Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Օրենքի հոգևոր իմաստը

    [45]«Ես չեկա քանդելու, այլ կատարելու” (Մատ- թևոս 5.17):
    Սինա սարի վրա Քրիստոսն է հռչակել օրենքը որոտունների ու կայծակների միջից: Աստծո փառքը լափող կրակի նման հանգչել է սարի գագաթին, և սարը գողացել է Տիրոջ ներկայությունից: Սարի շուրջը տարածված Իսրայելի բանակը ահով լսել է օրենքի սուրբ պատվիրանները: Բայց ի՜նչ հակառակ տեսարան է բացվում Երանության լեռան վրա: Ամառային ջինջ երկնքի տակ, ուր լռությունը կարող է խախտել միայն թռչունների դայլայլը, Հիսուսը հայտնեց Իր թագավորության սկզբունքները:
    լք 50.1

    Մինչդեռ Նա, ով այն օրը խոսեց ժողովրդի հետ սիրապատար խոսքերով, Նա էր, ով հայտարարել էր օրենքի սկզբունքները Սինա սարի վրա:լք 50.2

    Այն ժամանակ, երբ Աստծո օրենքը տրվեց, Իսրայել ժողովուրդը ստորացվել էր Եգիպտոսում ստրկության երկար տարիների ընթացքում, և պետք էր որ այդ ամենը տպավորվեր Աստծո զորությամբ ու վեհափառությամբ: Սակայն Նա հայտնվեց ինչպես սիրո Աստված:լք 50.3

    «Եհովան Սինայից եկավ, Եվ Սեիրիցն երևաց նրանց, փայլեց Փառան սարից, և եկավ բյուրավոր սուրբերով. Նրա աջ ձեռքից օրենքի կրակը նրանց համար: Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նրա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եվ նրանք նստում են քո ոտքերի մոտ քո խոսքերիցն ընդունելու համար” (Երկրորդ Օրինաց 33.2,3):լք 50.4

    [46] Աստված հայտնեց Իր փառքը Մովսեսին այն հիասքանչ խոսքերով, որոնք դարձան դարերի թանկարժեք ժառանգությունը. «Եհովա Եհովա’ Աստված ողորմած և գթած’ երկայնամիտ և առատ ողորմությունով և ճշմարտությունով, որ հազարներին ողորմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում» (Ելից 34.6,7):լք 51.1

    Սինա սարում տրված օրենքը եղել է սիրո սկզբունքների շարադրումը, երկնքի օրենքի հայտնությունը աշխարհին: Այն սահմանվել է Միջնորդի ձեռքով: Օրենքը հայտարարել է Նա, ով զորություն ունի մարդկանց սրտերը ներդաշնակության բերելու այդ սկզբունքների հետ: Աստված ցույց տվեց օրենքի նպատակը, երբ հայտարարեց Իսրայելին. «Եվ դուք սուրբ մարդիկ պիտի լինեք ինձ համար” (Ելից 22.31):լք 51.2

    Բայց Իսրայել ժողովուրդը չի ըմբռնել օրենքի հոգևոր բնույթը: Եվ ինչքան հաճախ է նրանց կոչեցյալ հնազանդությունը եղել լոկ ձևերի ու ծեսերի կատարում, բայց ոչ իրենց սրտի հնազանդումը սիրո իշխանությանը: Երբ յիսուսն Իր բնավորությամբ ու աշխատանքում մարդկանց ներկայացրել է Աստծո սերը, բարյացակամությունն ու հայրական գորովը և ցույց տվել լոկ ծիսական օրենքների հնազանդության անար- ժեքությունը, հրեա ղեկավարները չեն ընդունել կամ չեն հասկացել Նրա խոսքերը: Նրանց կարծիքով, Նա շատ թե- թևակի է խոսել օրենքի պահանջների մասին: Երբ Նա բացել է նրանց առջև այն մեծ ճշմարտությունները, որոնք Աստծո մատնանշած ծառայության ոգին են հանդիսացել, նրանք, տեսնելով միայն արտաքինը, մեղադրել են յիսուսին օրենքի խափանման մեջ:լք 51.3

    [47]Քրիստոսը խոսեց շատ հանդարտ, բայց այնպիսի լրջությամբ ու զորությամբ, որ ժողովրդի զգացմունքներն արթնացան: Նրանք լսել էին վարդապետների անկյանք’ ավանդույթների ու պնդումների կրկնումները, բայց իզուր: «Ժողովուրդները զարմանում էին նրա վարդապետության վրա: Որովհետև իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում նրանց, և ոչ թե դպիրների պես” (Մատթևոս 7.28,29): Փարիսեցիները մեծ տարբերություն նկատեցին իրենց և Քրիստոսի ուսուցման ձևերի միջև: Նրանք տեսան, որ ճըշ- մարտության գեղեցկությունը, մաքրությունն ու վեհությունը խորն ու ազնվացնող ազդեցություն գործեց մարդկանց մըտ- քերի վրա: Փրկչի աստվածային սերն ու քնքշությունը մարդկանց սրտերը ձգում էր Իրեն: Վարդապետները տեսան, որ ժողովրդին տրված իրենց ուսուցումների ողջ իմաստը ոչինչ է դառնում Քրիստոսի վարդապետության պատճառով: Նա քանդում էր այն միջնապատը, որն այդքան ժամանակ շոյել էր նրանց հպարտությունն ու գերակայությունը: Նրանք վախեցան, որ եթե այդպես շարունակաբար թույլ տան, Նա ամբողջությամբ ժողովրդին կհեռացնի իրենցից: Դրա համար էլ նրանք ամեն ժամանակ հետապնդեցին Նրան կատաղի թշնամությամբ’ հուսալով, թե կգտնեն որևէ մեղադրանք ու Նրան բազմության աչքից կգցեն, և այդ- պիսով ատյանը կկարողանա Նրան դատապարտել ու մահվան մատնել:լք 51.4

    Լեռան վրա լրտեսները զգուշությամբ հսկեցին յիսուսին: Երբ Նա բացահայտում էր արդարության սկզբունքները, փարիսեցիները ժողովրդի մեջ լուր տարածեցին, թե Նրա ուսմունքը ներհակ է այն կանոններին, որ Աստված տվեց Սինա սարի վրա: Փրկիչը ոչինչ չասաց, ինչը կոչնչացներ հավատը Մովսեսի ձեռով տրված կրոնին ու սահմանադրությունների հանդեպ: Չէ որ Քրիստոսն էր տվել ամեն մի աստվածային լույս, որը հաղորդել էր Իսրայելի մեծ ղեկավարը ժողովրդին: Այն ժամանակ, երբ ժողովվածներից շատերն իրենց սրտում մտածեցին, թե Նա եկել է օրենքը քանդելու, Դիսուսը հստակ լեզվով հայտնեց Իր վերաբերմունքը աստվածային օրինա- դրությունների նկատմամբ: Նա ասաց. «Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու”:լք 52.1

    [48] Մարդկանց Արարիչն էր ու օրենքը Տվողը, որ հայտարարեց, թե Իր նպատակը չէ պատվիրանները խափանել: Բնության մեջ ամեն բան’ սկսած արևի ճառագայթի ներքո լուսավորված փոշու հատիկից մինչև անսահման տիեզերքում գտնվող աշխարհները, օրենքով են ղեկավարվում: Այդ օրենքներին հնազանդությունից է կախված բնության, աշխարհի ներդաշնակությունն ու կարգը: Բոլոր գիտակից էակների կյանքը նույնպես ղեկավարվում է արդարության վսեմ սկզբունքներով, և այդ սկզբունքներին ենթարկվելուց է կախված տիեզերքի բարեկեցությունը: Նախքան երկրի արարվելն Աստծո օրենքը գոյություն ուներ: Հրեշտակներն էլ են ղեկավարվում դրա սկզբունքներով: Եվ որպեսզի երկիրը երկնքի հետ ներդաշնակ լինի, մարդը նույնպես պետք է հնազանդվի աստվածային օրինադրություններին: Եդեմում ապրող մարդուն Քրիստոսը հայտնեց օրենքի կանոնները «առավոտյան աստղերը ցնծալիս, և Աստծո բոլոր որդիքը երբ որ գովաբանում էին (Հոբ 38.7): Երկրռւմ ապրելիս Քրիստոսի առաքելությունը չէր քանդել օրենքը, այլ Իր շնորհի միջոցով մարդուն հետ էր բերել պատվիրանների հնազանդությանը:լք 53.1

    Սիրելի աշակերտը, լսելով Հիսուսի խոսքերը լեռան վրա, երկար տարիներ անց Սուրբ Հոգով ներշնչված գրել է օրենքի մասին’ որպես հավիտենական պարտականության: Նա ասաց. «Մեղքն անօրենություն է», և «ամեն, ով մեղք է գործում, նա անօրենություն էլ է անում” (Ա Հովհաննես 3.4): Նա հստակորեն նշում է, որ օրենքը, որի մասին ինքն ակնարկում է, «հին պատվիրանքն’ այն խոսքն է, որ լսեցիք սկզբից» (Ա Հովհաննես 2.7): Նա խոսում է այն օրենքի մասին, որը գոյություն ուներ ստեղծագործության պահից, ու որը կրկնվեց Սինա սարում:լք 53.2

    [49] Խոսելով օրենքի մասին’ յիսուսն ասաց. «Ես չեկա քանդելու, այլ կատարելու”: Այստեղ Նա օգտագործում է «կատարել» բառն այն նույն իմաստով, ինչ իմաստով ասաց Հովհաննես Մկրտչին Իր նպատակը. «ամեն արդարություն կատարենք» (Մատթևոս 3.15), որն է’ օրենքի պահանջի լիովին բավարարումը և Աստծո կամքին կատարյալ հնազանդության օրինակ լինելը:լք 54.1

    Նրա առաքելությունն էր’ «մեծարել և փառավորել օրենքը» (Եսայիա 42.21): Նա պետք է ցույց տար օրենքի հոգևոր բնույթը, ներկայացներ խորունկ սկզբունքները և պարզեցներ նրա հավերժական պարտականությունը:լք 54.2

    Մարդկանցից ամենահեզն ու ամենաազնիվն անգամ Քրիստոսի բնավորության աստվածային գեղեցկության ամենաթույլ կերպարն էր, ում մասին գրեց Հոգով ներշնչված Սողոմոնը. «Նա բյուրերից գերազանց է” (Երգ Երգոց 5.1016), ում մասին այսպես ասաց Դավիթը’ տեսնելով Նրան մարգարեական տեսիլքում. «Դու մարդկանց որդիներից գեղեցկագույնն ես» (Սաղմոս 45.2): Հիսուս’ Հոր էության նկարագիր, Նրա փառքի պայծառություն, անձնուրաց Փրկիչ: Երկրի վրա սիրո Իր ողջ պանդխտության մեջ Նա եղել է Աստծո օրենքի էության կենդանի ներկայացուցիչը: Նրա կյանքը հայտնի դարձրեց, որ հավերժ արդարամտության օրենքների հիմքում ընկած են երկնային ծագում ունեցող սերն ու Քրիստոսի սկզբունքները:լք 54.3

    Հիսուսն ասաց. «Մինչև որ երկինքն ու երկիրս անց կենան, օրենքից մի կետ կամ մեկ պզտիկ նշանագիր չի անցնի, մինչև որ բոլորը չկատարվի”: Օրենքին հնազանդվելու Իր անձնական փորձով Քրիստոսը վկայեց, որ օրենքն անփոփոխ է և ապացուցեց, որ Իր շնորհի միջոցով Ադամի ամեն մի որդի ու դուստր կարող է կատարելապես հնազանդվել օրենքի պահանջներին: Լեռան վրա Նա հայտարարեց, որ մինչև որ բոլորը չկատարվի, օրենքից ոչ մի կետ չի անցնի’ բոլորը, ինչ վերաբերում է մարդկային ցեղին, ամեն ինչ, որ կապված է փրկության ծրագրի հետ: Նա չի սովորեցնում, թե օրենքը պետք է ընդմիշտ վերացվի, այլ կենտրոնացնում է մեր հայացքը մարդկային կյանքի գոյության վախճանի վերջնակետին ու վստահեցնում մեզ, որ քանի դեռ [50] այդ գոյություն ունի, օրենքը կպահպանի իր հեղինակությունը: Այնպես որ, ոչ ոք չի կարող ենթադրել անգամ, որ Նրա առաքելությունն էր’ վերացնել օրենքի պատվիրանները: Որքան ժամանակ որ երկինքն ու երկիրը գոյություն ունենան, Աստծո օրենքի սուրբ սկզբունքները կպահպանվեն: Նրա արդարությունը’ «ինչպես Աստծո սարերը» (Սաղմոս 36.6), իբրև օրհնության աղբյուր շարունակաբար կհորդի’ թարմացնելու երկիրը:լք 54.4

    Քանի որ Տիրոջ օրենքը կատարյալ է, ուստի’ անփոփոխ, անհնար է մեղավոր մարդկանց համար սեփական ուժերով կատարել դրա պահանջները: Այդ էր պատճառը, որ Հիսուսը եկավ որպես Փրկիչ: Նրա առաքելությունն էր մարդկանց հաղորդակից դարձնել աստվածային բնությանը’ երկնքի օրենքի սկզբունքների հետ ներդաշնակեցնելով: Երբ մենք թողնում ենք մեղքը և Քրիստոսին ընդունում որպես Փրկիչ, օրենքը մեծարվում է: Պողոս առաքյալը հարցնում է. «Արդ մի՞թե օրենքը խափանում ենք հավատքով. քավ լիցի, այլ օրենքը հաստատում ենք” (Հռոմեացիս 3.31):լք 55.1

    Նոր ուխտի խոստմունքն է. «Կտամ իր օրենքները նրանց սրտերի մեջ, և նրանց խորհուրդների վրա կգրեմ նրանց” (Եբրայեցիս 10.16): Այն դեպքում, երբ ծիսական օրենքը մատնանշում էր Քրիստոսին որպես Աստծո Գառն, որ հանձն է առնում աշխարհի մեղքը, խափանվեց Նրա մահով, ապա Տասնաբանյա օրենքի պարունակած արդարության սկզբունքներն անփոփոխ են ինչպես հավիտենական գահը: Ոչ մի պատվեր չի խափանվել, և ոչ մի կետ կամ նշանագիր չի փոխվել: Այն սկզբունքները, որոնք դրախտում ճանաչվել են որպես կյանքի մեծագույն օրենք, [51] անփոփոխ կերպով գոյություն կունենան նորոգված դրախտում: Երբ Եդեմը նորից կծաղկի երկրի վրա, արեգակի տակ գտնվող ամեն բան կհնազանդվի Աստծո սիրո օրենքին:լք 55.2

    «Ով Տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքում»: «Նրա բոլոր պատվիրանները հավատարիմ են: Հաստատված են հավիտյանս հավիտենից, և շինված են ճշմարտությունով և ուղղությունով»: «Առաջուց իմացա քո վկայություններից, որ դու հաստատեցիր նրանց հավիտյան» (Սաղմոս 119.89, 111.7,8, 119.152):լք 56.1

    «Արդ’ ով որ այս ամենափոքր պատվիրաններից մեկը քանդի և մարդկանց այնպես սովորեցնի, նա փոքրագույն կկոչվի երկնքի արքայությունում.» (Մատթևոս 5.19):
    Դա նշանակում է, որ այդպիսի մարդն այնտեղ տեղ չունի: Չէ որ նա, ով հոժար կամքով խախտում է մեկ պատվիրան, նրանցից ոչ մեկն էլ չի կարող պահել հոգով ու ճշմարտությամբ: «Որովհետև ով որ բոլոր օրենքը պահի և մեկում մեղանչի, ամեն օրենքին եղավ պարտական» (Հակոբոս 2.10):
    լք 56.2

    Անհնազանդության արարքի մեծությունը չէ, որ մեղք է համարվում, այլ Աստծո արտահայտած կամքից մի փոքր շեղվելը: Քանի որ դա ցույց է տալիս, որ դեռ կապ կա հոգու ու մեղքի միջև: Սիրտն իր ծառայության մեջ մասնատված է: Այդպիսով Աստված փաստացիորեն մերժվում է, և մարդն ապստամբում է Նրա կառավարման օրենքների դեմ:լք 56.3

    Եթե մարդիկ ազատ լինեին հեռանալու Տիրոջ պահանջներից ու հիմնելու իրենց համար պարտականության չափա- նիշ, ապա կլինեին տարբեր մտքերին համապատասխան զանազան չափանիշներ, և կառավարումը կխլվեր Տիրոջ ձեռքերից: Մարդու կամքը կդառնար գերագույն հեղինակություն, իսկ Աստծո վեհ ու սուրբ կամքը’ Նրա սիրո նպատակը Իր արարչագործության նկատմամբ, կանարգվեր ու կարհամարհվեր: [52]լք 56.4

    Երբ մարդիկ ընտրում են իրենց սեփական ճանապարհը, պայքարի մեջ են մտնում Աստծո դեմ: Այդպիսիք տեղ չեն ունենա երկնքի արքայության մեջ, քանի որ նրանք պատերազմում են երկնքի ճշմարիտ սկզբունքների դեմ: Արհամարհելով Աստծո կամքը’ նրանք անցնում են Աստծո ու մարդու թշնամու’ սատանայի կողմը: Ոչ թե Աստծո մեկ կամ բազում խոսքերով, այլ Նրա ասած ամեն մի խոսքով կապրի մարդ: Մենք չենք կարող քամահրել Նրա մեկ խոսքը, որքան էլ այն աննշան թվա մեզ, և ապահով լինել: Ինչպես այս կյանքի, այնպես էլ գալիք կյանքի մեջ չկա օրենքի ոչ մի պատվիրան, որ չլինի մարդու երջանկության ու բարեհաջողության համար: Աստծո օրենքին հնազանդվողները շրջապատվում են ցանկապատով ու պահպանվում չարից: Նա, ով քանդում է աստվածային կանգուն պատնեշը թեկուզ մեկ կետում, խափանում է իրեն պաշտպանելու զորությունը, քանի որ նա բացում է ճանապարհը, որով թշնամին կարող է մտնել ավե- րելու ու կործանելու համար:լք 57.1

    Մեր նախնիները համարձակվեցին արհամարհել Աստծո կամքը մի հարցում և բացեցին դժբախտության սահ- մանադռները մեր աշխարհի համար: Յուրաքանչյուր ոք, ով կհետևի նրանց օրինակին, կհնձի նույնատիպ արգասիք: Աստծո օրենքի յուրաքանչյուր պատվիրանի հիմքում ընկած է Նրա սերը: Եվ ով հեռանում է այդ պատվիրանից, նախանշում է իր սեփական դժբախտությունն ու կործանու- մը:լք 57.2

    [53] «Եթե չավելանա ձեր արդարությունն ավելի քան դպիրներինը և փարիսեցիներինը, բնավ չեք մտնի երկնքի արքայությունը” (Մատթևոս 5.20):
    Դպիրներն ու փարիսեցիները վարդապետական ծեսերի ու արարողությունների արհամարհման մեջ մեղադրել են ոչ միայն Քրիստոսին, այլև Նրա աշակերտներին: Հաճախ աշակերտները շփոթվել են ու հուզվել նրանց պախարակումից ու մեղադրանքից, ում իրենք ըստ սովորության մեծարել են որպես կրոնական ուսուցիչներ: Քրիստոսը դիմակազերծ արեց այդ խաբեությունը: Փարիսեցիների արդարությունը, որն այդքան արժեքավոր էր մարդկանց աչքում, Քրիստոսը հայտարարեց անարժեք: Հրեա ազգը հավակնել է, թե ինքը հատուկ, հավատարիմ ու Աստծո ամենաշնորհալի ազգն է: Բայց Քրիստոսը ներկայացրեց նրանց կրոնը որպես փրկարար հավատից զատված մի բան: Նրանց բոլոր բարեպաշտական հավակնությունները, մարդկային հորինվածքներն ու ծեսերը և նույնիսկ օրենքի արտաքին պահանջների նրանց սնապարծ կատարումը չէր կարող նրանց օգնել դառնալու սուրբ: Նրանք սրտով մաքուր կամ ազնիվ և բնավորությամբ քրիստոսանման չեն եղել:
    լք 58.1

    Օրինապահական կրոնը անբավարար է, որպեսզի հոգին Աստծո հետ ներդաշնակ դարձնի: Փարիսեցիների քարասիրտ, խիստ ուղղափառությունը, զուրկ լինելով ապաշխարումից, քնքշությունից կամ սիրուց, լոկ գայթակղության քար է եղել մեղավորների համար: Նրանք նման են եղել համը կորցրած աղի: Նրանց ազդեցությունը ուժ չի ունեցել աշխարհը պահելու այլասերվածությունից ու անբարոյականությունից: Միակ ճշմարիտ հավատն այն է, որ «գործում է սիրով” (Դագատացիս 5.6) հոգին սրբելու համար: Հավատը թթխմորի նման վերափոխում է բնավորությունը:լք 58.2

    [54] Այս ամենը հրեաները պետք է սովորեին մարգարեների ուսուցումներում: Աստծո առաջ արդարանալու հոգու ճիչը դարեր առաջ իր պատասխանը գտավ Միքիա մարգարեի խոսքերում. «Ես ինչո՞վ դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ բարձրյալ Աստծո առաջին. արդյոք դիմավորեմ նրան ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ: Մի՞թե Տերը կհաճի հազարավոր խոյերի, կամ բյուրավոր յուղի գետերի. Քեզ հայտնի է, ով մարդ, թե ի՞նչ է բարին, և Տերը ի՞նչ է ուզում քեզնից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել, և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ” (Միքիա 6.6-8):լք 59.1

    Ովսե մարգարեն տվել է փարիսեցիականության էության սահմանումը հետևայլ խոսքերում. «Մի սաղարթածավալ որթ է Իսրայելը. պտուղ է բերում իրեն համար” (Ովսե 10.1): Կարծելով, թե ծառայում են Աստծուն, բայց իրականում ապրել են իրենց համար: Նրանց արդարությունը եղել է իրենց ջանքերի արդյունք’ պահելու օրենքն իրենց գաղափարներին ու եսասիրական շահին համապատասխան: Հետևաբար, արդարությունը չէր կարող ավելի լավը լինել, քան հենց իրենք: Ջանալով իրենց դարձնել սուրբ, նրանք փորձում էին ստեղծել մաքուրը անմաքուրից: Աստծո օրենքո այնքան սուրբ է, որքան Ինքո Աստված, և այնքան կատարյալ’ որքան Ինքն է կատարյալ: Այն ցույց է տալիս մարդկանց Աստծո արդարությունը: Մարդու համար անհնար է իր ուժերով պահել այս օրենքը, քանի որ իր էությամբ մարդը անբարո, այլանդակված ու ամենևին Աստծո բնավորությանը նման չէ: Եսասեր սրտի գործերը «պիղծ բանի պես են», և «դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը” (Եսայիա 64.6):լք 59.2

    [55] Քանի որ օրենքը սուրբ է, հրեաները չէին կարող արդարություն ձեռք բերել’ պահելով օրենքը սեփական ուժերով: Երկնքի արքայություն մտնելու համար Քրիստոսի աշակերտները պետք է ձեռք բերեին արդարություն, որը պիտի տարբերվեր փարիսեցիների արդարությունից: Եթե նրանք իրենց սրտերը լիովին բացեին Քրիստոսին ընդունելու համար, այն դեպքում Աստծո կյանքը, Նրա սերը կկենային նրանց մեջ’ վերափոխելով նրանց Աստծո նմանությամբ: Աստծո ձրի պարգևի շնորհիվ նրանք կտիրապետեին այն արդարությանը, որը պահանջում է օրենքը: Բայց փարիսեցիները մերժեցին Քրիստոսին. «Որովհետև Աստծո արդարությունը չգիտենալով և իրանց արդարությունը կանգնեցնել կամենալով’ Աստծո արդարությանը չհնազանդվեցին” (Հռոմեացիս 10.3):լք 59.3

    Շարունակելով Իր զրույցը’ Հիսուսը ցույց տվեց Իր ունկնդիրներին, թե ինչ է նշանակում պահել Աստծո պատվիրանները, այսինքն’ Քրիստոսի բնավորության վերարտադրումը իրենցում, որովհետև Քրիստոսում Աստված ամեն օր հայտնում էր Իրեն:լք 60.1

    «Ամեն, ով որ զուր տեղը բարկանա իր եղբոր վրա, պարտական կլինի դատաստանին» (Մատթևոս 5.22):
    Մովսեսի միջոցով Տերն ասել է. «Քո եղբորը սրտումդ չատես. Վրեժ չառնես, և քո ժողովրդի որդիներին ոխ չպահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պես” (Ղևտ. 19.17,18): Քրիստոսի ներկայացրած ճշմարտությունները նույնն էին, ինչ որ սովորեցրել էին մարգարեները, բայց դրանք մթագ- նըվել էին քարասրտության ու մեղքը սիրելու պատճառով:
    լք 60.2

    Փրկչի խոսքերն ունկնդիրներին բացահայտեցին այն փաստը, որ երբ նրանք ուրիշներին մեղադրում են իբրև օրենքը խախտողներ, հենց իրենք են հանցավորները: Որովհետև նրանք իրենց սրտում փայփայում են չարություն ու ատելություն: [56]լք 60.3

    Ծովի այն մյուս ափին էր գտնվում Բասանի երկիրը, որի աշխարհագրական դիրքը’ խուլ կիրճն ու սաղարթախիտ լեռները, լավ թաքստոց էին համարվում ամեն տեսակ հանցավորների համար: ժողովրդի հիշողության մեջ թարմ էին այնտեղ կատարված կողոպուտների ու սպանությունների դեպքերը: Եվ շատերը խանդավառությամբ դատապարտում էին այն չարագործներին: Միևնույն ժամանակ հենց նույն այդ դատապարտողները եղել են տաքարյուն ու կռվարար: Նրանք մեծ ատելություն են տածել հռոմեական կեղեքիչների նկատմամբ և ատել ու արհամարհել են բոլոր մնացած ազգերին և նույնիսկ իրենց այն հայրենակիցներին, ովքեր համամիտ չեն եղել իրենց գաղափարներին: Այս բոլոր բաներում նրանք խախտել են օրենքը, որը հայտարարում է «Սպանություն մի’ անիր”:լք 60.4

    Ատելության ու վրեժխնդրության ոգին ծագեց սատանայի մոտ և դրդեց նրան սպանել Աստծո Որդուն: Ով որ փայփայում է չարություն ու անբարյացակամություն, փայփայում է այդ նույն ոգին, որի արգասիքն է մահը: Վրեժխնդրության միտքն իր մեջ թաքցնում է չար գործ այնպես, ինչպես սերմը՝ բույսին: «Ամեն, ով որ իր եղբորն ատում է, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի հաստատված իրանում” (Ա Հովհաննես 3.15):լք 61.1

    «Եվ որ որ իր եղբորն ասի հիմար, պարտական կլինի ատյանին”: Մեր փրկության համար Իր Որդու պարգևում Աստված ցույց տվեց, թե որքան բարձր է գնահատում ամեն մի մարդկային հոգու: Եվ Նա իրավունք չի տվել մարդկանց արհամարհանքով վերավերվել միմյանց: Մենք սխալներ ու տկարություններ կնշմարենք մարդկանց մեջ, բայց Աստված ամեն մի մարդու Իր սեփականությունն է համարում նախ՝ արաչագործությամբ, և երկրորդ’ որ նա գնված է Քրիստոսի թանկագին արյամբ: [57] Բոլորն էլ Իր կերպարով են ստեղծված և ամենաընկած մարդու հետ էլ պետք է վարվել հարգանքով ու քնքշությամբ: Աստված հաշիվ կպահանջի մեզնից նույնիսկ արհամարհական խոսքի համար, որը ասվել է այն մարդու հասցեին, ում համար Քրիստոսն Իր կյանքն է տվել:լք 61.2

    «Որովհետև ո՞վ է քեզ որոշում: Ի՞նչ ունես դու’ որ չես առել. և եթե առել ես, ինչո՞ւ ես պարծենում չառածի պես”: «Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. իր Տիրոջ համար կանգնում կամ ընկնում” (Ա Կորնթացիս 4.7, Հռոմեացիս 14.4):լք 62.1

    «Եվ ով որ իր եղբորն ասի մորոս, պարտական կլինի գեհենի կրակին”: Հին Կտակարանում ուխտադրժողին մատնանշելու համար օգտագործված է «հիմար» բառը, նույն բառն է գործածվում նաև բնորոշելու համար մի մարդու, ով անօրենությամբ է տարված: Հիսուսն ասաց, որ եթե մեկը դատապարտում է իր եղբորն իբրև ուրացող կամ Աստծուն արհամարհող, ապա դրանով ցույց է տալիս, որ ինքն է արժանի նման դատապարտման:լք 62.2

    Ինքը Քրիստոսը, երբ վիճում էր սատանայի հետ Մովսեսի մարմնի համար, «չհամարձակվեց հայհոյանքի դատաստան անել» (Հուդա 9): Եթե Նա այդ աներ, ապա կդառնար սատանային հավասար, քանի որ մեղադրանքը չարի զենքն է: Նա Գրքում անվանված է որպես «մեր եղբայրների չարախոս” (Հայտնություն 12.10): Հիսուսը չէր կարող կիրառել սատանայի զենքը: Նա այսպես ասաց. «Տերը քեզ հանդիմանի” (Հուդա 9):լք 62.3

    Հիսուսը մեզ համար օրինակ է: Երբ Քրիստոսի թշնամիների հետ պայքարի մեջ ենք մտնում, մենք չպետք է հակընդդեմ մեղադրանք ներկայացնենք կամ էլ դաժանորեն մեղադրենք: Նա, ով Աստծո սուրհանդակն է, չպետք է ասի խոսքեր, որ նույնիսկ երկնքի Վեհափառությունը չօգտագործեց, երբ վիճում էր սատանայի հետ: Մենք պետք է դատաստանի ու դատապարտման գործը Աստծուն հանձնենք: [58]լք 62.4

    «Գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ” (Մատթևոս5.24) :
    Աստծո սերն ավելին է, քան միայն հնարանքը: Այն դրական ու գործող սկզբունք է, մշտապես հոսող կենդանի աղբյուր’ օրհնելու ուրիշներին: Եթե Քրիստոսի սերը բնակվում է մեզանում, մենք ոչ միայն չենք ատի մարդկանց, այլ կձգտենք ամեն կերպ սեր դրսևորել նրանց նկատմամբ:
    լք 63.1

    յիսուսն ասաց. «Արդ եթե սեղանի վրա մատուցես քո ընծան և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մեկ բան ունի, թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին և գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ և հետո եկ ընծադ մատուցիր”: Զոհաբերությունն արտահայտում էր տվողի հավատը, այն, որ Քրիստոսի միջոցով նա մասնակից է դառնում Աստծո ողորմությանն ու սիրուն: Բայց Աստծո ներողամիտ սիրուն հավատալն այն դեպքում, երբ մարդը փայփայում է անբարյացակամ հոգին, համարվում է լոկ կեղծավորություն:լք 63.2

    Եթե մեկը դավանում է, որ ինքը ծառայում է Աստծուն, և վատություն է անում եղբորը կամ վիրավորում, այդպիսին խեղաթյուրում է Աստծո բնավորությունը իր եղբոր առջև: Աստծո հետ ներդաշնակ լինելու համար պետք է այդ մարդը գիտակցի, որ դա մեղք է, և խոստովանի այդ սխալը: Միգուցե մեր եղբայրն ավելի մեծ մեղք է գործել, քան մենք, բայց դա չի նվազեցնում մեր պարտականությունը: Երբ մենք գալիս ենք Աստծո առաջ ու հիշում, որ որևէ մեկը մեր դեմ մի բան ունի, պետք է թողնենք մեր աղոթքը, գոհության կամ կամավոր ընծան և գնանք եղբոր մոտ ու խոնարհությամբ խոստովանենք մեր սխալն ու ներում խնդրենք: [59]լք 63.3

    Եթե խաբել կամ վիրավորել ենք եղբորը, պետք է վերականգնենք մեր նախկին հարաբերությունները: Եթե անզգուշությամբ սխալ վկայություն ենք տվել կամ աղավաղել նրա խոսքերը, եթե վնաս ենք հասցրել նրա հեղինակությա- նը, պետք է գնանք այն մեկի տունը, ում հետ այդ մասին զրուցել ենք, և ներողություն խնդրենք:լք 63.4

    Եթե եղբայրների միջև եղած դժվարություններն ուրիշների առջև չվերլուծվեր, այլ անկեղծորեն խոսեին իրար հետ քրիստոնյայի սիրո ոգով, ապա որքա՜ն շատ չարիք կկանխվեր: Որքա՜ն շատ դառն արմատներ կվերացվեին, որոնցով շատերն են պղծված, և որքա՜ն սերտորեն ու գորովալից կարող էին Քրիստոսի հետևորդները միաբանվել Նրա սիրո մեջ:լք 64.1

    «Ամեն, ով որ մի կնկա վրա նայի նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ” (Մատթևոս 5.28):
    Հրեաները հպարտանում էին իրենց բարոյականությամբ ու սարսափով նայում հեթանոսների տռփոտ գործերին: Հռոմեական կայսրության կողմից Պաղեստին բերված զինծառայողների ներկայությունը մշտական գայթակղություն էր ժողովրդի համար, քանի որ այս այլազգիների հետ միասին հեղեղի նման ներխուժում էին հեթանոսական սովորությունները, հեշտամոլությունն ու թեթևամիտ զվարճությունները: Կափառնայումում հռոմեական պաշտոնյաներն իրենց անառակ սիրուհիների հետ մշտապես հաճախում էին զբոսավայրերը: [60] Եվ հաճախ նրանց խրախճանքի ձայները խանգարում էին լճի անդորրը, երբ նրանց զվարճալից նավակները լողում էին հանդարտ ջրերի վրայով: ժողովուրդը սպասում էր, որ Հիսուսը խստորեն կդատապարտի այդ կարգի մարդկանց: Բայց որքա՜ն մեծ էր նրանց զարմանքը, երբ նրանք լսեցին իրենց սեփական սրտերի չարությունը բացա- հայտող խոսքեր:
    լք 64.2

    Երբ չար մտքերը սիրվում ու փայփայվում են, որքան էլ նրանք գաղտնի լինեն, ցույց են տալիս, որ մեղքը դեռ թա- գավորում է սրտում: Հոգին գտնվում է չարության և անօրենության կապանքների մեջ: Նա, ով հաճույք է ստանում անմաքուր տեսարաններ խորհելիս, տարվում է չար մտքով, կրքոտ հայացքով, նա կարող է տեսնել ակնհայտ մեղքում չարի ճշմարիտ էությունն’ իր ամոթով ու աղիողորմ վշտով, որը թաքնված է նրա հոգու խորքում: Փորձությունը, որի ժամանակ որևէ մեկը կատարում է ծանր մեղք, չծնեց այն չարիքը, որ անակնկալ հայտնվեց, այլ միայն զարգացրեց ու ի հայտ բերեց այն, ինչը թաքնված ու ծածկված էր սրտում: Մարդը «իր սրտի մեջ ինչպես կմտածի, այնպես է”, «կյանքի աղբյուրները սրտից է” (Առակաց 23.7, 4.23):լք 64.3

    «եվ եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, հանիր նրան և քեզանից դեն գցիր» (Մատթևոս 5.30):
    Կյանքը քայքայող հիվանդության տարածումը կանխելու համար հիվանդը պետք է հպատակվի, եթե նույնիսկ հարկ կլինի զրկվել աջ ձեռքից: է’լ ավելի պետք է կամովի հրաժարվել այն բանից, ինչը վտանգի է ենթարկում մարդու կյանքը:
    լք 65.1

    [61] Մարդիկ, ովքեր գերի են դարձել սատանային ու այլասերվել, պետք է ավետարանի միջոցով փրկագնվեն՝ կիսելու Աստծո որդիների փառավոր ազատությունը: Աստծո նպատակն է մարդկանց ազատել ոչ միայն տառապանքներից, որոնք մեղքի անխուսափելի հետևանքն են, այլ փրկել բուն իսկ մեղքից: Փչացած ու մեղքով աղավաղված հոգին պետք է սրբվի, վերափոխվի, որ կարողանա հագնել «մեր Աստծո վայելչությունը”, որն «Իր Որդու պատկերին կերպարանակից է”: «Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար” (Սաղմոս 90.17, Հռոմեացիս 8.29, Ա Կորնթացիս 2.9): Միայն հավիտենականությունը կարող է բացել, թե ինչ փառավոր ճակատագիր կարող է ձեռք բերել մարդը, ով Աստծո պատկերին կերպարանակից է եղել:լք 65.2

    Այս վեհ կատարելությանը հասնելու համար պետք է զոհել ամենը, ինչ հոգուն գայթակղություն է պատճառում: Կամքի միջոցով է, որ մեղքն իշխում է մեզ վրա: Կամքի հպատակեցումն այստեղ ներկայացված է որպես աչքի հեռացում կամ ձեռքի կտրում: Հաճախ թվում է, որ մեր կամքը Աստծուն հնազանդեցնելու դեպքում մենք պետք է ապրենք անաշխատունակ կյանքով’ որպես հաշմանդամներ: Բայց Քրիստոսն ասաց, որ ավելի լավ է մարդը հաշմանդամ, վիրավոր դառնա ու այդպիսով կյանք մտնի: Այն, ինչ որ դու համարում ես դժբախտություն, դուռ է ավելի մեծ օրհնության համար:լք 66.1

    Աստված է կյանքի աղբյուրը, և մենք կյանք կարող ենք ունենալ միայն Նրա հետ հաղորդակցման միջոցով: Աստծուց անջատ կարող ենք գոյատևել մի փոքր ժամանակ, քանի որ մենք մեզանում կյանք չունենք: «Բայց նա, որ ապրում է հաճույքներով, կենդանի լինելով հանդերձ’ մեռած է” (Ա Տիմոթ. 5.6 (անգլ.թարգմ.): Միայն մեր կամքն Աստծուն հնազանդեցնելու շնորհիվ է, որ Աստված հնարավորություն է ստանում մեզ կյանք տալ: Հիսուսն ասաց, որ միայն ինք- նախոնարհման միջոցով’ ընդունելով Նրա կյանքը, կարող ենք հաղթել մեզանում թաքնված մեղքերը: [62] Հնարավոր է այդ մեղքերը թաքցնել մեր սրտում, ծածկել մարդկանց հայացքից, բայց ինչպե՞ս կարելի է կանգնել Աստծո ներկայության մեջ:լք 66.2

    Երբ կառչում եք ձեր «ես»-ից, մերժելով Աստծուն հնազանդեցնել ձեր կամքը, ապա ընտրում եք մահը: Աստված մեղքի համար լափող կրակ է: Եթե ընտրում եք մեղքը և հրաժարվում նրանից բաժանվել, ապա Աստծո ներկայությունը, որը լափում է մեղքը, կլափի ձեզ:լք 66.3

    Ձեզ Աստծուն հանձնելու համար զոհ է պահանջվում: Բայց պետք է զոհել ստորը վեհի համար, երկրավորը’ հոգևորի, կործանվողը’ հավիտենականի: Աստված չի նախատեսել, որ մեր կամքը խափանվի, քանի որ կամքի վարժեցման միջոցով է, որ մենք կարող ենք ի կատար ածել Նրա’ մեզ համար ունեցած նպատակները: Մեր կամքը պետք է ենթարկվի Աստծուն, որ նորից այն ստանանք’ արդեն սրբված ու մաքրված, և այնքան համակրանքով կապված աստվածության հետ, որ Նա կարողանա մեր միջոցով հորդել Իր սիրո ու զորության հեղեղները: Թեկուզ և ցավոտ ու դաժան թվա համառ ու ինքնահաճ սրտի համար այդ ենթարկումը, սակայն «դա լավ է քեզ համար»:լք 67.1

    Երբ Հակոբը հավատով հաղթանակեց ու ստացավ Աստծո իշխանի տիտղոսը, նա անօգնական ու խեղված ընկավ ուխտի հրեշտակի կրծքին: Հենց այդ ժամանակ էր, երբ «իր զստի վրա կաղում էր» (Ծննդոց 32.31), որ Եսավի բանակը անշարժ կանգնած էր նրա առջև, և երբ թագավորական ցեղի հպարտ ժառանգորդը’ փարավոնը, խոնարհված էր օրհնություն աղերսելու նրանից: Մեր փրկության Չորավարը նույնպես «չարչարանքով կատարյալ եղավ» (Եբրայեցիս 2.10), և հավատի որդիները «տկարությունից զորացան” և «օտարների բանակները փախցրին” (Եբրայեցիս 11.34): Նույնկերպ «կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին» (Եսայիա 33.23), և դյուրագայթոտը դարձավ «Դավիթի պես” ու «Դավիթի տունը”. Տիրոջ հրեշտակի պես” Չաքարիա 12. 8: [63]լք 67.2

    «Արժա՞նի է արդյոք մարդիս, որ իր կինն արձակի» (Մատթևոս 19.3):
    Հրեային թույլատրված էր բաժանվել իր կնոջից ամե- նաչնչին պատճառով, և կինը կարող էր կրկին ամուսնանալ: Այս սովորությունը մեծ թշվառության ու մեղքի էր հանգեցնում: Լեռան քարոզում Հիսուսը պարզորոշ հայտարարեց, որ բացի ամուսնական կապի անհավատարմությունից, մնացած բոլոր ամուսնալուծումները չպետք է լինեն: Նա ասաց. «Ով որ իր կնիկն արձակի առանց պոռնկության պատճառի, նա նրան շնություն անել է տալիս. և ով որ մի արձակվածի առնի, շնություն է անում»:
    լք 67.3

    Երբ հետո փարիսեցիները հարցրեցին Նրան բաժանու- թյան իրավունքի մասին, յիսուսն Իր ունկնդիրներին ցույց տվեց, որ ամուսնությունը սահմանվել է արարչագործության ժամանակ: «Նրանց ասաց, թե Մովսեսը ձեր քարասրտության համար հրաման տվեց ձեզ ձեր կնիկներին արձակելու, բայց սկզբիցն այնպես չեղավ” (Մատթևոս 19.8): Հիշեցրեց նրանց Եդեմի օրհնյալ օրերը, երբ Աստված հայտարարեց, որ ամեն բան «շատ բարի է”: Ամուսնությունն ու շաբաթը իրենց ծագմամբ զույգ հաստատություններն են Աստծո փառքի ու մարդկության բարօրության համար: Երբ Արարիչն ամուսնական կյանքի համար սուրբ զույգի ձեռքերն իրար միացրեց’ ասելով. «Սրա համար մարդը կթողնի իր հայրը և իր մայրը, և կհարի իր կնոջը. և մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2.24) , Նա ձևակերպեց ամուսնության օրենքը Ադամի բոլոր որդիների համար’ ընդհուպ մինչև աշխարհի վերջը: Այն, ինչը որ հավիտենական Հայրը հայտարարեց բարի, համարվում է մարդու ամենամեծ օրհնության ու զարգացման համար օրենք: [64]լք 68.1

    Ամուսնությունը, նման Աստծո բոլոր մնացած բարի պարգևներին, որ վստահված էր մարդկանց պահելու համար, աղավաղվել է մեղքով: Բայց ավետարանի նպատակն է վերականգնել դրա մաքրությունն ու գեղեցկությունը: Ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանում ամուսնական հարաբերությունը օգտագործված է ներկայացնելու սուրբ ու քնքուշ միությունը Քրիստոսի ու Նրա փրկված ժողովրդի միջև, որ գնված է Գողգոթայի թանկ գնով: Նա ասում է. «Մի վախիր. որովհետև քո այրը քեզ Ստեղծողն է, Յորաց Եհովա է նրա անունը, և քո Փրկիչը Իսրայելի Սուրբն է»: «Դարձեք, ով ապստամբ որդիք, ասում է Տերը, որովհտև ես եմ ձեր այրը» (անգլ.թարգ., Եսայիա 54.4,5: Երեմիա 3.14): Երգ Երգոց գրքում լսում ենք հարսնացուի ձայնը, որ ասում է. «Իմ սիրականն իմս է, և ես նրանը»: Եվ Նա, ով հարսի համար «բյուրերից գերազանց է”, Իր ընտրյալի համար ասում է. «Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս, և քեզ վրա չկա մի արատ» (Երգ Երգոց 2.16, 5.10, 4.7):լք 68.2

    Ավելի ուշ Պողոս առաքյալը, գրելով Եփեսոսում գտնվող քրիստոնյաներին, հայտարարեց, որ Տերը մարդուն կարգեց որպես կնոջ գլուխ’ նրան պաշտպանելու, ընտանիքի անդամներին միաբանելու համար’ այնպես, ինչպես Քրիստոսն է եկեղեցու գլուխն ու խորհրդավոր մարմնի Փրկիչը: Որի համար էլ նա ասում է. «Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք’ իրենց մարդկանցն ամեն բանի մեջ: Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն և իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնի’ մաքրելով ջրի ավանով’ խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի: Այսպես պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց» (Եփես. 5.24-28): [65]լք 69.1

    Միայն Քրիստոսի շնորհն է ունակ ամուսնությունը դարձնելու մարդկության ազնվացման ու օրհնության միջոց’ համաձայն Աստծո ծրագրի: Այդպիսով երկրային ընտանիքները իրենց միությամբ, խաղաղությամբ ու սիրով կարող են ներկայացնել երկնային ընտանիքը:լք 69.2

    Ինչպես Քրիստոսի օրերում, այնպես էլ մեր ժամա- նակներում հասարակության վիճակն այս սուրբ միության երկնային իդեալի առումով ցավալի ու տխուր տեսարան է ներկայացնում: Սակայն բոլոր նրանք, ովքեր կրել են հիասթափություն ու դառնություն այն սուրբ ընկերակցության ու ուրախության փոխարեն, որին հուսացել են, Քրիստոսի ավետարանում սփոփանք կգտնեն: Համբերությունն ու հեզությունը, որ Սուրբ Հոգին կտա, կքաղցրացնի դառը ճակատագիրը: Այն մարդը, որի սրտում ապրում է Քրիստոսը, այնքան կլցվի ու կհագենա Նրա սիրով, որ չի համակվի իր վրա ուշադրություն գրավելու ու իրեն կարեկցելու փափագով: Երբ մարդը հանձնվի Աստծուն, Նրա իմաստնությունը կկատարի այն, ինչը մարդկային իմաստնությունը անկարող է անել: Այն սրտերը, որոնք մի ժամանակ եղել են անտարբեր ու օտարացած, Նրա շնորհի հայտնությամբ կարող են միանալ ավելի ամուր ու տոկուն սիրո ոսկի կապերով, քան որևէ երկրային կապով, որ կարող կլինի տանել փորձության ստուգումը:լք 69.3

    «Քնավ երդում մի անիր» (Մատթևոս 3.34): [66]
    Այս պատվերը պատճառաբանված է: Մենք չպետք է երդվենք «ո’չ երկնքովն, որովհետև նա աթոռ է Աստծո. Եվ ոչ եկրովը, որովհետև պատվանդան է նրա ոտների. և ոչ Երուսաղեմովն, որ քաղաք է մեծ թագավորի: Եվ ոչ քո գլխովն երդում արա, որովհետև կարող չես մեկ մազ սպիտակ անել կամ սև»:
    լք 70.1

    Ամեն բան Աստված է տալիս: Մենք ինչ որ ունենք, բոլորն էլ ստացել ենք, և ավելին, ինչ որ ունենք, ամեն բան գնված է Քրիստոսի արյամբ: Ինչ որ ունենք, կնքված է խաչով և գնված է անգին արյամբ, որովհետև դա Աստծո կյանքն է: Ուրեմն, ոչինչ չկա որպես մեր սեփականություն, որով կարողանանք երդվել, թե կկատարենք մեր խոսքերը:լք 70.2

    Հրեաները երրորդ պատվիրանը հասկանում էին որպես Աստծո անվան անհարգալից օգտագործման արգելք: Բայց իրենց ազատ էին զգում այլևայլ երդումներ տալու մեջ: Երդումը սովորական բան էր նրանց համար: Մովսեսն արգելել էր սուտ երդումներ տալ, բայց նրանք շատ միջոցներ ունեին խուսափելու այս պարտականությունից, որն ասվել էր երդման միջոցով: Նրանք չէին վախենում իսկական սրբապղծություն գործելուց և ոչ էլ ընկրկում էին երդմնազանցությունից, քանի որ այն ծածկված էր օրենքի ինչ- որ հատուկ հնարքով:լք 71.1

    Հիսուսը դատապարտեց նրանց սովորությունները’ ասելով, որ երդման այդ սովորույթը Աստծո պատվիրանի խախտում է: Դրանով իսկ Փրկիչը չարգելեց օգտագործել դատական երդումը, որտեղ հանդիսավոր կերպով Աստված վկա է կանչվում հաստատելու ասվածը որպես բացարձակ ճշմարտություն: Երբ Հիսուսը ատյանում հարցաքննվում էր, չխուսափեց երդումով վկայել: Քահանայապետն ասաց Նրան. «Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը’ Աստծո որդին” [67] խանեց. «Դու ասացիր» (Մատթևոս 26.63,64): Եթե Քրիստոսը լեռան քարոզում դատապարտեր դատական երդումը, ապա Իր դատաքննության ժամանակ կհանդիմաներ քահանայ ա- պետին ու դրանով իսկ կհաստատեր Իր սեփական ուսմունքը հօգուտ Իր հետևորդների:լք 71.2

    Կան մարդիկ, որ չեն վախենում խաբել իրենց ընկերներին, բայց սովորել են, և Սուրբ Հոգին տպավորել է նրանց մեջ, որ Տիրոջը ստելը սարսափելի բան է: Երդման ժամանակ նրանք զգում են, որ վկայում են ոչ միայն մարդկանց, այլև Աստծո առաջ: Եվ եթե իրենք կեղծ վկայություն տան, ապա Նրան են տալիս, Ով կարդում է սրտերը և գիտի ստույգ ճշմարտությունը: Իմանալով այս մեղքին հետևող սարսափելի դատաստանների մասին, մարդիկ խուսափում են դրանից:լք 71.3

    Բայց եթե որևէ մեկը կարող է հաստատակամորեն երդումով վկայել, քրիստոնյան է: Նա մշտապես ապրում է Աստծո ներկայության մեջ’ գիտենալով, որ ամեն մի միտք պարզորոշ հայտնի է Նրան, ում հետ մենք գործ ունենք: Եվ երբ պահանջվում է օրինականորեն այդ կատարել, նա իրավունք ունի Աստծո անունը որպես վկա կանչելու, որ ինչ որ ինքն ասում է, լոկ ճշմարտություն է:լք 72.1

    Դիսուսը շարունակեց ուսուցանել այն սկզբունքները, որոնք անտեղի են դարձնում երդումը: Նա սովորեցնում է, որ մեր խոսքի օրենքը պիտի լինի ստույգ ճշմարտությունը: «Բայց ձեր խոսքը լինի, այոն’ այո, և ոչը’ ոչ. և սրանից ավելի չարից է”:լք 72.2

    [68] Այս խոսքերը հանդիմանում են բոլոր աննշա- նակալից դարձվածքներն ու դատարկ խոսքերը, որոնք անվայելուչ են: Դրանք դատապարտում են կեղծ հաճոյախոսությունները, ճշմարտության աղավաղումը, շողոքորթիչ արտահայտությունները, չափազանցումները, խեղաթյուրումները առևտրում, այն ամենը, ինչ լայն տարածում ունի հասարակության մեջ ու գործարար աշխարհում: Նա, ով ջանում է իրեն ներկայացնել ոչ այնպիսին, ինչպիսին որ ինքը իրականում կա, կամ ում խոսքերը չեն հաղորդում սրտի իսկական զգացումները, ճշմարտախոս չի կարող անվանվել:լք 72.3

    Եթե Քրիստոսի այս խոսքերի վրա ուշադրություն դարձնեին, ապա չէին ասվի չար ենթադրության ու անբարյացակամ քննադատության արտահայտություններ, քանի որ այլ մարդկանց դրդապատճառներն ու գործողությունները վերլուծելով, ո՞վ կարող է վստահ լինել, որ ասում է զուտ ճշմարտությունը: Որքա՜ն հաճախ որևէ մեկի մասին տպավորությունը աղավաղված է հպարտությամբ, զգացմունքով ու վրդովմունքով: Կեղծ մեկնաբանված հայացքը, խոսքը, նույնիսկ ձայնի հնչերանգը կարող են ճակատա- գրական դառնալ: Նույնիսկ փաստերը կարող են այնպես շարադրվել, որ կեղծ տպավորություն թողնեն: Եվ ամեն ինչ, որ ճշմարտությունից «ավելի է’ չարիցն է”:լք 72.4

    Ինչ էլ որ քրիստոնյաներն անելու լինեն, պետք է լինի այնքան հստակ ու պարզ, ինչպես արևի լույսը: ճշմարտությունը Աստծուց է: Խաբեությունն իր բազմակի ձևերով’ սատանայից: Նա, ով ինչ որ կերպ հեռանում է ճշմարտության ուղիղ ճանապարհից, իրեն մատնում է չարի զորությանը: Սակայն հեշտ ու թեթև բան չէ զուտ ճշմարտությունը խոսելը: Մենք չենք կարող ճշմարտությունը խոսել, մինչև որ չճանաչենք այն: Որքան հաճախ կանխակալ կարծիքները, հոգեկան շեղումները, անկատար իմացությունը, սխալ դատողությունները խանգարում են այն բաների ճիշտ ըմբռնմանը, որոնց հետ մենք գործ ենք ունենում: Մենք չենք կարող ճշմարտություն խոսել, մինչև որ մշտապես չղեկավարվենք Նրա կողմից, ով ճշմարտություն է:լք 73.1

    [69] Պողոս առաքյալի միջոցով Քրիստոսը մեզ հրամայում է. «Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով’ աղով համեմած լինի»: «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն’ որ բարի է’ շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին” (Կողոսացիս 4.6, Եփես. 4.29): Սուրբ Գրքի այս տեքստի լույսի ներքո լեռան վրա Քրիստոսի ասած խոսքերը դատապարտում են թեթևամիտ, կատակային և ոչ մաքրաբարո խոսակցությունները: Անհրաժեշտ է, որ մեր խոսքերը, լինեն ոչ միայն ճշմարիտ, այլ նաև մաքուր:լք 73.2

    Նրանք, ովքեր սովորել են Քրիստոսից, «մասնակից չեն լինի խավարի անպտուղ գործերին» (Եփես. 5.11): Ինչպես խոսակցության մեջ, այնպես էլ կյանքում նրանք կլինեն պարզ, անկեղծ ու ճշմարիտ, քանի որ պատրաստվում են ընկերակցել սրբերին, ում «բերանում նենգություն չգտնվեց” (Հայտնություն 14.15):լք 73.3

    «Չարին մի հակառակվեք, այլ ով որ ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու” (Մատթևոս 5.39):
    Հռոմեական զինվորների հետ հաղորդակցվելիս հրեաների մոտ շարունակաբար զայրույթի դեպքեր էին նկատվում: Հուդայի ու Գալիլեայի տարածքով մեկ տարբեր կետերում տեղաբաշխված էին զորքերի ջոկատներ, որոնք իրենց ներկայությամբ ժողովրդին հիշեցնում էին իրենց ազգի ստորացման մասին: Հոգու դառնությամբ նրանք լսում էին շեփորների բարձր ձայնը և տեսնում, թե ինչպես հռոմեական դրոշի մոտ հավաքվում էին զինվորներն ու պատկառանքով խոնարհվում իրենց իշխանության խորհրդանիշի առջև: ժողովրդի ու զինվորների միջև ընդհարումները հաճախակի էին, և բոցավառվում էր ազգային ատելությունը: Հաճախ, երբ հռոմեական պաշտոնյան զինվորական պահակախմբի հետ մի տեղից մյուսն էր շտապում, բռնում էր դաշտում աշխատող հրեա գյուղացիներին ու ստիպում ինչ-որ բեռ տանել մինչև սարի գլուխը կամ էլ որևէ անհրաժեշտ ծառայություն մատուցել: [70] Այս ամենն ընթանում էր հռոմեական օրենքին ու սովորությանը համապատասխան: Եվ նման պահանջներին դիմադրելը հանգեցնում էր ծաղրանքի ու դաժանության: Օրեցօր ժողովրդի սրտում խորապես աճում էր հռոմեական լծից ազատվելու փափագը: Ապստամբության ոգին լայն տարածում ուներ հատկապես ինքնավստահ ու կոպիտ գալի- լեացիների մոտ: Կափառնայումը, սահմանակից քաղաք լինելով, եղել է հռոմեական կայազորատեղ: Եվ երբ Հիսուսը սովորեցնում էր, զինվորական վաշտի տեսարանը լսողների հիշողության մեջ արթնացրեց Իսրայելի ստորացման դառն միտքը: ժողովուրդը, խիստ փափագով նայեց Քրիստոսին’ հուսալով, թե Նա այն մեկն է, ով պետք է խոնարհեցնի Հռոմի հպարտությունը:
    լք 74.1

    Թախիծով Հիսուսը նայում էր Իր ունկնդիրների դեմքերին: Նա նկատում էր նրանց վրեժխնդիր հոգին, որն իր չար հետքն էր դրոշմել նրանց վրա: Նա գիտեր, թե ինչպիսի մեծ փափագով էր ժողովուրդը սպասում իրենց հալածիչների կործանմանը: Վշտատանջ’ Նա պատվիրում է նրանց. «Չարին մի հակառակվեք, այլ ով որ ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրանց դարձրու”:լք 75.1

    Այս խոսքերը Հին կտակարանի ուսմունքի կրկնումն էին: ճիշտ է, որ «աչքի տեղ’ աչք, ատամի տեղ’ ատամ» (Ղևտացոց 24.20) կանոնը գրված էր Մովսեսի օրենքում, բայց դա եղել էր քաղաքացիական սահմանադրություն: Ոչ ոք չէր կարող արդարացնել իր վրեժխնդրությունը, քանի որ Տիրոջ խոսքը ասում էր. «Մի ասիր. Չարության փոխարեն հատուցեմ”: «Մի ասիր. Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն այնպես եմ անելու”: «Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախացիր”: «Եթե թշնամիդ սոված է’ հաց տուր նրան, և եթե ծարավ է’ ջուր խմեցրու նրան» (Առակաց 20.22, 24.29,17, 25.21,22): [71]լք 75.2

    Հիսուսն Իր երկրային կյանքում դրսևորեց այս սկզբունքը: Որպեսզի կյանքի հացը տա Իր թշնամիներին, Նա թողեց Իր երկնային տունը: Չնայած զրպարտությունն ու հետապնդումն է կիտվել Նրա վրա օրորոցից մինչև գերեզման, Նրա շուրթերից դուրս են եկել միայն ներող սիրո խոսքեր: Եսայիա մարգարեի միջոցով Նա ասաց. «Իմ թիկունքը տվեցի հարվածողներին և իմ ծնոտը’ կռփողներին. իմ երեսը չծածկեցի նախատինքից և թուքից»: «Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացեց» (Եսայիա 50.6, 53.7): Ե’վ Գողգոթայի խաչի վրա Իրեն սպանողների համար Նրա աղոթքը, և’ մեռնող ավազակին տված հույսի լուրը հնչում են դարեր շարունակ:լք 75.3

    Հոր ներկայությունը պատում էր Քրիստոսին, և Նրա հետ ոչինչ տեղի չունեցավ, բացի այն բանից, ինչը թույլատրեց անսահման սերը հանուն աշխարհի օրհնության: Դրանում էր Նրա մխիթարության աղբյուրը, և այդ մեզ համար է: Ով տոգորված է Քրիստոսի Հոգով, ապրում է Քրիստոսում: Այն հարվածը, որ ուղղված է քրիստոնյային, թույլատրված է Քրիստոսի կողմից: Նա չպետք է դիմադրի չարին, քանի որ Քրիստոսն է նրա պաշտպանը: Ոչինչ չի կարող նրան դիպչել, բացի նրանից, ինչ որ մեր Տերն է թույլ տվել: Եվ ամեն ինչ, որ թույլատրված է, «գործակից են լինում դեպի բարին Աստծուն սիրողների համար” (Հռոմեացիս 8.28):լք 76.1

    «Եվ ով որ ուզի քեզ հետ դատ վարել և քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նրա մոտ: Եվ ով որ քեզ պահակ բռնած մեկ մղոն քշի, նրա հետ երկուսը գնա” [72]լք 76.2

    Հիսուսը պատվիրեց Իր աշակերտներին, որ չընդդիմանան նրանց պահանջներին, ովքեր իշխանություն ունեն, այլ նույնիսկ կատարեն պահանջվածից էլ շատ, և որքան հնարավոր է, կատարեն ամեն մի պարտականություն, թեկուզ այդ երկրի պահանջած օրենքից էլ դուրս լինի: Մովսեսի ձեռով տրված օրենքը պահանջում է մեծ ուշադրություն աղքատի նկատմամբ: Երբ աղքատ մարդը իր հագուստը տալիս է որպես գրավ կամ պարտքի դիմաց որպես երաշխիք, ապա վարկատուն իրավունք չունի մտնելու նրա տունը այն վերցնելու համար: Նա պետք է փողոցում սպասի գրավը ստանալու համար: Անկախ իրավիճակից, գրավը պետք է վերադարձվի գիշերն իջնելուն պես: (Երկրորդ Օրինաց 24.10-13): Քրիստոսի օրերում այս կանոնների վրա շատ քիչ ուշադրություն է դարձվում: Բայց Հիսուսը սովորեցնում էր Իր աշակերտներին ենթարկվել դատարանի որոշմանը, նույնիսկ, եթե այն պահանջեր ավելինք, քան Մովսեսի օրենքն էր պատվիրում: Թեկուզ և պահանջվեր նրանց հագուստից մեկը, նրանք պետք է ենթարկվեին: Մինչդեռ’ ավելին. նրանք պետք է վարկատուին տային նրա հասանելիքը, եթե նույնիսկ անհրաժեշտ լիներ տանելու նրա հասանելիքը կամ տալու ավելին, քան դատարանը որոշել էր: «Եվ ով որ ուզի քեզ հետ դատ վարել և քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նրա մոտ: Եվ ով քեզ պահակ բռած մեկ մղոն քշի, նրա հետ երկուսը գնա”:լք 76.3

    յիսուսն ավելացրեց. «Քեզանից բան ուզողին տուր. քեզանից փոխ առնել կամեցողին երես մի դարձնիր”: Այս նույն դասը տվել էր Մովսեսը. «Սիրտդ չխստացնես և ձեռքդ չխփես քո աղքատ եղբորից, այլ անպատճառ ձեռքդ բաց անես նրա համար և նրա կարոտության բավական լինելու չափ փոխ տաս նրան» (Երկրորդ Օրինաց 15.7,8): [73] Աստվածաշունչը պարզաբանում է Փրկչի խոսքերի նշանակությունը: Քրիստոսը մեզ չի սովորեցնում առանց խտրության տալ բոլոր ողորմություն խնդրողներին, բայց Նա ասում է. «Նրա կարոտության բավական լինելու չափ փոխ տաս նրան”, և սա պետք է լինի պարգև, բայց ոչ թե փոխառություն, քանի որ մենք պետք է «փոխ տանք ոչինչ ակնկալելով» (Ղուկաս 6.35):լք 77.1

    «Սիրեցեք ձեր թշնամիներին” (Մատթևոս 5.44):
    Փրկչի տված դասը’ «Չարին մի հակառակվեք”, վրեժ- խնդիր հրեաների համար խրթին պատվիրան էր, և նրանք դրա դեմ տրտնջում էին իրենց սրտերում: Բայց այժմ Ղիսու- սը ավելի խիստ հայտարարություն էր տալիս. «Լսել եք որ ասվեց. քո ընկերին սիրիր, և քո թշնամիին ատիր: Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին, և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար, որ որդիք լինեք ձեր Ղորդն, որ երկնքումն է»:
    լք 77.2

    Այդպիսին է եղել օրենքի ոգին, որը խեղաթյուրել են վարդապետները’ դարձնելով այն համառ պահանջների սառն ու խիստ օրենսգիրք:լք 78.1

    Որպես Աստծո հատուկ նախապատվությանն արժանացած անձինք’ իսրայելացի ծնվելու նախապայմանով, նրանք իրենց համարել են մյուսներից ավելի լավը: Բայց Հիսուսը մատնանշեց ներողամիտ սիրո ոգին’ որպես ապացույց այն բանի, որ, ունենալով այդ, նրանք ղեկավարվում են ավելի վեհ շարժառիթով, քան նույնիսկ մաքսավորներն ու մեղավորները, ում նրանք արհամարհում են: [74]լք 78.2

    Նա տիեզերքի Կառավարչին նոր անունով ներկայացրեց ունկնդիրների առջև.’ «Մեր Հայր»: Հիսուսը կամենում էր նրանց բացատրել, թե Աստված որքան փաղաքշանքով կարոտ է նրանց: Նա սովորեցնում էր, որ Աստված հոգ է տանում ամեն մի կորած հոգու համար. «Ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը իրենից վախեցողներին» (Սաղմոս 103.13): Աստծո մասին այսպիսի գաղափար երբեք չի տրվել աշխարհի որևէ կրոնի միջոցով, բացի Աստվածաշնչի կրոնից: Հեթանոսությունը սովորեցնում է նայել Աստծուն որպես Գերիշխանի’ ավելի շատ վախի ու սարսափի մի իրողության, քան սիրո, որպես չարանենգ աստվածության, որը մեղմացվում է զոհաբերություններով, քան մի Հոր, որ Իր զավակների վրա է թափում Իր սիրո պարգևները: Նույնիսկ Իսրայել ժողովուրդն այնքան էր կույր’ հասկանալու թանկարժեք մարգարեների ուսուցումներն Աստծո վերաբերյալ, որ Նրա հայրական սիրո այս հայտնությունն եղավ ինչպես ինքնօրինակ մի նյութ, մի նոր պարգև աշխարհին:լք 78.3

    Հրեաներն այն կարծիքին էին, թե Աստված սիրում է նրանց, ովքեր ծառայում են Իրեն: Նրանց տեսանկյունից դրանք այն մարդիկ են, ովքեր պահում են վարդապետների պատվերները: Իսկ աշխարհի մնացած մարդիկ գտնվում են Նրա բարկության ու անեծքի տակ: Ոչ, այդպես չէ, - ասաց Հիսուսը: Ամբողջ աշխարհը’ չար ու բարի մարդիկ, Նրա սիրո լույսով են ողողված: Այս դասը դուք կարող եք սովորել հենց բնությունից, քանի որ «նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է բերում արդարների և անիրավների վրա”:լք 78.4

    ժառանգական ուժի շնորհիվ չէ, որ երկիչը տարեցտարի տալիս է իր առատ պարգևներն ու շարունակում է իր պտույտն արևի շուրջը: Աստծո ձեռքը ղեկավարում է մոլորակները և պահում նրանց իրենց սահմանված կարգին համապատասխան երկնային երթում: Աստծո ուժի շնորհիվ է, որ պահպանվում է կանոնավոր հաջորդականությունը. ամառ ու ձմեռ, ցանք ու հունձք, օր ու գիշեր: [75] Նրա խոսքերի շնորհիվ է, որ բուսականությունը ծաղկում է, և դուրս են գալիս տերևները, ու ծաղիկները’ ծաղկում: Ամեն բարի բան, որ ունենք’ արևի յուրաքանչյուր ճառագայթ, անձրևի կաթիլներ, ամեն մի կտոր հաց, կյանքի ամեն մի պահ’ սիրո պարգև է:լք 79.1

    Երբ մենք անբարյացակամ ու վատ բնավորություն ունեինք, «ատելի և իրար ատող”, մեր երկնային Հայրը ողորմաց մեզ:լք 79.2

    «Բայց երբ որ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց, ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ” (Տիտոս 3.3-5): Ընդունելով Նրա սերը’ մե’նք էլ կվերափոխվենք Նրա պատկերով’ բարի ու գթասիրտ ոչ միայն մեզ հաճոյացողների, այլ նաև մեղավորի, հանցավորի ու մոլորվածի նկատմամբ:լք 79.3

    Աստծո որդիները նրանք են, ովքեր մասնակից են Նրա բնությանը: Ոչ թե երկրային դիրքը, ծնունդը, ազգությունը կամ էլ կրոնական առավելությունն է, որոնցով հավակնում ենք Աստծո ընտանիքի անդամներ լինել, այլ սերը’ մի սեր, որ ընդգրկում է ողջ մարդկությունը: Նույնիսկ մեղավորները, ում սրտերը ամբողջապես փակ չեն Աստծո Հոգու ազդեցությանը, նույնպես լինում են սիրառատ: Թեկուզ և նրանք կարող են ատելությանը պատասխանել ատելությամբ, բայց սիրո դիմաց դրսևորում են սեր: Միայն Աստծո Հոգին է, որ ատելության դիմաց սեր է ցուցաբերում: Լինել սիրալիր ապերախտների ու չարերի նկատմամբ, բարիք անել’ չսպասելով ոչնչի’ երկնային վեհության խորհրդանշանն է, վստահելի նշանակը, որը ցույց է տալիս Բարձրյալի որդիների վսեմությունը: [76]լք 79.4

    «Արդ դուք կատարյալ եդեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարյալ է” (Մատթևոս 5.48):
    «Արդ» բառը ցույց է տալիս վերն ասված խոսքերի եզրափակումը: Հիսուսը նախքան այդ ներկայացրեց Աստծո անսպառ ողորմությունն ու սերն Իր ունկնդիրների առաջ և պատվիրեց նրան այդպիսով կատարյալ լինել: Քանի որ ձեր երկնային Հայրը «քաղցր է երախտամոռների և չարերի հանդեպ» (Ղուկաս 6.35), քանի որ Նա խոնարհեցրեց Իրեն ձեզ բարձրացնելու համար, ուստի դուք էլ կարող եք Նրան նմանվել,- շարունակեց Հիսուսը, - որ կարողանաք անարատ լինել մարդկանց ու հրեշտակների առաջ”:
    լք 80.1

    Շնորհի միջոցով հավիտենական կյանքի պայմանները հենց այնպիսին են, ինչպիսին եղել էին Եդեմում’ կատարյալ արդարություն, Աստծո հետ ներդաշնակություն, Նրա օրենքի սկզբունքներին կատարյալ հնազանդություն: Հին Կտակարանում ներկայացված բնավորության չափանիշը նույնն է և Նոր Կտակարանում: Այս չափանիշը այնպիսին չէ, որ չկարողանանք հասնել դրան: Աստծո տված ամեն պատվի րանի կամ հրահանգի հիմքում կա որոշակի խոստմունք: Աստված նախապատրաստել է ամեն բան, որ մենք Նրա նման դառնանք: Եվ Նա կիրագործի այս բոլորի համար, ովքեր չեն հակառակի Աստծուն իրենց արատավորված կամքով ու այդպիսով չեն խափանի Նրա շնորհը:լք 80.2

    Մեր Աստվածը սիրում է մեզ անասելի սիրով: Մեր սերը Նրա նկատմամբ արթնանում է, երբ մենք ըմբռնում ենք այդ սիրո լայնության ու երկարության, բարձրության ու խորության գեթ որևէ մասը, որը ամեն գիտությունից գերազանց է: Քրիստոսի գրավիչ գեղեցկության հայտնությամբ, Նրա սիրո ճանաչմամբ, որը դրսևորվել է մեր նկատմամբ, երբ դեռ մեղավոր էինք, համառ սիրտը փափկում է ու ենթարկվում, ու մեղավորը վերափոխվում է և դառնում երկնքի զավակ: [77] Աստված չի կիրառում հարկադրական միջոցներ: Սերն այն միջոցն է, որով Նա մեղքը վտարում է սրտից: Այդպիսով Նա հպարտությունը փոխում է խոնարհության, թշնամությունն ու անհավատությունը’ սիրո ու հավատի:լք 81.1

    Հրեաները ջանացել էին իրենց ջանքերով հասնել կատարելության և ձախողվել էին: Քրիստոսն արդեն ասել էր նրանց, որ իրենց արդարությամբ երկնքի արքայությունը չեն կարող մտնել: Եվ այժմ Նա մատնանշում է արդարության բնույթը, որին պետք է տիրապետեն բոլոր երկինք մտնողները: Լեռան քարոզի ողջ ընթացքում Նա նկարագրեց արդարության պտուղները, և հիմա մեկ նախադասությամբ մատնանշեց դրա աղբյուրն ու էությունը. Կատարյալ եղեք, ինչպես որ Աստված կատարյալ է: Օրենքը Աստծո բնավորության պատճենն է: Տեսեք երկնավոր Հոր մեջ Նրա կառավարության հիմքը կազմող սկզբունքների կատարյալ ցուցադրումը:լք 81.2

    Աստված սեր է: Արևի լույսաշող ճառագայթների նման’ սերը, լույսն ու ուրախությունը հորդում է Նրանից դեպի Իր ողջ ստեղծագործությունը: Նրա բնությունն է’ տալ: Նրա ողջ կյանքը անշահասեր սիրո ակունք է:լք 81.3

    Նա մեզ ասում է, որ կատարյալ լինենք այնպես, ինչպես որ Ինքն է: Մենք պետք է մեր փոքր շրջանակում լինենք լույսի ու օրհնության կենտրոն այնպես, ինչպես Նա է տիեզերքի համար: Մենք ոչինչ չունենք մեզանում, բայց Նրա սիրո լույսը ողողում է մեզ, և մենք պետք է այդ պայծառությունն արտացոլենք: Մենք կարող ենք կատարյալ լինել մեր ոլորտում, ինչպես որ Աստված կատարյալ է Իր ոլորտում:լք 82.1

    [78] յիսուսն ասաց. Կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը կատարյալ է: Եթե դուք Աստծո որդիներ եք, ուրեմն Նրա բնությանը մասնակից եք, և չեք կարող Նրան նման չլինել: Ամեն երեխա ապրում է իր հոր կյանքով: Եթե դուք Աստծո զավակներ եք’ ծնված Նրա Հոգով, ապա կապրեք Աստծո կյանքով: «Քրիստոսում բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնապես” (Կողոսացիս 2.9): «Հիսուսի կյանքն էլ հայտնվում է մեր մահկանացու մարմնում» (Բ Կորնթա- ցիս 4.11): Այդ կյանքը ձեզանում կձևավորի նույն բնավորությունը և կդրսևորի նույն գործերն, ինչպես դրսևորվեց Նրա մոտ: Այդպիսով դուք ներդաշնակ կլինեք Նրա օրենքի յուրաքանչյուր ցուցումին, քանի որ «Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին” (Սաղմոս 19.7): Սիրո միջոցով «օրենքի արդարությունը” կկատարվի «մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում’ այլ հոգևորապես» (Հռոմեացիս 8.4): լք 82.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents