Go to full page →

ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԻՆԻՆ” ՀՈՒՆՎԱՐ 13 YRPArm 19

Եվ ոչ ոք նոր գինին հին տկերի մեջ չի ածի. Ապա թե ոչ’ նոր գինին տկերը կպատռի, և գինին կթափվի, տկերն էլ կկորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մեջ պետք է ածվի։ Մարկոս 2.22: YRPArm 19.1

Մենք պետք է մշտապես մեր միտքը լցնենք Քրիստոսով և դատարկենք այն եսասիրությունից և մեղքից: Երբ Քրիստոսն եկավ աշխարհ, հրեա առաջնորդներն այնքան էին խորացել փարիսեցիության մեջ, որ չկարողացան հասկանալ Նրա ուսմունքը: Հիսուսը նրանց համեմատեց հին տիկերի հետ, որոնք նոր գինին պահելու համար պիտանի չէին: Նա պետք է նոր տիկեր գտներ, որոնց մեջ կլցներ Իր թագավորության նոր գինին: Ահա թե ինչու Նա երես թեքեց փարիսեցիներից և ընտրեց Գալիլեայի համեստ ձկնորսներին: YRPArm 19.2

Հիսուսն աշխարհին երբևէ հայտնի ամենամեծ ուսուցիչն էր: Նա ընտրում էր մարդկանց, ում կարող էր կրթել, մարդկանց, ովքեր բառերն Իր շուրթերից կվերցնեին և կտեղափոխեին ընդհուպ մինչև մեր ժա-մանակները: Այդպես Իր Հոգով և Իր Խոսքով Նա կկրթի ձեզ Իր գործի համար: Երբ որ դատարկեք ձեր միտքը սնափառությունից և թեթևամ-տությունից, այդ դատարկ տարածությունն անմիջապես կլցվի նրանով, ինչն Աստված սպասում է, որ տա ձեզ Իր Սուրբ Հոգով: Այնուհետև, ձեր սրտի թանկագին գանձերից դուք բարի բաներ կգործեք, թանկարժեք մտքեր կունենաք, և մյուսները կլսեն խոսքերն ու կսկսեն փառաբանել Աստծուն: Հետո ձեր միտքն այլևս չի կենտրոնանա ձեր ես-ի վրա: Դուք չեք ցուցադրի ձեր ես-ը, չեք վարվի եսասիրաբար, այլ ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները կբնակվեն Քրիստոսում, ուստիև այլոց կարտացոլեք այն, ինչը շողացել է ձեր վրա արդարության Արևից: YRPArm 19.3

Քրիստոսն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա, և խմի” (Հովհաննես 7.37): Դուք սպառե՞լ եք աղբյուրը: Ո'չ, քանի որ այն անսպառ է: Հենց որ կարիք եք զգում, կարող եք խմել, խմել շարունակ: Աղբյուրը միշտ լիքն է: Եվ երբ մեկ անգամ արդեն խմել եք այդ աղբյուրից, դուք այլևս չեք փորձի հագեցնել ձեր ծարավն աշխարհի կոտրված ջրամբարներից, այլևս չեք փորձի գտնել հաճույքներ, զվարճանքներ և շռայլություններ: Ոչ, որովհետև խմում եք այն աղբյուրից, որն ուրախացնում է Աստծո ժողովրդին: Այդ դեպքում ձեր ուրախությունը լիարժեք կլինի, որովհետև Քրիստոսը’ փառքի հույսը, ձեզանում կլինի: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 15: YRPArm 19.4