Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 1 ՏԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ

    Մեղքի ծագումն ու դրա գոյության պատճառը շատերին տարակուսանքի մեջ են գցում: Տեսնելով տիրող չարիքն իր սոսկալի հետևանքներով’ աղետներով ու ավերածությամբ, նրանց մեջ հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է այս ամենը գոյություն ունենալ Սեկի գերիշխանության ներքո, ով անսահման է իմաստությամբ, զորությամբ ու սիրով: Սա մի գաղտնիք է, որը նրանք անկարող են բացատրել: Անորոշության ու կասկածների մեջ’ նրանք չեն տեսնում այն ճշմարտությունները, որոնք հստակորեն բացահայտված են Աստծո Խոսքում և անհրաժեշտ են փրկության համար: Ոմանք մեղքի գոյության վերաբերյալ իրենց որոնումներում ջանում են թափանցել այն հարցերի մեջ, որոնք Աստված երբեք չի բացահայտել, և պատասխան չգտնելով, հակված կասկածելու և առարկելու, նրանք արդարացնում են Սուրբ Գրքի իրենց մերժումը: Մյուսներն էլ չեն կարողանում ինչպես հարկն է հասկանալ չարի ծագման մեծ խնդիրը, քանի որ ավանդույթն ու սխալ մեկնաբանությունն աղավաղել են Աստծո բնավորության, Նրա կառավարման բնույթի և մեղքի հանդեպ Նրա վերաբերմունքի մասին Աստվածաշնչի ուսմունքը:ՎՊ 5.1

    Հնարավոր չէ այնպես բացատրել մեղքի ծագումը, որ պարզվի նրա գոյության պատճառը: Սակայն ինչպես մեղքի ծագման, այնպես էլ նրա վերջնական բնաջնջման խնդրի վերաբերյալ կարելի է բավարար գիտություն ձեռք բերել, որպեսզի բացահայտվի մեղքի հանդեպ Աստծո վերաբերմունքի ողջ արդարացիությունն ու գթասրտությունը: Ոչինչ այնքան պարզորոշ բացատրված [493] չէ Սուրբ Գրքում, որքան այն, որ Աստված ոչ մի կերպ պատասխանատու չէ մեղքի ծագման համար, որ Նա քմահաճորեն չի հեռացրել Իր շնորհը, չի եղել արևէ թերություն Նրա կառավարման մեջ, որ ապստամբության առիթ ստեղծեր: Մեղքը անկոչ հյուր է, որի ներկայությունը հնարավոր չէ բացատրել: Այն խորհրդավոր է, անբացատրելի: Արդարացնել մեղքը’ նշանակում է պաշտպանել այն: Եթե դրա համար արդարացում գտնվեր կամ հնարավոր լիներ ցույց տալ դրա գոյության պատճառը, ապա այն կդադարեր մեղք լինելուց: Մեղքի միակ սահմանումը տըր- ված է մեզ Աստծո Խոսքում. այն «անօրենություն» է: Դա մի սկզբունք Է’ հակառակ սիրո մեծ օրենքին, որն աստվածային կառավարության հիմքն է:ՎՊ 5.2

    Նախքան չարի ծագումը ամբողջ տիեզերքում խաղաղություն և ուրախություն էր տիրում: Ամեն ինչ կատարելապես ներդաշնակ էր Արարչի կամքին: Սերն Աստծո հանդեպ գերիշխող էր, սերն իրար հանդեպ’ անկողմնակալ: Քրիստոսը’ Բանը, Աստծո Միածինը, որ մեկ էր հավերժական Հոր հետ’ մեկ Իր բնությամբ, բնավորությամբ ու նպատակներով, միակն էր ողջ տիեզերքում, ով կարող էր իմանալ Աստծո բոլոր խորհուրդներն ու մտահղացումները: Քրիստոսի միջոցով էր Հայրը ստեղծել երկնային բոլոր էակներին: «Նրանով ստեղծվեց այ ն ամենը, ինչ որ երկնքում է և երկրի վրա... թե° գահեր, թե° տիրություններ, թե° պետություններ, թե° իշխանություններ” (Կողոսացիս 1.16), և ամբողջ երկինքը հնազանդ էր Քրիստոսին, ինչպես Հորը:ՎՊ 6.1

    Սիրո օրենքը Աստծո կառավարության հիմքն էր, և ստեղծված բոլոր էակների երջանկությունը կախված էր այդ օրենքի մեծ սկզբունքներին կատարելապես հնազանդվելուց: Աստված Իր բոլոր արարծներից կամենում է սիրո ծառայություն’ պատկառանք, որը բխում է Իր բնավորության ճիշտ ըմբռնումից: Նրան հաճելի չէ բռնի հավատարմությունը, և Նա բոլորին կամքի ազատություն է շնորհում, որպեսզի հոժարությամբ ծառայեն Իրեն:ՎՊ 6.2

    Սակայն գտնվեց մեկը, ով որոշեց չարաշահել այդ ազատությունը: Մեղքը ծագեց նրա մեջ, ում Աստված, Քրիստոսից հետո, ամենքից ավելի էր պատվել, և ով իր զորությամբ ու փառքով ամենաբարձրն էր երկնաբնակների մեջ: Նախքան իր անկումը’ Արուսյակն [494] առաջինն էր ծածկող քերովբեների մեջ’ սուրբ և անարատ: «Այսպես է ասում Տեր Եհովան. դու կատարելության կնիքն ես’ լի իմաստությամբ, և գեղեցկությամբ կատարյալ: Եդեմում’ Աստծո դրախտում էիր, բոլոր թանկագին քարերը քո ծածկոցն էին. Դու մի օծված քերովբե էիր ծածկող, և ես քեզ շինեցի: Աստծո սուրբ սարի վրա էիր, կրակի քարերի մեջ էիր ման գալիս: Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծված օրից, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց» (Եզեկիել 28.12-18):ՎՊ 6.3

    Արուսյակը կարող էր շարունակել վայելել Աստծո բարեհաճությունը, հրեշտակների ողջ զորքի սերն ու հարգանքը’ իր վսեմ ուժերն օգտագործելով ի օրհնություն այլոց և ի փառս իր Արարչի: Բայց մարգարեն ասում է. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունից, դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով» (Եզեկիել 28.17): Արուսյակն աստիճանաբար սկսեց ինքնամեծար- ման ցանկություն փայփայել: «Դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր»: «Ինքդ ասել էիր քո սրտում... Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը, կնստեմ ժողովի սարի վրա. Վեր կելնեմ ամպերի բարձրությունների վրա և Բարձրյալին կնմանվեմ» (Եզեկիել 28.6, Եսայիա 14.13,14): Ստեղծվածների գերագույն սերն ու նվիրվածությունը Աստծուն ուղղելու փոխարեն’ Արուսյակը կամեցավ ինքը շահել նրանց ծառայությունն ու երկրպագությունը: Փափագելով ձեռք բերել այն պատիվը, որով Հայրն օժտել էր Իր Որդուն, հրեշտակների այս իշխանը ձգտեց տիրանալ այն իշխանությանը, որը բացառապես Քրիստոսի մենաշնորհն էր:ՎՊ 6.4

    Ամբողջ երկինքը ցնծությամբ էր արտացոլում Արարչի փառքը և գովաբանում Նրան: Եվ քանի դեռ Աստծուն այսպես պատվում էին, ամենուրեք խաղաղություն ու բերկրանք էր տիրում: Բայց ահա մի կեղծ հնչյուն խախտեց տիեզերքի ներդաշնակությունը: «Ես”-ի մեծարումն ու ինքնածառայությունը, հակառակ Աստծո մրագրի, չար կանխազգացումներ առաջացրին նրանց մտքում, ում համար Աստծո փառքը վեր էր ամեն ինչից: Երկնային խորհուրդներում Արուսյակին խնդրում էին կանգ առնել: Աստծո Որդին ներկայացրեց նրան Արարչի մեծությունը, բարությունն ու արդարությունը և Նրա օրենքի սրբազան ու անփոփոխ բնույթը: Աստված Ինքն էր սահմանել երկնքի կարգը, [495] և խախտելով այն’ Արուսյակը կանարգեր Իր Արարչին և կկոր- ծաներ ինքն իրեն: Բայց նախազգուշացումը’ տրված անսահման սիրով ու գթասրտությամբ, միայն դիմադրություն առաջացրեց: Արուսյակը թույլ տվեց, որ նախանձը Քրիստոսի հանդեպ հաղթի իրեն, և ավելի վճռական դարձավ:ՎՊ 7.1

    Իր փառքից հպարտացած’ նա փափագեց գերիշխանության: Արուսյակին շնորհված բարձր պատիվները չգնահատվեցին որպես Աստծո պարգև և երախտագիտություն չառաջացրին Արարչի հանդեպ: Նա հպարտացավ իր փառքից ու դիրքից և կամեցավ Աստծուն հավասար լինել: Նա սիրված ու հարգված էր երկնային զորքի կողմից: Հրեշտակները հաճույքով էին կատարում նրա հրամանները, և նա բարձր էր ամենքից իմաստությամբ ու փառքով: Բայց Աստծո Որդին էր երկնքի ճանաչված Գերիշխանը’ իշխանությամբ ու զորությամբ հավասար Հորը: Քրիստոսը մասնակցում էր Աստծո բոլոր խորհուրդներին, մինչդեռ Արուսյակին թույլ չէր տրվում թափանցել աստվածային մտահղացումների մեջ: «Ինչո՞ւ պետք է Քրիստոսը,- մտածում էր այս հզոր հրեշտակը,- Արուսյակից ավելի գերազանց պատվի արժանանա»:ՎՊ 7.2

    Լքելով իր տեղը Աստծո անմիջական ներկայության մեջ’ Արուսյակը գնաց հրեշտակներին փոխանցելու խռովության իր ոգին: Գործելով խորհրդավոր գաղտնիությամբ և միառժամանակ թաքցնելով իր իսկական նպատակը Աստծո հանդեպ պատկառանքի քողի տակ’ նա փորձեց դժգոհություն առաջացնել այն օրենքների նկատմամբ, որոնցով ղեկավարվում էին երկնային էակները, շշնջալով, թե դրանք անհիմն սահմանափակումներ են: Քանի որ հրեշտակներն էությամբ սուրբ են, պնդում էր նա, ուստի պետք է հնազանդվեն իրենց սեփական կամքի թելադրանքին: Նա ջանում էր կարեկցանք առաջացնել իր նկատմամբ’ ասելով, որ Աստված անարդար էր վարվել իր հետ’ Քրիստոսին շնորհելով գերագույն պատիվը: Նա ասում էր, թե ավելի մեծ իշխանության ու պատվի ձգտելով’ ինքը ոչ թե նպատակ ունի ինքնամեծարման, այլ փորձում է ազատություն ձեռք բերել երկնքի բոլոր բնակիչների համար, որպեսզի նրանք հասնեն գոյության ավելի բարձր մակարդակի:ՎՊ 8.1

    Աստված Իր մեծ ողորմությամբ երկար հանդուրժեց Արուսյակին: Նա իր բարձր դիրքից չզրկվեց անմիջապես, երբ նոր էր սկսել փայփայել դժգոհության ոգին, ոչ էլ նույնիսկ այն ժամանակ, երբ սկսեց [496]իր կեղծ պահանջները ներկայացնել հավատարիմ հրեշտակներին: Նա դեռ երկար ժամանակ մնաց երկնքում: Նորից ու նորից նրան ներում առաջարկվեց’ ապաշխարության և հնազանդության պայմանով: Միայն անսահման սերն ու իմաստությունը կարող էին նման ջանքեր գործադրել նրան իր սխալի մեջ համոզելու համար: Երկինքը նախկինում երբեք չէր իմացել, թե ինչ է դժգոհությունը: Արուսյակն ինքն էլ սկզբում չէր տեսնում, թե ուր կհասնի, չէր հասկանում իր զգացմունքների իրական բնույթը: Բայց երբ պարզվեց, որ նրա դըժ- գոհությունն անհիմն է, Արուսյակը համոզվեց, որ ինքը սխալ էր, որ աստվածային պահանջներն արդար էին և որ ինքը պետք է խոստովանի դա ողջ երկնքի առաջ: Եթե նա այսպես վարվեր, ապա կարող էր փրկել ինքն իրեն և շատ հրեշտակների: Այդ ժամանակ նա դեռ որոշ չափով հավատարիմ էր Աստծուն: Թեև նա լքել էր ծածկող քերովբեի իր դիրքը, սակայն, եթե կամենար վերադառնալ Աստծուն’ ճանաչելով Արարչի իմաստությունը, և բավարարվեր Աստծո մեծ ծրագրում իրեն հատկացված տեղով, ապա կարող էր վերականգնվել իր պաշտոնում: Բայց հպարտությունը թույլ չտվեց նրան հնազանդվել: Համառորեն պաշտպանելով իր կարծիքը’ նա պնդեց, որ ապաշխարության կարիք չունի, և վերջնականապես վճռեց ապստամբել իր Ստեղծողի դեմ:ՎՊ 8.2

    Իրեն ենթակա հրեշտակների կարեկցանքը շահելու համար նա սկսեց իր հանճարեղ մտքի ողջ կարողությամբ մոլորեցնել նրանց: Նույնիսկ այն փաստը, որ Քրիստոսը նախազգուշացրել և խորհուրդ էր տվել նրան, խեղաթյուրվեց’ հօգուտ նրա դավաճանական ծրագրերի: Նրանց, ովքեր հատկապես սիրում ու վստահում էին իրեն, սատանան ներկայացրեց, թե իր հետ անարդար են վարվել, իր պաշտոնը չեն հարգել և սահմանափակել են իր ազատությունը: Քրիստոսի խոսքերի աղավաղումից նա անցավ զրպարտության և ուղղակի կեղծիքի’ մեղադրելով Աստծո Որդուն երկնքի բնակիչների առաջ իրեն ստորացնելու մտադրության մեջ: Նա փորձեց կեղծել նաև իր տարաձայնությունը հավատարիմ հրեշտակների հետ: Բոլորին, ում չկարողացավ գայթակղեցնել և լիովին իր կողմը գրավել, նա մեղադրեց անտարբերության մեջ’ երկնային էակների շահերի նկատմամբ: Հենց այն բանում, ինչ ինքն էր անում, նա մեղադրեց [497] նրանց, ովքեր հավատարիմ էին Աստծուն: Եվ իր հանդեպ Աստծո անարդարությունը հաստատելու համար նա կեղծ լույսի տակ ներկայացրեց Արարչի խոսքերն ու գործողությունները: Նրա քաղաքականությունն էր’ խճճված փաստարկներով ապակողմնորոշել հրեշտակներին Աստծո նպատակների վերաբերյալ: Այն ամենն, ինչ շատ հստակ էր, նա մշուշով էր պատում, և վարպետորեն կեղծելով’ կասկածի էր ենթարկում Յահվեի ամենապարզ խոսքերը: Նրա բարձր դիրքը, որն այդքան սերտորեն կապված էր աստվածային վարչության հետ, ավելի ծանրակշիռ էր դարձնում նրա խոսքերը, և շատերը ստիպված միացան նրա ապստամբությանը Երկնքի հեղինակության դեմ:ՎՊ 8.3

    Աստված Իր իմաստությամբ սատանային թույլ տվեց առաջ տանելու իր գործը, մինչև որ դժգոհությունը վերաճեց գործուն ապստամբության: Անհրաժեշտ էր, որ նրա ծրագրերն ամբողջովին զարգանային, որպեսզի բոլորը տեսնեին դրանց իրական բնույթն ու ուղղվածությունը: Արուսյակը’ որպես օծված քերովբե, խիստ մեծարված էր ու սիրված երկնային էակների կողմից, և նրա ազդեցությունը հզոր էր նրանց վրա: Աստծո կառավարությունը ներառում էր ոչ միայն երկնքի բնակիչներին, այլ նաև Նրա ստեղծած բոլոր աշխարհները, և սատանան մտածեց, որ եթե կարողանա ապստամբության մեջ ներքաշել երկնային հրեշտակներին, ապա մյուս աշխարհները ևս կմիանան իրեն: Նա իր տեսակետները ներկայացնում էր վարպետությամբ’ դիմելով խորամանկության ու նենգության: Նրա խաբեության ուժը շատ մեծ էր, և թաքցնելով իր կեղծիքը’ նա հաջողության էր հասնում: Նույնիսկ հավատարիմ հրեշտակներն ամբողջությամբ չկարողացան ըմբռնել նրա բնավորությունը և չտեսան, թե ուր է տանում նրա ընթացքը:ՎՊ 9.1

    Սատանան այնքան մեծարված էր, և նրա բոլոր քայլերն այնքան խորհդավոր էին, որ դժվար էր հրեշտակներին բացահայտել նրա գործունեության իրական բնույթը: Մինչև լիովին չզարգանար, մեղքը չարիք չէր թվա: Աստծո տիեզերքում մինչ այդ ոչ մի նման բան չէր եղել, և սուրբ էակները պատկերացում անգամ չունեին դրա մահաբեր բնույթի մասին: Նրանք անկարող էին տեսնել աստվածային օրենքը մերժելու սոսկալի հետևանքները: Սկզբում սատանան իր գործը թաքցնում էր Աստծո հանդեպ հավատարմության քողի տակ: Նա պնդում էր, թե ամեն ինչ անում է Աստծո պատվի, Նրա կառավարման կայունության ու բոլոր երկնաբնակների [498] բարեկեցության համար: Դժգոհու- թյուն սերմանելով իրեն ենթակա հրեշտակների մտքում’ նա միաժամանակ ճարպկորեն ձևացնում էր, թե ջանում է վերացնել այն: Պնդելով, որ Աստծո կառավարման կարգն ու օրենքները պետք է փոխվեն, նա ձևացնում էր, թե դա անհրաժեշտ է երկնքի ներդաշնակությունը պահպանելու համար:ՎՊ 10.1

    Մեղքի դեմ իր պայքարում Աստված կարող էր դիմել միայն արդարության և ճշմարտության: Իսկ սատանան օգտագործում էր այն, ինչ Աստված չէր կարող’ շողոքորթություն և խաբեություն: Նա փորձեց կեղծել Աստծո Խոսքը և հրեշտակներին սխալ ներկայացրեց Նրա կառավարման ծրագիրը’ պնդելով, թե Աստված անարդար էր’ օրենքներ և կանոններ բարդելով երկնքի բնակիչների վրա, թե Իր ստեղծածներից պահանջելով հնազանդություն’ Նա պարզապես ձգտում էր ինքնամեծարման: Այդ իսկ պատճառով երկնքի բնակիչներին, ինչպես նաև բոլոր աշխարհներին պետք է ցույց տրվեր, որ Աստծո կառավարությունն արդար էր, Նրա օրենքը’ կատարյալ: Իսկ սատանան ձևացնում էր, թե այդ ինքն է ձգտում նպաստել տիեզերքի բարօրությանը: Բոլորը պետք է հասկանային զավթիչի իսկական բնավորությունն ու նրա իրական նպատակը: Նրան պիտի ժամանակ տրվեր’ բացահայտելու իր էությունն իր ամբարիշտ գործերով:ՎՊ 10.2

    Խռովության մեջ, որը հենց ինքն էր հրահրել երկնքում, սատանան մեղադրեց Աստծո օրենքն ու կառավարությունը: Նա հայտարարեց, թե ամբողջ չարիքն Աստծո վարչության հետևանքն է, իսկ ինքն ուզում է կատարելագործոլ Յահվեի օրենքները: Մւստի անհրաժեշտ էր, որ նա բացահայտեր իր պահանջների բնույթը և ցույց տար աստվածային օրենքի մեջ իր առաջարկած փոփոխությունների ընթացքը: Նրան պետք է դատապարտեր իր իսկ գործը: Սատանան հենց սկըզ- բից պնդել էր, թե չի ապստամբում, դրա համար էլ ամբողջ տիեզերքը պիտի տեսներ խաբեբայի դիմակը:ՎՊ 10.3

    Նույնիսկ երբ որոշվեց, որ նա այլևս չի կարող մնալ երկնքում, Անսահման Իմաստությունը չոչնչացրեց նրան: Քանի որ Աստծուն ընդունելի է միայն սիրո ծառայությունը, Նրա բոլոր արարածների հավատարմությունը պետք է հիմնվի այն համոզման վրա, որ Նա արդարադատ ու գթասիրտ է: Երկնքի և մյուս աշխարհների բնակիչները, պատրաստ չլինելով ըմբռնել մեղքի բնույթն ու հետևանքները, չէին կարող հասկանալ Աստծո արդարությունն ու [499] գթասրտությունը, եթե Նա այդ ժամանակ կործաներ սատանային: Եթե նա անմիջապես բնաջնջվեր, նրանք Աստծուն կծառայեին ավելի շուտ վախից, քան սիրուց: Խաբեբայի ազդեցությունն ամբողջությամբ չէր վերանա, ոչ էլ կչքանար ապստամբության ոգին: Պետք է թույլ տըր- վեր, որ չարիքը հասունանա: Հանուն տիեզերքի բարօրության անվախճան դարերի ընթացքում’ սատանան պետք է լիովին զարգացներ իր սկզբունքները, որպեսզի ստեղծված բոլոր էակներն իրական լույսի տակ տեսնեին նրա մեղադրանքներն աստվածային կառավարման դեմ և Աստծո արդարադատությունն ու ողորմությունը, ինչպես նաև Նրա օրենքի անփոփոխելիությունը, առհավետ կասկածից դուրս մնային:ՎՊ 11.1

    Սատանայի ապստամբությունը պետք է դաս և հավիտենական վկայություն լիներ տիեզերքի համար մեղքի էության ու նրա զարհուրելի հետևանքների մասին գալիք բոլոր դարերի ընթացքում: Սատանայի կառավարությունն ու դրա ազդեցությունը թե° մարդկանց և թե° հրեշտակների վրա պետք է ցույց տային, թե ինչի է հանգեցնում աստվածային իշխանության մերժումը: Դա պիտի վկայեր, որ Աստծո բոլոր արարածների բարօրությունը կապված է Նրա կառավարման և օրենքի հետ: Այդպիսով’ ապստամբության այս սոսկալի պատմությունը պետք է մշտնջենական պաշտպանություն լիներ բոլոր սուրբ էակների համար, որպեսզի նրանք այլևս չխաբվեին անօրենության էության հարցում, չմեղանչեին նորից ու կրեին դրա պատիժը:ՎՊ 11.2

    Ընդհուպ մինչև երկնքում ընթացող պայքարի վերջը’ մեծ զավթիչը շարունակում էր արդարացնել իրեն: Երբ ազդարարվեց, որ նա իր բոլոր համախոհների հետ պետք է վտարվի երանության երկրից, խռովության առաջնորդը հանդգնորեն հայտարարեց, որ արհամարհում է Արարչի օրենքը: Նա կրկին պնդեց, որ հրեշտակները կարիք չունեն հսկողության, այլ պետք է հետևեն իրենց սեփական կամքին, որը միշտ կդրդի նրանց ճիշտ վարվելու: Նա արհամարհեց աստվածային դրվածքներն’ հայտարարելով, որ դրանք սահմանափակում են իրենց ազատությունը և որ իր նպատակն է’ վերացնել օրենքը, որ- պեսզի այդ կապանքից ազատված’ երկնաբնակները հասնեն գոյության ավելի բարձր ու փառավոր վիճակի:ՎՊ 11.3

    Սատանան ու նրա կողմնակիցները միաբերան իրենց ապստամբության մեղքն ամբողջությամբ գցեցին Քրիստոսի վրա’ հայտարարելով, որ եթե իրենց [500] չհանդիմանեին, իրենք երբեք էլ չէին ապստամբի: Այսպես’ իրենց համառ ու հանդուգն անհնազանդությամբ, իզուր փորձելով տապալել աստվածային կառավարությունն ու շարունակելով իրենց աստվածահայհոյիչ պնդումները’ թե բռնի իշխանության անմեղ զոհ են դարձել, ապստամբ առաջնորդն ու նրա բոլոր համակիրներն ի վերջո վտարվեցին երկնքից:ՎՊ 12.1

    Այն նույն ոգին, որը ապստամբություն հրահրեց երկնքում, դեռ ոգեշնչում է խռովարարներին երկրի վրա: Ինչպես հրեշտակների հետ, սատանան մարդկանց հետ էլ վարում է նույն քաղաքականությունը: Նրա ոգին է այժմ իշխում անհնազանդության որդիների մեջ: Նրա պես’ նրանք ևս ձգտում են վերացնել Աստծո օրենքի սահմանափակումները և մարդկանց ազատություն են խոստանում անօրենության մեջ: Մեղքի հանդիմանությունն առաջվա պես ատելություն և դիմադրություն է առաջացնում: Երբ Աստծո նախազգուշացումները հասնում են գիտակցությանը, սատանան դրդում է մարդկանց արդարացնել իրենց և դրդել մյուսներին’ պաշտպանել իրենց մեղավոր վարքը: Իրենց սխալներն ուղղելու փոխարեն’ նրանք զայրույթ են գրգռում հանդիմանողի նկատմամբ, կարծես հենց նա է անախորժության միակ պատճառը: Արդար Հաբելի օրերից մինչև մեր ժամանակներն այդ նույն ոգին է դրսևորվում նրանց հանդեպ, ովքեր համարձակվում են դատապարտել մեղքը:ՎՊ 12.2

    Սխալ ներկայացնելով Աստծո բնավորությունն, ինչպես արել էր երկնքում, դրդելով Նրան նայել որպես մի դաժան բռնակալի’ սատանան դրդեց մարդուն մեղանչել: Եվ դրանում հաջողության հասնելով’ նա հայտարարեց, թե ինչպես իր ապստամբության, այնպես էլ մարդու անկման պատճառը Աստծո անարդարացի սահմանափակումներն են:ՎՊ 12.3

    Բայց Հավերժականն Ինքն է հռչակում Իր էությունը. «Եհովա, Եհովա’ Աստված ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմու- թյամբ ու ճշմարտությամբ, որ հազարավորներին ողորմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում, բայց հանցավորին բնավ անպատիժ չես թողնում” (Ելից 34.6,7):ՎՊ 12.4

    Սատանային վտարելով երկնքից’ Աստված հռչակեց Իր արդարությունը և պաշտպանեց Իր գահի պատիվը: Բայց երբ մարդը մեղանչեց’ տեղի տալով այդ ուխտադրուժ ոգու խաբեություններին, Աստված հայտնեց Իր սերը’ մահվան մատնելով Իր միածին Որդուն հանուն անկյալ ցեղի: [501] Քավության միջոցով բացահայտվում է Աստծո բնավորությունը: Խաչի հզոր փաստարկը ողջ տիեզերքին վկայում է, որ Արուսյակի ընտրած մեղքի ուղին ոչ մի կապ չունի Աստծո կառավարման հետ:ՎՊ 12.5

    Քրիստոսի և սատանայի միջև պայքարում, Փրկչի երկրային ծառայության ժամանակ, մեծ խաբեբան դիմակազերծ արվեց: Ոչինչ այնպես չէր կարող զրկել սատանային երկնային հրեշտակների և ողջ հավատարիմ տիեզերքի համակրանքից, ինչպես նրա դաժան պատերազմն աշխարհի Փրկչի դեմ: Նրա հանդուգն ու հայհոյիչ պահանջը, որ Քրիստոսը երկրպագի իրեն, նրա ամբարտավան հանդգնությունը, երբ Նրան բարձրացրեց լեռան գագաթը և տաճարի աշտարակի վրա, նրա չար մտադրությունը, որ բացահայտվեց, երբ Փրկչին առաջարկեց գլխապտույտ բարձրությունից Իրեն վայր գցել, նրա չնվազող չարակամությունը, որով հալածում էր Նրան տեղից տեղ, դրդելով քահանաներին ու ժողովրդին մերժել Նրա սերը և ի վերջո աղաղակել’ «Խաչիր դրան, խաչիր դրան». այս ամենն առաջացրեց տիեզերքի զարմանքն ու վրդովմունքը:ՎՊ 13.1

    Սատանան էր հենց, որ դրդեց աշխարհին մերժել Քրիստոսին: Չարի իշխանը գործի դրեց իր ողջ ուժն ու նենգությունը’ կործանելու Քրիստոսին, քանզի տեսավ, որ Փրկչի գթությունն ու սերը, Նրա կարեկցանքն ու գորովագութ խղճահարությունը աշխարհին ներկայացնում են Աստծո բնավորությունը: Սատանան վիճարկում էր Աստծո Որդու յուրաքանչյուր հավակնությունը’ մարդկանց իր գործակալները դարձնելով Փրկչի կյանքը տառապանքով ու վշտով լցնելու համար: Մոլորեցուցիչ կեղծիքը, որով նա փորձում էր խոչընդոտել Հիսուսի գործը, ատելությունը’ դրսևորված անհնազանդության որդիների միջոցով, նրա դաժան մեղադրանքները Նրա դեմ, ում կյանքը լի էր անօրինակ բարությամբ. այս ամենը բխում էր խորապես արմատացած վրեժխնդրության տենչից: Երբ նախանձի ու չարակամության, ատելության ու վրիժառության բորբոքված հուրը դուրս ժայթքեց Գողգոթայում Աստծո Որդու դեմ, համայն երկինքը լուռ զարհուրանքով դիտում էր այդ տեսարանը:ՎՊ 13.2

    Երբ արվեց մեծ զոհաբերությունը, Քրիստոսը, համբարձվելով երկինք, հրաժարվեց ընդունել հրեշտակների երկրպագությունը, մինչև չներկայացրեց Հորն այս խնդրանքը. «Կամենում եմ, որ նրանք էլ, ում որ ինձ տվիր, ինձ հետ լինեն” (Հովհաննես 17.24): Եվ [502] Հոր գահից անպատմելի սիրով ու զորությամբ հնչեց պատասխանը. «Թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները” (Եբրայեցիս 1.6): Հիսուսն անբիծ էր: Նրա նվաստացումն ավարտված էր, Նրա զոհը բերված, և Նրան մի անուն տրվեց, որ ամեն անունից վեր էր:ՎՊ 13.3

    Հիմա սատանայի հանցանքն արդարացում չուներ: Նա բացա- հայտել էր իր իսկական էությունը որպես խաբեբա և մարդասպան: Ակնհայտ դարձավ, որ եթե նրան թույլ տրվեր, ապա նա երկնքի բնակիչների հանդեպ ևս կդրսևորեր նույն ոգին, որով իշխում էր իր հսկողության տակ գտնվող մարդկանց որդիներին: Նա պնդել էր, որ Աստծո օրենքի խախտումը կհասցնի ազատության ու վեհության, բայց պարզվեց, որ դրա վերջը ստրկություն է և այլասերում:ՎՊ 14.1

    Սատանայի կեղծ մեղադրանքներն աստվածային բնավորության ու կառավարման դեմ երևացին իրենց իրական լույսի ներքո: Նա մեղադրել էր Աստծուն, որ Իր արարածներից պահանջելով խոնարհություն ու հնազանդություն’ Նա ձգտում է լոկ փառավորել Իրեն, և հայտարարել էր, որ բոլորից պահանջելով անձնուրացություն’ Նա Ինքը չի ուրանում իր անձը և ոչինչ չի զոհաբերում: Հիմա պարզվեց, որ հանուն անկյալ ու մեղավոր ցեղի փրկության’ տիեզերքի Տիրակալը բերել էր մեծագույն զոհաբերությունը, որ երբևէ սերը կարող էր անել, քանզի «Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ” (Բ Կորնթացիս 5.19): Բոլորը տեսան նաև, որ մինչ Արուսյակը պատվի ու գերիշխանության իր տենչով դուռ բացեց մեղքի համար, Քրիստոսն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, որպեսզի վերացնի մեղքը:ՎՊ 14.2

    Աստված ցույց տվեց, որ գարշում է ապստամբության սկզբունքներից: Ողջ երկինքը տեսավ Նրա արդարադատությունը, որ բացա- հայտվեց ինչպես սատանայի դատապարտման, այնպես էլ մարդու փրկագնման մեջ: Արուսյակը հայտարարել էր, որ եթե Աստծո օրենքն անփոփոխ է և դրա պատժից հնարավոր չէ խուսափել, ապա յուրաքանչյուր օրինազանց պետք է առհավետ զրկվի Արարչի բարեհաճությունից: Նա պնդել էր, որ մեղավոր ցեղին հնարավոր չէ փրկագնել, հետևաբար այն իր օրինական ավարն է: Սակայն Քրիստոսի մահն այնպիսի փաստարկ էր հօգուտ մարդու, որն անհնար էր հերքել: [503] Օրենքի պատիժն ընկավ Նրա վրա, ով հավասար էր Աստծուն, և մարդն ազատ էր’ ընդունելու Քրիստոսի արդարությունը և ապաշխարությամբ ու խոնարհ կյանքով հաղթելու սատանայի զորությունն այնպես, ինչպես հաղթել էր Աստծո Որդին: Այսպիսով’ Աստված արդար է և արդարացնող բոլորին, ովքեր հավատում են Քրիստոսին:ՎՊ 14.3

    Սակայն Քրիստոսը չեկավ այս երկիր չարչարվելու և մեռնելու միայ ն հանուն մարդու փրկագնման: Նա եկավ «մեծարելու և փառավորելու օրենքը» ոչ միայն նրա համար, որ այս աշխարհի բնակիչները ինչպես հարկն է հարդեն օրենքը: Տիեզերքի բոլոր աշխարհներին պիտի ցույց տրվեր, որ Աստծո օրենքն անփոփոխելի է: Եթե դրա պահանջները հնարավոր լիներ վերացնել, ապա Աստծո Որդին կարիք չէր ունենա զոհելու Իր կյանքը օրինազանցությունը քավելու համար: Քրիստոսի մահն ապացուցում է օրենքի անփոփոխելիությունը: Եվ այդ զոհաբերությունը, որին Հորն ու Որդուն մղեց անսահման սերը, որպեսզի մեղավորները փրկվեն, ցույց է տալիս համայն տիեզերքին, և դա քավության ծրագրից բացի ուրիշ ոչինչ չէր կարող անել, որ արդարությունն ու ողորմությունն են Աստծո օրենքի և կառավարության հիմքը:ՎՊ 15.1

    Վերջին դատաստանի ժամանակ կպարզվի, որ մեղքի համար պատճառ գոյություն չունի: Երբ ողջ երկրի Դատավորը հարց տա սատանային’ «Ինչո՞ւ ապստամբեցիր Իմ դեմ և հափշտակեցիր Իմ արքայության հպատակներին», մեղքի հեղինակը ոչ մի արդարացում չի կարող ներկայացնել: Ոչ մի բերան չի բացվի, և ապստամբների ողջ բազմությունը կպապանձվի:ՎՊ 15.2

    Հռչակելով օրենքի անփոփոխելիությունը’ Գողգոթայի խաչը նաև ազդարարում է ողջ տիեզերքին, որ մեղքի վարձքը մահն է: Փրկչի վերջին աղաղակը’ «Կատարված է», սատանայի մահազանգն էր: Երկարատև մեծ պայքարի ելքը վճռված էր, և հաստատվեց մեղքի վերջնական վերացումը: Աստծո Որդին անցավ գերեզմանի միջով, որպեսզի «իր մահով խափանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն’ սատանային” (Եբրայեցիս 2.14): Ինքնամեծարման փափագը Արուսյակին դրդել էր ասելու. «Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը... Բարձրյալին կնմանվեմ”: Աստված ասում է. «Ես քեզ [504] մոխիր պիտի շինեմ երկրի վրա .և դու կոչնչանաս հավիտյան» (Եսայիա 14.13,14, Եզեկիել 28.18,19): Երբ գա «այն օրը, որ վառված է թոնրի պես .բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու, և նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը, որ նրանց համար արմատ և ոստ պիտի չթողնի» (Մաղաքիա 4.1):ՎՊ 15.3

    Համայն տիեզերքը կտեսնի մեղքի էությունը և դրա հետևանքները: Եվ դրա կատարյալ ոչնչացումը, որը սկզբում կսարսափեցներ հրեշտակներին ու անպատիվ կաներ Աստծուն, հիմա կարդարացնի Նրա սերը և կհաստատի Նրա պատիվը տիեզերքի բոլոր բնակիչների առաջ, ովքեր հաճույքով են կատարում Նրա կամքը, և ում սրտերում գրված է Նրա օրենքը: Չարն այլևս երբեք չի լինի: Աստծո Խոսքն ասում է. «Նեղությունը երկու անգամ վեր չի կենա» (Նաում 1.9): Աստծո օրենքը, որը սատանան արհամարհել էր որպես ստրկության լուծ, պիտի մեծարվի որպես ազատության օրենք: Փորձված և կոփված արարածներն այլևս երբեք անհավատարիմ չեն լինի Նրան, ով Իր էությամբ նրանց լիովին բացահայտվել է որպես անզուգական սեր և անսահման իմաստություն:ՎՊ 15.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents