Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Գլուխ 21—Առողջության մասին հրատարակումներ

    Առողջության մասին հրատարակումների տարածումը։ Մեր հրատարակումները տարածելը շատ կարևոր աշխատանք է: Նրանք, ովքեր հավատում են մեր ժամանակի հատուկ ճշմար-տությանը, պետք է աշխույժ հետաքրքրություն դրսևորեն դրա հանդեպ: Աստված կամենում է, որ մարդկանց մտքերը բաց լինեն զսպվածության կարևոր հարցի և այն սկզբունքների ուսումնա-սիրության համար, որոնց վրա հիմնված է առողջության ճշմարիտ բարենորոգումը...CMArm 124.1

    Կրոնը և առողջությունը: Ճշմարիտ կրոնը և առողջության օ-րենքները գնում են ձեռք ձեռքի: Անհնար է աշխատել մարդկանց փրկության համար, առանց ներկայացնելու մեղավոր հակումներից հրաժարվելու անհրաժեշտությունը, որոնք փչացնում են ա-ռողջությունը, կորցնում են արժանապատվությունը և խոչընդոտում բանականությանը, որ ընկալի աստվածային ճշմարտությունը (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 12 [1901]):CMArm 124.2

    Առողջության բարենորոգումը նման է սեպի։ Առողջության բարենորոգման լուրը շատ ունակ կողմնակիցներ ունի, սակայն նրանց աշխատանքը չափազանց դժվարանում է, քանի որ շատ ծառայողներ, վեհաժողովի նախագահներ և այլ պատասխանատու աշխատողներ բավականաչափ ուշադրություն չեն դարձնում առողջության բարենորոգման հարցին: Նրանք չեն ուզում ընդունել, որ այն լուրը տարածելու աշխատանքի աջ ձեռքն է: Մինչ շատերը, այդ թվում որոշ ծառայողներ, բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում այդ բնագավառին, Տերն Իր բացահայտ բարեհաճությունն է արտահայտում’ առատապես օրհնելով այդ աշխատանքը: Ծառայության ճիշտ կառավարման դեպքում այն կարող է սեպ ծառայել, որը ճանապարհ է բացում դեպի մարդկանց սրտերը այլ ճշմարտությունների համար: Երբ երրորդ հրեշտակի լուրն ընկալվի իր լիությամբ, առողջության բարենորո-գումը իր արժանի տեղը կզբաղեցնի վեհաժողովի խորհրդածու-թյուններում, եկեղեցական աշխատանքում, տանը’ սեղանի մոտ, և բոլոր կենցաղային գործերում: Այդ ժամանակ աջ ձեռքը կծառայի մարմնին և կպաշտպանի նրան (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 327 [1900]):CMArm 124.3

    Առողջության վերաբերյալ գրականությունը Ավետարանի աջ ձեռքն է։ Առողջության մասին մեր գրականությունը Ավետարանի աջ ձեռքն է, որը ճանապարհ է բացում ճշմարտության համար’ թույլ տալով նրան մտնել և շատ հոգիների փրկել: Չգիտեմ, թե էլ ինչն է ունակ այդքան արագորեն բացելու սրտերը, որքան այդ գրականությունը: Եթե կարդան և գործնականում կիրառեն այնտեղ գրված խրատները, այն հոգիներին կդրդի ուսումնասիրելու Աստվածաշնչը, որպեսզի կարողանան ավելի լավ հասկանալ ճշմարտությունը:CMArm 125.1

    Այցելության ժամանակ գրական ավետարանիչները պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրեն առողջապահական հրա-տարակումների վրա’ պատմելով, թե դրանք որքան օգտակար են հիվանդությունը բժշկելու համար (Ձեռագիր 113 [1901]):CMArm 125.2

    Ուշադրություն է գրավում ։ Առողջության բարենորոգման մասին հրատարակումները կհասնեն նրանցից շատերին, ովքեր երբեք չեն ընթերցի աստվածաշնչյան հարցերին նվիրված գրա-կանությունը... Ճշմարտությունը պետք է մարդկանց հասնի ա-ռողջության բարենորոգման հարթակի վրա: Այն կարևոր է աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ ուշադրություն գրավելու համար:CMArm 125.3

    Աստված ամեն ինչում զսպվածություն է պահանջում Իր ժողովրդից: Մինչև նրանք չսովորեն զսպվածություն դրսևորել գործ-նականում, չեն կարող սրբագործվել ճշմարտության միջոցով: Առանց դրա կաղավաղվեն նրանց բոլոր մտադրություններն ու միտքը:CMArm 125.4

    Շատերը, ում համարում են անհույս այլասերվածներ, կգան դեպի ճշմարտությունը այն դեպքում, եթե համապատասխան խրատներ ստանան իրենց անառողջ սովորությունների վերաբերյալ: Այդ ժամանակ նրանք կկարողանան բարձրանալ, ընտիր և սրբված անոթներ դառնալ’ պիտանի Տիրոջ աշխատանքի համար: Թող ձեր ձեռքին համապատասխան գրականություն լինի, ձեր սրտերը Քրիստոսի սիրով լցվեն մարդկանց հանդեպ: CMArm 125.5

    Վերացնում է նախապաշարմունքները։ Ինձ ցույց տրվեց, որ գործի այդ բնագավառին ուշադրություն դարձնելով, դուք կվերացնեք նախապաշարումների զգալի մասը, որոնք շատ մարդկանց խանգարում են ընթերցել մեր հրատարակումները և իմանալ ճշմարտությունը, որին մենք հավատում ենք։ Չի կարելի այդ հարցը համարել երկրորդական, քանի որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ընտանիքի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին’ արթնացնելով մարդկանց գիտակցությունը, որպեսզի նրանք դառնան Աստծո կամքի կատարողները’ սահմանափակելով իրենց ախորժակը։ Մարդկանց առողջության վերաբերյալ լույս տանելով’ դուք նրանց կօգնեք, որ ժամանակ հատկացնեն վերջին ժամանակի ճշմարտությանը։ Իմ երկնային Ուսուցիչն ասաց. «Սովորեցրո՜ւ, սովորեցրո՜ւ, սովորեցրո՜ւ»։ Բանականությունը պետք է լուսավորվի, քանի որ գիտակցությունը մթագնած է սատանայի ուզածի պես, չէ՞ որ նա կարող է աղավաղված ախորժակի միջոցով հոգին այլասերելու միջոց գտնել...CMArm 126.1

    «Բոլորն, ովքեր հավատում և հռչակում են ճշմարտությունը, պետք է ապրեն ոչ միայն առողջության բարենորոգման համաձայն, այլև ջանասիրաբար այն սովորեցնեն ուրիշներին”,հաղորդեց ինձ երկնային Ուսուցիչը։ Դա հզոր միջոց է, որն անհավատներին դրդում է խորհելու, որ եթե մեր խորհուրդները առողջ սննդի և կյանքի վերաբերյալ խելամիտ են, ապա նույնքան խելամիտ էլ պետք է լինեն մեր աստվածաշնչյան դավանանքի տեսակետները (Ձեռագիր 1 [1875])։CMArm 126.2

    Տերը կոչ է անում աշխատողներին անցնել գրականությունը տարածելու գործին։ Նա կամենում է, որ նրանք տարածեն առող-ջության բարենորոգման գրքերը, քանի որ շատ բան է կախված այդ հարցից (Ձեռագիր 174 [1899])։CMArm 126.3

    Թող երիտասարդներն ու աղջիկները վերցնեն առողջ ապրե-լակերպին վերաբերող մեր գրքերը և մարդկանց մոտ գնան’ ամեն հնարավորն անելով առողջության բարենորոգման առաջխաղացման համար։ Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր ծարավ են իմանալու այդ սկզբունքների մասին (Նամակ 154 [1900])։CMArm 126.4

    Այդ լույսի մեծագույն կարիքը։ Մարդիկ շատ ունեն այն լույսի կարիքը, որը շողում է առողջության և զսպվածության հարցերին վերաբերող մեր ամսագրերի էջերից։ Աստված կամենում է, որ այդ ամսագրերը միջնորդի դեր կատարեն, որոնց միջոցով լույսի ճառագայթները կգրավեն մարդկանց ուշադրությունը’ նրանց դրդելով ականջալուր լինել երրորդ հրեշտակի նախազգուշացնող լուրին...CMArm 126.5

    Ծառայողները կարող են և պետք է ակտիվորեն նպաստեն ա-ռողջ ապրելակերպին վերաբերող մեր ամսագրերի տարածմանը: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ այդ ամսագրերի համար պետք է աշխատի նույնքան նախանձախնդիր, որքան մեր մյուս պար-բերականների համար: Այդ երկու հրատարակումների միջև բա-խումներ չպետք է լինեն.CMArm 127.1

    Առողջության վերաբերյալ ամսագրերի տարածումը հզոր միջոց է, որ մարդիկ ընդունեն այն հատուկ ճշմարտությունները, որոնք նրանց կնախապատրաստեն մարդի Որդու մոտալուտ գալուստին (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 12, 1901):CMArm 127.2

    Մեր գրականության անբաժանելի մասը։ Առողջության բերենորոգումը կհասնի մարդկանց այն խմբին, որին այլ ձևով չէր հաջողվի հասցնել ճշմարտությունը: Կենսական անհրաժեշտություն կա’ տարածելու առողջության մասին զրույցներ ու հրատա-րակումներ, որոնք կօգնեն ինչպես հավատացյալներին, այնպես էլ անհավատներին: Չեմ հասկանում, թե ինչու առողջությանը վերա-բերող մեր գրքերը մյուս հրատարակումներին հավասար արժանի տեղ չպետք է գրավեն’ ի հեճուկս մարդկային նախապաշարումների: (Նամակ 25ա, [1889]): CMArm 127.3