Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 24—Մեր գրականության խոր ազդեցությունը

    Գրչի ուժը։ Գրիչը ուժ է այն մարդկանց ձեռքերում, ովքեր զգում են իրենց սրտի զոհասեղանին վառվող ճշմարտությունը, գիտակցաբար ձգտում են Աստծուն, և դա հավասարակշռված է ա-ռողջ դատողությամբ: Սուզվելով մաքուր ճշմարտության աղբյուրի մեջ’ գրիչն ընդունակ է լույսի շողեր ուղարկելու աշխարհի մութ անկյուններին, որոնք արտացոլվելով նոր ուժ կստանան և լրացուցիչ լույս, որը կթափանցի ամենուր (Է. Ուայթի կյանքը, 214 [1915]): CMArm 140.1

    Տպագրող հաստոցն Աստծո գործիքն է։ Տպագրող հաստոցը մարդկանց մտքերին և սրտերին հասնելու հզոր գործիք է. Այն Աստծո կողմից նախատեսված հզոր գործիք է, որպեսզի, քարոզչի եռանդին միանալով, ճշմարտությունը տանի բոլոր ցեղերին, լեզուներին ու ազգերին: Շատերին կարելի է միայն այդպես հասնել (Քրիստոնեկան փորձառություն և ուսմունք, 225-227 [1922]): Մեր գործի հրատարակչական ճյուղն ուղիղ կապ ունի մեր զորության հետ: Անկեղծորեն ցանկանում եմ, որ այն կարողանա կատարել Տիրոջից իր համար նախանշվածը: Աստծուց ինձ տրված լույսի հիման վրա գիտեմ, որ եթե մեր հրատարակիչները հավատարմորեն կատարեն իրենց աշխատանքը, մեր ժամանակի ճշմարտության գիտությունը կկրկնապատկվի և կեռապատկվի (Է. Ուայթի կյանքը, 446,447 [1915]):CMArm 140.2

    Մեր հրատարակումների ազդեցությունը։ Ինձ ցույց տրվեց, որ մեր հրատարակումները պետք է լույս ընծայվեն տարբեր լեզուներով և ցանկացած գնով ուղարկվեն բոլոր քաղաքակիրթ երկրները: Ի՞նչ արժեք ունի փողը մեր ժամանակներում մարդկանց հոգիների համեմատ:CMArm 140.3

    Ինձ ցույց է տրվել, որ տպագրող հաստոցն ինչպես բարին, այնպես էլ չարը կատարող հսկայական ուժ է: Այն կարող է ուժեղ ազդեցություն թողնել հասարակության գիտակցության վրա: Այն մարդկանց ղեկավարության տակ, ովքեր իրենց նվիրել են Աստծո ծառայությանը, հրատարակչական գործը կարող է իսկապես այն բարեբեր զորությունը դառնալ, որը մարդկանց կբերի ճշմարտության գիտակցմանը:CMArm 140.4

    Այլ երկրներում: Ինձ ցույց տրվեց, որ հրատարակումներն այլ երկրներում արդեն ազդեցություն ունեն որոշ մարդկանց մտքերի վրա’ քանդելով նախապաշարմունքի ու սնոտիապաշտության պատը: Ինձ ցույց տրվեցին մարդիկ, ովքեր աշխույժ հետաքրք-րությամբ ուսումնասիրում են ներկա ժամանակի ճշմարտությունը ներկայացնող թերթերն ու գրքույկները: Նրանք իրենց համար նոր և հրաշալի վկայություններ կընթերցեն, խոր ու ճշմարիտ հետաքրքրությամբ կբացեն Աստվածաշնչերը’ բացատրություն ստանալով ճշմարտության այն հարցերի վերաբերյալ, որոնք մինչ այդ պարզ չէին: Դա վերաբերում է հատկապես շաբաթի (չորրորդ պատվիրանի) ճշմարտությանը: Երբ նրանք ուսումնասիրում էին Աստվածաշունչը’ ճշմարտությունն իմանալու համար, նրանց գի-տակցությունը լուսաբանվում էր նոր լույսով, քանի որ հրեշտակները նրանց կողքին էին’ իրենց ընթերցած հրատարակումների մեջ պարունակվող ճշմարտությամբ ազդելով նրանց բանականության վրա:CMArm 141.1

    Աղոթքով և արցունքներով ուսումնասիրելով։ Ես տեսա նրանց’ մի ձեռքում թերթերն ու գրքույկները, մյուսում’ Աստվածաշուեչը պահած: Նրանց այտերը խոնավացել էին արցունքներից, նրանք խոնարհվել էին Աստծո առաջ և անկեղծ, խոնարհ աղոթքով խնդրում էին ճշմարտության ուղու վրա դնել իրենց , ինչը Նա արդեն արել էր’ մինչ նրանց դիմելը: Իսկ երբ նրանց սրտերն ընդունեցին ճշմարտությունը, և տեսան ճշմարտության ներդաշնակ շղթան, Աստվածաշունչը դարձավ նոր գիրք, նրանք երախտագիտությամբ այն իրենց սրտին էին սեղմում, իսկ դեմքները լուսավորվում էին երջանկությամբ ու սուրբ ուրախությամբ:CMArm 141.2

    Այդ մարդկանց չէր բավարարում այն, որ միայն իրենք են լույսը ձեռք բերել, ուստի սկսեցին աշխատել այլոց համար: Ոմանք մեծ զոհաբերության էին գնում հանուն ճշմարտության’ օգնելով խավարի մեջ գտնվող եղբայրներին: Այդպիսով, կատարվում է տարբեր լեզուներով գրքույկների ու թերթերի տարածման մեծ աշխատանքի նախապատրաստությունը (Է. Ուայթի կյանքը, 214,215 [1915]):CMArm 141.3

    Դարակներից վերցված գրքերը։ Իսկապես, կան մարդիկ, ովքեր գրքեր են գնում դարակի մեջ կամ հյուրասենյակի սեղանին դնելու համար’ հազվադեպ հայացք գցելով դրանց վրա։ Սակայն Աստված հոգ է տանում Իր ճշմարտության մասին, և ժամանակ կգա, երբ մարդիկ կանրադառնան այդ գրքերին և կընթերցեն։ Դժ-բախտությունը կամ հիվանդությունը կարող են տուն մտնել, սակայն Աստված այդ գքրերում պարունակվող ճշմարտության միջոցով խաղաղություն ու հույս է ուղարկում անհանգստացած սրտերին։ Այդ մարդկանց հայտնվում է Նրա սերը, և նրանք գիտակցում են իրենց մեղքերի ներման թանկարժեք նշանակությունը։ Այդպիսով, Տերը համագործակցում է Իր անձնուրաց աշխատակիցների հետ (վկայություններ եկեղեցու համար, հ.6, 313,314 [1900])։CMArm 142.1

    Քրիստոսի մոտ բերված հոգիները։ Մեր հրատարակումները այժմ ավետարանչական սերմեր են ցանում և շատերին Քրիստոսի մոտ բերելու նույնքան գործուն միջոց են, որքան քարոզվող խոսքը։ Ամբողջ եկեղեցիներ են արթնացել մեր հրատարակումների տարածման արդյունքում (Ռևյու ընդ Հերալդ, հուլիսի 10, 1880)։CMArm 142.2

    Անգամ հատվածներն են արժեքավոր։ Ներկա ժամանակի ճշմարտությունը պարունակող տպագրվող նյութի յուրաքանչյուր տող մենք պետք է ընկալենք որպես սրբազան գանձ։ Անգամ գրքույկի կամ պարբերականի հատվածները պետք է դիտվեն որպես արժեք։ Ո՞վ կարող է գնահատել այն ազդեցությունը, որը կարող է ճշմարտությունը որոնող մարդու սրտի վրա ունենալ երեք հրեշտակների լուրի ճշմարտությունը պարունակող մի պոկված էջը։ Եկեք չմոռանանք, որ ինչ-որ մեկն ուրախ կլինի’ ընթերցելու բոլոր այն գրքերն ու թերթերը, որոնցով մենք կարող ենք կիսվել։ Յուրաքանչյուր էջ երկնային լույսի շող է, որ նախատեսված է լուսավորելու ճանապարհներն ու արահետները’ լույս սփռելով ճշմարտության ուղու վրա։CMArm 142.3

    Երբ Քրիստոսը հրաշք կատարեց’ շատերին կերակրելով մի քանի հացով ու ձկով, ուտելիքը շատացավ։ Նույնը կկատարվի մեր հրատարակումների հետ։ Մեկից մյուսին անցնելով’ Աստծո ճշմարտության գիտությունը կբազմապատկվի։ Եվ ինչպես աշա-կերտներն էին Քրիստոսի հորդորով հավաքում ավելացած կտորները, որ ոչինչ չկորչի, մենք էլ պետք է գնահատենք մեր ժամանակի ճշմարտությունը պարունակող գրքերի փոքրիկ հատվածները (Ռևյու ընդ Հերալդ, օգոստոսի 27,1903)։ CMArm 142.4

    Հազարավորները մեկ օրում։ Եթե մենք հեզությամբ ու հավատով խոնարհվենք Աստծո ոտքերի առաջ, Նա շուտով մեծ գործեր կկատարի մեզ համար... Մոտենում է ժամանակը, երբ հազարավոր մարդիկ ամեն օր կվերածնվեն, և նրանց մեծ մասը պարտական կլինի մեր գրականությանը (Ռևյու ընդ Հերալդ, նո-յեմբերի 10, 1885):CMArm 143.1

    Երբ տրվի վերջին նախազգուշացումը։ Հազարավոր ձայներ ամբողջ աշխարհով մեկ կազդարարեն նախազգուշացումը: Կկատարվեն հրաշքներ, հիվանդները կբժշկվեն, և նշաններն ու հրաշքները կուղեկցեն հավատացյալներին: Բայց սատանան նույնպես կգործի իր կեղծք հրաշքներով և նույնիսկ երկնքից կրակ կիջեցնի երկրի վրա, մարդկանց աչքի առաջ: Այսպես երկրի բնա-կիչները կկանգնեն վերջնական ընտրության առաջ:CMArm 143.2

    Լուրը հռչակվելու է ոչ այնքան փաստարկների, որքան Աստծո հոգու խոր ազդեցության միջոցով: Ապացույցներն արդեն ներկա-յացված են եղել, սերմը’ ցանված, և հիմա այն կհասնի ու պտուղ կտա: Ավետարանիչների կողմից տարածված գրականությունն իր ազդեցությունն է թողել, բայց շատերին, ովքեր տպավորվել են, խանգարել են լիովին ըմբռնելու ճշմարտությունը կամ հնազանդվելու դրան: Բայց հիմա լույսի շողերը թափանցում են ամենուր, ճշմարտությունը պարզ է դառնում... Հազարավորները կանցնեն Տիրոջ կողմը (Մեծ պայքար, 612 [1888]):CMArm 143.3

    Լուրը հռչակելու Աստծո ծրագիրը։ Աստծո ժողովրդին մեծ լույս է տրված: Տերը մեզ կոչ է անում այդ լույսը տանելու նրանց, ովքեր խավարի մեջ են քայլում: Մեր միջոցով աշխարհին կտրվի կենդանի ճշմարտության լույսն ու ուժը: Աստծո զորությամբ պահպանվող վառ և անմար լույսը մեր միջոցով պետք է լուսավորի խավարում գտնվողներին: Մեզ հանձնարարված է օգտագործել տրված լույսը, որպեսզի նոր ճրագակալներ վառվեն, որ մեր եղբայրները կարողանան ճշմարտությամբ ուրախանալ: Չարհամարհենք այդ հանձնարարությունը: Պատկերացնենք, թե արևը հրաժարվել է լույս տալուց: Դա կհանգեցնի սարսափելի խավարի և խառնաշփոթության: Իսկ եթե մենք թույլ չտանք, որ խավարում գտնվողների համար շողա մեր լույսը, դա կնշանակի ընդունել մեղքը, որի հանցավորության չափը հնարավոր չէ պատ-կերացնել.CMArm 143.4

    «Եվ Հոգին և հարսն ասում են. Եկ. և լսողն ասի, եկ. և նա, որ ծարավ է, թող գա, և նա, որ կամենում է’ թող առնի կյանքի ջուրը ձրի”: Այս խոսքերում շարադրված է Աստծո’ Ավետարանի տա-րածման ծրագիրը: Նրա ինչպես աստվածային, այնպես էլ մարդ-կային զենքերը պետք է համախմբեն ջանքերը’ մոլորված մարդկանց փրկության համար: Այդ հոգիները պետք է ազատվեն մեղքի գերությունից: Աստված կանչում է Իր անունը կրողներին’ կատարելու Իր հրահանգները: Բոլորը կոչված են որոշակի մասնակցություն ունենալու Նրա աշխատանքում...CMArm 143.5

    Ճշմարտության վերափոխող ուժը: Ճշմարտության խոսքի ուժը մարդկային սրտերին հասնում է աստվածային շնորհի վերափոխող ազդեցության միջոցով: Այն շրջաններում, որտեղ դեռ չեն լսել լուրը, հռչակվող լուրն ուժեղ ազդեցություն է ունենում հոգիների վրա: Ըստ երևույթին, այն բնավորությունը վերափոխելու շատ ավելի մեծ զորություն ունի այնտեղ, քան նրանց մեջ, ովքեր արդեն ծանոթ են դրան: Ճշմարտությունը էական ազդեցություն չի թողնում նրանց սրտերի վրա, ովքեր իրենց շահի համար հակառակ են գնում դրան, ովքեր քայլում են դրա սկզբունքներին հակասող ուղղությամբ: Նման մարդիկ հայտարարում են, թե հավատում են Աստծո խոսքին, սակայն ոչինչ չի վկայում այն մասին, որ նրանք սրբված են դրանով:CMArm 144.1

    Ճշմարտությունը պետք է տիրի նրանց կամքին, ովքեր երբեք չեն լսել դրա մասին: Նրանք կտեսնեն մեղքի հրեշավորությունը, և նրանց ապաշխարությունը անկեղծ ու խոր կլինի: Տերը կազդի այն սրտերի վրա, որոնք նախկինում չեն լսել կոչը և չեն գիտակցել մեղքի նողկալիությունը:CMArm 144.2

    Միայն Քրիստոսն է ընդունակ հաջողությամբ հակազդելու մեղքին: Թող Նրա կյանքի լիարժեք լույսը լցվի նրանց հոգիները, ովքեր խավարի մեջ են: Ավետարանի զորության անմիջական ազ-դեցությամբ հազարավորները դարձի են եկել մեկ օրում:CMArm 144.3

    Երբ մեղավորը գիտակցի, որ միայն Քրիստոսի միջոցով կարող է հավիտենական կյանք ստանալ, երբ հասկանա, որ Աստծո Խոսքին հնազանդվելն է պայմանը, որը կատարելով նա կարող է Աստծո արքայությունը մտնել, երբ հասկանա Քրիստոսի քավիչ զոհի էությունը, այդ ժամանակ խոնարհությամբ ու անկեղծ ապաշ-խարությամբ նա Փրկչի մոտ կգա ‘ խոստովանելով իր մեղքերն ու ներում փնտրելով: Նրա հոգին է թափանցել Աստծո մեծության ու փառքի զգացումը: Խաղաղությամբ, ուրախությամբ, մաքրությամբ լի հավիտենական կյանքի օրհնությունն այնքան խոր է ընկալվում, որ մարդը լիովին Աստծուն է հանձնվում: CMArm 144.4

    Ինձ հանձնարարված է ասել. արտաքինից թվում է, թե ոմանք իրենց լիովին մեղքի կամքին են հանձնել, բայց երբ լույսը թափանցում է նրանց հոգիները, նրանք դառնում են ամենամեծ հաջողություններ գրանցող աշխատողները: Նրանք հաջողությամբ են գործում այն վայրերում, որտեղ ապրում են մեղավորները, ինչպիսին էին իրենք ժամանակին:CMArm 145.1

    Գրված է գրական ավետարանիչների համար: Ես գրում եմ սա, որովհետև գրական ավետարանիչները և նրանք, ովքեր աշխատում են տնից տուն այցելելով, հաճախ հանդիպում են արտաքինից կո-պիտ ու անբարեհամբույր մարդկանց, սակայն, եթե նրանց սրտերը շահվեն ճշմարտությամբ, նրանք կհայտվեն դրա առավել հավատա-րիմ ու հաստատուն կողմնակիցների թվում: Ճշմարտության հոգին շատ կարևոր է ցանկացած եղեղեցում: Նրանք, ում Տերն օգտագոր-ծում է, միգուցե միշտ արտաքին փայլ չունենան, սակայն եթե անկեղծ բնավորություն ունեն, թանկարժեք են Տիրոջ աչքում:CMArm 145.2

    Աստծո գործը պետք է աճի, քանի որ մոտ է վերջը: Քանի որ վերջը մոտենում է, Աստծո գործը պետք է աճի զորությամբ, մաք-րությամբ և սրբությամբ: Աշխատողները պետք է սիրով լցվեն Աստծո և միմյանց հանդեպ: Նրանք պետք է ակնածանքով պահեն լիարժեք անկեղծության սկզբունքները: Երբ որոշակի ձայն հնչի, Տերը կհայտնի Իրեն’ որպես ողորմության ու սիրո Աստված: Երկնային հրեշտակները կմոտենան եկեղեցու անդամներին, որպեսզի աջակցեն նրանց կարիքներին: Եկե'ք միշտ հիշենք, որ մենք գործում ենք Աստծո հետ համատեղ: Կատարենք Նրա աշխատանքը’ երկնքի հետ միության մեջ, վստահությամբ, երգով ու ցնծությամբ: Յուրաքանչյուր հոգու մեջ կվառվի նախանձախնդիր աշխատանքի սրբազան կրակը: Մարդկանց խմբերը մեկը մյուսի հետևից կթողնեն մարդկության թշնամու դրոշը և Տիրոջը կդիմեն այդ վտանգավոր հակառակորդի դեմ պայքարում:CMArm 145.3

    Աշխատողները պետք է ավելի խոր փորձառություն ձեռք բերեն: Աստծո համար աշխատողները պետք է ավելի խոր փորձա-ռություն ունենան: Եթե նրանք լիովին իրենց Քրիստոսին հանձնեն, Նա մեծապես կաջակցի իրենց: Նրանք ճշմարտության դրոշը կկանգնեցնեն սատանայի գրաված ամրոցների վրա, այնուհետև հաղթական բացականչություններով լիովին կտիրեն դրանց: Թեև նրանց երեսները կպատվեն պայքարում ստացված սպիներով, նրանք մխիթարիչ լուր կունենան, որ Տերն է իրենց տանում հաղթանակից դեպի հաղթանակ:CMArm 145.4

    Երբ Աստծո ծառաները լիակատար ինքնանվիրումով համա-գործակցեն աստվածային զորության հետ, իրավիճակը կփոխվի աշխարհում, և շատ շուտով Երկիրն ուրախությամբ կդիմավորի իր Թագավորին: «Եվ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաս-տատության լույսի պես և շատերին արդարության առաջնորդողները’ աստղերի պես հավիտյանս հավիտենից»: (Ռևյու ընդ Հերալդ, սեպտեմբերի 17, 1903).CMArm 146.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents