Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 20—Մեր լուրը պարունակող հիմնական գրքերը

    Սատանայական հավատուրացությունը լուսաբանող գրքերը։ ( Կազմողների ծանոթագրությունը. ընթերցողը պետք է հիշի, որ այս տողերը գրելիս դեռևս գրված չէին մեր լուրը պարունակող և գրական ավետարանիչների կողմից տարածվող որոշ խոշոր գրքեր): Ինձ ասվել է, որ հենց հիմա պետք է լայնորեն տարածենք այն կարևոր գրքերը, որոնք պատմում են սատանայի ուրացության, Աստծո տված լույսը մերժելու մասին, քանի որ դրանց միջոցով ճշմարտությունը կարող է շատերի մտքին դիպչել: «Նահապետներ և մարգարեներ”, «Դանիելը և Հայտնությունը” և «Մեծ պայքար» գրքերն այժմ անհրաժեշտ են, ինչպես երբեք նախկինում: Դրանք պետք է տարածվեն, քանի որ այն ճշմարտությունները, որոնց վրա կենտրոնանում են դրանք, շատերի կույր աչքերը կբացեն. Մեզանից շատերը չեն տեսնում այն գրքերի կարևորու-թյունը, որոնք հիմա անհրաժեշտ են: Եթե այդ գրքերի վաճառքի մեջ նրբազգացություն ու հմտություն դրսևորվի, ապա մարդիկ նման դիրքորոշում չէին ունենա կիրակի օրվա օրենքի վերաբերյալ, ինչպես այսօր (Ռևյու ընդ Հերալդ, փետրվարի 16, 1905):CMArm 118.1

    «Դարերի Փափագը», «Նահապետներ և մարգարեներ”, «Մեծ պայքար» և «Դանիելն ու Հայտնությունը” գրքերում թանկարժեք խրատներ կան: Այդ գրքերը հատուկ նշանակություն ունեն: Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի դրանք հասնեն մարդկանց (Նամակ 229 [1903]):CMArm 118.2

    Ինձ լույս տրվեց, որ «Խորհրդածություններ Դանիելի և Հայտության մասին», «Մեծ պայքար» և «Նահապետներ և մարգարեներ» գրքերը լայն տարածում կգտնեն: Դրանք պարունակում են այն լուրը, որն անհրաժեշտ է մարդկանց. Աստծուց Իր ժողովրդին տրված առանձնահատուկ լույսը։ Աստծո հրեշտակներն այդ գրքերի համար ճանապարհ կպատրաստեն դեպի մարդկանց սրտերը (Հատուկ հրահանգ հոնորարների վերաբերյալ, 7 [1899])։CMArm 118.3

    Մարգարեական գրքերի ոգին։ Ես շնորհակալ եմ իմ երկնային Հորը այն հետաքրքրության համար, որն իմ եղբայրներն ու քույրերը դրսևորում են «Քրիստոսի առակները» տարածելու հարցում։ Այդ գրքերը տարածելով’ նրանք բարի գործ են անում, և այդ աշխատանքը պետք է շարունակվի։ Սակայն մեր մարդկանց ջանքերը չպետք է սահմանափակվեն միայն այդ գրքով։ Տիրոջ աշխատանքն իր մեջ ներառում է բազմաթիվ ծառայություններ։ «Քրիստոսի առակները» պետք է ապրեն և կատարեն իրենց համար նախանշված աշխատանքը, սակայն Աստծո ժողովրդի ոչ բոլոր մտահաղացումներն ու ջանքերը պետք է նվիրվեն այդ գրքի տարածմանը։ Այնպիսի մեծ գրքեր, ինչպիսիք են’ «Նահապետներ և մարգարեներ”, «Մեծ պայքար» և «Դարերի Փափագը» գրքերը, պետք է վաճառվեն ամենուրեք։ Այդ գրքերը մեր ժամանակի ճշմարտությունն են պարունակում, ճշմարտություն, որը պետք է հռչակվի աշխարհի բոլոր ծայրերում։ Ոչ մի բան չպետք է խոչընդոտի դրանց տարածմանը։CMArm 119.1

    «Քրիստոսի առակները» գրքի տարածման գործը ցույց տվեց, թե ինչ կարելի է անել գրական ավետարանչության բնագավառում։ Այդ աշխատանքը երբեք չմոռացվող դաս է այն մասին, թե ինչպես պետք է հաջողության հասնեն գրական ավետարանիչները’ գործելով աղոթքով և վստահությամբ։CMArm 119.2

    Կարելի էր մեր գրքերից շատ ավելի մեծածավալները վաճառել, եթե եկեղեցու անդամներն ավելի արթուն լինեին և գիտակցեին դրանց մեջ պարունակվող ճշմարտությունների կարևորությունը և հասկանային իրենց պատասխանատվությունն այդ գրքերի տարածման գործում։ Եղբայրնե՜ր և քույրե՜ր, մի՞թե դուք չեք ներդնի ձեր ջանքերն այդ գրքերի տարածման համար։ Մի՞թե այս գործը նույն խանդավառությամբ չեք անի, ինչպես «Քրիստոսի առակները» գրքի տարածման ժամանակ։ Այդ գրքերի վաճառքի ժամանակ շատերը սովորեցին, թե ինչպես կարելի է տարածել ծավալուն գրքերը։ Նրանք փորձ են ձեռք բերել, որը նրանց նա-խապատրաստել է գրական ավետարանչի աշխատանքին։CMArm 119.3

    Այդ գրքերի ազդեցությունը։ Այդ գրքերի հեղինակը քույր Ուայթը չէ։ Դրանք պարունակում են այն խրատները, որ Աստված տվել է նրա ողջ կյանքի ընթացքում։ Դրանք այն մխիթարող թանկարժեք լույսն են, որն Աստված ողորմածաբար տվել է Իր ծառային’ աշխարհին փոխանցելու համար: Այդ գրքերի էջերում պարունակվող լույսը պետք է շողշողա մարդկանց սրտերում’ նրանց Փրկչի մոտ տանելով: Տերը հայտարարել է, որ այդ գրքերը պետք է տարածվեն ողջ աշխարհում: Դրանց մեջ այն ճշմարտությունն է, որն ընթերցողին տալիս է «կյանքի հոտ դեպի կյանք»: Դրանք Աստծո լուռ վկաներն են: Անցյալում դրանք այն միջոցն էին Նրա ձեռքում, որը շատ հոգիների է համոզել և դարձի բերել: Այդ ընթերցանության շնորհիվ շատերն են եկել Քրիստոսի փրկարար զոհի էության գիտակցմանը և վստահությամբ խոնարհվել դրա զորության առջև: Այդ գրքերը նրանց դրդել են Փրկչին նվիրելու իրենց հոգիները’ Նրա գալուստի սպասման ու հույսի մեջ, որպեսզի Նա Իր սիրելիներին տանի հավիտենական կացարանը: Ապագայում այդ գրքերը շատ մարդկանց պետք է բացատրեն Ավետարանը’ նրանց համար բացելով փրկության ճանապարհը (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 20, 1903):CMArm 119.4

    Վաճառեք լույս տանող գրքեր։ Տերն առատորեն խրատներ է ուղարկում Իր ժողովրդին’ տողը տողի հետևից, կանոնը կանոնի, մի փոքր այստեղ, մի փոքր այնտեղ: Աստվածաշնչին քիչ ժամանակ է տրամադրվում, և Տերը փոքր լույս է տալիս, որպեսզի մարդկանց մոտեցնի մեծ լույսին: Օ՜, որքան շատ բարիք կկատարվեր, եթե այդ լույսը պարունակող գրքերը ընթերցվեին դրանց մեջ պարունակվող սկզբունքները հաստատակամորեն կատարելու վճռականությամբ: Արթնությունը հազարապատիկ կբազմապատկվեր, մենք հազար անգամ ավելի շատ անձնազոհություն և վճռական ջանքեր կտեսնեինք: Այժմ ավելի շատ մարդիկ կուրախանային’ մնալով մեր ժամանակի ճշմարտության լույսի մեջ: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, նախանձախնդի՜ր աշխատեք’ տարածելով այս գրքերը: Ձեր սրտերը տվեք այդ աշխատանքին, և Աստծո օրհնությունը ձեզ հետ կլինի: Հավատով առա՜ջ գնացեք’ աղոթելով, որ Աստված պատրաստի սրտերը լույսն ընդունելու համար: Բարյացակամ և սիրալի՜ր եղեք: Ձեր հաստատուն ընթացքով ցո՜ւյց տվեք, որ դուք ճշմարիտ քրիստոնյաներ եք: Առա՜ջ գնացեք և երկ-նային լույսի մեջ գործեք, և ձեր արդարության ճանապարհը կլինի լուսատու արահետ, որը գնալով ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 20, 1903): Ճշմարտությունը պաշտպանում ենք «Այդպես է ասում Տերը» խոսքերով։ Շատ մարդիկ են ուշադրությամբ կարդաՄեր լուրը պարունակող հիմնական գրքերը ցել «Նահապետներ և մարգարեներ», «Մեծ պայքար», «Դարերի Փափագը» գրքերը: Ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, որ իմ վստահությունն Աստծուց տրված լույսի մեջ հաստատ է, քանի որ գիտեմ, որ Սուրբ Հոգու զորությունը մեծարել և պատվաբեր է դարձրել ճշմարտությունը’ ասելով. «Ահա ճանապարհը, դրանով գնացեք»: Իմ գրքերում պարունակվող ճշմարտությունը պաշտպանված է «Այսպես է ասում Տերը» խոսքերով: Այն, որ Սուրբ Հոգով ուրվագծված է իմ սրտում և մտքում, նույնքան անջնջելի է, որքան Աստծո մատով Քարե տախտակների վրա գրված օրենքը, որոնք այժմ պահպանվում են տապանակի մեջ, որպեսզի հայտնվեն այն մեծ օրը, երբ կհռչակվի դատավճիռը ամեն չարի և հմուտ խաբեության դեմ, որի հեղինակն է ստության հայրը (Նամակ 90 [1906]):CMArm 120.1

    Աստված ցանկանում է յուրաքանչյուր տանը տեսնել «Դարերի Փափագը» գիրքը: Այդ գրքում կա լույս, որը Նա հեղել է Իր Խոսքի վրա: Մեր գրական ավետարանիչներին կասեմ. «Գնացե՜ք Քրիստոսի կյանքի մասին ընթերցանությամբ պապակ ու խոնարհ սրտերով: Խմե՜ք փրկարար ջուրը, որպեսզի այն կենարար աղբյուր դառնա ձեր սրտում, որ բխում է’ կործանման եզրին կանգնած հոգիներին թարմացնելու համար” (Նամակ 75 [1900]):CMArm 121.1

    «Մեծ պայքարը” արծաթից և ոսկուց ավելի թանկ է։ «Մեծ պայքարը” պետք է մեծապես տարածվի: Նրա մեջ է ամփոփված անցյալի, ներկայի և ապագայի պատմությունը: Այնտեղ նկարագրվում են երկրագնդի պատմության վերջին տեսարանները: Այն հզոր վկայություն է ճշմարտության օգտին: Փափագում եմ տեսնել դրա լայն տարածումն ավելի շատ, քան իմ գրած որևէ գրքի, քանի որ «Մեծ պայքար» գրքում նախազգուշացնող վերջին լուրն առավել ակնհայտ է ազդարարվում, քան իմ մյուս գրքերում (Նամակ 218 [1905]):CMArm 121.2

    Ես դիմում եմ գրականություն տարածողներին: Արդյոք ընթերցե՞լ եք («Մեծ պայքար”) 4-րդ հատորը: Գիտե՞ք դրա բովանդակությունը: Գնահատեցի՞ք այն: Արդյոք գիտակցո՞ւմ եք, որ մարդիկ այս գրքի էջերից բխող լույսի կարիքն ունեն: Եթե դեռևս դա չեք արել, կոչ եմ անում ուշադրությամբ կարդալ այս լուրջ նախազգուշացումներն ու կոչերը: Վստահ եմ, որ Տերը կամենում է, որ այս աշխատանքը կատարվի ամենուրեք, որտեղ կան մոտալուտ վտանգից նախազգուշացվելու կարիք ունեցող մարդիկ (Նամակ 1 [1890]):CMArm 121.3

    Տիրոջ Հոգին է ինձ դրդել գրելու այդ գիրքը: Դրա վրա աշխատելիս ինձ վրա դրված մեծ պատասխանատվություն էի զգում: Գիտեի, որ ժամանակը քիչ է, որ շուտով այդ իրադարձությունները վրա կհասնեն հանկարծակի և անսպասելի, ինչպես Սուրբ Գրքում է ասվում. «Տիրոջ օրը գիշերվա գողի պես կգա”:CMArm 122.1

    Տերն ինձ ներկայացրեց ներկա ժամանակներում մեծ նշանակություն ունեցող խնդիրներ, որոնք ծավալվում են նաև ապագայում: Ինձ դիմելիս հետևյալ խոսքերն ասվեցին. «Գրքում նկարագրիր այն ամենը, ինչ տեսար և լսեցիր, թող այն հասնի բոլոր մարդկանց, քանի որ մոտ է ժամանակը, երբ պատմությունը կկրկնվի”: Ես արթնանում էի գիշերվա ժամը մեկին, երկուսին, երեքին’ որոշակի միտք ունենալով, որն այնքան հաստատուն էր տպավորված իմ ուղեղում, ասես այն Աստծո ձայնն էր ասել...CMArm 122.2

    Ինձ ցույց տրվեց... որ ես պետք է նվիրվեմ 4-րդ հատորի («Մեծ պայքար» գրքի) ամենակարևոր թեմաների նկարագրման աշխատանքին, որ նախազգուշացումը պետք է տարածվի ամենուրեք, ուր կենդանի լրաբերը չի կարող հասնել: Այն շատերի ուշադրությունը պետք է գրավի այն կարևոր իրադարձությունների վրա, որոնք պետք է կատարվեն այս աշխարհի պատմության ավարտական տեսարաններում (Նամակ 1 [1890]):CMArm 122.3

    Ես «Մեծ պայքար» գիրքը արծաթից կամ ոսկուց բարձր եմ գնահատում, և մեծագույն փափագս է, որպեսզի այն հասնի մարդկանց: Աշխատելով «Մեծ պայքար» գրքի ձեռագրի վրա’ հաճախ զգում էի Աստծո հրեշտակների ներկայությունը: Հաճախ այն տեսարանները, որոնց մասին գրում էի, ներկայացվում էին ինձ գիշերային տեսիլքներում’ կենդանի ու վառ կերպով պահպանվելով հիշողությանս մեջ (Նամակ 56 [1911]):CMArm 122.4

    Մեծագույն արդյունքներն ապագայում։ Չի կարելի այս գրքի («Մեծ պայքար”) տարածման արդյունքների մասին եզրակացություններ անել’ դատելով ներկա իրավիճակով: Ընթերցելով այն’ շատ հոգիներ կարթնանան և քաջություն կունենան միանգամից միանալու նրանց, ովքեր Աստծո պատվիրաններն են պահում: Բայց ավելի շատ են նրանք, ովքեր, գիրքը կարդալով, չեն կողմնորոշվի իրենց դիրքորոշման մեջ, մինչև չտեսնեն այնտեղ գրված իրադարձությունների կատարվելը: Որոշ կանխասումների իրականցումը կարթնացնի նրանց հավատը, որ մյուսները ևս կկատարվեն: Եվ երբ երկիրը լուսավորվի Տիրոջ փառքով, այս գրքի ներգործման արդյունքում շատերը կհստակեցնեն իրենց դիրքոCMArm 122.5

    Մեր լուրը պարունակող հիմնական գրքերը րոշումե հօգուտ Աստծո պատվիրանների (Ձեռագիր 31 [1890]):CMArm 122.6

    Եզակի ազդեցություն գործող գրքեր։ Աստված է տվել ինձ «Մեծ պայքար» և «Նահապետներ և մարգարեներ» գրքերում պարունակվող լույսը, և այն կդրդի մարդկանց, որ պատրաստվեն Աստծո մեծ օրվան, որը շուտով կհասնի: Այդ գրքերում Աստծո անմիջական կոչն է’ ուղղված մարդուն: Այսպիսով, Նա ոգեշնչող խոսքերով դիմում է մարդկանց’ կոչ անելով նախապատրաստվել Իր գալուստին: Այն լույսը, որն Աստված ինձ տվեց այդ գրքերում, չպետք է թաքցվի...CMArm 123.1

    Հստակ գիտեմ, որ այն պնդումը, թե այդ գրքերը չի կարելի վաճառել, սխալ է: Տերն ինձ բացել է, որ ոմանք մտադրված են խո-չընդոտել դրանց վաճառքին: Պետք է վստահ հայտարարել, որ այդ գրքերը մարդկային մտահաղացման արդյունք չեն, դրանք Իր ժո-ղովրդին դիմող Աստծո ձայնն են, դրանք մտքերի վրա ունենում են այնպիսի ազդեցություն, որն ուրիշ գրքեր չունեն (Ձեռագիր 23 [1890]):CMArm 123.2

    Շատերը հավատից կհեռանան և գայթակղող ոգիներին ականջ կդնեն: «Նահապետներ և մարգարեներ» և «Մեծ պայքար”. գրքեր, որոնք հատուկ նորահավատների համար են, որպեսզի օգնեն հաստատվելու ճշմարտության մեջ: Դրանցում նշված են այն վտանգները, որոնցից պետք է խուսափեն եկեղեցիները: Ովքեր մանրամասնորեն ծանոթանան այդ գրքերում պարունակվող խրատներին, կտեսնեն իրենց դարանակալող վտանգները և ունակ կլինեն տարբերակելու այն ուղիղ, պայծառ ճանապարհը, որն իրենց համար է նախատեսված:CMArm 123.3

    Նրանք կխուսափեն անծանոթ շավիղներ ոտք դնելուց: Նրանք ուղիղ ճանապարհներ կպատրաստեն իրենց համար, որպեսզի թույլն ու կաղը չշեղվեն (Նամակ 229 [1903]):CMArm 123.4

    Զգուշանալ մոլորությունից։ Անհրաժեշտ է հետաքրքրություն արթնացնել այդ գրքերի վաճառքի հանդեպ: Շատ կարևոր է դրանց վաճառքը, քանի որ դրանցում պարունակվում են պատեհաժամ խրատներ Տիրոջից: Դրանց պետք է նայել որպես լույս տանող գրքերի, որոնց կարիքը մարդիկ ունեն հիմա: Ովքեր ուշադիր կուսումնասիրեն դրանց մեջ պարունակվող խրատները և կընդունեն դրանք որպես Տիրոջից բխած ճշմարտություններ, կկարողանան խուսափել շատ տարածված մոլորություններից: Նրանք, ովքեր ընդունեն այդ գրքերում պարունակվող ճշմարտությունը, սխալ ճանապարհներով չեն գնա:CMArm 123.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents