Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ազնվություն, 27 Հունիս

    Մտածnմ ենք բարի (ազնիվ անգլերեն թարգմ.) բաներ անել ոչ մի ախ Տիրnջ առաջ, այլև մ՚արդկանg առաջ։ Բ կորնթաgիս 8. 21ԱԴ 188.1

    Մեր գործելակերպով պետք է թույլ տանք, որ լույսը վառ լուսավորի։ Խորամանկությունը պիտի բացառվի։ Ամեն ինչ պետք է արվի խստագույն ազնվությամբ։ Լավ է որոշ ֆինանսական կորուստ կրել, քան անազնվորեն գումար վաստակել։ Ազնիվ վարվելով՝ վերջին հաշվով ոչինչ չենք կորցնելու։ Մենք պետք է ապրենք աշխարհում Աստծո օրենքով և աստվածային բնավորության նման բնավորություն կերտենք։ Թե հավա-տացյալների և թե անհավատների հետ գործնական հարաբերությու— ներում պետք է ղեկավարվենք ազնիվ, արդար սկզբունքներով։ Ամեն ինչ հարկավոր է տեսնել Աստծո օրենքի լույսի ներքո և անել առանց խարդա-խության, երկերեսանիության ե խորամանկության։ԱԴ 188.2

    Բաբելոնյան պատմուճանի և ոսկու ու արծաթի խղճուկ գանձի հա-մար Աքարը վաճառվեց մեղքին՜ իր վրա բերելով Աստծո անեծքը, զրկվե-լով Քանանում մեծ ունեցվածք ստանալու իրավունքից և կորցնելով նոր երկրի վրա անեղծ ժառանգության տիրանալու հեռանկարը։ Նա իրոք սարսափելի գին վճարեց անազնիվ ճանապարհով ձեռք բերած իրերի համար։ԱԴ 188.3

    Ազնիվ ե արդար եղեք ներկա չար աշխարհում։ Ոմանք ազնիվ են միայն այն դեպքում, երբ դա չի սպառնում իրենց աշխարհային շահերին։ Բոլոր այս կերպ վարվողների անունները ջնջվելու են կյանքի գրքից։ԱԴ 188.4

    Պետք է խորապես ազնվություն զարգացնել։ Մեկ անգամ ենք ապրում այս աշխարհում և չենք կարող հետ դառնալ՝ սխալները ուղղելու համար, ուստի մեր յուրաքանչյուր քայլը պիտի լինի կշռադատված ե աստվածա-վախությամբ կատարված։ԱԴ 188.5

    Երբ Աստված հավաքի Իր գոհարները, հավատարիմները, անկեղծ-ներն ու ազնիվները կլինեն Նրա ընտրյալները, Նրա գանձերը։ Այսպիսի— ների համար հրեշտակները աստղազարդ պսակներ են պատրաստում, որոնք արտացոլելու են Աստծո գահից բխող պայծառ լույսը։ԱԴ 188.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents