Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 42—ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ է

    Հազար տարվա վերջում Քրիստոսը դարձյալ վերադառնում է երկիր՝ փրկվածների բազմության ու հրեշտակների շքախմբի ուղեկցությամբ։ Իջնելով ահավոր վեհափառությամբ՝ Նա հրամայում է մեռած ամբարիշտներին հարություն սանել՝ ընդունելու իրենց դատավճիռը։ Նրանք գերեզմաններից դուրս են գալիս վիթխարի բազմությամբ՝ անթիվ-անհամար, ինչպես ծովի ավազը, ճիշտ հակապատկերը նրանց, ովքեր արթնացել էին առաջին հարության ժամանակ։ Արդարները հարություն էին աոել անմահ երիտասարդություն ու գեղեցկություն հագած, մինչդեռ ամբարիշտները կրում են հիվանդության ու մահվան հետքերը։GCA 602.1

    Բոլորի աչքերն այդ հսկայական բազմության մեջ ուղղվում են՝ տես-նելու Աստծո Որդու փառքը։ Ամբարիշտների ամբոխը միաձայն բացա-կանչում է. «Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»։ Բայց Հիսուսի հանդեպ սերը չէ, որ նրանց մղում է այդ անելու։ Ճշմարտության ուժն է պոկում այդ բառերը նրանց դժկամ շուրթերից։ Ինչպես ամբարիշտները գերեզման էին մտել, այնպես էլ դուրս են գալիս՝ Քրիստոսի հանդեպ նույն թշնամությամբ ու ապստամբության նույն ոգով։ Նրանք այլևս վտրձության ժամանակ չեն ունենա՝ ոպղելու իրենց անցյալ կյանքի արատները։ Դա ո՛չինչ չէր փոխի։ Անօրենության մեջ անցկացրած կյանքը չի փափկացրել նրանց սրտերը։ Եթե տրվեր երկրորդ ժամկետը, նրանք կանցկացնեին աոաջինի պես՝ շրջանցելով Աստծո պահանջներն ու ապստամբելով Նրա դեմ։GCA 602.2

    Քրիստոսն իջնում է Ձիթենյաց լեռան վրա, որտեդից համբարձվել էր Իր հարությունից հետո, և որտեղ հրեշտակները կրկնել էին Նրա վե-րադարձի խոստումը։ Մարգարեն ասում է. «Եվ պիտի գա իմ Տեր Աստ-վածը, [663] և բոլոր սուրբերը՝ նրա հետ»։ «Եվ նրա ոտքերը կանգնած կլինեն այն օրը Ձիթենյաց սարի վրա, որ Երուսաղեմի առաջն է՝ դեպի արևելք, և կպատռվի Ձիթենյաց սարը միջից ...խիստ մեծ ձոր («դաշտ», անգլ. թարգմ.) կլինի»։ «Եվ Տերը Թագավոր կլինի բոլոր երկրի վրա. այն օրը մեկ կլինի Տերը, և նրա անունն էլ՝ մեկ» (Զաքարիա 14.5,4,9)։ Իր շլացուցիչ փայլով իջնելով երկնքից՝ Նոր Երուսաղեմը հանգչում է իր համար սրբված ու պատրաստված տեղի վրա, և Քրիստոսն Իր ժողովրդի ու հրեշտակների հետ մտնում է Սուրբ քաղաքը։GCA 602.3

    Հիմա սատանան պատրաստվում է վերջին ահեղ պայքարը մղել գերիշխանության համար։ Այն ժամանակ, երբ չարի իշխանը զրկվել էր իր իշխանությունից ու խաբեության գործից, թշվառ ու ընկճված էր։ Բայց հենց որ հարություն են առնում մեռած ամբարիշտները, և նա տեսնում է իր կողմնակիցների հոծ բազմությունները, նրա հույսերը նորից արթնանում են, և նա որոշում է չզիջել մեծ պայքարում։ Նա իր դրոշի ներքո կհավաքի կորչողների բոլոր զորքերը և նրանց միջոցով կձգտի իրականացնել իր ծրագրերը։ Ամբարիշտները սատանայի գերիներն են։ Մերժելով Քրիստոսին՝ նրանք ընդունել են ապստամբ առաջնորդի իշխանությունը։ Նրանք պատրաստ են ընդունելու նրա առաջարկներն ու կատարելու նրա հրամանները։ Սակայն, հավատարիմ իր նախկին նենգամտությանը՝ նա չի հայտնում, որ սատանան է, այլ հայտարարում է, որ ինքն իշխան է՝ աշխարհի օրինավոր տերը, ում ժառանգությունն ապօրինի կերպով խլվել է իրենից։ Նա ներկայանում է իր մոլորյալ հպատակներին որպես փրկիչ՝ հավաստիացնելով նրանց, որ հենց իր զորությամբ են նրանք դուրս եկել գերեզմաններից, և որ ինքը պատրաստվում է ազատել նրանց ամենադաժան բռնակալությունից։ Քրիստոսի ներկայությունից հեռու՝ սատանան հրաշքներ է գործում իր հավակնությունը հաստատելու համար։ Նա ուժ է տալիս թույլերին և բոլորին ներշնչում է իր ոգին ու եռանդը։ Նա առաջարկում է իր առաջնորդությամբ դուրս գալ սուրբերի բանակի դեմ և տիրանալ Աստծո քաղաքին։ Դիվային ցնծությամբ նա ցույց է տալիս մեռելներից հարություն առած անհամար միփոններին և հայտարարում, որ ինքը՝ որպես իրենց առաջնորդ, ամբողջապես կարող է ջախջախել քաղաքը և վերադարձնել իր գահն ու թագավորությունը։ [664] GCA 603.1

    Այդ հոծ ամբոխի մեջ են մինչջրհեղեղյան աշխարհի երկարակյաց ցեղի բազմությունները՝ բարձրահասակ ու հանճարեղ մտքի տեր մարդիկ, ովքեր, տրվելով ընկած հրեշտակների հսկողությանը, իրենց ողջ հմտությունն ու գիտելիքները նվիրել են ինքնամեծարմանը, մարդիկ, ում հրաշալի արվեստի գործերն աշխարհին դրդել են աստվածացնելու նրանց հանճարը, ում դաժանությունն ու չար հայտնագործություները, սակայն, պղծելով երկիրն ու աղավաղելով Աստծո պատկերը, Նրան մղել են բնաջնջելու նրանց երկրի երեսից։ Այստեղ են թագավորներ ու զորավարներ, ովքեր նվաճել են ազգեր, անվեհեր մարդիկ, ովքեր երբեք պարտության չեն կրել, հպարտ ու փառատենչ մարտիկներ, ում մոտե-ցումից դողում էին ամբողջ թագավորություններ։ Մահը նրանց չի փոխել։ Գերեզմանից դուրս գալիս նրանց մտքերի ընթացքը շարունակվում է ճիշտ այնտեղից, ուր դադարել էր։ Նրանք լցված են զավթելու այն նույն տենչով, որն իշխել էր նրանց մեռնելու պահին։GCA 603.2

    Սատանան խորհրդակցում է նախ իր հրեշտակների, և ապա՝ այս թագավորների, նվաճողների ու զորավոր մարդկանց հետ։ Նայելով իրենց կողմնակիցների զորությանն ու թվակազմին՝ նրանք հռչակում են, որ քաղաքի ներսում գտնվող բանակն իրենց ուժերի համեմատ փոքրաթիվ է, և որ այն կարելի է նվաճել։ Նրանք իրենց ծրագրերն են կազմում՝ տիրանալու Նոր Երոաաղեմի գանձերին ու փառքին։ Բոլորն անմիջապես սկսում են պատրաստվել պատերազմի։ Հմուտ արհեստավորները զենքեր են շինում։ Իրենց հաջողություններով հայտնի զորավարները ռազմատենչ ամբոխներին բաժանում են ջոկատների և գնդերի։GCA 604.1

    Վերջապես տրվում է շարժվելու հրամանը, և անթիվ-անհամար զորքը շարժվում է առաջ, մի բանակ, որի նմանր երբեք չի զորակոչվել երկրային նվաճողների կողմից, և որին երբեք չեն կարող հավասարվել երկրի վրա առաջին պատերազմից ի վեր հավաքված բոլոր դարերի միա-ցյալ ուժերը։ Սատանան՝ զորավարներից ամենահզորը, բանակի գլուխ է անցնում, իսկ նբա հրեշտակներն իրենց ուժերն են միավորում այս վերջին պայքարի համար։ Նրա շարքերում թագավորներ ու զորավարներ են, որոնց հետևում են ամբոխները՝ հսկայական խմբերով, որոնցից ամեն մեկն ունի իր հրամանատարը։ Ստվար շարքերը ռազմական կար-գապահությամբ երկրի քարուքանդ ու անհարթ մակերեսով շարժվում են առաջ՝ դեպի Աստծո քաղաքը։ Հիսուսի հրամանով Նոր Երոաաղեմի դարպասները փակվում են, և սատանայի հրոսակները շրջապատում են քաղաքն ու պատրաստվում գրոհի։ [665]GCA 604.2

    Հիմա Քրիստոսը նորից հայտնվում է Իր թշնամիների աչքերի առաջ։ Քաղաքից շատ վեր՝ ոսկյա փայլուն պատվանդանի վրա, մի գահ է՝ բարձր ու վերացած։ Այս գահին նստած է Աստծո Որդին, իսկ Նրա շուրջը Իր արքայության հպատակներն են։ Ոչ մի լեզու չի կարող նկարագրել, և ոչ մի գրիչ չի կարող պատկերել Քրիստոսի զորությունն ու վեհափառությունը։ Հավերժական Հոր Փառքը պարուրում է Իր Որդուն։ Նրա ներկայության պայծառությունը 1ցնում է Աստծո քաղաքը և հորդում դարպասներից դուրս՝ իր ճաճանչներով հեղեղելով ողջ երկիրը։GCA 604.3

    Գահին ամենամոտը կանգնած են նրանք, ովքեր մի ժամանակ սատանայի ակտիվ գործակալներն են եղել բայց խանձողի պես պոկվելով կրակից՝ անմնացորդ նվիրվածությամբ հետևել են իրենց Փրկչին։ Հաջորդը նրանք են, ովքեր քրիստոնեական բնավորություն են ձևավորել կեղծիքի ու անհավատության մեջ, նրանք, ովքեր պատվել են Աստծո օրենքը, երբ քրիստոնեական աշխարհը չեղյալ Էր հայտարարել այն, և բոլոր դարերում իրենց հավատի համար նահատակված միլիոնավոր մարդիկ,։ Եվ ապա գալիս Է այն «մեծաթիվ ժողովուրդը, որը ոչ ոք չէր կարող հաշվել, ամեն ազգից, ցեղից, ժողովուրդներից և լեզուներից... աթոռի առաջ և Գառի առաջ՝ սպիտակ հանդերձներ հագած և իրենց ձեռքերում՝ արմավենիներ» (Հայտնություն 7.9)։ Նրանց պատերազմն ավարտված է, նրանց հաղթանակը՝ շահված։ Նրանք վազել են ասպա-րեզը և շահել մրցանակը։ Արմավենու ճյուղը նրանց ձեռքերում՝ իրենց հաղթանակի խորհրդանիշն է, իսկ սպիտակ հանդերձը՝ Քրիստոսի անբիծ արդարության, որն այժմ նրանցն է։GCA 604.4

    Փրկվածները գովասանքի օրհներգ են երգում, որն արձագանքում է երկնային ապարանքներում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին» (Հայտնություն 7.10)։ Եվ հրեշտակներն ու սերովբեները հիացմունքով ձայնակցում են նրանց։ Տեսնելով սատանայի ուժն ու չարությունը՝ փրկվածները հասկացան, ինչպես երբեք նախկինում, որ բացի Քրիստոսի զորությունից՝ ուրիշ ոչ մի ուժ չէր կարող իրենց հաղթող դարձնել։ Այղ շողշողուն բազմության մեջ չկա մեկը, ով իրեն վերագրի փրկությունն, ասես ինքն է հաղթել իր ուժով ու բարությամբ։ Ոչինչ չի ասվում իրենց արածների կամ տառապանքների մասին։ Յուրաքանչյուր օրհներգի, ամեն մի գովասանքի կրկներգը սա է. «Փրկությունը մեր Աստծուն և Գաոին»։ [666]GCA 605.1

    Երկրի ու երկնքի բնակիչների ներկայությամբ տեդի է ունենում Աստծո Որդու վերջնական թագադրումը։ Եվ այժմ, օժտված գերագույն փառքով ու իշխանությամբ՝ արքաների Արքան հռչակում է Իր կառա-վարության դեմ խռովարարների դատավճիռը և իրականացնում է ար-դարադատություն նրանց նկատմամբ, ովքեր խախտել են Իր օրենքը և ճնշել Իր ժողովրդին։ Աստծո մարգարեն ասում է. «Տեսա մի սպիտակ մեծ աթոռ և նրա վրա նստողին, ում երեսից երկինքն ու երկիրը փախան, և տեղ չգտնվեց նրանց համար։ Եվ տեսա մեռելներին՝ մեծ և փոքր, կանգնած աթոռի առաջ, և գրքերը բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ կյանքի գիրքն է, և մեռելները դատվեցին այն գրքում գրվածներից՝ իրենց գործերի համեմատ» (Հայտնություն 20.11,12)։GCA 605.2

    Հենց որ բացվում են գրքերը, և Հիսուսն Իր հայացքն ուղղում է ամ- բարիշտներին, նրանք մտաբերում են ամեն մի մեղք, որ երբևէ գործել են։ Նրանք տեսնում են, թե որտեղ են շեղվել մաքրության ու սրբության ճանապարհից, թե հպարտությունն ու ապստամբությունը որքան հեռու են նրանց հասցրել Աստծո օրենքը խախտելու մեջ։ Գայթակղիչ փորձությունները, որոնց նրանք զիջել են՝ փայփայելով մեղքը, չարաշահ-ված օրհնությունները, Աստծո արհամարհված լրաբերները, մերժված զգուշացումները, համառ, անզեղջ սրտերի կողմից ետ մղված տրտմու-թյան ափքները. այս ամենը պատկերվում է նրանց՝ ասես հրեղեն տառերով գրված։GCA 605.3

    Գահի վերևում հայտնվում է խաչը։ Համայնապատկերի նման երևում են Աղամի վտրձության ու անկման և փրկության մեծ ծրագրում ղրանց հաջորդող մյուս տեսարանները։ Փրկչի համեստ ծնունդը, Նրա պարզ ու հնազանդ մանկությունը, Նրա մկրտությունը Հորդանանում, ծոմն ու փորձությունը անապատում, Նրա հանրային ծառայությունը, որ բացահայտում էր երկնքի ամենաթանկարժեք օրհնությունները, սիրո և գթության գործերով լի օրերը, մեկուսի լեռներում աղոթքի և արթնության մեջ անցկացրած գիշերները, նախանձով, ատելությամբ ու չարությամբ լի դավերը՝ ի հատուցումն Նրա բարեգործության, Գեթսեմանի սոսկալի, խորհրդավոր հոգեվարքը՝ ողջ աշխարհի մեււքերի ջախջախիչ ծանրու-թյան տակ, Նրա մատնվելը մարդասպան [667] խուժանի ձեռքը, այն զարհուրելի գիշերվա ահասարսուռ իրադարձությունները, դիմադրություն ցույց չտվող կալանավորը՝ աված Իր ամենասիրեփ աշակերտների կողմից, ում կոպտորեն քարշ էին տալիս Երուսաղեմի վտղոցներով, Աննայի առաջ Աստծո Որդու չարախինդ ծաղրանքն, Նրա դատը քա-հանայապետի պալատում, հետո Պիղատոսի դատարանի դահփճում, վախկոտ ու դաժան Հերովդեսի առջև՝ մատնված ծաղրի, անարգանքի ու տանջանքի և դատապարտված մահվան, այս բոլորը պատկերվում է ամենավառ կերպով։GCA 606.1

    Ահա ալեկոծ ամբոխի ւսռաջ պատկերվում են վերջին տեսարանները. համբերատար Տառապյալը՝ Գողգոթա տանող արահետին, երկնքի Արքայազնը՝ կախված խաչից, Նրա մահվան հոգեվարքը ծաղրող գոռոզ քահանաներն ու ամբոխը, գերբնական խավարը, երկրաշարժը, պատառոտվող ժայռերն ու բացված գերեզմանները, որ նշանավռրեցին աշխարհի Փրկչի մահվան պահը։GCA 606.2

    Այս ահավոր տեսարանը պատկերվում է իր ողջ իսկությամբ։ Սատանան, նրա հրեշտակներն ու հպատակներն ի վիճակի չեն երեսները շրջելու իրենց իսկ սեփական գործերի աեսարանից։ Ամեն մեկը հի- շում է իր խաղացած դերը։ Հերովդեսը, ով Իսրայելի Թագավորին կործանելու համար սպանեց Բեթլեհեմի անմեղ մանուկներին, պիղծ Հերովդիան, ում հանցավոր հոգու վրա է ծանրացած Հովհաննես Մկրտչի արյունը, թուլակամ ու վափոխամիտ Պիղատոսը, ծաղրող գինվորները, քահանաները, իշխաններն ու խենթացած ամբոխը, որ աղաղակում էին. «Նրա արյունը մեր և մեր որդիների վրա», բոլորը տեսնում են իրենց հանցանքի հրեշավորությունը։ Նրանք իզուր ջանում են թաքնվել Նրա դեմքի աստվածային վեհությունից, որն ավելի գերազանց է, քան արևի փառքը, մինչ փրկվածներն իրենց պսակները նետում են Փրկչի ոստերի մոտ՝ բացականչելով. «Նա մեռավ ինձ համար»։GCA 606.3

    Փրկվածների բազմության մեջ են Քրիստոսի առաքյալները՝ անվեհեր Պողոսը, կրակոտ Պետրոսը, սիրված ու սիրող Հովհաննեսը և նրանց ազնվասիրտ եղբայրակիցները և նրանց հետ նահատակների հսկայական բանակը, մինչդեռ պարիսպներից դուրս ամեն մի պիղծ ու գարշելի բանի հետ նրանք են, ովքեր հալածել, բանտարկելու սպանել են նրանց։ Այնտեղ է Ներոնը՝ այդ դաժան ու անառակ հրեշը, ով տեսնում է նրանց ուրախությունն ու ցնծությունը, ում մի ժամանակ չարչարել և ում ծայրահեղ տանջանքներից դիվական հաճույք է ստացել։ Այնտեղ է և նրա մայրը, որպեսզի տեսնի իր իսկ գործի հետևանքը, [668] տեսնի, թե ինչպես է իր բնավորության չար դրոշմը վտխանցվելորդուն, և ինչպես են իր ազդեցությամբ քաջալերված ու զարգացած են կրքերը ծնել ոճիրներ, որոնք ցնցել են աշխարհը։GCA 607.1

    Այնտեղ են պապական քահանաներն ու պրելատները, ովքեր հավակնելեն Հիսուսի դեսպանները լինելու, սակայն Նրա ժողովրդի խղճին տիրանալու համար դիմել են տանջանքի, զնդանի և խարույկի։ Այնտեղ են հպարտ պապերը, ովքեր իրենց վեր դասելով Աստծուց՝ հանդգնել են փոխել Բարձրյալի օրենքը։ Եկեղեցու այդ կեղծ հայրերը հաշիվ պիտի տան Աստծուն, ինչից նրանք մեծ ուրախությամբ կխուսափեին։ Նրանք շատ ուշ են հասկանում, որ Ամենագետը նախանձախնդիր է Իր օրենքի համար և ոչ մի դեպքում չի արդարացնի հանցավորին։ Նրանք հիմա են հասկանում, որ Քրիստոսն Իր շահերը նույնացնում է Իր տառապյալ ժողովրդի շահերի հետ, և զգում են Նրա այս խոսքերի ուժը. «Որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40)։GCA 607.2

    Ողջ ամբարիշտ աշխարհը կանգնած է Աստծո ատյանի առաջ՝ երկնքի կառավարությանը դավաճանելու մեղադրանքով։ Նրանք ոչ ոք չունեն, որ պաշտպանի իրենց դատը, չունեն որևէ արդարացում, և նրանց դեմ կայացվում է հավիտենական մահվան դատավճիռը։GCA 607.3

    Հիմա բոլորին պարզ է, որ մեղքի վարձքը վւսաավոր անկախությունը և հավիտենական կյանքը չէ, այլ ստրկությունը, կործանումը և մահը։ Ամբարիշտները տեսնում են, թե ինչից են զրկվել իրենց ապստամբ կյանքով։ «Ամենագերազանց հավիտենական փառքի մեծությունն» ար-համարհվել էր, երբ առաջարկվել էր նրանց, բայց որքա՜ն փափագելի է այն թվում հիմա։ «Ես կարող էի ունենալ այս ամենը,— աղաղակում է կորած հոգին,— բայց նախընտրեցի ղրանք հեռացնել ինձնից։ 0, ի՜նչ տարօրինակ մոլուցք։ Ես խաղաղությունը, երջանկությունն ու պատիվը փոխանակել եմ թշվառության, անարգանքի և հուսահատության հետ»։ Բոլորը տեսնում են, որ իրենք իրավացիորեն են բացառվել երկնքից։ Իրենց կյանքով նրանք հայտարարել են. «Չենք ուզում, որ դա թագավորի մեզ վրա» (Ղուկաս 19.14)։GCA 608.1

    Ասես հմայված՝ ամբարիշտները նայում են Աստծո Որդու թագադրությանը։ Նրա ձեռքերում նրանք տեսնամ են աստվածային օրենքի տախտակները, այն պատվիրանները, որ արհամարհել [669] ու խախտել են։ Նրանք տեսնում են փրկվածների զարմանքի, հիացմունքի և ցնծության պոռթկումը, ու երբ մեղեդու հնչյունները հասնում են քաղաքից դուրս գտնվող բազմությանը, բոլորը միաձայն բացականչում են. «Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր» (Հայտնություն 15.3), և երեսնիվայր երկրպագում են կյանքի Իշխանին։GCA 608.2

    Տեսնելով Քրիստոսի փառքն ու մեծափառությունը՝ սատանան ասես կաթվածահար է լինում։ Երբեմնի ծածկող քերովբեն հիշում է, թե որտեղից է ընկել։ Ինչպե՜ս է փոխվել, ինչպե՜ս այլասերվեյ լուսափայլ սերովբեն «արշալույսի որդին»։ Նա ընդմիշտ հեռացված է այն խորհրդից, որտեղ մի ժամանակ պատվավոր անդամ էր։ Նա հիմա մեկ ուրիշին է տեսնում կանգնած Հոր կողքին, ով ծածկում է Նրա փստքը։ Նա տեսնում է, որ բարձրահասակ ու վեհաշուք կերպարանքով մի հրեշտակ թագը դնում է Քրիստոսի գլխին, և հասկանամ է, որ այս հրեշտակի բարձր դիրքը կարող էր իրենը լինել։GCA 608.3

    Նա մտաբերում է իր անմեղության ու մաքրության կացարանը, խաղաղությունն ու գոհությունը, որ վայելում էր, մինչև որ սկսեց տրտնջալ Աստծո դեմ և նախանձելՔրիստոսին։ Իր մեղադրանքներն ու ապստամբությունը, իր կեղծիքը՝ հրեշտակների համակրանքն ու աջակցությանը շահելու համար, սթափվելուց հրաժարվելու իր համառությունը, երբ Աստված դեռ պատրաստ էր ներում շնորհել, այս ամենը պարզորոշ պատկերվում է նրա առաջ։ Նա վերհիշում է իր գործը մարդկանց մեջ և դրա հետևանքները՝ մարդու թշնամությունն իր դրացուդեմ, մարդկային կյանքի սոսկալի քայքայումը, թագավորությունների ծագումն ու անկումը, գահերի տապալումը, խռովությունների, բախումների և հեղափոխությունների երկար շարքը։ Հիշում է Քրիստոսի գործին հակառակվելու և մարդուն ավելի ու ավելի ապականելու իր անդուլ ջանքերը։ Նա տեսնում է, որ իր դժոխային դավերն անզոր են եղել կործանելու նրանց, ովքեր հուսացել են Հիսուսին։ Նայելով իր թագավորությանը՝ իր տքնաջան աշխատանքի պտղին, սատանան միայն ձախողում և ավերածություն է տեսնում։ Նա ամբոխ ներին դրդեց հավատալու, որ հեշտ կլինի գրավել Աստծո քաղաքը, բայց քաջ գիտի, որ դա սուտ է։ Մեծ պայքարի ընթացքում նա նորից ու նորից պարտվել է՝ ստիպված լինելով նահանջել։ Նա չափազանց լավ գիտի Հավերժականի զորությունն ու վեհափառությունը։ [670] GCA 608.4

    Մեծ խռովարարի միակ նպատակը մշտապես եղել է իրեն արդա-րացնելը և իր ապստամբության պատասխանատվությունն աստվածային կառավարության վրա գցելը։ Այս ուղղությամբ է նա օգտագործել իր մտավոր վիթխարի ուժը։ Նա գործել է կանխամտածված, կանոնավոր կերպով և զարմանալի հաջողությամբ՝ միլիոնավոր մարդկանց դրդելով ընդունելու դարեր շարունակ ընթացող մեծ պայքարի իր մեկ-նաբանությունը։ Հազարավոր տարիներ դավադրության այս մեծ պա-րագլուխը ճշմարտության փոխարեն մարդկանց կեղծիք է մատուցել։ Բայց հիմա եկել է ժամանակը, երբ ապստամբությունը վերջնականապես պիտի տապալվի, և բացահայտվի սատանայի իսկական պատմությունն ու բնավորությունը։ Քրիստոսին գահընկեց անելու, Նրա ժողովրդին կործանելու և Աստծո քաղաքը զավթելու այս վերջին փորձով գերխաբեբան ամբողջովին մերկացրեց իրեն։ Եվ ովքեր միացել էին նրան, տեսնում են նրա գործի կատարյալ ձախողումը։ Քրիստոսի հետևորդներն ու հավատարիմ հրեշտակները հասկանում են Աստծո կառավարության դեմ նյութած նրա դավերի ողջ խորությունը։ Բոլորն այժմ նողկանք են տածում նրա հանդեպ։GCA 609.1

    Սատանան տեսնում է, որ իր ինքնակամ ապստամբությունն իրեն անպիտան է դարձրել երկնքի համար։ Նա իր ուժերը վարժեցրել է պատերազմելու Աստծո դեմ, և երկնքի մաքրությունը, անդորըն ու ներդաշնակությունը գերագույն տանջանք կփնեին նրա համար։ Նրա մեղադրանքներն Աստծո գթասրտության և արդարադատության դեմ այժմ դադարել են։ Նախատինքը, որ նա ջանացել էր գցել Եհովայի վրա, ամբողջովին իր վրա է ընկնում։ Եվ հիմա սատանան խոնարհվում է՝ խոստովանելով իր դատավճռի արդարացիությունը։GCA 609.2

    «Ով է, որ քեզանից չվախենա, ով Տեր, և քո անունը չփառավորի, որ միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը կգան և քո առաջ երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին» (Հայտնություն 15.4)։ Ամեն մի ճշմարտություն կամ սխալ, որ ծագել է այս երկարատև պայքարի ընթացքում, այժմ պարզվում է։ Ապստամբության հետևանքները, աստվածային պատվիրանները մի կողմ դնելու պտուղ-ները բացահայտվտմ են արարված բոլոր բանական էակներին։ Սա-տանայի կառավարաթյունն՝ ի հակադրություն Աստծո կառավարման, ներկայացվում է ողջ տիեզերքին։ Սատանան դատապարտվում է իր իսկ գործերով։ Աստծո իմաստությունը, Նրա արդարությունն ու բարությունը ամբողջովին արդարացվում են։ Բացահայտվում է, որ մեծ պայքարում [671] Իր բոլոր գործողություններն Աստված արել է հանուն Իր ժողովրդի և Իր ստեղծած բպոր աշխարհների հավիտենական բարօրության։ «Տեր, քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից, և քո սուրբերը պիտի օրհնեն քեզ» (Սաղմոս 145.10)։ Մեղքի պատմությունն ամբողջ հավերժության ընթացքում մնալու է որպես վկայություն այն բանի, որ Աստծո օրենքի գոյությամբ է պայմանավորված Նրա ստեղծած բոլոր էակների երջանկությունը։ Մեծ պայքարի բոլոր փաստերն իրենց առաջ՝ ողջ տիեզերքը՝ հավատարիմ թե ապստամբ, միաձայն բացականչում է. «Արդար և ճշմարիտ են քո ճանապարհները. ով սարբերի Թագավոր»։GCA 610.1

    Տիեզերքի առաջ պարզորոշ ներկայացվեց Հոր և Որդու մեծ զոհաբերությունը հանուն մարդու։ Հասելէ ժամը, երբ Քրիստոսը գրավում է Իր օրինական դիրքը և փառավորվում է իշխանություններից, պետություններից և ամեն անունից վեր։ Իր առջև դրված ուրախության փոխարեն՝ Նա խաչը հանձն առավ և արհամարհեց ամոթը, որպեսզի շատ որդիների դեպի փառք առաջնորդի։ Ու թեև վիշտն ու ամոթն անըմբռնելիորեն մեծ էին, ուրախությունն ու փառքը շատ ավելի մեծ են։ Նա նայում է փրկվածներին, ովքեր նորոգված են Իր պատկերով, ամեն մի սիրտ կրում է աստվածային կատարյալ դրոշմը, և ամեն մի դեմք արտացոլում է իր Արքայի նմանությունը։ Նրանց մեջ Նա տեսնում է Իր հոգու աշխատության պտուղը և բավարարվում։ Եվ մի ձայնով, որը հասնում է արդարների և ամբարիշտների բազմություններին, Նա հռչակում է. «Ահա իմ արյամբ գնվածները։ Նրանց համար ես չարչարվեցի, նրանց համար մեռա, որպեսզի նրանք Իմ ներկայությամբ բնակվեն անվախճան դարերի ընթացքում»։ Եվ ճերմակազգեստ փրկվածները՝ գահի շարջ կանգնած, հնչեցնում են գովասանքի օրհներգը. «Արժանի է մորթված Գառն առնելու և զորություն, և հարառության, և՛ կարողություն, և՛ պատիվ, եփստք, և օրհնություն» (Հայտնություն 5.12)։GCA 610.2

    Թեպետ սատանան հարկադրված ճանաչեց Աստծո արդարությունը և խոնարհվեց Քրիստոսի գերիշխանության առաջ, նրա բնավորությունը մնաց անփոփոխ։ Ապստամբության ոգին՝ հզոր հեղեղի նման, դարձյալ պոռթկում է։ Կատաղությամբ լցված՝ նա վճռում Է չզիջել մեծ պայքարում։ Եկել Է ժամը՝ վերջին հուսահատ կռիվը մղելու երկնքի [672] Թագավորի դեմ։ Նա նետվում Է իր հպատակների շարքերը և ջանում նրանց ներշնչել իր իսկ վայրագությունն ու գրգռել նրանց անհապաղ գրոհի։ Բայց այդ անհամար միփոններից, ում նա ներքաշել Էր ապստամբության մեջ, ոչ ոք հիմա չի ընդունում նրա գերիշխանությունը։ Նրա իշխանության վերջը մոտ է։ Ամբարիշտներն Աստծո դեմ նույն ատելությամբ են լցված, որով ներշնչված է սատանան, բայց նրանք տեսնում են, որ իրենց գործն անհուսալի է, որ իրենք չեն կարող հաղթել Եհովային։ Նրանց ցասումը բորբոքվում Է սատանայի և նրա մոլորեցնող գործակալների դեմ, և նրանք դիվային գազանությամբ հարձակվում են նրանց վրա։GCA 611.1

    Տերն ասում Է. «Որովհետև դու քո սիրտը Աստծո սրտի նման շինեցիր, ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնավորներին, և նրանք պիտի հանեն իրենց սրերը քո իմաստության գեղեցկության վրա ու պիտի ապականեն քո գեղեցկաթյունը։ Նրանք քեզ գուբը պիտի գցեն», «Ես քեզ... կփչացնեմ, ով ծածկող քերովբե, կրակի քարերի միջից ...Ես քեզ գետինը պիտի գցեմ, թագավորների առաջ քեզ տեսարան պիտի շինեմ ...Ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վրա բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջ ...Դու սոսկում եղար և ոչնչացար հավիտյան» (Եզեկիել 28.6-8,16-19)։GCA 611.2

    «Ճակատամարտի մեջ զինվորյալների բոլոր զենքերն տ արյունա-թաթախ հանդերձները պիտի այրվեն և հրո ճարակ լինեն»։ «Որովհետև Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա Է, և սրտմտությունը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա նրանց նզովել Է, մահվան Է մատնել»։ «Նա ամ-բարիշտների վրա որոգայթներ՝ կրակ և ծծումբ կտեղա, և նրանց բաժակի բաժինն այրող մրրիկ կլինի» (Եսայիա 9.5, 34.2, Սաղմոս 11.6)։ Ահա կրակ Է իջնում Աստծուց՝ երկնքից։ Երկիրը ճեղքվում Է։ Նրա խորքերում թաքնված զենքերր դուրս են բերվում։ Երկրի ճեղքվածքներից կրակ Է արտաժայթքում։ ժայռերն անգամ բռնկվում են։ Եկել Է «այն օրը, որ վառված Է թոնրի պես»։ «...Եվ տարերքը՝ կրակով վառված կհալվեն, երկիրը և նրանում եղած բաներն Էլ կայրվեն» (Մաղաքիա 4.1, Բ Պետրոս 3.10)։ Երկրի մակերեսն ասես մի հալած զանգված լինի՝ մի եռացող վիթխարի [673] կրակե լիճ։ Սա անաստված մարդկանց դատաստանի և կորստյան ժամանակն է, «վրիժառության օրը Տիրոջ համար, հատուցման տարին Սիոնի վեճի համար» (Եսայիա 34.8)։GCA 611.3

    Ամբարիշտներն իրենց հատուցումն են ստանում երկրի փոս (Առակաց 11.31)։ Նրանք «հարդի պես են լինելու, և նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորտց Տերը» (Մադաքիա 4.1)։ Ոմանք ոչնչանում են մեկ վայրկյանամ, մինչդեռ մյուսները տանջվում են շատ օրեր։ Բոլորը պատժվում են «իրենց գործերի համեմատ»։ Քանի որ արդարների մեղքերը սատանայի վրա են դրվել, նա պետք է տանջվի ոչ միայն իր ապստամբության համար, այլ նաև այն բոլոր մեղքերի, որ նա Աստծո ժողովրդին դրդել է գործեր Նրա պատիժը շատ ավելի մեծ կլինի, քան նրանցը, ում նա խաբել է։ Այն բանից հետո, երբ կմեռնեն բոլոր նրանք, ովքեր նրա խաբեության զոհն են դարձեր նա դեռ կշարունակի ապրել և տանջվել։ Մաքրող բոցերում ի վերջո ոչնչանամ են ամբարիշտները՝ արմատը և ոստը։ Արմատը սատանան է, ոստերը՝ նրա հետևորդները։ Օրենքի լիակատար պատիժն իրագործված է, արդարության պահանջ-ները՝ բավարարված, և երկինքն ու երկիրը նայելով՝ հռչակում են Եհովայի արդարությունը։GCA 612.1

    Սատանայի ավերիչ գործունեությանն առհավետ վերջ է տրված։ Վեց հազար տարի նա իր կամքն է կատարել՝ երկիրը լցնելով տառապանքով և վիշտ պաաճառելով ողջ տիեզերքին։ «Բոլոր ստեղծվածները միասին» հառաչել ու ցավի մեջ են եղել։ Աստծո արարածներն այժմ ընդմիշտ ազատ են նրա ներկայությունից ու վարձություններից։ «Հանգստացել, հանդարտվել է բոլոր երկիրը, նրանք (արդարները) գոչում են ցնծությամբ» (Եսայիա 14.7)։ Եվ զովասանքի ու հաղթանակի աղաղակ է բարձրանում համայն հավատարիմ տիեզերքից։ Լսվում է «մի մեծ բազմության ձայն», «իբր շատ ջրերի ձայն... որ ասում է. Ալելո՜ւիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածր թագավորեց» (Հայտնություն 19.6)։GCA 612.2

    Մինչ երկիրն այրվում է լափող բոցերի մեջ՝ արդարներն ապահով բնակվում են Սուրբ քաղաքում։ Նրանց վրա, ովքեր բաժին են ունեցել աոաջին հարության մեջ, երկրորդ մահը իշխանություն չունի։ Մինչ Աստ-ված մաշող կրակ է ամբարիշտների համար, Իր Ժողու1րդի համար Նա արն ու վահան է (Հայտնություն 20.6, Սաղմոս 84.11)։ [674]GCA 612.3

    «Տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետե աոաջին երկինքր և երկիրը անցան» (Հայտնություն 21.1)։ Կրակը, որ սպառում է ամբարիշտներին, մաքրում է եր1փրր։ Սրբվում են անեծքի բոլոր հետքերը։ Հավիտյան վառվող ոչ մի դժոխք փրկվածներին չի հիշեցնի մեղքի զարհուրելի հետևանքները։GCA 612.4

    Կմնա միայն մեկ հիշեցում, մեր Փրկիչն առհավետ կրելու է Իր խաչելության նշանները։ Նրա վիրավոր գլխին, Նրա կողքին և ձեռքերի ու ոտքերի վրա մեղքի գործած դաժանության միակ հետքերն են։ Տեսնելով Քրիստոսին Իր փառքի մեջ՝ մարգարեն ասում է. «Նա պայծառ ճառագայթներ ուներ, որ դուրս էին գալիս իր կոդից, և այնտեղ էր նրա զորության ծածկույթը» (Ամբակում 3.4, անգլ. թարգմ.): Այդ խոցված կողր, որտեղից հոսեց արյան ալ շիթը և հաշտեցրեց մարդուն Աստծո հետ, այնտեղ է Փրկչի փառքր, «նրա զորության ծածկույթը»։ «Ի զորու՝ փրկելու» քավչւսրար զոհաբերության միջոցով, Նա կարող է արդարացիորեն դատել նրանց, ովքեր արհամարհել են Աստծո ողորմտթյունը։ Եվ Նրա նվաստացման նշանները Նրա բարձրագույն շքանշաններն են։ Հավի-տենական դարերի ընթացքում Գողգոթայի վերքերը հռչակելու են Նրա փառքն ու Նրա զորությունը։GCA 613.1

    «Ով հոտի աշտարակ, Սիոնի աղջկա բլուր, մինչև քեզ է գալու և հասնելու առաջին իշխանությունը» (Սիքիա 4.8)։ Եկել է ժամանակը, որին սուրբերն անհամբեր սպասել են այն օրից ի վեր, երբ բոցեղեն սուրը Եդեմից վտարեց աոաջին զույգին, «ստացվածքի փրկության» ժամանակը (Եփեսացիս 1.14)։ Երկիրը, որ ի սկզբանե տրված էր մարդուն՝ որպես նրա թագավորությունը, որ նրա ձեռքով մատնված էր սատանային ու այնքա՜ն երկար բռնագրավված էր հզոր թշնամու կողմից, վերադարձվում է փրկության մեծ ծրագրի միջոցով։ Այն ամենն, ինչ կորսվել էր մեղքի պատճառով, վերականգնված է։ «Այսպես է ասում Եհովան ...որ կազմեց երկիրր, որ ստեղծեց և հաստատեց այն, չստեղծեց այն դատարկ, այլ բնակվելու համար ստեղծեց» (Եսայիա 45.18)։ Աստծո՝ երկրի ստեղծման սկզբնական նպատակն իրականանում է, երբ այն դառնում է փրկվածների հավիտենական բնակավայրը։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրանում» (Սաղմոս 37.29)։GCA 613.2

    Մտավախությունը, որ ապագա ժառանգությունը չափից ավելի նյութական [675] կթվա, շատերին դրղեյ է հոգևոր մեկնությամբ ներկայացնելու հենց այն ճշմարտությունները, որոնք դրդում են մեզ դիտելու այն որպես մեր տունը։ Քրիստոսն Իր աշակերտներին հավաստիացրել է, որ գնում է նրանց համար ապարանքներ պատրաստելու Հոր տանը։ Նրանք, ովքեր րնդունում են Աստծո խոսքի ուսմունքը, լիովին անտեղյակ չեն լինի երկնային հայրենիքի վերաբերյալ։ Եվ, այնուամենայնիվ, «ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2.9)։ Մարդկային լեզուն անկարող է նկարագրել արդարների վարձքը։ Դա կիմանան միայն նրանք, ովքեր կտեսնեն այն։ Մարդկային ոչ մի միտք չի կարոդ ըմբռնել Աստծո դրախտի փառքը։GCA 613.3

    Աստվածաշնչում փրկվածների ժառանգությունը «հայրենիք» Է կոչ-վում (Եբրայեցիս 11.14-16)։ Այնտեղ երկնային Հովիվն Իր հոտը տանում Է կենդանի ջրերի աղբյուրների մոտ։ Կյանքի ծառն ամեն ամիս իր պտուղն է տալիս, և նրա տերեները ազգերին ծառայելու համար են։ Այնտեղ մշտահոս վտակներ կան՝ բյուրեղի պես ջինջ, և նրանց ափերին աճող ծառերն իրենց ստվերն են գցում շավիղների վրա՝ պատրաստված Տիրոջ փրկյալների համար։ Այնսւեղ ընդարձակ հարթավայրերը վերաճում են չքնաղ բլուրների, և երեամ են Աստծո լեռների վեհապանծ գագաթները։ Այս խաղաղ հովիտներում՝ կենդանի ջրի աղբյուրների մոտ, Աստծո ժողովուրդը՝ դարեր շարունակ պանդուխտ ու թափառական, կգտնի իր տունը։GCA 614.1

    «Իմ ժողովուրդը կբնակվի խաղաղավետ բնակարանում, ապահով վրաններում և անդորը հանգստավայրերում»։ «Այլևս լսելի չի լինի քո երկրում բռնություն, ավերում ու կոտորած՝ քո սահմաններում, և դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դոները՝ Օրհնաբանություն»։ «Եվ տներ պիտի շինեն ու բնակվեն, և այգիներ տնկեն ու նրանց պտուղն ուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկի, որ ուրիշն ուտի ...իրենց ձեռքերի գործը պիտի երկար վայելեն իմ ընտրյալները» (Եսայիա 32.18, 60.18, 65.21,22)։GCA 614.2

    Այնտեղ «անապատն ու չոր երկիրը կուրախանան, և կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես»։ «Թփի փոխարեն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի բտսնի»։ «Եվ գայլը կբնակվի զառի հետ, և ինձը [676] ուլի հետ կպառկի ...և. մի փոքր երեխա կքշի նրանց»։ «Նրանք չեն վնասի և չեն ապականի իմ բոլոր սուրբ սարի վրա», ասում է Տերը (Եսայիա 35.1, 55.13,11.6,9)։GCA 614.3

    Երկնքի մթնոլորտում ցավ չի կարող գոյություն ունենալ։ Այնտեղ այլևս չեն լինի արցունքներ, թաղման թավուրներ, վշտի նշաններ։ «Եվ մահ այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ ...որովհետև առաջիններն անցան»։ «Այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ. այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությանը թողնված է» (Հայտնություն 21.4, Եսայիա 33.24)։GCA 614.4

    Այնտեղ է Նոր Երուսաղեմը՝ փառավորված նոր երկրի մայրաքա-ղաքը՝ «փառավոր պսակ ...Տիրոջ ձեռքում, և արքայական թագ՝ քո Աստծո ափում»։ «Նրա լուսավորվածությունը պատվական ակունքի նման է, ինչպես բյուրեղացած հասպիս քար»։ «Եվ փրկյալների ազգերը նրա լույսով պիտի գնան, և երկրի թագավորները իրենց փառքը և պատիվը կբերեն նրա մեջ»։ Տերն ասում է. «Ես պիտի ցնծամ Երուսաղեմի վրա և ուրախանամ իմ ժողովրդով»։ «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված» (Եսայիա 62.3, Հայտնություն 21.11,24, Եսայիա 65.19, Հայտնություն 21.3)։GCA 614.5

    Աստծո քաղաքում «գիշեր չի լինի»։ Ոչ ոք հանգստի կարիք կամ ցանկություն չի ունենա։ Այ նտեղ ոչ ոք չի հոգնի՝ Աստծո կամքը կատարե-լով և Նրա անունը փառաբանելով։ Մենք միշտ կզգանք առավոտվա թար-մությունը, որը երբեք չի անցնի։ «ճրագի և արեգակի լույսի պետք չէր նրանց, որովհետե Տեր Աստվածը լուսավորում է նրանց» (Հայտնություն 22.5) ։ Արեի լույսին կփոխարինի մի այնպիսի շողարձակում, որը չի շլացնի ցավալիորեն, թեև անսահմանորեն կգերազանցի կեսօրվա արեի պայծառությունը։ Աստծո և Գառան փառքն անմար լույսով ողողում է սուրբ քաղաքը։ Փրկվածները քայլում են մշտնջենական ցերեկվա փառքի մեջ։GCA 615.1

    «Եվ տաճար չտեսա նրա մեջ, որովհետե Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը» (Հայտնության 21.22)։ Աստծո ժողովրդին առավելություն է տրվում ուղղակիորեն հաղորդակցվելու Հոր և Որդու հետ։ «Հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում» [677] (Ա Կորնթացիս 13.12)։ Ինչպես հայելու մեջ՝ մենք տեսնում ենք Աստծո պատկերն՝ ար-տացոլված բնության և մարդկանց հանդեպ Նրա վարքի մեջ, սակայն այն ժամանակ մենք Նրան կտեսնենք դեմառդեմ՝ առանց մեր միջև աղոտ վարագույրի։ Մենք կկանգնենք Նրա ներկայության մեջ և կտեսնենք Նրա երեսի փառքը։GCA 615.2

    Այնտեղ փրկվածները կգիտենան, ինչպես որ տեղեկացված են: Մերն ու համակրանքը, որ Ինքն Աստված է սերմանել մարդու հոգում, այնտեղ կգտնեն իրենց ամենաճշմարիտ ու ամենաքաղցր դրսևորումը։ Մաքուր հաղորդակցությունը սուրբ էակների հետ, ներդաշնակ կյանքը օրհնյալ հրեշտակների և բոլոր դարերի հավատարիմների հասարակության հետ, ովքեր իրենց հանդերձները լվացել ու սպիտակեցրել են Գաոան արյունով, սրբազան կապերը, որ իրար են միացնում «ամեն մի ընտանիք երկնքում և երկրում» (Եփեսացիս 3.15, անգլ. թարգմ.), կմեծացնեն փրկվածների երջանկությունը։GCA 615.3

    Այնտեղ անմահ բանականությունը անմար հրճվանքով պիտի խորհի արարչագործ զորության հրաշքների և փրկարար սիրո գաղտնիքների մասին։ Այնտեղ չի լինի դաժան ու նենգ թշնամի, որ դրդի մոռանալ Աստծուն։ Ամեն մի ունակություն կզարգանա, կաճի ամեն մի շնորհը։ Գիտելիքների ձեռքբերումը չի հոգնեցնի միտքը կամ սպառի ուժերը։ Այնտեղ հնարավոր կլինի իրականացնել ամենախոշոր ձեռնարկումները, հասնել ամենաբարձր նպատակներին, իրագործել մեծագույն ձըգտումնեբը, և այդուհանդերձ կհայտնվեն նոր բարձունքներ, որ պիտի հաղթահարվեն, նոր հրաշքներ, որ կհիացնեն բոլորին, նոր ճշմարտություններ՝ հասկանալու, նոր նպատակներ, որ կպահանջեն մտքի, հոգու և մարմնի աժերը։GCA 615.4

    Աստծո փրկյալների առջև ուսումնասիրության համար բաց կլինեն տիեզերքի բոլոր գանձերը։ Մահվան կապանքներից ազատված՝ նրանք կթռչեն հեռավոր աշխարհները, որոնք խոր վշտով էին հետևել մարդկային տառապանքներին և ցնծության օրհներգերով ողջանել ամեն մի հոգու փրկությունը։ Երկրի զավակներն անասելի բերկրանքով են մտնում չընկած էակների ուրախության ու իմաստության մեջ, ովքեր կիսվում են գիտության և իմաստության գանձերով՝ ձեռք բերված դարերի ընթացքում Աստծո ձեռքի գործերի հետազոտությամբ։ Նրանք անմշուշ հայացքով են նայում փառավոր արարչությանը՝ արևներին, աստդերին և բոլոր համակարգերին, որոնցից ամեն մեկն իր համար սահմանված կարգով պտտվում է Աստվածության գահի [678] շուրջը։ Ամեն ինչի վրա՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, գրված է Արարչի անունը, և ամեն ինչում երևում է Նրա զորության առատությունը։GCA 616.1

    Եվ հավերժության տարիները, գլորվելով աոաջ, իրենց հետ ավելի հարուստ ու ավելի փառահեղ հայտնություններ կբերեն Աստծո և Քրիստոսի մասին։ Գիտության զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև սերը, ակնածանքն ու երջանկությանը։ Մարդիկ որքան շատ ճանաչեն Աստծուն, այնքան ավելի կհիանան Նբա բնավորությամբ։ Երբ Հիսուսը փրկվածների աոջև բացահայտում է փրկության գանձերը և սատանայի դեմ մեծ պայքարում ձեռք բերված զարմանալի նվաճումները, նրանց սրտերը թրթռում են ավելի ջերմեռանդ նվիրումով, նրանք ավելի մեծ հիացմունքով են նվագում ոսկյա տավիղների վրա, և հազար հազարավոր ու բյուր բյուրավոր ձայներ միանում են փառաբանող հզոր երգչախմբին։GCA 616.2

    «Եվ ամեն ստեղծված, որ երկնքում է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովում, և այն ամենը, որ նրանց մեջ են, լսեցի, որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը. և կարողությունը հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 5.13)։GCA 616.3

    Մեծ պայքարն ավարտված է։ Մեղք և մեղավորներ այլևս չկան։ Ամբողջ տիեզերքը մաքուր է։ Ներդաշնակության և ուրախության մեկ զուրկ է բաբախում սւմբողջ անծայր արարչագործության մեջ։ Նրանից, ով ստեղծել է ամենը, կյանք, լույս ու բերկրանք է հորդում անեզր տիեզերքի բոլոր տիրույթները։ Փոքրագույն ատոմից մինչև մեծագույն աշխարհը, ամեն բան՝ շնչավոր թե անշունչ, իր անսքող գեղեցկությամբ և կատարյալ ուրախությամբ հռչակում է, որ Աստված սեր է։ [679] GCA 616.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents