Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 1 - Ինչո՞ւ թույլ տրվեց մեղրը

    «Աստված սեր է” (Ա Հովհաննես 4.16): Նրա էությունը, Նրա օրենքը սեր է: Այն միշտ եղել է և միշտ էլ կլինի: «Բարձրը և Բարձրյալը’ հավիտենականության մեջ բնակվողը”, ով «հավիտենական ընթացք ունի”, չի փոփոխվում: Նրանում «բնավ փոփոխում կամ դարձվածքի շուք չկա” (Եսայիա 57.15, Ամբակում 3.6, Հակոբոս 1.17):ԱՄՋ 6.1

    Ստեղծագործ զորության ամեն մի դրսևորում անսահման սիրո արտահայտությունն է: Աստծո գերիշխանությունն օրհնության լիություն է ապահովում բոլոր արարածներին: Սաղմոսերգուն ասում է.ԱՄՋ 6.2

    «Քո ձեռքը զորավոր է և քո աջը’ բարձր:
    Արդարություն և իրավումք եմ քո աթոռի հաստատությունը
    Ողորմությում և ճշմարտություն զհում եմ
    քո երեսի առաջից:
    երամի այմ ժողովրդիմ, որ զիտի փողերի ձայմը.
    Ո վ Տեր, մրամք քո երեսի լույսով կզմամ,
    Քո ամումով ամեմ օր կցմծամ,
    Եվ քո արդարությամբ կբարձրամամ:
    Որովհետև դու ես մրամց զորությամ փառքը...
    Որովհետև Տերը մեր վահամմ է,
    Եվ Իսրայելի Սուրբը’ մեր թազավորը”: Սաղմոս 89.13-18:
    ԱՄՋ 6.3

    Չարի և բարու միջև մղվող մեծ պայքարի պատմությունն, սկսած այն պահից, երբ այն առաջին անգամ ծագեց երկնքում, մինչև ապստամբության վերջնական վերացումն ու մեղքի լիակատար ոչնչացումը, նույնպես Աստծո անփոփոխ սիրո դրսևորումն է:ԱՄՋ 6.4

    Տիեզերքի Գերիշխանը միայնակ չէր Իր բարեգործ աշխատանքում: Նա օգնական ուներ’ գործընկեր, ով կարող էր գնահատել Նրա մտադրությունները և կիսել Նրա ուրախությունը’ երջանկացնելով ստեղծված բոլոր էակներին: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ Էր, և Բանն Աստված էր: Նա սկզբում Աստծո մոտ էր» (Հովհաննես 1.1,2): Քրիստոսը’ Բանը, Աստծո միածինը, մեկ էր հավիտենական Հոր հետ, մեկ’ էությամբ, բնավորությամբ և նպատակներով, միակը, ով կարող էր իմանալ Աստծո բոլոր խորհուրդներն ու ծրագրերը: «Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան” (Եսայիա 9.6): «Նրա ելքը վաղուց’ հավիտենական օրերից է” (Սիքիա 5.2): Աստծո Որդին Իր մասին հռչակում է. «Տերն ինձ ուներ իր ճանապարհի սկզբում, իր վաղեմի գործերից առաջ: Ես օծվել եմ հավիտենից առաջ ...երբ որ զցում էր երկրի հիմունքը, այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի, և նրա ուրախությունն էի ամեն օր’ զվարճանալով նրա առաջին ամեն ժամանակ” (Առակաց 8.22-30):ԱՄՋ 6.5

    Հայրն Իր Որդու ձեռքով է ստեղծել երկնային բոլոր էակներին: «Նրանով ամեն բան ստեղծվեց’ թե° աթոռները, թե° տերությունները, թե° պետությունները, թե° իշխանությունները. բոլոր բաները նրանով և նրա համար ստեղծվեցին» (Կողոսացիս 1.16): Հրեշտակներն Աստծո սպասավորներն են’ ողողված Նրա ներկայության լույսով և միշտ պատրաստ’ անմիջապես կատարելու Նրա կամքը: Բայց Որդին’ Աստծո Օծյալը, «Նրա էության նկարագիրը” և «Նրա փառքի լույսը», «որ Իր զորության խոսքով ամեն բան կրում է”, նրանց բոլորից գերազանց է (Եբրայեցիս 1.3): «Փառքի աթոռը’ բարձր սկզբից» (Երեմիա17.12), Նրա սրբարանի տեղն էր: «Քո թագավորության գավազանը ուղիղ գավազան է” (Եբրայեցիս 1.8): «Փառք և մեծություն կա նրա առաջին, զորություն և գեղեցկություն’ նրա սրբության մեջ” (Սաղմոս 96.6): «Ողորմություն և ճշմարտություն գնում են Նրա երեսի առաջից » (Սաղմոս 89.14):ԱՄՋ 7.1

    Աստծո կառավարության հիմքում դրված է սիրո օրենքը, և բանականությամբ օժտված բոլոր էակների երջանկությունը արդարության այդ մեծ սկզբունքներին կատարելապես հնազանդվելու մեջ է: Իր բոլոր արարածներից Աստված կամենում է ընդունել սիրո ծառայություն, ծառայություն, որը բխում է Նրա բնավորության ըմբռնումից: Նրան ոչ մի հաճույք չի պատճառում ստիպողական հնազանդությունը, և ա- մենքին Նա տալիս է կամքի ազատություն, որպեսզի հոժարությամբ ծառայեն Իրեն:ԱՄՋ 7.2

    Քանի դեռ բոլոր արարածները հավատարիմ էին սիրո սկզբունքներին’ կատարյալ ներդաշնակություն էր տիրում Աստծո տիեզերքում: Մեծ ուրախություն էր երկնաբնակների համար իրենց Արարչի կամքը կատարելը: Նրանք մեծ հաճույք էին զգում’ արտացոլելով Նրա փառքը և գովաբանելով Նրան: Եվ մինչ սերն Աստծո հանդեպ ամեն բանից գերազանց էր’ սերը միմյանց նկատմամբ անկեղծ էր և անշահախնդիր: Չկար տարաձայն ոչ մի հնչյուն, որ խախտեր տիեզերքի ներդաշնակությունը: Սակայն այդ բերկրալի անդորրը խախտվեց. ինչ-որ մեկը չարաշահեց այն ազատությունը, որով Աստված օժտել էր Իր արարածներին: Մեղքը ծագեց նրա մեջ, ով, Քրիստոսից հետո, ամենքից ավելի էր փառավորված Աստծո կողմից և զորությամբ ու պատվով ամենաբարձրն էր երկնաբնակների մեջ: Արուսյակը’ «արշալույսի որդին», առաջինն էր ծածկող քերովբեների մեջ’ սուրբ և անարատ: Նա գտնվում էր մեծ Արարչի ներկայության մեջ, և հավիտենական Աստծուն շրջապատող փառքի անմար ճառագայթները հանգչում էին նրա վրա: «Այսպես է ասում Տեր Եհովան. Դու կատարելության կնիքն ես’ լի իմաստությամբ և գեղեցկությամբ կատարյալ: Եդեմում’ Աստծո դրախտում էիր, բոլոր պատվական քարերը քո ծածկոցն էին... Դու մի օծված քերովբե էիր ծածկող, և ես քեզ շինեցի. Աստծո սուրբ սարի վրա էիր, կրակի քարերի մեջ էիր ման գալիս: Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծված օրից, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեց» (Եզեկիել 28.12-15):ԱՄՋ 7.3

    Արուսյակն աստիճանաբար իր մեջ սկսեց փայփայել ինքնամեծարման ոգի: Սուրբ Գիրքն ասում է. «Սիրտդ հպարտացավ քո գեղեցկությունից, դու ապականեցիր քո իմաստությունը քո գեղեցկության պատճառով» (Եզեկիել 28.17): «Ինքդ ասել էիր քո սրտում’ ...Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը ...Բարձրյալին կնմանվեմ» (Եսայիա 14.13,14): Իր ամբողջ փառքն ստանալով Աստծուց’ այս զորավոր հրեշտակն սկսեց այն վերագրել իրեն: Նա, թեև փառավորված բոլոր երկնաբնակներից առավել, դժգոհ էր իր դիրքից, և հանդգնեց համառորեն հավակնել այն պատվին, որ պատկանում էր միայն Արարչին: Բոլոր արարածների սերն ու հավատարմությունն Աստծուն ուղղելու փոխարեն’ նա ջանում էր ապահովել նրանց ծառայությունն ու նվիրվածությունը իր նկատմամբ: Եվ նախանձից, ցանկանալով այն փառքը, որով անսահման Հայրն օժտել էր Իր Որդուն, հրեշտակների այս իշխանը տենչում էր հասնել մի իշխանության, որը միայն Քրիստոսի բացառիկ իրավունքն էր:ԱՄՋ 8.1

    Երկնքի կատարյալ ներդաշնակությունը խախտվեց: Նկատելով Արարչին ծառայելու փոխարեն արարածներին իրեն ծառայեցնելու Արուսյակի հակվածությունը’ տագնապի զգացումով լցվեցին նրանք, ովքեր գիտակցում էին, որ Աստծունը պետք է լինի գերագույն պատիվը: Երկնային խորհրդում հրեշտակներն աղերսեցին Արուսյակին’ հրաժարվել իր ձգտումներից: Աստծո Որդին ներկայացրեց նրան Արարչի մեծությունը, բարությունն ու արդարությունը և Նրա օրենքի սրբազան ու անփոփոխ բնույթը: Աստված Ինքն էր կարգ հաստատել երկնքում, և, խախտելով այն, Արուսյակը կանպատվեր իր Ստեղծողին ու կկործաներ իրեն: Բայց նախազգուշացումը, տրված անսահման սիրով ու ողորմածությամբ, միայն դիմադրության ոգի արթնացրեց նրանում: Արուսյակը թույլ տվեց, որ նախանձը Քրիստոսի հանդեպ ամբողջովին իշխի իրեն, և էլ ավելի վճռական դարձավ:ԱՄՋ 8.2

    Հրեշտակների այս իշխանի նպատակը դարձավ’ վիճարկել Աստծո Որդու գերազանցությունը’ դրանով իսկ կասկածի ենթարկելով Արարչի իմաստությունն ու սերը: Նա, ով Քրիստոսից հետո առաջինն էր Աստծո զորքերի մեջ, արդեն պատրաստվում էր այդ նպատակին ուղղել իր հանճարեղ մտքի կարողությունները: Բայց Նա, ով Իր բոլոր արարածներին օժտել էր ազատ կամքով, ոչ ոքի անտեղյակ չթողեց այդ մոլորեցուցիչ գաղափարախոսությունից, ըստ որի’ ապստամբությունը կարելի էր արդարացնել: Նախքա ն կսկսվեր մեծ պայքարը’ բոլորի համար պետք է հստակ բացահայտվեր Նրա կամքը, ում իմաստությունն ու բարությունը նրանց ողջ ուրախության աղբյուրն էր:ԱՄՋ 9.1

    Տիեզերքի Արքան Իր մոտ կանչեց երկնային զորքերին, որպեսզի նրանց ներկայությամբ հայտնի Իր Որդու իսկական դիրքը և ցույց տա, թե ինչ փոխհարաբերություններ է Ինքը սահմանել բոլոր արարածների համար: Աստծո Որդին կիսում էր Հոր գահը, և ինքնագոյ, հավիտենական էակի փառքը շրջապատում էր երկուսին: Գահի շուրջը հավաքվել էր սուրբ հրեշտակների հսկայական, անթիվ բազմությունը’ «հազար հազարներ և բյուր թյուրեր” (Հայտնություն 5.11), ամենամեծարված հրեշտակները’ որպես ծառայողներ և հպատակներ, ցնծալով այն լույսի մեջ, որը նրանց վրա էր ընկնում Աստվածության ներկայությունից: Հավաքված երկնաբնակների առջև Արքան հռչակեց, որ միմիայն Քրիստոսը’ Աստծո միածին Որդին, կարող է լիովին ներթափանցել Իր բոլոր ծրագրերի ու մտահղացումների մեջ, և որ Նրան է հանձնարարված իրականացնելու Իր կամքի զորավոր խորհուրդները: Աստծո Որդին Հոր կամքն էր կատարել’ ստեղծելով երկնային բոլոր զորքերը, և նրանք պետք է պատվեին ու երկրպագեին Նրան ճիշտ այնպես, ինչպես Աստծուն: Քրիստոսն առաջվա պես պետք է գործադրեր Իր աստվածային զորությունը’ ստեղծելով երկիրը և նրա բնակիչներին: Բայց այս ամենում Նա չպետք է, հակառակ Աստծո ծրագրի, փնտրեր Իր իշխանությունն ու պատիվը, այլ պետք է մեծարեր Հոր փառքը’ իրագործելով Նրա սիրո վեհ և բարի նպատակները:ԱՄՋ 9.2

    Հրեշտակները ցնծությամբ ընդունեցին Քրիստոսի գերազանցությունը և, երկրպագելով Նրան, հայտնեցին իրենց սերն ու նվիրվածությունը: Արուսյակը նույնպես խոնարհվեց նրանց հետ, բայց նրա սրտում տարօրինակ և կատաղի պայքար էր բռնկվել: ճշմարտությունը, արդարությունն ու հավատարմությունը պայքարում էին խանդի և նախանձի դեմ: Որոշ ժամանակ թվաց, թե սուրբ հրեշտակների օրինակն ազդեց նրա վրա: Երբ հնչեց գովասանքի քաղցրահնչյուն մեղեդին, ուղեկցվելով հազարավոր ուրախ ձայներով, չար ոգին կարծես թե հաղթվեց: Անասելի սերը ցնցեց նրա ողջ էությունը, նրա հոգին ներդաշնակվեց անմեղ երկրպագուների հետ և լցվեց սիրով դեպի Հայրն ու Որդին: Բայց ահա նա կրկին հպարտացավ, և փառքի տենչը տիրեց նրան: Գերազանցության ձգտումը նորից գլուխ բարձրացրեց, և նա դարձյալ տեղի տվեց Քրիստոսի հանդեպ ունեցած նախանձի առջև: Այն բարձր կոչումը, որ շնորհվել էր Արուսյակին, չգնահատվեց որպես Աստծո տված հատուկ պարգև, հետևաբար երախտագիտություն չարթնաց- րեց նրա մեջ իր Ստեղծողի հանդեպ: Հպարտ իր պայծառությունից ու վեհությունից’ նա փափագեց հավասար լինել Աստծուն: Նրան սիրում և հարգում էին երկնաբնակները, հրեշտակները հաճույքով էին կատարում նրա հրամանները, և Արուսյակը նրանց ամենքին գերազանցում էր իմաստությամբ ու փառքով: Սակայն Աստծո Որդին նրանից ավելի էր մեծարված’ զորությամբ և իշխանությամբ մեկ լինելով Հոր հետ: Նա տեղյակ էր Հոր խորհուրդներին, մինչդեռ Արուսյակը ծանոթ չէր Աստծո նպատակներին: «Ինչո՞ւ,- հարցնում էր այս զորավոր հրեշտակը,- պետք է Քրիստոսն ամենից գերազանց լինի: Ինչո՞ւ է Նա Արուսյակից ավելի փառավորված»:ԱՄՋ 10.1

    Թողնելով իր տեղը Հոր անմիջական ներկայության մեջ’ Արուսյակը որոշեց դժգոհություն ներշնչել հրեշտակներին: Նա գործում էր խիստ գաղտնի և որոշ ժամանակ իր իսկական նպատակը թաքցնում էր Աստծո հանդեպ հարգանքի քողի տակ: Նա սկսեց կասկածներ սերմանել այն օրենքների վերաբերյալ, որոնցով ղեկավարվում էին երկնային էակները, ակնարկելով, թե միգուցե այդ օրենքներն անհրաժեշտ լինեն աշխարհների բնակիչներին, իսկ հրեշտակները, լինելով առավել գերազանց, կարիք չունեն այդպիսի սահմանափակումների, քանի որ նրանց իմաստությունը բավարար է իրենց: Նրանք այնպիսի էակներ չեն, որ անպատվություն բերեն Աստծուն, նրանց բոլոր մտքերը սուրբ են, ուստի և անհնար է, որ նրանք սխալվեն, ինչպես Աստված Ինքը երբեք չի սխալվում: Այն, որ Աստծո Որդին մեծարված էր Հորը հավասար, անարդար թվաց Արուսյակին, ով պնդում էր, թե ինքն էլ է արժանի երկրպագության ու պատվի: Եթե միայն հրեշտակների այս իշխանը հավատարիմ մնար իր իսկական, վեհ պաշտոնին, ապա մեծ բարիք կբերեր երկնքի ողջ բնակչությանը, քանի որ նրա նպատակն էր ազատություն ապահովել ամենքի համար: Սակայն հիմա նույնիսկ այն ազատությունն էլ, որ նրանք մինչ այդ վայելում էին, կորսվելու վրա էր, քանի որ Միապետ էր նշանակված նրանց վրա, և Նրա հեղինակությանը պետք է հարգանքի ու պատվի տուրք վճարեին ամենքը: Ահա այն աննկատ խաբեությունները, որոնք Արուսյակի խորամանկությամբ արագորեն տարածվում էին երկնային ապարանքներում:ԱՄՋ 10.2

    Քրիստոսի հեղինակությունն ու դիրքը ոչ մի փոփոխություն չէին կրել: Արուսյակի նախանձը խեղաթյուրեց նրա էությունը, և Քրիստոսին հավասար լինելու նրա պնդումներն անհրաժեշտություն առաջացրին հռչակելու Աստծո Որդու ճշմարիտ դիրքը, թեև դա հենց սկզբից էլ նույնն էր: Հրեշտակներից շատերն, այնուամենայնիվ, կուրացել էին Արուսյակի խաբեություններից:ԱՄՋ 11.1

    Չարաշահելով այն սերն ու վստահությունը, որ տածում էին նրա հանդեպ իրեն ենթակա սուրբ էակները, Արուսյակն այնպիսի ճարպկությամբ էր նրանց անվստահություն ու դժզոհություն ներշնչում, որ նրա ազդեցությունն այդ էակների վրա աննկատ էր մնում: Արուսյակը կեղծ լույսի տակ էր ներկայացրել Աստծո մտադրությունները’ սխալ մեկնաբանելով և աղավաղելով դրանք’ անհամաձայնություն և դժզոհություն առաջացնելու համար: Նա իր ունկնդիրներին նենգությամբ դրդում էր արտահայտելու իրենց զգացմունքները, հետո կրկնում էր այդ խոսքերը, երբ դրանք կարող էին ծառայել իր նպատակին’ ապացուցելու համար, որ հրեշտակներն էլ լիովին ներդաշնակ չեն Աստծո կառավարության հետ: Ձևացնելով, թե կատարելապես հավատարիմ է Աստծուն, նա միաժամանակ պնդում էր, որ աստվածային կառավարության կայունության համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել երկնքում գործող օրենքների ու կանոնակարգի մեջ: Այդպիսով, թեև աշխատում էր ընդդիմություն բորբոքել Աստծո օրենքի դեմ և իրեն ենթակա հրեշտակներին ներշնչել իր դժզո- հությունը’ նա ձևացնում էր, թե ձգտում է վերացնել դժզոհությունը հրեշտակների մեջ և համոզել նրանց, որ հաշտվեն երկնային կարգերի հետ: Ծածկաբար տարաձայնություն և խռովություն բորբոքելով’ նա չտեսնված խորամանկությամբ այնպիսի կարծիք էր ստեղծում, թե իր միակ նպատակն է’ նպաստել հավատարմությանը և պահպանել ներդաշնակությունն ու խաղաղությունը:ԱՄՋ 11.2

    Դժգոհության ոգին, որն այդպիսով բորբոքվեց, իր կործանիչ ազդեցությունն ունեցավ: Ու թեև ակնհայտ ապստամբություն չկար, տարակարծությունն աննկատելիորեն աճում էր հրեշտակների մեջ: Կային այնպիսիք, ովքեր բարեհաճությամբ էին նայում Աստծո կառավարության դեմ Արուսյակի խռովությանը: Մինչ այդ կատարյալ ներդաշնակության մեջ լինելով Աստծո սահմանած կարգերի հետ’ հիմա նրանք դժգոհ էին ու տխուր, որ չէին կարող ներթափանցել Նրա անհասանելի խորհուրդների մեջ: Քրիստոսին մեծարելու Նրա մտահղացումը դժգոհություն էր արթնացրել այդ հրեշտակների սրտերում, և հիմա նրանք պատրաստ էին աջակցել Աստծո Որդու հետ հավասար իշխանություն ունենալու’ Արուսյակի պահանջին: Բայց այն հրեշտակները, որոնք հավատարիմ էին և ճշմարիտ, հաստատեցին աստվածային օրենքների իմաստությունն ու արդարությունը’ փորձելով հաշտեցնել այս դժգոհ էակին Աստծո կամքի հետ: Քրիստոսն Աստծո Որդին էր: Նա մեկ է եղել Նրա հետ, երբ դեռ հրեշտակները գոյություն չունեին: Նա միշտ կանգնած է եղել Հոր աջ կողմում: Նրա գերագույն իշխանությունը’ այնքան լի օրհնությամբ բոլոր նրանց համար, ովքեր եղել են Նրա բարերար ղեկավարության ներքո, մինչ այդ երբեք չէր վիճարկվել: Երկնային ներդաշնակությունը երբեք չէր խախտվել. որտեղի՞ց հիմա ծնվեց այդ տարաձայնությունը: Հավատարիմ հրեշտակները, այս երկպառակությունից միայն սարսափելի հետևանքներ տեսնելով, անկեղծորեն դիմեցին այդ մոլորվածներին և խորհուրդ տվեցին հրաժարվել իրենց նպատակից և հավատարիմ մնալ Աստծուն’ հնազանդվելով Նրա կառավարությանը:ԱՄՋ 12.1

    Իր մեծ ողորմությամբ, համաձայն Իր աստվածային բնավորության, Տերը երկար ժամանակ հանդուրժում էր Արուսյակին: Նախկինում դժգոհության և անբավարարության ոգին երբևէ չէր եղել երկնքում: Դա մի նոր երևույթ էր’ տարօրինակ, խորհրդավոր և անբացատրելի: Սկզբում Արուսյակն ինքն էլ չէր հասկանում իր զգացմունքների իսկական բնույթը և միառժամանակ վախենում էր արտահայտել իր գաղափարներն ու պատկերացումները, սակայն տակավին չէր ուզում հրաժարվել դրանցից: Նա չէր տեսնում, թե ուր է գնում: Սակայն այնպիսի ջանքեր էին թափվում նրան սթափեցնելու համար, որ միայն անսահման սերն ու իմաստությունը կարող էին գործադրել: Ակնհայտ էր, որ նրա դժգոհության համար ոչ մի պատճառ չկար, և նրան ցույց տրվեց, թե ինչ է լինելու ապստամբության մեջ համառելու արդյունքը: Արուսյակը համոզված էր, որ ինքը սխալվում է: Նա տեսավ, որ «Տերն արդար է իր բոլոր ճանապարհներում և ողորմած’ իր բոլոր գործերում” (Սաղմոս 145.17), որ աստվածային օրենքներն արդար են, և որ ինքը պետք է խոստովանի դա ամբողջ երկնքի առջև: Եթե նա այդ աներ, կարող էր փրկել իրեն և շատ հրեշտակների: Այդ ժամանակ նա դեռ լիովին անհավատարիմ չէր Աստծուն: Նա արդեն թողել էր ծածկող քերովբեի իր դիրքը, բայց եթե կամենար դառնալ Աստծուն, ճանաչելով Արարչի իմաստությունն ու բավարարվելով Աստծո մեծ ծրագրում իրեն հատկացված տեղով, նա կարող էր վերականգնվել իր պաշտոնում: Եկել էր վերջնական որոշման ժամանակը. կամ նա պետք է լիովին ենթարկվեր աստվածային գերիշխանությանը, կամ էլ պետք է բռներ բացահայտ ապստամբության ուղին: Նա գրեթե որոշել էր ետ կանգնել, բայց հպարտությունը թույլ չտվեց: Նա, ով այդքան բարձր պատիվ էր վայելում, չափազանց մեծ զոհաբերություն համարեց խոստովանել, որ ինքը մոլորվել է, որ իր պատկերացումները սխալ էին, և հնազանդվել այն իշխանությանը, որը նա ձգտել էր անարդար ներկայաց նել:ԱՄՋ 12.2

    Կարեկից Արարիչը, խղճալով Արուսյակին և նրա հետևորդներին, ջանում էր ետ պահել նրանց կործանման անդունդից, դեպի ուր նրանք գլորվում էին: Բայց Նրա գթասրտությունը սխալ մեկնաբանվեց: Աստծո երկայնամտությունն Արուսյակն ընդունեց որպես ապացույց իր գերազանցության, որպես նշան այն բանի, թե տիեզերքի Արքան դեռ կգա համաձայնության իր գաղափարների հետ: Եթե հրեշտակները հաստատ կանգնեն իր հետ, ասում էր նա, ապա իրենք կհասնեն այն ամենին, ինչին ձգտում են: Համառորեն պաշտպանելով իր տեսակետը’ նա վերջնականապես բռնեց մեծ պայքարի ուղին իր Արարչի դեմ: Ահա թե ինչպես Արուսյակը’ «լուսակիրը”, Աստծո փառքի մասնակիցը և Նրա գահի սպասավորը, օրինազանցությամբ դարձավ սատանա’ Աստծո և սուրբ հրեշտակների «հակառակորդը”, և նրանց կործանիչը, ում Երկինքը վստահել էր նրա առաջնորդությանն ու պաշտպանությանը:ԱՄՋ 13.1

    Արհամարհանքով մերժելով հավատարիմ հրեշտակների փաստարկներն ու աղերսները’ նա պախարակեց նրանց որպես խաբված ստրուկների: Քրիստոսին տրված նախապատվությունը նա հռչակեց որպես անարդարություն ինչպես իր, այնպես էլ ամբողջ երկնքի բնա- կիչների հանդեպ, և հայտարարեց, որ այլես չի կարող հանդուրժել իր ե նրանց իրավունքների ոտնահարումը: Նա երբեք այլևս չի ճանաչի Քրիստոսի գերազանցությունը: Որոշելով պահանջել այն պատիվը, որն իրեն պետք է տրված լիներ, և, իր վրա վերցնելով բոլոր նրանց հրամանատարությունն, ովքեր իր հետևորդները կդառնան, նա իր բոլոր համախոհներին նոր և ավելի լավ կառավարություն է խոստանում, որի ներքո բոլորն ազատություն կվայելեն: Մեծ թվով հրեշտակներ հաստատեցին, որ մտադիր են նրան ընդունել որպես իրենց առաջնորդ: Շոյված այն բարեհաճությունից, որով ընդունվեցին իր առաջարկությունները, Արուսյակը հույս ուներ իր կողմը գրավել բոլոր հրեշտակներին, դառնալ Աստծուն հավասար և իրեն հնազանդեցնել երկնքի ողջ բնակչությանը:ԱՄՋ 13.2

    Հավատարիմ հրեշտակները դարձյալ փորձեցին համոզել նրան և նրա կողմնակիցներին ենթարկվելու Աստծուն’ բացատրելով նրանց, թե ինչ անխուսափելի հետևանք կունենա նրանց հրաժարականը: Նա, ով ստեղծել էր նրանց, կարող էր տապալել նրանց իշխանությունն ու պատժել հանդուգն խռովարարներին: Ոչ մի հրեշտակ հաջողության չէր հասնի, ընդդիմանալով Աստծո օրենքին, որը նույնքան սուրբ էր, որքան Ինքն Աստված: Նրանք զգուշացնում էին բոլորին’ ուշադրություն չդարձնել Արուսյակի խաբուսիկ դատողություններին և համոզում էին նրան ու նրա հետևորդներին’ անհապաղ փնտրել Աստծո ներկայությունը և խոստովանել Նրա իմաստությունն ու հեղինակությունը վիճարկելու իրենց մոլորությունը:ԱՄՋ 14.1

    Շատերը տրամադրված էին հետևել այս խորհրդին, զղջալ իրենց դժգոհության համար և կրկին արժանանալ Հոր և Նրա Որդու բարեհաճությանը: Արուսյակը, սակայն, ուներ պատրաստի մեկ այլ խաբեություն: Այդ հզոր խռովարարն այժմ հայտարարում է, որ իրեն միացած հրեշտակները չափից ավելի հեռու են գնացել ետ դառնալու համար, որ ինքը ծանոթ է Աստծո օրենքին և լավ գիտի, որ Աստված իրենց երբեք չի ների: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կհնազանդվեն Երկնքի իշխանությանը, զրկվելու են իրենց պատվից և կորցնելու են իրենց զբաղեցրած դիրքը: Նա ինքն անձամբ հաստատ որոշել էր երբեք չճանաչել Քրիստոսի հեղինակությունը: Միակ ելքը, որ մնացել էր իր և իր հետևորդների համար, ասաց նա, այն է, որ պաշտպանեն իրենց ազատությունը և բռնությամբ ձեռք բերեն այն իրավունքները, որոնք կամավոր չեն տրվել իրենց:ԱՄՋ 14.2

    Ինչ վերաբերում է անձամբ սատանային, ապա, իրոք, ճիշտ է, որ նա չափազանց հեռու էր գնացել ետ դառնալու համար: Բայց այդպես չէր նրանց համար, ովքեր կուրացել էին նրա խաբեություններից: Նրանց առաջ հավատարիմ հրեշտակների խորհուրդներն ու խնդրանքները հույսի դուռ բացեցին, ու եթե նրանք ուշադրություն դարձնեին նախազգուշացմանը, ապա կարող էին դուրս պրծնել սատանայի որոգայթից: Բայց հպարտությունը, սերն իրենց առաջնորդի հանդեպ և անսահմանափակ ազատության տենչն իրենց ազդեցությունն ունեցան, և աստվածային սիրո աղերսներն ու ողորմությունը վերջնականապես մերժվեցին:ԱՄՋ 15.1

    Աստված թույլ տվեց սատանային առաջ տանելու իր աշխատանքը, մինչև դժգոհության ոգին վերաճեր գործուն ապստամբության: Անհրաժեշտ էր, որ նա լիովին զարգացներ իր ծրագրերը, որպեսզի դրանց իսկական բնույթն ու ուղղվածությունը հայտնի դառնային ամենքին: Արուսյակը, որպես օծված քերովբե, խիստ մեծարված էր, երկնային էակները շատ էին սիրում նրան, և նա մեծ ազդեցություն ուներ նրանց վրա: Աստծո տիրապետությունն ընդգրկում էր ոչ միայն երկնքի, այլ նաև Նրա ստեղծած բոլոր աշխարհների բնակիչներին, և Արուսյակը եկել էր այն եզրակացության, որ եթե կարողանա ապստամբության մեջ ներքաշել երկնքի հրեշտակներին, ապա կկարողանա նաև իր կողմը գրավել բոլոր աշխարհները: Դիմելով խորամանկության և խարդախության’ նա մեծ վարպետությամբ էր ներկայացնում խնդրի վերաբերյալ իր տեսանկյունը, որպեսզի հասնի իր նպատակին: Անչափ մեծ էր նրա խաբեության ուժը: Քողարկելով իր կեղծությունը’ նա հաջողության էր հասնում: Նրա բոլոր գործողություններն այնքան ծածուկ էին, որ հրեշտակների համար դժվար էր հասկանալ նրա գործի իսկական բնույթը: Մինչև այն լիովին չզարգանար, անհնար կլիներ ապացուցել, թե դա ինչ չարիք է, և նրա դժգոհությունը չէր դիտվի որպես ապստամբություն: Նույնիսկ հավատարիմ հրեշտակները չկարողացան հասկանալ նրա դիտավորությունը կամ էլ տեսնել, թե ուր կհասցնի նրա բռնած գործը:ԱՄՋ 15.2

    Սկզբում Արուսյակն այնպես էր մատուցում իր փորձությունները, որ ինքն անձամբ մնում էր անմեղադրելի: Այն հրեշտակներին, ում չէր կարողանում իր կողմը գրավել, նա մեղադրում էր երկնաբնակների շահերի նկատմամբ անտարբերության մեջ: Եվ աշխատանքը, որ անձամբ ինքն էր կատարում, նա վերագրում էր հավատարիմ հրեշտակներին: Խորամանկ փաստարկներով աղավաղել Աստծո մտադրություն- ները. ահա թե ինչ քաղաքականություն էր նա վարում: Ամենապարզ բաներին նա մեծ խորհրդավորություն էր տալիս և, վարպետորեն խեղաթյուրելով դրանք, կասկածի ստվեր էր զցում Եհովայի ամենապարզ խոսքերի վրա: Իսկ նրա բարձր դիրքը’ այնքան սերտորեն կապված աստվածային կառավարության հետ, ավելի մեծ ուժ էր հաղորդում նրա մեկնաբանություններին:ԱՄՋ 15.3

    Աստված կարող էր կիրառել միայն այնպիսի միջոց ներ, որոնք չէին հակասում ճշմարտությանն ու արդարությանը: Իսկ սատանան կարող էր օգտագործել այն, ինչը չէր կարող Աստված’ շողոքորթություն և խաբեություն: Նա ձգտում էր կեղծել Աստծո խոսքը և սխալ ներկայացնել Նրա կառավարման ծրագիրը’ պնդելով, որ Աստված անարդարացի է հրեշտակների վրա օրենքներ դնելու մեջ, որ հնազանդություն ու խոնարհություն պահանջելով Իր արարածներից’ Նա միայն Իր փառքն է որոնում: Ուստի անհրաժեշտ էր երկնքի բնակիչների և բոլոր աշխարհների առաջ ցույց տալ, որ Աստծո կառավարությունն արդար է և Նրա օրենքը’ կատարյալ: Սատանան այնպիսի տպավորություն էր ստեղծել, որ այդ ամենն ինքն անում է տիեզերքի բարօրության համար: Բռնակալի ճշմարիտ էությունն ու իսկական նպատակը պետք է ըմբռնեին բոլորը: Նրան պետք է ժամանակ տրվեր’ մերկացնելու իրեն իր իսկ ամբարիշտ գործերով:ԱՄՋ 16.1

    Երկպառակությունը, որ առաջացել էր երկնքում, սատանան վերագրում էր Աստծո կառավարությանը: Նրա հայտարարությամբ’ այդ ամբողջ չարիքն աստվածային ղեկավարության արդյունքն էր: Նա պնդում էր, որ իր նպատակն է’ կատարելագործել Եհովայի օրենսդրությունը: Ուստի Աստված թույլ տվեց, որ նա բացահայտի իր պահանջների բնույթը և ցույց տա, թե ինչի կհասցնեն աստվածային օրենքի’ նրա առաջարկած փոփոխությունները: Նրան պետք է դատապարտի իր իսկ գործը: Սատանան հենց սկզբից էլ պնդում էր, թե ապստամբություն չի բարձրացրել: Ամբողջ տիեզերքի առջև խաբեբան պետք է մերկացվի:ԱՄՋ 16.2

    Նույնիսկ այն ժամանակ, երբ սատանան դուրս վռնդվեց երկնքից, Անսահման Իմաստությունը չոչնչացրեց նրան: Քանի որ Աստծուն ընդունելի է միայն սիրո ծառայությունը, Նրա արարածների հավատարմությունը պետք է հիմնված լինի Նրա արդարության և բարության համոզմունքի վրա: Անպատրաստ լինելով հասկանալու մեղքի բնույթը կամ հետևանքները’ երկնքի և բոլոր աշխարհների բնակիչները չէին կարող տեսնել Աստծո արդարությունը սատանային ոչնչացնելու մեջ: Եթե նա անմիջապես բնաջինջ արվեր, ոմանք Աստծուն կծառայեին ավելի շուտ վախից, քան’ սիրուց: Խաբեբայի ազդեցությունը լիովին չէր վերանա, ոչ էլ ապստամբության ոգին ամբողջապես արմատախիլ կարվեր: Անվերջանալի դարերի ընթացքում ողջ տիեզերքի բարօրության համար նա պետք է ավելի լիարժեք զարգացներ իր սկզբունքները, որպեսզի ստեղծված բոլոր էակները ճշմարիտ լույսի ներքո տեսնեին աստվածային կառավարության դեմ նրա մեղադրանքները, և որպեսզի Աստծո արդարությունն ու գթասրտությունը և Նրա օրենքի անխախտելիությունը հավիտյան զերծ մնային բոլոր կասկածներից:ԱՄՋ 16.3

    Սատանայի ապստամբությունը դաս պիտի լիներ տիեզերքի համար գալիք բոլոր դարերի ընթացքում’ որպես մշտնջենական վկայություն մեղքի բնույթի և դրա հրեշավոր հետևանքների մասին: Սատանայի գաղափարների կիրառումն ինչպես մարդկանց, այնպես էլ հրեշտակների վրա, իր հետևանքներով հանդերձ, պետք է ցույց տար, թե որն է աստվածային հեղինակության ոտնահարման արդյունքը: Դա պիտի վկայեր, որ Աստծո կառավարության գոյության հետ է կապված Նրա ստեղծած բոլոր արարածների բարեկեցությունը: Այդպիսով, ապստամբության այս սոսկալի փորձի պատմությունը հավերժական երաշխիք պիտի լիներ բոլոր սուրբ էակների համար, որպեսզի նրանց ետ պահեր օրենքը խախտելու հարցում խաբվելուց և փրկեր նրանց մեղանչելուց ու դրա պատիժը կրելուց:ԱՄՋ 17.1

    Նա, ով իշխում է երկնքում, տեսնում է վերջը սկզբից, ում հավասարապես հայտնի են անցյալի և ապագայի գաղտնիքները, մեղքի գործած ավերումից, խավարից ու վշտից այն կողմ տեսնում է սիրո և օրհնության Իր նպատակների իրականացումը: Թեև «ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմով, արդարություն և իրավունք են նրա աթոռի հիմունքը» (Սաղմոս 97.2): Եվ սա մի օր կհասկանան տիեզերքի բոլոր բնակիչները’ հավատարիմ, թե անհավատարիմ: «Տիրոջ գործը կատարյալ է, որովհետև նրա ամեն ճանապարհներն իրավունք են. Աստված հավատարիմ է և անիրավություն չունի, արդար և ուղիղ է նա» (Երկրորդ Օրինաց 32.4):ԱՄՋ 17.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents