Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՆԱԽԱԲԱՆ

    Հայաստանի բնակչության կեսից ավելին գրեթե ամեն օր տեսնում է մեր երկրի խորհրդանիշը դարձած բիբլիական վեհասքանչ Արարատ լեռը: Եվ, անկասկած, յուրաքանչյուր հայ կարոտով է նայում ալեհեր սարին’ հույս փայփայելով ապագայում մի գեղեցիկ օր տեսնել այն նորից Հայաստանի աշխարհագրական տարածքում:ԱՄՋ 5.1

    Սակայն, շատ քչերն են, հավանաբար, մտածում, թե ինչն է այդքան վեհություն հաղորդել հայրենի լեռանը և դարձրել այն այդքան գրավիչ ու աշխարհահռչակ: Արդյոք շատե՞րը գիտեն, որ մարդկային նոր քաղաքակրթության սկիզբը Համաշխարհային Ջրհեղեղից հետո դրվել է հենց Արարատի լեռնաշխարհում: Ի՞նչն է դրդում հազարավոր սփյուռքահայերի և օտարերկրացիների գեթ մեկ անգամ կյանքում այցելել Հայաստան’ տեսնելու վիթխարի լեռան պատկառանք ներշնչող համայնապատկերը:ԱՄՋ 5.2

    Այս փոքրիկ հրաշալի գրքույկի օգնությամբ դուք կհայտնաբերեք, որ Արարատ լեռն արդեն մի քանի հազարամյակների ընթացքում ողջ աշխարհին լուռ քարոզում է մի զարմանահրաշ լուր մարդու հանդեպ աստվածային անպատմելի սիրո և գթասրտության, ինչպես նաև մարդկային չարագործության անխուսափելի հատուցման մասին: Արարատը դարեր ի վեր կանգնած է որպես անձեռագործ մի հուշարձան, որպես անխոս վկա չարի վախճանի և արդարության ու սիրո վերջնական հաղթության:ԱՄՋ 5.3

    Վ. Խաչատրյան

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents