Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 12 ԱաՈ ԺՈՂՈՎՐԴԻ Ա9ԱՏԱԳՐՈԻՄԸ

    Երբ նրանք, ովքեր պատվում են Աստծո օրենքը, զրկվեն մարդկային օրենքների պաշտպանությունից, տարբեր երկրներում միաժամանակ կսկսվի մի շարժում’ ուղղված նրանց ոչնչացմանը: Երբ մոտենա հրամանագրում նշված ժամանակը, ժողովուրդը դավեր կնյութի արմատախիլ անելու ատելի աղանդը: Կորոշվի մի գիշերվա մեջ վճռական հարված հասցնել, որն ընդմիշտ կլռեցնի բողոքի և հանդիմանության ձայնը:ՎՊ 138.1

    Աստծո ժողովուրդը’ ոմանք’ բանտախցերում, մյուսները’ թաքնը- ված անտառների ու լեռների մեկուսի ապաստարաններում, շարունակում է Աստծուց օգնություն աղերսել, մինչ աշխարհի չորս կողմերում զինված մարդկանց խմբերը չար հրեշտակների թելադրանքով պատրաստվում են սպանության գործին: Եվ հենց այդ ծայրահեղ վտանգի պահին է, որ Իսրայելի Աստվածը կմիջամտի’ ազատագրելու Իր ընտրյալներին: Տերն ասում է. «Դուք երգ կունենաք սուրբ տոնի գիշերվա նման, և սրտի ուրախություն’ սրինգով գնացողի պես, որ գնում է Տիրոջ սարը’ Իսրայելի Վեմի մոտ: Եվ Տերը լսել է տալու իր ձայնի փառքը, և իր բազկի իջնելը ցույց է տալու սաստիկ բարկությամբ ու լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկտի քարերով” (Եսայիա 30.29,30):ՎՊ 138.2

    Հաղթանակի, ծաղրանքի և անեծքի աղաղակներով’ չար մարդկանց ամբոխը պատրաստվում է հարձակվել իր զոհի վրա, երբ հանկարծ [636] մի թանձր խավար’ գիշերվա մթությունից ավելի խիտ, իջնում է երկրի վրա: Իսկ քիչ անց, շողալով Աստծո գահից ճառագող փառքով’ երկնքում մի ծիածան է բացվում և ասես շրջապատում յուրաքանչյուր աղոթող խմբի: Մոլեգնած ամբոխները հանկարծ կանգ են առնում: Լռում են նրանց ծաղրական գոռոցները: Նրանց սպանիչ վայրագության առարկան մոռացվում է: Սոսկալի կանխազգացումներով’ նրանք իրենց աչքերը սևեռում են Աստծո ուխտի խորհրդանշանին և փափագում ծածկվել նրա շլացուցիչ պայծառությունից :ՎՊ 138.3

    Աստծո ժողովրդին հնչում է հստակ ու մեղեդային մի ձայն’ ասելով. «Վեր նայեցեք”: Եվ նրանք, իրենց աչքերը բարձրացնելով դեպի երկինք, տեսնում են ավետյաց երկրի ծիածանը: Երկնակամարը ծածկող սև ու մռայլ ամպերը ցրվում են, և Ստեփանոսի պես’ նրանք նայում են դեպի երկինք ու տեսնում Աստծո փառքը և մարդու Որդուն’ նստած Իր գահին: Նրա աստվածային կերպարանքում նրանք նկատում են Նրա նվաստացման նշանները և Նրա շուրթերից լսում Իր Հոր և սուրբ հրեշտակների առաջ ներկայացվող խնդրանքը. «Կամենում եմ, որ նրանք, ում ինձ տվիր, ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ» (Հովհաննես 17.24): Դարձյալ լսվում է մեղեդային ու հաղթական մի ձայն’ ասելով. «Նրանք գալի՜ս են, նրանք գալի՜ս են’ սուրբ, անմեղ և անբիծ: Նրանք պահել են Իմ համբերության խոսքը և պիտի քայլեն հրեշտակների մեջ», և նրանց գունատ ու դողդոջուն շուրթերից, ովքեր հաստատ են պահել իրենց հավատը, հաղթության աղաղակ է դուրս թռչում:ՎՊ 138.4

    Հենց կեսգիշերին Աստված դրսևորում է Իր զորությունն’ Իր ժողովրդին ազատագրելու համար: Արեգակը հայտնվում է իր շլացուցիչ փայլով: Նշաններն ու հրաշքները արագորեն հաջորդում են միմյանց: Ամբարիշտները սոսկումով ու զարմանքով նայում են այդ տեսարանին, մինչ արդարները հանդիսավոր ուրախությամբ տեսնում են իրենց ազատագրման նշանները: Թվում է, թե բնության մեջ ամեն ինչ շեղվել է իր ընթացքից: Գետերը դադարում են հոսել: Մութ, թանձր ամպերը մոտենում և բախվում են իրար: Մոլեգնած երկնքի մեջտեղում աննկարագրելի փառքի մի տարածություն է երևում, որտեղից լսվում է Աստծո ձայնը շատ ջրերի ձայնի պես’ ասելով. «Եղավ” (Հայտնություն 16.17):ՎՊ 139.1

    Այդ ձայնից ցնցվում են երկինքն ու երկիրը: Հզոր երկրաշարժ [637] է տեղի ունենում, «որ այդպիսին դեռ չի եղել, ինչ մարդիկ երկրի վրա են, այնպիսի մեծ երկրաշարժ էր» (Հայտնություն 16.17,18): Երկինքն ասես բացվում ու փակվում է, և այդ բացվածքից փայլատակում է Աստծո գահից ճառագող փառքը: Սարերը ցնցվում են քամուց տատանվող եղեգի նման, և փշրվող ժայռերը ցրիվ են գալիս ամեն կողմ: Ասես մոտեցող փոթորկի ոռնոց է լսվում: Ծովը կատաղորեն ալեկոծվում է: Մրրկի շառաչյունն իրենց ավերիչ գործը կատարող դևերի ձայն է հիշեցնում: Ամբողջ երկիրը բարձրանում և իջնում է ծովի ալիքների պես: ճեղքվում է նրա մակերեսը, և թվում է, թե նրա հիմքերը փլուզվում են: Լեռնաշղթաներն ընկղմվում են ջրի մեջ, անհետանում են մարդաբնակ կղզիները: Նավահանգիստները, որ Սոդոմի պես են դարձել ամբարշտության պատճառով, կուլ են գնում կատաղի ալիքներին: Մեծ Բաբելոնը «հիշվեց Աստծո առաջ, որ իր սաստիկ ցասման գինու բաժակը նրան տա»: «Տաղանդաչափ” խոշոր կարկուտն իր ավերիչ գործն է անում (Հայտնություն 16.19,21): Երկրի ամենահպարտ քաղաքները հավասարվում են հողին: Արքայական պալատները, որոնց կառուցման վրա աշխարհի մեծամեծերը շռայլել են իրենց հարստությունն’ իրենց անձը փառավորելու համար, ավերակների են վերածվում նրանց աչքերի առաջ: Բանտերի պատերը փլուզվում են, հ Աստծո ժողովուրդը, որ գերված էր իր հավատի համար, ազատ է արձակվում:ՎՊ 139.2

    Գերեզմանները բացվում են, հ «երկրի հողում ննջածներից շատերն» արթնանում են’ «ոմանք’ ի հավիտենական կյանք, իսկ ո- մանք’ ի հավիտենական նախատինք հ անարգանք» (Դանիել 12.2): Բոլոր նրանք, ովքեր մեռել էին’ հավատալով երրորդ հրեշտակի պատգամին, գերեզմաններից դուրս են գալիս փառավորված’ լսելու Աստծո խաղաղության ուխտը նրանց հետ, ովքեր պահել են Նրա օրենքը: Հարություն են առնում նահ «նրանք, որ խոցեցին նրան» (Հայտնություն 1.7), որ ծարրեցին Քրիստոսին Իր մահացու հոգեվարքի ժամին, հ Նրա ճշմարտության ու Նրա ժողովրդի ամենակատաղի թշնամիները, որպեսզի տեսնեն Նրան Իր փառքի մեջ հ այն պատիվը, որին արժանանում են հավատարիմներն ու հնազանդները:ՎՊ 140.1

    Թանձր ամպերը դեռ ծածկում են երկինքը, սակայն արհը մերթընդմերթ շողում է նրանց միջից’ ասես Եհովայի վրիժառության աչքը լինի: [638] Վայրագ կայծակները վազվզում են երկնքում’ երկիրը պարուրելով բոցեղեն շղարշով: Ավելի բարձր, քան որոտի ահավոր դղրդյունն է, լսվում են խորհրդավոր ու զարհուրելի ձայներ’ ազդարարելով ամբարիշտների ճակատագիրը: Ոչ բոլորն են հասկանում այդ բառերը, բայց դրանք հստակորեն ընկալվում են կեղծ ուսուցիչների կողմից: Նրանք, ովքեր քիչ առաջ այնքան անփույթ էին, այնքան հանդուգն ու գռեհիկ, Աստծո ժողովրդի հանդեպ իրենց դաժանության մեջ այնքան ամբարտավան, հիմա դողում են սոսկումից ու ցնցվում: Նրանց ողբը խլացնում է տարերքի աղմուկը: Դհերը ճանաչում են Քրիստոսի աստվածությունը հ դողում Նրա զորությունից, մինչ մարդիկ սարսափահար ու ստորաքարշորեն սո- ղալով’ ողորմություն են աղերսում:ՎՊ 140.2

    Հին օրերի մարգարեները, տեսնելով Աստծո օրը սուրբ տեսիլքի մեջ, ասել են. «Ողբացեք, որովհետհ մոտ է Տիրոջ օրը, իբրհ զորավոր ավերում է գալիս Ամենազորավորից» (Եսայիա 13.6): «Մտիր ժայռի մեջ հ հողում թաք կացիր Տիրոջ ահավորության երեսից հ նրա վեհափառության մեծությունից: Մարդիս ամբարտավան աչքերը պի- տի խոնարհվեն, և պիտի իջնի մարդկանց հպարտությունը. հ միայն Տերը կբարձրանա այն օրը: Որովհետև Զորաց Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ և ամեն հպարտացողների դեմ, և նրանք պիտի ցածրանան”: «Այն օրը մարդ իր արծաթի կուռքերն ու ոսկի կուռքերը, որ շինել է’ նրան երկրպագելու համար, կգցի խլուրդների և չղջիկների մոտ, որպեսզի մտնի ապառաժների ծակերը և վեմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից և Նրա վեհափառության մեծությունից» (Եսայիա 2.10-12,20,21):ՎՊ 140.3

    Ամպերի բացվածքից մի աստղ է շողում, որի պայծառությունը խավարի ֆոնի վրա քառապատկվում է: Այն հույս և ուրախություն է ներշնչում հավատացյալներին, իսկ Աստծո օրենքը խախտողներին’ հատուցում ու սարսափ: Նրանք, ովքեր ամեն ինչ զոհաբերել են հանուն Քրիստոսի, այժմ ապահով են’ ասես թաքնված Տիրոջ խորանի ծածուկ տեղում: Նրանք փորձվել են, և աշխարհի ու ճշմարտության թշնամիների առաջ իրենց հավատարմությունն են ցույց տվել Նրա հանդեպ, [639] ով մեռավ հանուն իրենց: Հրաշալի փոփոխություն է տեղի ունեցել նրանց հետ, ովքեր մահվան երախում իսկ պահպանել են իրենց մաքրությունը: Նրանք անսպասելիորեն ազատվել են դևերի փոխակերպված մարդկանց մութ ու սոսկալի բռնությունից: Նրանց դեմքերը’ դեռ վերջերս գունատ, տագնապած ու հյուծված, այժմ փայլում են զարմանքից, հավատից ու սիրուց: Լսվում է հաղթության ցնծագին երգը. «Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնող գտնվեց: Սրա համար չենք վախենա, թեև երկիրն անցնի, և սարերը ծովի մեջտեղն ընկնեն: Թող գոռան ու եռան նրա ջրերը, թող սարերը դողդողան նրա ուռչելով» (Սաղմոս 46.1-3):ՎՊ 141.1

    Մինչ սուրբ վստահության այս բառերը բարձրանում են առ Աստված, ամպերը հետ են քաշվում, և երևում է աստղազարդ երկինքը’ անպատմելիորեն փառավոր’ երկնքի բոլոր ծայրերում հավաքված սև ու սպառնալի ամպերի հակադրությամբ: Բաց դարպասներից ճառագում է չնաշխարհիկ քաղաքի փառքը: Հետո երկնքում հայտնը- վում է մի ձեռք’ իրար վրա քարե երկու տախտակներ բռնած: Մարգարեն ասում է. «Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է” (Սաղմոս 50.6): Այն սուրբ օրենքը’ Աստծո արդարությունը, որ որոտմունքի ու բոցի մեջ Սինայից հռչակվեց որպես կյանքի ուղեցույց, այժմ հայտնվում է մարդկանց որպես դատաստանի չափանիշ: Այդ ձեռքը բացում է տախտակները, և երևում են Տասնաբանյայի պատվիրանները’ փորագրված ասես կրակե գրչով: Բառերն այնքան պարզ են, որ բոլորը կարող են կարդալ դրանք: Հիշողությունն արթնանում է, սնահավատության ու հերձվածողության խավարը ցրվում է յուրաքանչյուրի մտքից, և Աստծո տասը պատվիրանները’ համառոտ, հասկանալի ու հրամայական, երևում են երկրի բոլոր բնակիչներին:ՎՊ 141.2

    Անհնար է նկարագրել նրանց սարսափն ու հուսահատությունը, ովքեր ոտնահարել են Աստծո սուրբ պահանջները: Տերը տվել էր նրանց Իր օրենքը. նրանք կարող էին համեմատել իրենց բնավորությունը դրա հետ և տեսնել իրենց թերությունները, երբ դեռ հնարավորություն կար ապաշխարելու և վերափոխվելու, բայց աշխարհի բարեհաճությունը շահելու համար նրանք ոչ միայն իրենք անտեսեցին օրենքի պատվիրանները, այլև ուրիշներին էլ սովորեցրին խախտել դրանք: Նրանք փորձել են ստիպել [640] Աստծո ժողովրդին պղծելու Նրա շաբաթը: Հիմա նրանք դատապարտվում են հենց այն օրենքով, որն արհամարհել են: Զարհուրելի պարզությամբ նրանք տեսնում են, որ արդարացում չունեն: Նրանք իրենք են ընտրել’ ում ծառայեն ու երկրպագեն: «Եվ դուք ետ կդառնաք ու կտեսնեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 3.18):ՎՊ 142.1

    Աստծո օրենքի թշնամիները’ քարոզիչներից մինչև ամենահետին շարքայինը, նորովի են ըմբռնում ճշմարտությունն ու իրենց պարտականությունները: Չափազանց ուշ են նրանք տեսնում, որ չորրորդ պատվիրանի շաբաթը կենդանի Աստծո կնիքն է: Շատ ուշ են նրանք հասկանում իրենց կեղծ շաբաթի իսկական բնույթը և ավազե հիմքը, որի վրա կառուցել են: Նրանք գիտակցում են, որ կռվել են Աստծո դեմ: Ասելով, թե մարդկանց առաջնորդում են դեպի դրախտի դարպասները, կրոնական ուսուցիչներն իրականում նրանց կորըս- տյան են տարել: Միայն վերջին հատուցման օրը կպարզվի, թե որքան մեծ է այն մարդկանց պատասխանատվությունը, ովքեր սուրբ պաշտոն են զբաղեցնում, և որքան ահավոր’ նրանց անհավատարմության հետևանքը: Միայն հավերժության մեջ կկարողանանք ճիշտ գնահատել մեկ հոգու կորուստն անգամ: Սարսափելի է լինելու նրա վախճանը, ում Աստված կասի. «Հեռացիր ինձանից, չար ծառա”:ՎՊ 142.2

    Երկնքից լսվում է Աստծո ձայնը’ հայտարարելով Հիսուսի գալստյան օրն ու ժամը և հռչակելով հավիտենական ուխտը Իր ժողովրդին: Ամենահզոր որոտմունքի պես’ Նրա խոսքերը դղրդում են ամբողջ երկրով մեկ: Աստծո Իսրայելը կանգնած լսում է’ նայելով դեպի վեր: Նրանց դեմքերը լուսավորված են Նրա փառքով և փայ լում են, ինչպես Մովսեսի դեմքը, երբ նա ցած իջավ Սինա սարից: Ամբարիշտներն ի վիճակի չեն նայելու նրանց: Եվ երբ օրհնյալ են հռչակվում նրանք, ովքեր պատվել են Աստծուն’ սուրբ պահելով Նրա շաբաթը, թնդում է հաղթության հզոր աղաղակը:ՎՊ 142.3

    Շուտով արևելքում մի փոքր’ գրեթե մարդու ձեռքի ափի մեծության, սև ամպ է հայտնվում: Այդ ամպը, որ շրջապատում է Փրկչին, հեռվից երևում է ասես խավարով պատված: Աստծո ժողովուրդը գիտի, որ դա մարդու Որդու նշանն է: Հանդիսավոր լռությամբ’ նրանք անթարթ նրան են նայում, [641] երբ այն մոտենում է երկրին’ հետզհետե դառնալով ավելի լուսավոր ու փառահեղ, մինչև որ մեծ ու սպիտակ մի ամպի է վերածվում’ ողողված փառքով, որը մաշող կրակ է հիշեցնում, իսկ վերևում’ ուխտի ծիածանը: Հիսուսը մոտենում է’ հիմա արդեն ոչ թե որպես «վշտերի տեր”, որ եկավ խմելու անարգանքի ու տառապանքի դառը գավաթը, այլ որպես զորավոր հաղթող: Նա գալիս է որպես հաղթող երկնքում և երկրում’ դատելու ողջերին ու մեռածներին: «Հավատարիմ և ճշմարիտ”‘ «Նա արդարությամբ է դատաստան անում և պատերազմում»: «Եվ երկնքի զորքերը գնում են նրա ետևից” (Հայտնություն 19.11,14): Նրան ուղեկցում է սուրբ հրեշտակների հոծ, անհամար բազմությունը’ երկնային սքանչելի օրհներգեր երգելով: Թվում է, թե երկինքը լցված է «հազար հազարավոր ու բյուր բյուրավոր” լուսափայլ էակներով: Մարդկային գրիչն անկարող է նկարագրել այդ տեսարանը: Ոչ մի մահկանացու չի կարող պատկերացնել դրա փառահեղությունը: «Նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը: Եվ պայծառությունը լույսի պես էր» (Ամբակում 3.3,4): Մինչ կենդանի ամպը ավելի ու ավելի է մոտենում, ամեն մի աչք տեսնում է կյանքի Իշխանին: Փշե պսակը հիմա չի պատառոտում Նրա սուրբ քունքերը, այլ փառքի թագ է հանգչում Նրա ճակատին: Նրա դեմքն ավելի պայծառ է շողում, քան նույնիսկ կեսօրվա շլացուցիչ արևը: «Եվ իր հանդերձի վրա, և իր ազդրերի վրա գրված էր անունը’ թագավորների Թագավոր և տերերի Տեր” (Հայտնություն 19.16):ՎՊ 143.1

    Նրա ներկայությամբ «բոլոր երեսները փոխված դեղնացած» են, Աստծո ողորմությունը մերժողների վրա իջնում է հավիտենական հուսահատության սարսափը: «Սիրտը հալվում և ծնկները դողում... և ամենքի երեսները սփրթնում են» (Երեմիա 30.6, Նաում 2.10): Արդարները դողալով աղաղակում են. «Ո՞վ կարող է կանգնել”: Հրեշտակների երգը դադարում է, և մի պահ ահավոր լռություն է տիրում: Այնուհետև լսվում է Հիսուսի ձայնը. «Իմ շնորհը բավական է ձեզ”: Արդարների դեմքերը նորից փայլում են, և ամեն սիրտ լցվում է ուրախությամբ: Իսկ հրեշտակներն ավելի ու ավելի են մոտենում երկրին և, մի տոն ավելի բարձր վերցնելով, նորից երդում են:ՎՊ 143.2

    Արքաների Արքան ամպի վրա իջնում է’ բոցեղեն կրակով պարուրված: Երկինքները գալարվում են մագաղաթի պես, երկիրը դողում է Նրա առաջ, և բոլոր սարերն ու կղզիները [642] շարժվում են իրենց տեղից: «Սեր Աստվածը կգա և լուռ չի մնա: Նրա առաջ’ փչացնող կրակ, և նրա չորս կողմով սաստիկ մրրիկ կա: Նա կանչում է երկնքին վերևից, և երկրիս, որ իր ժողովրդին դատի» (Սաղմոս 50.3,4):ՎՊ 144.1

    «Եվ երկրի թագավորները, և մեծամեծներն ու հարուստները, և հազարապետներն ու զորավորները, և ամեն ծառա ու ամեն ազատ թաքցրին իրենց անձերը այրերի և սարերի ժայռերի մեջ’ ասելով սարերին և ժայռերին. Վայր ընկեք մեզ վրա, և ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողի երեսից և Գառի բարկությունից, որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել” (Հայտնություն 6.1517):ՎՊ 144.2

    Ծաղրանքները դադարել են, ստախոս շուրթերը’ պապանձվել: Լռել են զենքերի շաչյունն ու պատերազմի աղմուկը: «Բոլոր զենքերը և արյունաթաթախ հանդերձներն այրվել են» (Եսայիա 9.5): Բացի աղոթքներից և հեկեկանքի ու ողբի ձայնից’ ուրիշ ոչինչ չի լսվում: Քիչ առաջ ծաղրող շուրթերից մի աղաղակ է պոկվում. «Նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել”: Ամբարիշտներն աղոթում են, որ թաղվեն սարերի ու ժայռերի տակ, միայն թե չտեսնեն Նրա դեմքը, ում արհամարհել և մերժել են:ՎՊ 144.3

    Նրանք ճանաչում են այն ձայնը, որ թափանցում է մեռյալների ականջները: Որքա՜ն հաճախ է այն աղիողորմ ու քնքուշ տոնով ապաշխարության կանչել իրենց: Որքա՜ն հաճախ է այն լսվել բարեկամի, եղբոր, Փրկչի հուզիչ թախանձանքներում: Նրա շնորհը մեր- ժողների համար ոչ մի ուրիշ ձայն այնքան դատապարտող ու այնքան մեղադրական չէր հնչի, որքան այս մեկը, որ այդքան երկար աղաչել էր. «Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եզեկիել 33.11): Օ՜հ, երանի թե նրանց անծանոթ լիներ այդ ձայնը: Հիսուսն ասում է. «Ես կանչեցի, բայց դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար: Դուք մերժեցիք իմ ամբողջ խորհուրդը, և չուզեցիք իմ հանդիմանությունը» (Առակաց 1.24,25): Ի՜նչ ուրախությամբ նրանք կջնջեին այն հուշերը, որ այդ ձայնն արթնացնում է. անտեսված նախազգուշացումներ, մերժված կոչեր, արհամարհված արտոնություններ: [643]ՎՊ 144.4

    Այնտեղ են նրանք, ովքեր ծաղրում էին Քրիստոսին Իր նվաստացման մեջ: Նրանք սարսռում են’ հիշելով Տառապյալի խոսքերը, երբ Նա, պատասխանելով քահանայապետի երդմանը’ հանդիսավոր կերպով հռչակեց. «Այսուհետ կտեսնեք մարդու Որդուն’ Զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերի վրա գալիս” (Մատթեոս 26.64): Հիմա նրանք տեսնում են Նրան Իր փառքի մեջ և դեռ պիտի տեսնեն’ Զորության աջ կողմը նստած:ՎՊ 145.1

    Նրանք, ովքեր ծաղրել էին Աստծո Որդին լինելու’ Նրա հավակնությանը, այժմ պապանձված են: Այստեղ է գոռոզ Հերովդեսը, ով ծիծաղել էր Նրա արքայական տիտղոսի վրա և ծաղրող զինվորներին հրամայել, որ թագադրեն Նրան: Այստեղ են նաև այն մարդիկ, ովքեր իրենց սրբապիղծ ձեռքերով Նրան ծիրանագույն պատմուճան հագցրին, փշե պսակ դրին Նրա սուրբ ճակատին, Նրա չդիմադրող ձեռքը կեղծ գավազան տվեցին և հայհոյիչ ծաղրանքով խոնարհվեցին Նրա առաջ: Մարդիկ, ովքեր հարվածում էին կյանքի Իշխանին և թքում Նրա վրա, հիմա շրջվում են Նրա խորաթափանց հայացքից և ջանում փախչել Նրա ներկայության ամենահաղթ փառքից: Նրանք, ովքեր մեխերը խրեցին Նրա ձեռքերի ու ոտքերի մեջ, և զինվորը, ով խոցեց Նրա կողը, սոսկումով ու զղջումով են հիմա նայում այդ նշան- ներին:ՎՊ 145.2

    Սահմռկեցուցիչ հստակությամբ են քահանաներն ու իշխանները վերհիշում Գողգոթայի իրադարձությունները: Նրանք դողալով հիշում են, թե ինչպես էին դիվական հրճվանքով իրենց գլուխները տարուբերում’ բացականչելով. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել. թե որ Իսրայելի թագավորն է, թող իջնի հիմա խաչից, և կհավատանք դրան: Աստծուն հուսաց, հիմա թող նա փրկի դրան, եթե ուզում է դրան» (Մատթեոս 27.42,43):ՎՊ 145.3

    Նրանք պարզորոշ կերպով վերհիշում են Փրկչի առակը մշակներ մասին, ովքեր հրաժարվեցին պտուղ տալ իրենց տիրոջը խաղողի այգուց, անարգեցին նրա ծառաներին և սպանեցին նրա որդուն: Նը- րանք հիշում են նաև այն դատավճիռը, որ հենց իրենք կայացրին’ ասելով, որ այգու տերը «չարերին չարաչար կկորցնի”: Այդ անհավատարիմ մարդկանց մեղքի ու պատժի մեջ քահանաներն ու ծերերը տեսնում են իրենց իսկ վարքն ու արդարացի ճակատագիրը: Եվ ահա մահացու հոգեվարքի մի ճիչ է բարձրանում: Ավելի բարձր, քան «խաչիր դրան, խաչիր դրան» աղաղակը, որ հնչեց Երուսաղեմի փողոցներով մեկ, այժմ լսվում է ահավոր [644] ու հուսահատ ողբը. «Նա Աստծո Որդին է, Նա է ճշմարիտ Մեսիան”: Նրանք ջանում են փախ- չել արքաների Արքայի ներկայությունից’ իզուր փորձելով թաքնվել մոլեգնած տարերքից պատառոտված երկրի խորշերում:ՎՊ 145.4

    Բոլոր նրանց կյանքում, ովքեր մերժում են ճշմարտությունը, լինում են պահեր, երբ խիղճն արթնանում է, երբ հիշողության մեջ կենդանանում են կեղծավոր կյանքի տանջալից հուշերը, և հոգին տանջվում է ապարդյուն զղջումներից: Բայց ի՜նչ է սա այն օրվա զղջման համեմատ, երբ «վախը կործանման պես կգա», երբ «թշվառությունը մրրիկի նման կհասնի» (Առակաց 1.27): Նրանք, ովքեր կամենում էին ոչնչաց նել Քրիստոսին և Նրա հավատարիմ ժողովրդին, այժմ տեսնում են նրանց վրա հանգչող փառքը: Սարսափի մեջ’ նը- րանք լսում են սուրբերի ցնծագին բացականչությունը. «Ահա մեր Աստվածը, ում մենք հուսացել ենք, և նա փրկեց մեզ” (Եսայիա 25.9):ՎՊ 146.1

    Երկրաշարժի, կայծակի փայլատակման ու որոտմունքի դղըր- դոցի մեջ Աստծո Որդու ձայնը դուրս է կանչում ննջող սուրբերին: Նա նայում է արդարների գերեզմաններին և ապա, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, գոչում է. «Արթնացեք, արթնացեք, արթնացեք դուք, որ հողի մեջ քնած եք, և դուրս ելեք”: Երկրի չորս կողմերում մեռյալները կլսեն այդ ձայնը, և լսողները կկենդանանան: Եվ ողջ երկիրը կթնդա, երբ այդ ահռելի մեծ բանակը’ կազմված ամեն ազգից, ցեղից, լեզվից ու ժողովրդից, ոտքի կանգնի: Հագած փառավոր անմահություն’ նը- րանք դուրս են գալիս մահվան բանտից և բաչականչում. «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթա- ցիս 15.55): Եվ կենդանի արդարների ու հարություն առած սուրբերի ձայները միաձուլվում են հաղթության երկար, ցնծագին աղաղակի մեջ:ՎՊ 146.2

    Բոլորը դուրս են գալիս գերեզմաններից նույն կերպարանքով, ինչպես որ գերեզման էին իջել: Հարություն առած բազմության մեջ կանգնած է Ադամը’ բարձրահասակ ու փառահեղ տեսքով’ հասակով միայն քիչ ցածր Աստծո Որդուց: Նա զգալիորեն տարբերվում է ավելի ուշ սերունդների մարդկանցից, և այս մեկ բանով արդեն իսկ երևում է մարդկային ցեղի մեծ քայքայումը: Սակայն բոլորը հարություն են առնում հավերժական երիտասարդության թարմությամբ ու ավյունով: Սկզբում մարդը [645] ստեղծվել էր Աստծո պատկերով ոչ միայն բնավորությամբ, այլ նաև տեսքով ու հատկանիշներով: Մեղքն աղավաղեց և գրեթե ջնջեց աստվածային նմանությունը, բայց Քրիստոսը եկավ, որպեսզի վերականգնի կորցրածը: Նա կփոխի մեր նսեմ մարմինները և կվերափոխի Իր փառավոր մարմնի նմանությամբ: Մահկանացու, ապականացու մարմինը’ զուրկ վայելչությունից ու երբեմնի պղծված մեղքով, դառնում է կատարյալ, գեղեցիկ ու անմահ: Բոլոր բծերն ու արատները մնացել են գերեզմանում: Վերագտնելով վաղուց կորցրած Եդեմում կենաց ծառից օգտվելու իրավունքը’ փրկվածները պիտի «աճեն” (Մաղաքիա 4.2, աԱգլ. թարգմ.) մինչև այն կատարյալ հասակը, որ մարդն ուներ իր նախաստեղծ փառքի մեջ: Մեղքի անեծքի ամենավերջին հետքերը կջնջվեն, և Քրիստոսի հավատարիմ հետևորդները կհայտնվեն «մեր Տեր Աստծո վայելչությամբ”‘ մտքով, հոգով ու մարմնով արտացոլելով իրենց Տիրոջ կատարյալ պատկերը: Օ՜, հրաշալի փրկություն, որի մասին երկար խոսել են, որին երկար հուսացել են, որի շուրջ խորհել են անհամբեր սպասումներով, բայց երբեք լիովին չեն հասկացել:ՎՊ 146.3

    Կենդանի արդարները վերափոխվում են «հանկարծ’ մի ակնթարթում» (Ա Կորնթացիս 15.52): Աստծո ձայնից նրանք փառավորվել էին, իսկ հիմա դառնում են անմահ և հարություն առած սրբերի հետ միասին հափշտակվում են’ Տիրոջը դիմավորելու օդում: Հրեշտակները ժողովում են «նրա ընտրյալներին չորս հողմից’ երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը” (Մատթոս 24.31): Սուրբ հրեշտակները փոքր երեխաներին բերում և տալիս են իրենց մայրերի ձեռքը: Ընկերները, որոնց մահը վաղուց բաժանել էր իրարից, այժմ միանում են, որպեսզի այլևս երբեք չբաժանվեն, և ցնծագին երգերով միասին բարձրանում են դեպի Աստծո քաղաքը:ՎՊ 147.1

    Ամպեղեն կառքի ամեն կողմում թևեր են, իսկ նրա տակ’ կենդանի անիվներ: Ու երբ կառքը բարձրանում է վեր, անիվները բացականչում են. «Սո՜ւրբ”, և թևերն էլ շարժվելով’ բացականչում են. «Սո՜ւրբ», և հրեշտակների շքախումբն էլ բացականչում է. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տեր Աստված Ամենակալ”: Փրկվածներն էլ գոչում են. «Ալելո՜ւիա”, մինչ կառքը շարժվում է դեպի Նոր Երուսաղեմ:ՎՊ 147.2

    Աստծո քաղաքը մտնելուց առաջ’ Փրկիչն Իր հետևորդների վրա հաղթության խորհրդանշաններ է դնում և պարգևատրում նրանց իրենց արքայական կարգավիճակը ցույց տվող նշաններով: Շողշողուն շարքերը մոտենում են իրար’ կազմելով դատարկ քառակուսի իրենց Թագավորի շուրջը, ում փառապանծ կերպարանքը վեր է բարձրանում սուրբերից ու հրեշտակներից, [646] ում դեմքը շողում է նրանց վրա գթասիրտ սիրո լիությամբ: Փրկվածների անհամար բազմության մեջ բոլորի հայացն ուղղված է Նրան, ամեն աչք տեսնում է Նրա փառքը, ում տեսքը «խանգարված» էր «մարդու տեսքից, և կերպարանքը’ մարդու որդկանց կերպարանքից” (Եսայիա 52.14): Հիսուսն Իր աջ ձեռքով հաղթողների գլխին է դնում փառքի պսակը: Ամեն մե կի համար պսակ կա’ վրան գրված իր «նոր անունը» (Հայտնություն 2.17) և այս խոսքը’ «Սրբություն Տիրոջը”: Յուրաքանչյուրի ձեռքն է տրվում հաղթողի արմավենին ու շողշողուն քնարը: Այնուհետև, երբ առաջնորդող հրեշտակները վերցնում են նոտան, յուրաքանչյուր ձեռք հմտորեն դիպչում է քնարի յարերին, և հնչում է հարուստ ու սքանչելի երաժշտություն: Բոլորի սրտերը լցվում են անասելի հիացմունքով, և ամեն ձայն գովերգում է «նրան, ով մեզ սիրեց և մեր մեղքերից լվաց մեզ իր արյունով, և մեզ թագավորներ ու քահանաներ դարձրեց Աստծո և իր Հոր համար. նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 1.5,6):ՎՊ 147.3

    Փրկվածների բազմության դիմաց Սուրբ Քաղաքն է: Հիսուսը լայն բացում է մարզարտյա դռները, և ժողովուրդը, որ պահել է ճըշ- մարտությունը, ներս է մտնում: Այնտեղ նրանք տեսնում են Աստծո դրախտը’ Ադամի տունը նրա անմեղության ժամանակ: Հետո լսվում է մի ձայն’ ավելի քաղցրահնչյուն, քան ցանկացած երաժշտություն, որ երբևէ լսել են մահկանացուները, ասելով. «Ձեր պայքարն ավարտված է»: «Եկեք, ով իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:ՎՊ 148.1

    Այժմ իրականանում է Փրկչի աղոթքն Իր աշակերտների համար. «Կամենում եմ, որ նրանք էլ, ում որ ինձ տվիր դու, ինձ հետ լինեն, որտեղ որ ես եմ”: Քրիստոսը ներկայացնում է Հորն Իր արյամբ գնվածներին «անարատ ...իր փառքի առաջ, անբիծ ցնծությունով» (Հուդա 24)’ հայտարարելով. «Ահա ես և այն զավակները, որ Տերը տվեց ինձ»: «Նրանց, ում որ տվիր ինձ, պահեցի» (Եսայիա 8.18, Հովհաննես 17.12): Օ՜, փրկարար սիրո ինչպիսի՜ հրաշք: Ի՜նչ սքանչելի պահ, երբ անսահման Հայրը, նայելով փրկվածներին, կտեսնի Իր պատկերը’ ազատ մեղքի բծերից ու քայքայումից, և մարդկայինը’ կրկին ներդաշնակ աստվածայինի հետ: [647]ՎՊ 148.2

    Անասելի սիրով Հիսուսն Իր հավատարիմ զավակներին հրավիրում է մտնելու իրենց Տիրոջ ուրախության մեջ: Փրկչի ուրախությունն է’ փառքի արքայության մեջ տեսնել նրանց, ովքեր փրկվել են Իր տանջանքների ու նվաստացման գնով: Եվ փրկվածները կկիսեն Նրա ուրախությունը’ օրհնյալների մեջ տեսնելով նրանց, ովքեր շահվել են Քրիստոսի համար իրենց աղոթքների, ջանքերի ու սիրառատ զոհողության միջոցով: Երբ հավաքվում են սպիտակ մեծ գահի շուրջը’ նը- րանց սրտերը լցվում են անպատմելի ուրախությամբ, քանզի այստեղ տեսնում են նրանց, ում շահել են Քրիստոսի համար, տեսնում են, որ մեկը շահել է մյուսներին, մյուսներն էլ իրենց հերթին’ ուրիշներին, և բոլորը եկել են հանգստի հանգրվան’ իրենց պսակները դնելու Հի- սուսի ոտքերի մոտ և գովերգելու Նրան հավերժության անվերջանալի շրջապտույտի ընթացքում:ՎՊ 148.3

    Մինչ փրկվածներին ողջունում են Աստծո Քաղաքում, օդը զրըն- գում է հիացմունքի ցնծագին բացականչությամբ: Հասել է երկու Ադամների հանդիպման պահը: Աստծո Որդին ձեռքերը պարզած’ պատրաստ է ընդունելու մարդկության նախահորը’ այն էակին, ում Նա ստեղծել է, ով մեղանչել է իր Արարչի դեմ, և ում մեղքի պատճառով Փրկչի մարմինն իր վրա է կրում խաչելության հետքերը: Տեսնելով մեխերի դաժան սպիները’ Ադամը ոչ թե նետվում է իր Տիրոջ գիրկը, այլ խոնարհությամբ ընկնում է Նրա ոտքերին’ բացականչելով. «Արժանի՜ է, արժանի՜ է մորթված Գառը”: Փրկիչը ջերմորեն բարձրացնում է նրան և հրավիրում կրկին տեսնելու Եդեմի տունը, որից նա այնքան երկար ժամանակ վտարված է եղել:ՎՊ 149.1

    Եդեմից արտաքսվելուց հետո Ադամի կյանքը երկրում լի է եղել տրտմությամբ: Ամեն մի թառամող տերև, ամեն մի զոհաբերվող կենդանի, ապականության ամեն մի հետք բնության հիանալի պատկերի վրա, ամեն մի բիծ մարդու մաքրության վրա’ նրան մշտապես իր մեղքն է հիշեցրել: Սոսկալի էին խղճի խայթոցները, երբ նա տեսավ անօրենության տարածումը, և ի պատասխան իր նախազգուշացումների’ միայն մեղադրվեց, որ ինք էր մեղքի պատճառը: Համբերատար խոնարհությամբ նա գրեթե հազար տարի կրեց անօրենության պատիժը: Անկեղծորեն ապաշխարելով իր մեղքի համար ու լիովին ապավինելով խոստացված Փրչի արժանիքներին’ նա մեռավ հարություն առնելու հույսով: Աստծո Որդին փրկագնեց մարդու անկումն ու կորուստը, և հիմա [648] քավության շնորհիվ Ադամին վերադարձվում է իր նախկին տիրապետությունը:ՎՊ 149.2

    Ցնծալով ուրախությունից’ նա տեսնում է այն ծառերը, որոնցով հրճվում էր մի ժամանակ, այն նույն ծառերը, որոնց պտուղն իր ձեռքով էր հավաքում իր անմեղության երանելի օրերին: Տեսնում է խաղողի այն որթերը, որոնց ոստերին ինքն էր ուղղություն տվել, այն նույն ծաղիկները, որոնք մի ժամանակ սիրով խնամում էր: Նրա միտքը որսում է տեսարանի իրողությունը, նա հասկանում է, որ դա իսկապես վերականգնված Եդեմն է’ հիմա էլ ավելի չքնաղ, քան այն ժամանակ, երբ վտարվեց այնտեղից: Փրկիչը նրան տանում է կենաց ծառի մոտ, քաղում է փառավոր պտուղը և առաջարկում ճաշակել: Նա իր շուրջն է նայում և տեսնում իր փրկված ընտանիքի հոծ բազմությունը’ կանգնած Աստծո Դրախտում: Եվ նա իր շողշողուն պսակը դնում Է Հիսուսի ոտքերի մոտ և ընկնելով Նրա կրծքին’ փարվում է Նրան: Հետո նա վերցնում է ոսկե քնարը, դիպչում նրա լարերին, և երկնքի ծայրերն արձագանքում են նրա հաղթական երգին. «Արժանի է, արժանի է, արժանի է Գառը, որ մորթվեց, և ահա կենդանի է»: Ադամի ընտանիքը միանում է երգին, և իրենց պսակները դնելով Փրկչի ոտքերի մոտ’ բոլորն ակնածանքով երկրպագում են Նրան:ՎՊ 149.3

    Այս վերամիավորման ականատեսներն են այն հրեշտակները, ովքեր ողբացին, երբ Ադամը մեղանչեց, և ցնծացին, երբ Հիսուսը, հարություն առնելով, երկինք համբարձվեց’ գերեզմանի դռները բացելով բոլորի համար, ովքեր կհավատան Իր անվանը: Եվ հիմա տեսնելով, որ փրկության գործն ավարտված է, նրանք ևս ձայնակցում են փառաբանության օրհներգին:ՎՊ 150.1

    Գահի առաջ’ բյուրեղյա ծովի վրա, որն այնպես է պսպղում «իբրև ապակեղեն ծով’ կրակով խառնված”, կանգնած է այն խումբը, որ հաղթել է «գազանին, նրա պատկերին, նրա դրոշմին և նրա անվան թվին»: Գառան հետ միասին Սիոն սարի վրա’ «Աստծո քնարներն» իրենց ձեռքին’ կանգնած են նրանք’ հարյուր քառասունչորս հազարը, որ փրկվել են մարդկանցից, և «շատ ջրերի ձայնի պես” ու «մեծ որոտմունքի ձայնի պես” լսվում է «քնար նվազողների ձայնը, որ իրենց քնարներն էին նվազում”: Նրանք «նոր երգ” [649] են երգում աթոռի առաջ, երգ, որը «ոչ ոք չէր կարող սովորել... բացի այն հարյուր քառասուն չորս հազարից”: Դա Մովսեսի և Գառան երգն է’ ազատագրման երգը: Միմիայն հարյուր քառասունչորս հազարը կարող են երգել այն, քանզի դա իրենց փորձառության երգն է, փորձառություն, որը բացի նրանցից’ ոչ ոք երբեք չի ունեցել: Այդ «նրանք են, որ Գառի ետևից գնում են, ուր որ նա զնա”: Նրանք, փոխադրվելով երկրից’ ողջերի միջից, համարվում են «Աստծուն և Գառին իբրև երախայրի» (Հայտնություն 15.2,3, 14.1-5): Այդ «նրանք են, որ զալիս են մեծ նեղությունից»: Նրանք անցել են նեղության այնպիսի ժամանակի միջով, որ երբեք չի եղել, ինչ մարդիկ ապրում են երկրի վրա: Նրանք կրել են Հակոբի նեղության ժամանակի հոգեվարքը և առանց Բարեխոսի ապրել Աստծո վերջին դատաստանների հեղման ընթացքում: Բայց նրանք փրկված են, քանզի «իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունով»: «Նրանց բերանում նենգություն չգտնվեց, որովհետև անարատ են» Աստծո առաջ: «Դրա համար Աստծո աթոռի առաջ են և պաշտում են նրան գիշեր ու ցերեկ նրա տաճարի մեջ, և աթոռի վրա նստողը նրանց մեջ կբնակվի”: Նրանք տեսել են սովից ու համաճարակից ամայացած երկիրը, արեգակը, որին իշխանություն էր տրվել «մարդկանց խորշակահար» անելու «սաստիկ տաքությամբ”, և հենց իրենք էլ տառապանքներ են կրել, սովել ու ծարավել: Բայց «այլևս ոչ կսովեն, ոչ կծարավեն, և չի ընկնի նրանց վրա ոչ արևը և ոչ մի տաքություն: Որովհետև Գառը, որ աթոռի մեջ է, կհովվի նրանց և կառաջնորդի նրանց դեպի կենդանի ջրերի աղբյուրները. և Աստված կսրբի ամեն արտասուքը նրանց աչքերից” (Հայտնություն 7.14-17):ՎՊ 150.2

    Բոլոր դարերում Փրկչի ընտրյալները կրթվել ու դաստիարակվել են փորձության դպրոցում: Նրանք երկրում քայլել են նեղ ճանապարհներով և մաքրվել են տառապանքի հնոցում: Հանուն Հիսուսի’ նրանք դիմացել են ընդդիմության, ատելության և զրպարտության: Նրանք հետևել են Նրան ծանր պայքարի միջով’ դրսևորելով անձնուրացություն և կրելով դառը հիասթափություններ: Իրենց [650] իսկ ցավալի փորձով են նրանք ըմբռնել մեղքի հրեշավորությունն ու ուժը, հանցավորությունն ու բերած աղետը, և գարշել են դրանից: Այն ընդմիշտ վերացնելու համար բերված անսահման զոհաբերության գիտակցումը խոնարհեցնում է նրանց իրենց իսկ աչքերում և նրանց սրտերը լցնում շնորհակալությամբ ու գոհությամբ, ինչը նրանք, ովքեր երբեք չեն մեղանչել, չեն կարող գնահատել: Նրանք շատ են սիրում, որովհետև նրանց շատ է ներվել: Մասնակցելով Քրիստոսի չարչա- րանքներին’ նրանք արժանի են հաղորդակից լինելու նաև Նրա փառ-քին:ՎՊ 151.1

    Աստծո ժառանգները եկել են ձեղնահարկերից, հյուղակներից, զնդաններից, կառափնարաններից, լեռներից, անապատներից, քարայրներից ու ծովի խորքերից: Երկրում նրանք ապրել են «կարոտություն քաշելով, նեղված, չարչարված” (Եբրայեցիս 11.37): Միլիոնավորներն անարգանքով են գերեզման իջել, որովհետև համառորեն հրաժարվել են զիջել սատանայի խաբուսիկ պահանջներին: Մարդկային դատարանները նրանց դատապարտել են որպես ամենա- ստոր հանցագործների: Բայց հիմա «Աստված Ինքն է դատավոր” (Սաղմոս 50.6): Հիմա երկրային դատավճիռները հակադարձվում են: «Իր ազգի ամոթը պիտի հեռացնի” (Եսայիա 25.8), և «նրանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ”: Նա որոշել է, որ «նրանց փառք տրվի’ մոխրի փոխարեն, ուրախության յուղ’ սգո փոխարեն, և գովության պատմուճան’ հանգած սրտի փոխարեն” (Եսայիա 62.12, 61.3): Նրանք այլևս տկար, տանջահար, ցիրուցան եղած ու ճնշված չեն: Այսուհետև նրանք ընդմիշտ Տիրոջ հետ կլինեն: Նրանք կանգնած են գահի առաջ’ ավելի թանկարժեք հանդերձանքով, քան երբևէ հագել են աշխարհի մեծամեծերը: Նրանք կրում են ավելի փառավոր պսակներ, քան երբևէ գրվել են երկրային միապետների գլխին: Ցավի ու լացի օրերն առհավետ անցել են: Փառքի Արքան սրբել է արցունքները բոլոր դեմքերից, վշտի ոչ մի պատճառ այլևս չկա: Թափահարելով արմավենու ճյուղեր’ նրանք գովասանքի օրհներգ են երգում’ ջինջ, քաղցր ու ներդաշնակ: Բոլոր ձայները միանում են երգին, մինչև որ օրհներգը թնդում է ամբողջ երկնքով մեկ. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստած է աթոռի վրա, և Գառին”: Եվ բոլոր երկնաբնակները միաձայն պատասխանում են. «Ամեն. օրհնություն, և փառք, և իմաստություն, և [651] գոհություն, և պատիվ, և կարողություն, և զորություն լինի մեր Տեր Աստծուն’ հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 7.10,12):ՎՊ 151.2

    Այս կյանքում մենք միայն մասամբ կարող ենք հասկանալ փըր- կության հրաշալի թեման: Սեր սահմանափակ հասկացողությամբ մենք կարող ենք ամենալուրջ կերպով գիտակցել ամոթն ու փառքը, կյանքն ու մահը, արդարությունն ու ողորմությունը, որ հանդիպեցին իրար խաչի վրա, սակայն մեր մտավոր ուժերի բարձրագույն թռիչքն անգամ անկարող է ըմբռնել դրա ամբողջական նշանակությունը: Փրկարար սիրո երկարությունն ու լայնությունը, խորությունն ու բարձրությունը միայն աղոտ կերպով են պատկերացվում: Փրկության ծրագիրն ամբողջովին չի հասկացվելու նույնիսկ այն ժամանակ, երբ փրկվածները կտեսնեն, ինչպես տեսնվում են, և կգիտենան, ինչպես գիտեցված են, բայց հավիտենական դարերի ընթացքում նրանց զարմացած ու հիացած մտքերին շարունակ նորանոր ճշմարտություններ կբացահայտվեն: Թեև երկրային վշտերը, ցավերն ու փորձությունները կվերջանան, և դրանց պատճառը կվերանա, Աստծո ժողովուրդն ընդմիշտ հստակորեն գիտակցելու է, թե ինչ գնով է իր փրկությունը ձեռք բերվել:ՎՊ 152.1

    Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության առարկան ու փառաբանության երգն է լինելու ամբողջ հավերժության ընթացքում: Փառավորյալ Քրիստոսում նրանք տեսնելու են խաչյալ Քրիստոսին: Երբեք չի մոռացվի, որ Նա, ով Իր զորությամբ ստեղծել ու պահել էր անսկիզբ ու անծայր տիեզերքի անհամար աշխարհները, Աստծո Սիրելին, երկնքի Վեհափառությունը, Նա, ում քերովբեներն ու լուսաշող սերովբեները հիացմունքով երկրպագում էին, խոնարհեցրեց Իրեն, որպեսզի վեհացնի անկյալ մարդուն, որ Նա կրեց մեղքի պատիժն ու ամոթը, և Հայրը երեսը ծածկեց Իրենից, մինչև որ կորած աշխարհի վշտերը փշրեցին Նրա սիրտը և խլեցին Նրա կյանքը Գողգոթայի խաչի վրա: Այն, որ բոլոր աշխարհների Ստեղծողը, բոլոր ճակատագրերի Դատավորը մի կողմ գրեց Իր փառքը, և մարդու հանդեպ սիրուց դրդված’ խոնարհեցրեց Իր անձը, ընդմիշտ առաջացնելու է տիեզերքի զարմանքն ու հիացմունքը: Նայելով իրենց Փըրկ- չին ու Նրա դեմքին տեսնելով Հոր հավերժական փառքը, տեսնելով Նրա գահը, որ հաստատված է հավիտյանս հավիտենից, և իմանալով, որ Նրա թագավորությանը վերջ չի լինելու, փրկվածների ժողովուրդը հիասքանչ օրհներգ է թնդացնում. «Արժանի է, արժանի է Գառը, [652] որ մորթվեց և փրկագնեց մեզ Աստծուն Իր ամենաթանկ արյունով”:ՎՊ 152.2

    Խաչի խորհուրդը բացահայտում է բոլոր մյուս գաղտնիքները: Գողգոթայից ճառազող լույսի ներքո Աստծո հատկանիշները, որ մեզ ահ ու դող էին պատճառում, գեղեցիկ ու գրավիչ են երևում: Գթությունը, քնքշությունն ու ծնողական սերը տեսնում ենք միախառնված սրբության, արդարադատության ու զորության հետ: Նայելով Նրա «բարձր ու վերացած” գահի վեհափառությանը’ մենք տեսնում ենք Նրա գթասիրտ բնավորությունը, և ըմբռնում ենք, ինչպես երբեք նախկինում, այս քաղցր ու հարազատ անվան նշանակությունը. «Հայր մեր»:ՎՊ 153.1

    Ակնհայտ կդառնա, որ Նա, ով անսահման է իմաստությամբ, բացի Իր Որդու զոհաբերությունից’ չէր կարող այլ մրագիր մշակել մեր փրկության համար: Այս զոհաբերության փոխհատուցումը կլինի երկիրը փրկվածներով’ սուրբ, երջանիկ ու անմահ էակներով բնակեցնելու ուրախությունը: Խավարի ուժերի դեմ Փրկչի պայքարի արդյունքը փրկվածների ցնծությունն է, որն ամբողջ հավերժության ընթացքում բազմապատկելու է Աստծո փառքը: Եվ այնպիսին է հոգու արժեքը, որ Հայրը բավարարված է Իր վճարած գնով, և Քրիստոսն Ինքն էլ բավարարված է’ տեսնելով Իր մեծ զոհաբերության պտուղը: [653] ՎՊ 153.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents