Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ծառայության ճշմարիտ շարժառիթը

    [79] «Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք’ նրանցից տեսնվելու համար” (Մատթևոս 6.1):
    Լեռան վրա Քրիստոսի խոսքերը եղել են Նրա կյանքի անխոս ուսմունքի արտահայտությունը, բայց ժողովուրդն այդ չի հասկացել: ժողովուրդը չի կարողացել ըմբռնել, թե ինչպես Նա, ով այդքան մեծ զորություն ունի, մերժել է օգտագործել այն’ ապահովելու Իր կյանքում այն, ինչը համարել է մեծագույն շահ: ժողովրդի ոգին, շարժառիթն ու գործելակերպը հակադիր են եղել Նրա ոգուն ու շարժառիթին: Երբ նա հավակնել է, որ ինքը նախանձախնդիր է օրենքը պատվելու, իրականում փնտրել է ինքնափառաբանումը: Քրիստոսն այդ բացահայտեց’ ցույց տալով, որ ամեն իրեն սիրողը օրենքի խախտող է:
    լք 83.1

    Փարիսեցիների կողմից փայփայված սկզբունքները նույնն են, ինչ հատուկ է եղել մարդկությանը բոլոր դարերում: Փարիսեցիների ոգին մարդկային բնության ոգին է: Փրկիչը ցույց տվեց Իր ու վարդապետների ոգու և մեթոդների միջև եղած մեծ տարբերությունը: Նրա ուսմունքը հավասարապես կիրառվել է բոլոր դարերում ապրող ժողովուրդների համար:լք 83.2

    Քրիստոսի օրերում փարիսեցիները շարունակաբար փորձում էին վաստակել երկնքի բարեհաճությունը, որպեսզի ձեռք բերեն երկրային պատիվ ու բարգավաճում, որոնց նրանք նայում էին որպես առաքինության վարձատրություն: Միևնույն ժամանակ նրանք ժողովրդի առջև ցուցադրում էին ողորմածության գործեր. որպեսզի գրավեն նրանց ուշադրությունն ու ձեռք բերեն սրբի համբավ:լք 83.3

    [80] Հիսուսը հանդիմանեց նրանց ցուցամոլությունը’ հայտարարելով, որ Աստված այդպիսի ծառայություն չի ընդունում: Այն գովաբանությունն ու փառքը, որ նրանք կրքոտ ձևով փափագում են ստանալ ժողովրդից, եղել է միակ վարձատրությունը, որը երբևէ կարող էին ստանալ:լք 84.1

    յիսուսն ասաց. «Բայց դու, երբ որ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը: Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը’ որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ”:լք 84.2

    Այս խոսքերով Հիսուսը չսովորեցրեց, թե բարության գործերը միշտ էլ պետք է ծածուկ մնան: Պողոս առաքյալը, Սուրբ Հոգով ներշնչված գրելով իր թուղթը, չի թաքցնում Մակեդոնիայում ապրող քրիստոնյաների անկեղծ անձնազոհությունը, այլ պատմում է այն շնորհի մասին, որ Քրիստոսը ներարկեց նրանց, որպեսզի այդպես մնացածներն էլ տոգորվեն նույն ոգով: Նա գրեց նաև թուղթ Կորնթոսի եկեղեցուն և ասաց. «ձեր նախանձը շատերին գրգռեց» (Բ Կորընթացիս 9.2):լք 84.3

    Քրիստոսը պարզորոշ հասկացրեց Իր խոսքերի նշանակությունը, որ բարեգործության նպատակը չպետք է լինի մարդկանցից պատիվ ու փառք սպասելը: ճշմարիտ աստվածապաշտությունը չի հրահրում ցուցադրական ջանքեր թափել: Նրանք, ովքեր փափագում են լսել գովասանքի ու շո- ղոքորթության խոսքեր, և դրանք քաղցր պատառի պես են նրանց համար, այդպիսիները քրիստոնյա են միայն անունով:լք 84.4

    Քրիստոսի հետևորդները բարի գործերով փառք են բերում ոչ թե իրենց, այլ Նրան, ում շնորհի ու զորության միջոցով են նրանք բարիք կատարել: Սուրբ Հոգու միջոցով է կատարվում ամեն մի բարի գործ: Սուրբ Հոգին տրված է փառավորելու ոչ թե ստացողին, այլ Տվողին: Եթե Քրիստոսի լույսը փայլում է հոգում, շրթունքները լի կլինեն գովասանքով ու գովաբանական մաղթանքով առ Աստված: Ձեր աղոթքները, ձեր պարտականության կատարումը, ձեր բարեգործությունը, ձեր ինքնուրացումը չեն լինի ձեր մտածումների կամ զրույցի առարկան: Հիսուսը կմեծարվի, «ես»-ը կծածկվի, և Քրիստոսը կհայտնվի որպես ամենայնը ամենքի մեջ: [81]լք 84.5

    Մենք պետք է բարիք գործենք անկեղծությամբ, բայց ոչ մեր բարի գործերը ցուցադրելու համար, այլ տառապյալների նկատմամբ կարեկցանքից ու սիրուց դրդված: Նպատակի անկեղծությունը, սրտից բխած ճշմարիտ բարությունը այն շարժառիթներն են, որ գնահատում է երկինքը: Այն մարդը, ով անկեղծ է իր սիրո մեջ, անմնացորդ’ իր նվիրման մեջ, Աստծո աչքում շատ ավելի թանկ է, քան Ոփիրի ոսկին:լք 85.1

    Մենք պետք է մտածենք ոչ վարձքի, այլ ծառայության մասին: Այս ոգով կատարված բարությունը, սակայն, անվար- ձահայտույց չի մնա: «Եվ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ”: ճշմարիտ է, որ Աստված Ինքը մեծ Վարձք է, որ հասնում է ամեն մեկի, և մարդ կարող է ստանալ այն և ուրախանալ Նրանով, երբ իր բնույթով նմանվի Աստծուն: Միայն նմանը նմանին կարող է գնահատել: Եվ երբ մենք տրվում ենք Աստծուն’ մարդկությանը ծառայելու համար, Նա էլ Իրեն է տալիս մեզ:լք 85.2

    Ոչ ոք չի կարող իր սրտից ու կյանքից Աստծո օրհնության հեղեղներ բխեցնել ուրիշների համար’ առանց այդ հարուստ վարձքն ընդունելու: Սարալանջերն ու դաշտերը ծովը հասնող լեռնային գետերի համար ծառայում են որպես հուն’ դրանով ոչինչ չկորցնելով: Այն, ինչ նրանք տալիս են, դիմացը հարյուրապատիկն են առնում: Գետերը քչքչաով անցնելով իրենց ճանապարհը’ հետևում թողնում են կանաչ սաղարթ- ներ ու պտղավետություն: Գետափի խոտը փարթամ ու թարմ է, ծառերն ունեն հարուստ սաղարթ, ծաղիկներն ավելի առատ են: Երբ երկիրն ամառվա կիզող շոգին լինում է լերկ ու թխագույն, կանաչ սաղարթը հիշեցնում է գետի ընթացքի մասին: Դաշտավայրը, որ բացում է իր գիրկը’ ընդունելու լեռնային գանձը ծովը տանելու համար, ծածկապատվում է թարմությամբ ու գեղեցկությամբ, ինչն էլ վկայում է այն վարձահատուցման մասին, ըստ որի Աստծո շնորհը տրվում է բոլոր նրանց, ովքեր տրվում են որպես հուն’ բարիք հորդելու աշխարհին: [82]լք 85.3

    Այդպիսին են այն մարդկանց օրհնությունները, ովքեր ողորմածություն են դրսևորում աղքատների նկատմամբ: Եսայիա մարգարեն ասում է. «Այո, հացդ կտրիփ, տուր սովածին, և թափառական խեղճերին տափ տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի’ ծածկիր: Այն ժամանակ քո լույսն արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի. Եվ Տերը քեզ միշտ կառաջնորդի, և կկշտացնի քո անձը երաշտներում. և ջրարբի պարտեզի նման կլինես, և ջրի ակնի պես, որի ջուրը չի պակասի» (Եսայիա 58.7-11):լք 86.1

    Բարեգործությունը կրկնակի է օրհնվում: Նա, ով տալիս է կարիքավորին, օրհնում է ուրիշներին, և էլ ավելի՝ իրեն: Գոգում բնակված Քրիստոսի շնորհը զարգացնում է բնավորության այն գծերը, որ ներհակ են եսասիրությանը, գծեր, որ կսրբեն, կազնվացնեն ու կհարստացնեն կյանքը: Գաղտնաբար կատարված բարի գործերը սրտերն իրար կկապեն և նրանց ավելի կմոտեցնեն Նրա սրտին, ումից բխում է ամեն մի վեհանձն դրդում: Մի փոքր ուշադրությունը, սիրո ու անձնազոհության փոքր գործերը, որոնք բխում են սրտից այնպես հանդարտ, ինչպես ծաղկի բուրմունքը, կյանքի երջանկության ու օրհնության փոքր մասը չեն: Ի վերջո հայտնի կդառնա, որ ինքնուրացումը ուրիշների բարօրության ու երջանկության համար, որքան էլ այստեղ անգովելի ու անարժեք լինի, երկնքում ճանաչվում է որպես Նրա հետ ունեցած մեր կապի նշան, Նրա, ով փառքի Արքան է, ով հարուստ էր, բայց մեզ համար աղքատացավ: [83]լք 86.2

    Բարի գործերը կարող են կատարվել ծածուկ, բայց կատարողի բնավորության վրա ազդեցությունը ծածուկ չի կարող մնալ: Եթե մենք գործում ենք ամբողջ սրտով’ որպես Քրիստոսի հետևորդներ, մեր սրտերը կլինեն Աստծո հետ սերտորեն կապված, և Աստծո Հոգին, ազդելով մեզ վրա, առաջ կբերի սրբազան արձագանք’ ի պատասխան Աստծո կանչի:լք 87.1

    Նա, ով ավելացնում է նրանց տաղանդները, ովքեր իրենց վստահված պարգևները իմաստաբար կատարելագործել են, հաճույքով ընդունում է Իր սիրելի ժողովրդի ծառայությունը Սիրելիին, ում շնորհի ու զորության միջոցով են նրանք գործել: Նրանք, ովքեր ձգտել են զարգացնել ու կատարելագործել քրիստոնեական էությունը’ վարժեցնելով իրենց ձիրքերը բարի գործերում, գալիք աշխարհում կհնձեն այն, ինչ որ ցանել են: Երկրի վրա սկսված աշխատանքն իր ավարտին կհասնի’ ավելի սուրբ ու ավելի վեհ այն կյանքում հավիտենապես մնալու համար:լք 87.2

    «երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները» (Մատթևոս 6.5):
    Փարիսեցիներն ունեին որոշված հատուկ ժամեր աղոթքի համար: Երբ հասնում էր նշանակված ժամը, որտեղ էլ որ նրանք գտնվեին’ փողոցում թե շուկայում, ամբոխի մեջ կանգնելով’ բարձրացնում էին իրենց ձայնը’ ձևական աղոթքները կատարելու: Այսպիսի պաշտամունքը, որը կատարվում է լոկ ինքնափառավորման համար, անողոքաբար կշտամբեց Հիսուսը: [84] Նա չնսեմացրեց հասարակական աղոթքը, քանի որ Ինքն աղոթում էր Իր աշակերտների ու ժողովրդի առջև: Բայց Նա սովորեցրեց, որ անձնական աղոթքը չպետք է կատարվի հրապարակավ: Մեր սուրբ, նվիրական աղոթքները չպետք է լսելի լինեն ոչ մեկին, բայց միայն Աստծուն: Ոչ մի հետաքրքրասեր ականջ չպիտի լսի այսպիսի տվայտանքները:
    լք 87.3

    «Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը»: Գաղտնի աղոթքի առանձնավայր ունեցեք: Հիսուսը ունեցել է Աստծո հետ հաղորդակցման համար ընտրված տեղեր, և նույնը մենք պետք է ունենանք: Մենք պետք է հաճախ առանձնանանք ինչ- որ տեղ, որքան էլ այն համեստ լինի, որտեղ մենք կկարողանանք միայնակ լինել Աստծո հետ:լք 88.1

    «Աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկումն է”: Հիսուսի անունով երեխայի վստահությամբ մենք կարող ենք մոտենալ Աստծուն: Ոչ մի մարդ այստեղ չպետք է միջնորդ դառնա: Հիսուսի միջոցով մենք կարող ենք բացել մեր սրտերն Աստծո առաջ’ ինչպես մեկի, ով ճանաչում և սիրում է մեզ:լք 88.2

    Ծածուկ աղոթատեղում, ուր բացի Աստծուց ոչ մի աչք չի կարող տեսնել, ուր բացի Նրանից ոչ մի ականջ չի կարող լսել, մենք կարող ենք անսահման բարեգութ Հոր առաջ թափել մեր ամենածածուկ փափագներն ու բուռն ցանկությունները: Հոգու լռության ու անդորրի պահերին այն ձայնը, որը երբեք չի տկարացել արձագանքելու մարդկային աղաղակներին, կխոսի մեր սրտերի հետ:լք 88.3

    «Տերը բազմագութ է և ողորմած” (Հակոբոս 5.11): Անխոնջ սիրով Նա փափագում է լսել մոլորյալների խոստովանությունը և ընդունել նրանց ապաշխարությունը: Նա սպասում է, թե երբ մեզնից մեկը կվերադառնա երախտագիտությամբ, այնպես, ինչպես մայրն է իր սիրասուն մանուկից շնորհակալական ժպիտ սպասում: Նա կամենում է, որ մենք հասկա - նանք, թե որքան անկեղծ ու փաղաքշանքով է Նրա սիրտը փափագում մեզ: Նա կոչ է անում, որ մեր փորձությունները գցենք Իր կարեկցանքի, վշտերը’ Իր սիրո, մեր վերքերը’ Իր բժշկության, մեր տկարությունը’ Իր զորության, մեր դատարկությունը’ Իր լիության վրա: [85] Նրա մոտ գնացողներից ոչ ոք հուսախաբ չի լինի: «Նրան են մտիկ տալիս և լուսավորվում, և նրանց երեսը չի ամաչի” (Սաղմոս 34.5):լք 88.4

    Նրանք, ովքեր փնտրում են Աստծուն և ծածուկ տեղը պատմում Նրան իրենց կարիքներն ու աղերսում օգնություն, զուր տեղը չեն աղերսում: «Եվ քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ”: Երբ Քրիստոսը դառնա մեր ամենօրյա ուղեկիցը, մենք կզգանք, որ մեր շուրջն են անտեսանելի աշխարհի զորությունները: Նայելով Հիսուսին’ մենք Նրա պատկերի նմանակը կլինենք: Նայելով’ մենք կվերափոխվենք: Մեր բնավորությունը կփափկի, կմաքրվի ու վեհանձն կդառնա երկնքի արքայությունը ժառանգելու համար: Տիրոջ հետ ունեցած մեր ընկերակցության ու շփման լիարժեք արգասիքը կլինի բարեպաշտության, մաքրության ու ավյունի աճը: Եվ աղոթքը խելամտությամբ լի կլինի: Ստացած աստվածային կրթությունը կերևա փութաջան ու եռանդուն կյանքում:լք 89.1

    Երբ մարդ ամենօրյա լուրջ աղոթքով դիմում է Աստծուն օգնության, պաշտպանության ու զորության համար, կունենա ազնիվ ձգտումներ, ճշմարտության ու պարտականության հստակ ըմբռնում, գործողության վսեմ նպատակներ և արդարության շարունակական սով ու ծարավ: Պահելով կապը Աստծո հետ, հաղորդակցվելով մարդկանց հետ’ մենք ի զորու կլինենք մեր շուրջը սփռել լույս, խաղաղություն ու անդորրություն, որ տիրում է մեր սրտերում: Աղոթքով ձեռք բերված զորությունը, միտքը խոհականությամբ վարժեցնելու համառ ջանքերի հետ միատեղ կպատրաստի մարդուն ամենօրյա պարտականությունների համար և հոգին խաղաղ կպահի ամեն մի իրավիճակում:լք 89.2

    [86] Եթե մենք մոտենանք Աստծուն, Նա խոսքը կդնի մեր շուրթերին’ խոսելու Իր մասին ու փառաբանելու Իր անունը: Նա կսովորեցնի մեզ հրեշտակների երգի մեղեդին’ փառաբանելու երկնավոր Հորը: Կյանքի ամեն մի իրողության մեջ կդրսևորվի մեր սրտում բնակվող Փրկչի սերն ու լույսը: Արտաքին անախորժությունները չեն ազդի այն մարդու կյանքի վրա, ով ապրում է Աստծո Որդուն հավատալով:լք 90.1

    «եվ աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները” (Մատթևոս 6.7):
    Հեթանոսների կարծիքով, աղոթքն իր մեջ պարունակում է մեղքը քավելու արժանիք: Ուստի երկար աղոթքը ավելի մեծ արժանիք ունի: Եթե նրանք կարողանային սուրբ դառնալ իրենց սեփական ջանքերի միջոցով, ուրեմն պետք է ունենային իրենց մեջ մի բան’ ուրախանալու, ու որևէ հիմք’ պարծենալու համար: Աղոթքի նման գաղափարի էությունը ինքդ քո մեղքը քավելու սկզբունքն է, որն ընկած է կեղծ կրոնի բոլոր համակարգերի հիմքում: Փարիսեցիներն ընտրել էին հեթանոսական աղոթքի այս գաղափարը, և դա բնավ չի մարել նույնիսկ մեր օրերում իրենց քրիստոնյա համարողների մեջ: Սովորական դարձվածքների կրկնումը, երբ սիրտն Աստծո կարիքը չի զգում, նույնքանով է աղոթք, որքան հեթանոսների շատախոսությունը:
    լք 90.2

    Աղոթքը մեղքի քավումը չէ: Այն իր մեջ չի պարունակում ոչ արժանիք, ոչ էլ զորություն: Մեր բոլոր գունագեղ խոսքերը չեն կարող համազոր լինեն մեկ սուրբ ցանկությանը: Ամե- նապերճախոս աղոթքն անգամ դատարկ խոսքերի հավաքածու է, եթե չի արտահայտում սրտի անկեղծ զգացումները: Երբ աղոթքը բխում է անկեղծ սրտից, որտեղ հոգու պարզ ցանկությունները ներկայացվում են այնպես, ինչպես մենք որևէ բան կխնդրեինք մեր երկրավոր բարեկամից’ հուսալով, որ կստանանք. դա է հավատի աղոթքը: [87] Աստված չի փափագում մեր ծիսական հաճոյախոսությունը, բայց փշըր- ված ու հնազանդ սրտի անխոս աղաղակն իր մեղավորության ու լիակատար անզորության զգացումով ճանապարհ կգտնի դեպի բազմողորմ Հայրը:լք 90.3

    «եվ երբ որ ծոմ եք պահում, տրտում մի փնեք ինչպես կեղծավորները» (Մատթևոս 6.16):
    Աստծո խոսքում օգտագործված ծոմը ավելին է, քան միայն ձևը: Ծոմը լոկ սննդից հրաժարումը, քուրձ հագնելն ու գլխի վրա մոխիր ցանելը չէ: Ով մեղքի համար ծոմ է պահում ճշմարիտ թախիծով, երբեք չի ձգտի ցուցադրել այն:
    լք 91.1

    Այն ծոմը, որն Աստված կոչ է անում մեզ պահել, նշանակված չէ մեղքի պատճառով մեր մարմինները տանջելու համար, այն օգնում է մեզ հասկանալու մեղքի դառը բնույթը’ ի սրտե խոնարհվելով Աստծո առաջ ու ընդունելով Նրա ներող շնորհը: Նա Իսրայելին հրամայել էր. «Եվ պատառեք ձեր սրտերը, ու ոչ թե ձեր հանդերձները, և հետ դարձեք դեպի ձեր Տեր Աստվածը” (Հովել 2.13):լք 91.2

    Մենք ոչ մի բան չենք շահի, եթե տանջենք կամ շողոքորթենք մեզ, թե մեր սեփական գործերով արժանիք կունենանք կամ էլ կգնենք սրբերի ժառանգությունը: Երբ Քրիստոսին հարցրեցին, թե’ «ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք”, Հիսուսը պատասխանեց. «Սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց» (Հովհաննես 6.28,29): Ապաշխարությունը շրջադարձ է «ես”-ից դեպի Քրիստոս: Եվ երբ ընդունում ենք Քրիստոսին այնպես, որ Նա հավատի միջոցով Իր կյանքը դրսևորի մեզանում, ապա բարի գործեր կկատարվեն:լք 91.3

    [88] յիսուսն ասաց. «Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծիր և երեսդ լվա, որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո Հորը, որ ծածուկումն է” (Մատթևոս 6.17,18): Ինչ էլ որ արվի Աստծո փառքի համար, պետք է արվի ոչ թե տխրությամբ ու մռայլությամբ, այլ ուրախությամբ: Հիսուսի կրոնում չկա ոչ մի մռայլություն: Երբ Քրիստոնյաները սգավորի տպավորություն են թողնում, ասես հիասթափված լինեն իրենց Տիրոջից, նրանք խեղաթյուրում են Նրա էությունը և Նրա թշնամիների բերանին փաստարկներ դնում: Չնայած որ խոսքով կարող են հավակնել, թե Աստված իրենց Հայրն է, սակայն մռայլության ու վշտի մեջ նրանք աշխարհին ներկայանում են որբերի տեսքով:լք 92.1

    Քրիստոսը կամենում է, որ մենք աշխարհին հայտնենք, թե Իրեն ծառայելը հրապուրիչ է, ինչպես որ այն իրականում կա: Բող ինքնուրացումն ու սրտի գաղտնի փորձառությունները հայտնի լինեն կարեկից Փրկչին: Թողեք ձեր բեռը խաչի պատվանդանի մոտ և գնացեք ձեր ճանապարհը’ ցնծալով Նրա սիրով, ով առաջինը ձեզ սիրեց: Մարդիկ գուցե երբեք էլ չիմանան Աստծո ու մարդու միջև ընթացող գաղտնի աշխատանքի մասին, բայց Հոգու աշխատանքը սրտի վրա հայտնի կդառնա բոլորին, քանի որ Նա, «որ ծածուկ տեեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ”:լք 92.2

    «Ձեզ համար գանձեր մի’ դիզեք երկրի վրա” (Մատթևոս 6.19):
    Երկրի վրա կուտակված գանձը մնայուն չէ: Գողերը ծակում ու գողանում են, ցեցն ու ժանգն են փչացնում, կրակն ու փոթորիկն են տանում ձեր ունեցվածքը: Եվ «որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը”: Երկրի վրա կուտակված գանձը զբաղեցնում է միտքը’ վտարելով երկնային բաներն այնտեղից:
    լք 92.3

    [89] Փողի նկատմամբ սերը հրեաների համար եղել է իշխող շարժառիթ: Աշխարհը զավթել է և Աստծո տեղն ու հոգու մեջ եղած հավատը: Հարստանալու տենչն այնպիսի թովիչ, հմայիչ ազդեցություն է գործում կյանքի վրա, որ պատճառ է դառնում ազնվության եղծմանը ու մարդու այլասերմանը, մինչև որ նա կործանվում է: Սատանային ծառայելը լեցուն է հոգսով, խառնաշփոթությամբ, հոգնեցուցիչ աշխատանքով, և մարդիկ, ծանր տքնանքով, զբաղվում են երկրի վրա ժամանակավոր գանձ դիզելով:լք 93.1

    Հիսուսն ասաց. «Բայց ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, ուր ոչ ցե’ց և ոչ ժանգ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում: Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը»:լք 93.2

    Հորդորը հետևյալն է. «Ձեզ համար գանձեր դիզեք եր- կընքում”: Ձեր օգտի համար դուք պետք է ապահովեք երկնային հարստություն: Այն ամենից, ինչ որ դուք անեք, միայն երկնայինն է իսկապես ձերը: Երկնքում դիզված գանձը մշտնջենական է: Աչ կրակը, ոչ ջրհեղեղը չեն կարող կործանել այն: Աչ էլ գողը կարող է կողոպտել, ոչ էլ ցեցը կամ ժանգը կարող են փչացնել, քանի որ այն պահվում է Աստծո մոտ:լք 93.3

    Այն գանձը, որը Քրիստոսը թանկարժեքություն է համարում, վեր է բոլոր գնահատումներից, որ է. «իր ժառանգության փառավոր մեծությունը սուրբերում» (Եփես. 1.18): Քրիստոսի հետևորդները համարվում են թանկարժեք քարեր, Նրա թանկագին ու առանձնահատուկ գանձը: Նա ասում է. «Իբր թանկագին քարեր պիտի պսպղան նրանք»: «Ես մարդին մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին՝ Ոփիրի գանձից» (Չաք 9.16, Եսայիա 13.12): Քրիստոսը’ մեծագույն Կենտրոնը, որից ճառագում է ողջ փառքը, նայում է Իր ժողովրդին իրենց մաքրության ու կատարելության մեջ որպես Իր բոլոր տառապանքների, Իր խոնարհեցման, Իր սիրո վարձք և որպես Իր փառքի լրացում:լք 93.4

    [90] Մենք հնարավորություն ունենք միանալու Նրան փրկության վսեմ աշխատանքի մեջ և Նրա հետ կիսելու հարստությունը, որը նա շահեց Իր մահով ու տառապանքով: Պողոս առաքյալը գրեց Թեսաղոնիկեի քրիստոնյաներին. «Որովհետև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք Տերում մեր Տեր յիսուս Քրիստոսի առաջին Նրա գալու ժամանակում: Որովհետև դուք եք մեր փառքը և ուրախությունը” (Ա Թեսաղ. 2.19,20): Այս է գանձը, որի համար Քրիստոսը պատվիրում է աշխատել: Բնավորությունը կյանքի մեծ հունձքն է: Ամեն մի խոսք կամ գործ, որը Քրիստոսի շնորհով հոգու մեջ կվառի ձըգ- տում’ հասնելու երկնային արքայության, ամեն մի ջանք, որը կատարվում է քրիստոսանման բնավորությունը ձևավորելու համար’ գանձերի դիզումն է երկնքում: Որտեղ որ գանձն է, այնտեղ և սիրտը կլինի: Ուրիշներին օգնելու ամեն մի ջանքով օգնում ենք ինքներս մեզ: Նա, ով ընծայում է գումար ու ժամանակ տրամադրում ավետարանի տարածման համար’ կենտրոնացնելով իր շահերն ու աղոթքներն այդ աշխատանքի մեջ, և այն հոգիների համար, որոնք կշահվեն այդպիսով, ավելի մեծ նվիրումով կհամակվի առ Աստված, հոգ կտանի հանուն ուրիշների, կարող կլինի նրանց համար կատարել մեծագույն բարիք:լք 94.1

    Վերջին օրը, երբ երկրի հարստությունը կկործանվի, նա, ով գանձ է կուտակել երկնքում, կտեսնի, թե ինչ է վաստակել իր կյանքում: Եթե մենք հետևել ենք Քրիստոսի խոսքերին, ապա, երբ հավաքված կլինենք հիաշագեղ ճերմակ գահի շուրջը, մենք որպես մեր աշխատանքի արդյունք կտեսնենք այն մարդկանց, ովքեր փրկվել են մեր միջոցով, և կիմանանք, որ նրանցից մեկը փրկել է ուրիշներին, և սրանք էլ այլոց’ մի հոծ բազմություն երկնքում, որտեղ նրանք իրենց թագերը կգցեն յիսուսի ոտքերի մոտ ու կփառավորեն Նրան հավիտենականության անվերջ դարերի ընթացքում: Ինչպիսի՜ ուրախությամբ Քրիստոսի սպասավորները կնայեն փրկվածներին, ովքեր դարձան Փրկչի փառքի մասնակիցները: [91] Որքա՜ն հիասքանչ կլինի երկինքը նրանց համար, ովքեր հավատարիմ են եղել հոգիների փրկության գործին:լք 94.2

    «Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա վերի բաները փնտրեք, ուր Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը” (արևմտահայերեն թարգմ. Կողոսացիս 3.1):լք 95.1

    «Արդ, թե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի” (Մատթևոս 6.22):
    Միակ նպատակը’ անմնացորդ նվիրումը Աստծուն, այն պայմանն է, որը մատնանշված է Փրկչի խոսքերում: Երբ նպատակը անկեղծ է և անսասան’ ըմբռնելու ճշմարտությունը և հնազանդվելու նրան ինչ գնով էլ որ լինի, ձեզ կտըր- վի աստվածային լուսավորում: ճշմարիտ աստվածապաշտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մեղքի հետ կապված բոլոր զիջողություններին վերջ է դրվում: Այն ժամանակ մենք էլ Պողոս առաքյալի նման կասենք. «Բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով, դեպի առաջին լինողներն եմ նկրտում: Հետևում եմ դեպի նպատակը’ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում»: «Եվ հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի, և աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ” (Փիլիպ 3.13,14,8):
    լք 95.2

    Երբ աչքը կուրացած է եսասիրությամբ, այնտեղ միայն խավար է տիրում: «Բայց թե որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խավար կլինի”: Դա այն սարսափելի խավարն էր, որը պատել էր հրեաներին համառ անհավատության մեջ’ անհնար դարձնելով գնահատելու Նրա բնավորությունն ու առաքելությունը, Նրա, ով եկել էր փրկելու իրենց մեղքերից: [92]լք 95.3

    Մարդը ենթարկվում է փորձության Աստծուն հաստատակամորեն չվստահելու ու միտքն անհաստատ լինելու դեպքում: Եթե մեզ լիովին չենք տալիս Աստծուն, խավարի մեջ ենք: Երբ մենք որևէ վերապահություն ենք անում, դրանով իսկ դուռը թողնում ենք բաց, որով սատանան կարող է մտնել ու մոլորեցնել մեզ իր փորձություններով: Նա գիտի, որ եթե կարողանա խավարեցնել մեր տեսողությունը’ այնպես, որ հավատի աչքերով չկարողանանք տեսնել Աստծուն, ապա ոչ մի արգելապատ չի լինի մեղքի դեմ:լք 96.1

    Մեղավոր ցանկության գերիշխումը ցույց է տալիս հոգու մոլորվածությունը: Նման ցանկության ամեն մի բավարարում զորացնում է Աստծո նկատմամբ հոգու հակակրանքը: Գնալով սատանայի ընտրած արահետով’ մենք շրջապատվում ենք չարի ստվերներով, և յուրաքանչյուր քայլ տանում է դեպի ավելի թանձր խավար, և մեծանում է սրտի կուրությունը:լք 96.2

    Նույն օրենքը գործում է ինչպես բնության մեջ, այնպես էլ հոգևոր աշխարհում: Նա, ով մնում է խավարի մեջ, ի վերջո կկորցնի տեսնելու կարողությունը: Նա պատված է կեսգիշերվա մթությունից էլ մեծ խավարով, և միջօրեի լու- սապայծառությունը չի կարող նրան լուսավորել: Նա «խավարի մեջ ման է գալիս, և չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրեց նրա աչքերը» (Ա Հովհաննես 2.11): Համառորեն փայփայելով չարիքը, կամովին արհամարհելով աստվածային սիրո աղերսները’ մեղավորը կորցնում է սերը բարու նկատմամբ, փափագն առ Աստված ու երկնային լույսն ընդունելու բուն ունակությունը: Ողորմության հրավերը մնում է լի սիրով, ճառագող լույսն այնքան պայծառ է, քան երբ այն ծագեց նրա հոգում, բայց խոսքերը հնչում են խուլ ականջներին, լույսը’ կուրացած աչքերին:լք 96.3

    [93] Աստված ոչ մի մարդու, ով իր ճանապարհներով է գնում, վերջնականապես չի լքում այնքան ժամանակ, քանի դեռ հույս կա նրա փրկության համար: «Մարդն է շրջվում Աստծուց, և ոչ թե Աստված’ մարդուց»: Մեր երկնավոր Հայրը շարունակում է մեզ աղերսել, նախազգուշացնել և Իր սիրո ապացույցները տալ մեզ այնքան ժամանակ, մինչև որ հետագա հնարավորություններն ու կարելիությունները լիովին ապարդյուն կդառնան: Պատասխանատվությունն ընկած է մեղավորի վրա: Դիմադրելով Աստծո Հոգուն այսօր’ մարդը ճանապարհ է պատրաստում երկրորդ անգամ դիմադրե- լու լույսին, երբ այն կգա ավելի զորեղ ուժով: Այսպիսով, նա անցնում է ընդդիմության մեկ փուլից մյուսը, մինչև որ վերջնականապես լույսն անզոր է դառնում տպավորելու, և նա դադարում է որևէ կերպ պատասխան տալ Աստծո Հոգուն: Դրանից հետո «այն լույսը, որ քեզանում է», խավար է դառնում: Հենց նույն ճշմարտությունը, որ մի ժամանակ այդքան հասկանալի էր, դառնում է այնքան աղճատված, որ ավելացնում է հոգու կուրությունը:լք 97.1

    «Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել” (Մատ- թևոս 6.24):
    Քրիստոսը չասաց, թե մարդ չի ծառայի երկու տիրոջ, այլ’ որ չի կարող: Աստծո հետաքրքրություններն ու մամոնայի հետաքրքրությունները չունեն ոչ ընդհանրություն, ոչ էլ փոխըմբռնում: Որտեղ որ քրիստոնյայի խիղճը նախազգուշացնում է հրաժարվել, ուրանալ իրեն, կանգ առնել, ճիշտ այդտեղ է, որ աշխարհային մարդն անցնում է սահ- մանագիծը’ բավարարելու իր եսասիրական հակումները: Սահմանագծի մեկ կողմում Քրիստոսի ինքնուրաց հետևորդն է, իսկ մյուս կողմում’ իրեն գոհացնող, նորաձևությունը խրախուսող, թեթևամիտ արարքներով զբաղվող և արգելված ցանկություններն իր մեջ փայփայող մարդը: Սահմանագծի այս կողմով քրիստոնյան չի կարող գնալ:
    լք 97.2

    [94] Ոչ ոք չի կարող չեզոք դիրք գրավել: Չկա միջին դաս, որ ոչ սիրի Աստծուն և ոչ էլ ծառայի արդարության թշնամուն: Քրիստոսը պետք է ապրի Իր մարդկանց մեջ և աշխատի ու գործի նրանց ընդունակությունների միջոցով: Նրանց կամքը պետք է ենթարկվի Նրա կամքին: Նրանք պետք է գործեն Նրա Հոգով: Եվ այլևս ոչ թե նրանք են ապրում, այլ Քրիստոսն է ապրում նրանցում: Ով իրեն ամբողջովին չի հանձնում Աստծուն, գտնվում է մեկ այլ ուժի հսկողության տակ, լսում է մեկ այլ ձայն, որի առաջարկություններն ամբողջովին այլ բնույթի են: Կիսատ-պռատ ծառայությունը մարդուն տանում է սատանայի շարքերը’ որպես խավարի զորքերի հաջող դաշնակցի: Երբ մարդիկ հավակնում են, թե Քրիստոսի զինվորներն են, բայց միևնույն ժամանակ մասնակից են սատանայի դավադրությանը և օգնում են նրա գործին, ապացուցում են, որ իրենք Քրիստոսի թշնամիներն են: Նրանք մատնում են սուրբ դիրքերը, միջանկյալ օղակ են սատանայի ու ճշմարիտ զինվորների միջև այնպես, որ նրանց միջոցով սատանան մշտապես աշխատում է գողանալ Քրիստոսի զինվորների սիրտը:լք 98.1

    Երկրի վրա գոյություն ունեցող չարիքի ամենազորեղ ամրոցը լքված մեղավորի կամ այլասերված վտարանդիի անօրեն կյանքը չէ, այլ այն կյանքը, որն արտաքուստ հայտնի է որպես մաքրաբարո, պատվարժան ու ազնիվ, բայց որում մեկ մեղք է փայփայված, մեկ արատ’ խրախուսված: Այն մարդու համար, ով գաղտնաբար պայքարում է ինչ-որ զորեղ փորձության դեմ’ դողալով վիթխարի գահավեժի եզրին, այս- պիսի օրինակն ամենաազդու գայթակղություններից մեկն է մեղք գործելու համար: Նա, ով օժտված է կյանքի, ճշմարտության ու պատվի ըմբռնումով, սակայն կամովին խախտում է Աստծո սուրբ օրենքից մեկ պատվիրան, նա Արարչի վսեմ պարգևները դարձրել է գայթակղություն մեղքի համար: [95] Հանճարը, տաղանդը, համակրանքը, նույնիսկ մեծահոգի ու բարի գործերը կարող են սատանայի ծուղակ դառնալ ուրիշներին դեպի անդունդ բերելու, կործանելու համար այս կյանքում և զրկելու գալիք կյանքից:լք 98.2

    «Մի սիրեք աշխարհը և ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է: Եթե մեկն աշխարհը սիրի, Հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ, որ աշխարհումն է’ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս կյանքի ամբարտավանությունը, Հորից չէ, այլ աշխարհիցն է” (Ա Հովհաննես 2.15,16):լք 99.1

    «Հոգս մի’ անեք» (Մատթևոս 6.25):
    Նա, ով ձեզ կյանք է պարգևել, գիտի, որ դուք կարիք ունեք կերակրի’ գոյությունը պահպանելու համար: Ով ստեղծել է ձեր մարմինը, Նա էլ հոգ է տանում ձեր հագուստի մասին: Նա, որ շնորհեց այդպիսի մեծագույն պարգև’ կյանք, մի՞թե չի տա ամեն անհրաժեշտը այն լիարժեք դարձնելու համար:
    լք 99.2

    Հիսուսն Իր ունկնդիրներին ցույց տվեց թռչուններին, որոնք փառաբանության ծլվլոցով լցնում են օդն ու ծանրաբեռնված չեն հոգսերով լի մտածմունքներով: Նրանք «ոչ սերմում են և ոչ էլ հնձում”, սակայն երկնավոր Հայրը հոգում է նրանց կարիքները: Հիսուսն ասաց. «Չէ՞ որ դուք նրանցից ավելի լավ եք»:լք 99.3

    Սարալանջերն ու դաշտերը պատված էին առավոտվա ցողով թարմացած գունագեղ ծաղիկներով: Հիսուսը, ցույց տալով ծաղիկները, ասաց. «Նայեք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում»:[96] Բույսերի ու ծաղիկների նազանի ձևերն ու նրբագեղ երանգները մարդիկ կարող են վարպետորեն ընդօրինակել, բայց ո՞վ կարող է գոնե մեկ ծաղկի կամ էլ մեկ խոտի կյանք տալ: ճանապարհամերձ ամեն մի ծաղիկ իր գոյությամբ պարտական է այն նույն ուժին, որ ստեղծել է աստղալից աշխարհները բարձրում: Աստծո մեծ սրտից բխող կյանքի միևնույն տրոփն է բոլոր արարածների մեջ: Նրա ձեռքով պատրաստված դաշտի ծաղիկներն ավելի հարուստ պատմուճան են հագած, քան երկրային թագավորներից որևէ մեկը: «Իսկ թե դաշտի խոտը, որ այսօր կա և էգուց փուռն է գցվում, Աստված այնպես է հագցնում, չէ՞ որ շատ ավելի ձեզ, թերահավատներ”:լք 99.4

    Նա, ով ստեղծել է ծաղիկներն ու չքնաղ դայլայլով օժտել թռչուններին, ասաց. «Նայեք շուշաններին”, «Նայեք թռչուններին»: Բնության չքնաղ ստեղծագործությունից դուք կարող եք ավելի շատ բան սովորել Աստծո իմաստության մասին, քան ուսուցիչը գիտի: Շուշանի ծաղկաթերթիկների վրա Աստված լուր է տալիս ձեզ’ գրված այն լեզվով, որ ձեր սիրտը կարողանա կարդալ, եթե միայն այն ազատ է անվստահությունից, եսասիրությունից ու մաշող հոգսերից: Ձեր կյանքի արահետները լուսավորելու ու ձեզ ուրախացնելու համար Հոր սրտից բխող սերը ստեղծեց դայլայլող թռչուններն ու քնքուշ ծաղիկները: Ինչ որ անհրաժեշտ է գոյության համար, Աստված կարող էր տալ առանց ծաղիկների ու թռչունների: Բայց Նա գոհ չէր լինի Իր արարչագործությունից, եթե միայն նախատեսեր այն ամենը, ինչը պիտի բավարարեր մարդու լոկ գոյությունը: Նա լցրել է երկիրը, օդն ու երկինքը, որոնք պատմում են ձեր նկատմամբ ունեցած Նրա սիրասուն հոգատարության մասին: Բոլոր արարածների գեղեցկությունը Նրա փառքի շողարձակումն է կազմում: Եթե Նա շռայլել է այսպիսի անսահման հմտություն բնությունն արարչագործելիս ձեր իսկ երջանկության և ուրախության համար, մի՞թե կարող եք կասկածել, որ Նա ձեզ չի տա ամեն մի անհրաժեշտ օրհնություն: [97]լք 100.1

    «Նայեք շուշաններին»: Ի պատասխան արևի լույսի’ բացված ծաղկի ամեն մի թերթիկ ենթարկվում է այն նույն օրենքներին, որոնցով առաջնորդվում են աստղերը: Որքա՜ն պարզ, գեղեցիկ ու քաղցր է նրանց կյանքը: Ծաղիկների միջոցով Աստված կամենում է մեր ուշադրությունը սևեռել քրիստոսանման բնավորության գեղեցկության վրա: Նա, ով այդքան սիրուն է ստեղծել ծաղիկները, փափագում է է°լ ավելին, որ մարդուն օժտի Քրիստոսի բնավորության գեղեցկությամբ:լք 101.1

    յիսուսն ասաց. «Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում”: Ծլելով ցուրտ ու մութ հողից կամ էլ գետի տիղմից’ բույսերը երևում են գրավիչ ու բուրումնալից: Դիտելով շուշանի կոպիտ, թուխ կոճղեզը, ո՞վ կարող էր ենթադրել այդպիսի գեղեցկության մասին, բայց երբ անձրևից, արևի լույսից ու Աստծո կանչից ի հայտ է գալիս կյանքը, որը թաքնված էր նրանում, մարդկանց հիացմունք է պատճառում: Այդպես էլ Աստծո կյանքը կհայտնվի ամեն մի մարդու մեջ, ով իրեն կենթարկի Նրա շնորհի աշխատանքին, որն անձրևի ու արևի լույսի նման ազատ թափվում է իբրև օրհնություն բոլորին: Աստծո խոսքով են ստեղծվել ծաղիկները, և այդ խոսքն է ձեր մեջ արարում Նրա հոգու նրբագեղությունները:լք 101.2

    Աստծո օրենքը սիրո օրենքն է: Շրջապատելով ձեզ հիասքանչ տեսարաններով’ Նա ձեզ սովորեցնում է, որ դուք երկրի մեջ ապրում եք ոչ թե լոկ ձեզ համար’ փորելով ու շինելով, քրտնաջան աշխատելով ու հոլի պես պտտվելով, այլ որ ծաղիկների նման կյանքը լուսավոր, երջանիկ ու գեղեցիկ անեք Քրիստոսի սիրով’ ուրախացնելով ուրիշներին սիրո ծառայությամբ:լք 101.3

    Հայրե՜ր ու մայրե՜ր, թող ձեր երեխաները ծաղիկներից դաս քաղեն: Ձեզ հետ միասին տարեք նրանց պարտեզ, դաշտ ու սաղարթախիտ ծառերի տակ սովորեցրեք բնության մեջ կարդալ Աստծո սիրո լուրը: [98] Բող մտածեն Նրա մասին’ տեսնելով թռչնակին, ծաղիկն ու ծառը: Սովորեցրեք երեխաներին բնության ամեն մի հիասքանչ ու գեղեցիկ ստեղծագործության մեջ տեսնել Աստծո սիրո արտահայտությունն իրենց նկատմամբ: Նրանց ներկայացրեք ձեր կրոնն իր ողջ գրավչությամբ: Բող բարության օրենքը լինի ձեր շուրթերին:լք 101.4

    Սովորեցրեք երեխաներին, որ Աստծո վսեմ սիրո շնորհիվ է, որ իրենց բնությունը կարող է փոխվել ու Աստծո հետ ներդաշնակ լինել: Ասացեք նրանց, որ Նա, ով ստեղծել է ծաղիկները, շատ ավելի գեղեցիկ է նրանցից: Այս- պիսով, նրանց քնքուշ սրտերը կմիահյուսվեն Նրա հետ: Նա, ով «բոլորովին ցանկալիք» է, կդառնա նրանց ամենօրյա զրուցակիցն ու մտերիմ ընկերը, և նրանց կյանքը կվերափոխվի’ նմանվելով Նրա մաքուր պատկերին:լք 102.1

    «Սակայն առաջ Աստծո արքայությունը խնդրեցեք » (Մատթևոս 6.33):
    ժողովուրդը, որ լսում էր Քրիստոսի խոսքերը, բուռն ցանկությամբ սպասում էր լսելու ինչ- որ հայտարարություն երկրային թագավորության մասին: Երբ Հիսուսը բացում էր նրանց առջև երկնային գանձերը, շատերի մտքում այն հարցն էր, թե Նրա հետ ունեցած կապն ինչքանով կօգնի իրենց այս աշխարհում հաջողակ լինել: Հիսուսը մեկնաբանեց, որ աշխարհիկ բաները համարելով առաջնային’ նրանք նմանվում են հեթանոս ազգերին, ովքեր այնպես են ապրում, ասես թե Աստված գոյություն չունի: [99]
    լք 102.2

    յիսուսն ասաց, որ «Այդ բոլոր բաներն աշխարհի հեթանոսներն են որոնում”: «Ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ: Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը որոնեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ” (Ղուկաս 12.30, Մատթևոս 6.32,33): Ես եկել եմ ձեր առջև բացելու սիրո, արդարության ու խաղաղության արքայությունը: Բացեք ձեր սրտերը’ ընդունելու այս արքայությունը և նրան ծառայելը արեք ձեր ամենավսեմ շահը: Չնայած որ դա հոգևոր թագավորություն է, մի’ վախեցեք, որ այս կյանքի ձեր պետքերը անուշադրության կմատնվեն: Եթե դուք ձեզ տաք Աստծո ծառայությանը, ապա Նա, ումն է ողջ իշխանությունը երկնքում ու երկրի վրա՝ կապահովի ձեր կարիքները:լք 102.3

    Հիսուսը մեզ չի ազատում անհրաժեշտ ջանքերից, այլ սովորեցնում է, որ Իրեն անենք առաջինն ու վերջինը և լավագույնը ամեն բանում: Մենք չպետք է զբաղվենք այնպիսի աշխատանքով կամ հետամուտ լինենք ու փնտրենք այնպիսի հաճույք, որը կխանգարի Նրա աշխատանքին’ դրսևորելու Իր արդարությունը մեր կյանքում ու բնավորության մեջ: Ինչ էլ որ անենք, պետք է անենք ամբողջ սրտով:լք 103.1

    Երբ Հիսուսն ապրում էր այս երկրում, Նա մեծարեց կյանքն իր բոլոր մանրամասներով’ բացելով Աստծո փառքը մարդկանց առաջ ու ամեն բան ենթարկելով Իր Հոր կամքին: Եթե մենք հետևում ենք Նրա օրինակին, ապա Նա վստահեցնում է մեզ, որ կյանքի համար ամեն անհրաժեշտ բան կտրվի մեզ: Չքավորությունը կամ հարստությունը, հիվանդությունը կամ առողջությունը, պարզամտությունը կամ իմաստությունը’ բոլորն էլ հաշվի են առնվում Նրա շնորհի խոստումներում:լք 103.2

    Նրա հավիտենական բազուկը բռնում է այն հոգուն, որքան էլ նա տկար լինի, երբ նա դիմում է Իրեն օգնության համար: [100] Գեղեցիկ բլուրները կկործանվեն, բայց այն մարդը, ով ապրում է Աստծո համար, միշտ Նրա հետ կլինի: «Աշխարհը անցնում է և նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքն անո- ղը մնում է հավիտյան» (Ա Հովհաննես 2.17): Նրանց համար, ովքեր այս երկրում կորստի ու դժբախտության մեջ սովորել են ապավինել Աստծուն’ փնտրելով Նրա ղեկավարությունն ու իմաստությունը, մխիթարությունն ու հույսը, Աստծո քաղաքը կբացի իր ոսկե դարպասները: Հրեշտակներն իրենց երգերով կողջունեն նրանց, և կյանքի ծառը նրանց համար կտա իր պտուղը: «Որովհետև սարերը կքաշվեն, և բլուրները կսասանեն, բայց իմ ողորմությունը քեզնից չի քաշվի, և իմ խաղաղության ուխտը չի սասանի, ասում է քեզ ողորմող Տերը» (Եսայիա 54.10):լք 103.3

    «Ուրեմն վաղվա համար հոգս մի’ անեք. օրվա համար բավական է իր նեղությունը” (Մատթևոս 6.34):
    Եթե դուք ձեզ հանձնել եք Աստծուն’ կատարելու Նրա գործը, հոգ մի արեք վաղվա օրվա համար: Նա, ում ծառան եք դուք, գիտի վերջը սկզբից: Վաղվա դեպքերը, որոնք ծածկված են ձեր տեսադաշտից, հայտնի են Նրան, ով ամենակարող է:
    լք 104.1

    Երբ մենք մեր ձեռքն ենք վերցնում մեր անելիք գործերի ղեկը և կախված ենք լինում մեր իմաստնությունից, բեռ ենք վերցնում, որն Աստված չի դրել մեզ վրա, և փորձում ենք տանել այն առանց Նրա օգնության: Մեզ վրա վերցնելով մի պատասխանատվություն, որը պատկանում է Աստծուն, մեզ դնում ենք Նրա տեղը: Մենք կարող ենք ունենալ հիմնավոր անհանգստություն և կանխատեսել վտանգն ու կորուստը, որն անշուշտ պատահելու է մեզ: [101] Բայց եթե իսկապես հավատում ենք, որ Աստված սիրում է մեզ, և ամեն բան բարության գործակից է լինում մեզ համար, կդադարենք անհանգստանալ ապագայի վերաբերյալ: Մենք կվստահենք Աստծուն այնպես, ինչպես երեխան է վստահում սիրող ծնողին: Այնուհետև մեր մտահոգություններն ու տվայտանքները կանհետանան, քանի որ մեր կամքը կձուլվի Աստծո կամքին:լք 104.2

    Քրիստոսը մեզ չի տվել խոստում օգնության ոչ մի վաղվա բեռը կրելու: Նա ասել է. «Բավական է քեզ իմ շնորհը» (Բ Կորնթացիս 12.9): Անապատում տված մանանայի պես Նրա շնորհը տրվում է ամեն օր’ օրվա կարիքի համար: Իսրայելի բանակի նման, երբ նրանք աստանդական կյանք էին վարում, մենք էլ արևածագից արևածագ կգտնենք երկնքի հացը’ բավարարելու օրվա կարիքները:լք 105.1

    Մի օրն է միայն մերը: Այդ մի օրվա ընթացքում մենք պետք է ապրենք Աստծո համար: Այդ մի օրվա մեր բոլոր նպատակներն ու ծրագրերը փառավոր ծառայությամբ մենք պետք է դնենք Քրիստոսի ձեռքերին’ մեր հոգսը գցելով Նրա վրա, քանի որ Նա հոգ է տանում մեզ համար: «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը”: «Դառնալով և հանդարտ կենալով կփրկվեք, հանդարտությամբ և ապավինությամբ կլինի ձեր զորությունը” (Երեմիա 29.11, Եսայիա 30.15):լք 105.2

    Եթե դուք ամեն օր փնտրեք Տիրոջը և ամեն օր դարձի գաք, եթե որոշեք լինել ազատ և ուրախ Աստծո մեջ, եթե Նրա գթասիրտ կանչին ուրախ սրտով համաձայնելով գաք կրելու Քրիստոսի լուծը’ ծառայության ու հնազանդության լուծը, ձեր բոլոր տրտունջները կլռեն, բոլոր դժվարությունները կհեռանան, բոլոր անհանգստացնող խնդիրները կլուծվեն: լք 105.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents