Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈԻԽ 6 ՈԳԵՀԱՐՏՈՒԹՅՈԻ՜Ա

    Սուրբ հրեշտակների ծառայությունը, ինչպես ներկայացված է Սուրբ Գրքում, շատ մխիթարական և թանկագին ճշմարտություն է Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի համար: Սակայն հանրաճա- նաչ աստվածաբանության մոլորություններն աղավաղել են Աստվա- ծաշնչի ուսմունքն այս հարցի վերաբերյալ: Բնական անմահության գաղափարը’ ի սկզբանե փոխառված հեթանոսական փիլիսոփայությունից և մեծ ուրացության խավար ժամանակներում ներմուծված քրիստոնեական հավատի մեջ, փոխարինել է Սուրբ Գըրքի այն հըս- տակ ճշմարտությանը, որ «մեռյաները ոչինչ չգիտեն”: Հազարավոր մարդիկ հավատում են, թե «սպասավոր հոգիները’ ...ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն», մեռյալների հոգիներն են, չնայած Սուրբ Գրքի այն վկայությանը, որ երկնային հրեշտակները գոյություն են ունեցել և կապված են եղել մարդկային պատմության հետ’ դեռ նախքան որևէ մարդու մահը:ՎՊ 59.1

    Մահվան մեջ մարդու գիտակից վիճակի մասին ուսմունքը, հատկապես այն համոզմունքը, թե մեռյալների հոգիները վերադառնում են ծառայելու կենդանի մարդկանց, ճանապարհ է հարթել ժամանակակից ոգեհարցության համար: Եթե մեռյալները գտնվում են Աստծո և սուրբ հրեշտակների ներկայությամբ և օժտված են գիտելիքներով, որոնք անհամեմատ ավելի գերազանց են իրենց նախկին գիտելիքներից, ինչո՞ւ նրանք չեն վերադառնում երկիր’ լուսավորելու և խրատելու ապրողներին: Եթե մեռյալների հոգիները թևածում են իրենց երկրային մտերիմների շուրջը, ինչպես սովորեցնում է հանրաճանաչ աստվածաբանությունը, ինչո՞ւ նրանց թույլ չի տրվում հաղորդակցվել վերջիններիս հետ, նախազգուշացնել չարիքի մասին կամ մխիթարել [552] վշտի մեջ: Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր հավատում են մահվան մեջ մարդու գիտակից վիճակին, մերժել փառավորված հոգիների կողմից իրենց հաղորդված «աստվածային լույսը»: Ահա սրբազան համարվող այն միջոցը, որով սատանան գործում է իր նպատակներն իրականացնելու համար: Ենթարկվելով նրա հրամանին’ ընկած հրեշտակները հայտնվում են որպես լրաբերներ հոգիների աշխարհից: Դրդելով հավատալ, թե իբր ողջերը կարող են հաղորդակցվել մե- ռյալների հետ, չարի իշխանն իր կախարդիչ ազդեցությունն է գործում նրանց մտքի վրա:ՎՊ 59.2

    Նա ի զորու է մարդկանց առաջ հայտնվել նրանց մահացած մտերիմների կերպարանքով: Կեղծիքը կատարյալ է. ծանոթ հայացքը, խոսքերը, ձայնի տոնը վերարտադրվում են զարմանալի ճշգրտությամբ: Շատերը մխիթարվում են այն հույսով, որ իրենց սիրելիները վայելում են երկնային երանությունը, և չկասկածելով վտանգի մասին’ հավատում են «մոլար ոգիների և դևերի վարդապետություններին»:ՎՊ 60.1

    Երբ մարդիկ սկսում են հավատալ, թե մեռյալներն իսկապես վերադառնում են’ հաղորդակցվելու իրենց հետ, սատանան այնպես է անում, որ հայտնվեն նրանք, ովքեր գերեզման են իջել անպատրաստ: Եվ հայտնվելով’ նրանք հայտարարում են, թե իրենք երջանիկ են և նույնիսկ բարձր դիրք են զբաղեցնում երկնքում, և այսպես տարածվում է այն մոլորությունը, թե ոչ մի տարբերություն չկա արդարի և ամբարշտի միջև: Հոգիների աշխարհից այս կեղծ այցելուները երբեմն նախազգուշացումներ են անում, որոնք ճիշտ են դուրս գալիս: Հետո, վստահություն շահելով, նրանք ներկայացնում են ուսմունքներ, որոնք ուղղակի կործանում են հավատը Սուրբ Գրքի հանդեպ: Ստեղծելով տպավորություն, թե խորապես շահագրգռված են իրենց երկրային ընկերների բարօրությամբ, նրանք ներշնչում են ամենավտանգավոր մոլորություններ: Այն փաստը, որ նրանք որոշ ճշմարտություններ են ասում ու երբեմն ի վիճակի են կանխագուշակել ապագա իրադարձությունները, վստահություն է ներշնչում նրանց ասածների հանդեպ, և նրանց կեղծ ուսմունքը հազարավորների կողմից ընդունվում է այնպիսի պատրաստակամությամբ ու անվերապահ հավատով, ասես դրանք Սուրբ Գրքի ամենասրբազան ճշմարտությունները լինեն: Աստծո օրենքն անտեսվում է, շնորհի Հոգին’ նախատվում, իսկ ուխտի արյունը անսուրբ մի բան է համարվում: Հոգիները հերքում են Քրիստոսի աստվածային էությունը և անգամ Արարչին իրենց հավասար են ներկայացնում: Այսպիսով, թաքնված նոր դիմակի տակ’ մեծ խռովարարը [553] դեռ իր պատերազմն է մղում Աստծո դեմ, որը սկսվել էր երկնքում և արդեն շուրջ վեց հազար տարի շարունակվում է երկրի վրա:ՎՊ 60.2

    Շատերը փորձում են ոգեհարցության դրսևորումները բացատրել որպես մեդիումի ձեռքերի խորամանկ ճարպկության արդյունք: Դա հաճախ իրոք այդպես է, սակայն լինում են նաև գերբնական ուժի ակնհայտ դրսևորումներ: Խորհրդավոր թակոցները, որոնք սկիզբ դրեցին ժամանակակից ոգեհարցությանը, մարդկային խորամանկու- թյան կամ ճարպկության արդյունք չէին, այլ չար հրեշտակների ուղղակի գործողությունը, որոնք այդ կերպ ներմուծեցին հոգեկործան մոլորություններից ամենահաջողվածը: Շատերը թակարդն են ընկնելու’ կարծելով, թե ոգեհարցությունը սոսկ մարդկային խաբեություն է: Բայց երբ դեմառդեմ հանդիպեն երևույթների, որոնք չեն կարող գերբնական չհամարել, նրանք կխաբվեն և ստիպված կընդունեն դրանք որպես Աստծո մեծ զորություն:ՎՊ 60.3

    Այս անձինք անտեսում են Սուրբ Գրքի վկայությունը սատանայի և նրա հրեշտակների գործած հրաշքների վերաբերյալ: Սատանայի օգնությամբ էր, որ փարավոնի կախարդները կարողացան կեղծել Աստծո գործը: Պողոսը վկայում է, որ Քրիստոսի Երկրորդ գալուստից ա-ռաջ լինելու են սատանայական զորության նմանատիպ դրսևո- րումներ: Տիրոջ գալուստից առաջ կլինեն դիվական ներգործություններ’ «ամեն զորությունով ու սուտ նշաններով, հրաշքներով ու անիրավության ամեն խաբեություններով» (Բ Թեսաղոնիկեցիս 2.9,10): Եվ Հովհաննես առաքյալը, նկարագրելով այն հրաշագործ զորությունը, որ պետք է դրսևորվի վերջին օրերում, ասում է. «Եվ մեծ հրաշքներ է անում, որ երկնքից կրակ էլ է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջ: Եվ մոլորեցնում է երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը” (Հայտնություն 13.13,14): Այստեղ խոսքը խաբեության մասին չէ, մարդիկ մոլորվում են այն հրաշքներից, որ սատանայի գործակալներն ի զորու են անելու, այլ ոչ թե կեղծում են:ՎՊ 61.1

    Խավարի իշխանը, ով այսքան երկար ժամանակ իր հանճարեղ միտքը գործի է դրել խաբելու համար, իր փորձությունները վարպետորեն հարմարեցնում է բոլոր խավերին ու պայմաններին: [554] Բարեկիրթ ու հղկված բնավորության տեր անձանց նա ոգեհարցությունը ներկայացնում է իր ամենանուրբ ու մտավոր կողմերով, և այդպես շատերին հաջողությամբ իր թակարդն է գցում: Իմաստությունը’ ձեռք բերված ոգեհարցության հետևանքով, Հակոբոս առաքյալի նկարագրությամբ’ «վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր և դիվական” (Հակոբոս 3.15): Բայց դա մեծ խաբեբան թաքցնում է, երբ թաքցնելը լավագույնս կծառայի իր նպատակին: Նա, ով փորձության անապատում Քրիստոսի առաջ հայտնվեց երկնային սե- րովբեի պայծառությամբ, մարդկանց ներկայանում է ամենագրավիչ տեսքով’ որպես լույսի հրեշտակ: Նա դիմում է բանականությանը’ ներկայացնելով վեհ թեմաներ, երևակայությունը գրգռում է հրապուրիչ տեսարաններով և իշխում զգացումների վրա սիրո և գթասրտության պերճ նկարագրություններով: Նա դրդում է երևակայությունը բարձր թռիչքների, և մարդիկ այնպես են հպարտանում իրենց իմաստությամբ, որ սրտի խորքում արհամարհում են Հավերժականին: Այն զորեղ էակը, ով կարողացավ աշխարհի Փրկչին հանել մի շատ բարձր սարի գագաթը և ցույց տալ Նրան երկրի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը, իր փորձություններն այնպես կներկայացնի մարդկանց, որ կաղավաղի բոլորի զգացմունքները, ովքեր պաշտպանված չեն աստվածային զորությամբ:ՎՊ 61.2

    Սատանան այժմ մարդկանց գայթակղեցնում է այնպես, ինչպես շողոքորթությամբ խաբեց Եվային Եդեմում’ ցանկություն բորբոքելով արգելված գիտության և առաջացնելով ինքնամեծարման տենչ: Հենց այս չարիքներն էին նրա անկման պատճառը, և դրանց միջոցով էլ նա նպատակ ունի կործանել մարդկանց: «Աստծո պես կլինեք,- հայտարարում է նա,- բարին ու չարը գիտեցող” (Ծննդոց 3.5): Ոգեհարցությունը սովորեցնում է, «որ մարդն առաջադեմ արարած է, որ նրան վիճակված է ծննդյան պահից հավիտյան առաջադիմել’դեպի Աստվածությունը”: Եվ դարձյալ. «Յուրաքանչյուր միտք դատելու է իրեն, և ոչ թե ուրիշին”: «Այդ դատը ճիշտ կլինի, քանզի դա սեփական անձի դատ է ...Գահը ձեր ներսում է”: Սի ոգեհարց ուսուցիչ, երբ նրանում արթնացել է «հոգևոր գիտակցությունը», ասել է. «Իմ ընկերները’ բոլորն էլ եղել են չընկած կիսաստվածներ»: Իսկ մի ուրիշը հայտարարում է. «Ամեն մի արդար և կատարյալ էակ Քրիստոս է”:ՎՊ 62.1

    Այսպիսով’ անսահման Աստծո արդարության [555] և կատարե- լութան փոխարեն, ով միակն է արժանի է երկրպագության, Նրա օրենքի կատարյալ արդարության փոխարեն, որը մարդկային գիտության ճշմարիտ չափանիշն է, սատանան ներկայացնում է մարդու մեղավոր, սխալական էությունը’ որպես երկրպագության միակ առարկա, որպես դատողության միակ կանոն կամ բնավորության չափանիշ: Սա առաջընթաց է ոչ թե դեպի վեր, այլ դեպի վար:ՎՊ 62.2

    Կա օրինաչափություն մարդու մտավոր և հոգևոր բնության մեջ. նայելով’ մենք վերափոխվում ենք: Սիտքն աստիճանաբար հարմարվում է այն նյութերին, որոնց մասին խորհում է: Նա միաձուլվում է նրան, ինչը սովոր է սիրել և պաշտել: Մարդը երբեք մաքրության, բարության կամ ճշմարտության իր չափանիշից վեր չի բարձրանա: Եթե նրա գերագույն իդեալը է ես-ն է, ապա նա երբեք չի հասնի ավելի բարձրին: Ավելին’ նա մշտապես ավելի ու ավելի կցածրանա: Աստծո շնորհն է միայն ունակ վեհացնելու մարդուն: Թողնված ինքն իրեն’ նա անխուսափելիորեն ցած կգլորվի:ՎՊ 62.3

    Ցանկասեր, հաճույքներ սիրող ու զգացմունքային մարդկանց ոգեհարցությունը ներկայանում է ոչ այնքան նուրբ դիմակով, որքան բարեկիրթներին ու մտավորականներին: Դրա գռեհիկ ձևերում նրանք գտնում են այն, ինչ ներդաշնակ է իրենց հակումներին: Սատանան ուսումասիրում է մարդկային բնության յուրաքանչյուր թուլություն, նշում է այն մեղքերը, որ յուրաքանչյուր անձ հակված է գործելու և ապա հոգ է տանում, որ չար հակումները բավարարելու հնարավորությունների պակաս չլինի: Նա մարդկանց մղում է անզսպության այն ամենում, ինչ ինքնըստինքյան օրինավոր է, դրդելով նրանց անզսպության միջոցով թուլացնել իրենց ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերը: Նա կործանել և կործանում է հազարավորներին’ դրդելով բավարարել իրենց կրքերը, այդպիսով անասնական դարձնելով մարդու ողջ էությունը: Եվ իր գործը ավարտին հասցնելու համար նա հոգիների միջոցով հայտարարում է, թե «ճշմարիտ գիտությունը մարդուն վեր է դասում բոլոր օրենքներից», թե «այն ամենը, ինչ կա, ճիշտ է”, թե «Աստված չի դատապարտում”, և թե «բոլոր գործվող մեղքերը անմեղ են»: Երբ մարդիկ այս կերպ դրդվում են հավատալու, որ ցանկությունն է գերագույն օրենքը, որ ազատությունն ամենաթողություն է, և որ մարդը միայն ինքն իրեն է հաշվետու, կարելի՞ է արդյոք զարմանալ, որ ամենուրեք անառակություն և [556] այլասերություն է տիրում: Հազարավորներն ագահորեն ընդունում են ուսմունքներ, որոնք ազատություն են տալիս հնազանդվելու իրենց մեղավոր սրտի թելադրանքներին: Ինքնատիրապետման սանձը դրվում է կրքի պարանոցին, մտավոր և հոգևոր ուժերը ենթարկեցվում են անասնական հակումներին, և սատանան ցնծագին իր ցանցն է գցում հազարավոր անձանց, ովքեր իրենց Քրիստոսի հետևորդներ են կոչում:ՎՊ 62.4

    Սակայն թող ոչ ոք չխաբվի ոգեհարցության կեղծ պնդումներից: Աստված աշխարհին բավարար լույս է տվել, որպեսզի նկատվի որոգայթը: Ինչպես արդեն նշվեց, տեսությունը, որն ընկած է ոգեհարցության հենց հիմքում, հակասում է Սուրբ Գրքի պարզագույն խոսքերին: Աստվածաշունչն ասում է, որ մեռածները որևէ բան չգի֊ տեն, նրանց մտքերը չքացել են, նրանք բաժին չունեն այն ամենից, ինչ կատարվում է արեգակի տակ և ոչինչ չգիտեն իրենց երկրային սիրելիների ուրախությունների կամ վշտերի մասին:ՎՊ 63.1

    Ավելին’ Աստված խստորեն արգելել է կարծեցյալ ամեն մի շփում հոգիների հետ: Հրեաների ժամանակ կային մարդիկ, ովքեր այսօրվա ոգեհարցների պես պնդում էին, թե հաղորդակցվում են մեռածների հետ: Բայց «ծանոթ ոգիները”, ինչպես կոչում են այդ այցելուներին մյուս աշխարհից, ըստ Աստվածաշնչի’ «դևերի հոգիներ են» (Համեմատիր Թվոց 25.1-3, Սաղմոս 106.28, Ա Կորնթացիս 10.20, Հայտնություն 16.14): Նրանց հետ հաղորդակցությունը պղծություն էր համարվում Տիրոջ համար և խստորեն արգելված էր մահվան սպառնալիքով (Ղևտացոց 19.31, 20.27): «Կախարդություն» բառն անգամ այսօր արհամարհանքով է արտասանվում: Պնդումը, թե մարդիկ կարող են հաղորդակցվել չար ոգիների հետ, Խավար Միջնադարից եկած առասպել է համարվում: Բայց ոգեհարցությունն’ իր միլիոնավոր համախոհներով, ներխուժել է գիտական ասպարեզներ, հեղեղել եկեղեցիներն ու բարեհաճությամբ ընդունվել օրենսդրական մարմիններում և նույնիսկ արքայական պալատներում: Եվ այս հրեշավոր խաբեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կախարդության վերածնունդը նոր քողի տակ, որն արգելված և դատապարտված էր անցյալում:ՎՊ 63.2

    Եթե ոգեհարց ությ ա ն իրակա ն բնույթի մասին ուրիշ ոչ մի ապաց ույ ց չլիներ, քրիստոնյայի համար բավական կլիներ [557] այ ն, որ հոգիները ոչ մի տարբերություն չեն դնում արդարության և մեղքի, Քրիստոսի ամենաազնիվ ու սուրբ առաքյալների և սատանայի ամենաամբարիշտ ծառաների միջև: Ամենաստոր մարդկանց ներկայացնելով երկըն- քում և այն էլ շատ մեծարված’ սատանան ասում է աշխարհին. «Նշանակություն չունի, թե որքան ամբարիշտ եք դուք, կարևոր չէ’ հավատո՞ւմ եք Աստծուն և Աստվածաշնչին, թե՞ ոչ: Ապրեք’ ինչպես հաճելի է ձեզ. երկինքը ձեր տունն է”: Ոգեհարցության ուսուցիչներն ըստ էության հայտարարում են. «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքի առաջ, և ինքը հավանում է նրանց, կամ թե’ ո՞ւր է դատաստանի Աստվածը” (Մաղաքիա 2.17): Աստծո Խոսքն ասում է. «Վա՜յ նրանց, որ չարին ասում են բարի և բարուն’ չար, որ խավարը շինում են լույս և լույսը’ խավար” (Եսայիա 5.20):ՎՊ 64.1

    Հայտնվելով առաքյալների տեսքով’ այս մոլորեցնող ոգիներն ասում են բոլորովին հակառակը, ինչ նրանք Սուրբ Հոգու թելադրանքով գրել են երկրի վրա: Նրանք հերքում են Սուրբ Գրքի աստվածային ծագումը’ այդպես քանդելով քրիստոնյաների հույսի հիմքը և հանգցնելով լույսը, որ ցույց է տալիս երկինք տանող ուղին: Սատանան դրդում է աշխարհին հավատալ, որ Աստվածաշունչն ընդամենը հորինվածք է կամ, լավագույն դեպքում, մի գիրք, որը հարմար կլիներ մարդկային ցեղի վաղ տարիների համար, բայց հիմա այն չպետք է լուրջ ընդունել կամ էլ պիտի մի կողմ դրվի’ որպես հնացած: Իսկ Աստծո Խոսքի փոխարեն’ նա առաջարկում է մոգական հրաշքներ: Սա մի միջոց է, որը լիովին նրա հսկողության տակ է և որի օգնությամբ նա կարող է ստիպել աշխարհին հավատալ այն ամենին, ինչ որ կամենա: Այն գիրքը, որ պիտի դատի իրեն և իր հետևորդներին, սատանան պահում է այնտեղ, որտեղ իրեն պետք է’ ստվերի մեջ: Աշխարհի Փրկչին նա ներկայացնում է որպես սովորական մի մարդ: Եվ ինչպես Հիսուսի գերեզմանը հսկող հռոմեական պահակախումբը տարածեց այն կեղծ լուրը, որ ներշնչեցին նրանց քահանաներն ու ծերերը, որպեսզի հերքեն Նրա հարությունը, այնպես էլ ոգեհարցության ջատագովները փորձում են ստեղծել տպավորություն, թե մեր Փրկչի կյանքում ոչ մի գերբնական բան չի եղել: Այսպես ջանալով Հիսուսին հետին պլան մղել’ նրանք ուշադրություն են հրավիրում իրենց հրաշքների վրա’ հայտարարելով, թե դրանք շատ ավելի գերազանց են Քրիստոսի գործերից:ՎՊ 64.2

    ճիշտ է, որ ոգեհարցությունն այժմ ձևափոխվում է և, քողարկելով իր առավել մերժելի կողմերը, քրիստոնեական [558] տեսք է ընդունում: Բայց մարդիկ երկար տարիներ ամբիոններից և մամուլից ծանոթացել են այդ ուսմունքին, և դրա իրական բնույթն արդեն բացահայտված է: Այդ ուսմունքը հնարավոր չէ ժխտել կամ թաքցնել:ՎՊ 65.1

    Նույնիսկ իր ներկա ձևով, որն ամենևին ավելի հանդուրժելի չէ, քան նախկինում, այն իրականում շատ ավելի վտանգավոր է, քանզի ավելի նենգ խաբեություն է: Եթե նախկինում այն մերժում էր Քրիստոսին և Աստվածաշունչը, ապա այժմ ձևացնում է, թե երկուսն էլ ընդունում է: Բայց Աստվածաշունչը մեկնաբանվում է այնպես, որ հաճելի է չնորոգված սրտին, մինչդեռ նրա հանդիսավոր և կենսական ճշմարտություններն արժեզրկվում են: Սերը ներկայացվում է որպես Աստծո գլխավոր հատկանիշ, սակայն նսեմացվում է մինչև թույլ զգացմուքայնությունը’ գրեթե տարբերություն չդնելով բարու և չարի միջև: Աստծո արդարադատությունը, մեղքի հանդեպ Նրա նողկանքը, Նրա սուրբ օրենքի պահանջները. այս ամենը պահվում է տեսադաշտից դուրս: ժողովրդին սովորեցնում են Տասնաբանյան մեռած տառ համարել: Հաճելի, դյութիչ առասպելները գերում են մարդկանց զգացմունքները’ դրդելով նրանց մերժել Աստվածաշունչը’ իրենց հավատի հիմքը: Քրիստոսն առաջվա պես մերժվում է, բայց սատանան այնպես է կուրացրել մարդկանց աչքերը, որ խաբեությունն աննկատ է մնում:ՎՊ 65.2

    Քչերը միայն ճիշտ պատկերացում ունեն ոգեհարցության խաբուսիկ ուժի և դրա ազդեցության տակ ընկնելու վտանգի մասին: Շատերն ուղղակի հետաքրքրասիրությունից են սկսում զբաղվել դրանով: Նրանք իրապես չեն հավատում դրան և հոգիների հսկողությանը տրվելու մտքից անգամ կզարհուրեին: Բայց հանդգնելով մտնել արգելված տարածքը’ նրանք ընկնում են զորեղ կործանիչի իշխանության տակ’ հակառակ իրենց կամքին: Միայն մեկ անգամ նրան ենթարկեցնելով իրենց միտքը’ նրանք դառնում են նրա գերիները, և արդեն անհնար է դառնում սեփական ուժերով ազատվել դյութիչ կախարդանքից: Բացի Աստծո զորությունից, որը շնորհվում է ի պատասխան հավատի ջերմեռանդ աղոթքի, ոչինչ չի կարող ազատել թակարդն ընկած այդ հոգիներին:ՎՊ 65.3

    Բոլոր նրանք, ովքեր հոժարակամ փայփայում են բնավորության մեղավոր գծերը կամ էլ սիրված մի մեղք, իրենց վրա են հրավիրում սատանայի փորձությունները: [559] Նրանք իրենց բաժանում են Աստծուց և Նրա հրեշտակների մշտարթուն պահպանությունից, ու երբ չարագործը ներկայացնում է իր խաբեությունները, նրանք անպաշտպան են լինում և հեշտությամբ դառնում են նրա ավարը: Նը- րանք, ովքեր այս կերպ հանձնվում են սատանայի իշխանությանը, հազիվ թե գիտակցեն, թե ինչով է դա վերջանալու: Դարձնելով իր գերիները’ փորձիչը նրանց օգտագործում է մյուսներին կործանելու համար:ՎՊ 66.1

    Եսայիա մարգարեն ասում է. «Երբ ձեզ ասեն. հարցրեք մեռելահարցուկներին և վհուկներին կամ փսփսացողներին ու քրթմնջողներին, դուք էլ նրանց ասացեք. Չէ՞ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնի. կենդանիների համար մեռածների՞ն դիմի: Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.19,20): Եթե մարդիկ կամենային ընդունել Սուրբ Գրքում հստակորեն շարադրված ճըշ- մարտությունը մարդու բնության և մեռածների վիճակի վերաբերյալ, ապա ոգեհարցության պնդումների և դրսևորումների մեջ նրանք կտեսնեին սատանայի ներգործությունը’ զորությամբ և նշաններով ու կեղծ հրաշքներով: Բայց մարմնավոր սրտին այդքան հաճելի ազատությունը թողնելու և սիրելի մեղքից հրաժարվելու փոխարեն’ շատերն իրենց աչքերը փակում են լույսի հանդեպ և շարժվում առաջ’ անտեսելով նախազգուշացումները, մինչ սատանան իր ցանցն է հյուսում նրանց շուրջ և որսում նրանց: «Որովհետև ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, դրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության» (Բ Թեսաղոնիկեցիս 2.10,11):ՎՊ 66.2

    Նրանք, ովքեր ընդդիմանում են ոգեհարցության ուսմունքին, հարձակում են գործում ոչ միայն մարդկանց, այլ նաև սատանայի ու նրա հրեշտակների վրա: Նրանք պայքարի մեջ են մտնում «իշխանու- թյունների, պետությունների և չար ոգիների դեմ, որ երկնավորներում են”: Սատանան մի թիզ անգամ չի զիջի իր տարածքից, եթե հետ չմղվի երկնային պատգամաբերների զորությամբ: Աստծո ժողովուրդը, մեր Փրկչի նման, պետք է կարողանա դիմավորել նրան հետևյալ խոսքերով. «Գրված է»: Սատանան հիմա էլ, ինչպես Քրիստոսի օրերում, կարող է վկայակոչել Սուրբ Գիրքը’ աղավաղելով այն իր խաբեությունները հաստատելու համար: Ովքեր ուզում են հաստատ մնալ այս վտանգավոր ժամանակներում, պետք է անձամբ իրենց համար հասկանան Սուրբ Գրքի վկայությունը: [560]ՎՊ 66.3

    Շատերին դևերի ոգիները կհայտնվեն սիրելի ազգականների կամ ընկերների տեսքով և կներկայացնեն ամենավտանգավոր հերձվածքներ: Այս այցելուները կդիմեն մեր հոգու ամենանուրբ զգացմունքներին և հրաշքներ կգործեն իրենց կեղծիքները հաստատելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու նրանց Աստ- վածաշնչի այն ճշմարտությամբ, որ մեռածները ոչինչ չգիտեն, և նրանք, ովքեր այսպես հայտնվում են, դևերի ոգիներն են:ՎՊ 67.1

    Հենց մեր առջև է փորձության ժամը, «որ գալու է այս աշխարհի վրա’ փորձելու երկրի երեսի վրա բնակվողներին» (Հայտնություն 3.10): Բոլոր նրանք, ում հավատն ամուր հաստատված չէ Աստծո Խոսքի վրա, խաբվելու են և հաղթվեն: Սատանան գործում է «անիրավության ամեն խաբեությամբ», որպեսզի իշխանություն ձեռք բերի մարդկանց որդիների վրա, և նրա խաբեությունները գնալով աճելու են: Բայց նա կարող է իր նպատակին հասնել միայն այն դեպքում, երբ մարդիկ հոժարակամ տրվում են նրա փորձություններին: Նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են ճանաչել ճշմարտությունը և ջանում են հնազանդությամբ սրբել իրենց հոգիները’ անելով ամեն հնարավորը պայքարին պատրաստվելու համար, հուսալի պաշտպանություն կգտնեն ճշմարտության Աստծո մեջ: «Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ”, -խոստանում է Փրկիչը (Հայտնություն 3.10): Նա ավելի շուտ երկնային բոլոր հրեշտակներին կուղարկի պաշտպանելու Իր ժողովրդին, քան թույլ կտա, որ զեթ մի հոգի, ով ապավինում է Իրեն, հաղթվի սատանայից:ՎՊ 67.2

    Եսայիա մարգարեն նկարագրում է այն սոսկալի խաբեությունը, որ կգա ամբարիշտների վրա’ դրդելով նրանց մտածել, թե ապահով են Աստծո դատաստաններից. «Մենք ուխտ ենք դրել մահի հետ և դժոխքի հետ’ դաշինք կապել, որ հորդահոս հեղեղը, եթե անցնելու լինի, մեզ չի հասնի, որովհետև մենք ստությունը մեր պատսպարանը շինեցինք և խաբեության մեջ ենք ծածկված” (Եսայիա 28.15): Այս- տեղ պատկերված մարդկանց շարքում են նաև նրանք, ովքեր իրենց համառ անզեղջությամբ մխիթարում են իրենց այն համոզմունքով, թե մեղավորի համար պատիժ չի լինելու, թե բոլոր մարդիկ, որքան էլ ապականված լինեն, կառնվեն երկինք և Աստծո հրեշտակների պես կդառնան: Բայց մահվան հետ [561] ուխտ և դժոխքի հետ դաշինք են կապում հատկապես նրանք, ովքեր ուրանում են այն ճշմարտությունները, որ երկինքը տվել է արդարներին որպես պաշտպանություն նեղության ժամանակ, դրանց փոխարեն ընդունելով սատանայի առաջարկած ստերը’ ոգեհարցության մոլորեցուցիչ հավակնությունները: Այս սերնդի կուրությունն իսկապես զարմանալի է: Հազարավոր մարդիկ մերժում են Աստծո Խոսքը’ համարելով անարժանահավատ, բայց մեծագույն վստահությամբ ընդունում են սատանայի խաբեությունները: Կասկածամիտներն ու ծաղրողները դատապարտում են նրանց նախապաշարումները, ովքեր պայքարում են մարգարեների և առաքյալների հավատի համար և ուզում են աչքի ընկնել’ ծաղրի ենթարկելով Սուրբ Գրքի հանդիսավոր հայտարարությունները Քրիստոսի, փրկության ծրագրի և այն հատուցման մասին, որ սպասվում է ճշմարտությունը մերժողներին: Նրանք ձևացնում են, թե մեծապես խղճում են այդ նեղմիտ, թույլ ու սնոտիապաշտ մարդկանց, ովքեր հավատում և հնազանդվում են Աստծո օրենքի պահանջներին: Նրանք այնպիսի համոզվածություն են ցուցաբերում, կարծես իսկապես մահվան հետ ուխտ են դրել և դժոխքի հետ’ դաշինք կապել, ասես անանցանելի, անթափանցելի արգելք են կանգնեցրել իրենց և Աստծո վրիժառության միջև: Նրանց ոչինչ չի վախեցնում: Նրանք այնպես են անձնատուր եղել փորձչին, այնքան սերտորեն կապվել նրա հետ ու լիովին համակվել նրա ոգով, որ այլևս ոչ ուժ ունեն, ոչ էլ ցանկություն’ ազատվելու նրա թակարդից:ՎՊ 67.3

    Սատանան երկար պատրաստվել է աշխարհը խաբելու իր վերջին փորձին: Նրա գործի հիմքը դրվեց Եդեմում’ Եվային տված հավաստիացմամբ. «Բնավ չեք մեռնի”: «Այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք’ բարին և չարը գիտեցող” (Ծննդոց 3.4,5): Աստիճանաբար նա ճանապարհ հարթեց իր խաբեության գլուխգործոցի’ ոգեհարցության համար: Նա դեռ չի հասել իր ծրագրերի լիակատար իրականացմանը, բայց կհասնի ժամանակի վերջին հատվածում: Մարգարեն ասում է. «Եվ տեսա երեք պիղծ հոգի .. .գորտերի նման... Դրանք դևերի ոգիներ են, որ նշաններ են անում, նրանք գնում են [562] երկրի և բովանդակ աշխարհի թագավորների մոտ, որ նրանց ժողովեն Ամենակարող Աստծո այն մեծ օրվա պատերազմի համար” (Հայտնություն 16.13,14): Բացի նրանցից, ովքեր կպահվեն Աստծո զորությամբ’ հավատալով Նրա խոսքին, ողջ աշխարհը կներքաշվի այդ մոլորության մեջ: Մարդիկ արագորեն ընկնում են բախտորոշ ապահովության նիրհի մեջ, որպեսզի արթնանան միայն Աստծո բարկության պատուհասներից:ՎՊ 68.1

    Տերն ասում է. «Եվ ես իրավունքը’ չափին հավասար, և արդարությունը’ կշեռքին հավասար պիտի անեմ, և կարկուտը պիտի ստության պատսպարանը խորտակի, և ջրերը պիտի ողողեն թաքս- տոցը: Եվ ձեր ուխտը մահվան հետ պիտի ջնջվի, և դժոխքի հետ արած դաշինքը պիտի չհաստատվի, որ երբ հորդահոս հեղեղն անցնի, դուք նրանից ոտնահար պիտի լինեք” (Եսայիա 28.17,18): [563]ՎՊ 69.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents