Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 41—ԵՐԿՐԻ ԱՄԱՅԱՑՈՒՄԸ

    «Նրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց նրա անի-րավությունները ...Այն բաժակը, որ դա լցրեց, լցրեք դրա համար երկ-պատիկ։ Եվ որչափ որ իրեն փառավորեց ու զեխացավ, այնքան տանջանք և սուգ տվեք դրան, որովհետև նա իր սրտում ասում Է. Թագուհի եմ նստած, և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնի։ Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները՝ մահ, սուգ և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր Է Տեր Աստվածը՝ դրա դատաստանն անողը։ Եվ լաց ու կոծ կանեն նրա վրա երկրի թագավորները, որ նրա հետ պոռնկացան ու զեխություն արին... և կասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, զորավոր քաղաք, որ մեկ ժամում եկավ քո դատաստանը» (Հայտնություն 18.5-10)։GCA 594.1

    «Եվ երկրի վաճառականները», որ հարստացել էին «նրա զեխության զորությունից», «հեռվում կկանգնեն, և նրա տանջանքի վախից լաց և սուգ անելով՝ կասեն. Վա՜յ, վա՜յ, մեծ քաղաք, որ բեհեզ, ծիրանի և որդան կարմիր Էիր հագած, և ոսկով, ազնիվ քարերով ու մարգարիտներով զարդարված։ Որովհետև մեկ ժամվա մեջ այդչափ մեծությունն ավերակ եղավ» (Հայտնություն 18.11,3,15-17)։GCA 594.2

    Սրանք են պատիժները, որ թափվում են Բաբելոնի վրա Աստծո ցաս-ման այցելության օրը։ Նա լցրել Է իր անօրենության չափը. Արա ժամը հասել Է, և նա հասունացել Է կործանման համար։ [654]GCA 594.3

    Գերությունից կյանքի կոչելով Իր ժողովրդին՝ Աստծո ձայնը զարհուրելի կերպով կսթափեցնի նրանց, ովքեր կյանքի մեծ պայքարում կորցրել են ամեն ինչ։ Մինչ վտրձնական ժամկետը դեռ շարունակվում Էր, նրանք, սատանայի խաբեություններից կուրացած, արդարացնում Էին իրենց մեղավոր կյանքը։ Հարուստները հպարտանում Էին իրենց գերազանցությամբ նրանց հանդեպ, ովքեր ավելի պակաս ունևոր Էին, բայց նրանք հարստացել Էին՝ խախտելով Աստծո օրենքը։ Նրանք հրաժարվել են քաղցածներին կերակրելուց, մերկերին հագցնելուց, արդարացի չեն վարվել և ողորմության չեն սիրել։ Նրանք ձգտել են մեծարելիրենցեձեռքրերելիրենց դրացիների փառքնուհարգանքը։ Հիմա նրանք ղրկված են այն ամենից, ինչը նրանց մեծ էր դարձրել, և մնացել են դատարկ ու անպաշտպան։ Նրանք ահաբեկված նայում են այն կուռքերի կործանմանր, որ գերադասել են իրենց Ստեղծողից։ Նրանք իրենց հոգիները վաճառել են երկրային հարստության ու հաճույքների համար, և չեն ձգտել հարստանալ Աստծով։ Արդյունքում՝ նրանց կյանքը ձախողված է, նրանց հաճույքները լեղի են դարձել, իսկ գանձերն՝ ապականություն։ Կյանքի ողջ ընթացքում ձեռք բերածը ոչնչանում է մի ակնթարթում։ Հարուստները ողբում են՝ տեսնելով իրենց շքեղ պալատների կործանումը, և թե ինչպես են ցաքուցրիվ լինում իրենց ոսկին ու արծաթը։ Բայց նրանք դադարեցնում են իրենց ողբը՝ վախենալով, որ իրենց կուռքերի հետ միասին կորչելու են նաև իրենք։GCA 594.4

    Ամբարիշտները լցվում են զղջումով, բայց ոչ Աստծո և իրենց մերձավորների հանդեպ իրենց հանցավոր արհամարհանքի համար, այլ որովհետե Աստված հաղթել է։ Նրանք ողբամ են, որ իրենց վերջն այդպես ստացվեց, բայց չեն ապաշխարում իրենց անօրենության համար։ Եթե կարողանային, նրանք կօգտագործեին բոլոր միջոցները հաղթելու համար։GCA 595.1

    Աշխարհը տեսնում է, որ նրանք, ում իրենք ծաղրել ա արհամարհել են, համաճարակներից, փոթորկից ա երկրաշարժից ոչ մի վնաս չեն կրել։ Նա, ով Իր օրենքը խախտողների համար մաշող կրակ է, Իր ժողովրդի համար ապահով ապաստարան է։GCA 595.2

    Հոգեորականը, ով զոհաբերել էր ճշմարտությունը մարդկանց բարեհաճությունը շահելու համար, այժմ հասկանում է իր ուսուցման բնույթն ա ազդեցությունը։ Ակնհայտ է դառնում, որ ամենատես աչքը հետևել է իրեն, երբ ինքը կանգնած է եղել ամբիոնի առաջ, քայլևլ է փողոցներով ու շփվել մարդկանց հետ կյանքի տարբեր պարագաներում։ Հոգու [655] ամեն մի հույզը, գրած ամեն մի տողը, արտասանած ամեն մի խոսքը, և ամեն մի արարք, որը մարդկանց մղել է հանգիստ ապրելու կեղծիքի մեջ, ցանված սերմ է եղել, և հիմա իրեն շրջապատող թշվառ, կորած հոգիների մեջ նա տեսնում է հունձքը։GCA 595.3

    Տերն ասում է. «Ու թեթև կերպով բժշկում են իմ ժողովրդի աղջկա վերքերն՝ ասելով. Խաղաղություն, խաղաղություն, երբ խաղաղություն չկա»։ «Դուք տրտմեցնում եք արդարի սիրտը ստությունով, որին ես չեմ տրտմեցնում, և ուժովացնում եք ամբարիշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհից ետ չդառնա և ապրի» (Երեմիա 8.11, Եզեկիել 13.22)։GCA 595.4

    «Վա՜յ այն հովիվներին, որ կորցնում և ցրում են իմ արոտի ոչ-խարներին... Ահա ես ձեզ պիտի այցելություն անեմ ձեր գործերի չարու-թյան համար»։ «Ողբացեք, ով հովիվներ, և աղաղակեցեք ու թավալվեցեք, ով հոտի ընտիրներ, որովհետև լրացելեն ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը... Եվ պիտի անհայտանա ապաստանը հովիվներից, և փրկությունը՝ հոտի ընտիրներից» (Երեմիա 23.1,2,25.34,35)։GCA 596.1

    Ծառայողներն ու ժողովուրդը հասկանում են. որ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ չեն ունեցել։ Նրանք գիտակցում են, որ ապստամբել են արդար ու ճշմարիտ օրենքի Հեղինակի դեմ։ Աստվածային դրվածքների ոտնահարումը չարիքի, անհամաձայնության, ատելության ու անօրենության հազարավոր աղբյուրներ է բացել, մինչև որ երկիրը վերածվել է մի ահռելի ռազմադաշտի, ապականության մի որջի։ Ահա թե ինչ տեսաբան է հիմա երևում նրանց, ովքեր, մերժելով ճշմարտությունը, նախընտրել են փայփայել մոլորությունը։ Ոչ մի լեզու չի կարող նկարագրել, թե ինչպես են անհնազանդներն ու անօրենները փափագում այն, ինչ կորցրել են ընդմիշտ՝ հավիտենական կյանքը։ Մարդիկ, ում աշխարհը երկրպագել է իրենց տաղանդների ու պերճախոսության համար, հիմա ամեն ինչ աեսնում են իրական լույսի ներքո։ Նրանք գիտակցում են, թե ինչից են գրկվել անօրենության պատճառով, և ընկնում են նրանց ոտքերը, ում հավատարմությունն արհամարհելու ծադրելեն՝ խոստովանելով, որ Աստված սիրել է նրանց։GCA 596.2

    Մարդիկ հասկանա ւք են, որ խաբված են եղել, և սկսում են մեկը մյուսին մեղադրել կորստյան տանելու մեջ, բայց բոլորը միասին իրենց ամենադառը մեղադրանքները տեղում են ծառայողների գլխին։ Անհա-վատարիմ հովիվները մարգարեություններ են արել՝ իրենց ունկնդիր-ներին դրդելով անտեսել Աստծո օրենքը և [656] հալածել նրանց, ովքեր սուրբ կպահեն այն։ Հուսահատված՝ այս ուսուցիչները հիմա աշխարհի առաջ խոստովանում են իրենց խաբեությունը։ Ամբոխները կատաղում են։ «Մենք կորած ենք, և դուք եք մեր կործանման պատճառը»,— ճչում են նրանք ու հարձակվում այս կեղծ հովիվների վրա։ Հենց նրանք, ովքեր մի ժամանակ ամենից ավելի Էին հիացել իրենց հովիվներով, այժմ ամե-նասոսկալի անեծքներն են թափում նրանց գլխին։ Այն նույն ձեռքերը, որ մի ժամանակ նրանց պսակել Էին դափնիներով, հիմա բարձրանում են՝ կործանելու նրանց, և այն սրերը, որոնցով պիտի սպանեին Աստծո ժողովրդին, այժմ մերկացվում են՝ կործանելու նրա թշնամիներին։ Ամե-նուրեք կռիվ ու արյունահեղություն Է։GCA 596.3

    «Աղաղակը հասնելու է մինչև երկրի ծայրը, որովհետև Տերը վեճ ունի երկրի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ, նա սրի է մատնելու ամբարիշտներին, ասում է Տերը» (Երեմիա 25.31)։ Վեց հազար տարի շարունակ ընթացել է մեծ պայքարը։ Աստծո Որդին ու Նրա երկնային լրաբերները պատերազմել են չարի ուժերի դեմ, որպեսզի նախազգուշացնեն, լուսավորեն ու փրկեն մարդկանց որդիներին։ Հիմա բոլորը կայացրել են իրենց որոշումը, ամբարիշտները լիովին միավորվել են սատանայի հետ՝ պատերազմելու Աստծո դեմ։ Եկել է Աստծո ժամանակը՝ արդարացնելու Իր ոտնահարված օրենքի հեղինակությունը։ Այժմ պայքարը ոչ միայն սատանայի հետ է, այլև մարդկանց։ «Տերը վեճ ունի ազգերի հետ», «Նա ամբարիշտներին սրի է մատնելու»։GCA 596.4

    Նրանց վրա, «ովքեր հառաչում և ողբում են ...բոլոր պղծությունների համար», փրկության նշան է դրվել։ Ահա դուրս է գալիս մահվան հրեշ-տակը՝ Եզեկիելի տեսիլքի մեջ պատկերված մարդկանցով, ովքեր «փշրող գործիք» ունեին, և ում կարգադրվում է. «Ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց սպանեք փչացրեք, բայց նրանց, ում վրա նշան լինի, մխ մոտենաք, և սկսեք իմ սրբարանից»։ Մարգարեն ասում է. «Եվ նրանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջ էին» (Եզեկիել 9.1-6)։ Կործանման գործը կսկսվի նրանցից, ովքեր իրենց ժողովրդի հոգևոր պահապաններն են համարվել։ Անհավատարիմ ժամապահներն աոաջինը կընկնեն։ Ոչ մեկին չեն խղճա կամ խնայի։ Տղամարդիկ, կանայք, կույսերն ու մանուկները միասին կկործանվեն։GCA 597.1

    «Ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որ երկրի բնակիչներին [657] այցելի իրենց անօրենության համար, և երկիրը պիտի հայտնի իր ըն-դունած արյունները և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին» (Եսայիա 26.21)։ «Եվ սա է լինելու այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատեբազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի՝ իրենց ոտների վրա կանգնած, և նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։ Եվ պիտի լինի այն օրը, որ Տիրոջ խռովությունը մեծ պիտի լինի նրանցում, և ամեն մարդ պիտի բոնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ» (Զաքարիա 14.12,13)։ Իրենց իսկ մեջ փոթորկվող կատաղի կրքերից և Աստծո սոսկումալի ու անողորմ բարկության հեղումից կկործանվեն երկրի մեղավոր բնակիչները՝ քահանաները, իշխաններն ու ժողովուրդը՝ հարուստ ու աղքատ, մեծ ու փոքր։ «Եվ Տիրոջ սպանվածներն այն օրը երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն. նրանց համար սուգ չի լինելու, և նրանք չեն ժողովվելու և թաղվելու» (Երեմիա 25.33)։GCA 597.2

    Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ մեղավորները կսրբվեն երկրի երեսից, կայրվեն Նրա բերանի հոգուց և կկործանվեն Նրա փառավոր պայծառությունից։ Քրիստոսն Իր ժողովրդին տանում է Աստծո քաղաքը, իսկ երկիրը մնում է առանց բնակիչների։ «Ահա Տերը դատարկելու է երկիրը, այն քարուքանդ է անելու, վախելու է նրա կեր-պարանքը և ցրելու է նրա բնակիչներին»։ «Երկիրը դատարկվելու՝ դատարկ է լինելու, և կողոպտվելով կողոպուտ է դաոնալու, որովհետե Տերն է խոսել այս խոսքը»։ «Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակին, որովհետե օրենքները զանց են արել, պատվիրանը՝ փոխել, հավիտենական ուխտը՝ խավոսնել։ Դրա համար անեծքը թափել է երկիրը, և բնակիչները նրանով պատիժ կրեցին, այս պատճառով երկրի բնակիչներն այրվեցին» (Եսայիա 24.1,3,5,6)։GCA 598.1

    Ամբողջ երկիրը մի ամայի անապատի է նման։ Երկրաշարժից կործանված քաղաքների և գյուղերի ավերակները, արմատախիլ եղած ծառերը, ծովից դուրս նետված կամ երկրից պոկված խորդուբորդ ժայռաբեկորները ցրված են երկրի մակերեսին, մինչ վիթխարի խոռոչները ցույց են տալիս, թե որտեղ են լեռներն իրենց հիմքից պոկվել։ [658] GCA 598.2

    Հիմա տեղի է ունենում այն իրադարձությունը, որը նախապատկերված է Քավության օրվա վերջին հանդիսավոր ծառայությամբ։ Երբ ծառայությունը Սուրբ Սրբոցում ավարտվում էր, և Իսրայելի մեղքերը հեռացվում էին սրբարանից մեղքի պատարագի արյան շնորհիվ, Տիրոջ առաջ ներկայացվում էր արձակման նոխազը, և համայնքի ներկայությամբ քահանայապետը խոստովանում էր «նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքներն՝ իրենց բոլոր մեղքերով, և դրանք դնում էր նոխազի գլխին» (Ղևտացոց 16.21)։ Նմանապես էլ, երբ երկնային սրբարանում ավարտվի քավության գործը, այն ժամանակ Աստծո, սուրբ հրեշտակների և փրկվածների բազմության ներկայությամբ Աստծո ժողովրդի մեղքերը կդրվեն սատանայի վրա. նա մեղավոր կհայտարարվի այն ողջ չարության համար, որ նրանց դրդել է անելու։ Եվ ինչպես արձակման նոխազն էր ուղարկվում մի անբնակ անապատ, այնպես էլ սատանան կաքսորվի անբնակ ու ամայի անապատ դարձած երկիրը։GCA 598.3

    Հայտնության հեղինակը կանխասում է սատանայի աքսորումը և այն քաոսային ու ամայի վիճակը, որ պետք է տիրի երկրին՝ հայտարարելով, որ այդ իրավիճակը տևելու է հազար տարի։ Տիրոջ Երկրորդ գալստյան ու ամբարիշտների կործանման տեսարանները պատկերելուց հետո մարգարեն շարունակում է. «Եվ տեսա մի հրեշտակ՝ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքում։ Եվ նա բռնեց այն վիշապին, այն առաջին օձին, որ բանսարկուն է և սատանան, կապեց նրան հազար տարի, գցեց նրան անդունդի մեջ, վւակեց նրան և կնիք դրեց նրա վրա. որ էլ չմոլորեց նի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա, և ղրանից հետո նա պետք է մի քիչ ժամանակով արձակվի» (Հայտնություն 20.1-3)։GCA 598.4

    Այն, որ «անդունդ» բառը ներկայացնում է երկիրն իր քարուքանդ ու խավար վիճակում, ակնհայտ է մյուս տեքստերից։ Երկրի վիճակի մասին «սկզբում» Աստվածաշունչն ասում է, որ «երկիրն անձե ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա» [659] (Ծննդոց 1.2)։ Մարգարեությունը սովորեցնում է, որ երկիրը, գոնե մասամբ, նույն վիճակին պիտի վե-րադառնա։ Նայելով առաջ՝ Աստծո մեծ օրվան, Երեմիա մարգարեն ազդարարում է. «Նայեցի երկրի վրա, և ահա պարապ ու անձև էր, և երկնքին՝ և նրա լույսը չկար։ Նայեցի սարերին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները սասանվում էին։ Նայեցի, և ահա բերքատու այգին անապատ էր. և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին» (Երեմիա 4.23-27, անգլ. թարգմ.)։GCA 599.1

    Այստեղ է լինելու սատանայի և նրա չար հրեշտակների տունը հազար տարի։ Արգելափակված երկրում՝ նա մուտք չի ունենա այլ աշխարհներ՝ փորձելու և անհանգստացնելու նրանց, ովքեր երբեք չեն մեղանչել։ Այս իմաստով է հենց, որ սատանան կապված է. ոչ ոք չի մնացել, ում վրա նա կարողանա գործադրել իր ուժը։ Նա ամբողջովին կտրված է խաբեության ու կործանման գործից, որը նրա միակ հաճույքն է եղել շատ դարերի ընթացքում։GCA 599.2

    Եսայիա մարգարեն, տեսնելով ապագայում սատանայի տապալման ժամանակը, բացականչում է. «Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ, կտրվեցիր, գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ ...Բայց ինքդ ասել էիր քո սրտում, վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը ...Բարձրյալին կնմանվեմ։ Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։ Քեզ տեսնողները հիանալու են քեզ վրա՝ հարցնելով, սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դո-ղացնում էր թագավորությունները, աշխարհս անապատ էր դարձնում, նրա քաղաքներն ավերակ անում և նրա գերիներին չէր արձակում տուն գնալու» (Եսայիա 14.12-17)։GCA 599.3

    Վեց հազար տարի շարունակ սատանայի ապստամբ գործունեու-թյունը «սարսեցնում էր երկիրը»։ Նա «աշխարհս անապատ էր դարձնում», «նրա քաղաքներն ավերակ անում», և «նրա գերիներին չէր արձակում տուն գնալու»։ Վեց հազար տարի նրա բանտն ընդունել է Աստծո Ժողովրդին, և նա նրան գերի կպահեր հավիտյան, բայց Քրիստոսը փշրեց նրա շղթաները և ազատագրեց բանտարկյալներին։ [660]GCA 599.4

    Հիմա սատանան նույնիսկ ամբարիշտների վրա իշխանություն չի ունենա, և իր չար հրեշտակների հետ մենակ կմնա՝ տեսնելու մեղքի բերած անեծքի հետևանքը։ «Բոլոր ազգերի թագավորները, ամենքը պառկած են փառքով իրենց տներում (գերեզմանումի Բայց դու դուրս գցվեցիր քո գերեզմանից գարշելի ընձյուղի պես... Դու թաղումով չմիացար նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին» (Եսայիա 14.18-20)։GCA 600.1

    Հազար տարվա ընթացքում սատանան պիտի թափառի ամայացած երկրում՝ տեսնելու Աստծո օրենքի դեմ իր ապստամբության հետևանքը։ Այդ ժամանակ նա անասեփ տառապանքներ է կրում։ Իր մեղանչումից հետո նա անդադար գործում էր և խորհելու ժամանակ չէր ունեցել։ Հիմա, երբ զրկված էր իշխանությունից, հնարավորություն ուներ մտածելու, թե ինչ դեր է խաղացել այն օրվանից, երբ առաջին անգամ ապստամբեց երկնքի կառավարության դեմ։ Նա ահով ու ղողով է սպասելու զարհուրելի ապագային, երբ պիտի տանջվի իր պատճառած ողջ չարիքի համար և պատժվի այն մեղքերի համար, որ մարդուն դրդել է գործել։GCA 600.2

    Սատանայի գերությունն ուրախություն և ցնծություն կբերի Աստծո ժողովրդին։ Մարգարեն ասում է. «Եվ կլինի այն օրր, երբ Տերը քեզ կհանգստացնի քո աշխատությունից, քո տանջանքից և այն ծանր ծառայությունից, որով դու ծաոա էիր եղած, այն ժամանակ այս ստակը խոսես Բաբելոնի թագավորի մասին և ասես. Ինչպե՜ս է դադարել բռնավորը... Տերը կոտրելէ ամբարիշտների գավազանր, իշխանավորների մահակը, որ սրտմտությամբ զարկում էր ազգերին անդադար հար-վածներով, որ բռնանում էր բարկությամբ ժողովտրդների վրա անզուսպ հալածանքով» (Եսայիա 14.3-6)։GCA 600.3

    Առաջին և երկրորդ հարության միջև ընկած հազար տարիների ընթացքում տեղի կունենա ամբարիշտների դատը։ Պողոս առաքյալը մատնանշում է այս դատը որպես իրադարձություն, որը պետք է հաջորդի Երկրորդ գալուստին։ «Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերի լույսի մեջ և սրտերի խորհուրդները [661] կհայտնի» (Ա Կորնթացիս 4.5)։ Դանիելն ասում է, որ երբ Հինավուրցը եկավ, «իրավունք տրվեց Բարձրյափ սրբերին» (Դանիել 7.22)։ Այդ ժամանակ արդարներն իշխում են որպես թագավորներ ու Աստծո քահանաներ։ Հովհաննեսը Հայտնության մեջ ասում է. «Ես տեսա աթոռներ, և նրանց վրա նստեցին, և դատավորություն տրվեց նրանց»։ Նրանք «Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20.4,6)։ Հենց այս ժամանակ է, որ ըստ Պողոսի մարգարեության՝ «սուրբերն աշխարհս պիտի դատեն» (Ա Կորնթացիս 6.2)։ Քրիստոսի հետ միասին նրանք դատում են ամբարիշտներին՝ համեմատելով նրանց գործերն օրենսդրության գրքի՝ Աստվածաշնչի հետ, և վճռելով յուրաքանչյուրի դատը համաձայն այն արարքների, որ գործվել են մարմնում։ Հետո որոշվում է ամբարիշտների պատժի չափը՝ ըստ նրանց գործերի, և դա գրվում է նրանց անունների դիմաց, մահվան գրքի մեջ։GCA 600.4

    Քրիստոսն ու Նրա ժոդովուրդր դատելու են նաև սատանային ու նրա հրեշտակներին։ Պողոսն ասում է. «Չգիտե՞ք, որ մենք դատելու ենք հրեշտակներին» (Ա Կորնթացիս 6.3)։ Եվ Հուդան էւ հռչակում է, որ «Տերն ...այն հրեշտակներին, ովքեր իրենց իշխանությունը չպահեցին, այլ թո-ղեցին իրենց բնակությունը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց՝ մեծ օրվա դատաստանի համար» (Հուդա 6)։GCA 601.1

    Հազար տարին ըւանալուց հեստ տեղի կունենա երկրորդ հարու-թյունը։ Այդ ժամանակ հարություն կառնեն մեռած ամբարիշտները և կհայտնվեն Աստծո առաջ, որպեսզի նրանց վրա կատարվի «գրված դա-տաստանը» (Սաղմոս 149.9)։ Եվ այսպես, նկարագրելով արդարների հարությունը՝ Հայտնության հեղինակն ասում է. «Իսկ մեռելների մնա-ցյալները չկենդանացան, մինչև որ հազար տարին ըոսնա» (Հայտնություն 20.5)։ Եսայիան էլ ամբարիշտների վերաբերյալ հռչակում է. «Եվ պիտի հավաքվեն միասին, ինչպես բանտարկյալներն են հավաքվում գուբի մեջ, ու փակվեն բանտի մեջ. և շատ օրերից հեստ պիտի այցելություն ունենան» (Եսայիա 24.22)։ [662]GCA 601.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents