Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 3 - Բառացի շաբաթը

    Յոթնօրյա շաբաթը, շաբաթ օրվա պես, սահմանվել է արարչության ժամանակ և պահպանվել ու հասել է մինչև մեր օրերը աստվածաշնչյան պատմության միջոցով: Աստված Ինքն է սահմանել առաջին շաբաթը որպես նմուշ բոլոր հետագա շաբաթների համար’ մինչև ժամանակների վերջը: Ինչպես և բոլոր մյուսները, այն բաղկացած էր յոթ տառացի օրերից: Վեց օր օգտագործելով արարչագործության համար’ Աստված հանգստացավ յոթերորդ օրը, հետո օրհնեց այն և առանձնացրեց որպես հանգստի օր մարդու համար:ԱՄՋ 27.1

    Սինայից տրված օրենքով Աստված հաստատեց շաբաթը և այն փաստերը, որոնց վրա այն հիմնված էր: Պատվիրելով’ «Հիշիր շաբաթ օրը, որ սուրբ պահես այն”, և նշելով, թե ինչ պետք է արվի վեց օրվա ընթացքում և ինչ չպետք է արվի յոթերորդ օրը, Նա հայտնում է շաբաթն այդպես պահելու պատճառը’ ցույց տալով Իր իսկ օրինակը. «Որովհետև Եհովան վեց օրվա մեջ ստեղծեց երկինքն ու երկիրը’ ծովն ու բոլոր նրանց մեջ եղածները, և յոթերոդ օրը հանգստացավ. դրա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբացրեց այն” (Ելից 20.8-11): Այս փաստարկն առավել գեղեցիկ և համոզիչ է երևում, երբ արարչության օրերը դիտում ենք որպես տառացի: Յուրաքանչյուր շաբաթվա առաջին վեց օրը մարդուն տրված են աշխատելու համար, որովհետև Աստված առաջին շաբաթվա նույն ժամանակամիջոցն անցկացրեց արարչագործության մեջ: Յոթերորդ օրը’ ի հիշատակ Արարչի հանգստյան, մարդը պետք է ձեռնպահ մնա աշխատանքից:ԱՄՋ 27.2

    Բայց այն ենթադրությունը, թե առաջին շաբաթվա իրադարձությունները տևել են հազար հազարավոր տարիներ, հիմնովին հակասում է չորրորդ պատվիրանին: Ստացվում է, թե Արարիչը մարդկանց պատվիրում է յոթ տառացի օրերից բաղկացած շաբաթը պահել ի հիշատակ հարատև, անորոշ ժամանակահատվածների: Սա նման չէ Իր արարածների հետ Նրա վարվելաձևին: Դա անորոշ և անհասկանալի է դարձնում այն, ինչը Նա շատ պարզ և հստակ է արել: Դա անհավատություն է’ իր ամենախորամանկ և, միաժամանակ, ամե- նավտանգավոր ձևով, և դրա իրական բնույթն այնքան անճանաչելի է, որ ընդունում և սովորեցնում են շատերը, ովքեր դավանում են, թե հավատում են Աստվածաշնչին:ԱՄՋ 27.3

    «Տիրոջ խոսքով երկինքները ստեղծվեցին, և նրա բերանի հոգով’ դրանց բոլոր զորքերը»: «Որովհետև նա ասաց, և եղավ, նա հրամայեց, և հաստատվեց” (Սաղմոս 33.6,9): Աստվածաշունչը չի ասում, որ երկիրը երկար դարերի ընթացքում դանդաղ զարգացել է քաոսային վիճակից: Սրբազան Գրությունը հայտնում է, որ արարչության ամեն մի օրը կազմված է եղել երեկոյից և առավոտից, ինչպես և հետագա բոլոր մյուս օրերը: Յուրաքանչյուր օրվա գրառման վերջում նշվում է Արարչի աշխատանքի արդյունքը: Առաջին շաբաթվա մասին գրությունն ավարտվում է հետևյալ նախադասությամբ. «Սրանք են երկնքի և երկրի ծնունդները նրանց ստեղծված ժամանակ այն օրը, որ Եհովա Աստվածը երկիրն ու երկինքն արարեց» (Ծննդոց 2.4): Բայց սա հակասում է այն տեսությանը, որ արարչագործության օրերը տառացի չեն եղել: Ամեն մի օրը ծնունդ է կոչվել, որովհետև ամեն մեկում Աստված Իր աշխատանքի մի նոր մասն է կատարել:ԱՄՋ 28.1

    Երկրաբանները պնդում են, թե հենց երկրից ապացույց են գտել, որ այն շատ ավելի հին է, քան գրել է Մովսեսը: Մարդկանց և կենդանիների ոսկորները, ինչպես նաև պատերազմի զենքերը, կարծրացած ծառերը և այլն, ինչպես պարզվել է, շատ ավելի մեծ են եղել, քան նրանք, որ այսօր գոյություն ունեն կամ գոյություն են ունեցել հազարավոր տարիներ, և սրանից հետևում է, որ երկիրը բնակեցված է եղել ավելի վաղ ժամանակներում, քան նշում է արարչության մասին գրությունը, և այն էլ մարդկային այնպիսի էակներով, որոնք իրենց չափերով լիովին գերազանցում են բոլոր նրանց, ովքեր ապրում են հիմա: Այս տեսությունը շատերին, ովքեր դավանում են, թե հավատում են Աստվածաշնչին, դրդել է ընդունել այն դիրքորոշումը, թե արարչության օրերը եղել են երկար, անորոշ ժամանակամիջոցներ:ԱՄՋ 28.2

    Բայց Աստվածաշնչի պատմությունից դուրս’ երկրաբանությունը ոչինչ ապացուցել չի կարող: Նրանք, ովքեր այդքան վստահորեն հիմնվում են այդ հայտնագործությունների վրա, ճիշտ պատկերացում չունեն Ջրհեղեղից առաջ եղած մարդկանց, կենդանիների և ծառերի կամ էլ այն մեծ փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել Ջրհեղեղից հետո: Երկրում գտած մնացուկներն իրոք վկայում են, որ անցյալում իրավիճակը շատ բաներում տարբեր է եղել ներկայինից, բայց այն ժամանակվա մասին, երբ այդ պարագաները գոյություն են ունեցել, կարող ենք իմանալ միայն Ներշնչյալ Գրքից: Ջրհեղեղի պատմության մեջ Աստծո Հոգին բացատրել է այն, ինչ երկրաբանությունն ինքնին երբեք չէր կարող հասկանալ: Նոյի օրերում մարդիկ, կենդանիներն ու ծառերը’ շատ անգամ ավելի մեծ, քան ներկայումս են, թաղվել են հողում և, այդպիսով, պահպանվել որպես վկայություն գալիք սերունդներին այն մասին, որ մինչջրհեղեղյան աշխարհի բնակիչները կործանվել են հեղեղով: Աստված նախատեսել էր, որ այս բաների հայտնագործությունը կամրապնդի հավատը ներշնչված պատմության նկատմամբ, բայց մարդիկ իրենց ունայն դատողությամբ ընկան այն նույն մոլորության մեջ, ինչպես ժողովուրդը Ջրհեղեղից առաջ. այն ամենն, ինչ Աստված տվել էր նրանց որպես բարիք, նրանք, սխալ օգտագործելով, անեծքի էին վերածել:ԱՄՋ 28.3

    Սատանայի հնարքներից մեկն է’ դրդել ժողովրդին ընդունելու անհավատության առասպելները, քանի որ այդպիսով նա կարող է աղավաղել Աստծո օրենքը, որն ինքնին շատ պարզ է, և խրախուսել մարդկանց’ ապստամբելու աստվածային կառավարության դեմ: Նրա ջանքերն առանձնապես ուղղված են ընդդեմ չորրորդ պատվիրանի, որովհետև այն հստակորեն մատնանշում է կենդանի Աստծուն’ երկնքի և երկրի Արարչին:ԱՄՋ 29.1

    Անդադար փորձեր են արվել բացատրելու արարչագործությունը որպես բնական երևույթների արդյունք, և մարդկային այս դատողությունն ընդունում են նույնիսկ քրիստոնյա կոչեցյալները’ հակառակ Սուրբ Գրոց պարզ փաստարկների: Կան շատերը, ովքեր դեմ են մարգարեությունների ուսումնասիրությանը, հատկապես Դանիելի և Հայտնության, հայտարարելով, որ դրանք այնքան խորհրդավոր են, որ մենք չենք կարող հասկանալ, և միաժամանակ այդ նույն անձինք եռանդագին ընդունում են երկրաբանների ենթադրությունները’ հակառակ Մովսեսի գրության: Բայց եթե այն, ինչ Աստված հայտնել է, այդքան բարդ է հասկանալու համար, ապա որքա՜ն ավելի անխոհեմ է ընդունել սոսկ ենթադրություններն այն բաների վերաբերյալ, ինչ Աստված չի հայտնել:ԱՄՋ 29.2

    «Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար են, բայց հայտնի բաները’ մեզ և մեր որդկանց համար հավիտյան» (Երկրորդ Օրինաց 29.29): Այն, թե ինչպես է կատարվել արարչագործությունը, Աստված երբեք չի հայտնել մարդկանց, և մարդկային գիտությունն անկարող է պարզել Ամենաբարձրյալի գաղտնիքները: Նրա ստեղծագործ զորությունը նույնքան անըմբռնելի է, որքան Նրա գոյությունը:ԱՄՋ 29.3

    Աստված թույլ է տվել, որ լույսի հեղեղներ թափվեն աշխարհի վրա’ ինչպես գիտության, այնպես էլ արվեստի բնագավառներում, բայց երբ գիտնականներն այս հարցերին նայում են սոսկ մարդկային տեսանկյունից, ապա, անշուշտ, կհանգեն սխալ եզրակացության: Մեղք չէ խորհել այն մասին, ինչ հայտնում է Աստծո խոսքը, եթե մեր տեսությունները չեն հակասում Սուրբ Գրքի փաստերին, բայց նրանք, ովքեր թողնելով Աստծո խոսքը, փորձում են բացատրել Նրա արարչագործությունը գիտական սկզբունքներով’ առանց քարտեզի և կողմնացույցի’ թափառում են անծանոթ օվկիանոսում: Ամենահանճարեղ մարդիկ, եթե իրենց ուսումնասիրության մեջ չեն առաջնորդվում Աստծո խոսքով, գիտության և հայտնության փոխհարաբերությունները պարզերս իրենց ջանքերում կհասնեն փակուղու: Եվ որովհետև Արարիչն ու Նրա գործերը նրանց հասկացողությունից այնքան վեր են, որ նրանք անկարող են բացատրել դրանք բնական օրենքների միջոցով, աստվածաշնչյան պատմությունը նրանք անստույգ են համարում: Ովքեր կասկածում են Հին և Նոր Կտակարանների ստույգությանը, կանեն ևս մեկ քայլ և կսկսեն կասկածել Աստծո գոյությանը, և ապա, կորցներով իրենց խարիսխը, կթողնվեն ջախջախվելու’ բախվերով անհավատության ժայռերին:ԱՄՋ 30.1

    Այդ անձինք կորցրել են հավատի պարզությունը: Պետք է հաստատ հավատալ Աստծո Սուրբ Խոսքի աստվածային հեղինակությանը: Աստվածաշունչը չպետք է ստուգվի մարդկանց գիտական տեսություններով: Մարդկային գիտությունն անհուսալի ուղեցույց է: Կասկածամիտները, որոնք Աստվածաշունչը կարդում են այն քննադատելու համար, կարող են, չհասկանալով ոչ գիտությունը, ոչ էլ հայտնությունը, պնդել, թե դրանց միջև հակասություններ կան, սակայն դրանք, ճիշտ հասկացվելու դեպքում, կատարյալ ներդաշնակության մեջ են: Մովսեսը գրել է Աստծո Հոգու ներշնչմամբ, և երկրաբանության ճիշտ տեսությունը երբեք չի կարող չհամապատասխանել նրա գրածներին: Ամբողջ ճշմարտությունն, ինչպես բնության, այնպես էլ հայտնության մեջ, ինքնին ներդաշնակ է իր բոլոր դրսևորումներում:ԱՄՋ 30.2

    Աստծո խոսքում այնպիսի հարցեր են բարձրացվում, որոնց ամե- նափայլուն գիտնականներն անգամ երբեք չեն կարող պատասխանել: Այս թեմաներին ուշադրություն է դարձվում մեզ ցույց տալու համար, թե որքան շատ բաներ կան նույնիսկ մեր առօրյա կյանքում, որ սահմանափակ մարդկային միտքն իր ողջ պարծենկոտ իմաստությամբ երբեք չի կարող լիովին հասկանալ:ԱՄՋ 30.3

    Սակայն որոշ գիտնականներ կարծում են, թե կարող են ըմբռնել Աստծո իմաստությունը, այն, ինչ Նա արել է և ինչ կարող է անել: Լայն տարածում է գտել այն գաղափարը, թե Նա սահմանափակված է Իր իսկ օրենքներով: Մարդիկ կամ մերժում, կամ անտեսում են Նրա գոյությունը, կամ էլ խորհում են բացատրել ամեն բան, նույնիսկ այն, թե ինչպես է Նրա Հոգին ներգործում մարդկային սրտի վրա, և նրանք այլևս ոչ երկյուղում են Նրա անունից և ոչ էլ վախենում Նրա զորությունից: Նրանք չեն հավատում գերբնականին, չեն հասկանում Աստծո օրենքները կամ էլ դրանց միջոցով Իր կամքը կատարելու Նրա անսահման կարողությունը: Ինչպես սովորաբար ընդունված է’ «բնության օրենքներ» արտահայտությունն իր մեջ ընդգրկում է այն, ինչ մարդիկ ընդունակ են եղել հայտնաբերելու այն օրենքների վերաբերյալ, որոնք կառավարում են ֆիզիկական աշխարհը, բայց որքա՜ն աղքատ են նրանց գիտելիքները և որքա՜ն ընդարձակ այն ոլորտը, որում կարող է գործել Արարիչն Իր իսկ օրենքների համաձայն: Այն ամբողջովին վեր է սահմանափակ էակների հասկացողությունից:ԱՄՋ 31.1

    Շատերը սովորեցնում են, թե մատերիան կենսական ուժ է պարունակում, որ նյութն օժտված է որոշակի հատկություններով, որ այն գործում է իրեն հատուկ էներգիայի միջոցով, և որ բնության երևույթները ներդաշնակ ղեկավարվում են այնպիսի հաստատուն օրենքներով, որոնց Աստված Ինքն էլ չի կարող միջամտել: Սա կեղծ գիտություն է և չի հաստատվում Աստծո խոսքով: Բնությունն իր Ստեղծողի ծառան է: Աստված չեղյալ չի համարում Իր օրենքները կամ էլ գործում հակառակ դրանց, այլ շարունակ օգտագործում է դրանք որպես Իր գործիքները: Բնությունը վկայում է բանականության, ակտիվ էներգիայի ներկայության մասին, որը գործում է իր օրենքների մեջ և դրանց միջոցով: Հայրն ու Որդին անդադար գործում են բնության մեջ: Քրիստոսն ասում է. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես էլ գործում եմ» (Հովհաննես 5.17):ԱՄՋ 31.2

    Ղևտացիները Նեեմիայի գրառած իրենց օրհներգում երգում էին. «Դու, միայն դու ես Եհովա. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և երկրի բոլոր զորքերը ...և դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը” (Նեեմիա 9.6): Ինչ վերաբերում է այս աշխարհին, Աստծո արարչագործությունն ավարտված է: Որովհետև «գործերն աշխարհի սկզբից կատարված էին” (Եբրայեցիս 4.3): Բայց Նրա էներգիան մինչև հիմա գործում է’ պահելով Նրա արարչության առարկաները: Ոչ թե ինչպես մի մեխանիզմ, որը, մեկ անգամ լարված, շարունակում է գործել իր ներքին էներգիայով, կամ ինչպես զարկերակն է բաբախում և շնչառությունը շարունակվում, այլ ամեն մի շունչ և սրտի ամեն մի զարկ վկայում է Նրա անսահման հոգատարության մասին, ում շնորհիվ մենք «ապրում, շարժվում ենք և կանք» (Գործք Առաքելոց 17.28): Իր ներքին էներգիայով չէ, որ երկիրը տարեցտարի տալիս է իր առատությունները’ շարունակելով իր պտույտն արեգակի շուրջը: Աստծո ձեռքն է շարժման մեջ դնում մոլորակները և ղեկավարում դրանց կարգավորված երթը երկինքների մեջ: Նա է երկնքի «զորքերը թվով հանողը, որ դրանց ամենքին կանչում է անունով’ մեծ իշխանությամբ և սաստիկ զորությամբ. մեկը չի կորչում” (Եսայիա 40.26): Այդ Նրա ուժով է, որ ծաղկում է բուսականությունը, որ հայտնվում են տերևները և փթթում’ ծաղիկները: Նա է, ով «սարերին խոտ է բուսցնել տալիս” (Սաղմոս 147.8), և Նրանով են բերք տալիս դաշտերը: «Անտառի բոլոր գազաններն” «Աստծուց են խնդրում իրենց կերակուրը», և ամեն կենդանի արարած’ ամենափոքր միջատից մինչև մարդը, ամեն օր կախված է Նրա մշտարթուն հոգատարությունից: Գեղեցիկ են սաղմոսերգուի խոսքերը. «Սրանք ամենքը քեզ են սպասում ...Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են. դու բաց ես անում քո ձեռքը, և կշտանում են բարիքով” (Սաղմոս 104.20,21,27,28): Նրա խոսքը հսկում է տարերքը, Նա երկինքները ծածկում է ամպերով և անձրև է պատրաստում երկրի համար: «Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի փոշու պես” (Սաղմոս 147.16): «Նա ձայն տալիս’ ջրերի բազմություն է լինում երկնքում, և նա վեր է հանում գոլորշիները երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից” (Երեմիա 10.13):ԱՄՋ 31.3

    Աստված է ամեն բանի հիմքը: Ամեն ճշմարիտ գիտություն ներդաշնակ է Նրա գործերի հետ, և իսկական կրթությունը կդրդի հնազանդվելու Նրա իշխանությանը: Գիտությունը նոր հրաշքներ է հայտնում մեզ, այն սավառնում և նոր բարձունքներ ու խորություններ է նվաճում, բայց ոչինչ չի հայտնաբերում իր հետազոտության մեջ, որը հակասի աստվածային հայտնությանը: Տգիտությունը գիտական կոչերով կարող է պաշտպանել Աստծո մասին սխալ պատկերացումները, բայց բնության գիրքը և գրված խոսքը լույս են սփռում մեկը մյուսի վրա: Մենք, այդպիսով, մղվում ենք պաշտելու Արարչին և գիտակցաբար վստահելու Նրա խոսքին:ԱՄՋ 32.1

    Ոչ մի սահմանափակ միտք չի կարող ըմբռնել Անսահմանի գոյությունը, ուժը, իմաստությունն ու գործերը: Սրբազան հեղինակն ասում Է. «Կարո՞ղ ես Աստծո խորհուրդը գտնել կամ Ամենակարողի էությանը հասնել: Նա երկնքի բարձրությունն ունի, ի՞նչ կանես դու, դժոխքից խոր է նա, ի՞նչ կհասկանաս: Նրա չափը երկրից երկայն է և լայն է ծովից” (Հոբ 11.7-9): Երկրի ամենահանճարեղ մտածողները չեն կարող ըմբռնել Աստծուն: Մարդիկ կարող են անվերջ հետազոտել, անվերջ սովորել, և միևնույն է’ դրանից այն կողմ անսահմանություն է:ԱՄՋ 32.2

    Սակայն արարչագործությունը վկայում է Աստծո զորության և մեծության մասին: «Երկինքները պատմում են Աստծո փառքը, և հաստատությունն իմացնում է նրա ձեռքի գործերը” (Սաղմոս 19.1): Նրանք, ովքեր իրենց խորհրդականն են դարձնում գրված Խոսքը, գիտության մեջ օգնություն կգտնեն’ հասկանալու Աստծուն: «Նրա աներևույթ բաները, աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով’ տեսնվում են, այսինքն’ նրա մշտնջենավոր զորությունը և աստվածությունը» (Հռոմեացիս 1.20):ԱՄՋ 33.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents