Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 8—Հիմնավոր պատրաստություն

    Մանրակրկիտ նախապատրաստություն։ Մեր գրականության տարածման ասպարեզում կարելի է ավելի հաջողու թյամբ գործել, քան երեկ և այսօր: Գրական ավետարանիչը կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե անդադար կատարելագործվում է: Նա պետք է ջանադիր կերպով նախապատրաստվի, սակայն չարժե բավարարվել սահմանված խոսքերով և արտահայտություններով, նա պետք է հնարավորություն տա Տիրոջը, որ իրեն օգնեի աշխատանքի մեջ և ազդի իր բանականության վրա: Հիսուսի հանդեպ սիրով լցված նրա սիրտը միջոցներ կորոնի հաջողության հասնելու անհատների, ինչպես նաև ընտանիքների հետ աշխատելու ընթացքում (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 396 [1885]):CMArm 56.1

    Ջանադիր խրատների և նախապատրաստության շնորհիվ մենք կարող ենք ուսուցանել մեր տպագիր արտադրության տարածման գործով զբաղվող գրական ավետարանիչների ողջ խմբին (Նամակ 66 [1901]):CMArm 56.2

    Աստծո Խոսքի իմացությունը։ Յուրաքանչյուրի միտքը պետք է հարստանա Աստծո խոսքի իմացությամբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ պահեստից հանվեն ինչպես նոր, այնպես էլ հին ճշմարտություններ (Վկայություններ եկեղեցու համար, հ.4, 415 [1885]):CMArm 56.3

    Իմացություն վաճառվող գրքի մասին։ Գրական ավետա-րանիչները պետք է մանրակրկիտ ծանոթանան իրենց կողմից տա-րածվող գրքին, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն դրա կարևոր գլուխների վրա (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 338 [1900]):CMArm 56.4

    Մտքի և սրտի կատարելագործումը։ Մեզ պետք են բանական երիտասարդներ, ովքեր ընդունակ են գնահատելու Աստծո կողմից իրենց տրված մտավոր ընդունակությունները և հատուկ խնամքով զարգացնելու դրանք: Այդ ունակությունների զար-գացմանն են տանում անդադար վարժությունները, և եթե սրտի մշակույթը չանտեսվի, բնավորությունը կկատարելագործվի: Յու-րաքանչյուրն իր տրամադրության տակ միջոցներ ունի կատարե-լագործման համար: Թող մեզանից ոչ մեկն Արարչին չհիասթափեցնի, երբ Տերը գա պտուղների հետևից, Նրան միայն տերևներ չներկայացնի: Քրիստոսի շնորհով սրբագործած հստակ ընտրված նպատակը հրաշքներ է կատարում (Վկայություններ եկեղեցու հա-մար, հ.5, 403 [1885]):CMArm 56.5

    Գրական ավետարանիչները պետք է ջանասիրաբար սովորեն, որպեսզի հաջողությամբ կատարեն իրենց աշխատանքը: Այդ գործում մասնակցություն ունենալով’ նրանք պետք է բաց պահեն տեսողությունը, լսողությունը և բանականությունը’ աստվածային իմաստնությունն ընկալելու համար, որպեսզի ի-մանան, թե ինչպես օգնեն նրանց, ովքեր կորչում են Քրիստոսի գիտության պակասի պատճառով: Թող յուրաքանչյուր աշխատող իր եռանդը կենտրոնացնի և իր ողջ ուժերը նվիրի բոլոր ծառայություններից ամենավեհին’ մարդկանց սատանայի կա-պանքներից ազատելուն և Հիսուս Քրիստոսի միջոցով նրանց Աստծու մոտ տանելուն’ սիրո կապերով նրանց միացնելով խոստման ծիածանով շրջապատված գահին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 339,340 [1900]):CMArm 57.1

    Գրական ավետարանիչների ուսուցիչների պատաս-խանատվությունը։ Մեծ պատասխանատվություն է դրված այն ուսուցիչների վրա, ովքեր գրական ավետարանիչներին պատրաստում են աշխատանքի համար: Իրենց դիրքը ճիշտ ընկալող ուսուցիչները, հիշելով սեփական պատասխանատվության մասին և ուրիշներին էլ ոգեշնչելով հավատարիմ լինել այդ գործին, կուղղորդեն և կխրատեն իրենց խնամարկյալներին: Նրանք շատ ժամանակ են տրամադրում աղոթքին: Նրանք գիտակցում են, որ իրենց խոսքերն ու գործերը տպավորություն են թողնում, որոնք հեշտ չեն ջնջվում, այլ հավիտենության նման անփոփոխ են մնում: [57] Նրանք գիտակցում են, որ իրենցից հետո ոչ ոք չի գա թույլ տրված սխալներն ուղղելու կամ իրենց թերությունները լրացնելու: Ուստի շատ կարևոր է, որ ուսուցիչների զրույցների թեմաները, շարժուձևն ու ոգին համապատասխանեն Աստծո կարգին (Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 20, 1890):CMArm 57.2

    Լինել կրթված և նախապատրաստված։ Մեր վեհաժողովների նախագահների և պատասխանատու պաշտոն զբաղեցնող այլ աշխատողների վրա պարտավորություն է դրված, որ նրանք այնպես կազմակերպեն աշխատանքը, որ հավասարաչափ ուշադրություն հատկացվի մեր գործունեության տարբեր ոլորտներին: Գրական ավետարանիչները անհրաժեշտ կրթություն և նախապատրաստություն պետք է ստանան, որպեսզի ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերը վաճառեն այն մարդկանց, ովքեր այդ ճշմարտության կարիքն ունեն: Մեզ պետք են խոր քրիստոնեական փորձառությամբ, հավասարակշռված բնավորությամբ, ուժեղ և լավ կրթված մարդիկ, ովքեր կկարողանան այդ աշխատանքով զբաղվել: Տերը կամենում է, որ մեր գրականությունը տարածելու գործով զբաղվեն նրանք, ովքեր ընդունակ են ուրիշներին սովորեցնելու, այդ գործի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու: Կան այդպիսի ընդունակություններով, կրթությամբ և փորձառությամբ մարդիկ, ովքեր երիտասարդներին այնպես կսովորեցնեն գրական ավետարանչության գործը, որ շատ ավելին կարող է արվել, քան արվում է ներկայումս:CMArm 58.1

    Փորձառուներն անփորձների հետ: Այս գործում փորձ ունեցողները ուրիշներին սովորեցնելու պատասխանատվություն ունեն: Պատանիներին ու աղջիկներին սովորեցրե՜ք, սովորեցրե՜ք և կրկին սովորեցրե՜ք, որ վաճառեն այն գրքերը, որոնք գրել են Տիրոջ ծառաները’ Սուրբ Հոգու դրդմամբ: Աստված կամենում է, որ սովորեցնելու ընթացքում հավատարիմ լինենք նրանց, ովքեր ընդունում են ճշմարտությունը, որ նրանք հավատան վերջնական նպատակին և ջանասիրաբար աշխատեն, ինչպես Տերն է կամենում: Փորձառու աշխատողները թող սերտ կապ ունենան անփորձնե րի հետ, որպեսզի վերջիններս սովորեն այդ գործը: Նրանց թույլ տվեք ավելի եռանդուն որոնել Աստծուն: Նրանք լավ գրական ավետարանիչներ կդառնան միայն այն դեպքում, եթե ականջալուր լինեն այս խոսքերին. «Զգույշ կաց անձիդ և վարդապետությանդ” (Ա Տիմոթեոս 4.16): Նրանք, ովքեր վկայում են իրենց ճշմարիտ վերածննդի մասին և զբաղվում են գրականություն տարածելով, կհասկանան, որ դա ավետարանչական ծառայության այլ ոլորտների լավագույն նախապատրաստությունն է:CMArm 58.2

    Եթե ճշմարտությունը ճանաչողները այն վկայեն իրենց կյանքով, աստիճանաբար կյուրացնեն ամենատարբեր տեղերում մարդկանց հետ ծանոթանալու միջոցները: Իր գործունեության սկզբում քրիստոնեական եկեղեցին Աստծո նախախնամությամբ արտասահման էր ուղարկում իր սուրբերին’ Երուսաղեմից ուղարկելով աշխարհի տարբեր մասեր: Քրիստոսի աշակերտները Երուսաղեմում կամ հարակից քաղաքներում չէին մնում, այլ ուղևորվում էին իրենց քաղաքի սահմաններից դուրս, որտեղ հսկայական ուղիներ էին հատվում’ մոլորվածներին փնտրելու և նրանց Աստծո մոտ բերելու նպատակով: Այսօր Տերը շատ քաղաքներում է կամենում տեսնել Իր գործի առաջընթացը: Հետևաբար, մենք չպետք է սահմանափակվենք սակավաթիվ շրջաններով (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 329,330 [1900]):CMArm 58.3

    Երկուսով: Գրական ավետարանիչներին անհրաժեշտ է ու-ղարկել երկու հոգով: Անփորձ աշխատողներին պետք է ուղարկել օգնելու ընդունակ, առավել փորձառուի հետ: Նրանք կարող են զրուցել, համատեղ ուսումնասիրել Աստծո Խոսքը, աղոթել միասին և միմյանց համար: Այսպիսով, ինչպես ավելի երիտասարդ, այնպես էլ ավելի փորձառու քրիստոնյան օրհնություն կստանան Աստծուց (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 17 [1902]):CMArm 59.1

    Աստծուն ծառայելու մեջ։ Գրավաճառները պետք է հաստատ համոզված լինեն, որ գրական ավետարանչությունը հենց այն գործն է, որի համար Տերը կանչել է իրենց: Նրանք պետք է հիշեն, որ ծառայում են Աստծուն:CMArm 59.2

    Դրա համար պետք է շատ ջանք գործադրել: Աշխատողները պետք է դասընթաց անցնեն, պետք է մշտապես զգան իրենց կատարած աշխատանքի կարևորությունը: Յուրաքանչյուրն իր մեջ պետք է աճեցնի ինքնուրացության և ինքնազոհության ոգի, ինչպես այն դրսևորվել է մեր Փրկչի կյանքում:CMArm 59.3

    Եսայիա մարգարեի գրքի 6-րդ գլուխը: Թող բոլոր գրավաճառ-ները կարդան Եսայիա մարգարեի գրքի 6-րդ գլուխը և սրտով յու-րացնեն այդ գլխի դասերը:CMArm 59.4

    «Եվ ես ասացի. Վա՜յ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շրթունքով մարդ եմ, և ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Զորաց Տեր Թագավորին: Եվ սերովբեների մեկը թռավ ինձ մոտ’ ձեռքին մի կրակի կայծ, որ ու-նելիով առել էր սեղանի վրայից: Եվ նրանով դիպավ իմ բերանին և ասաց. Ահա սա դիպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքը քավվեց: Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար. և ես ասացի. Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.5-8):CMArm 59.5

    Այս օրինակը նորից և նորից կկրկնվի: Տերը կամենում է, որ այդ մեծ գործում շատերը մասնակցություն ունենան, դրա համար նրանց անհրաժեշտ է նվիրվածություն, սրտի խոնարություն և ցանկություն’ հանձն առնելու ցանկացած ծառայություն, որտեղ անհրաժեշտ կլինի իրենց օգնությունը: (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 18,19 [1902]):CMArm 60.1

    Անդադար կատարելագործվել։ Հիսուսի հետևորդը պետք է անդադար կատարելագործվի իր շարժուձևերի, սովորությունների և աշխատանքի մեջ: Դրան կարելի է հասնել, եթե ձեր հայացքն ուղղեք Հիսուսին, այլ ոչ թե արտաքին, անցողիկ արժեքներին: Փոփոխություն է կատարվում մտքի, հոգու և բնավորության մեջ: Փրկչի դպրոցում քրիստոնյան սովորում է հեզությամբ և համբերությամբ գնահատել Նրա Հոգու շնորհը: Նա իրեն նախապատրաստում է երկնային հրեշտակների ընկերակցությանը (Ավետարանի ծառայողներ, 283 [1915]):CMArm 60.2

    Աստված կամենում է, որ ցանկացած հնարավորություն օգտագործենք’ Նրա աշխատանքին պատրաստվելու համար: Նա սպասում է, որ մեր ողջ եռանդը ներդնենք այն կատարելու մեջ, իսկ մեր սիրտը մեծ պատասխանատվություն զգա այդ սուրբ գործի հանդեպ (Ապաքինման ծառայություն, 498 [1905]): CMArm 60.3