հացից և խմի փրկության ջրից: Նա պետք է ուշադիր զննի, աղոթի և գործի Աստծո Խոսքում ներկայացված Նրա հրահանգներին համապատասխան: Գործք առաքելոց, 284, 285: YRPArm 18.3