Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ոչ թե դատել, այլ կատարել

    [123] «Մի դատեք, որ չդատվեք” (Մատթևոս 7.1):
    Սեփական գործերով փրկությունը ձեռք բերելու ջանքերն անխուսափելիորեն հանգեցնում են այն բանին, որ մարդիկ հորինեն համառ պահանջների մի ցուցակ և ընդունեն այն որպես անջրպետ մեղքի դեմ: Տեսնելով, որ չեն կարողանում պահել օրենքը, նրանք հնարում են սեփական կանոններ ու հրահանգներ’ ստիպելով իրենց հնազանդվել դրանց: Այս ամենը նրանց ուշադրությունը հեռացնում է Աստծուց’ բևեռելով իրենց վրա: Աստվածային սերը դուրս է մղվում սրտից, և մերձավորի հանդեպ սերը սառչում է: Մարդկային հնարանքների համակարգը իր բազմակի պահանջներով կդրդի իր կողմնակիցներին դատելու բոլոր նրանց, ովքեր չեն պահպանի մարդկանց հորինած չափանիշները: Եսասիրությունն ու նեղմիտ քննադատությունը խեղդում է ազնիվ ու անկեղծ զգացմունքները, և մարդիկ դառնում են եսամոլ դատավորներ ու աննշան բաները լրտեսողներ:
    լք 127.1

    Այս դասին էին պատկանում փարիսեցիները: Չնայած իրենց կրոնական ծառայությանը, նրանք չէին սովորում խոնարհվել ու գիտակցել իրենց տկարությունը և ոչ էլ երախտապարտ լինել այն մեծ առավելությունների համար, որ Աստված շնորհել էր իրենց: Նրանք լցված էին հոգևոր հպարտությամբ, և նրանց թեման էր’. «Ես, իմ զգացմունքները, իմ գիտելիքները, իմ ճանապարհները»: Նրանց ձեռքբերումները դարձել էին ուրիշներին դատելու չափանիշ: Հագնելով սեփական արդարության պատմուճանը’ նրանք նստել են դատավորի աթոռին’ քննադատելու ու մեղադրելու համար:լք 127.2

    [124] Մեծամասնությամբ ժողովուրդն ունեցել է այս նույն ոգին’ ներխուժել ուրիշի խղճի մեջ ու դատել նրան այն հարցերում, որը պատկանում է տվյալ մարդուն ու Աստծուն: Այս ոգու ու գործունեության առումով էր, որ յիսուսն ասաց. «Մի դատեք, որ չդատվեք»: Այսինքն’ ձեր անձը չափանիշ մի’ դարձրեք չափանիշ ուրիշների համար և ձեր սրտում մի’ մեղադրեք նրանց, ովքեր չեն համապատասխանում ձեր իդեալին: Մի’ դատեք ուրիշներին ենթադրելով նրանց դրդապատճառները, ու դատավճիռ մի’ կայացրեք նրանց վրա:լք 128.1

    «Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերեի էլ լույսի մեջ, և սրտերի խորհուրդները կհայտնի” (Ա Կորնթացիս 4.5): Մենք չենք կարող կարդալ սիրտը: Մենք հանցավոր ենք և մեզ տրված չէ նստել ուրիշներին դատելու աթոռի վրա: Սահմանափակ մարդը կարող է դատել միայն արտաքինը տեսնելով: Միայն Նա, ով գիտի կատարված գործերի գաղտնի շարժառիթը, և ով վարվում է քնքշությամբ ու կարեկցանքով, կարող է որոշել ամեն մի հոգու գործը:լք 128.2

    «Նրա համար առանց պատասխան տալու ես, ով մարդ՝ ով էլ որ լինես, որ դատում ես, որովհետև ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում, որ դու նույնն ես գործում, որ ինքդ դատում ես» (Հռոմեացիս 2.1): Այսպիսով, նրանք, ովքեր մեղադրում կամ քննադատում եմ ուրիշներին, ցույց են տալիս, որ իրենք մեղավոր են, քանի որ իրենք էլ են նույն բաները կատարում: Ուրիշներին մեղադրելով’ իրենք իրենց համար դատավճիռ են կայացնում, և Աստված հայտարարում է, որ այս դատավճիռն արդարացի է: Նա ընդունում է նրանց անձնական դատավճիռը, որը վկայում է իրենց դեմ:լք 128.3

    «Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես» (Մատթևոս 7.3): [125]
    «Դու նույնն ես գործում, որ ինքդ դատում ես» նախադասությունը նույնիսկ չի կազմում այն մարդու մեղքի ծավալը, ով հետամուտ է քննադատելու ու մեղադրելու իր եղբորը: Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, և քո աչքի միջի գերանը չես նշմարում”:
    լք 129.1

    Նրա խոսքերը բնութագրում են այն մարդուն, ով շուտ նկատում է ուրիշի արատները: Երբ նա մտածում է, որ ինքը բնավորության մեջ կամ կյանքում հայտնաբերել է ինչ-որ թերություն, ապա եռանդուն կերպով փորձում է մատնացույց անել այն: Բայց Հիսուսը հայտարարեց, որ բնավորության այս գիծը, որը դրսևորվում է այս ոչ քրիստոսանման գործի կատարման մեջ, համեմատած այն զանցանքի հետ, որը քննադատվում է, ոչ այլ ինչ է, քան գերանը’ համեմատած շյուղի հետ: Սիրո ու համբերության պակասի ժամանակ մարդիկ լուն ուղտ են շինում: Նրանք, ովքեր երբեք չեն վերապրել հոգու փշրվածությունը ամբողջապես Քրիստոսին ենթարկվելու մեջ, իրենց կյանքում երբեք էլ չեն դրսևորի Փրկչի սիրո ամոքիչ ազդեցությունը: Նրանք խեղաթյուրում են ավետարանի հեզաբարո ու բարեկիրթ ոգին և վիրավորում այն թանկարժեք հոգիներին, ում համար Քրիստոսը մեռավ: Քրիստոսի օգտագործած պատկերի համաձայն’ նա, ով տեղի է տալիս քննադատող ոգուն, ավելի մեծ մեղքի մեջ է զանցավոր, քան ում ինքը մեղադրում է: Չէ որ նա ոչ միայն այդպիսի մեղք է գործում, այլև դրան ավելացնում է քննադատությունն ու մեծամտությունը:լք 129.2

    Բնավորության միակ ճշմարիտ չափանիշը Քրիստոսն է: Նա, ով իրեն չափանիշ է համարում ուրիշների համար, իրեն դնում է Քրիստոսի տեղը: Քանի որ Հայրն «ամեն դատաստանը տվեց Որդուն» (Հովհաննես 5.22), և ով էլ որ հետա- մուտ է դատելու ուրիշների շարժառիթները, կրկին անգամ ապօրիաբար գրավում է Աստծո Որդու բացառիկ իրավունքը: [126] Այս կոչեցյալ դատավորներն ու քննադատողները նեռի տեղն են գրավում, «այն հակառակորդի, որ գոռոզացած է այն ամենի վրա, Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված. մինչև որ նա Աստծո տաճարի մեջ նստի, և իր անձը ցույց տա, թե Աստված է” (Բ Թեսաղ. 2.4):լք 129.3

    Մեղքը, որ հանգեցնում է ամենատխուր հետևանքների, սառը, քննադատող ու չներող ոգին է, որն էլ բնութագրում է փարիսեցիությունը: Երբ հավատի փորձառությունը զուրկ է սիրուց, յիսուսն այնտեղ չէ, Նրա լուսապայծառությունը բացակայում է: Ոչ գործունյա եռանդը, ոչ էլ քրիստոսազուրկ նվիրվածությունը չեն կարող պակասը լրացնել: Մարդը կարող է ունենալ ըմբռնման հիանալի խորաթափանցություն’ բացելու ուրիշների սխալները, բայց ամեն մի այդպիսի մարդու, ով փայփայում է այս ոգին, յիսուսն ասում է. «Կեղծավոր, առաջ քո աչքից գերանը հանիր, և հետո նայիր քո եղբոր աչքից շյուղը հանելու”: Նա, ով մեղավոր է, առաջինն է ուրիշին սխալի մեջ կասկածում: Մեղադրելով ուրիշին’ նա փորձում է ծածկել կամ մեղմացնել իր սրտում բնակված մեղքը: Մեղքի միջոցով մարդը ճանաչեց չարը: Առաջին զույգի մեղք գործելուց շատ չանցած’ նրանք սկսեցին մեղադրել մեկը մյուսին: Դա բնորոշ է մարդկային բնությանը, երբ այն չի ղեկավարվում Քրիստոսի շնորհով:լք 130.1

    Երբ մարդիկ փայփայում են իրենց մեջ այս մեղադրող ոգին, չեն բավարարվում միայն իրենց եղբոր մեջ մատնացույց անելով այն, ինչը որ իբրև թերություն են ընդունում: Երբ մեղմ միջոցներով չի հաջողվում նրանց ստիպելու դի- մացինին կատարելու այն, ինչ որ իրենք ճիշտ են կարծում դիմում են հարկադրանքի: Քանի որ նրանք իշխանություն ունեն, կստիպեն մարդկանց համաձայնել իրենց գաղափար- ներին և ընդունել, որ դա ճիշտ է: Այս էր, որ հրեաները անում էին Քրիստոսի օրերում, և ինչ որ եկեղեցին կատարեց այն ժամանակվանից, երբ կորցրեց Քրիստոսի շնորհը: [127] Տեսնելով, որ զուրկ է սիրո զորությունից, նա դիմեց պետական զորեղ բազուկի օժանդակությանը’ հարկադրելու իր դոգմաներն ու իրագործելու իր հրամանները: Այս է երբևէ սահմանված կրոնական օրենքների և բոլոր հալածանքների գաղտնիքը’ սկսած Կաբելի օրերից մինչև մեր ժամանակները:լք 130.2

    Քրիստոսը մարդկանց չի հարկադրում, այլ ձգում է դեպի իրեն: Միակ հարկադրումը, որ Նա կարող է կիրառել, սիրո ազդեցությունն է: Երբ եկեղեցին սկսում է փնտրել աշխարհիկ իշխանության պաշտպանությունը, ուրեմն կորցրել է Քրիստոսի զորությունը’ աստվածային սիրո ազդեցությունը:լք 131.1

    Բարդությունն այն է, որ այդ ոգին եկեղեցու անհատ անդամների մեջ է, և այստեղ պետք է կատարել բուժումը: Ղիսուսը մեղադրողին հրամայում է նախապես դեն գցել գերանը իր աչքից, հրաժարվել իր քննադատական ոգուց, խոստովանել ու թողնել իր մեղքը, հետո միայն փորձել ուղղել ուրիշին: Քանի որ «բարի ծառ չիա, որ չար պտուղ բերի, և ոչ էլ չար ծառ, որ բարի պտուղ բերի» (Ղուկաս 6.43): Ձեր փայփայած մեղադրող ոգին չար պտուղ է և ցույց է տալիս, որ ծառը չար է: Անօգուտ է ձեզ համար կառուցել ձեր բնավորությունն ինքնարդարացման վրա: Դուք կարիք ունեք սրտի վերափոխման: Որպեսզի արժանի լինեք ուրիշին ուղղելու, դուք պետք է ունենաք վերոհիշյալ փորձառությունը: «Որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը» (Մատթևոս 12.34):լք 131.2

    Երբ ինչ-որ մեկը ճգնաժամի մեջ է, և դուք կամենում եք խորհուրդ տալ կամ հորդորել, ապա ձեր խոսքերը կունենան բարի ազդեցություն այնքանով, որքանով դրանք հա- մապատասխանում են ձեր կյանքի օրենքի օրինակին ու ոգուն: Նախքան բարի գործելը դուք պետք է բարի լինեք: [128] Ուրիշներին վերափոխող ազդեցություն դուք չեն ունենա, մինչև ձեր սրտերը Քրիստոսի շնորհիվ զգայուն, խոնարհ ու մաքուր չդառնան: Այն ժամանակ, երբ այս փոփոխությունը կկատարվի ձեզանում, դուք, բնականաբար, կապրեք ուրիշներին երջանկացնելու համար, ինչպես վարդի թուփն է տալիս իր անուշահոտ ծաղիկները կամ էլ խաղողի որթն’ իր մանուշակագույն ողկույզները:լք 131.3

    Եթե Քրիստոսը’ «փառքի հույսը», ձեզանում է բնակում, դուք չեք հետևի ուրիշներին նրանց սխալները մատնացույց անելու համար: Նրան մեղադրելու, պարսավելու փոխարեն’ ձեր նպատակը կլինի օգնել, օրհնել ու փրկել: Սխալ թույլ տը- ված մարդու հետ վարվելիս դուք ուշադրություն կդարձնեք այն հրահագին, որ գրված է Գաղատացիս 6.1-ում. «Զգուշացիր քո անձին, որ դուք էլ չփորձես”: Դուք կհիշեք, թե որքան անգամ եք սխալվել, և ինչքա՜ն դժվար է եղել մեկ անգամ թողած ճանապարհը կրկին գտնել: Դուք չեք հրի ձեր եղբորը’ գլորելու ավելի հոծ խավարը, այլ կարեկցանքով լի սրտով կասեք նրան իր մեծ վտանգի մասին:լք 132.1

    Նա, ով հաճախ նայում է Գողգոթայի խաչին’ հիշելով, որ իր մեղքերն են Փրկչին կախել խաչից, երբեք չի փորձի համեմատել իր զանցանքի աստիճանը ուրիշինի հետ: Նա չի նստի դատավորի աթոռի վրա’ մեղադրելու ուրիշներին: Նրանց մեջ, ովքեր քայլում են Գողգոթայի խաչի ստվերով պատած արահետով, չկա քննադատության կամ ինքնամեծարման ոգի:լք 132.2

    Երբ դուք կզգաք, որ կարող եք զոհել ձեր արժանապատվությունը և նույնիսկ ձեր կյանքը տալ’ փրկելու մոլորված եղբորը, որ դեն եք գցել ձեր աչքի միջի գերանը, ուրեմն պատրաստ եք օգնելու ձեր եղբորը: Այդ ժամանակ կարող եք մոտենալ նրան և հպվել նրա սրտին: [129] Դեռ ոչ մի մարդ չի ուղղվել իր սխալներից հանդիմանության ու կշտամբանքի միջոցով: Ավելին, շատերն այսպիսով հեռացել են Քրիստոսից ու իրենց սրտերը փակել հանդիմանության առջև: Միայն հեզ, քնքուշ ոգին ու հմայիչ վարքը կարող են փրկել մոլորյալին ու ծածկել մեղքերի բազմությունը: Երբ Քրիստոսը կդրսևորվի ձեր բնավորության մեջ, այն ժամանակ կունենաք վերափոխող ուժ բոլոր նրանց վրա, ում հետ շփվում եք: Ամեն օր թող Քրիստոսը երևա ձեզանում, և ամեն ժամանակ Նա ձեր միջոցով կցուցաբերի Իր խոսքի արարչագործ ուժը’ հեզ, համոզիչ, սակայն զորեղ ազդեցությամբ’ վերաստեղծելու մարդկանց հոգիները մեր Տեր Աստծո գեղեցկության պատկերի պես:լք 132.3

    «Սուրբ բանը շներին մի տվեք» (Մատթևոս 7.6):
    Դիսուսն այստեղ մատնանշում է այն դասը, որը ցանկություն չունի մեղքի գերությունից փախչել: Դագուրդ տալով փչացած ու ստոր ցանկություններին’ նրանց բնությունն այնքան է այլասերվել, որ նրանք ամուր կառչել են մեղքից ու չեն անջատվի դրանից: Քրիստոսի սպասավորները չպետք է թույլ տան, որ մարդիկ, ովքեր ավետարանը կդարձնեն կռվի ու ծաղրանքի միջոց, իրենց խանգարեն:
    լք 133.1

    Բայց Փրկիչը երբեք չի անցել մեղքի մեջ թաղված այն մարդու կողքով, ով կամեցել է ընդունել երկնային թանկարժեք ճշմարտությունները: Մաքսավորների ու անբարոների համար Նրա խոսքերը եղել են նոր կյանքի սկիզբ: Մա- րիամ Մագդաղենացին, ումից Նա հանեց յոթ դև, վերջինը հեռացավ Փրկչի գերեզմանից, ու առաջինն էր, ում Նա ող- ջունեց հարության օրը’ արշալույսին: [130] Տարսոնացի Սո- ղոսն էլ, որ ավետարանի ամենավճռական թշնամին էր, դարձավ Պողոս’ Քրիստոսի նվիրված ծառայող: Ատելության ու արհամարհանքի, նույնիսկ ոճրագործության ու այլասերության տակ կարող է թաքնված լինել այնպիսի հոգի, ում Քրիստոսի շնորհը կփրկի, և ով կպսպղա Փրկչի թագի վրա ինչպես թանկարժեք քար:լք 133.2

    «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և և կբացվի ձեզ” (Մատթևոս 7.7):
    Անհավատարմության, անհասկացողության կամ էլ Իր խոսքի աղավաղման համար ոչ մի հնարավորություն չը- թողնելով’ Տերը կրկնում է եռապատիկ խոստումը: Նա փափագում է, որ Աստծուն որոնողները հավատան Նրան, ով կարող է ամեն բան կատարել: Ուստի և ավելացնում է. «Որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի”:
    լք 134.1

    Տերը ոչ մի պայման չի մատնանշում, բացի այն, որ դուք քաղցած լինեք Նրա ողորմությանը, փափագեք Նրա խորհրդին և ձգտեք Նրա սիրուն: «Խնդրեք»: Խնդրելը ցույց է տալիս, որ դուք գիտակցում եք ձեր կարիքը: Եթե դուք հավատով խնդրեք’ կստանաք: Տերը Երաշխավորել է Իր խոսքը, և այն չի կարող անուժ լինել: Եթե դուք անկեղծ ապաշխարումով եք մոտենում Ատծուն, չպետք է մտածեք, որ մեծամտություն է խնդրել այն, ինչ Տերը խոստացավ: Երբ դուք խնդրում եք այն օրհնությունները, որոնց կարիքն ունեք, որպեսզի կարողանաք ձևավորել քրիստոսանման կատարյալ բնավորություն, Տերը վստահեցնում է, որ դուք խնդրում եք խոստման համաձայն: Երբ զգում եք ու գիտակցում, որ մեղավոր եք, ապա դա բավարար հիմք է խնդրելու Նրա ողորմածությունն ու կարեկցանքը: [131] Դուք ոչ թե պետք է սուրբ լինեք, որպեսզի իրավունք ունենաք մոտենալ Աստծուն, այլ երբ փափագեք, որ Նա մաքրի ձեզ ամեն մեղքից ու սրբի ամեն անիրավությունից: Այն երաշխիքը, որ մենք կարող ենք աղերսել հիմա ու ընդմիշտ, մեր մեծ կարիքի զգացումն է, մեր անօգնական վիճակի խոստովանությունը:լք 134.2

    «Որոնեք”: Ցանկացեք ոչ միայն Նրա օրհնությանը, այլ հենց Իրեն: «Աղե, բարեկամացիր նրա հետ և խաղաղություն արա” (Հոբ 22.21): Որոնի’ր ու դու կգտնես: Աստված փնտրում է քեզ: Նրան մոտենալու այն մեծ բաղձանքը, որ դու ունես, Սուրբ Հոգու աշխատանքն է: Ենթարկվեր այդ ձգող ուժին: Քրիստոսը բարեխոսում է փորձվողի, մոլորվածի ու թերահավատի համար: Նա ջանում է նրանց բարձրացնել ու Իրեն ընկերակից դարձնել: «Եթե Նրան որոնես, նա կգտնվի քեզանից” (Ա Մնաց. 28.9):լք 135.1

    «Թակեք»: Մենք գալիս ենք Աստծո մոտ հատուկ հրավերով, և Նա սպասում է ընդունելու մեզ Իր ընդունարանում: Հիսուսին հետևող առաջին աշակերտները բավարարված չէին ճանապարհին Նրա հետ հապճեպ զրույց ունենալով, նրանք ասացին. «Վարդապետ,. որտե՞ղ ես կենում: .եկան և տեսան, թե որտեղ էր կենում, և այն օրը նրա մոտ մնացին» (Հովհաննես 1.38,39): Նույնպս և մեզ թույլատրվում է ունենալ սերտ մտերմություն ու հաղորդակցություն Աստծո հետ: «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում” (Սաղմոս 91.1): Նրանք, ովքեր փափագում են Աստծո օրհնությունը, թող թակեն ու սպասեն ողորմության դռան մոտ ամուր վստահությամբ՝ ասելով. Քանի որ Դու, ով Տեր, ասացիր. «Ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի”:լք 135.2

    Հիսուսը նայեց բազմությանը, որ հավաքվել էր լսելու Նրա խոսքերը, և սրտագին փափագեց, որ հավաքված մարդիկ կարողանան գնահատել Աստծո ողորմածությունն ու անձնվեր բարությունը: [132] Նրանց կարիքն ու Աստծո կամեցողությունը ցույց տալու համար Նա օրինակ է բերում սոված երեխային, որ հաց է խնդրում իր երկրավոր ծնողից: Նա ասաց. «Ո՞վ է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզի, մի՞թե քար կտա նրան»: Ներկայացնելով ծնողի քնքուշ, բնական կապվածությունը իր երեխայի նկատմամբ’ շարունակում է. «Արդ, եթե դուք չար լինելով, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանց. որքա՞ն ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից”: Հայրական սիրտ ունեցող ոչ մի ծնող չի շրջվի իր որդուց, երբ նա սոված է և հաց է խնդրում: Արդյոք կմտածե՞ն ծնողները, որ կարելի է կատակել երեխայի հետ, չարչարել նրան’ արթնացնելով սպասման հույսը միայն հիասթափեցնելու համար: Մի՞թե նա կխոստանա հաց ու սնունդ տալ, բայց հետո քար կտա:լք 135.3

    Եթե դուք’ մարդիկդ, չար եք և «գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանց, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից» (Ղուկաս 11.13): Սուրբ Հոգին’ Աստծո ներկայացուցիչը, բոլոր պարգևների մեծագույնն է: Բոլոր «բարի բաներն» ամփոփվում են նրանում: Ինքն’ Արարիչը, մեզ չի կարող տալ դրանից ոչինչ ավելին ու լավը: Երբ մենք խնդրում ենք Տիրոջը կարեկցել մեզ մեր վշտում և ղեկավարել մեր կյանքը Իր Սուրբ Հոգով, Նա երբեք չի շրջվի մեր աղոթքից: Հնարավոր է, որ ծնողը շրջվի իր սոված զավակից, բայց Աստված երբեք չի կարող մերժել կարիքն զգացող ու փափագող սրտի աղաղակը: Ինչպիսի՜ հիանալի քնքշությամբ է Նա նկարագրում իր սերը: [133] Նրանց, ովքեր մռայլ օրերում զգում են, որ Աստված մոռացել է իրենց, Հոր սրտից բխող հետևյալ լուրն է ուղղված. «Բայց Սիոնն ասաց. Եհովան ինձ ձգել է, և Տերը մոռացել է ինձ: Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա. նրանք եթե մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանա: Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ” (Եսայիա 49.14-16):լք 136.1

    Աստծո խոսքի ամեն մի խոստում առիթ է տալիս մեզ աղոթելու’ ներկայացնելով Եհովայի երաշխավորված խոսքը որպես մեր վստահության հիմք: Ինչպիսի հոգևոր օրհնության կարիք էլ որ մենք զգանք, մեր առավելությունն է պահանջել այն յիսուսի միջոցով: Երեխայի պարզությամբ մենք կարող ենք պատմել Տիրոջը, թե ինչի կարիք ունենք: Մենք կարող ենք խնդրել Նրանից հաց ու հագուստ’ ներկայացնելով մեր ժամանակավոր կարիքները, ինչպես նաև կյանքի հացն ու Քրիստոսի արդարության պատմուճանը: Ձեր երկնավոր Հայրը տեղյակ է, որ դուք այս ամենի կարիքն ունեք, և դուք հրավիրվում եք խնդրել Նրանից այս ամենը: Հիսուսի անունով է, որ ստանում ենք ամեն մի բարեհաճություն: Աստված կպատվի այդ անունը և կլրացնի ձեր կարիքներն Իր հարստության չափով:լք 137.1

    Դուք մի մոռացեք, որ երբ մոտենում եք Աստծուն ինչպես հոր, ընդունում եք ձեր հարազատությունը Նրա հետ ինչպես որդի: Դուք ոչ միայն պետք է վստահեք Նրա բարությոանը, այլ ամեն բանում հնազանդվեք Նրա կամքին’ գիտենալով, որ Նրա սերն անփոփոխ է: Ձեզ Նրան հանձնեք Նրա գործը կատարելու համար: «Խնդրեք և ձեզ կտրվի” (Հովհաննես16.24) Հիսուսի խոստումը տրված է նրանց, ում Նա հրամայեց սկզբից փնտրել Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը:լք 137.2

    Նրա պարգևները, ով ունի ամեն իշխանությունը երկըն- քում ու երկրի վրա, Աստծո որդիների համար են: [134] Այդ պարգևներն այդքան թանկարժեք են, որ դրանք մենք ձեռք ենք բերում Փրկչի արյան թանկագին զոհի միջոցով: Պարգևներ, որ կբավարարեն սրտի խորը փափագը, պարգևներ, որ հարատևում են, ինչպես հավիտենականությունը կստանան ու դրանով կուրախանան բոլոր նրանք, ովքեր կգան Աստծո մոտ որպես մանուկներ: Կառչեք Աստծո խոստում- ներից ինչպես ձեր սեփականը, խնդրեք այդ խոստումնների համաձայն’ ներկայացնելով դրանք որպես Նրա անձնական խոսքեր, և դուք կստանաք ուրախության լիությունը:լք 137.3

    «Ամեն ինչ, որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց” (Մատթևոս 7.12):
    Վստահեցնելով, որ Աստված սիրում է մեզ, Հիսուսը պատվիրում է սիրել մեր մերձավորին’ մարդկության բոլոր փոխհարաբերությունները ընդգրկող մեկ սկզբունքի հիման վրա: Հրեաները շահագրգռված են եղել միայն այն բանով, թե ինչ պետք է ստանան: Նրանք մտահոգված են եղել ապահովելու իրենց կարծիքով իրենց հասանելի իշխանությունը, հարգանքն ու ծառայությունը: Բայց Քրիստոսը սովորեցնում է, որ մենք չպետք է մտահոգվենք, թե ինչքան պետք է ստանանք, այլ թե ինչքան կարող ենք տալ: Ուրիշների նկատմամբ մեր պարտականության չափանիշը հետևյալն է. ինչ-որ սպասում ենք, որ մարդիկ մեզ անեն, մե’նք պետք է անենք նրանց համար:
    լք 138.1

    Այլոց հետ ձեր ընկերության մեջ ձեզ դրեք նրանց տեղը: Մտեք նրանց զգացմունքների, դժվարությունների, հիասթափությունների, ուրախությունների ու վշտերի մեջ: Նույնացրեք ձեզ նրանց հետ՝ ձեզ դնելով նրանց տեղը, և հետո միայն վարվեք նրանց հետ այնպես, ինչպես կկամենայիք, որ ձեզ հետ վարվեին: Այս է ազնվության միակ ճշմարիտ կանոնը: Օրենքի մի այլ արտահայտությունն է. «Սիրիր քո ընկերին քո անձի պես” (Մատթևոս 22.39): [135] Մարգարեների ուսուցման նյութն է եղել այս: Սա է երկնքի սկզբունքը, և այն կզարգանա բոլոր նրանցում, ովքեր պատրաստվում են այդ սուրբ ընկերակցության համար:լք 138.2

    Ոսկի կանոնը ճշմարիտ քաղաքավարության սկզբունքն է, որն էլ ամենաճշմարիտ կերպով ցուցադրվեց Հիսուսի բնավորության մեջ ու կյանքում: Ո՜հ, քնքշության ու գեղեցկության ինչպիսի՜ ճառագայթներ էին լուսավորում մեր Փրկչի ամենօրյա կյանքը: Ինչպիսի՜ քաղցրություն էր հորդում Նրա իսկ ներկայությունից: Այս նույն ոգին պետք է դրսևորվի և Նրա զավակների մեջ: Նրանք, ում հետ ապրում է Քրիստոսը, շրջապատված կլինեն աստվածային մթնոլորտով: Նրանց սպիտակ պատմուճաններն անուշահոտություն կլինեն’ պարուրված Տիրոջ պարտեզի բուրմունքով: Նրանց դեմքերը կարտացոլեն Նրանից ճառագող լույսը’ լուսավորելով սայթաքող ու հոգնած մարդու ճանապարհը:լք 138.3

    Այն մարդը, ով ունի կատարյալ բնավորության ճշմարիտ իդեալը, կդրսևորի Քրիստոսի կարեկցանքն ու քնքշությունը: Շնորհի ազդեցությունը փափկացնում է սիրտը, մաքրում ու սրբում զգացումները և օժտում երկնային ծագում ունեցող նրբանկատությամբ ու պատշաճության զգացումով:լք 139.1

    Մինչդեռ կա ոսկի կանոնի ավելի խորը նշանակություն: Ամեն ոք, ով դարձել է Աստծո բազմատեսակ շնորհի տնտես, կանչված է տալու այն մարդկանց, ովքեր տգիտության ու խավարի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես եթե ինքը լիներ նրանց տեղն ու կամենար, որ իրեն տային: Պողոս առաքյալն ասաց. «Որովհետև ես հույներին և բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին պարտական եմ» (Հռոմեացիս 1.14): Դուք, որ ավելի շատ գիտեք Աստծո սիրո մասին և ավելի շատ եք ստացել Նրա շնորհի առատ պարգևներից, քան երկրի վրա խավարում ապրող ու մեղքի մեջ ընկած որևէ մեկը, պարտավոր եք այդ պարգևները տալ այդպիսի մեկին:լք 139.2

    [136] Նույնը պետք է անել այս կյանքի օրհնությունների ու պարգևների հետ: Այն, ինչին դուք տիրապետում եք ավելի շատ, քան ձեր ընկերները, վկայում է, որ դուք պարտքի տակ եք ընկնում նրանց հանդեպ այն չափով, ինչքանով նրանք պակաս են ձեզանից: Եթե մենք ունենք հարստություն կամ կյանքի բարեկեցություն, մենք մեծ, հանդիսավոր պարտականություն ենք կրում’ հոգալու տառապող հիվանդի, որբևայրու ու անհայր էակի համար ճիշտ այնպես, ինչպես կկամենայինք, որ մեզ հետ վարվեին, եթե մեր դիրքերը փոխված լինեին:լք 139.3

    Ոսկի կանոնն ըստ իմաստի սովորեցնում է նույն ճշմարտությունը, որն ասվեց լեռան քարոզի մի այլ հատվածում. «Որովհետև այն չափով, որ չափեք, նրանով կչափվի ձեզ” (Ղուկաս 6.38): Ինչ որ մենք անում ենք ուրիշներին, լինի բարի թե չար, պետք է հակազդի մեզ վրա որպես օրհնություն կամ անեծք: Ինչ որ տալիս ենք ուրիշներին, շատ հաճախ փոխհատուցվում է բարիով: Այն, ինչ որ տալիս ենք նեղության ժամին, հաճախ փոխհատուցվում է մեզ քառապատիկ: Բացի դրանից, բոլոր պարգևները փոխհատուցվում են նույնիսկ այս կյանքում Նրա առատորեն թափվող սիրո մեջ, որն է’ ողջ երկնքի փառքի ու դրա գանձի էությունը: Ուրիշներին տրված չարն էլ է վերադառնում: Նա, ով հոժարակամ մեղադրում ու հուսալքում է ուրիշին, ինքն էլ իր սեփական փորձառության մեջ նույնը կվերապրի, ինչ պատճառել է ուրիշին: Նա իր մաշկի վրա կզգա, թե ինչ տառապանք են ապրել նրանք, ովքեր զուրկ են եղել իր կարեկցանքից ու քնքշությու- նից:լք 140.1

    Աստծո սերը մեր նկատմամբ հրամանագրեց այս: Նա կամենում է, որ մենք զզվենք մեր սրտի կարծրությունից ու բացենք մեր սրտերը, որ Ղիսուսը բնակվի այնտեղ: Այդպի- սով չարը դուրս է մղվում, և բարին’ տնկվում: Թվացյալ անեծքը վերածվում է օրհնության:լք 140.2

    Ոսկի կանոնի չափանիշը քրիստոնեության ճշմարիտ չափանիշն է: [137] Ամեն ինչ, որ սրանից դուրս է, խաբեություն է: Այն կրոնը, որը մղում է մարդկանց ցածր գնա- հատելու մարդկային էակներին, որոնց Քրիստոսը այնքան բարձր գնահատեց, որ Իրեն տվեց նրանց համար, այն կրոնը, որը դրդում է մեզ անհոգի լինել մարդկանց կարիքների, տառապանքների կամ իրավունքների նկատմամբ, կեղծ կրոն է: Արհամարհելով տառապողին, մեղավորին ու աղքատի պահանջները’ ապացուցում ենք, որ մենք Քրիստոսի առջև դավաճաններ ենք: Մարդիկ կրում են Քրիստոսի անունը, միևնույն ժամանակ իրենց կյանքում ուրանում Նրա բնավորությունը:լք 140.3

    Առաքելական եկեղեցու մասին այն լուսավոր օրերում, երբ հարություն առած Քրիստոսի փառքը լուսավորել էր նրանց, գրված է, որ ոչ մի մարդ չասաց «իր ստացվածքի մեկի համար, թե իրենն է: Որովհետև նրանց մեջ ոչ մեկը կարոտություն չուներ”: «Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր յիսուսի հարության համար. և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա»: «Ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում և հաց էին կտրում տներում, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում. Աստծուն օրհնում էին և բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին. և Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ” (Գործք առ. 4.32,34,33, 2.46,47):լք 141.1

    Որոնիր երկնքում և երկրի վրա, ու չես գտնի ավելի զորեղ ցուցաբերված ճշմարտություն, քան այն, որը դըր- սևորված է ողորմածության գործերում նրանց նկատմամբ, ովքեր մեր կարեկցանքի ու օգնության կարիքն են զգում: Այդ է ճշմարտությունը, ինչպես այն կա Գիսուսում: Երբ նրանք, ովքեր դավանում են Քրիստոսի անունը, գործնականորեն կկիրառեն ոսկի կանոնը, նույն զորությունը կուղեկցի ավետարանի աշխատանքին, ինչպես առաքյալների օրերում:լք 141.2

    «Քանի’ նեղ է դուռը, և նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանքը» (Մատթևոս 7.14):
    [138] Պաղեստինի ժողովուրդը Քրիստոսի օրերում ապրում էր պարսպավոր քաղաքներում, որոնք գտնվում էին լեռների ու սարերի վրա: Դարպասները փակվում էին արևամուտին: Քաղաք տանող ճանապարհը անցնում էր ժայռով ու զառիթափ էր: ճամփորդը, օրվա վերջում վերադառնալով տուն, հաճախ ջանում էր արագ անցնել դժվար զառիվերը, որպեսզի դարպասով մտներ քաղաք’ նախքան մութն ընկնելը: Ուշացողը մնում էր դրսում:
    լք 142.1

    Տուն ու հանգիստ տանող զառիվեր ու նեղ ճանապարհը Դիսուսին տպավորիչ պատկեր տվեց քրիստոնյայի մասին: Նա ասաց, որ ճանապարհը, որը դրել եմ մեր առջև’ նեղ է: Դժվար է դարպասով մտնելը, քանի որ ոսկի կանոնը բացառում է ամեն հպարտության ու շահամոլության մուտքը: Իսկապես գոյություն ունի լայն ճանապարհ, բայց նրա վերջը կործանում է: Եթե կամենում եք հոգևոր կյանքի ճանապարհը բարձրանալ, մշտապես զառիթափով պետք է գնաք, քանի որ ճանապարհը միշտ վեր է: Դուք պետք է գնաք քիչ մարդկանց հետ, քանի որ մեծամասնությունը չի ընտրի զառիթափ ուղին:լք 142.2

    Մահվան ճանապարհով կարող է գնալ ողջ մարդկային ցեղը’ իր բոլոր երկրային հաճույքներով, իր ողջ եսասիրությամբ, իր ողջ հպարտությամբ, անազնվությամբ և բարոյական վատթարացմամբ: Այնտեղ ազատություն կա ամեն մի մարդու կարծիքի ու վարդապետության համար, հնարավորություն’ հետևելու իր հակումներին և կատարելու այն ամենը, ինչ իր եսասիրությունը կարող է թելադրել: Դեպի կործանում տանող ճանապարհով գնալու համար հարկ չկա փնտրել այն: Չէ որ դարպասները լայն են, ճանապարհը ընդարձակ, ու ոտքերն ակամայից թեքվում են դեպի այն ճանապարհը, որի վերջը մահ է:լք 142.3

    [139] Բայց կյանքի ճանապարհը նեղ է, և մուտքն էլ’ նեղ: Եթե դուք կառչել եք ձեզ պաշարող որևէ մեղքի, ապա ձեզ համար այդ ճանապարհը շատ նեղ կլինի: Ձեր ճանապարհները, ձեր կամքը, ձեր մեղսալից սովորություններն ու գործերը պետք է դեն շպրտվեն, եթե կամենում եք քայլել Տիրոջ ճանապարհով: Նա, ով կամենում է ծառայել Քրիստոսին, չի կարող հետևել աշխարհի կարծիքին կամ էլ համակերպվել աշխարհի չափանիշի հետ: Երկնքի ճանապարհը շատ նեղ է բարձր դիրք գրավելու ու հարստության, մեծ շուքով ճանապարհորդելու համար, շատ նեղ է եսամոլ փառասիրության համար, շատ զառիվեր ու խորդուբորդ է հեշտ կյանք սիրողների համար: Ծանր աշխատանքը, համբերությունը, ինքնազոհությունը, հանդիմանությունը, աղքատությունը, մեղավորների հակառակությունն Իր դեմ’ այս ամենը եղել է Քրիստոսի բաժինը և կլինի նաև մեր բաժինը, եթե երբևէ կմտնենք Աստծո դրախտը:լք 143.1

    Սակայն պետք չէ եզրակացնել, որ վեր տանող արահետը ծանր է, իսկ ցած տանող ճանապարհը’ հեշտ: Դեպի մահ տանող ճանապարհն իր ողջ երկայնքով լի է ցավերով ու պատիժներով, վշտերով ու հիասթափությամբ և նախազգուշացումներով’ չշարունակելու այդ ուղին: Աստծո սերն է այն ծանր արել անհոգ ու համառ մարդկանց համար, ովքեր կործանում են իրենց: ճիշտ է, սատանայի ճանապարհը գրավիչ է, բայց այդ ամենը խաբկանք է: Չարի ճանապարհին կան խղճի կսկծալի խայթ և խոցող հոգսեր: Մենք կարող ենք մտածել, թե հաճելի է հետևել հպարտությանն ու աշխարհիկ փառամոլությանը, բայց վերջը ցավ է ու վիշտ: Եսասեր ծրագրերը կարող են ներկայանալ շողոքորթ խոստումներով ու վայելքի հույսով, բայց հետո կտեսնենք, որ մեր երջանկությունը թունավորված է, և մեր կյանքը’ դառնացած հույսերով, որոնք կենտրոնացված են «ես»-ում: Լայն ճանապարհի մուտքը կարող է շողշողալ ծաղիկներով, բայց ճանապարհին կան փշեր: Հույսի շողերը, որոնք սփռվում են մուտքից, հետզհետե անհետանում են հուսալքության խավարում: Եվ այն մարդը, ով գնում է այդ ճանապարհով, իջնում է անդուլ գիշերվա ստվերների մեջ:լք 143.2

    [140] «Անօրենների ճանապարհը դժվարին է” (արևմտահայերեն թարգմ.), բայց իմաստունի «ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները խաղաղություն են» (Առ. 13.15, 3.17): Քրիստոսին հնազանդվելու ամեն մի գործ, հանուն Նրա ինքնուրացման ամեն մի արարք, ամեն լավ տարած փորձություն, փորձությամբ ձեռք բերված ամեն մի հաղթություն’ քայլ է ռազմաերթում դեպի վերջնական հաղթության փառապսակը: Եթե Քրիստոսին ընդունենք որպես մեր ուղեվար, Նա կառաջնորդի մեզ ապահովությամբ: Ամենաուժեղ մեղավորը չպետք է վրիպի իր ճանապարհից: Ոչ մի դողացող որոնող չի ձախողվի’ քայլելով մաքրության ու սուրբ լույսի մեջ: Չնայած ճանապարհը այնքան նեղ է ու սուրբ, որ մեղքը անհանդուրժելի է այնտեղ, սակայն մուտքը բաց է բոլորի համար, և ոչ մի կասկածող, դողացող հոգի չի ասի. «Աստված հոգս չի տանում ինձ հա- մար”:լք 144.1

    ճանապարհը կարող է լինել խորդուբորդ ու շատ զառիվեր: Այնտեղ կարող է լինել ծուղակ աջ ու ձախ կողմից: Մենք կարող ենք ծանր աշխատանք կրել մեր ճանապարհորդության ժամանակ: Ծանր աշխատենք պետք է կատարենք նաև այն ժամանակ, երբ հոգնած ենք և հանգստի կարիք ենք զգում: Պետք է պատերազմենք, երբ արդեն տկարացել ենք, պետք է հույսը չկտրենք, երբ վհատված ենք: Բայց Քրիստոսի’ մեր ուղեվարի հետ մենք չենք ձախողվի հասնել վերջապես փափագած նավահանգիստ: Քրիստոսն Ինքը բացել է մեր առջև խորդուբորդ ճանապարհը և հարթել այն մեր ոտքերի համար:լք 144.2

    Հավիտենական կյանք տանող զառիթափ ճանապարհի վրա կան ուրախության աղբյուրներ’ նախատեսված թարմացնելու հոգնածին: Նրանց համար, ովքեր գնում են իմաստության ճանապարհով, կա խիստ մեծ ուրախություն, թեկուզ և վշտի մեջ, քանի որ Նա, ում նրանք սիրում են, անտեսանելիորեն քայլում է նրանց կողքով: Ամեն մի քայլում դեպի վեր նրանք ավելի հստակորեն են նկատում Նրա օգնող ձեռքը: Ամեն քայլափոխի Անտեսանելիի փառքից սփռվող լուսավոր ճառագայթներն ընկնում են նրանց ճանապարհի վրա: Նրանց փառաբանության երգերն ավելի բարձր տոն վերցնելով’ վեր են բարձրանում միանալու գահի առջև կանգնած հրեշտակների երգերին: «Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում” (Առ 4.18): [141]լք 145.1

    «Ջանք արեք, որ նեղ դռնով ներս մտնեք” (Ղուկաս13.24):
    Ուշացող ճամփորդը, որ շտապում է հասնել քաղաք’ նախքան դարպասների փակվելը արևամուտին, չի շեղվի ճանապարհին եղող որևէ գրավիչ առարկայով: Նրա ողջ միտքը կենտրոնացած է միայն մեկ նպատակի’ մտնել դարպասներից ներս: Հիսուսն ասաց, որ նպատակի այսպիսի լրջություն է պահանջվում քրիստոնյայի կյանքում: Ես բացել եմ քո առջև բնավորության շքեղությունը, որն Իմ թագավորության ճշմարիտ փառքն է: Այն քեզ չի առաջարկի երկրային իշխանության ոչ մի խոստում, սակայն արժանի է, որ իր համար ջերմորեն փափագես ու ջանք դնես: Ես քեզ չեմ կանչել պայքարելու աշխարհի մեծագույն կայսրության գերիշխանության համար, բայց դրանից մի եզրակացրու, որ չկա պայքար’ մարտնչելու և հաղթանակներ նվաճելու համար: Ես քեզ պատվիրում եմ պայքարել վերջին ուժերը լարելով ‘ Իմ հոգևոր թագավորության մեջ մտնելու համար:
    լք 145.2

    Քրիստոնյայի կյանքը պայքար է ու ռազմերթ: Բայց ձեռք բերված հաղթանակը չի նվաճվում մարդկային ուժով: Պայքարի դաշտը սրտի բնագավառն է: ճակատամարտը, որը պետք է մղենք, մեծագույն ճակատամարտն է, որը երբևէ մղել է մարդը’ ենթարկել «ես”-ն Աստծո կամքին’ հանձնելով սիրտը սիրո գերիշխանությանը: Հին բնությունը’ ծնված արյունից ու մարմնի կամքից, չի կարող ժառանգել Աստծո արքայությունը: ժառանգած հակումները, հին սովորությունները պետք է մի կողմ շպրտվեն:լք 146.1

    [142] Նա, ով որոշել է մտնել հոգևոր արքայության մեջ, կտեսնի, որ իր դեմ են մարտակարգված խավարի թագավորության զորությամբ աջակցված հին բնության բոլոր ուժերն ու կրքերը: Եսասիրությունն ու հպարտությունը դիմադրում են այն ամենին, ինչը ցույց է տալիս, որ մեղավոր է: Մենք ինքներս չենք կարող հաղթահարել չար ցանկությունները կամ սովորությունները, որոնք պայքարում են իշխանության համար: Մենք չենք կարող հաղթել զորավոր թշնամուն, ում ձեռքերում ստրուկ ենք: Միայն Աստված կարող է տալ մեզ հաղթություն: Նա կամենում է տիրապետել մեր ողջ էությանը, մեր կամքին ու ճանապարհներին: Բայց Նա չի կարող աշխատել մեր մեջ առանց մեր համաձայնության ու համագործակցության: Աստվածային Հոգին աշխատում է մարդուն տրված ընդունակությունների ու կարողությունների միջոցով: Աստծո հետ համագործակցելու համար պահանջվում են մեր ուժերը:լք 146.2

    Հաղթությունը չի նվաճվում առանց շատ լուրջ աղոթքների, առանց «ես”-ի խոնարհեցման ամեն մի քայլում: Մեր կամքը չպիտի ստիպողաբար համագործակցի աստվածա յին միջոցների հետ, այլ կամովին պիտի ենթարկվի: Եթե հնարավոր լիներ ստիպել ձեզ Աստծո Հոգու հարյուրապատիկ զորեղ ազդեցությամբ, ձեզ դա չէր դարձնի քրիստոնյա’ համապատասխան անձ երկնքի համար: Սատանայի ամրոցը չէր ջարդվի: Մարդու կամքը պետք է լինի Աստծո կամքի կողմը: Դուք անկարող եք ձեր նպատակները, ցանկություններն ու հակումներն ենթարկել Աստծո կամքին: Բայց եթե դուք «կկամենաք ենթարկվել”, Աստված էլ կկատարի աշխատանք ձեզ համար, նույնիսկ «խորհուրդներ ենք քանդում, և ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, և գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար” (Բ Կորնթացիս 10.5): Այն ժամանակ դուք կգործեք «ահով և դողալով ձեր անձերի փրկությունը: [143] Քանզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես” (Փիլիպեցիս 2.12,13):լք 146.3

    Շատերը գերվում են Քրիստոսի գեղեցկությամբ ու եր- կընքի փառքով, սակայն խուսափում են այն պայմաններից, որոնցով միայն կարող են տիրանալ դրանց: Ընդարձակ ճանապարհին կան մարդիկ, ովքեր լիովին բավարարված չեն այն ճանապարհից, որով գնում են: Նրանք փափագում են ազատվել մեղքի ստրկությունից և սեփական ուժով փորձում են դիմադրել իրենց մեղավոր սովորություններին: Նրանք նայում են նեղ ճանապարհին ու նեղ դռանը, բայց եսասեր հաճույքը, աշխարհի սերը, հպարտությունը, անսուրբ ձգտումներն անջրպետ են դառնում իրենց ու Փրկչի միջև: Իրենց կամքից ու իրենց ընտրած կապվածության նպատակներից կամ զբաղմունքներից հրաժարումը պահանջում է զոհ, որտեղ նրանք տատանվում են, վարանում ու հետ դառնում: «Շատերը կուզեն մտնել և չեն կարողանա» (Ղուկաս 13.24): Նրանք տենչում են բարին և ջանք թափում այն ձեռք բերելու համար: Բայց նրանք այն չեն ընտրում, չունեն վճռական նպատակ ամեն գնով ձեռք բերել այդ:լք 147.1

    Եթե մենք կամենում ենք հաղթել, միակ հույսն այն է, որ մեր կամքը Աստծո կամքին միացնենք ու աշխատենք’ համագործակցելով Նրա հետ ժամ առ ժամ և օրեցօր: Մենք չենք կարող պահել մեր «ես”-ը և միևնույն ժամանակ մտնել Աստծո արքայությունը: Եթե երբևէ հասնենք սրբությանը, դա կլինի միայն մեր «ես”-ի մերժումով և Քրիստոսի միտքն ընդունելու միջոցով: Հպարտությունն ու ինքնագոհ բնությունը պետք է խաչվեն: Կամենո՞ւմ ենք վճարել պահանջված գինը: Կամենո՞ւմ ենք, որ մեր կամքը կատարելապես համապատասխան լինի Աստծո կամքին: Մինչև մենք չկամենանք, Աստծո վերափոխող շնորհը չի կարող դրսևորվել մեզանում:լք 148.1

    Պատերազմը, որը մենք պետք է վարենք, «հավատքի բարի պատերազմն է»: Պողոս առաքյալն ասաց. «Որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նրա ներգործության չափով, որ ինձանում ներգործում է զորությունով» (Կողոսացիս 1.29): [144]լք 148.2

    Հակոբն իր կյանքի մեծ ճգնաժամին առանձնացավ աղոթքի համար: Նա տոգորված էր միայն մեկ գերիշխող նպատակով’ բնավորության վերափոխությամբ: Բայց այն ժամանակ, երբ նա աղերսում էր Աստծուն, թշնամին, ինչպես ինքը ենթադրում էր, իր ձեռքը դրեց նրա վրա, և ողջ գիշեր նա գոտեմարտեց իր կյանքի համար: Բայց նրա հոգու նպատակը չփոխվեց կյանքի վտանգից: Երբ նրա ուժերը համարյա սպառվել էին, Հրեշտակը լարեց իր աստվածային ուժը և նրա հպումով Հակոբն իմացավ Նրան, ում հետ մաքառել էր: Վիրավորված ու անօգնական’ նա փարվեց Փրկչի կրծքին’ օրհնություն աղերսելով: Նա չէր կարող ոչ շրջվել, ոչ էլ դադարեցնել իր միջնորդությունը: Եվ Քրիստոսն Իր խոստումի համաձայն պատասխանեց այդ անօգնական, ապաշխարող հոգու աղոթքին. «Կամ թե իմ զորությունից բռնեն, ինձ հետ խաղաղություն անեն. խաղաղություն անեն ինձ հետ” (Եսայիա 27.5): Հակոբն աղաչեց վճռական ոգով. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես” (Ծննդոց 32.26): Այդ համառության ոգին ներշնչել էր Նա, ով գոտեմարտել էր նահապետի հետ: Նա էր, ով տվեց հաղթություն Հակոբին և փոխեց նրա անունը’ Հակոբը դարձնելով Իսրայ ել’ ասելով. «Որովհետև Աստծո հետ և մարդկանց հետ մարտնչեցիր և հաղթեցիր» (Ծննդոց 32.28): Այն, ինչի համար որ Հա- կոբն ապարդյուն պայքարեց իր սեփական ուժով, նվաճվեց իր անձը ենթարկեցնելու ու ամուր հավատի միջոցով: «Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն’ մեր հավատքը” (Ա Հովհաննես 5.4):լք 148.3

    [145] «Զգույշ կացեք սուտ մարգարեներից» (Մատ- թևոս 7.15):
    Դուրս կգան խաբեության ուսուցիչներ, ովքեր կձգտեն ձեզ շեղել նեղ ճանապարհից ու նեղ դռնից: Չգուշացեք նրանցից: Չնայած դրսից հագած են ոչխարի մորթի, բայց ներքուստ հափշտակող գայլեր են: Հիսուսը չափանիշ տվեց, որով կարելի է զատորոշել կեղծ ուսուցչին ճշմարիտից: Նա ասաց. «Իրենց պտուղներից նրանց ճանաչեցեք. մի՞թե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից’ թուզ”:
    լք 149.1

    Մենք ցուցում չունենք նրանց փորձելու իրենց գեղեցիկ խոսքերի ու մեծարված դավանումների համեմատ: Նրանց մասին գաղափար պետք է կազմել Աստծո խոսքի համաձայն: «Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այն խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն»: «Ձգիր, որդյակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնի գիտության խոսքերից» (Եսայիա 8.20, Առ. 19.27): Ի՞նչ լուր են բերում այլ ուսուցիչները: Արդյո՞ք այն տանում է ձեզ երկյուղելու ու վա- խենալու Աստծուց: Արդյո՞ք այդ մղում է ձեզ դրսևորելու ձեր սերն առ Աստված’ հավատարիմ լինելով Նրա պատվիրաններին: Եթե մարդիկ չեն զգում բարոյական օրենքի կարևորությունը, եթե լուրջ չեն վերաբերվում Աստծո հրահանգներին, եթե նրանք խախտում են Նրա պատվիրանները և մարդկանց այդպես սովորեցնում, նրանք ոչ մի գնահատական չունեն երկնքի աչքում: Մենք կարող ենք իմանալ, որ նրանց պահանջներն անհիմն են: Նրանք կատարում են հենց այն աշխատանքը, որն սկսել է խավարի իշխանը’ Աստծո թշնամին:լք 149.2

    Նրա անունը դավանողներից ու Նրա նշանը կրողներից ոչ բոլորն են Քրիստոսինը: յիսուսն ասաց, որ շատերն, ովքեր սովորեցնում են իմ անունից, վերջում պակաս կգտնվեն. «Շատերը կասեն ինձ այն օրը. Տե’ր, Տե’ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, և քո անունով դևեր հանեցինք, և քո անունով շատ զորություններ գործեցինք: Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ” [146]լք 150.1

    Կան մարդիկ, որ հավատում են, թե իրենք ճիշտ են, բայց միանգամայն սխալ են: Այդ դեպքում, երբ հավակնում են Քրիստոսին որպես իրենց Տիրոջ և հրապարակավ Նրա անունից կատարում մեծ գործ, անօրենության գործակալներ են: «Այլ նրանք իրենց բերանով հաճություն ցույց կտան, բայց նրանց սիրտն իրենց ագահության հետևից է գնում”: Նա, ով Աստծո խոսքն է նրանց հայտարարում, «նրանց համար քաղցր երգի պես է՝ գեղեցկաձայն և բարեհարմար. և նրանք կլսեն քո խոսքերը, բայց նրանց կատարողները չեն” (Եզեկիել33.31,32):լք 150.2

    Աշակերտ լինելու լոկ դավանումը անիմաստ է: Քրիստոսի հավատը, որը փրկում է հոգին, այն չէ, ինչ շատերն են ներկայացնում: «Հավատա, հավատա, - ասում են նրանք, - և պետք չէ օրենք պահել»: Հավատը, որը չի տանում հնազանդության, միայն մեծամտություն է: Հովհաննես առաքյալն ասում է. «Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան և նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և ճշմարտություն չկա նրանում” (Ա Հովհաննես 2.4): Բող ոչ ոք չփայփայի այն միտքը, թե հատուկ հեռատեսությունը կամ գերբնական դրսևորումներն իրենց գործի ու պաշտպանած գաղափարի ճշմարիտ լինելու ապացույց են: Երբ մարդիկ թեթևամտորեն կխոսեն Աստծո խոսքի մասին և աստվածային չափանիշից վեր կդնեն իրենց տպավորությունները, զգացմունքներն ու ծեսերը, կարող ենք իմանալ, որ նրանք լույս չունեն:լք 150.3

    Աշակերտության ապացույցը հնազանդությունն է: Պատվիրանների պահումը վկայում է մեր սիրո դավանության անկեղծությունը: Երբ ընդունված վարդապետությունը հեռացնում է սրտից մեղքը, հոգին սրբում է պղծությունից, տալիս է պտուղ սրբանալու համար, մենք իմանում ենք, որ դա Աստծո ճշմարտությունն է: [147] Երբ բարեսրտություն, սիրալիրություն, դյուրազգացություն, կարեկցանք է դրսևորվում մեր կյանքում, երբ կատարված արդար գործերի ուրախությունը մեր սրտերում է, երբ մենք մեծարում ենք Քրիստոսին, բայց ոչ մեր «ես»-ը, կարող ենք իմանալ, որ մեր հավատը ճշմարիտ է: «Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք» (Ա Հովհաննես 2.3):լք 151.1

    «Եվ նա չկործանվեց, որովհետև ժայռի վրա հաստատված էր» (Մատթևոս 7.25):
    ժողովուրդը խորապես ազդվել էր Քրիստոսի խոսքերից: ճշմարտության սկզբունքների աստվածային գեղեցկությունը դյութել էր մարդկանց: Եվ Քրիստոսի հանդիսավոր նախազգուշացումները հնչեցին որպես սրտերը քննող Աստծո ձայն: Նրա խոսքերը հարվածեցին նրանց նախկին գաղափարների ու կարծիքների արմատներին: Նրա ուսմունքին հնազանդվել’ կնշանակեր նրանց մտքի ու գործողության բոլոր սովորությունների փոփոխություն: Նրանք կբախվեին իրենց կրոնական վարդապետների հետ, ինչի հետևանքը կլիներ ողջ կառուցվածքի անկումը: Բայց չէ որ դրա համար վարդապետների սերունդներ էին կրթվել: Ուստի, երբ ժողովրդի սիրտն արձագանքեց Նրա խոսքերին, միայն մի քանիսն էին պատրաստ ընդունելու դրանք որպես կյանքի ուղեցույց:
    լք 151.2

    Լեռան վրա յիսուսն Իր քարոզն ավարտեց մի պատկերումով, որը ցնցող պայծառությամբ ցույց տվեց Նրա ասած խոսքերի գործնական իրագործման կարևորությունը: Փրկչի շուրջը համախմբված ամբոխի մեջ կային մարդիկ, ովքեր իրենց կյանքն անցկացրել էին Գալիլեայի ծովի ափին: Սարալանջին նստած, լսելով Քրիստոսի խոսքերը’ նրանք տեսնում էին հովիտներն ու լեռնագոգերը, որոնց միջով սարից իջնող գետերը հոսում էին դեպի ծովը: Ամառ ժամանակ այս գետերը հաճախ ամբողջովին անհետանում էին’ թողելով միայն չոր ու փոշոտ հուն: [148] Բայց երբ ձմեռային մրրիկը փչում էր լեռների վրա, գետերը դառնում էին կատաղի, մոլեգնած հեղեղներ’ մերթընդմերթ ողողելով հովիտներն ու իրենց հետ տանելով հեղեղին չդիմադրող ամեն բան: Հաճախ, երբ գյուղացիներն իրենց հյուղակները կառուցում էին կանաչ հարթավայրում, ակնհայտորեն հեռու որևէ վտանգից’ դրանք նույնպես քշվում-տարվում էին: Բայց կային տներ, որ կառուցված էին բարձր բլուրների և ժայռի վրա: Երկրի ինչ-որ մասերում կացարաններ են եղել կառուցված հենց ժայռի մեջ, և դրանցից շատերը հազարավոր տարիներ դիմադրել են փոթորիկներին: Այս տները կառուցվել են ծանր աշխատանքով ու դժվարությամբ: Նը- րանք մատչելի չեն և նրանց դիրքն ավելի անհրապույր է, քան խոտառատ հարթավայրինը: Բայց նրանք կառուցված են ժայռի վրա, և զուր են զարկել նրանց քամին, փոթորիկն ու հեղեղը:լք 152.1

    յիսուսն ասաց, որ նա, ով ընդունում է Իր այս խոսքերը և դարձնում իր բնավորության ու կյանքի հինքը, նման է ժայռի վրա տներ կառուցողներին: Եսայիա մարգարեն դարեր առաջ գրել է. «Բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան» (Եսայիա 40.8): Լեռան քարոզից շատ անց Պետրոսը, մեջբերելով Եսայիայի այս խոսքերը, ավելացնում է. «Եվ սա այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեց” (Ա Պետ. 1.25): Աստծո խոսքը վստահելի հիմունք է: «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի” (Մատթևոս 24.35):լք 153.1

    Լեռան վրա ասված Քրիստոսի խոսքերի մեջ մարմնավորվեցին Աստծո ինքնահատուկ բնությունն ու օրենքի մեծագույն սկզբունքները: Նա, ով կառուցում է դրանց վրա, կառուցում է դարավոր ժայռի’ Քրիստոսի վրա: Ընդունելով խոսքը’ մենք ընդունում ենք Քրիստոսին: [149] Եվ միայն նրանք, ովքեր այս կերպ են ընդունում Նրա խոսքերը, կառուցում են Նրա վրա: «Որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է, որ է յիսուս Քրիստոսը» (Ա Կորնթացիս 3.11): «Որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել» (Գործք առ. 4.12): Քրիստոսը, Բանը, Աստծո հայտնությունը’ Նրա բնավորության, Նրա օրենքի, Նրա սիրո, Նրա կյանքի դրսևորումը, այն հիմքն է, որի վրա մենք կարող ենք կառուցել հարատևող բնավորություն:լք 153.2

    Մենք կառուցում ենք Քրիստոսի վրա’ հնազանդվելով Նրա խոսքին: Արդարը նա չէ, ով լոկ ուրախանում է արդարությամբ, այլ նա, ով արդարություն է գործում: Սրբությունը սքանչացում չէ: Այն ամեն բան Աստծուն հնազանդեցնելու արդյունքն է: Այն մեր երկնավոր Հոր կամքի կատարումն է: Երբ Իսրայելի որդիները բանակ էին դրել ավետյաց երկրի սահմանում, բավական չէին միայն Բանանի մասին ճանաչում ունենալը, կամ էլ Բանանի երգերը երգելը: Դա նրանց չէր տա բարի երկրում տարածված խաղողի այգիների ու ձիթենյաց պուրակի տիրակալությունը: Նրանք կարող էին իսկապես տիրանալ դրանց միայն համաձայնելով պայմաններին, առ Աստված կենդանի հավատ դրսևորելով, իրենց վերաբերյալ Նրա խոստումները յուրացնելով և հնազանդվելով Նրա հրահանգին:լք 153.3

    Բրիստոսի խոսքերի կատարման մեջ է կրոնը: Կատարել ոչ թե Աստծո բարեհաճությունը վաստակելու համար, այլ’ որովհետև ստացել ենք Նրա սիրո ամենևին չվաստակած պարգևը: Մարդու փրկությունը կախված է ոչ միայն դավանումից, այլ հավատից, որը դրսևորվում է արդարության գործերում: Բրիստոսի հետևորդներից սպասվում է ոչ միայն խոսելը, այլև անելը: Գործելու և աշխատելու միջոցով կառուցվում է բնավորությունը: «Որովհետև որոնք որ Աստծո Գոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են» (Հռոմեացիս 8.14): [150] Ոչ թե նրանք, ում սրտերը դրդվել են Գոգով, ոչ թե նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ են ենթարկվում Նրա ազդեցությանը, այլ նրանք են Աստծո որդիները, ովքեր առաջնորդվում են Գոգով:լք 154.1

    Կամենո՞ւմ ես դառնալ Բրիստոսի հետևորդը, մինչդեռ չգիտես, թե ինչպե?ս սկսել: Միգուցե խավարի մե՞ջ ես և չգիտես, թե ինչպես գտնես լույսը: Գետևիփ այս լույսին, որ ունես: Բող քո սիրտը ենթարկվի այն ամենին, ինչին տեղյակ ես Աստծո խոսքից: Նրա զորությունը, Նրա բուն կյանքը Նրա խոսքի մեջ են: Երբ դու ընդունես խոսքը հավատով, այն քեզ ուժ կտա ենթարկվելու համար: Երբ ուշադրություն դարձնես այն լույսին, որ ունես, ավելի մեծ լույս կգա: Դու կառուցում ես Աստծո խոսքի վրա, և քո բնավորությունը կշինվի Քրիստոսի բնավորության նմանությամբ:լք 154.2

    Քրիստոսը’ ճշմարիտ հիմքը, կենդանի քարն է: Նրա կյանքը տրվում է բոլորին, ով շինում է Նրա վրա: «Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար»: «Որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով” (Ա Պետրոս 2.5, Եփես. 2.21): Քարերը մեկ են դառնում հիմքի հետ, քանի որ մեկ համընդհանուր կյանքն է գործում բոլորում: Այս շինությունը փոթորիկը չի կարող տապալել, քանի որ «այն, ինչ ձուլված է Աստծո կյանքին, Նրա հետ միասին կդիմանա ամեն բանի”:լք 155.1

    Բայց ամեն մի շինություն, որ կառուցված է այլ հիմքի վրա,և ոչ թե Աստծո խոսքի’ կկործանվի: Նա, ով Քրիստոսի օրերում ապրող հրեաների նման կառուցում է մարդկային գաղափարների ու կարծիքների, մարդու մոգոնած ծեսերի և ձևերի հիմքի վրա, կամ էլ ինչ որ գործերի, որ նա կարող է կատարել անկախ Քրիստոսի շնորհից’ կառուցում է իր բնավորության շինությունը տեղաշարժվող ավազի վրա: Փորձության կատաղի փոթորիկները կքշեն, կտանեն ավազոտ հիմքը և նրա տունը ավերակ կթողնեն ժամանակի եզրին: [151]լք 155.2

    «Որովհետև այսպես է ասում Եհովա Տերը,. Ես իրավունքը’ չափին հավասար, և արդարությունը’ կշեռքին հավասար պիտի անեմ, և կարկուտը պիտի ստության պատսպարանը խորտակի, և թաքուստը ջրերը պիտի ողողեն» (Եսայիա 28.16,17):լք 155.3

    Բայց այսօր ողորմությունը աղաչում է մեղավորին. «Կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի: Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եզեկիել 33.11): Այն ձայնը, որ այսօր դիմում է չապաշխարող մարդկանց, Նրա ձայնն է, ով սրտի մրմուռով բացականչեց, երբ տեսավ Իր սիրելի քաղաքը. «Երուսաղեմ, Երուսաղեմ, մարգարեները կոտորող և քեզ մոտ ուղարկվածները քարկոծող. քանի՜ անգամ կամեցա քո որդիները ժողովելու, ինչպես հավն իր ձագերը թևերի տակն է ժողովում, և դուք չկամեցաք: Ահա ձեր տունը ավերակ է թողնվում ձեզ” (Ղուկաս 13.34,35): Ի դեմս Երուսաղեմի’ Հիսուսը տեսավ աշխարհի խորհրդանիշը, որը մերժել ու արհամարհել է Իր շնորհը: Ո՜հ, համառ սիրտ, Նա ողբացել է քեզ համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Հիսուսի արցունքները հոսեցին սարի վրա, Երուսա- ղեմը կարող էր ապաշխարել ու խուսափել իր ճակատագրից: Մի փոքր ժամանակ էլ երկնքի Պարգևը դեռ սպասեց նրա ընդունմանը: Ո՜հ սիրտ, Քրիստոսը քեզ էլ դիմում է սիրո խոսքերով. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ»: «Ահա հիմա է ընդունելի ժամանակը. ահա հիմա է փկության օրը” (Հայտնություն 3.20, Բ Կորնթացիս 6.2):լք 155.4

    [152] Դուք, որ ձեր հույսը դնում եք ձեր անձին, կառուցում եք ավազի վրա: Բայց դեռ շատ ուշ չէ խուսափելու վերահաս կործանումից: Նախքան փոթորիկի հասնելը վազեք դեպի վստահելի հիմունքը: «Որովհետև այսպես է ասում Եհովա Տերը. Ահա ես եմ, որ Սիոնում դրել եմ վեմը, ընտիր վեմ, պատվական անկյուն, հաստատահիմն հիմունք. ով որ նրան հավատա, չի փախչի”: «Ով երկրի բոլոր ծայրերը, դեպի ինձ դարձեք, որ փրկվեք, որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա»: «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով»: «Պիտի չամաչեք և չպատկառեք հավիտյանս հավիտենից” (Եսայիա 28.16, 45.22, 41.10, 45.17):լք 156.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents