Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Բաժին 2—ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    Գլուխ 7—Լիովին հանձնված Աստծուն

    Առաջին և կարևորագույն որակը։ Գրականություն տա[47] րածելու գործում ներգրավվածներն առաջին հերթին պետք է ամբողջովին Աստծուն հանձնեն իրենց: Քրիստոսը նրանց հրավիրում է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը’ թեթև» (Ձեռագիր 26 [1901]):CMArm 49.1

    Լրացնել կորցրած ժամանակը։ Եթե դուք անուշադրության եք մատնել ցանքի ժամանակը, եթե Աստծո տված հնարա-վորություններից չեք օգտվել, եթե տրվել եք ձեր սեփական քմա-հաճույքներին, արդյոք պետք չէ՞ ապաշխարել, ու քանի դեռ չա-փազանց ուշ չէ, փորձել լրացնել կորցրած ժամանակը: Ձեզ վրա է դրված Աստծուն ծառայելու համար ձեր ողջ ունակությունները օգտագործելու պարտավորությունը: Եկե՜ք Տիրոջ մոտ և լիովին հանձնվեք Նրան: Անթույլատրելի է որևէ օր կորցնելը: Սկսե՜ք այն աշխատանքը, որն արհամարհում էիք: Թողե՜ք ձեր փնթփնթան անհավատությունը, նախանձը, չար մտքերը և անկեղծ աղոթքով Տիրոջ ներումը խնդրեք անգործության մատնված տարիների համար և գործի անցեք: Տիրոջից օգնություն խնդրեք: Եթե ամբողջ սրտով փնտրեք Նրան, կգտնեք, և Նա կհաստատի ու կօրհնի ձեզ (Ռևյու ընդ Հերալդ, հունվարի 7, 1903):CMArm 49.2

    Լինել խոնարհ և պատրաստ սովորելու։ Երբ Աստված [48] մարդիկ է ընտրում ծառայության համար, չի հարցնում, թե նրանք կրթություն, պերճախոսություն կամ երկրային հարստություն ունե՞ն, թե ոչ: Նա հարցնում է. «Արդյո՞ք նրանք այնքան խոնարհ են, որ Իմ ճանապարհները սովորեցնեմ նրանց: Արդյոք կարո՞ղ եմ Իմ խոսքերը նրանց բերանում դնել: Արդյոք նրանք կլինե՞ն Իմ ներկա-յացուցիչները երկրի վրա”:CMArm 49.3

    Յուրաքանչյուր մարդու Աստված կարող է օգտագործել այն չափով, որքանով որ Իր Հոգին կարող է դնել նրա հոգու տաճարը: Նա ընդունում է Իր պատկերն արտացոլող աշխատանքը: Այս աշխարհի համար Քրիստոսի նամակը համարվող Նրա հետևորդները իրենց կյանքում պետք է արտացոլեն Նրա հավիտենական սկզբունքների անեղծ հատկանիշները (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 144 [1902]):CMArm 50.1

    Ինչու շատերն անհաջողություն ունեցան։ Գրական ա-վետարանիչները պետք է ամեն օր դիմեն Աստծուն, որ իրենց խոսքն ու գործը «կյանքի հոտ լինեն», փրկարար ազդեցություն տարածող: Գրական ավետարանչության ասպարեզում շատերի անհաջողության պատճառն այն էր, որ նրանք ճշմարիտ քրիստոնյաներ չէին. նրանց անծանոթ էր ճշմարիտ վերածննդի հոգին: Տեսականորեն նրանք հասկանում էին, թե ինչպես պետք է կատարեն աշխատանքը, սակայն չէին զգում իրենց կախվածությունն Աստծուց:CMArm 50.2

    Քրիստոսին նայելով վերափոխվեցին: Հիշե'ք, գրակա'ն ավե-տարանիչներ, որ ձեր ներկայացրած գրքերում ոչ թե երկրային թագավորներին վերաբերող սխալ դավանանքի, ոչ թե Բաբելոնի գինու բաժակն է, այլ փրկագնման բաժակը’ լի թանկագին ճշմարտություններով: Դուք անձամբ խմո՞ւմ եք դրանից: Ձեր մտքերը կարող են հնազանդվել Քրիստոսին, և Նա ձեր մեջ կարող է Իր սեփական նկարագիրը դնել: Քրիստոսին նայելով’ դուք կվերափոխվեք փառքից դեպի փառք, բնավորությունից բնավորություն: Աստված կամենում է, որ դուք առաջ գնաք’ հենց այն խոսքերը խոսելով, որոնցով Նա օժտում է ձեզ: Նա ուզում է, որ դուք ցույց տաք, թե որքան բարձր եք գնահատում մարդկանց, որոնք Փրկչի թանկարժեք արյունով են գնվել: Երբ ընկնեք Վեմի վրա և կոտրվեք, այդժամ անձամբ կվերապրեք Քրիստոսի զորությունը, և մարդիկ կիմանան ձեր սրտերում իշխող ճշմարտության մասին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 317, 318 [1900]):CMArm 50.3

    Քրիստոսին հագեք։ Հոգիներ շահելու մեջ ոչ ոք հաջողության չի հասնի, մինչև ինքն իրեն չհանձնի Աստծուն: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է Քրիստոսին հագնի: Քրիստոսը պետք է մեզանից յուրաքանչյուրի համար դառնա իմաստություն, արդարություն, սրբագործություն և փրկագնում: Երբ մեր հավատը Քրիստոսի վրա է հիմնված’ որպես մեր անձնական Փրկչի, մենք Նրան նոր լույսի ներքո կներկայացնենք մարդկանց: Իսկ երբ մարդիկ Քրիստոսին ընդունեն այնպիսին, ինչպիսին Նա կա, նրանք ժամանակ չեն կորցնի դավանանքին վերաբերող վեճերի վրա. նրանք կդառնան Քրիստոսին’ ներման, մաքրության և հավիտենական կյանքի որոնումներում:CMArm 50.4

    Ամենավատն այն է, որ գրական ավետարանիչը, ով իր ճա-նապարհին հանդիպում է որոնումների մեջ գտնվող հոգիների, դեռևս վերածնված չէ և անձամբ չի ճանաչել Քրիստոսի սերը, որ վեր է ամեն մտքից: Եթե Նա չի վերապրել այդ ամենը, ինչպե՞ս կարող է ուրիշներին փոխանցել այդ թանկագին վաղեմի պատմությունը: Մարդկանց պետք է բացել ճշմարիտ հավատի էությունը. ինչպես ընդունել Քրիստոսին և վստահել Նրան’ որպես անձնական Փրկիչ: Նրանք պետք է իմանան’ ինչպես հետևել այն ճանապարհին, որով Նա է գնում: Թող մեր աշխատողը քայլ առ քայլ գնա Հիսուսի հետքերով’ փոքր անգամ չշեղվելով դեպի երկինք տանող ճանապարհից...CMArm 51.1

    Մարդկանց գրավեք դեպի Փրկիչը: Շատերը, որ իրենց քրիստոնյա են անվանում, տիեզերքի կենտրոնը համարվող Քրիստոսից հեռացան և իրենց դարձրին կենտրոն. սակայն ուրիշներին դեպի Փրկչը գրավելու հաջողության համար նրանք պետք է վե րադառնան Հիսուսի մոտ և գիտակցեն իրենց լիակատար կախվածությունը Նրա շնորհից: Սատանան ամեն հնարավորն անում է, որ քանդի մարդկանց Աստծո հետ միացնող կապերը . նա ուզում է դեպի իրեն գրավել մարդկանց հոգիները’ նրանց դարձնելով իր ստրուկները. մենք պետք է պայքարենք նրա դեմ’ մարդկանց դեպի Փրկիչը գրավելով (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 38,39 [1902]):CMArm 51.2

    Հիսուսի մոտ բերված հոգին ապահովության մեջ է։ Երբ ձեր աշխատանքի շնորհիվ մարդը նվիրվում է Քրիստոսին, Աստծուն հանձնեք այդ ապաշխարած, խոնարհ սրտի խնամքը. թող Աստված այնպիսի ծառայություն վստահի նրան, ինչի համար ընդունակ է համարում այդ մարդուն: Աստված խոստացել է, որ Իր շնորհը բավական է յուրաքանչյուր Իր մոտ եկողի համար: Բոլոր նրանք, ովքեր Հիսուսին են հանձնվել, իրենց սրտի դռները բացել Նրա առաջ և Նրան հրավիրել, ապահով կլինեն: Նա ասում է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6): Հիսուսին ձեռք բերելով’ նրանք ճշմարտությունն են ձեռք բերում: Նրանք լիություն կունենան Հիսուսի մեջ (Ձեռնարկ գրական ավե-տարանիչների համար, 38,39 [1902]):CMArm 51.3

    Բացարձակ անկեղծություն։ Եթե գրական ավետարանիչը սխալ ճանապարհ է ընտրում, եթե նրա շուրթերից կեղծ խրատներ են հնչում, եթե նա խաբում է, կորցնում է հարգանքը: Գուցե նա չգիտակցի, որ Աստված գիտի և տեսնում է իր բոլոր գործերը, որ սուրբ հրեշտակները կշռում են նրա դրդապատճառները և ունկնդրում խոսքերը, որ պարգևատրումը կլինի գործերի համեմատ: Անգամ եթե վատ արարքները հնարավոր լիներ թաքցնել մարդկանցից և Աստծո աչքից, այն փաստը, որ դրանք հայտնի են հենց իրեն’ մարդուն, նրա բանականության ու բնավորության վրա քայքայող ազդեցություն են ունենում: Մի զանցանքը մարդու բնավորությունը չի որոշում, սակայն քանդում է պատնեշը, և նա շատ ավելի հեշտ կհանձնվի հաջորդ գայթակղությանը: Ի վերջո, այդ մարդու մեջ սովորություն է ձևավորվում’ խուսափողական պատասխաններ տալու, գործերում անազնվություն դրսևորելու, այնպես որ նրան այլևս հնարավոր չէ վստահել:CMArm 52.1

    Ընտանիքում և եկեղեցում շատերը չեն զգում իրենց բնավորության հակասությունները: Կան երիտասարդներ, որոնք իրենց մի ձևով են ներկայացնում, բայց իրականում բոլորովին ուրիշ մարդ են: Նրանք անկեղծ ու ազնիվ են թվում, բայց ծեփած գերեզմանների նման են, որոնք արտաքինից գեղեցիկ են, իսկ ներսից լի են պիղծ բաներով: Նրանց սիրտը փչացած է, մեղքով արատավորված, այդպիսին է նրանց կյանքի մասին գրառումը երկնային դատարանում: Բանականության մեջ գործընթաց է սկսվում’ այդպիսի մարդկանց դաժան ու անզգա դարձնելով: Սական եթե Տիրոջ մեծ օրը նրանց բնավորությունը Սրբարանի կշեռքի վրա կշռվի ու թեթև գտնվի, այդ մարդկանց համար դա աղետ կլինի, որն այժմ չեն գիտակցում: Միմիայն թանկարժեք և անբիծ ճշմարտությունը պետք է դառնա բնավորության մասը:CMArm 52.2

    Կյանքի մաքրությունը: Ինչ ճանապարհ էլ որ ընտրեք կյանքում, շատ խոչընդոտների կհանդիպեք: Եթե որևէ ոլորտում ծառայող աշխատողներ արհամարհանք ու անուշադրություն են դրսևորում իրենց հավիտենական հետաքրքրությունների հանդեպ, նրանք մեծ կորստի շեմին են կանգնած: Փորձիչը կհասնի նրանց: Նա ցանցեր կգցի նրանց ոտքերի համար և սխալ ճանապարհով կտանի: Միայն նրանք են անվտանգության մեջ, որոնց սրտերը մաքուր սկզբունքներով են պահպանվում: Դավթի նման նրանք կաղոթեն. «Հաստատիր իմ գնացքը Քո ճանապարհում, որ ոտքերս չգլորվեն”: Պետք է անդադար պայքար մղել մարդկային սրտի եսասիրության ու փչացածության դեմ: Հաճախ թվում է, թե անօրենները իրենց ճանապարհում բարեկեցիկ են, սակայն նրանք, ովքեր անգամ մի ժամով կամ ակնթարթով մոռացել են Աստծուն, վտանգավոր ուղու վրա են: Նրանք կարող են չհասկանալ վտանգը, սակայն սովորությունը երկաթե գավազանի նման չարից կախված վիճակում է պահում նրանց: Աստված գարշում է նրանց ճանա-պարհից, և Նրա օրհնությունները չեն ուղեկցում նրանց:CMArm 52.3

    Մի’ շփվեք մեղքի հետ: Ես առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչ պես են երիտասարդները հանձն առնում այդ աշխատանքը’ կապված չլինելով երկնքի հետ: Նրանք գայթակղության ճանապարհին են կանգնում’ իրենց խիզախությունը ցույց տալու համար: Նրանք ծիծաղում են մարդկանց անմտության վրա: Նրանք գիտեն ճիշտ ճանապարհը, գիտեն ինչպես պահել իրենց: Նրանք հեշտությամբ կարող են դիմանալ գայթակղությանը: Զուր եք կարծում, թե նրանք կարող են ընկնել: Սակայն նրանք Աստծո պաշտպանությունը չեն խնդրում: Սատանան արդեն նրանց համար նենգավոր որոգայթ է պատրաստել, և հենց իրե'նք կդառնան անմիտների ծաղրանքի առարկա:CMArm 53.1

    Մեր գլխավոր թշնամին իր գործակալներն ունի, որոնք զոհ փնտրող առյուծի նման անընդմեջ հնարավորություններ են փնտրում հոգիները կործանելու համար: Երիտասա'րդ, խուսափի'ր նրանցից, քանզի, ներկայանալով որպես ընկեր, նրանք նենգորեն վատ սովորությունների ու արարքների կդրդեն քեզ: Նրանք շողոքորթում են քեզ շուրթերով և օգնություն ու խրատներ են առաջարկում, սակայն նրանց ճանապարհը կործանման է տանում: Եթե նրանց խորհուրդներին ականջ դնես, դա կարող է շրջադարձային կետ դառնալ քո կյանքում: Եթե մեկ անգամ թույլ տաս, որ մեղսավոր մտքերը գլուխդ մտնեն, ներողամիտ լինես մի վատ սովորության հանդեպ, արհամարհես վեհ պարտքի պահանջները, կարող ես ոտք դնել մոլորության ուղին, որը քեզ կկանգնեցնի սատանային ծառայողների շարքերում, թեև դեռևս կխոսես Աստծո և Նրա գործի հանդեպ քո սիրո մասին: Բավական է մեկ անգամ անփութություն դրսևորել, միայն մեկ անգամ սայթաքել, և ողջ կյանքդ սխալ ուղղությամբ կընթանա: Եվ շատ հնարավոր է, որ այդպես էլ քո կործանման պատճառը չիմանաս, մինչև լսվի դատավճիռը. «Ինձանից հեռացիր, անօրենությո'ւն գործող”:CMArm 53.2

    Խուսափե՜ք չար ընկերակցություններից: Երիտասարդներից ոմանք գիտեն, որ իմ ասածը ճշգրտորեն նկարագրում է իրենց ճանապարհը: Նրանց ճանապարհները Տիրոջից թաքնված չեն, թեև կարող են թաքնված լինել ամենալավ ընկերներից և անգամ ծնողներից: Ես հույս չունեմ, որ նրանցից ոմանք կկարողանան հեռանալ իրենց կեղծավոր և սուտ ճանապարհից: Այլ մոլորյալներ իրենք են փրկագնման հնարավորություններ փնտրում: Թող թանկագին Հիսուսը օգնի նրանց, որ տոկուն մնան այն մարդկանց ստի ու շողոքորության դեմ, ովքեր կփորձեն նրանց սրտում նվազեցնել բարին կատարելու ցանկությունը, ովքեր կասկածանքներ կամ անաստված պնդումներ կցանեն, որ սասանեն հավատը ճշմարտության հանդեպ: Պատանի’ բարեկամներ, ոչ մի ակնթարթ մի’ մնացեք այն մարդկանց շրջապատում, ովքեր փորձում են ձեզ անպիտան դարձնել Աստծո մաքուր ու սուրբ աշխատանքը կատարելու համար: Անծանոթների ներկայությամբ մի’ արեք այնպիսի բան, ինչը չէիք անի ձեր հոր կամ մոր մոտ, ինչից կամաչեիք Քրիստոսի և սուրբ հրեշտակների առաջ:CMArm 54.1

    Ոմանք կարող են մտածել, որ այս նախազգուշացումները տեղին չեն շաբաթը պահողների համար, սակայն ում որ դիմում եմ, գիտեն, թե ինչի մասին է խոսքը: Երիտասարդնե'ր, ասում եմ ձեզ. «Զգուշացե'ք, քանի որ հրեշտակների և Աստծո հայացքից թաքուն ոչինչ անել չեք կարող”: Հնարավոր չէ չար գործն այնպես անել, որ այն ազդեցություն չունենա ուրիշների վրա: Ձեր ճանապարհը բացահայտում է, թե ինչպիսի նյութ է օգտագործվել ձեր բնավորությունը կառուցելու համար, բացի դրանից, այն ուժեղ ազդեցություն է թողնում ուրիշների վրա: Երբեք մի’ մոռացեք, որ դուք Աստծուն եք պատկանում, որ Նա ձեզ թանկ գնով է գնել, և դուք պատասխան եք տալու Նրա տված բոլոր տաղանդների համար: Մարդը, ում ձեռքերն աղտոտված են մեղքով, կամ սիրտը լիովին Աստծուն չի պատկանում, չպետք է լինի գրական ավետարանչի կամ գրական ծառայության բաժնի ղեկավարի դերում, քանի որ նման մարդիկ համբավազրկում են ճշմարտության գործը: Ավետարանչական դաշտում աշխատողները Աստծո առաջնորդության կարիքն ունեն: Շատ բան կախված է ճանապարհը ճիշտ սկսելուց, այնուհետև պետք է հանգիստ ու հաստատուն առաջ շարժվել’ չշեղվելով ճշմարիտ ճանապարհից: Նրանք պետք է վճռական լինեն, քանզի սատանան հաս տատակամ ու համառ է’ նրանց տապալելու իր փորձերում: (Վկա-յություններ եկեղեցու համար, հ.5, 396-399 [1885]):CMArm 54.2

    Մշտական կախվածություն Աստծուց։ Իր աշխատանքի մեջ փորձությունների և գայթակղությունների հանդիպողը պետք է այդ փորձառությունը հօգուտ իրեն դարձնի’ սովորելով վճռական կերպով վստահել Աստծուն: Աշխատողը պետք է անդադար զգա իր կախվածությունը Նրանից:CMArm 55.1

    Ոչ մի բողոք չպետք է փայփայվի նրա սրտում կամ պոկվի նրա շուրթերից: Հաջողության հասնելով’ գրական ավետարանիչը պետք է փառաբանի ոչ թե իրեն, այլ Աստծուն, քանի որ դրանով նա պարտական է իր սրտի վրա ազդող Աստծո հրեշտակներին: Եվ թող չմոռանա, որ թե՜ ուրախության և թե՜ հիասթափության ժամանակ երկնային դեսպանները մշտապես իր կողքին են: Աշխատողը պետք է հիշի Տիրոջ բարության մասին’ ուրախությամբ փառաբանելով Նրան:CMArm 55.2

    Քրիստոսը թողեց Իր փառքը և երկիր եկավ, որպեսզի չարչարվի մեղավորների համար: Նայելով Նրան, Ով մեր հավատի Զորագլուխն ու Կատարողն է, եկեք պայքարենք մեր աշխատանքի դժվարությունների դեմ: Այդ ժամանակ չենք գայթի և հիասթափություն չենք ունենա: Մենք կտանենք դժվարությունները Հիսուս Քրիստոսի քաջարի զինվորների նման: Հիշե՜ք Նրա խոսքերը բոլոր ճշմարիտ հավատացյալների մասին. «Որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակությունը’ Աստծո շինվածն եք» (Ա Կորնթացիս 3.9) (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 334, 335 [1900]):CMArm 55.3

    Աշխարհի մեծագույն կարիքը։ Այս աշխարհն ամենից շատ կարիք ունի այնպիսի մարդկանց, ում հնարավոր չէ ո՜չ գնել, ո՜չ վաճառել, հավատարիմ և մինչև հոգու խորքը անկեղծ մարդկանց, ովքեր չեն վախենա մեղքը կոչել իր անունով, ում գիտակցությունը այնպես է նպատակադրված, ինչպես կողմնացույցի սլաքն է ուղղված բևեռին, ովքեր հաստատ կկանգնեն արդար գործի համար, եթե երկինքներն անգամ շուռ գան (Դաստիարակություն, 57 [1903]): CMArm 55.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents