Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 2—ՀԱԼԱԾԱՆՔ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՆՐՈՒՄ

    Աշակերտներին հայտնելով Երուսաղեմի ճակատագիրն ու Իր երկրորդ գալստյան հետ կապված իրադարձությունները՝ Հիսուսը կանխասաց նաև Իր ժողովրդի փորձառությունը՝ սկսած այն օրից, երբ համբարձվելու էր, մինչև այն օրը, երբ պիտի վերադառնար զորությամբ ու փառքով՝ ազատագրելու նրանց։ Ձիթենյաց սարից ներթափանցելով ապագայի խորքը՝ Փրկիչը տեսավ այն փոթորիկները, որ շուտով պայթելու էին առաքյալների եկեղեցու վրա, ինչպես նաև այն կատաղի, ավերիչ մրրիկները, որոնք թափվելու էին Իր հետևորդների գլխին՝ խավարի ու հալածանքի գալիք դարերում։ Մի քանի կարճ, բայց սարսափազդու խոսքերով Նա կանխասաց, թե ինչ վիճակի էին հասցնելու Աստծո եկեղեցին այս աշխարհի տիրակալները (Մատթեոս 24.9,21,22)։ Քրիստոսի հետևորդները պետք է անցնեին ստորացման, նախատինքի և տառապանքի այն նույն ճանապարհով, որով անցել էր իրենց Տերը։ Աշխարհի Փրկչի նկատմամբ բորբոքված թշնամությունը դրսևորվելու էր նաև բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատալու էին Նրան։GCA 31.1

    Վաղ եկեղեցու պատմությունը վկայում է Փրկչի խոսքերի իրականացման մասին։ Երկրի ու դժոխքի ուժերը դուրս եկան Քրիստոսի դեմ՝ հանձինս Նրա հետևորդների։ Հեթանոսները կանխազգում էին, որ եթե ավետարանը հաղթանակի, ապա իրենց տաճարներն ու զոհա-սեղանները կոչնչացվեն, ուստի հավաքեցին իրենց ուժերը՝ վերջ դնելու քրիստոնեությանը։ Բռնկվեցին հալածանքի հրդեհները։ Քրիստոնյաներից խլում էին իրենց ունեցվածքը և դուրս քշում իրենց տներից։ Նրանք «շատ չարչարանքների ճիգերին» համբերեցին (Եբրայեցիս 10.32), ենթարկվեցին դաժան [40] «նախատինքների ու ծեծերի, կապանքների ու բանտի » (Եբրայեցիս 11.36)։ Շատերն իրենց վկայությունը կնքեցին արյունով։ Ազնվական ու ստրուկ, հարուստ և աղքատ, ուսյալ ու տգետ՝ բոլորն անխտիր անողոքաբար սպանվում էին։GCA 31.2

    Այս հալածանքները, որ սկսվել էին դեռևս Ներոնի օրոք՝ Պողոսի նահատակության ժամանակ, ավելի կամ պակաս կատաղությամբ շարունակվեցին երկար դարեր։ Քրիստոնյաներին կեղծորեն մեղադրում էին ամենազազրելի հանցանքների մեջ և հայտարարում, որ հենց նրանք են մեծ աղետների՝ սովի, ժանտախտի ու երկրաշարժերի պատճառը։ Երբ նրանք համընդհանուր ատելության ու կասկածանքի առարկա դարձան, գտնվեցին լրտեսներ, ովքեր պատրաստ էին հանուն շահի մատնել անմեղներին։ Նրանք դատապարտվում էին որպես կայսրության խռովարարներ, որպես կրոնի թշնամիներ և հասարակության վնասատուներ։ Շատերին գցում էին վայրի գազանների երախը կամ ողջ-ողջ այրում ամֆիթատրոններում։ Ոմանց խաչում էին, մյուսներին վայրի կենդանիների մորթիներ էին հագցնում ու նետում ասպարեզ, որպեսզի շները պատառոտեն նրանց։ Նրանց պատիժը հաճախ հրապարակային տոնախմբությունների գլխավոր զվարճությունն էր դառնում։ Հոծ բազմություներ էին հավաքվում՝ դիտելու այդ տեսարանները, և նրանց մահվան հոգեվարքը ողջանում էին ծափահարություններով ու ծիծաղով։GCA 31.3

    Որտեղ էլ որ պատսպարվեին Քրիստոսի հետևորդները, նրանց հալածում էին, ինչպես գազաններին՝ որսի ժամանակ։ Նրանք ստիպված էին թաքստոց որոնել ամայի և մեկուսի վայրերում։ «Կարոտություն քա-շելով, նեղված, չարչարված, որ աշխարհը նրանց արժանի չէր. անա-պատներում մոլորվեցին և սարերում, և այրերում, և երկրի խոռոչներում» (Եբրայեցիս 11.37. 38)։ Հազարավորներն ապաստարան գտան ստոր-գետնյա այրերում։ Հռոմից դուրս՝ բլուրների տակ, հուլի ու քարի միջով երկար միջանցքներ էին վարվել, որոնց մութ ու խճճված ցանցը տարած-վում էր քաղաքի պարիսպներից շատ մղոններ այն կողմ։ Ստորգետնյա այս անձավներում Քրիստոսի հետևորդները թաղում էին իրենց մեռյալնե-րին, և հենց այստեղ էլ հալածանքների ժամանակ նրանք պատսպարան էին գտնում։ Երբ Կյանք Տվողն արթնացնի նրանց, ովքեր պատերազմել են բարի պատերազմը, Քրիստոսի համար նահատակվածներից շատերը դուրս կգան այդ մռայլ քարանձավներից։ [41]GCA 32.1

    Ամենավայրագ հալածանքների ժամանակ Քրիստոսի այս վկաներն անբիծ են պահել իրենց հավատը։ Զրկված ամեն հարմարությունից և նույնիսկ արևի լույսից, ապաստանելով երկրի մութ, բայց հյուրընկալ գրկում՝ նրանք երբեք չեն տրտնջացել։ Հավատի, համբերության և հույսի խոսքերով նրանք խրախուսել են միմյանց՝ դիմանալու զրկանքներին ու վշտերին։ Երկրային ամեն մի օրհնության կորուստն անգամ անկարսղ էր ստիպել նրանց ուրանալու իրենց հավատն առ Քրիստոս։ Փորձություններն ու հալածանքները միայն ավելի էին մոտեցնում նրանց ցանկալի հանգստին ու պարգևատրմանը։GCA 32.2

    Ինչպես և Աստծո ծառաներն անցյալում, շատերը «չարչարվեցին՝ ազատությունը չընդունելով, որ լավագույն հարության հասնեն» (Եբ-րայեցիս 11.35)։ Նրանք հիշում էին իրենց Տիրոջ այն խոսքերը, որ երբ հալածվեն հանուն Քրիստոսի, պետք է ուրախանան ու ցնծան, քանզի մեծ է լինելու նրանց վարձքը երկնքում, և քանի որ իրենցից առաջ այդպես հալածել էին մարգարեներին։ Նրանք ուրախանում էին, որ արժանի են գտնվել չարչարվելու հանուն ճշմարտության, և կրակի ճայթյունների միջից լսվում էին նրանց հաղթական երգերը։ Հավատով նայելով դեպի երկինք՝ նրանք տեսնում էին Քրիստոսին ու հրեշտակներին, ովքեր երկնքի պարիսպներից խորին հետաքրքրությամբ ներքև էին նայում և հավանություն տալիս իրենց հաստատակամությանը։ Աստծո գահից ձայն էր հասնում նրանց. «Հավատարիմ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ » (Հայտնություն 2.10)։GCA 33.1

    Զուր էին Քրիստոսի եկեղեցին բռնությամբ ոչնչացնելու սատանայի ջանքերը։ Մեծ պայքարը, որի ընթացքում Հիսուսի հետևորդները զոհաբերեցին իրենց կյանքը, չդադարեց, երբ այդ հավատարիմ դրոշակիրներն ընկան իրենց դիրքերում։ Պարտվելով՝ նրանք հաղթեցին։ Աստծո պատգամաբերները սպանվում էին, բայց Նրա գործը համառորեն առաջ էր ընթանում։ Ավետարանի տարածումը շարունակվում էր, նրա համախոհների թիվը՝ աճում։ Այն ներթափանցում էր այնպիսի տեղեր, որոնք անմատչելի էին անգամ Հռոմի արծիվների համար։ Մի քրիստոնյա, դիմելով հալածանքներ կազմակերպող հեթանոս ղեկավարներին, ասել է. «Դուք կարող եք սպանել, տանջել, դատապարտել մեզ... Ձեր անարդարությունն ապացուցում է, որ մենք անմեղ ենք...[42] Ձեր դաժանությունն ...անօգուտ է»։ Դա ընդամենն ավելի ուժեղ էր դրդում մյուսներին՝ ընդունելու նրանց համոզմունքները։ «Որքան ավելի շատ մեզ հնձեք, այնքան մեր թիվն աճելու է. քրիստոնյաների արյունը սերմ է» (Տերտուլիանոս, Ջատագովություն, պարբ. 50)։GCA 33.2

    Հազարավորները բանտարկվում ու սպանվում էին, բայց հայտնվում էին ուրիշները՝ գրավելու նրանց տեղը։ Իսկ նրանք, ովքեր նա-հատակվեցին իրենց հավատի համար, ապահով ննջել են Քրիստոսում՝ որպես հաղթողներ։ Նրանք պատերազմել են բարի պատերազմը և Քրիստոսի գալստյան ժամանակ ստանալու են փաոքի պսակը։ Նրանց տառապանքները քրիստոնյաներին ավելի էին մոտեցնում միմյանց և իրենց Փրկչին։ Նրանց կենդանի օրինակն ու մահվան վկայությունը մշտապես խոսում էին ճշմարտության օգտին, և ամենաանսպասելի տեղերում սատանայի հպատակները թողնում էին իրենց ծառայությունն ու անցնում Քրիստոսի դրոշակիրների շարքը։GCA 33.3

    Դրա համար էլ սատանան որոշեց իր դրոշը մխրճել քրիստոնեական եկեղեցու մեջ՝ Աստծո կառավարության դեմ ավելի հաջող պատերազ-մելու նպատակով։ Եթե հնարավոր լիներ Քրիստոսի հետևորդներին մոլո-րեցնել ու դրդել նրանց բարկացնելու Աստծուն, ապա նրանք կկորցնեին իրենց ուժը, տոկունությունն ու հաստատակամությունը և հեշտությամբ նրա ավարը կդաոնային։GCA 34.1

    Մեծ հակառակորդն այժմ ջանում է խորամանկությամբ ձեռք բերել այն. ինչին չէր կարողացել ուժով հասնել։ Հալածանքը դադարեց՝ իր տեղը զիջելով աշխարհիկ բարեկեցության ու փաոքի վտանգավոր հրա-պույրներին։ Կռապաշտներն ընդունեցին քրիստոնեական հավատի մի մասը, մինչդեռ մերժեցին մյուս Էական ճշմարտությունները։ Հայտա-րարելով, թե ընդունում են Հիսուսին որպես Աստծո Որդի և հավատում են Նրա մահվանն ու հարությանը, նրանք չէին գիտակցում իրենց մեղքը և ապաշխարության ու սրտի վերավախման կարիք չէին զգում։ Գնալով որոշ զիջումների՝ նրանք առաջարկեցին քրիստոնյաներին նույնը անել, որպեսզի բոլորը միավորվեն քրիստոնեական հավատի հիմքի վրա։GCA 34.2

    Հիմա եկեղեցին հայտնվեց սարսափելի վտանգի մեջ։ Բանտը, կտտանքները, կրակն ու սուրը օրհնություններ էին դրա համեմատ։ Բրոշ քրիստոնյաներ մնացին անկոտրում՝ հայտարարելով, որ [43] փոխզիջման չեն գնա։ Մյուսները պատրաստ էին զիջել կամ փոխել իրենց ուսմունքի որոշ կետեր և միանալ նրանց հետ, ովքեր մասամբ էին ընդունել քրիստոնեությունը՝ պնդելով, թե դա կնպաստի նրան, որ նրանք լիովին դարձի գան։ Սա խոր մաքառումների ժամանակաշրջան էր Քրիստոսի հավատարիմ հետևորդների համար։ Կեղծ քրիստոնեության քողի տակ սատանան խորամանկորեն սողոսկում էր եկեղեցի՝ ապականելու մարդկանց հավատն ու շեղելու նրանց միտքը ճշմարտության խոսքից։GCA 34.3

    Քրիստոնյաների մեծ մասն, ի վերջո, համաձայնեց ցածրացնել իր չափանիշը, և միություն ստեղծվեց քրիստոնեության ու հեթանոսության միջև։ Թեև կռապաշտները հայտարարում էին, թե ապաշխարել են և հարում էին եկեղեցուն, նրանք դեռ շարունակում էին կառչել իրենց կուռ-քերին՝ պաշտամանքի նախկին առարկաները փոխարինելով Հիսուսի և անգամ Մարիամի ու սրբերի պատկերներով։ Կռապաշտության գարշելի թթխմորը, այսպես ներմուծված եկեղեցի, շարունակեց իր կործանիչ գործը։ Անառողջ ասմունքներ, սնահավատ ծեսեր ու կռապաշտական արարողություններ միախառնվեցին եկեղեցու հավատին ու պաշտամունքին։ Երբ Քրիստոսի հետևորդները միավորվեցին կռապաշտների հետ, քրիստոնեական կրոնն ապականվեց, և եկեղեցին կորցրեց իր մաքրությունն ու զորությունը։ Կային այնպիսիք, սակայն, ովքեր չընդունեցին այդ մոլորությունները։ Նրանք շարունակում էին հավատարիմ մնալ ճշմարտության Հեղինակին և երկրպագել միմիայն Աստծուն։GCA 34.4

    Քրիստոսի հետևորդները միշտ էլ բաժանվել են երկու դասակարգի։ Մինչ մի դասը, Փրկչի կյանքը ուսումնասիրելով, ջերմեռանդորեն ձգտում է ուղղել իր թերություններն ու համապատասխանել Չափանիշին, մյուսը խուսափում է հստակ և գործնական ճշմարտություններից, որոնք մերկացնում են նրա սխալները։ Նույնիսկ իր լավագույն ժամանակներում եկեղեցին կազմված չի եղել միայն մաքուր, հավատարիմ ու անկեղծ անդամներից։ Փրկիչը սովորեցնում էր, որ գիտակցաբար մեղքի մեջ ապրողները չպետք է ընդունվեն եկեղեցի, և սակայն, Նա կապվեց այնպիսի մարդկանց հետ, ովքեր արատավոր բնավորություն ունեին, և Իր ուսմունքով ու անձնական օրինակով հնարավորություն տվեց նրանց տեսնել իրենց սխալները և ուղղել դրանք։ Տասներկու առաքյալների մեջ դավաճան էլ կար։ Հուդան ընդունվեց՝ չնայած[44] իր բնավորության արատներին։ Նա ընդունվեց աշակերտների շարքը, որպեսզի Քրիստոսի խրատների և օրինակի միջոցով պատկերացում կազմեր քրիստոնեական բնավորության մասին, դրդվեր տեսնելու իր սխալները, ապաշխարեր և աստվածային շնորհի օգնությամբ սրբեր իր անձը՝ «ճշմարտությանը հնազանդվելով»։ Բայց Հուդան չքայլևց այն լույսի մեջ, որն այդքան ողորմածաբար թույլ էր տրվել հորդել նրա վրա։ Փայփայելով իր մեղքը՝ նա իր վրա հրավիրեց սատանայի փորձությունները։ Նրա բնավորության չար գծերը դարձան գերիշխող։ Նա իր միտքը հանձնեց խավարի ուժերի վերահսկողությանը և զայրանում էր, երբ իր թերությունները հանդիմանվում էին, և այդպես նա դրդվեց գործելու Իր Տիրոջ մատնության սոսկալի ոճիրը։ Նմանապես էլ բոլոր նրանք, ովքեր բարեպաշտության քողի տակ մեղք են փայփայում, ատում են նրանց, ովքեր խախտում են իրենց անդորըը՝ դատապարտելով իրենց մեղավոր վարքը։ Բայց հենց որ պատեհ առիթ ներկայանա, նրանք, Հուդայի նման, կմատնեն նրանց, ովքեր իրենց օգնելու համար փորձել են հանդիմանել իրենց։GCA 35.1

    Եկեղեցում առաքյալները բախվում էին այնպիսի մարդկանց, ովքեր գաղտնի մեղք էին փայփայում։ Անանիան ու Սապֆիրան փորձեցին խաբելով ձևացնել, թե իրենց ամբողջ ունեցվածքը նվիրաբերում են Աստծուն, մինչդեռ մի մասն ագահաբար իրենց էին պահել։ Ճշմարտու- թյան Հոգին առաքյալներին հայտնեց այս կեղծավորների իսկական էությունը, և Աստծո դատաստանները մաքրեցին եկեղեցին այդ արատավոր բծից։ Եկեղեցում Քրիստոսի Հոգու ամենատեսության այս վառ ապացույցը սարսափ ներշնչեցեց կեղծավորներին ու չարագործներին։ Նրանք երկար չէին կարող կապված մնալ նրանց հետ, ովքեր իրենց բնավորությամբ ու սովորություններով մշտապես ներկայացնում էին Քրիստոսին։ Ու երբ Նրա հետևորդները նեղության ու հալածանքների ենթարկվեցին, միայն նրանք էին կամենում Քրիստոսի հետևորդներ դառնալ, ովքեր հանուն ճշմարտության պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ։ Այսպիսով, քանի դեռ հալածանքը շարունակվում էր, եկեղեցին համեմատաբար մաքուր էր մնում։ Բայց երբ այն դադարեց, եկեղեցի մուտք գործեցին նորադարձներ, ովքեր պակաս անկեղծ ու նվիրված էին, և սատանան հենարան գտավ եկեղեցում։[45]GCA 35.2

    Բայց քանի որ լույսի Իշխանն ու խավարի իշխանը չեն կարող միաբանվել, հետևաբար, չեն կարող միաբանվել նաև նրանց հետևորդները։ Երբ քրիստոնյաները համաձայնեցին միություն կազմել կիսով չափ դարձի եկած հեթանոսների հետ, նրանք ոտք դրին մի ճանապարհի, որն ավելի ու ավելի էր հեռացնում ճշմարտությունից։ Սատանան ցնծում էր, որ իրեն հաջողվեց մոլորեցնել Քրիստոսի այդքան մեծաթիվ հետևորդների։ Հետո նա ավելի մեծ իշխանության ձեռք բերեց այդպիսիների վրա՝ դրդելով նրանց հալածել բոլորին, ովքեր հավատարիմ էին Աստծուն։ Ոչ ոք ավելի լավ չէր հասկանում, թե ինչպես պետք է պայքարել իսկական քրիստոնեական հավատի դեմ, որքան նրանք, ովքեր մի ժամանակ դրա ջատագովներն էին։ Եվ այս ուխտադրուժ քրիստոնյաները, միանալով իրենց կիսահեթանոս ընկերների հետ, իրենց զենքերն ուղղեցին Քրիստոսի ուսմունքի ամենակարևոր դրույթների դեմ։GCA 36.1

    Հուսահատ պայքար էր պահանջվում նրանցից, ովքեր կամենում էին հավատարիմ մնալ և հաստատ կանգնել այն մոլորությունների ու պղծությունների դեմ, որոնք քահանայական հանդերձների քողի տակ ներթափանցել էին եկեղեցի։ Աստվածաշունչը չէր ընդունվում որպես հավատի չափանիշ։ Կրոնական ազատության ուսմունքը պիտակվեց որպես հերձվածողություն, որի ջատագովներին ատում ու հալածում էին։GCA 36.2

    Երկարատև ու դաժան պայքարից հետո փոքրաթիվ նվիրյալներ վճռեցին խզել բոլոր կապերը նահանջած եկեղեցու հետ, եթե վերջինս համառորեն հրաժարվի ազատվել կեղծիքից ու կռապաշտությունից։ Նրանք տեսան, որ բաժանումն անհրաժեշտություն է, եթե միայն ուզում են հավատարիմ մնալ Աստծո խոսքին։ Նրանք չհամարձակվեցին հան- դուրժել իրենց համար բախտորոշ այդ մոլորությունները և այնպիսի օրինակ թողնել, որը կվտանգեր իրենց զավակների և գալիք սերունդների հավատը։ Խաղաղություն ու միաբանություն ապահովելու համար նրանք պատրաստ էին գնալ ցանկացած փոխզիջման՝ Աստծուն հավատարիմ մնալու սահմաններում։ Բայց նրանք զգացին, որ սկզբունքը զոհաբերելու դեպքում նույնիսկ խաղաղությունը, չափազանց թանկ էր նստելու իրենց վրա։ Եթե միաբանությունը հնարավոր էր պահպանել միայն ճշմարտությունն ու արդարությունը զոհաբերելու հաշվին, ուրեմն՝ թող լինի բաժանություն, և նույնիսկ՝ պայքար։GCA 36.3

    [46] Որքա՜ն լավ կլիներ թե՛ եկեղեցու, և թե՛ աշխարհի համար, եթե Աստծո ժողովրդի սրտում վերածնվեին այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում էին այդ անկոտրում մարդիկ։ Տագնապալի անտարբերություն է նկատվում ուսմունքի այն կետերի նկատմամբ, որոնք քրիստոնեական հավատի սյուներն են։ Սկսել է գերիշխել այն կարծիքը, թե դրանք, ի վերջո, կենսական կարևորություն չունեն։ Այս քայքայիչ գաղափարն այնպես է ամրացնում սատանայի գործակալների ձեռքերը, որ կեղծ տեսություններն ու ճակատագրական մոլորությունները, որոնց դիմակայելու և մերկացնելու համար հավատացյալները նախկինում վտանգում էին իրենց կյանքը, այժմ սիրով ընդունվում են հազարավոր կարծեցյալ քրիստոնյաների կողմից:GCA 37.1

    Առաջին քրիստոնյաները հիրավի յուրահատուկ ժողովուրդ էին։ Նրանց անբասիր վարքն ու աներեր հավատը մշտական հանդիմանու-թյուն էին, որ խախտում էին մեղավորների անդորըը։ Թեև սակավաթիվ, առանց հարստության, պաշտոնի կամ պատվավոր տիտղոսների՝ նրանք, այդուհանդերձ, իրենց բնավորությամբ և ուսմունքով սարսափ էին ներշնչում չարագործներին։ Ամբարիշտները նրանց ատում էին ճիշտ այնպես, ինչպես անաստված Կայենն էր ատում Հաբելին։ Ինչի համար որ Կայենը սպանեց Հաբելին, նույն բանի համար էլ նրանք, հակառակվելով Սուրբ Հոգու զսպող ուժին, սպանում էին Աստծո ժողովրդին։ Եվ հենց նույն պատճառով էր, որ հրեաները մերժեցին ու խաչեցին Փրկչին։ Նրա էության սրբությունն ու մաքրությունը մշտական հանդիմանություն էին նրանց եսամոլությանն ու անբարոյությանը։ Քրիստոսի օրերից մինչև այժմ Նրա հավատարիմ աշակերտները գրգռել են նրանց ատելությունն ու թշնամությունը, ովքեր սիրում են մեղքը և փայփայում այն։GCA 37.2

    Այդ դեպքում ինչպե՞ս կարող է ավետարանը խաղաղության լուր կոչվել։ Եսայիան, մարգարեանալով Մեսիայի ծննդյան մասին, Նրան անվանում է Խաղաղության Իշխան։ Երբ հրեշտակները հովիվներին հայտնեցին Քրիստոսի ծննդյան լուրը, նրանք երգում էին Բեթլեհեմի դաշտերի վրա. «Փա՜ռք Աստծուն բարձունքում, երկրի վրա՝ խաղա-ղություն, և մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.14)։ Թվում է, թե հակասություն կա այս մարգարեության և Քրիստոսի հետևյալ խոսքերի միջև. «Մի կարծեք, թե ես եկա երկրի վրա խաղաղություն գցելու, ես չեկա խաղաղություն գցելու, այլ սուր» (Մատթեոս 10.34)։ Բայց, ճիշտ հասկացվելու դեպքում, դրանք[47] կատարելապես ներդաշնակ են։ Ավետարանը խաղաղության լուր է։ Քրիստոնեությունը մի համակարգ է, որն, ընդունվելու և կիրառվելու դեպքում, խաղաղություն, ներ-դաշնակություն ու երջանկություն կսփռեր ամբողջ երկրով մեկ։ Քրիստոսի կրոնը եղբայրության սերտ կապերով կմիավորեր բոլորին, ովքեր ընդունում են դրա ուսմունքը։ Հիսուսի առաքելությունն էր՝ հաշտեցնել մարդկանց Ասածո հետ և, այդպիսով, մեկը մյուսի հետ։ Բայց աշխարհն ակնհայտորեն գտնվում է սատանայի՝ Քրիստոսի ոխերիմ թշնամու իշ-խանության տակ։ Ավետարանը ներկայացնում է կյանքի այնպիսի սկզբունքներ, որոնք ամբողջովին հակասում են մարդկանց սովորույթ-ներին ու ցանկություններին, և նրանք ըմբոստանում են նրա դեմ։ Նրանք ատում են իրենց մեղքերը բացահայտող ու դատապարտող մաքրությունը և հալածում ու կործանում են նրանց, ովքեր իրենց ցույց են տալիս ավետարանի արդարացի և սուրբ պահանջները։ Քանի որ նրա վեհ ճշմարտությունները ատելություն ու պայքար են բորբոքում, այդ իմաստով էլ հենց այն սուր է կոչվում։GCA 37.3

    Խորհրդավոր նախախնամությունը, որը թույլ է տալիս արդարների հալածանքը ամբարիշտների կողմից, մեծ շվարություն է պատճաոել շատերին, ովքեր թույլ են հավատի մեջ։ Ոմանք, նույնիսկ, պատրաստ են թողնել իրենց վստահությունն առ Աստված՝ տեսնելով, որ Նա թույլ է տալիս բարգավաճել ամենաստոր մարդկանց, մինչդեռ լավագույններն ու մաքուրները տանջվում ու չարչարվում են նրանց դաժանությունից։ Շատերը հարցնում են. ինչպե՞ս կարող է Նա, ով արդար է, գթասիրտ և զորությամբ անսահման, հանդուրժել նման անարդարություն և կեղեքում։ Այս հարցը մեզ չպետք է անհանգստացնի։ Աստված բավական ապացույցներ է տվել Իր սիրո մասին, և մենք չպետք է կասկածենք Նրա բարությանն այն պատճառով, որ չենք կարողանում հասկանալ Նրա նախախնամության գործողությունները։ Կանխատեսելով այն կասկածները, որոնք փորձության խավար օրերին ճնշելու էին Իր աշա-կերտների հոգիները, Փրկիչն ասաց. «Հիշեցեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե ծառան իր Տիրոջից մեծ չէ. եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» (Հովհաննես 15.20)։ Հիսուսն ավելի շատ է չարչարվել հանուն մեզ, քան Նրա հետևորդներից որևէ մեկը կարող է տառապել ամբարիշտների դաժանությունից։ Նրանք, ովքեր կոչված են չարչարվելու և նահատակվերու, միայն գնում են Աստծո սիրելի Որդու հետքերով։ [48]GCA 38.1

    «Տերը չի ուշացնի իր խոստումը» (Բ Պետրոս 3.9)։ Նա ոչ թե մոռանում կամ անտեսում է Իր զավակներին, այլ թույլ է տալիս ամբարիշտներին դրսևորելու իրենց իսկական էությունը, որպեսզի ոչ մեկը, ով ուզում է Նրա կամքը կատարել, չխաբվի նրանց հարցում։ Բացի այդ, արդարներն անցնում են տառապանքի հնոցով, որպեսզի հենց իրենք էլ մաքրվեն, որպեսզի նրանց օրինակր մյուսներին ևս դրդի հավատի ու բարեպաշտության և, վերջապես, որպեսզի նրանց հետևողական կյանքը դատապարտի անաստվածներին ու անհավատներին։GCA 39.1

    Աստված թույլ է տալիս, որ ամբարիշտները բարգավաճեն, և բացահայավի նրանց թշնամությունն Իր հանդեպ, որպեսզի, երբ նրանք լցնեն իրենց անօրենության բաժակը, նրանց ոչնչացման մեջ բոլորը տեսնեն Իր արդարադատությունն ու ողորմածությունը։ Արագորեն մո-տենում է Աստծո վրիժառության օրը, երբ բոլոր նրանք, ովքեր խախտել են Նրա օրենքն ու հարստահարել Նրա ժողովրդին, արդարացի հատուցում կստանան իրենց գործերի համար, երբ Աստծո նվիրյալ զավակների հանդեպ դրսևորած յուրաքանչյուր դաժանություն կամ անարդարություն կպատժվի այնպես, կարծես այդ ամենն ուղղված է եղել անձամբ Քրիստոսի դեմ։GCA 39.2

    Կա մեկ այլ և ավելի կարևոր հարց, որը պետք է գրավի այսօրվա եկեղեցիների ուշադրությունը։ Պողոս առաքյալը հայտարարում է, որ «բոլոր նրանք, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիս-տոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12)։ Այդ դեպքում ինչո՞ւ են հալածանքները մեծապես դադարել։ Միակ պատճառն այն է, որ եկեղեցին այնքան է հարմարվել աշխարհի չափանիշներին, որ այլևս ընդդիմության չի հանդիպում։ Մեր օրերի կրոնն աչքի չի ընկնում այն մաքրությամբ ու սրբությամբ, որ բնորոշ էին քրիստոնեական հավատին Փրկչի և Նրա առաքյալների ժամանակներում։ Պատճառը, թե ինչու է քրիստոնեությունն այսպիսի ժողովրդականություն վայելում աշխարհում, մեղքի հետ փոխզիջման ոգին է, Աստծո խոսքի մեծ ճշմարտությունների նկատմամբ անտարբեր վերաբերմունքն ու կենդանի բարեպաշտության պակասը եկեղեցում։ Եթե վերածնվեին վաղ եկեղեցու հավատն ու զորությունը, ապա նորից կբռնկվեր հալածանքների ոգին, և կբորբոքվեր հետապնդումների կրակը։GCA 39.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents