Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 5—Մեր ուսանողներն ու գրական ավետարանչությունը

    Աստվածային ծրագիրը մեր ուսանողների համար։ Աստված մեզ ծրագիր է տվել, որի շնորհիվ մեր դպրոցներում սովորողներից շատերը կարող են անհրաժեշտ գործնական դասեր քաղել հետագա կյանքի հաջողության համար: Նա մեզ ա-ռավելություն է տվել’ տարածելու այն գրքերը, որոնք նվիրված են կրթության և առողջապահության բնագավառում մեր աշխատանքի առաջընթացին: Գրքերի տարածման գործը երիտասարդներին կհարստացնի փորձառությամբ և կսովորեցնի, թե ինչպես լուծել առջևում սպասվող խնդիրները: Իրենց դպրոցական կյանքի ընթացքում տարածելով այդ գրքերը’ երիտասարդությունը կսովորի հարգալից վերաբերվել մարդկանց, ներկա ժամանակների ճշմարտությանը վերաբերող զրույցներում նրբանկատություն դրսևորել: Հասնելով ֆինանսական հաջողության որոշակի մակարդակի’ նրանք կստանան խնայողության և խոհեմության դասեր: Այդ դասերը օգտակար կլինեն, երբ նրանք ավետարանչական աշխատանքի անցնեն: (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 4, 1908):CMArm 33.1

    Ուսումնական հաստատությունները պետք է աշխատողներ պատրաստեն գրական ավետարանչության ծառայության համար։ Մեր ուսումնական հաստատությունները Տիրոջ կողմից են հիմնվել, և եթե դրանք Նրա մտադրության համապատասխան գործեն, ապա այնտեղ սովորող երիտասարդները կկարողանան կարճ ժամանակահատվածում նախապատրաստվել ավետարանչական գործունեության’ տարբեր բնագավառներում: Ոմանք հնարավորություն կստանան բուժքույրական [31] ծառայություն սկսել, մյուսները աշխատանքի անցնել որպես գրա- կան ավետարանիչներ, ուսուցիչներ, ավետարանչական ծառայողներ: (Ռևյու ընդ Հերալդ, հոկտեմբերի 15, 1903):CMArm 33.2

    Հնարավորություններ գրական ավետարանիչ ուսանողների համար։ Երբ պարապմունքներն ավարտվեն, ուսանողներից շատերին հնարավորություն կընձեռնվի աշխատել որպես գրական ավետարանիչ: Իր գործին հավատարիմ ավետարանիչը հնարավորություն կստանա շատ տներ մտնելու, որտեղ նա կթողնի մեր ժամանակի ճշմարտությունը պարունակող թանկագին հրատարակումներ: (Ռևյու ընդ Հերալդ, օգոստոսի 27, 1903): CMArm 34.1

    Սովորեք Քրիստոսի դպրոցում։ Ձեզ պետք է անդադար սովորել Քրիստոսի դպրոցում և ձեզ վստահված ողջ ֆիզիկական և մտավոր եռանդը ներդնել աշխատանքի մեջ: Աստված չի ընդունում ոչ լիարժեք նվիրաբերված սիրտը: Մարդիկ կան, ովքեր կարող են իրենց պատրաստել, որպեսզի դառնան գրական ավետարանիչներ և աստվածաշնչյան ուսուցիչներ կամ Աստվածաշունչն ուսուցանողներ: Որպեսզի ճշմարտությամբ լուսավորվեն, նրանք պետք է իրենցից հեռացնեն ցանկացած մեղավոր միտք և արատավոր սովորություն: Նրանք կարող են աստվածային բնությանը մասնակից լինել’ հեռանալով աշխարհում տիրող ցանկասիրությամբ ապականվելուց: Միմիայն աստվածային զորությունը ձեզ կկանգնեցնի ճշմարիտ ճանապարհին և կպահի դրա մեջ: Դուք պետք է ձեր ունեցածից լավագույնն առաջարկեք Աստծուն: Ձեր գիտելիքները գործնականում կիրառելով’ ձեզ պետք է ավելի լավ աշխատել: (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 20, 1890):CMArm 34.2

    Կրթվելու միջոցը։ Ինձ հատուկ լույս տրվեց գրական ավետարանչության աշխատանքի վերաբերյալ, և մինչ այժմ ես դրա տպավորության տակ եմ: Այդ աշխատանքը կրթվելու միջոց է: Դա հիանալի դպրոց է նրանց համար, ովքեր իրենց պատրաստում են եկեղեցական ծառայությանը: Այդ աշխատանքին լրջորեն մոտեցողները հնարավորություն են ստանում Քրիստոսի մասին ավելի շատ իմանալու և Նրա օրինակին հետևելու: Հրեշտակներին պատվիրված է ուղեկցել նրանց, ովքեր այդ աշխատանքը հանձն են առնում ճշմարիտ հնազանդությամբ: (Ձեռագիր 26, 1901):CMArm 34.3

    Ամենալավ կրթությունն այն է, երբ երիտասարդները սկսում են գրական ավետարանչի գործը և տնից տուն են գնում: Այդ գործով զբաղվելիս նրանք հնարավորություն կգտնեն խոսելու կյանքի խոսքերը: Այդպիսով, նրանք կցանեն ճշմարտության սերմերը: Երիտասարդներին հնարավորություն տվեք ապացուցելու, որ իրենց վրա զգում են Տիրոջ դրած պատասխանատվությունը: Միայն Տիրոջ կողմից իրենց հանձնարարված աշխատանքը ջանա-սիրաբար կատարելով է, որ երիտասարդները կարող են ապացուցել, որ Աստծո մեջ հաստատ են կանգնած’ զրահապատված Նրա ճշմարտությունով: (Ձեռագիր 75, 1900):CMArm 34.4

    Ճշմարիտ «բարձրագույն կրթություն»։ Մենք չպետք է հիասթափեցնենք մեր եղբայրներին: Դա նրանց թևաթափ կանի, իսկ աշխատանքը, որը Աստված նրանց միջոցով ցանկանում է կատարել, չի իրականանա: Չարժե չափազանց շատ ժամանակ ծախսել’ աշխատողներին պատրաստելով ավետարանչական գործունեության: Խրատելն անհրաժեշտ է, սակայն չմոռանանք, որ Քրիստոսն է մեծ Ուսուցիչն ու ամեն ճշմարիտ իմաստության Աղբյուրը: Թող երիտասարդն ու ծերը իրենց նվիրեն Աստծուն, անցնեն գործի և Սուրբ Հոգու ղեկավարությամբ խոնարհաբար աշխատեն: Թող սովորողները դուրս գան ավետարանչական դաշտերը և գործնականում կիրառեն ստացած գիտելիքները: Եթե գրական ավետարանիչները օգտագործեն Աստծուց իրենց տված ընդունակությունները’ ձգտելով խրատներ ընդունել Նրանից և միավորել գրավաճառության աշխատանքը մարդկանց հետ տարվող իրենց անձնական աշխատանքին, այդ ժամանակ գործնական աշխատանքը նրանց մեջ ընդունակություններ կձևավորի, և նրանք շատ տեսանելի դասեր կյուրացնեն, որոնք չէին կարող ստանալ դպրոցում: Կարծում եմ, նման կրթությունը արդարացիորեն կարելի է «բարձրագույն» անվանել: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 330,331 [1900]):CMArm 35.1

    Անգնահատելի փորձառություն։ Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել ճշմարիտ ծառայության հնարավորություն, ովքեր անձնվիրաբար կնվիրվեն Աստծուն, գրական ավետարանչության գործում հնարավորություն կստանան շատ բաներից զրուցել ապագա հավիտենական կյանքի մասին: Այդ կերպ ստացած փորձառությունը անգնահատելի կլինի ծառայության պատ-րաստվողի համար: Սուրբ Հոգու նպատակը տղամարդ, ինչպես նաև կին աշխատողներ պատրաստելն է, որպեսզի նրանք Աստծո հոտի հովիվները դառնան: Այն միտքը, որ Քրիստոսն իրենց Ընկերն է, նրանց մեջ կարթնացնի երկյուղածության և սրբազան ուրախության զգացում, նրանք առաջ կգնան’ չնայելով սպասվող դժվարություններին և փորձություններին: Նրանք կսովորեն ինչպես աղոթել աշխատանքի ժամանակ: Աստված նրանց մեջ կդաստիարակի համբերություն, բարություն, սիրալիրություն և օգնության հասնելու պատրաստակամություն: Նրանք կսովորեն վարվել ճշմարիտ քրիստոնեական սիրալիրությամբ’ հիշելով, որ իրենց Ընկերը’ Քրիստոսը, երբեք հավանություն չի տա կտրուկ, չար խոսքերին կամ զգացմունքներին: Նրանց խոսքը կմաքրվի: Խոսքի ուժը կդիտարկվի որպես թանկարժեք տաղանդ, որը նրանց տված է վեհ և սուրբ աշխատանքը կատարելու համար: Գրական ավետարանիչը կսովորի մարդկանց ներկայացնել իր աստվածային Ընկերոջը: Նա կհարգի Սուրբին և կպատկառի Նրա առջև, քանի որ Նրա լուծն է տանում և Նրանից է սովորում քայլել մաքուր և սուրբ ճանապարհներով: Այդ աստվածային Ուղեկցի հանդեպ հավատ ունեցողները կզարգացնեն իրենց ընդունակությունները: Նրանք կօժտվեն ճշմարտության ուղերձը սրբազան գեղեցկության հանդերձով պատելու տաղանդով: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 332 [1900]):CMArm 35.2

    Նախապատրաստություն ծառայությանը։ Եղբայրներից ոմանք, ում Աստված ծառայության է կանչել, իրենց գործունեու-թյունն սկսել են որպես գրական ավետարանիչներ: Ինձ ցուցում է տրվել, որ միայն այն դեպքում է այս աշխատանքը համարվում եկեղեցում ծառայելու հիանալի նախապատրաստություն, երբ նրանք իրենց առջև նպատակ են դնում տարածել լույսը, Աստծո Խոսքի ճշմարտությունները հասցնել անմիջականորեն ընտանեկան շրջանին: Հաճախ նրանց համար հնարավորություն կբացվի զրույցների ընթացքում խոսել աստվածաշնչյան ուսմունքի մասին: Եթե այս աշխատանքը պատշաճ կերպով կատարվի, այսինքն, երբ գրական ավետարանիչները այցելեն ընտանիքներին, հոգիների հանդեպ դրսևորեն քրիստոնեական քնքշություն և սեր, ապա նրանց աշխատանքի արդյունքում մեծագույն բարիք կկատարվի: Սա հիանալի փորձառություն կլինի ծառայել փափագող յուրաքանչյուր քրիստոնյայի համար:CMArm 36.1

    Ուրիշ ոչ մի գործունեություն եկեղեցու ծառայությանը պատ-րաստվողին չի տա անհրաժեշտ հարուստ փորձառություն, որքան գրական ավետարանչի աշխատանքը: (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 334 [1900]):CMArm 36.2

    Այս գործը ավելի լուրջ դժվարությունների հետ է կապված, քան գործունեության ցանկացած այլ ոլորտ, սակայն ստացված դասերը, մշակված նրբանկատությունը և կարգապահությունը ձեզ կպատրաստեն ցանկացած գործի համար, որտեղ դուք կարող եք ծառայել հոգիներին: Նրանք, ովքեր այդ դասերը չեն յուրացրել, շրջապատողների հետ շփման մեջ անուշադիր են և կտրուկ: Դառնալով ծառայողներ’ նրանք շարունակում են դրսևորել նույն աննրբանկատությունը:CMArm 36.3

    Գրական ավետարանչական գործունեությունը կարող է երի-տասարդներին ավելի լավ պատրաստել ծառայողի աշխատանքի համար, քան եթե նրանք շատ տարիներ անցկացնեն դրպոցում: (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 41,42 [1902]): CMArm 37.1

    Կարևոր գիտելիքներ։ Աստծո գործը լավ կատարելու նպատակով ուսումնական հաստատություններ այցելողներին ես հետևյալը կասեի. «Հիշե՜ք, որ միայն ամեն օր ձեզ Աստծուն նվի րաբերելով կարող եք հոգիներ շահել: Մարդիկ կան, ովքեր չեն կարողացել կրթություն ստանալ, քանի որ ուսման վարձը վճարելու գումար չեն ունեցել: Սակայն, դառնալով Աստծո որդիներ և դուրստրեր, նրանք սկսել են աշխատել այնտեղ, ուր գտնվել են’ գործելով հանուն իրենց շրջապատողների: Զրկված լինելով դպրոցի տված գիտելիքներից’ նրանք իրենց նվիրեցին Աստծուն, և Նա աշխատեց նրանց միջոցով: Նման այն աշակերտների, որոնց Քրիստոսը կոչ արեց գցել իրենց ուռկաններն’ Իրեն հետևելու համար, նրանք ևս Փրկչից թանկարժեք դասեր ստացան:CMArm 37.2

    Նրանք իրենց կապել են Մեծ Ուսուցչին, և Սուրբ Գրքից ստա-ցած գիտելիքները նրանց թույլ են տվել մարդկանց հետ խոսել Քրիստոսի մասին: Այդպիսով, խոնարհությամբ ապավինելով վերևից ստացված խրատներին, նրանք ձեռք են բերել ճշմարիտ իմաստություն: Սուրբ Հոգու նորոգող ուժը նրանց օժտել է գործ-նական, փրկարար եռանդով:CMArm 37.3

    Ամենակրթված մարդկանց գիտելիքները, եթե դրանք ձեռք չեն բերվել Քրիստոսի դպրոցում, բացարձակ պիտանի չեն այնտեղ, ուր առաջադրանքը հոգիներին Քրիստոսի մոտ բերելն է: Աստված կարող է աշխատել միայն նրանց հետ, ովքեր ընդունում են հրավերը. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սո-վորեցեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը’ թեթև» (Մատթևոս 11.28-30) (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 318 [1900]): CMArm 37.4