Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 5 - Փրկության ծրագիրք

    Մարդու անկումը վշտով լցրեց ողջ երկինքը: Աշխարհը, որ Աստված ստեղծել էր, ընկավ մեղքի անեծքի տակ, և նրա բնակիչները դատապարտվեցին թշվառության ու մահվան: Թվում էր, թե ոչ մի ելք չկա նրանց համար, ովքեր խախտել էին օրենքը: Հրեշտակները դադարեցին երգել իրենց օրհներգերը: Երկնային ապարանքներում սկսեցին ողբալ մեղքի գործած ավերածության համար:ԱՄՋ 46.1

    Աստծո Որդին’ երկնքի փառավոր Հրամանատարը, խղճահարությամբ լցվեց ընկած ցեղի հանդեպ: Նրա սիրտը կսկծաց անսահման կարեկցանքից, երբ կորուսյալ աշխարհի աղաղակը հասավ մինչև երկինք: Բայց աստվածային սերը մի ծրագիր էր նախատեսել, որով մարդը կարող էր փրկվել: Աստծո խախտված օրենքը պահանջում էր մեղավորի մահը: Ամբողջ տիեզերքում կար միայն Սեկը, ով կարող էր հանուն մարդու բավարարել դրա պահանջները: Քանի որ աստվածային օրենքը նույնքան սրբազան է, որքան Ինքն Աստված, ուստի միայն Նա, ով հավասար է Աստծուն, կարող էր քավել օրենքի խախտումը: Քրիստոսից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող փրկագնել ընկած մարդուն օրենքի անեծքից և նրան կրկին ներդաշնակության բերել երկնքի հետ: Քրիստոսն Իր վրա պետք է վերցներ մեղքի հանցանքն ու ամոթը, մեղքի, որն այնքան զազրելի է սուրբ Աստծո համար, որը պետք է բաժանի Հորն Իր Որդուց: Քրիստոսը պետք է իջներ թշվառության անդունդը’ կորած ցեղին փրկելու համար:ԱՄՋ 46.2

    Երբ Նա մտավ Հոր մոտ բարեխոսելու մարդու համար, երկնքի ողջ զորքը սպասում էր դրա արդյունքին այնպիսի լարված հետաքրքրությամբ, որ բառերով անհնար է արտահայտել: Երկարատև էր առեղծվածային այդ բանակցությունը’ «խաղաղության խորհուրդը” (Զաքա- րիա 6.13), մարդկանց ընկած որդիների համար: Փրկության ծրագիրը կար դեռևս մինչև երկրի ստեղծագործությունը, քանի որ Քրիստոսը Գառ է’ «աշխարհի սկզբից հետո մորթված” (Հայտնություն 13.8), սակայն տիեզերքի Թագավորն առանց պայքարի չէ, որ համաձայնվեց տալ Իր Որդուն’ մեռնելու հանցավոր ցեղի համար: Բայց «Աստ — ված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): Օ՜ փրկության խորհուրդ, աստվածային սերը մի աշխարհի հանդեպ, որը չսիրեց Նրան: Ո՞վ կարող է իմանալ այն սիրո խորությունը, որ «ամեն գիտությունից գերազանց է»: Անվերջանալի դարերի ընթացքում անմահ էակները, փորձելով ըմբռնել այդ անմատչելի սիրո գաղտնիքը, պիտի հիանան ու զմայլվեն:ԱՄՋ 46.3

    Աստված պիտի հայտնվեր Քրիստոսում, «որ աշխարհը հաշտեց ներ իր հետ” (Բ Կորնթացիս 5.19): Մարդն այնպես էր այլասերվել մեղքից, որ նրա համար անհնար էր սեփական ուժերով կրկին ներդաշ նակվել Նրա հետ, ում էությունը սրբություն և բարություն է: Բայց Քրիստոսը, փրկելով մարդուն օրենքի պատժից, կարող էր աստվածային զորություն շնորհել նրան’ ի օգնություն մարդկային ջանքերի: Այդպես, ապաշխարելով ու դարձի գալով առ Աստված և հավատալով Քրիստոսին’ Ադամի ընկած զավակները կարող են նորից դառնալ «Աստծո որդիներ” (Ա Հովհաննես 3.2):ԱՄՋ 47.1

    Այն ծրագիրը, որով միայն կարող էր ապահովվել մարդու փրկությունը, ողջ երկնքի ուշադրությունը հրավիրեց Նրա անպատմելի զոհաբերության վրա: Հրեշտակները դադարեցին ուրախանալ, երբ Քրիստոսը հայտնեց նրանց փրկության ծրագիրը, քանի որ մարդու փրկությունը պիտի իրագործվեր իրենց սիրելի Հրամանատարի անպատմելի տառապանքների գնով: Նրանք զարմանքով ու ցավով լսեցին Նրա այն խոսքերը, թե ինչպես Ինքը պետք է թողնի երկնքի մաքրությունը, խաղաղությունը, ուրախությունը, փառքն ու անմահությունը և ապրի ապականված երկրում’ կրելով վիշտ, անարգանք և մահ: Նա Ինքը պետք է մեղավորի փոխարեն կրի մեղքի պատիժը, և չնայած դրան’ քչերն են ընդունելու Նրան որպես Աստծո Որդի: Նա պետք է թողնի Իր բարձր դիրքը որպես երկնքի Վեհափառ, որպեսզի իջնի երկիր և, մարդու կերպարանք առնելով, խոնարհեցնի Իրեն և Իր անձնական փորձով ծանոթանա այն վշտերին ու փորձություններին, որոնց պիտի ենթարկվեր մարդը: Այս ամենն անհրաժեշտ էր նրա համար, որ Նա կարողանար օգնել փորձվողներին (Եբրայեցիս 2.18): Երբ Նրա ուսուցչական առաքելությունն ավարտվեր, Նա պիտի մատնվեր ամբարիշտ մարդկանց ձեռքը, որոնք սատանայի ներշնչմամբ Նրան ենթարկելու էին ամեն տեսակ վիրավորանքների ու տանջանքների: Նա պետք է մեռներ ամենասոսկալի մահով’ կախված երկնքի ու երկրի միջև որպես ոճրագործ: Նա երկար ժամեր պիտի անցկացներ այնպիսի սոսկալի հոգեվարքի մեջ, որ հրեշտակներն անկարող էին լինելու նայել ղրան’ շրջելով իրենց երեսներն այղ տեսարանից: Նա պետք է հոգեկան աննկարագրելի տառապանք կրեր’ զգալով, թե ինչպես է Հայրը երես թեքում Իրենից, երբ անօրենության պատիժը’ ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը, բարղվեր Իր վրա:ԱՄՋ 47.2

    Ընկնելով իրենց Հրամանատարի ոտները’ հրեշտակներն առաջարկեցին իրենց կյանքը’ որպես զոհ մարղու փրկության համար: Բայց հրեշտակի կյանքը չէր կարող վճարել փրկագինը, միայն Նա կարող էր փրկել մարղուն, ով ստեղծել էր նրան: Սակայն հրեշտակները պետք է մասնակցություն ունենային փրկության ծրագրում: Քրիստոսը պետք է «հրեշտակներից մի քիչ ցածրանար... մահվան չարչարանքի համար” (Եբրայեցիս 2.9): Իր վրա առնելով մարղկային բնություն’ Նա ուժով ավելի թույլ կլինի նրանցից, և նրանք պետք է ծառայեն Նրան, մխիթարեն ու զորացնեն Իր չարչարանքներում: Նրանք նաև պետք է սպասավոր հոգիներ լինեն’ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր պիտի ժառանգեն փրկությունը (Եբրայեցիս 1.14): Նրանք պետք է շնորհն ընղունողներին պահպանեն չար հրեշտակների իշխանությունից և այն խավարից, որով սատանան անղաղար շրջապատելու էր նրանց:ԱՄՋ 48.1

    Տեսնելով իրենց Տիրոջ հոգեվարքն ու անարգանքը’ հրեշտակները վշտով ու զայրույթով էին լցվելու’ կամենալով ազատել Նրան Իրեն սպանողների ձեռքից, բայց նրանք չպետք է միջամտեին այն ամենին, ինչին ականատես էին լինելու: Փրկության ծրագրի մի մասն էլ այն էր, որ Քրիստոսը ենթարկվեր չարագործների ծաղրուծանակին, և Նա համաձայնվեց ղառնալ մարղու Փրկիչը, թեև գիտեր, թե ինչ է սպասվելու Իրեն:ԱՄՋ 48.2

    Քրիստոսը հավաստիացրեց հրեշտակներին, որ Իր մահով Նա շատերին կփրկագնի և կորստյան կմատնի մահվան իշխանությունն ունեցողին: Նա կվերականգնի այն արքայությունը, որ մարղը կորցրել էր օրենքը խախտելու հետևանքով, և փրկվածները Նրա հետ միասին կժառանգեն այն ու կապրեն այնտեղ հավիտյան: Մեղքն ու մեղավորը կոչնչանան, որպեսզի այլևս երբեք չխախտեն երկնքի կամ երկրի անղորրը: Նա պատվիրեց հրեշտակների զորքին համաձայնել այն ծրագրին, որ Հայրն ընղունել էր, և ուրախանալ, որ Իր մահվան շնորհիվ ընկած մարղը կարող է հաշտվել Աստծո հետ:ԱՄՋ 48.3

    Այղ ժամանակ ողջ երկինքը լցվեց անարտահայտելի ուրախությամբ: Փրկագնված աշխարհի փառքն ու երանությունը գերազանցում էր նույնիսկ կյանքի Իշխանի տառապանքն ու զոհաբերությունը: Շքեղ ապարանքներով մեկ հնչեց այն երգի մեղեդին, որ պիտի զրնգար Բեթլեհեմի բլուրների վրա’ «Փառք Աստծուն բարձունքում, երկրի վրա’ խաղաղություն և մարդկանց մեջ’ հաճություն» (Ղուկաս 2.14): Հիմա ավելի մեծ ցնծությամբ, քան նոր արարչության բերկրանքն էր, «առավոտյան աստղերը միասին ցնծում էին, և Աստծո բոլոր որդիները... գովաբանում էին” (Հոբ 38.7):ԱՄՋ 48.4

    Առաջին անգամ փրկության մասին մարդը տեղեկացավ այն դատավճռից, որը կայացվեց պարտեզում’ սատանայի վրա: Տերը հայտարարեց. «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, քո սերնդի և նրա սերնդի մեջտեղը. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու նրա գարշապարը կխայթես” (Ծննդոց 3.15): Այս դատավճիռը, որ կայացվեց մեր նախածնողների ներկայությամբ, խոստում էր նրանց համար: Կանխագուշակելով պայքար մարդու և սատանայի միջև’ այն միաժամանակ հռչակեց, որ հակառակորդի իշխանությունը վերջնականապես կտապալվի: Ադամն ու Եվան կանգնած էին որպես հանցագործներ արդար Դատավորի առջև’ լսելու իրենց անօրենության դատավճիռը, բայց նախքան կլսեին չարքաշ կյանքի ու վշտի մասին, որն իրենց բաժինը պիտի լիներ, կամ որ իրենք դեպի հողը պետք է դառնային, նրանք լսեցին հուսադրող խոսքեր: ճիշտ է, նրանք չարչարվելու էին իրենց հզոր թշնամու իշխանությունից, սակայն կարող էին հույսով նայել առաջ’ դեպի վերջնական հաղթանակը:ԱՄՋ 49.1

    Լսելով, որ թշնամություն պետք է լինի իր և կնոջ, իր սերնդի և կնոջ սերնդի միջև, սատանան հասկացավ, որ մարդկային բնությունն ապականելու իր աշխատանքը պետք է ընդհատվի, որ ինչ-որ կերպ մարդն ընդունակ է լինելու դիմակայել իր իշխանությանը: Սակայն, երբ փրկության ծրագիրն ավելի պարզ բացահայտվեց, սատանան ցնծաց իր հրեշտակների հետ, որ մեղքի դրդելով մարդուն’ կարողացավ Իր բարձր դիրքից ցած բերել Աստծո Որդուն: Նա հայտարարեց, որ իր ծրագրերը մինչև հիմա հաջողվել էին երկրում, ու երբ Քրիստոսն Իր վրա առնի մարդկային բնութունը, Նա ևս կպարտվի, և այդպես’ ընկած ցեղի փրկությունը կխափանվի:ԱՄՋ 49.2

    Երկնային հրեշտակները մեր առաջին ծնողներին ավելի պարզ բացատրեցին այն ծրագիրը, որ կազմվել էր նրանց փրկության համար: Ադամին ու նրա ընկերուհուն հավաստիացրին, որ չնայած իրենց մեծ մեղքին’ նրանք չէին թողնվելու սատանայի տիրապետության տակ. Աստծո Որդին համաձայնել էր Իր կյանքի գնով քավել նրանց մեղքը: Փորձության ժամանակ էր տրվելու նրանց, և, ապաշխարելով ու հավատալով Քրիստոսին, նրանք կրկին կարող էին դառնալ Աստծո որդիներ:ԱՄՋ 49.3

    Իրենց անօրենության համար պահանջվող զոհը Ադամին ու Եվային բացահայտեց Աստծո օրենքի սրբազան բնույթը, և նրանք, ինչպես երբեք առաջ, տեսան մեղքի հրեշավորությունն ու դրա սոսկալի հետևանքները: Տանջվելով խղճի խայթոցներից’ նրանք աղերսեցին, որ պատիժը չընկնի Նրա վրա, ում սերն իրենց ողջ ուրախության աղբյուրն էր, ավելի լավ է’ իրենք և իրենց հետնորդները կրեն այն:ԱՄՋ 50.1

    Նրանց ասվեց, որ Եհովայի օրենքը Նրա կառավարության հիմքն է ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, ուստի նույնիսկ հրեշտակի կյանքը չէր կարող ընդունվել որպես զոհ’ մեղքի համար: Դրա պատվիրաններից և ոչ մեկը չէր կարող հայտարարվել չեղյալ կամ փոփոխվել, որպեսզի հարմարեցվեր մարդու ընկած վիճակին, բայց միայն Աստծո Որդին, ով ստեղծել էր մարդուն, կարող էր քավել նրա մեղքերը: Ինչպես Ադամի մեղքը թշվառություն և մահ բերեց, այնպես էլ Քրիստոսի զոհաբերությունը պիտի կյանք ու անմահություն պարգևի:ԱՄՋ 50.2

    Մեղքի հետևանքով չարագործի իշխանության տակ ընկավ ոչ միայն մարդը, այլ նաև երկիրը, որը պետք է վերականգնվեր փրկության ծրագրի միջոցով: Արարչության ժամանակ Ադամն իշխան կարգվեց երկրի վրա, սակայն, տեղի տալով փորձությանը, նա ընկավ սատանայի տիրապետության տակ: «Ինչ բանով որ մեկը հաղթվի, նա դրան էլ ծառա է” (Բ Պետրոս 2.19): Երբ մարդը սատանայի գերին դարձավ, նրա տիրապետությունն անցավ հաղթողին: Այդպես սատանան դարձավ «այս աշխարհի աստվածը” (Բ Կորնթացիս 4.4): Նա զավթեց այն տերությունը, որն ի սկզբանե տրված էր Ադամին: Բայց Քրիստոսն Իր զոհաբերությամբ վճարելով մեղքի վարձը’ ոչ միայն կփրկագնի մարդուն, այլ նաև կվերականգնի նրա կորցրած տիրապետությունը: Այն ամենն, ինչ կորցրել էր առաջին Ադամը, կվերականգնի երկրորդը: Մարգարեն ասում է. «Եվ դու, ով հոտի աշտարակ’ Սիոնի աղջկա բլուրը, մինչև քեզ է գալու և հասնելու առաջին իշխանությունը” (Սիքիա 4.8): Եվ Պողոս առաքյալն էլ մատնացույց է անում առաջ’ դեպի «ստացվածքի փրկությունը” (Եփեսացիս 1.14): Աստված երկիրն ստեղծել էր որպես բնակավայր սուրբ ու երջանիկ էակների համար: Տերը «կազմեց երկիրը և արարեց այն. նա չստեղծեց այն դատարկ, այլ’ բնակվելու համար” (Եսայիա 45.18): Այդ նպատակը կիրականանա, երբ, նորոգված Աստծո զորությամբ և ազատ’ մեղքից ու վշտից, այն կդառնա փրկվածների հավիտենական տունը: «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն այնտեղ”: «Եվ այլևս նզովք բնավ չի լինի, այլ Աստծո և Գառան աթոռը կլինի այնտեղ, և նրա ծառաները կպաշտեն նրան» (Սաղմոս 37.29, Հայտնություն 22.3):ԱՄՋ 50.3

    Ադամն իր անմեղության մեջ Արարչի հետ հաղորդակցվում էր դեմառդեմ, բայց մեղքը մարդուն բաժանեց Աստծուց, և միայն Քրիստոսի զոհաբերությունը կարող էր միացնել անդունդի երկու կողմերը և հնարավոր դարձնել փրկությունը կամ հաղորդակցության օրհնությունը երկնքի ու երկրի միջև: Մարդը չէր կարող ուղղակիորեն մոտենալ իր Արարչին, բայց Աստված կհաղորդակցվի նրա հետ Քրիստոսի և հրեշտակների միջոցով:ԱՄՋ 51.1

    Այսպես’ Ադամին բացահայտվեցին մարդկության պատմության կարևոր իրադարձություններն’ սկսած այն պահից, երբ դրախտում կայացավ աստվածային դատավճիռը, մինչև Ջրհեղեղը և Աստծո Որդու առաջին գալուստը: Նրան ցույց տրվեց, որ թեև Քրիստոսի զոհը բավարար կլինի փրկագնելու ողջ աշխարհը, շատերն, այնուամենայնիվ, կնախընտրեն մեղավոր կյանքը, քան ապաշխարությունն ու հնազանդությունը: Հանցագործությունները կաճեն սերնդեսերունդ, և մեղքի անեծքն ավելի ու ավելի կծանրանա մարդկային ցեղի, կենդանիների ու երկրի վրա: Մարդու կյանքի տևողությունը կկրճատվի իր իսկ մեղքի պատճառով, կթուլանան նրա ֆիզիկական, բարոյական և մտավոր ուժերը, մինչև որ երկիրը կլցվի ամեն տեսակ թշվառությամբ: Հագուրդ տալով իրենց ախորժակին ու կրքերին’ մարդիկ անընդունակ կլինեն գնահատելու փրկության մրագրի վսեմ ճշմարտությունները: Սակայն Քրիստոսը, հավատարիմ Իր նպատակին, որի համար լքել էր երկինքը, կշարունակի հոգ տանել մարդկանց մասին և կառաջարկի նրանց’ իրենց թուլություններն ու թերությունները թաքցնել Իրենում: Նա կբավարարի բոլոր նրանց կարիքներն, ովքեր հավատով Նրա մոտ կգան: Եվ միշտ էլ կլինեն մարդիք, ովքեր գերիշխող անօրենության մեջ կպահպանեն Աստծո գիտությունը և կմնան անարատ:ԱՄՋ 51.2

    Զոհաբերությունները սահմանեց Աստված, որպեսզի, մշտապես հիշեցնելով մարդուն իր մեղքը, դրդի նրան ապաշխարելու և հավատալու խոստացված Փրկչին: Դրանք նախատեսված էին ընկած ցեղի մեջ տպավորելու այն հանդիսավոր ճշմարտությունը, որ մահվան պատճառը մեղքն է: Ադամի համար առաջին զոհաբերությունը խիստ ցավալի արարողություն էր: Նրա ձեռքը պիտի բարձրանար’ խլելու կյանքը, որ միայն Աստված կարող էր տալ կամ վերցնել: Առաջին անգամ է, որ նա տեսնելու էր մահը, և գիտեր, որ եթե հավատարիմ մնար Աստծուն, ոչ մարդիկ կմեռնեին, ոչ էլ կենդանիները: Մորթելով անմեղ զոհին’ նա ցնցվեց այն մտքից, որ իր մեղքի պատաճառով պետք է թափվի Աստծո անբիծ Գառան արյունը: Այս տեսարանից նա ավելի խորն ու ավելի հստակ գիտակցեց իր մեղքի մեծությունը, որը, բացի Աստծո սիրելի Որդու մահից, ուրիշ ոչ մի կերպ հնարավոր չէր քավել: Եվ նա ապշեց Նրա անսահման բարության վրա, ով այդպիսի փրկագին պիտի վճարեր մեղավորին փրկելու համար: Հույսի մի շող լուսավորեց խավար ու սոսկալի ապագան’ ցույց տալով ելքը լիակատար կործանումից:ԱՄՋ 51.3

    Բայց փրկության ծրագիրն ավելի մեծ և խորը նպատակ ուներ, քան մարդու փրկագնումն է: Քրիստոսն աշխարհ եկավ ոչ միայն նրա համար, որ այս փոքրիկ երկրի բնակիչներն, ինչպես հարկն է, հարգեին Աստծո օրենքը, այլ որպեսզի ամբողջ տիեզերքի առջև արդարացնի Աստծո բնավորությունը: Հենց դա նկատի ուներ Քրիստոսը’ կանխատեսելով Իր մեծ զոհաբերության ազդեցությունն ինչպես մյուս աշխարհների բնակիչների, այնպես էլ’ մարդու վրա, երբ Իր խաչելությունից անմիջապես առաջ ասաց. «Հիմա դատաստանն է այս աշխարհի: Հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի: Եվ ես, երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ” (Հովհաննես 12.31,32): Քրիստոսի մահը հանուն մարդու փրկության ոչ միայն ճանապարհ կբացեր մարդկանց համար դեպի երկինք, այլ նաև ողջ տիեզերքի առջև կարդարացներ Աստծո և Նրա Որդու վերաբերմունքը սատանայի ապստամբության հանդեպ: Այն կհաստատեր Աստծո օրենքի անխախտելիությունը և կբացահայտեր մեղքի բնույթն ու հետևանքները:ԱՄՋ 52.1

    Հենց սկզբից մեծ պայքարի հիմքում ընկած է եղել Աստծո օրենքը: Սատանան փորձել էր ապացուցել, որ Աստված արդար չէ, որ Նրա օրենքն անկատար է, և որ հանուն տիեզերքի բարօրության’ այն պետք է փոխել: Քննադատելով օրենքը’ նա հույս ուներ վարկաբեկել Օրենսդիրի հեղինակությունը: Պայքարը պիտի բացահայտեր’ արդյո՞ք աստվածային դրվածքները թերի են և ենթակա փոփոխության, թե՞ կատարյալ են ու անփոփոխ:ԱՄՋ 52.2

    Վտարվելով երկնքից’ սատանան որոշեց երկիրը դարձնել իր թագավորությունը: Գայթակղելով ու մեղքի մեջ գցելով Ադամին ու Եվային’ նա կարծեց, թե ձեռք է բերել այս աշախարհի տիրապետությունը, «որովհետև,- ասաց նա,- նրանք իրենք են ինձ ընտրել’ լինելու իրենց իշխանը”: Նա պնդում էր, որ անհնար է ներում շնորհել մեղավորին, ուստի ընկած մարդիկ պետք է իր օրինավոր հպատակները լինեն, իսկ աշխարհը պիտի պատկանի իրեն: Բայց Աստված տվեց Իր սիրելիԱՄՋ 52.3

    Որդուն’ Նրան, ով հավասար էր Իրեն’ կրելու անօրենության պատիժը և այդպիսով մի ճանապարհ բացեց, որով նրանք կարող էին կրկին արժանանալ Նրա բարեհաճութանը և վերադառնալ իրենց Եդեմական տունը: Քրիստոսը որոշեց փրկագնել մարդուն և ազատել աշխարհը սատանայի ճանկերից: Մեծ պայքարը, որն սկսվել էր երկնքում, պիտի վճռվեր երկրի վրա’ հենց այն դաշտում, որը սատանան իրենն էր համարում:ԱՄՋ 53.1

    Ողջ տիեզերքը զարմացած էր, որ Քրիստոսը պետք է խոնարհեցնի Իրեն’ ընկած մարդուն փրկելու համար: Այն, որ Նա, ով անցնում էր աստղից աստղ, աշխարհից աշխարհ, կառավարելով այդ բոլորը և Իր նախախնամությամբ հոգալով Իր հսկայական արարչագործության յուրաքանչյուր էակի կարիքները, համաձայն էր թողնել Իր փառքը և մարդկային բնություն հագնել, մի առեղծված էր, որ մյուս աշխարհների անմեղ բանական էակները ցանկանում էին հասկանալ: Երբ Քրիստոսը մարդկային կերպարանքով մեր երկիր իջավ, բոլորը լարված հետաքրքրությամբ հետևում էին Նրան, երբ Նա քայլ առ քայլ անցնում էր Իր արյունոտ ճամփան’ մսուրից մինչև Գողգոթա: Երկինքը տեսավ այն անարգանքն ու ծաղրը, որ Նա կրեց, և բոլորն իմացան, որ այդ ամենը սատանան էր ներշնչում: Նրանք տեսան հակառակորդի գործակալների աշխատանքը, սատանային, որը խավար, վիշտ ու տառապանք էր բերում մարդկային ցեղին, տեսան, թե ինչպես էր Քրիստոսը հաղթում թշնամուն: Նրանք ականատես եղան լույսի և խավարի միջև մղվող պայքարին, որը գնալով սրվում էր: Եվ երբ Քրիստոսը խաչի վրա Իր հոգեվարքի վերջին պահին բացականչեց’ «Կատարված է” (Հովհաննես 19.30), հաղթության մի ճիչ թնդացրեց բոլոր աշխարհներն ու երկինքը: Այնքա՜ն երկար ժամանակ այս աշխարհում մղվող պայքարի ելքը հիմա վճռված էր. Քրիստոսը հաղթող էր դուրս եկել: Նրա մահը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք Հայրն ու Որդին բավարար սեր են տածում մարդու հանդեպ’ նրան դրդելով անձնուրացության ու ինքնազոհության: Սատանան բացահայտեց իր իսկական էությունը որպես խաբեբա և մարդասպան: Ակնհայտ էր, որ նա, եթե դա իրեն թույլ տրվեր, երկնքի բնակիչների նկատմամբ էլ կդրսևորեր նույն ոգին, որով ղեկավարում էր իր իշխանության տակ գտնվող մարդկանց: Եվ հավատարիմ տիեզերքը միաձայն փառաբանեց աստվածային կառավարությունը:ԱՄՋ 53.2

    Եթե հնարավոր լիներ օրենքը փոխել, մարդը կարող էր փրկվել առանց Քրիստոսի զոհաբերության, բայց այն փաստը, որ Քրիստոսին անհրաժեշտ էր զոհել Իր կյանքը հանուն ընկած ցեղի, վկայում է, որ մե- ղավորը չի կարող ազատվել Աստծո օրենքի պահանջներից: Դա ցույց տվեց, որ մեղքի վարձքը մահն է: Երբ Քրիստոսը մեռավ, սատանան դատապարտվեց ոչնչացման: Բայց եթե օրենքը խափանվել է խաչի վրա, ինչպես շատերը պնդում են, ուրեմն Աստծո սիրելի Որդին տառապանք և մահ կրեց միայն նրա համար, որպեսզի սատանային տար հենց այն, ինչ նա ուզում էր: Այդ դեպքում խավարի իշխանը հաղթանակ կտոներ, և նրա մեղադրանքներն աստվածային կառավարության դեմ կհաստատվեին: Այն փաստը, որ Քրիստոսը կրեց մարդու անօրենության պատիժը, մի հզոր փաստարկ է բոլոր բանական արարածների համար, որ օրենքն անփոփոխելի է, որ Աստված արդար է, ողորմած ու անձնազոհ, և որ Նրա կառավարության հիմքում ընկած են անսահման արդարությունն ու գթասրտությունը:ԱՄՋ 53.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents