Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ԳԻՆԻՆ” ՀՈՒՆՎԱՐ 13

    Եվ ոչ ոք նոր գինին հին տկերի մեջ չի ածի. Ապա թե ոչ’ նոր գինին տկերը կպատռի, և գինին կթափվի, տկերն էլ կկորչեն. Այլ նոր գինին նոր տկերի մեջ պետք է ածվի։ Մարկոս 2.22:YRPArm 19.1

    Մենք պետք է մշտապես մեր միտքը լցնենք Քրիստոսով և դատարկենք այն եսասիրությունից և մեղքից: Երբ Քրիստոսն եկավ աշխարհ, հրեա առաջնորդներն այնքան էին խորացել փարիսեցիության մեջ, որ չկարողացան հասկանալ Նրա ուսմունքը: Հիսուսը նրանց համեմատեց հին տիկերի հետ, որոնք նոր գինին պահելու համար պիտանի չէին: Նա պետք է նոր տիկեր գտներ, որոնց մեջ կլցներ Իր թագավորության նոր գինին: Ահա թե ինչու Նա երես թեքեց փարիսեցիներից և ընտրեց Գալիլեայի համեստ ձկնորսներին:YRPArm 19.2

    Հիսուսն աշխարհին երբևէ հայտնի ամենամեծ ուսուցիչն էր: Նա ընտրում էր մարդկանց, ում կարող էր կրթել, մարդկանց, ովքեր բառերն Իր շուրթերից կվերցնեին և կտեղափոխեին ընդհուպ մինչև մեր ժա-մանակները: Այդպես Իր Հոգով և Իր Խոսքով Նա կկրթի ձեզ Իր գործի համար: Երբ որ դատարկեք ձեր միտքը սնափառությունից և թեթևամ-տությունից, այդ դատարկ տարածությունն անմիջապես կլցվի նրանով, ինչն Աստված սպասում է, որ տա ձեզ Իր Սուրբ Հոգով: Այնուհետև, ձեր սրտի թանկագին գանձերից դուք բարի բաներ կգործեք, թանկարժեք մտքեր կունենաք, և մյուսները կլսեն խոսքերն ու կսկսեն փառաբանել Աստծուն: Հետո ձեր միտքն այլևս չի կենտրոնանա ձեր ես-ի վրա: Դուք չեք ցուցադրի ձեր ես-ը, չեք վարվի եսասիրաբար, այլ ձեր բոլոր մտքերն ու զգացմունքները կբնակվեն Քրիստոսում, ուստիև այլոց կարտացոլեք այն, ինչը շողացել է ձեր վրա արդարության Արևից:YRPArm 19.3

    Քրիստոսն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա, և խմի” (Հովհաննես 7.37): Դուք սպառե՞լ եք աղբյուրը: Ո'չ, քանի որ այն անսպառ է: Հենց որ կարիք եք զգում, կարող եք խմել, խմել շարունակ: Աղբյուրը միշտ լիքն է: Եվ երբ մեկ անգամ արդեն խմել եք այդ աղբյուրից, դուք այլևս չեք փորձի հագեցնել ձեր ծարավն աշխարհի կոտրված ջրամբարներից, այլևս չեք փորձի գտնել հաճույքներ, զվարճանքներ և շռայլություններ: Ոչ, որովհետև խմում եք այն աղբյուրից, որն ուրախացնում է Աստծո ժողովրդին: Այդ դեպքում ձեր ուրախությունը լիարժեք կլինի, որովհետև Քրիստոսը’ փառքի հույսը, ձեզանում կլինի: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 15:YRPArm 19.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents