Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԳԼՈՒԽ 36—ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ

    Երկնքում ծագած մեծ պայքարի ամենասկզբից սատանայի նպատակն է եղել վերացնել Աստծո օրենքը։ Հենց այդ նպատակով էր, որ նա ապստամբեց Արարչի դեմ, և երկնքից արտաքսվելուց հետո էլ դեռ շարունակում է իր պատերազմը երկրի վրա։ Մարդկանց խաբել և այդպիսով դրդել նրանց խախտել Աստծո օրենքը, սա է նպատակը, որը նա համառորեն հետապնդում է։ Կարվի դա ամբողջ օրենքը ոտնահարելով, թե մերժելով պատվիրաններից գեթ մեկը՝ արդյունքը միանգամայն նույնն է լինելու։ Նա, ով «մեկ բանի մեջ» հանցանք է գործում, արհամարհում է ողջ օրենքը, նրա ազդեցությունն ու օրինակը խրախուսում են անօրենությունը, և նա «պարտական է դառնում ամբողջ օրենքին» (Հակոբոս 2.10)։GCA 529.1

    Ձգտելով արհամարհանքի ստվեր գցել աստվածային դրվածքների վրա՝ սատանան խեղաթյուրել է Աստվածաշնչի ուսմունքը, և այսպես հազարավորները, կարծելով թե հավատում են Սուրբ Գրքին, իրականում հավատում են ստության։ Վերջին մեծ բախումը ճշմարտության և մոլորության միջև՝ Աստծո օրենքի շուրջն ընթացող բազմադարյա պայքարի վերջնական փուլն է լինելու։ Այս պայքարի մեջ է, որ մենք հիմա մտնում ենք, պայքար մարդկային օրենքների ու Եհովայի պատվիրանների միջև, Աստվածաշնչի կրոնի և հորինվածքների ու ավանդության կրոնի միջև։GCA 529.2

    Այն ուժերը, որոնք միավորվելու են ճշմարտության ու արդարության դեմ այս պայքարում, այժմ ակտիվորեն գործում են։ Աստծո խոսքը, որ մեզ է փոխանցվել չարչարանքների և թափված արյան [583] այդպիսի գնով, գրեթե արժեզրկվել է։ Սուրբ Գիրքը մատչելի է բոլորին, բայց քչերն են այն ընդունում որպես կյանքի ուղեցույց։ Անհավատությունը տագնապալի չափերով գերիշխում է ոչ միայն աշխարհում, այլ նաև եկեղեցում։ Շատերը սկսել են ուրանալ այն հիմունքները, որոնք քրիստոնեական հավատի սյուներն են։ Արարչագործության մեծ փաստերը, որ ներկայացված են ներշնչված հեղինակների կողմից, մարդու անկումը, քավությունն ու Աստծո օրենքի անփոփոխությունը՝ այս ամենը գործնականում, մասամբ, թե ամբողջովին, մերժվում են քրիստոնեական կոչվող աշխարհի մեծմասի կողմից: Հազարավորները, որ հպարտացած են իրենց իմաստությամբ ու անկախությամբ, թուլություն են համարում բացարձակ վստահությունն Աստվածաշնչին։ Նրանք կարծում են, թե Սուրբ Գրքի քննադատությունը, նրա կարևորագույն ճշմարտություններն իմաստազրկելու և դրանց վերացական մեկնաբանություն տալը գերազանց տաղանդի ու գիտության վկայություն է։ Շատ քարոզիչներ՝ իրենց հոտին և շատ ուասցչներ ու դասախոսներ իրենց ուսանողներին սովորեցնում են, որ Աստծո օրենքը փոխվել է կամ այլևս չի գործում, և նրանք, ովքեր դրա պահանջները դեռ ուժի մեջ են համարում՝ բառացիորեն հնազանդվելով օրենքին, արժանանում են միայն ծաղրի ու արհամարհանքի։GCA 529.3

    Մերժելով ճշմարտությունը՝ մարդիկ մերժում են նրա Հեղինակին։ Ոտնահարելով Աստծո օրենքը՝ նրանք արհամարհում են Օրենսդրի հեղինակությունը։ Կեղծ ուսմունքներից ու տեսություններից կուռք ստեղծելը նույնքան հեշտ է, որքան փայտից կամ քարից շինելը։ Աղավաղելով Աստծո բնավորությունը՝ սատանան մարդկանց դրդում է կեղծ պատկերացում կազմել Նրա մասին։ Շատերի սրտում փիլիսոփայությունն է գահակալել Եհովայի փոխարեն, մինչդեռ կենդանի Աստծուն, ով բացահայտված է Իր խոսքում, Քրիստոսի կյանքում և արարչագործության մեջ, միայն քչերն են երկրպագում։ Հազարավորներն աստվածացնում են բնությունը, մինչդեռ ուրանում են բնության Արարչին։ Ինչպես Եղիայի օրերին հին Իսրայելում տարածված էր կռապաշտությունը, այսօր էլ, թեև ձևափոխված, այն գոյություն ունի քրիստոնեական աշխարհում։ Շատ այսպես կոչված իմաստունների, փիլիսոփաների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, լրագրողների, բարձրաշխարհիկ խավերի, բազմաթիվ քոլեջների ու համալսարանների և նույնիսկ որոշ աստվածաբանական հաստատությունների աստվածը գրեթե ոչնչով չի տարբերվում Փյունիկիայի արևի աստծուց՝ Բահաղից։ [584] GCA 530.1

    Քրիստոնյա աշխարհի կողմից ընդունված ոչ մի սխալ այնքան հանդգնորեն չի ըմբոստանում Երկնքի հեղինակության դեմ, ոչ մեկն այնքան հակառակ չէ բանականության թելադրանքին, ոչ մեկն այնքան կորստաբեր չէ իր հետևանքներով, որքան արագորեն տարածվող այն նոր ուսմունքը, թե Աստծո օրենքն այլևս պարտադիր չէ մարդկանց համար։ Ամեն մի ազգ իր օրենքներն ունի, որոնք հարգանք և հնազանդություն են սրսհանջտմ։ Ոչ մի կառավարություն գոյություն չէր ունենա առանց դրանց, և մի°թե կարելի է պատկերացնել, որ երկնքի ու երկրի Արարիչը օրենք չունի՝ կառավարելու Իր ստեղծած էակներին։ Ի՞նչ կլիներ, եթե հայտնի քարոզիչները սկսեին հրապարակավ սովորեցնել, որ իրենց երկիրը կառավարող ու քաղաքացիների իրավունքները պաշտպանող օրենքներն այլևս պարտադիր չեն, որ դրանք սահամանափակում են ժողովրդի ազատությունը, հետևաբար, դրանց չպետք է հնազանդվել։ Որքա՞ն երկար նման մարդկանց կթույլատրվեր քարոզել ամբիոնից։ Բայց մի՞թե պետությունների և ազգերի օրենքների անտեսումն ավելի մեծ հանցանք է, քան Աստծո պատվիրանների ոտնահարումը, որոնք ամեն մի կառավարության հիմքն են։GCA 530.2

    Շատ ավելի հավանական կփներ, որ ազգերը վերացնեին իրենց օրենքներն ու թույլ տային ժողովրդին անել այն, ինչ իրենց հաճելի է, քան որ տիեզերքի Կառավարիչը վերացներ Իր օրենքը և աշխարհը թողներ առանց չափանիշի՝ դատապարտելու հանցավորին և արդարացնելու հնազանդին։ Ուզո՞ւմ եք իմանալ Աստծո օրենքը չեղյալ համարելու հետևանքը։ Նման վարձ արդեն արվել է։ Սոսկալի էին այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Ֆրանսիայում, երբ աթեիզմը գերիշխող ուժ դարձավ։ Այն ժամանակ աշխարհին ցույց տրվեց, որ Աստծո կողմից տրված սահմանափակումները վերացնել՝ նշանակում է ընդունել բռնակալներից ամենադաժանի կառավարությունը։ Երբ արդա-րության չափանիշը մի կողմ է դրվում, չարի իշխանը հնարավորություն է ստանում երկրի վրա հաստատելու իր իշխանությունը։GCA 531.1

    Այնտեղ, ուր մերժվում են աստվածային պատվիրանները, մեղքը դադարում է հանցավոր թվալ, իսկ արդարությունը՝ ցանկափ։ Նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել Աստծո կառավարությանը, բոլորովին անզոր են կառավարելու հենց իրենց։ Նրանց նենգամիտ ուսմունքների միջոցով անհնազանդություն է սերմանվում երեխաների ու երիտասարդների սրտերում, ովքեր էությամբ հսկողություն չեն հանդուրժում, և հետևանքը լինում է հասարակության անօրեն ու սանձարձակ վիճակը։ Մինչ ծաղրվում է նրանց հավատը, ովքեր ենթարկվում են Աստծո պահանջներին, [585] հազարավորները պատրաստակամորեն ընդունում են սատանայի խաբեությունները։ Նրանք անձնատուր են լինում կրքերին և գործում մեղքեր, որոնք Աստծո դատաստաններն են բերել հեթանոսների վրա։GCA 531.2

    Նրանք, ովքեր ժողովրդին սովորեցնում են թեթևամտորեն նայել Աստծո պատվիրաններին, սերմում են խռովություն և վաղ թե ուշ ամպ-րոպը կպայթի նրանց գլխին։ Թող միայն հանվեն Աստծո օրենքով նշված սահմանափակումները, և մարդկային օրենքները շատ շուտով կոտնահարվեն բոյորովին։ Քանի որ Աստված արգելում է անազնիվ գործարքները, ագահությունը, ստախոսությունն ու խարդախությունը, մարդիկ պատրաստ են ոտնահարել Նրա ցրվածքները՝ որպես իրենց աշխարհային բարգավաճման արդեյք, բայց այդ պատվիրանների վե-րացման հետևանքը այնպիսին կլինի, որ նրանք երբեք չէին սպասի։ Եթե օրենքը պարտադիր չլիներ, ինչո՞ւ պիտի մարդ վախենար այն խախտել։ Ունեցվածքն այլևս ապահով չէր լինի, մարդիկ բռնությամբ կխլեին ուրիշների սեփականությունը, և ամենաուժեղը կդառնար ամե-նահարուստը։ Մարդու կյանքը ևս չէր հարգվի։ Ամուսնական ուխտն այլևս սրբազան պարիսպ չէր լինի ընտանիքը պաշտպանելու համար։ Ցանկության դեպքում ուժեղը բռնությամբ կտիրանար իր դրացու կնոջը։ Հինգերորդ պատվիրանը կանտեսվեր չորրորդի հետ միասին։ Երեխաները չէին վարանի խլել իրենց ծնողների կյանքն անգամ, եթե այդպիսով կարողանային ձեռք բերել իրենց ապականված սրտերի փափագը։ Քաղաքակիրթ աշխարհն ավազակների ու մարդասպանների բնակավայր կդառնար, և խաղաղությունը, հանգիստն ու երջանկությունը կչքանային երկրի երեսից։GCA 531.3

    Ուսմունքն այն մասին, թե մարդիկ ազատված են Աստծո պահանջ-ներին հնազանդվելուց, արդեն իսկ թուլացրել է բարոյական պարտակա-նության ուժը, և անօրենությունը հեղեղել է աշխարհը։ Ոճիրը, անառա-կությունն ու ապականությունը կործանիչ հոսանքի նման մեր գլխին են թափվում։ Սատանան քայքայում է ընտանիքները։ Նրա դրոշը ծածան-վում է նույնիսկ քրիստոնյա կոչեցյալների տների վրա։ Ամենուրեք կարելի է տեսնել նախանձ, չար կասկածներ, կեղծավորություն, օտարացում, մրցակցություն, կռիվներ, սրբազան վստահության դավաճանություն և կրքերի բավարարում։ Կրոնական սկզբունքների և ուսմունքների ողջ համակարգը, որ պիտի հասարակական կյանքի հիմքն ու շինվածքը լիներ, կարծես մի խարխուլ զանգված լինի՝ պատրաստ վերածվելու ավե-րակների։ Ամենաստոր ոճրագործները, երբ բանտ են նետվում իրենց հանցանքների համար, հաճախ պարգևների և [586] ուշադրության են արժանանում, կարծես թե նախանձեփ ճանաչման են հասել։ Մեծապես գովազդվում են նրանց բնավորությունն ու հանցանքները։ Մամուլը հրա-պարակում է ոճրագործաթյան նողկալի մանրամասներ՝ մարդկանց դրդելով խարդախության, ավազակության ու սպանության, և սատանան ցնծում է իր դժոխային ծրագրերի հաջողության համար։ Պղծության մոլուցքը, անիմաստ մարդասպանությունները, ամեն տեսակի և աստի-ճանի անզսպության ու անօրենության ահռելի աճը պետք է սթափեցնի բոլոր նրանց, ովքեր վախենում են Աստծուց, և մտածելու տեղիք տա, թե ինչ կարելի է անել չարի հոսքը կասեցնելու համար։GCA 532.1

    Արդարադատության ատյաններն ապականված են։ Իշխանավոր-ները գործում են շահամոլության ու զգայական հաճույքների մղումով։ Անժուժկալությունն այնպես է բթացրել շատերի ունակությունները, որ սատանան գրեթե լիակատար իշխանություն ունի նրանց վրա։ Արդա-րության պաշտպաններն ապականված, կաշառված ու անբարո են։ Հարբեցողություն ու շվայտություն, կիրք, նախանձ ու ամեն տեսակի անազնվություն է տիրում իրավապաշտպանների մեջ։ «Արդարությունը հեռու է կանգնել, որովհետև ճշմարտությունը գլորվում է հրապարակում, և ուղղությունը չի կարողանում ներս մտնել» (Եսայիա 59.14)։GCA 533.1

    Ամբարշտւթյունն ու հոգևոր խավարը, որ տիրում էին Հռոմի գերիշխանության օրոք, Սուրբ Գրքի արգելման անխուսափելի հետևանքն էին։ Բայց որտե՞ղ գտնել համատարած անհավատության, Աստծո օրենքի ոտնահարման և դրանց հետևող ապականության պատճառը ավետարանի լուսարձակման ու կրոնական ազատության այս դարաշրջանում։ Հիմա, երբ սատանան այլևս ի զորու չէ Սուրբ Գիրքը թաքցնելով իր իշխանության տակ պահել աշխարհը, նա ուրիշ միջոցների է դիմում՝ հասնելու նույն նպատակին։ Կործանել հավատն Ասավածաշնչի նկատմամբ՝ նույնքան ձեռնտու է նրան, որքան հենց Աստվածաշունչը կործանելը։ Նա այնպիսի հաջողությամբ է մարդկանց մղում օրինազանցության՝ դրդելով նրանց հավատալ, թե Աստծո օրենքը պարտադիր չէ, կարծես նրանք միանգամայն անտեղյակ են դրա պահանջներին։ Եվ հիմա էլ, ինչպես նախկին դարերում, իր դիտավորությունն առաջ տանելու համար նա գործում է եկեղեցու միջոցով։ Ներկայիս կրոնական կազմակերպությունները հրաժարվել են ընդունել Սուրբ Գրքում հստակորեն բացահայտված ոչ հանրաճանաչ ճշմարտությունները, և պայքարելով դրանց դեմ՝ որդեգրելեն մեկնաբանություններ ու դիրքորոշումներ, որոնք ամենուրեք կասկածամտության սերմեր են ցանում։ Կառչելով մարդու բնական անմահության և մահվան մեջ նրա [587] գիտակից վիճակի մասին պապական մոլորություններին՝ նրանք մերժել են ոգեհարցության դեմ միակ պաշտպանությունը։ Ուսմունքը հավիտենական տանջանքի մասին շատերին դրդել է չհավատալու Ասավածաշնչին։ Ու երբ չորրորդ պատվիրանի պահանջները բացատրվում են մարդկանց, պարզվում է, որ անհրաժեշտ է պահել յոթերորդ օրվա շաբաթը, և որպես միակ միջոց՝ ազատվելու իրենց համար տհաճ այդ պարտականությունից, շատ հանրաճանաչ ուսուցիչներ հայտարարում են, թե Աստծո օրենքն այլևս պարտադիր չէ։ Այդպիսով՝ նրանք ոտնահարում են օրենքն ու շաբաթը միասին։ Մինչ ծավալվում է շաբաթի հռչակման գործը, աստվածային օրենքի այս մերժումը կդառնա գրեթե համընդհանուր՝ չորըորդ պատվիրանի պահանջներից խուսափելու համար։ Կրոնական առաջնորդների ուսմունքները դուռ են բացել անհավատության, ոգեհարցության և Աստծո սուրբ օրենքի հանդեպ արհամարհական վերաբերմունքի առաջ, և այս առաջնորդների վրա է ընկնում ահռելի պատասխանատվությունն այն անօրենության համար, որ գոյություն ունի քրիստոնեական աշխարհում։GCA 533.2

    Այս նույն մարդիկ, սակայն, պնդում են, որ արագորեն տարածվող ապականությունը մեծապես վերագրելի է այսպես կոչված «քրիս-տոնեական շաբաթի» սրբապղծմանը, և որ կիրակի օրը պահելու պար-տադիր օրենքը գլխավորապես կբարելավեր հասարակության բարո-յական վիճակը։ Այս գաղափարը հատկապես պնդում են Ամերիկայում, որտեղ ամենից ավելի է քարոզվել ճշմարիտ շաբաթի ուսմունքը։ Այստեղ զսպվածության կոչը՝ բարոյական բարեփոխումներից ամենակարևորն ու աչքի ընկնողը, հաճախ համակցվում է կիրակին պահելու շարժմանը, և վերջինիս պաշտպաններն իրենց ներկայացնում են որպես հասարակության բարձրագույն շահերի ջատագովներ, իսկ նրանք, ովքեր չեն կամենում միանալ նրանց, դատապարտվում են որպես զսպվածության ու բարեփոխման թշնամիներ։ Բայց այն փաստը, որ մոլորություն հաստատելու շարժումը միավորված է մի գործի հետ, որն ինքնին բարի է, փաստարկ չէ հօգուտ մոլորության։ Մենք կարող ենք թույնը թաքցնել՝ խառնելով այն որևէ առողջարար կերակրի հետ, բայց նրա թունավոր հատկությունը դրանից չի վախվի։ Ընդհակառակը, այն ավելի վտանգավոր կդառնա, քանզի, ամենայն հավանականությամբ, չի նկատվի։ Սատանայի հնարքներից մեկն է՝ ստի հետ բավականաչափ ճշմարտություն խառնել, որպեսզի այն ճշմարտանման թվա։ Կիրակին պահելու շարժման առաջնորդները կարող են առաջարկել բարեփոխումներ, [588] որոնք անհրաժեշտ են ժողովրդին, և սկզբունքներ, որոնք ներդաշնակ են Աստվածաշնչին, բայց երբ այս ամենի հետ ներ-կայացվում է մի պահանջ, որը հակառակ է Աստծո օրենքին, Նրա ծառաները չեն կարող միանալ այդ շարժմանը։ Ոչինչ չի արդարացնի նրանց, ովքեր ընդունում են մարդկային դրվածքներ՝ արհամարհելով Աստծո պատվիրանները։GCA 534.1

    Երկու մեծ կեղծիքի՝ հոգու անմահության և կիրակի օրվա սրբության միջոցով սատանան մոլորեցնելու է ողջ աշխարհը։ Մինչ առաջինը հիմք է դնում ոգեհարցության համար, երկրորդը մտերմացնում է Հռոմի հետ։ Միացյալ Նահանգների բողոքականները առաջինն են ձեռք մեկնելու անդունդի վրսւյով՝ ոգեհարցության ձեռքը բռնելու համար, հետո անցնելով վիհի վրայից՝ սեղմելու են հռոմեական իշխանության ձեռքը, և այս եռակի միության ազդեցության տակ Ամերիկան գնալու է Հռոմի հետքերով՝ ոտնահարելու խղճի ազատությունը։GCA 534.2

    Քանի որ ոգեհարցությունը գնալով ավելի է նմանվում ձևական քրիստոնեությանը, այն ավելի մեծ ուժ է դառնում գայթակղեցնելու, խա-բելու և թակարդը գցելու համար։ Սատանան ինքն էլ է կախվում ժա-մանակի հետ։ Նա կհայտնվի լույսի հրեշտակի կերպարանքով։ Ոգե-հարցության միջոցով մեծ նշաններ են կատարվելու, հիվանդները կբժշկվեն և շատ անհերքելի հրաշքներ տեղի կունենան։ Եվ քանի որ ոգիները կձևացնեն, թե հավատում են Աստվածաշնչին, և ցույց կտան, թե հարգում են եկեղեցական կանոնները, նրանց գործն ընդունվելու է որպես աստվածային զորության դրսևորում։GCA 535.1

    Այսպես կոչված քրիստոնյաներին ու ամբարիշտներին բաժանող սահմանն այսօր գրեթե աննկատելի է։ Եկեղեցու անդամները սիրում են այն, ինչ աշխարհն է սիրում, և պատրաստ են միանալ նրան, իսկ սատանան մտադիր է միավորել նրանց մեկ մարմնի մեջ և այդպիսով զորացնել իր գործը՝ բոլորին ներքաշելով ոգեհարցության շարքերը։ Պապականները, որ պարծենում են հրաշքներով՝ որպես ճշմարիտ եկե-ղեցու իսկական նշան, հեշտությամբ խաբվելու են այս հրաշագործ զո-րությունից, և բողոքականներն էլ, դեն գցելով ճշմարտության վահանը, նրանց պես խաբվելու են։ Պապականները, բողոքականները և աշխար-հասերները հավասարապես բարեպաշտության տեսք են ընդունելու՝ առանց դրա զորության, և այդ միության մեջ նրանք տեսնելու են մի հզոր շարժում, [589] որը դարձի կբերի աշխարհը և կմոտեցնի երկար սպաս-ված հազարամյան։GCA 535.2

    Ոգեհարցության միջոցով սատանան հայտնվում է որպես մարդկային ցեղի բարերար՝ բուժելով ժողովրդի հիվանդությունները և հայտարարելով, թե ներկայացնում է հավատի նոր ու ավելի վսեմ համակարգ, բայց միենույն ժամանակ գործելու է որպես կործանիչ։ Նրա փորձությունները հազարավոր մարդկանց տանում են կորստյան։ Անզսպությունը բթացնում է բանականությունը, ինչին հետևում են ցանկությունների բավարարում, կռիվներ ու արյունահեղություն։ Սատանան հրճվում է պատերազմից, քանի որ այ ն գրգռում է հոգու ամենասսար կրքերը և ապա վայրագ ու արյունարբու իր զոհերին հրում է դեպի կորստյան անդունդը։ Նրա նպատակն է՝ ազգերին հրահրել իրար դեմ պատերազմի, որովհետև այս կերպ կարող է շեղել մարդկանց մտքերը Աստծո օրվա համար նախապատրաստվելուց:GCA 535.3

    Անպատրաստ հոգիների իր հունձքը հավաքելու համար սատանան գործում է նաև բնության տարերքների միջոցով։ Նա ուսումնասիրել է բնության գաղտնիքները և իր ողջ ուժն օգտագործում է տարերքները ղեկավարելու համար, որքանով որ Աստված թույլ կտա։ Երբ նրան թույլ տրվեց նեղություն պատճստել Հոբին, ի՜նչ արագությամբ ոչնչացվեցին հոտերը, տները, ծաոանեբն ու գավակները, մի ակնթարթում մեկ դժբախտությանը հաջորդեց մյուսը։ Աստված է, որ պաշտպանում է Իր արարածներին՝ հետ պահելով նրանց կործանիչի ուժից։ Բայց քրիստոնյա աշխարհն արհամարհել է Եհովայի օրենքը, և Տերն անելու է հենց այն, ինչ հայտարարել է. Նա գրկելու է երկիրն Իր օրհնություններից և Իր հոգատար պաշտպանությունը հեռացնելու է նրանցից, ովքեր ապստամբում են Իր օրենքի և ուսմունքի դեմ՝ ստիպելով ուրիշներին նույնն անել։ Սատանան իշխում է բոլոր նրանց վրա, ում Աստված հատուկ կերպով չի պաշտպանում։ Նա ոմանց կօգնի բարգավաճել՝ իր ծրագրերն առաջ տանելու համար, իսկ մյուսների վրա աղետներ կբերի՝ դրդելով հավատալ, թե Աստված է իրենց նեղությունների պատճառը։GCA 536.1

    Ներկայանալով մարդկանց որդիներին որպես մեծ բժիշկ, ով կարող է բուժել նրանց բոլոր ախտերը, նա միաժամանակ հիվանդություն ու աղետներ կբերի, և բազմամարդ քաղաքներն ամայի ավերակների կվե-րածվեն։ Հենց հիմա էլ նա այդ գործով է գբաղված։ Ծովի ու ցամաքի վրա տեղի ունեցող վթարների ու աղետների, ավերիչ հրդեհների, կատաղի [590] ցիկլոնների, ահռելի մրրիկների, փոթորիկների, ջրհեղեղների, վիթխարի ալեկոծությունների ու երկրաշաբժերի մեջ՝ ամենուրեք և հա-զարավոր ձևերով սատանան դրսևորում է իր ուժը։ Նա սրբում-տանում է հասնող հունձքը՝ մարդկանց մատնելով սովի ու թշվառության։ Նա օդի մեջ մահացու վարակ է տարածում, և հազարավորները մեռնում են համաճարակից։ Այս նեղությունները գնալով ավելի հաճախակի ու աղետալի են դաոնալու։ Կործանումը վրա է հասնելու թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին։ «Տխրելու, տրտմելու է երկիրը», «նվաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծերը։ Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակ, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանը՝ փոխել, հավիտենական ուխտը՝ խափանել» (Եսայիա 24.4,5)։GCA 536.2

    Եվ ապա մեծ խաբեբան համոզելու է մարդկանց, թե այդ չարիքների պատճառը հենց նրանք են, ովքեր ծառայում են Աստծուն։ Այն նույն մարդիկ, ովքեր հարուցել են Երկնքի դժգոհությունը, իրենց բոլոր նեղությունների մեջ մեղադրելու են նրանց, ում հնազանդությունն Աստծո պատվիրաններին մշտական հանդիմանություն է օրինազանցների համար։ Կհայտարարվի, թե մարդիկ Աստծուն անարգում են՝ խախտելով կիրակի օրը, թե հենց այս մեղքն է աղետներ բերել, որոնք չեն դադարի, մինչև որ ուժով չպարտադրվի պահել կիրակին, և թե նրանք, ովքեր ներկայացնում են չորըորդ պատվիրանի պահանջները՝ այդ կերպ նսեմացնելով կիրակին, շփոթեցնում են ժողովրդին՝ թույլ չտալով վերագտնել Աստծո բարեհաճությունն ու աշխարհիկ բարեկեցությունը։ Այսպես կկրկնվի մեղադրանքը, որ անցյալում հարուցվեց Աստծո ծաոայի դեմ, այն էլ՝ միևնույն պատճառաբանությամբ։ «Հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն ասաց նրան. Սա դո՞ւ ես, ով Իսրայելը խռովեցնող։ Եվ նա ասաց. Ես չեմ խռովեցրել Իսրայելը, այլ դու և քո հոր տունը, որ թողնելով Տիրոջ պատվիրանները՝ գնում ես Բահաղների ետևից» (Գ Թագավորաց 18.17,18)։ Երբ ժողովրդի բարկությունը բորբոքվի սուտ մեղադրանքների պատճառով, նա այնպես կվարվի Աստծո դեսպանների հետ, ինչպես ուխտադրուժ Իսրայելը՝ Եղիայի հետ։GCA 536.3

    Ոգեհարցության միջոցով դրսևորվող հրաշագործ ուժն [591] իր ազդեցությունը կգործի նրանց դեմ, ովքեր նախընտրում են հնազանդվել Աստծուն, քան թե մարդկանց։ Ոգիները մեդիումների միջնորդությամբ լուրեր կհռչակեն, թե Աստված ուղարկել է իրենց՝ համոզելու կիրակին մերժողներին, որ նրանք մոլորված են՝ պնդելով, որ պետության օրենքնե-րին պետք է հնազանդվել ճիշտ այնպես, ինչպես Աստծո օրենքին։ Նրանք կձևացնեն, թե ողբում են աշխարհում տիրող մեծ ամբարշտության հա-մար և կկրկնեն կրոնական ուսուցիչների այն վկայությունը, թե բարոյա-կան անկման պատճառը կիրակիի անարգումն է։ Մեծ է լինելու զայրույթը նրանց դեմ, ովքեր կհրաժարվեն ընդունել նրանց վկայությունը։GCA 537.1

    Աստծո ժողովրդի դեմ այս վերջին պայքարում սատանայի քաղա-քականությունը լինելու է նույնը, ինչ որ եղել է երկնքում՝ մեծ պայքարի սկգբում։ Նա հայտարարել էր, թե ձգտում է նպաստել Աստծո կառավար-ման կայունությանը, մինչդեռ գաղտնաբար ջանք չէր խնայում՝ տապա-լելու այն։ Ընդորում նա մեղադրեց հավատարիմ հրեշտակներին այն նույն գործում, ինչ ինքը եռանդագին ձգտում էր իրականացնել։ Խաբեության այդ նույն քաղաքականությամբ է նշանավորվել Հռոմի եկեղեցու պատ-մությունը։ Այն ներկայացել է որպես Երկնքի փոխանորդ՝ միաժամանակ ձգտելով իրեն գերադասել Աստծուց և փոխել Նրա օրենքր։ Նրանք, ովքեր Հռոմի իշխանության օրոք մահվան էին դատապարտվում Ավետարանին հավատարիմ մնալու համար, մեղադրվում էին որպես չարագործներ։ Նրանց համարելով սատանայի դաշնակիցները՝ հնարավոր ամեն միջոց օգտագործում էին, որպեսգի նրանք խայտառակվեն ժողովրդի առաջ և հենց իրենց իսկ աչքին երեան որպես ծայրագայն հանցագործներ։ Նույնն էլ հիմա է լինելու։ Ջանալով կործանել նրանց, ովքեր պատվում են Աստծո օրենքը, նա դրդելու է մեղադրել նրանց որպես օրինազանցների, ովքեր անպատվում են Աստծուն և աշխարհի վրա բերում Նրա դատաստանները։GCA 537.2

    Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին կամ խղճին, իսկ սա-տանան մշտապես դիմում է բռնության ա դաժանության՝ իր իշխա-նությանը ենթարկեցնելու նրանց, ում այլ կերպ չի կարող մոլորեցնել։ Վախի կամ ուժի միջոցով նա ջանում է տիրել մարդու խղճին և հարգանք ապահովել իր հանդեպ։ Այդ նպատակին հասնելու համար նա օգ-տագործում է թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ իշխանությունները՝ մղելով նրանց պարտադրել մարդկային օրենքներ՝ հակառակ Աստծո օրենքի։ [592] GCA 538.1

    Նրանք, որ պատվում են աստվածաշնչյան շաբաթը, մեղադրվելու են որպես հասարակական կարգուկանոնի և օրենքի թշնամիներ, ովքեր անցնելով բարոյական նորմերի սահմանները՝ անիշխանություն և ապականություն են բերում և երկրի վրա հրավիրում Աստծո դատաստանները։ Նրանց բծախնղրությունը համարելու են համառություն, կամակորություն և արհամարհանք իշխանությունների հանդեպ։ Նրանք մեղադրվելու են որպես խռովարարներ կառավարության դեմ։ Եկեղեցական շատ ծառայողներ, չեղյալ հայտարարելով Աստծո օրենքը, ամբիոններից կոչ են անելու քաղաքացիական իշխանություններին ենթարկվեի քանի որ նրանք կարգված են Աստծո կողմից։ Օրենսդրական և դատական ատյաններում պատվիրանապահները կզրպարտվեն ու կդատապարտվեն։ Նրանց խոսքերին կեղծ երանգներ կտրվեն, իսկ դրդումները կմեկնաբանվեն վատթարագույն իմաստով։GCA 538.2

    Քանի որ բողոքական եկեղեցիները մերժում են սուրբգրային հստակ փաստարկները՝ ի պաշտպանություն Աստծո օրենքի, նրանք ձգտելու են լռեցնել նրանց, ում հավատն անկարող են սասանել Աստվածաշնչով։ Իրենց աչքերը փակելով այդ փաստի վրա՝ նրանք հիմա ընտրել են մի ուղի, որը կհասցնի հալածանքների նրանց հանդեպ, ովքեր համառորեն հրաժարվում են ճանաչել քրիստոնեական ողջ աշխարհի կողմից ընդուն-ված պապական շաբաթի պահանջները։GCA 538.3

    Եկեղեցւսկան ու պետական պաշտոնյաները կմիավորվեն, որպեսզի կաշառեն, համոզեն կամ ստիպեն բոլոր խավերին պատվելու կիրակին։ Աստվածային հեղինակության պակասը կլրացվի բռնի օրենքներով։ Քաղաքական ապականությունը կործանում է սերն արդարության և հարգանքը ճշմարտության հանդեպ։ Եվ նույնիսկ ազատ Ամերիկայում իշխանավորներն ու օրենսդիրները ժողովրդի համակրանքը շահելու հա-մար տեղի կտան նրա պահանջին և կընդունեն օրենք, որը կպարտադրի պահել կիրակին։ Խղճի ազատությունը, որը ձեռք է բերվել այդքան թանկ գնով, այլևս չի հարգվելու։ Վերահաս պայքարի մեջ մենք կտեսնենք մար-գարեի այս խոսքերի իրականացումը. «Եվ վիշապը բարկացավ կնոջ վրա և գնաց պատերազմ անելու նրա մյուս զավակների հետ, որ պահում են Աստծո պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը» (Հայտնություն 12.17)։ [593] GCA 538.4