Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 15—Համագործակցություն Ավետարանի այլ աշխատողների հետ

    Քարոզչի և տպագրական հաստոցի համատեղ աշխատանքը։ Տպագրական հաստոցը Աստծո կողմից նշանակված հզոր գործիք է, որը միանալով քարոզչին, ճշմարտությունն է տանում բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին (Է. Ուայթի կյանքը, 217 [1915]):CMArm 96.1

    «Լուռ լրաբերների» առաքելությունը։ Ես խրատ եմ ստացել, ըստ որի’ գրական ավետարանիչը պետք է կատարի իր գործն անգամ այնտեղ, որտեղ մարդիկ քարոզչից լսել են լուրը: Նա պետք է համագործակցի ծառայողի հետ. թեև ծառայողը ճիշտ է ներկայացրել լուրը, բայց մարդիկ միշտ չէ, որ ընդունակ են լիովին ընկալելու այն: Այդ պատճառով տպագիր թերթը կարևոր է ոչ միայն ճշմարտության կարևորությունը նրանց մեջ արթնացնելու, այլև ճշմարտության մեջ նրանց արմատավորելու և հաստատելու, մոլորություններին դիմակայելու ընդունակության համար: Թերթերն ու գրքերը Աստծո միջոցներն են’ մարդկանց անդադար ծանոթացնելու մեր ժամանակի ճշմարտությանը: Լուսավորելով և մարդկանց ճշմարտության մեջ հաստատելով’ մեր հրատարակությունները շատ ավելի լայնածավալ աշխատանք են կատարում, քան ընդունակ է կատարել ծառայողը միայն խոսքով: Լուռ լրաբերները, գրական ավետարանչի աշխատանքի շնորհիվ հայտնվելով մարդկանց տներում, համակողմանիորեն կհաստատեն ավետարանական ծառայությունը, քանի որ, երբ մարդիկ կարդան գրքերը, Սուրբ Հոգին կազդի նրանց վրա, ինչպես ազդում է քարոզչի խոսքը լսողների մտքի վրա: Հրեշտակները ճշմարտությունն ամփոփող գրքերին ուղեկցում են ճիշտ այնպես, ինչպես ծառայողի աշխատանքին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 315,316 [1900]): CMArm 96.2

    Համագործակցել Ավետարանի ծառայողի հետ։ Միասնական աշխատանքը Ավետարանի ծառայողի հետ, որի նպատակն է ճշմարտությունը բոլոր ցեղերին ու ազգերին, լեզուներին ու ժողովուրդներին տանելը, հիրավի կարևորագույնն է։ Այն պետք է անցկացնել այն մեծ ճշմարտությանը համապատասխան, որը մեր հավաստմամբ սիրում ենք։ Գրական ավետարանիչների աշխատանքի միջոցով հնարավոր է լուսավորել անմաքրության ու մոլորության մեջ ընկղմված շատ մարդկանց միտքը։ Այդ աշխատանքի միջոցով մարդիկ պետք է պատրաստվեն, որպեսզի հաստատուն մնան Աստծո մեծ օրը, որը շուտով գալու է(Ռևյու ընդ Հերալդ, մայիսի 20, 1890)։CMArm 97.1

    Բժշկական գործունեության և ծառայության բաղկացուցիչ մասը։ Աստված պատվիրել է, որ այս աշխարհին նախազգուշացնելու լուրը հասցնելու միջոցներից մեկը լինի քարոզը։ Սուրբ Գրքում հավատարիմ ուսուցիչը ներկայացված է Աստծո հոտի հովվի կերպարով։ Նրան պետք է հարգել, իսկ նրա աշխատանքը’ գնահատել։ Ճշմարիտ բժշկական-ավետարանչական աշխատանքը կապված է ծառայության հետ, իսկ գրական ավետարանչի աշխատանքը պետք է դառնա բժշկական-ավետարանչական գործի, ինչպես նաև ծառայության մի մասը։ Նրանց, ովքեր մասնակցում են այդ աշխատանքին, կասեի հետևյալը. «Մարդկանց այցելելով’ ասեք նրանց, որ Ավետարանի աշխատող եք և սիրում եք Տիրոջը» (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 323 [1900])։CMArm 97.2

    Գրական ավետարանիչը և աստվածաշնչյան աշխատանքը։ Ես նամակներ եմ ստանում, որոնց մեջ հարցեր են տրվում գրական ավետարանչի պարտականությունների մասին։ Ոմանք ասում են, որ մարդկանց այցելելու ժամանակ իրենց համար բարենպաստ հնարավորություններ են ի հայտ գալիս մեր ժամանակի ճշմարտությունը ներկայացնելու համար, և իրենց բառացիորեն ստիպում են աստվածաշնչյան ընթերցանություն անցկացնել։ Նրանք գիտակցաբար չպետք է անտեսեն նման հնարավորությունները։ Մյուս կողմից, նամակներ են գալիս, որոնք հաղորդում են, թե մեր գրական ավետարանիչները արհամարհում են իրենց աշխատանքը’ գերադասելով աստվածաշնչյան ընթերցանություններ անցկացնել դավանանքի հարցերով, և որ այդ ընթերցանությունների հետևանքով բորբոքված նախապաշարումները խանգարում են տարածել գրքերը։ Մարդիկ ինձանից խորհուրդներ են հարցնում այդ հարցերի վերաբերյալ։ CMArm 97.3

    Հանձն մի առեք դավանանքի հարցերը քննարկել: Մենք կարծում ենք, որ երկու պնդումների մեջ էլ ճշմարտություն կա: Մի կողմից, գրական ավետարանիչներին հնարավորություն է տրվում, որ օգնեն մարդկանց’ ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը, մյուս կողմից, կախված նրանից, թե ինչպես են նրանք օգտագործում այդ հնարավորությունները, նրանց հետագա աշխատանքը դժվարացնող նախապաշարմունք է առաջացնում: Անցնելով այս գործին’ գրական ավետարանիչը չպետք է շեղվի, այլ աշխատի ջանասիրաբար, նպատակասլաց կերպով: Հավատարիմ մնալով իր հիմնական աշխատանքին’ միևնույն ժամանակ նա չպետք է արհամարհի հնարավորությունը’ օգնելու նրանց, ովքեր լույս են փնտրում և մխիթարության կարիք ունեն Սուրբ Գրքի միջոցով: Եթե գրական ավետարանիչն Աստծո հետ է քայլում, եթե աղոթում է աստվածային իմաստության համար, որպեսզի իր գործի մեջ միմիայն բարիք անի, նա միանգամից կհասկանա այն մարդկանց կարիքները, ում հետ շփվում է: Նա լիովին կօգտագործի իր հնարավորությունները, որպեսզի մարդկանց գրավի դեպի Քրիստոսը’ առանց քննարկելու դավանանքի հարցերը, բայց պետք է խոսի փրկության ծրագրի մեջ հայտնված Աստծո սիրո, ողորմության և բարության մասին: Ուժասպառ եղածին նա կարող է անհրա ժեշտ խոսքն ասել Քրիստոսի ոգով:CMArm 98.1

    Հոգու մեծագույն կարիքը Աստծուն և Նրա կողմից ուղարկված Հիսուս Քրիստոսին ճանաչելն է: Աստվածաշնչում շատ կան գործնական խրատներ, որոնք գրական ավետարանիչը կարող է հանգիստ ներկայացնել: Եթե այդ ձևով նա կարողանա մարդկանց հաղորդակից դարձնել գործնական կրոնի իմացությանը, կօգնի նրանց, ովքեր հենց այդ թանկարժեք կերակուրի կարիքն ունեն (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 35,36 [1902]): CMArm 98.2

    Ուսումնասիրել Աստվածաշունչը։ Մեր առջև հսկայական առաջադրանք է դրված, որը պետք է կատարենք մեր Արարչի համար, հայտնենք Աստծո Խոսքը նրանց, ովքեր մոլորության խավարում են: Պատանի՜ բարեկամներ, այնպե՜ս գործեք, ասես սրբազան պարտականություն ունեք: Դուք պետք է ուսումնասիրեք Աստվածաշունչը, որպեսզի միշտ պատրաստ լինեք պատասխանելու յուրաքանչյուրին, ով հարցնում է այն հույսի մասին, որ ունեք: Ճշմարիտ քրիստոնեական արժանապատվությամբ վկայեք, որ ունեք մարդկանց անհրաժեշտ ճշմարտությունը: Եթե այդ ճշմարտությունը արմատավորվում է հոգում, այն կդրսևորվի շարժուձևի և վարքի մեջ, հանդարտ ու ազնվաբարո բնավորության և հանգստության մեջ, որը միայն քրիստոնյան կարող է ունենալ (Վ-կայություններ եկեղեցու համար, հ.5,401 [1885]):CMArm 98.3

    Անցկացրեք Աստվածաշնչյան ընթերցանություն։ Գրական ավետարանիչը, այցելելով մարդկանց տները, հաճախ հնարավորություն կունենա ընթերցելու Աստվածաշնչից կամ ճշմարտությունը սովորեցնող այլ գրքերից: Գտնելով ճշմարտությունը որոնողներին’ նա կկարողանա նրանց հետ անցկացնել աստվածաշնչյան ընթերցումներ: Մարդիկ հենց դրա կարիքն ունեն: Աստված Իր ծառայության համար օգտագործում է նրանց, ովքեր այդ ձևով հետաքրքրություն են դրսևորում կործանվող մարդկանց հանդեպ: Գրական ավետարանիչների միջոցով Նա լուսավորում է նրանց, ովքեր պատրաստ են խրատ ընդունելու (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 324 [1900]): CMArm 99.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents