Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԵՆԱՐԱՐ ՀՅՈՒԹ ՀՈՒՆՎԱՐ 12

    Եվ եղավ, որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պողոսը, որ վերի կողմերում ման էր եկել, եկավ Եփեսոս և, մի քանի աշակերտներ գտնելով, ասաց նրանց. Արդյոք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք, երբ որ հավատացիք: Նրանք ասացին նրան. Մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա: Գործք առաքելոց 19.1, 2:YRPArm 18.1

    Այսօր ևս հանդիպում են մարդիկ, ովքեր այնքան անտեղյակ են Սուրբ Հոգու գործից, որքան անտեղյակ էին Եփեսոսի հավատացյալները, թեև Աստծո Խոսքում ոչ մի ուրիշ ճշմարտություն այդքան հստակորեն չի ու-սուցանվում: Մարգարեներն ու առաքյալները շատ են խոսել այս թեմայով: Քրիստոսն Ինքն այգու օրինակով մեր ուշադրությունը հրավիրում է Սուրբ Հոգու գործունեության վրա՝ կապված հոգևոր կյանքը խթանելու հետ: Խաղողի որթի հյութը դուրս է ելնում արմատից և տարածվում ճյուղերով՝ ապահովելով աճը, ծաղիկներ ու պտուղ տալը: Սուրբ Հոգու կենարար ուժը ևս, ելնելով Փրկչից, լցնում է հոգին, նորոգում դրդապատճառներն ու կապվածությունները. այն նույնիսկ միտքն է բերում Աստծո կամքին հնազանդվելու վիճակի՝ իրավունք տալով ստացողին կրել սուրբ գործերի թանկագին պտուղը:YRPArm 18.2

    Այս հոգևոր կյանքի Հեղինակն անտեսանելի է, և այդ կյանքը հաղոր-դելու և պահպանելու ձևը դուրս է մարդկային պատկերացման սահմաններից: Սակայն Հոգու գործերը մշտապես ներդաշնակության մեջ են գրված Խոսքի հետ ինչպես բնական, այնպես էլ հոգևոր աշխարհում: Բնական կյանքը ամեն ակնթարթ պահպանվում է աստվածային ուժով. դա արվում է ոչ թե ուղղակի հրաշքի, այլ մեր հասանելիության շրջանակ-ներում գտնվող օրհնությունների միջոցով: Այսպիսով, հոգևոր կյանքը պահպանվում է Նախախնամության առաջարկած միջոցով: Որպեսզի Քրիստոսի հետևորդը աճի, որպեսզի «կատարյալ մարդ լինի Քրիստոսի կատարյալ հասակի չափով” (Եփեսացիս 4.13), նա պետք է ուտի կյանքի հացից և խմի փրկության ջրից: Նա պետք է ուշադիր զննի, աղոթի և գործի Աստծո Խոսքում ներկայացված Նրա հրահանգներին համապատասխան: Գործք առաքելոց, 284, 285: YRPArm 18.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents