Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 5—ՋՈՆ ՈՒԻԿԼԻՖ

    Մինչև Բարենորոգումը Սուրբ Գրքի շատ քիչ օրինակներ էին պահ-պանվել, բայց Աստված թույլ չէր տա, որ Իր խոսքն ամբողջապես ոչնչացվեր։ Դրա ճշմարտությունները չպետք է առհավետ թաքցված մնային։ Նա կարող էր նույն հեշտությամբ շղթայազերծ անել կյանքի խոսքերը, ինչպես բացեց բանտի դռներն ու երկաթյա դարպասները՝ Իր ծառաներին ազատելու համար։ Եվրոպայի տարբեր երկրներամ կային մարդիկ, ովքեր Աստծո Հոգու ազդեցությամբ ճշմարտությունը որոնում էին այնպես, ինչպես կորոնեին թաքցված գանձը։ Նախախնամությունը մղում էր դիմելու Սուրբ Գրքին, և նրանք մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին սրբազան էջերը։ Նրանք պատրաստ էին ընդունելու լույսը ցանկացած գնով։ Ու թեև նրանք ամեն ինչ պարզ չէին տեսնում, այնուամենայնիվ, կարողացան ըմբռնել շատ ճշմարտություններ, որոնք երկար ժամանակ ծածկված էին։ Որպես Երկնքի պատգամավորներ՝ նրանք գնում էին առաջ՝ փշրելով մոլորության ու սնահավատության շղթաները և կոչ անում նրանց՝ պաշտպանեւու իրենց ազատությունը, ովքեր այդքան երկար ժամանակ ստրկացված էին։GCA 68.1

    Դարեր շարունակ Աստծո խոսքը անմատչելի էր հասարակ ժո-ղովրդին՝ բացի վալդենսներից, քանի որ գրված էր միայն ուսյալներին ծանոթ լեզուներով։ Բայց եկել էր ժամանակը, որպեսզի Սուրբ Գիրքը թարգմանվեր, և մարդիկ կարողանային կարդալ այն իրենց մայրենի լեզվով։ Աշխարհի կեսգիշերն անցել էր։ Խավարի ժամերը լրանում էին, և շատ երկրներում հայտնվեցին բացվող արշալույսի նշանները։ [80]GCA 68.2

    Տասնչորսերորդ դարում Անգլիայում ծագեց «Բարենորոգման լուսաբացի աստղը»։ Ջոն Ուիկլիֆը բարեփոխման պատգամաբեր էր ոչ միայն Անգլիայի, այլև համայն քրիստոնեական աշխարհի համար։ Հռոմի դեմ ուղղված բողոքի հզոր ձայնը, որը նրան թույլ տրվեց բարձրացնել այլևս երբեք չպետք է լռեր։ Այդ բողոքը սկիզբ դրեց մի պայքարի, որը պետք է հանգեցներ անհատների, եկեղեցիների և ազգերի ազատագրմանը։GCA 68.3

    Ուիկլիֆն ազատամիտ կրթություն էր ստացել, և նրա համար Տիրոջ երկյուղն իմաստության սկիզբն էր։ Քոլեջում նա հայտնի էր իր ջերմեռանդ բարեպաշտությամբ, ինչպես նաև աչքի ընկնող տաղանդներով և հիմնավոր գիտելիքներով։ Նա այնքան ծարավ էր գիտելիքների, որ ձգտում էր ծանոթանալ գիտության բոլոր ճյուղերին։ Նա ուսումնասիրել էր գիտական փիլիսոփայություն, քաջ ծանոթ էր եկեղեցական կանոն-ներին ու քաղաքացիական իրավունքին, հատկապես իր երկրի օրենք-ներին։ Այս կրթությունը հետագայում մեծ դեր խաղաց նրա գործունեու-թյան մեջ։ Իր ժամանակի մտահայեցողական փիլիսոփայությանը քաջատեղյակ լինելը հնարավորություն տվեց նրան բացահայտելու դրա մոլորությունները, իսկ ազգային ու եկեղեցական օրենքի ուստմնասիրությունը պատրաստեց նրան պայքարելու քաղաքացիական և կրոնական ազատության համար։ Աստծո խոսքի զենքի հետ մեկտեղ նա տիրապետում էր մտավոր կարգապահության, որը ձեռք էր բերել գիտական օջախներում, և հասկանում էր գիտնականների ռազմավարությունը։ Նրա հանճարի ուժը և գիտելիքների խորությունն ու ծավալը նվաճել էին թե՛ ընկերների, և թե՛ թշնամիների հարգանքը։ Նրա հետևորդները հիացած էին, որ իրենց առաջնորդը մի գլուխ բարձր էր ազգի ամենահանճարեղ դեմքերից, այդ իսկ պատճառով նրա թշնամիները չէին կարող նախատինք բերել Բարենորոգման գործին՝ վկայակոչելով նրա ջատագովի տգիտությունը կամ թուլությունը։GCA 69.1

    Ուիկլիֆը դեռևս քոլեջի ուսանող էր, երբ սկսեց ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Այդ վաղ ժամանակներում, երբ Աստվածաշունչը գոյություն ուներ միայն հին լեզուներով, գիտնականները հնարավորություն ունեին գտնելու ճշմարտության աղբյուրը, ինչից զրկված էր անկիրթ ժողովուրդը։ Այսպիսով՝ ճանապարհն արդեն պատրաստ էր Ուիկլիֆի ապագա գործունեության համար՝ որպես Բարենորոգչի։ Ուսյալ [81] մարդիկ ու-սումնասիրել էին Աստծո խոսքը և գտել այնտեղ բացահայտված մեծ ճշմարտությունը Տիրոջ ձրի շնորհի վերաբերյալ։ Իրենց դասավանդում-ների միջոցով նրանք տարածում էին այս ճշմարտությունը և ուրիշներին առաջնորդում դեպի կենդանի պատգամները։GCA 69.2

    Երբ Ուիկլիֆի ուշադրությունն ուղղվեց դեպի Աստվածաշունչը, նա ձեռնամուխ եղավ իր ուսումնասիրությանը նույն բծախնդրությամբ, որի շնորհիվ տիրապետել էր փիլիսոփայական գիտություններին։ Մինչ այդ նա մեծ ծարավ էր ունեցել, որը չէին կարող հագեցնել ոչ նրա գիտական ուսումնասիրությունները, ոչ էլ եկեղեցու վարդապետությունը։ Աստծո խոսքում նա գտավ այն, ինչ նախկինում ապարդյուն փնտրել էր։ Այս- տեղ նրան բացահայտվեց փրկության ծրագիրը, և նա հասկացավ, որ Քրիստոսն է մարդու միակ բարեխոսը։ Նա վճռեց ծառայել Քրիստոսին՝ ամենուրեք հռչակելով իր հայտնաբերած ճշմարտությունները։GCA 69.3

    Ապագա բարեփոխիչների նման՝ Ուիկլիֆը ևս իր աշխատանքի սկզբում չէր կանխատեսում դրա հետևանքները։ Նա նախապես չէր տրամադրվել դուրս գալ Հռոմի դեմ։ Բայց նվիրվածությունը ճշմարտության գործին չէր կարող ընդհարման չբերել կեղծիքի հետ։ Որքան ավելի պարզ էր նա տեսնում պապական մոլորությունները, այնքան ավելի եռանդուն էր ներկայացնում Աստվածաշնչի ուսմունքը։ Նա տեսնում էր, որ Հռոմը թողել է Աստծո խոսքը հանուն մարդկային ավանդույթների, համարձակորեն մեղադրում էր քահանայությանը Աստ-վածաշունչն անտեսելու մեջ՝ պահանջելով, որ այն վերադարձվի ժողովրդին, և նրա հեղինակությունը վերահաստատվի եկեղեցում։ Նա ընդունակ, լուրջ ուսուցիչ էր և պերճախոս քարոզիչ» և նրա առօրյա կյանքն իր քարոզած ճշմարտությունների արտացոլումն էր։ Սուրբ Գրքի նրա իմացությունը, դատողության ուժը, կյանքի մաքրությունը, աներեր համարձակությունն ու ազնվությունը նրան արժանացրել էին համընդհանուր հարգանքի և վստահության։ Հռոմի եկեղեցուսմ՝ տիրող անօրենությունը տեսնելով՝ շատերը հիասթափվել էին իրենց նախկին հավատից և անթաքույց ուրախությամբ ողջունում էին Ուիկլիֆի ներ-կայացրած ճշմարտությունները։ Սակայն պապական առաջնորդները կատաղությամբ լցվեցին, երբ հասկացան, որ այղ Բարենորոգիչն ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում, քան իրենք։ [82]GCA 70.1

    Ուիկլիֆը հեշտությամբ էր բացահայտում մոլորությունները՝ աներ-կյուղ պայքարելով այն չարաշահումների դեմ, որ վավերացվել էին Հռոմի կողմից։ Լինելով թագավորի պալատական քահանան՝ նա համար-ձակորեն դատապարտեց հարկերի վճարումը, որ պապը պահանջում էր Անգլիայի միապետից, և ցույց տվեց, որ պապի իշխանությունը աշ-խարհիկ ղեկավարների վրա հակասում է թե՛ բանականությանը, թե՛ Աստծո խոսքին։ Պապի պահանջները մեծ վրդովմունք էին առաջացրել, և Ուիկլիֆի ուսմունքը ազդեցություն ունեցավ ազգի առաջնորդների վրա։ Թագավորն ու ազնվականները միավորված հանդես եկան աշխարհիկ իշխանության ունենալու՝ պապի հավակնության դեմ և հրաժարվեցին հարկ վճարել նրան։ Այսպիսով՝ պապի գերիշխանությունն Անգլիայում ուժգին հարված ստացավ։GCA 70.2

    Մյուս չարիքը, որի դեմ Բարենորոգիչը երկար ու վճռական պայքար էր մղում, մուրացիկ վանականների միաբանական հիմնումն էր։ Այս վանականները վխտում էին Անգլիայում՝ վնասելով ազգի մեծությանն ու բարեկեցությանը։ Արդյունաբերությունը, կրթությունը, մարդկային բարքերը՝ ամենը վնասվել էր նրանց քայքայիչ ազդեցությունից։ Վա-նականների պարապ և մուրացիկ կյանքը ոչ միայն քամում էր ժողովրդի միջոցները, այլև արհամարհանք էր առաջացնում օգտակար աշխատանքի հանդեպ։ Երիտսաարդությունը բարոյազրկվում էր և այլասերվում։ Վանականների ազդեցության տակ շատերը փակվում էին վանքերում՝ նվիրվելով վանական կյանքին, և դա անում էին ոչ միայն առանց ծնողների համաձայնության, այլև աոանց տեղյակ պահելու և հակառակ նրանց կամքի։ Հռոմի եկեղեցու հայրերից մեկր, վանականների միաբանության պահանջները վեր դասելով որդիական պարտականություններից, հայտարարել է. «Եթե անգամ հայրդ ողբով ու լացով պսակի դռանդ առաջ, իսկ մայրդ ցույց տա իր մարմինը, որը կրել է քեզ, և իր կուրծքր, որ քեզ սնել է, իմացիր, որ պետք է ոտնակոխ անես նրանց և շտապես Քրիստոսի մոտ»։ Լյութերի խոսքերով ասած՝ այս «հրեշավոր անմարդկայնության» միջոցով, «որն ավելի բնորոշ է գայլին կամ բռնակալին, քան քրիստոնյային և մարդուն», զավակների սրտերը կարծրացնում էին ծնողների հանդեպ (Բարնաս Սիարզ, Լյութերի կյանքը, էջ 69,70)։ Պապական առաջնորդները, [83] հին փարիսեցիների նման, այսպես ոտնահարում էին Աստծո պատվիրաններն իրենց ավանդություններով։ Տները դատարկվում էին, և ծնողները զրկվում էին իրենց որդիների ու դուստրերի ընկերակցությունից։GCA 70.3

    Համալսարանների ուսանողներն անգամ խաբվում էին վանական-ների կեղծ խոսքերից և ստիպված անցնում նրանց շարքերը։ Շատերը հետագայում զղջում էին այդ քայլի համար՝ տեսնելով, որ խորտակել են իրենց կյանքը և վշտացրել իրենց ծնողներին, բայց մեկ անգամ ծուղակն ընկնելուց հետո անհնար էր գտնել նախկին ազատությունը։ Շատ ծնողներ, վախենալով վանականների ազդեցությունից, հրաժարվում էին իրենց որդիներին համալսարան ուղարկելուց։ Կրթական խոշոր կենտ-րոններում սովորող ուսանողների թիվը զգալիորեն նվազել էր։ Գիտության օջախները թուլացել էին, ամենուրեք տգիտություն էր տիրում։GCA 71.1

    Պապն այս վանականներին օժտել էր խոստովանություններ լսելու և թողություն շնորհելու իրավունքով։ Եվ դա մեծագույն չարիքի աղբյուր դարձավ։ Ձգտելով հարստանալ՝ վանականներն այնպիսի պատրաստակամությամբ էին մեղքեր ներում, որ նրանց դիմում էին ամեն տեսակ հանցագործներ, և որպես հետևանք՝ ամենազազրելի մեղքերն արագորեն աճում էին։ Հիվանդներն ու աղքատները մատնված էին տառապանքի, մինչդեռ ընծաները, որ կթեթևացնեին նրանց կարիքները, բաժին էին հասնում վանականներին։ Վերջիններս սպառնալով մարդկանցից տուրք էին պահանջում՝ դատապարտելով նրանց ամբարշտությունը, ովքեր հրաժարվում էին տալ։ Թեև վանականներն իրենց մուրացիկ էին անվանում, նրանց հարստությունն անդադար աճում էր, և նրանց հոյակերտ շենքերն ու ճոխ սեղաններն ավելի ակնհայտ էին դարձնում ժողովրդի աճող չքավորությունը։ Իրենց ժամանակն անց կացնելով ճոխության ու հաճույքների մեջ՝ նրանք իրենց փոխարեն ուղարկում էին տգետ մարդկանց, ովքեր ժողովրդին զվարճացնելու հա-մար միայն զարմանալի հեքիաթներ, առասպելներ ու կատակներ էին պատմում՝ էլ ավելի հիմարացնելով նրանց և դարձնելով վանականների խաբեության զոհը։ Բայցևայնպես, վանականները շարունակում էին իշխել սնոտիապաշտ ամբոխի վրա՝ դրդելով հավատալ, որ մարդու կրո-նական ողջ պարտքը պապի գերիշխանությունը ճանաչելու, սուրբերին երկրպագելու և վանականներին ընծաներ մատուցելու մեջ է, և որ դա բավական է երկնքում տեղ ապահովելու համար։ [84]GCA 71.2

    Ուսյալ և բարեպաշտ մարդիկ զուր էին ջանացել բարեփոխումներ մտցնել վանական միաբանությունների մեջ։ Սակայն Ուիկլիֆը, լինելով ավելի խորաթափանց, մատնացույց արեց չարիքի արմատը՝ հայտարարելով, որ ամբողջ համակարգն իսկ կեղծ է, և որ այն պետք է վերացվի։ Խնդրի շուրջ հետաքրքրություն առաջացավ և սկսեցին հարցուփորձ անել։ Տեսնելով երկրով մեկ թափառող և պապի ներումը վաճառող վանականներին՝ շատերը սկսեցին կասկածել դրամով մեղքերի թողություն ստանալու հնարավորությանը և հարց էին տալիս, թե չպե՞տք է, արդյոք, թողություն խնդրեն Աստծուց, և ոչ թե Հռոմի պապից։ Շատերը տագնապած էին վանականների ընչաքաղցությունից, որը, թվում էր, երբեք չի բավարարվի։ «Վանականներն ու Հռոմի քահանաները,— ասում էին նրանք,— քաղցկեղի պես ուտում են մեզ։ Եթե Աստված չմիջամտի, ժողովուրդը կկործանվի» (Դ՚Օբինյե, և. 17, գլ. 7)։ Իրենց ագահությունը թաքցնելու համար մուրացիկ վանականները պնդում էին, թե հետևում են Փրկչի օրինակին՝ հայտարարելով, որ Հիսուսն ու Նրա աշակերտներն օգտվել են ժողովրդի ողորմությունից։ Այս պնդումը վնաս հասցրեց նրանց գործին, քանի որ շատերին դրդեց դիմելու Աստվածաշնչին՝ ճշմարտությանն ինքնուրույն հասկանալու համար, մի բան, որ Հռոմն ամենից ավելի քիչ էր ցանկանում։ Մարդկանց ուշադրությունն ուղղվեց դեպի ճշմարտության աղբյուրը, ինչը Հռոմը նպատակ ուներ թաքցնել։GCA 72.1

    Ուիկլիֆը սկսեց վանականների դեմ հոդվածներ գրել և հրապարա- կել, սակայն ոչ այնքան նրանց հակաճառելու, որքան ժողովրդի ուշադ-րությունը Աստվածաշնչի և նրա Հեղինակի վրա հրավիրելու նպատակով։ Նա հայտարարեց, որ ոչ պապը, ոչ էլ սովորական քահանաներն իրավունք չունեն մեղքեր ներելու և եկեղեցուց վտարելու, և որ ոչ ոք չպետք է հեռացվի եկեղեցուց, եթե իր վրա չի բերել Աստծո դատապարտությունը։ Ավելի արդյունավետ քայլ նա չէր կարող նախաձեռնել հոգևոր ու աշխարհիկ իշխանության այդ վիթխարի մեքենան տապալելու համար, որը կանգնեցրել էր պապը, և որի մեջ գերված էին միլիոնավոր մարդկանց հոգիներն ու մարմինները։GCA 72.2

    Ուիկլիֆին դարձյալ կանչեցին՝ պաշտպանելու անգլիական գահի իրավունքները Հռոմի ոտնձգություններից։ Նշանակվելով որպես թագավորական դեսպան՝ նա երկու տարի անցկացրեց Նիդեռլանդներում՝ պապի ներկայացուցիչների հետ մասնակցելով խորհրդակցությունների։ Այստեղ նա ծանոթացավ [85] Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի հոգևորականների հետ՝ հնարավորություն ստանալով ծանոթանալ եկեղեցու ներքին կյանքին և իմանալու այն, ինչ Անգլիայում նրա համար անհայտ կմնար։ Նա շատ բան սովորեց, որ պիտի նպաստեր իր հետագա գործունեությանը։ Պապական պալատի այդ ներկայացուցիչների մեջ նա տեսավ նվիրապետության իսկական էությունն ու նպատակները։ Վերադառնալով Անգլիա՝ նա շարունակեց ավելի բացահայտորեն ու եռանդագին քարոզելիր գաղափարները՝ հայտարարելով, որ Հռոմի իսկական աստվածները ագահությունը, հպարտությունն ու խաբեությունն են։GCA 73.1

    Իր գրքույկներից մեկում նա հետևյալն է ասում պապի և նրա հարկահավաքների մասին. «Նրանք մեր երկրից դուրս են տանում աղքատների ապրուստը, և ամեն տարի հազարավոր մարկ՝ արքայական գանձարանից եկեղեցական արարողությունների և այդ անիծյալ հերձվածողության՝ սիմոնիայի (շնորհավաճառության) համար, և ստիպում են ողջ քրիստոնեական աշխարհին համաձայնել և աջակցել դրան։ Հի-րավի, եթե մեր երկիրն ունենար ոսկու մի վիթխարի սար, և ոչ ոք չօգտվեր դրանից, բացի այդ հպարտ աշխարհիկ քահանայի հարկահավաքից, որոշ ժամանակ անց այդ սարը գոյություն չէր ունենա, որովհետև նա անդադար մեր երկրից փող է դուրս բերում, իսկ փոխարենը ոչինչ չի ուղարկում՝ բացի Աստծո անեծքից, իր շնորհավաճառության համար» (Ջոն Լյուիս, Ջ. Ուիկլիֆի կյանքի ու տառապանքների պատմությունը, էջ 37)։GCA 73.2

    Անգլիա վերադառնալուց շատ չանցած՝ Ուիկլիֆը թագավորի կող- մից նշանակվեց որպես Լութերվորթի ծխական քահանա։ Սա հավաստիացնում էր, որ թագավորը, համենայն դեպս, դժգոհ չէր նրա համարձակ խոսքերից։ Ուիկլիֆի ազդեցությունը զգացվում էր ինչպես պալատի գործունեության, այնպես էլ ողջ ազգի հավատի ձևավորման մեջ։GCA 73.3

    Պապական որոտները շուտով ճայթեցին նրա գլխին։ Անգլիա ուղարկվեց պապական երեք կոնդակ՝ մեկը համալսարան, մյուսը թագավորին, երրորդը՝ պրելատներին, և երեքում էլ կարգադրվում էր անհապաղ ու վճռական միջոցներով լռեցնել հերձվածողության ուսուցչին (Ավգուստուս Նեանդր, Քրիստոնեական կրոնի և եկեղեցու ընդհանուր պատմություն, և. 6, բաժին 2, կետ 1, պրբ. 8)։ Մինչ պապական կոնդակները տեղ կհասնեին, եպիսկոպոսներն, իրենց մոլուցքի մեջ, արդեն իսկ Ուիկլիֆին կանչել էին դատավարության։ Բայց նա այնտեղ հայտնվեց թագավորության ամենահզոր իշխաններից երկուսի ուղեկցությամբ, իսկ ժողովուրդը, շրջապատելով շենքն ու ներխուժելով դատարան, այնպես վախեցրեց դատավորներին, որ [86] քննությունը միառժամանակ հետաձգվեց, և Ուիկլիֆին թույլ տրվեց խաղաղությամբ հեռանալ։ Շատ չանցած՝ էդվարդ III-ը, ում ծերությունից օգտվելով՝ եկեղեցական առաջնորդները փորձում էին տրամադրել նրան Բարենորոգչի դեմ, մահացավ, և Ուիկլիֆի նախկին հովանավորը դարձավ երկրի ժամանակավոր կառավարիչ։GCA 74.1

    Սակայն տեղ հասած պապական կոնդակներն անառարկելիորեն պարտադրում էին ողջ Անգլիային ձերբակալել ու բանտարկել հերետի-կոսին։ Դա նշանակում էր, որ Ուիկլիֆին հաստատ խարույկ էր սպասվում։ Թվում էր, թե նրան այլևս ոչինչ չի փրկի Հռոմի վրիժառությունից։ Բայց Նա, ով հնում ասել էր մեկին. «Մի վախեցիր... ես քեզ համար վահան եմ» (Ծննդոց 15.1), դարձյալ պարզեց Իր ձեռքը՝ պաշտպանելու Իր ծառային։ Մահը վրա հասավ ոչ թե Բարենորոգչին, այլ պապին, ով հրամայել էր կործանել նրան։ Գրիգորի XI—ը մահացավ, և եկեղեցականները, որ հավաքվել էին դատելու Ուիկլիֆին, ցրվեցին։GCA 74.2

    Աստծո նախախնամությունը շարունակում էր վերահսկել իրադարձությունները՝ նպաստելով Բարենորոգման հետագա զարգացմանը։ Գրիգորիի մահվանը հաջորդեց երկու ախոյան պապերի ընտրությունը։ Այդ երկու ընդդիմադիր իշխանությունները, որ հավակնում էին անսխալականության, այժմ իրարից հնազանդության էին պահանջում։ Յուրաքանչյուր կողմը կոչ էր անում հավատացյալներին միանալ իրեն՝ պատերազմելու մյուսի դեմ՝ սարսափելի անեծքներ ուղղելով հակառակորդների հասցեին, իսկ աջակիցներին խոստանալով երկնային հա- տուցում։ Այս դեպքերը զգալիորեն թուլացրին պապության իշխանությունը։ Մինչ ախոյան խմբավորումներն ամբողջապես տարված էին կռիվներով, Ուիկլիֆը որոշ ժամանակ հանգիստ էր։ Պապերն իրար վրա փոխադարձ մեղադրանքներ ու անեծքներ էին տեղում, իսկ նրանց իրարամերժ պահանջները պաշտպանելու համար արյան հորձանքներ էին թափվում։ Հանցանքներն ու խայտառակությունները հեղեղել էին եկե-ղեցին։ Իսկ Բարենորոգիչը, առանձնացած Լութերվորթի իր եկեղեցում, ջանում էր մարդկանց ուշադրությունը կռվող պապերից դարձնել դեպի Հիսուսը՝ խաղաղության Իշխանը։GCA 74.3

    Իր բերած թշնամությամբ ու ապականությամբ պառակտումը ճանապարհ պատրաստեց Բարենորոգման համար՝ հնարավորություն տալով մարդկանց տեսնելու պապության իրական դեմքը։ «Պապերի հերձվածողության մասին» իր հրատարակած գրքույկի մեջ Ուիկլիֆը կոչ արեց [87] ժողովրդին մտածել, թե արդյո՞ք այդ երկու քահանաները ճիշտ չէին, երբ իրար հակաքրիստոս էին անվանում։ «Աստված,— ասաց նա,— այլևս թույլ չտվեց, որ դևը տիրի միայն մեկ այդպիսի քահանայի, այլ... բաժանություն մտցրեց երկուսի միջև, որպեսզի մարդիկ Քրիստոսի անունով կարողանան երկուսին էլ հեշտությամբ հաղթել» (Ռ. Վաուգ— հան, Ջոն Ուիկլիֆի կյանքն ու հայացքները, և. 2, էջ 6)։GCA 75.1

    Իր ուսուցչի նման՝ Ուիկլիֆն Ավետարանը քարոզում էր աղքատ-ներին։ Նա չբավարարվեց՝ լույսը տարածելով միայն Լութերվորթի եկե-ղեցու անդամների համեստ տներում, այլ վճռեց հասցնել այն Անգլիայի բոլոր անկյունները։ Այս նպատակին հասնելու համար նա քարոզիչների մի խումբ հավաքեց՝ կազմված հասարակ նվիրյալներից, ովքեր սիրում էին ճշմարտությունը և ուրիշ ոչինչ այնպես չէին ցանկանում, ինչպես դրա տարածումը։ Այս մարդիկ գնում էին ամենուր՝ սովորեցնելով շուկայական հրապարակներում, մեծ քաղաքների փողոցներում ու գյուղական արահետներում։ Նրանք որոնում, գտնում էին տարեցներին, հիվանդներին ու աղքատներին և հայտնում նրանց Աստծո շնորհի ավետիսը։GCA 75.2

    Լինելով աստվածաբանության պրոֆեսոր Օքսֆորդում՝ Ուիկլիֆը քարոզում էր Աստծո խոսքը համալսարանի լսարաններում։ Նա այնքան հավատարմորեն էր ներկայացնում ճշմարտությունը ուսանողներին, որ ստացել էր «Ավետարանի Դոկտոր» անունը։ Բայց նրա կյանքի մեծագույն գործը Սուրբ Գրքի անգլերեն թարգմանությունը պետք է լիներ։ «Սուրբ Գրքի ճշմարտությունն ու նշանակությունը» իր աշխատության մեջ նա գրում է, որ մտադիր է թարգմանել Աստվածաշունչը, որպես- զի յուրաքանչյուր ոք Անգլիայում կարողանա իր մայրենի լեզվով կարդալ Աստծո հրաշալի գործերի մասին։GCA 75.3

    Բայց նրա աշխատանքն անսպասելիորեն ընդհատվեց։ Նա դեռ վաթսուն տարեկան չկար, սակայն անընդմեջ ծանր աշխատանքը, ուսումնասիրություններն ու թշնամիների հարձակումները հյուծել էին նրա առողջությունը և վաղաժամ ծերացրել նրան։ Նա հիվանդացավ վտանգավոր հիվանդությամբ։ Այդ լուրը մեծ ուրախություն պատճաոեց վանականներին։ Կարծեյով, թե Ուիկլիֆը հիմա դառնագին զղջում է այն չարիքի համար, որ գործել է եկեղեցու դեմ, նրանք շտապեցին նրա մոտ՝ լսելու նրա խոստովանությունը։ Ներկայացուցիչներ կրոնական չորս միաբանություններից, չորս քաղաքացիական պաշտոնյաների հետ միասին հավաքվեցին, իրենց կարծիքով, մեռնող բարենորոգչի մահճի շուրջ։ [88] «Քո շուրթերին մահ կա,— ասացին նրանք,— ընդունիր քո մեղ-քերը և մեր ներկայությամբ ուրացիր այն ամենը, ինչ ասել ես ի վնաս մեզ»։ Բարենորոգիչը լուռ լսում էր, այնտհետև իր սպասավորին խնդրեց բարձրացնել իրեն մահճի մեջ և, հանդարտ նայելով իր խոստովանությանը սպասող մարդկանց, վճռական ու բարձր ձայնով, որն այնքան հաճախ ստիպել էր նրանց դողալ, ասաց. «Ես չեմ մեռնելու, այլ ապրելու եմ և էլի մերկացնելու եմ վանականների չարագործությունները» (Դ՚Օբինյե, և.17, գլ.7)։ Ապշած ու շփոթված՝ վանականները լքեցին սենյակը։GCA 76.1

    Ուիկլիֆի խոսքերն իրականացան։ Նա կենդանի մնաց, որպեսզի իր հայրենակիցների ձեռքը հանձնի Հռոմի դեմ բոլոր զենքներից ամենահզորը, որպեսզի նրանց տա Աստվածաշունչը՝ ժողովրդին ազատագրելու, լուսավորելու և ավետարանելու՝ Երկնքի կողմից նշանակված միջոցը։ Բազմաթիվ ու մեծ խոչընդոտներ կային այս գործի իրականացման ճանապարհին։ Հիվանդությունից հյուծված՝ Ուիկլիֆը գիտեր, որ ընդամենը մի քանի տարվա աշխատանք Է մնացել իրեն, նա հասկանում Էր նաև, թե ինչ ընդդիմության Է հանդիպելու, սակայն, քաջալերված Աստվածաշնչի խոստումներով, առաջ գնաց, և ոչինչ չէր կասեցնելու նրան։ Իր մտավոր ուժերի ողջ զորությամբ ու հարուստ փորձառությամբ նա Աստծո հատուկ նախախնամությամբ պահպանվել և պատրաստվել էր իր բոլոր գործերից այս մեծագույնի համար։ Մինչ քրիստոնեական ողջ աշխարհն իրարանցման մեջ էր, Բարենորոգիչը Լութերվորթի իր եկեղեցում անձնատուր էր եղել իր ընտրած խնդրի իրականացմանը՝ չնայած դրսում մոլեգնող փոթորկին։GCA 76.2

    Վերջապես գործն ավարտված էր. Աստվածաշնչի երբևէ արված առաջին անգլերեն թարգմանությունը պատրաստ էր։ Աստծո խոսքն ար- դեն հասանելի էր ողջ Անգլիային։ Բարենորոգիչն այլևս չէր վախենում ոչ բանտից, ոչ էլ խարույկից։ Նա մի լույս էր դրել անգլիացիների ձեռքում, որը երբեք չէր մարելու։ Իր հայրենակիցներին տալով Աստվածաշունչը՝ տգիտության ու մեղքի կապանքներից իր երկիրն ազատագրելու և վեհացնելու համար նա արեց ավելին, քան ռազմի դաշտում ձեռք բերված ամենափայլուն հաղթանակներն են։GCA 76.3

    Քանի որ այն ժամանակ դեռևս անհայտ էր տպագրությունը, Աստվածաշնչի բազմացումը երկարատև ու հոգնեցուցիչ աշխատանք էր։ Այնքան մեծ էր գիրքը ձեռք բերելու ցանկությունը, որ [89] շատերը սիրով զբաղվում էին դրա արտագրությամբ, բայց նրանց համար շատ դժվար էր բավարարել պահանջարկը։ Ավելի հարուստ գնորդներից ոմանք ձեռք էին բերում ողջ Աստվածաշունչը, մյուսները՝ միայն դրա առանձին մասերը։ Շատ դեպքերում մի քանի ընտանիքներ միանում էին՝ գնելու ամբողջ գիրքը։ Այսպիսով՝ Ուիկլիֆի Աստվածաշունչը շուտով ճանապարհ գտավ դեպի մարդկանց տները։GCA 77.1

    Մարդկանց գիտակցությանն ուղղված կոչը դուրս բերեց նրանց պապական դոգմաներին կուրորեն հնազանդվելուց։ Ուիկլիֆն այժմ սովորեցնում էր Բողոքականության տարբերիչ դրույթները՝ փրկությունը հավատով առ Քրիստոս և Սուրբ Գրքի բացառիկ անսխալականությունը։ Նրա ուղարկած քարոզիչները Բարենորոգչի աշխատությունների հետ միասին Աստվածաշունչը տարածում էին այնպիսի հաջողությամբ, որ Անգլիայի բնակչության գրեթե կեսն ընդունեց նոր հավատը։GCA 77.2

    Սուրբ Գրքի հայտնվելը շփոթեցրեց եկեղեցու ղեկավարությանը։ Հի-մա նրանք պիտի դիմադրեին մի ավելի հզոր ուժի, քան Ուիկլիֆն էր, ուժ, որի դեմ նրանց զենքերը գրեթե անուժ էին։ Այդ ժամանակ Անգլիայում Աստվածաշունչն արգելող օրենք չկար, քանի որ այն նախկինում երբեք չէր հրատարակվել ժողովրդի լեզվով։ Ավելի ուշ այդպիսի օրենքներ ընդունվեցին և խստորեն պարտադրվեցին, բայց մինչ այդ, չնայած քահանաների ջանքերին, որոշ ժամանակ դեռ հնարավորություն կար տարածելու Աստծո խոսքը։GCA 77.3

    Պապական առաջնորդները դարձյալ սկսեցին դավեր նյութել՝ լռեցնելու բարենորոգչի ձայնը։ Իրար հետևից երեք անգամ նա կանչվեց դատարան, բայց ապարդյուն։ Նախ եպիսկոպոսների ժողովը հայ-տարարեց, որ նրա գրվածքները հերձվածողական են, և ապա, իրենց կողմը շահելով երիտասարդ թագավոր Ռիչարդ II-ին, նրանից կորզեցին արքայական հրամանագիր, որը բանտարկություն էր խոստանում դատապարտված ուսմունքի բոլոր հետևորդներին։GCA 77.4

    Եպիսկոպոսների ժողովից հետո Ուիկլիֆը բողոքարկեց խորհրդարանին։ Նա ազգային ժողովի աոաջ համարձակորեն մեղադրեց հոգևորականությանը և պահանջեց բարեփոխել եկեղեցին իր ահռելի չարաշահումներից։ Նա համոզիչ կերպով նկարագրեց պապական գահի կողմից իշխանության զավթումն ու նրա այլասերվածությունը։ Ոիկլիֆի թշնամիները շփոթված էին։ Նրա ընկերներն ու աջակիցները ստիպված էին եղել գիջել, ուստի բոլորը [90] վստահաբար սպասում էին, թե ծերացած, միայնակ ու ընկերներից զրկված Բարենորոգիչն ինքն էլ գլուխ կխոնարհի արքայական ու եկեղեցական միացյալ իշխանության առաջ։ Բայց դրա փոխարեն պապականներն իրենք պարտվեցին։ Ուիկլիֆի հուզիչ կոչերից վրդովված՝ խորհրդարանը չեղյալ հայտարարեց հետապնդման հրամանագիրը, և Բարենորոգիչը նորից ազատության մեջ էր։GCA 78.1

    Երրորդ անգամ նա բերվեց դատարան, այս անգամ արդեն՝ կանգնելու թագավորության բարձրագույն եկեղեցական ատյանի առաջ։ Այստեղ հերձվածողությանը բարեհաճ չէին վերաբերվելու։ Այստեղ Հռոմն, ի վերջո, հաղթանակելու էր, և Բարենորոգչի գործունեությանը վերջ էր դրվելու։ Այսպես էին կարծում պապականները։ Եթե նրանց հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունները, ապա Ուիկլիֆը պետք է հրաժարվեր իր ուսմունքից կամ էլ դատարանից գնար ուղիղ դեպի խարույկ։GCA 78.2

    Բայց Ուիկլիֆը չուրացավ։ Նա չէր պատրաստվում կեղծավորություն անել։ Նա անվեհեր պաշտպանեց իր ոամունքը և հետ մղեց իրեն հալածողների մեղադրանքները: Մոռանալով իրեն, իր դիրքն ու պարագաները՝ նա իր ունկնդիրներին կանգնեցրեց աստվածային ատյանի աոաջ՝ հավիտենական ճշմարտության կշեռքի վրա կշռելով նրանց սուտանուն գիտությունն ու մոլորությունները։ Դատարանի դահլիճում զգացվում էր Սուրբ Հոգու ներկայությունը։ Աստծո զորությունը հմայել էր ներկաներին։ Թվում էր՝ նրանք անզոր էին հեռանալ այնտեղից։ Տիրոջ կապարճից հանված նետերի նման՝ Բարենորոգչի խոսքերը խոցում էին նրանց սրտերը։ Հերձվածողության մեղադրանքը, որ նրանք հարուցել էին իր դեմ, նա համոզիչ ուժով հետ նետեց նրանց վրա։ «Ինչո՞ւ են նրանք համարձակվում տարածել իրենց մոլորությունները,— հարցնում էր նա,— հանուն շահի Աստծո շնորհը վաճառելու համար»։GCA 78.3

    «Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ դեմ եք դուք պայքարում,— վերջապես հարցրեց նա,— գերեզմանի շեմին կանգնած մի ծերունո՞ւ։ Ոչ։ Դուք պայքարում եք ճշմարտության դեմ, որը ձեզանից զորեղ է և հաղթելու է ձեզ» (Ուայլի, և. 2, գլ. 13)։ Այս ասելով՝ նա լքեց ժողովը, և նրա թշնամիներից ոչ ոք չփորձեց կանգնեցնել նրան։GCA 78.4

    Ուիկլիֆի գործը գրեթե ավարտված էր։ Ճշմարտության դրոշը, որ նա այդքան երկար կրել էր, շուտով պիտի ընկներ նրա ձեռքից։ Բայց մինչ այդ նա պետք է մեկ անգամ ևս վկայեր Ավետարանի մասին։ [91] ճշմարտությունը պետք է հռչակվեր հենց մոլորության թագավորության ամրոցից։ Ուիկլիֆին կանչեցին Հռոմի պապական դատարան, որն այդ-քան հաճախ թափել էր սուրբերի արյունը։ Չնայած նա գիտակցում էր, թե ինչ վտանգ է իրեն սպառնում, այնուամենայնիվ, կհնազանդվեր այդ պահանջին, եթե կաթվածի հարվածն անհնարին չդարձներ նրա ճանապարհորդությունը։ Ու թեև նրա ձայնը չէր լսվելու Հռոմում, նա կարող էր խոսել նամակի միջոցով, և վճռեց այդպես էլ անել։ Իր եկեղեցուց Բարենորոգիչը նամակ ուղարկեց պապին, որը, թեև գրված էր հարգալից տոնով և քրիստոնեական ոգով, խստորեն հանդիմանում էր պապականների ցուցամոլությունն ու հպարտությունը։GCA 79.1

    «Ես շատ ուրախ եմ,— ասաց նա,— որ կարող եմ ամեն մարդու, և հատկապես Հռոմի եպիսկոպոսին, պատմել իմ հավատի մասին։ Կարծում եմ, որ այն ողջամիտ և ճշմարիտ է, ինչը նա սիրով կհաստատի, կամ, եթե ես սխալ եմ, ինձ ուղիղ ճանապարհի վրա կդնի։GCA 79.2

    Նախ՝ ես կարծում եմ, որ Քրիստոսի Ավետարանն Աստծո օրենքի ամբողջական մարմնավորումն է։ ...Ուստի համոզված եմ, որ Հռոմի եպիսկոպոսը, հանդիսանալով Քրիստոսի փոխանորդը երկրի վրա, պետք է հնազանդվի Ավետարանի այդ օրենքին ավելի, քան մնացած բոլոր մարդիկ։ Քանզի Քրիստոսի աշակերտների մեծությունը ոչ թե աշխարհիկ մեծության ու պատվի, այլ Քրիստոսի կյանքն ու վարքը ճշտորեն ընդօրինակելու մեջ էր։ ... Քրիստոսն Իր երկրային պանդխտության ժամանակ ամենաաղքատ մարդկանցից էր, ով խուսափում էր աշխար-հային իշխանությունից և պատվից...GCA 79.3

    Ոչ մի հավատացյալ չպետք է հետևի անգամ պապին կամ սուրբերից որևէ մեկին, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև Պետրոսը և Զեբեդեոսի որդիները, փափագելով աշխարհային փառքի՝ հակառակ Քրիստոսի թողած օրինակի, գայթակղվեցին, հետևապես նրանց այդ սխալները չպետք է ընդօրինակվեն...GCA 79.4

    Պապը պետք է երկրային ողջ տիրապետությունն ու կառավարու-թյունը հանձնի աշխարհիկ իշխանությանը և դրան մղի ամբողջ կղե-րականությանը, քանզի այդպես էին վարվում Քրիստոսը և Իր առա-քյալները։ Եթե այս հարցերից որևէ մեկում ես սխալվում եմ, ապա պատրաստ եմ ամենայն խոնարհությամբ ուղղվել՝ [92] նույնիսկ մահվան գնով։ Եթե ես կարողանայի գործել ըստ իմ կամքի կամ ցանկության, ապա անպայման կներկայանայի Հռոմի եպիսկոպոսին։ Սակայն Տերը հակառակ որոշում կայացրեց՝ սովորեցնելով ինձ ավելի հնազանդ լինել Աստծուն, քան մարդկանց»։GCA 79.5

    Վերջում նա ասաց. «Աղոթենք մեր Աստծուն, որ Նա այնպես ազդի մեր նորընտիր պապ Ուրբան VI—ի վրա, որ նա, իր կղերականների հետ միասին, ընդօրինակի Տեր Հիսուս Քրիստոսի կյանքն ու վարքը, և որպեսզի նրանք հաջողությամբ սովորեցնեն ժողովրդին հետևելու իրենց այդ նույն բանում» (Ջոն Ֆոքս, Գործեր և հուշարձաններ, և. 3, էջ 49, 50)։GCA 80.1

    Այսպես Ուիկլիֆը պապին և կարդինալներին ներկայացրեց Քրիս-տոսի հեզությունն ու խոնարհությունը՝ ցույց տալով հակադրությունը նրանց և Տիրոջ միջև ոչ միայն իրենց, այլև ողջ քրիստոնեությանը, ում ներկայացուցիչներն էին նրանք իրենց համարում։GCA 80.2

    Ուիկլիֆը համոզված էր, որ իր հավատարմության համար վճարերու է կյանքի գնով։ Թագավորը, պապն ու եպիսկոպոսները միավորվել էին՝ կործանելու նրան, և թվում էր, թե ամենաշատը մի քանի ամսից նրան խարույկ էր սպասվում։ Բայց նրա արիությունն անսասան էր։ «Ինչո՞ւ եք խոսում նահատակության պսակը հեռվում փնտրելու մասին,— ասում էր նա,— Քրիստոսի Ավետարանը քարոզեք ամբարտավան պրելատներին, և չեք խուսափի նահատակությունից։ Ի՞նչ։ Ես պետք է ապրեմ և լռե՞մ... Երբեք։ Թող հարվածը գա, ես սպասում եմ դրան» (Դ՝Օբինյե, և.17, գլ. 8)։GCA 80.3

    Բայց Աստծո նախախնամությունը դեռևս պահպանում էր Իր ծա-ռային։ Այրը, ով իր ողջ կյանքի ընթացքում համարձակորեն պաշտպանել էր ճշմարտությունը՝ ամեն օր վտանգի ենթարկելով իր կյանքը, չպետք է դառնար իր թշնամիների ատելության զոհը։ Ուիկլիֆը երբեք չէր ձգտել ինքն իրեն պաշտպանել, նրա պահապանը եղել էր Տերը, և հիմա, երբ նրա թշնամիները համոզված էին, որ որսն իրենց ձեռքում է, Աստծո ձեռքը հեռացրեց նրան։ Այն պահին, երբ Լութերվորթի իր եկեղեցում Ուիկլիֆը պատրաստվում էր հաղորդություն կատարել, կաթվածահար վայր ընկավ և շուտով մահացավ։GCA 80.4

    Աստված Ուիկլիֆին որոշակի գործ էր հանձնարարել։ Նա ճշմարտության խոսքը դրել [93] էր նրա շուրթերին և պաշտպանություն էր դրել նրա շուրջը, որպեսզի այդ խոսքը հասներ մարդկանց։ Նրա կյանքր պահպանվեց, և աշխատանքը շարունակվեց այնքան, մինչև որ հիմք գրվեց Բարենորոգման մեծ գործի համար։GCA 80.5

    Ուիկլիֆը դուրս եկավ միջնադարյան խավարից։ Նրանից առաջ չէր եղել մեկը, ում աշխատությունից ելնելով՝ նա կարողանար ձևավորել Բարենորոգման իր համակարգը։ Հովհաննես Մկրտչի նման կանչված հատուկ առաքելության համար՝ նա նոր դարաշրջանի պատգամաբեր էր։ Սակայն նրա ներկայացրած ճշմարտության համակարգն այնքան ամբողջական ու ավարտված էր, որ նրանից հետո եկած բարե-նորոգիչները չգերազանցեցին այն, իսկ ոմանք էլ չհասան դրան նույնիսկ հարյուրամյակներ անց։ Դրված հիմքն այնքան ընդարձակ ու խորն էր, իսկ կառուցվածքն այնքան հաստատուն ու անթերի, որ նրանից հետո եկողները կարիք չունեին վերակառուցելու այն։GCA 81.1

    Ուիկլիֆի սկսած մեծ շարժումը, որ պիտի ազատեր մարդկանց խիղճն ու միտքը և ազատ արձակեր դարեր շարունակ Հռոմի հաղթական մեքենային շղթայված ազգերը, սկիզբ էր առնում Աստվածաշնչից։ Այստեղ էր օրհնության հորձանքի այն աղբյուրը, որը դարեդար հոսեց կյանքի ջրի պես՝ սկսած տասնչորսերորդ դարից։ Ուիկլիֆ անվերապահորեն հավատում էր, որ Սուրբ Գիրքը Աստծո կամքի ներշնչյալ հայտնությունն է, հավատի և կյանքի կատարյալ չափանիշը։ Նրան սովորեցրել էին Հռոմի եկեղեցին դիտել որպես աստվածային անսխալական հեղինակություն, անառարկեփորեն և ակնածանքով ընդունել հազար տարվա ընթացքում հաստատված ուսմունքն ու ավանդությունները, բայց նա շրջվեց այդ ամենից՝ Աստծո սուրբ խոսքը լսելու համար։ Սա էր այն հեղինակությունը, որը նա կոչ էր անում ժողովրդին ճանաչել։ Նա հայտարարեց, որ միակ ճշմարիտ հեղինակությունը Աստծո ձայնն է, որը հնչում է Նրա խոսքում, այլ ոչ թե եկեղեցին, որը խոսում է պապի միջոցով։ Նա ոչ միայն սովորեցնում էր, որ Աստվածաշունչը Աստծո կամքի կատարյալ հայտնությունն է, այլ նաև այն, որ նրա միակ մեկնաբանը Սուրբ Հոգին է, և որ ուսումնասիրելով այն, յուրաքանչյուր մարդ պարտավոր է անձամբ հասկանալ իր պարտականությունները։ Այսպես նա մարդկանց մտքերը պապից և Հռոմի եկեղեցուց դարձնում էր դեպի Աստծո խոսքը։ [94] GCA 81.2

    Ուիկլիֆը մեծագույն Բարենորոգիչներից մեկն էր։ Նրանից հետո եկողներից միայն քչերն են ունեցել նրա մտքի լայնությունը, մտածողու-թյան պարզությունը, ճշմարտությանը հետևելու վճռականությունն ու այն պաշտպանելու համարձակությունը։ Չնայած իր դարաշրջանի մտավոր խավարին ու բարոյական քայքայմանը՝ բարենորոգիչներից առաջինն աչքի էր ընկնում կյանքի մաքրությամբ, անխոնջ ջերմեռանդությամբ՝ ուսումնասիրությունների և աշխատանքի մեջ, անբիծ ազնվությամբ և քրիստոսանման սիրով ու հավատարմությամբ՝ ծառայության մեջ։GCA 81.3

    Ուիկլիֆի բնավորությունը վկայում է Սուրբ Գրքի դաստիարակող, վերափոխող զորության մասին։ Նրան Աստվածաշունչն էր այդպիսին դարձրել։ Սուրբգրային հայտնության մեծ ճշմարտություններն ըմբռնելու ջանքը թարմացնում և զորացնում է մարդու բոլոր ունակությունները։ Այն ընդլայնում է միտքը, սրում ըմբռնողությունը և հասունացնում դատողությունը։ Աստվածաշնչի ուսումնասիրությունն այնպես է վեհացնում յուրաքանչյուր միտք, զգացմունք և ձգտում, ինչպես չի կարող անել ուրիշ ոչ մի ուսումնասիրություն։ Այն օժտում է նպատակի կա-յունությամբ, համբերությամբ, խիզախությամբ ու տոկունությամբ, հղկում է բնավորությունը և սրբացնում հոգին։ Սուրբ Գրքի լրջախոհ, ակնածալից ուսումնասիրությունը, որ քննողի միտքն անմիջական շփման մեջ է դնում Անսահմանի մտքի հետ, աշխարհին կտա ավելի հզոր ու գործուն մտքի, ինչպես նաև ավելի ազնիվ սկզբունքների տեր մարդիկ, քան երբևէ տվել է մարդկային փիլիսոփայության ամենահանճարեղ ուսուցումը։ «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին» (Սաղմոս 119.130)։GCA 82.1

    Ուիկլիֆի ուսմունքը դեռ որոշ ժամանակ շարունակեց տարածվել։ Բարենորոգչի հետևորդները, որ հայտնի էին որպես Ուիկլիֆյաններ և լոլլարդներ, շրջելով անցան ոչ միայն Անգլիան, այլ նաև մյուս երկրները՝ ամենուրեք սփռելով Ավետարանի գիտությունը։ Հիմա, երբ նրանց առաջնորդն այլևս չկար, քարոզիչներն աշխատում էին էլ ավելի մեծ եռանդով, քան առաջ, և ամբոխները հավաքվում էին՝ լսելու նրանց ուսմունքը։ Դարձի էին եկել ազնվականներից ոմանք, և անգամ թագավորի կինը։ Շատ տեղերում զգալի բարեփոխումներ էին կատարվել ժողովրդի կյանքում, և պապության կռապաշտական խորհրդանիշները հեռացվել էին եկեղեցիներից։ Բայց շուտով հալածանքի անողորմ փոթորիկ մոլեգնեց նրանց դեմ, ովքեր համարձակվել էին Աստվածաշունչն ընդունել որպես իրենց [95] ուղեցույց։ Անգլիացի միապետները, փափագելով հզորացնել իրենց իշխանությունը Հռոմի աջակցության միջոցով, չերկմտեցին զոհաբերել բարենորոգիչներին։ Առաջին անգամ Անգլիայի պատմության մեջ հրաման տրվեց Ավետարանի հետևորդներին խարույկի մատնել։ Նահատակությունը հաջորդում էր նահատակությանը։ Ճշմարտության ջատագովները, ենթարկվելով հալածանքի ու կտտանքի, կարող էին միայն աղաղակել դեպի Զորաց Տերը։ Հետապնդվելով որպես եկեղեցու թշնամիներ և հայրենիքի դավաճաններ՝ նրանք շարունակում էին քարոզել գաղտնի տեղերում՝ ապաստանելով աղքատների համեստ տներում, հաճախ նաև թաքնվելով քարայրներում և ստորգետնյա անցքերում։GCA 82.2

    Չնայած կատաղի հալածանքներին՝ դարեր շարունակ հանդարտ, բարեպաշտ, անկեղծ ու համբերատար բողոք էր հնչում կրոնական հա-վատի գերիշխող այլասերման դեմ։ Այդ վաղ ժամանակվա քրիստոնյա-ները, որ միայն մասամբ գիտեին ճշմարտությունը, հանուն Աստծո խոսքի, որին սովոր էին սիրով հնազանվել, համբերությամբ կրում էին ցանկացած չարչարանք։ Ինչպես աշակերտներն առաքյալների օրերում՝ շատերը Քրիստոսի գործի համար զոհաբերում էին իրենց երկրային ունեցվածքը։ Նրանց, ում թույլ էր տրվում ապրել սեփական տներում, ուրախությամբ հյուրընկալում էին վտարված եղբայրներին, իսկ երբ իրենց էին դուրս քշում, նրանք սիրով էին ընդունում աքսորյալի ճակատագիրը։ ճիշտ է, որ հազարավոր մարդիկ, ահաբեկված իրենց հալածողների զայրույթից, ազատություն էին ձեռք բերում իրենց հավատի զոհաբերության գնով և դուրս գալիս բանտերից զղջացողի հանդերձ հագած՝ ցույց տալու բոլորին, որ հրաժարվել են նախկին հայացքներից։ Սակայն քիչ չէր և հավատարիմ մարդկանց թիվը, ազնվականներ և խոնարհ ու հասարակ մարդիկ աներկյուղ վկայում էին ճշմարտությունը զնդաններում, «Լոլլարդի աշտարակներում», տանջանքի և խարույկի մեջ՝ ցնծալով, որ արժանի են համարվել «մասնակից լինելու նրա չարչարանքներին»։GCA 83.1

    Պապականներին չէր հաջողվել Ուիկլիֆի դատաստանը տեսնել նրա կենդանության օրոք, և նրանց ատելությունը չէր կարող հագենալ, քանի դեռ նրա մարմինը հանգիստ հանգչում էր գերեզմանում։ Ուիկլիֆի մահից ավելի քան քառասուն տարի անց, Կոնստանցի ժողովի որոշման համաձայն, նրա ոսկորները հանվեցին և հրապարակայնորեն այրվեցին, իսկ մոխիրը թափվեց մոտակա առվի մեջ։ «Այդ առուն,— ասում է [96] մի հին գրող,— նրա մոխիրը տարավ Էյվոն, Էյվոնը տարավ Սեվերն, Սեվերնը՝ փոքր ծովեր, իսկ դրանք էլ՝ մեծ օվկիանոս։ Այդպես Ուիկլիֆի մոխիրը դարձավ իր ուսմունքի խորհրդանիշը, որն այժմ տարածվում է ամբողջ աշխարհում» (Թ. Ֆուլլեր, Բրիտանիայի եկեղեցու պատմությունը, և. 4, մաս 2, պար. 54)։ Ուիկլիֆի թշնամիները հազիվ թե գիտակցեին իրենց չար արարքի նշանակությունը։GCA 83.2

    Ուիկլիֆի աշխատությունների միջոցով էր, որ բոհեմացի Յան Հուսը մերժեց պապական բազմաթիվ մոլորություններ և ոտք դրեց Բարենորոգման ճանապարհին։ Այդպես՝ միմյանցից բավական հեռու գտնվող այդ երկու երկրներամ ցանվեց ճշմարտության սերմը։ Բոհեմիայից գործը տարածվեց նաև այլ երկրներում։ Մարդկանց ուշադրությունն ուղղվեց դեպի վաղուց մոռացված Աստծո խոսքը։ Աստվածային ձեռքը ճանապարհ էր հարթում Մեծ Բարենորոգման համար։GCA 83.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents