Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 7—ԼՅՈՒԹԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄԸ ՀՌՈՄԻՑ

    Նրանցից, ովքեր կոչված են եղել եկեղեցին պապության խավարից դուրս բերելու դեպի ավելի մաքուր հավատի լույսը, ամենաականավորը Մարտին Լյութերն էր։ Ջերմեռանդ, կրակոտ և նվիրված, ուրիշ որևէ վախ չունեցող, բացի Աստծո վախից, և կրոնական հավատի համար բացի Սուրբ Գրքից ոուրիշ ոչ մի հիմք չճանաչող Լյութերը ճիշտ իր ժամանակի լրաբերն էր, և հենց նրա միջոցով էլ Աստված իրականացրեց եկեղեցու բարեփոխման և աշխարհի լուսավորության մեծ գործը։GCA 105.1

    Ավետարանի առաջին լրաբերների նման՝ Լյութերը ծնվել է աղքատ ընտանիքում։ Նրա վաղ տարիներն անցել են գերմանացի գյուղացու համեստ տանը։ Հանքափորի իր ամենօրյա չարչարանքով հայրը մի-ջոցներ էր վաստակում նրա կրթության համար և կամենում էր, որ նա իրավաբան դառնա, բայց Աստված մտադիր էր նրան շինարար դարձնել այն մեծ տաճարում, որն այնքան դանդաղ բարձրանում էր դարերի ընթացքում։ Նեղությունները, գրկանքն ու խիստ կարգապահությունն էին այն դպրոցր, որտեղ Անսահման Իմաստությունը պատրաստում էր նյութերին նրա կյանքի կարևոր առաքելության համար։GCA 105.2

    Լյութերի հայրը հզոր, գործուն մտքի և շատ ուժեղ բնավորության տեր, ազնիվ, վճռական, շիտակ մարդ էր։ Նա հավատարիմ էր իր համոզմունքներին՝ անկախ հետևանքներից։ Նրա ողջամիտ բանականությունն անվստահություն էր ներշնչել նրան վանական համակարգի նկատմամբ։ Նա ծայրաստիճան վրդովված էր, երբ Լյութերն առանց իր համաձայնության հեռացավ վանք։ Միայն երկու տարի անց հայրը հաշտվեց որդու հետ, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ նա չփոխեց իր կարծիքը։ [121]GCA 105.3

    Լյութերի ծնողներն առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում իրենց զավակների կրթությանն ու դաստիարակությանը։ Նրանք ջանում էին սովորեցնել նրանց ճանաչել Աստծուն և դրսևորել քրիստոնեական առաքինություններ։ Հաճախ հայրն աղոթք էր բարձրացնում որդու ներկայությամբ, որպեսզի երեխան միշտ հիշի Տիրոջ անունը և մի օր նպաստի Նրա ճշմարտության առաջընթացին։ Այս ծնողներն ամեն հնարավորություն օգտագործում էին իրենց զավակների բարոյական և մտավոր զարգացման համար, որքանով որ նրանց չարքաշ կյանքը թույլ կտար։ Նրանք լուրջ և համառ ջանքեր էին թափում՝ իրենց երեխաներին բարեպաշտ և օգտակար կյանքի պատրաստելու համար։ Իրենց վճռականությամբ և ուժեղ բնավորությամբ նրանք երբեմն չափազանց խիստ էին լինում, բայց ինքը՝ Բարենորոգիչը, թեև գիտակցելով, որ նրանք որոշ դեպքերում սխալվում էին, այնուհանդերձ գտնում էր, որ նրանց տված դաստիարակությունն ավելի շատ հավանության է արժանի, քան՝ դատապարտության։GCA 105.4

    Դպրոցում, ուր Լյութերն ուղարկվեց սովորելու վաղ հասակում, նրա հետ շատ կոպիտ և նույնիսկ բռնությամբ էին վարվում։ Նրա ծնողներն այնքան աղքատ էին, որ նա, սովորելով այլ քաղաքում, դպրոց գնալիս հաճախ ստիպված էր լինում դռնից դուռ երգել՝ իր հացը վաստակելու համար, հաճախ էլ պարզապես քաղցած էր մնում։ Այն ժամանակ տիրող մռայլ, սնահավատ պատկերացումները կրոնի մասին սարսափով էին լցնում նրա սիրտը։ Գիշերը նա տխուր անկողին էր մտնում՝ դալալով մոայլ ապագայից և մշտապես սոսկալով այն մտքից, որ Աստված խիստ ու անողոք դատավոր է և մի դաժան բռնակալ այլ ոչ թե բարի երկնային Հայր։GCA 106.1

    Այնքան շատ և խոր հխսսթավտւթյունների մեջ Լյաթերր վճռակա-նորեն աոաջ էր շարժվում դեպի բարոյական ու մտավոր կատարելության բարձրակետը, որին վւափագում էր նրա հոգին։ Նա գիտության մեծ ծարավ ուներ։ Նրա լուրջ ու գործուն միտքը, ցուցադրականի ու մակերե-սայինի փոխարեն, դրդեց նրան որոնել հիմնավորն ու օգտակարը։GCA 106.2

    Երբ նա տասնութ տարեկանում ընդունվեց Էրֆուրտի համալսա-րանը, նրա վիճակն ավելի բարվոք էր, և հեռանկարներն՝ ավելի պայծառ, քան նախկինում։ Նրա ծնողները տնտեսման ու խնայողության շնորհիվ որոշ միջոցներ էին ձեռք բերել և կարող էին անհրաժեշտության դեպքում օգնել իրենց որդուն։ Իսկ ողջամիտ ընկերների ազդեցությունն [122] ինչ-որ չափով նվազեցրեց նրա նախկին ուսուցման մռայլ ներգործությունը։ Նա իրեն նվիրեց լավագույն հեղինակների գործերի ուսումնասիրությանը՝ իր հիշողության մեջ ջանասիրությամբ պահելով նրանց ամենաարժեքավոր մտքերն ու իրենը դարձնելով իմաստունների իմաստությունը։ Չնայած իր նախկին ուսուցիչների կոպիտ վերաբերմունքին՝ նա դեռ դպրոցում էր աչքի ընկել, և բարերար ազդեցությունների ներքո նրա միտքն արագորեն զարգանում էր։ Փայլուն հիշողության, վառ երևակայության, մտավոր հզոր ուժերի ու անխոնջ ջանասիրության շնորհիվ նա շուտով առաջ անցավ իր բոլոր ընկերներից։ Մտավոր կարգապահությունը հասունացրել էր նրա հասկացողությունը և զարգացրել մտքի գործունություն ու ընկալման սրություն, որոնք պատրաստում էին նրան իր կյանքի պայքարի համար։GCA 106.3

    Տիրոջ երկյուղն էր Լյութերի սրտում, որ նրան ընդունակ էր դարձնում հավատարիմ մնալ իր նպատակին՝ դրդելով նրան խորապես խոնարհվել Աստծո առաջ։ Նա մշտապես զգում էր իր կախվածությունն աստվածային օգնությունից և չէր զլանում ամեն մի օրը սկսել աղոթքով, և նրա հոգին անդադար աղոթք էր շշնջում ղեկավարության ու աջակցության համար։ «Լավ աղոթքը,— հաճախ ասում էր նա,— ուսումնասիրության լավագույն կեսն է» (Դ՝Օբինյե, և. 2, գլ. 2)։GCA 107.1

    Մի անգամ համալսարանի գրադարանի գրքերը նայելիս Լյութերը լատիներեն Աստվածաշունչ գտավ։ Նման գիրք նա երբեք չէր տեսել և նրա գոյության մասին անգամ գաղափար չուներ։ Նա լսել էր հատվածներ ավետարաններից և առաքելական թղթերից, որոնք կարդացվում էին հասարակական պաշտամունքների ժամանակ, և ենթադրում էր, թե հենց դրանք են ողջ Աստվածաշունչը։ Հիմա առաջին անգամ նա տեսավ Աստ-ծո ամբողջ Խոսքը։ Երկյուղով ու զարմանքով նա թերթում էր սրբազան էջերը և սրտատրոփ կարդում կյանքի խոսքերը՝ մերթընդմերթ ընդհա-տելով ու բացականչելով. «Երանի՜ թե Աստված ինձ մի այսպիսի գիրք տար» (Նույն տեղում, և. 2, գլ. 2)։ Երկնային հրեշտակները նրա կողքին էին, և Աստծո գահից ճառագող լույսի շողերը նրա հասկացողությանը բացահայտում էին ճշմարտության գանձերը։ Նա միշտ վախեցել էր վի-րավորել Աստծուն, բայց հիմա, ավելի քան երբեք, նրան համակեց իր մեղավորության խոր գիտակցումը։ [123]GCA 107.2

    Մեղքից ազատվելու և Աստծո հետ խաղաղություն գտնելու անկեղծ ձգտումն ի վերջո դրդեց նրան հեռանալ վանք և ապրել ճգնավորի կյան-քով։ Այնտեղ նրանից պահանջում էին կատարել ամենանվաստացուցիչ աշխատանքը և տնից տուն գնալ՝ ողորմություն խնդրելու։ Նա այն տա-րիքում էր, երբ մարդիկ հատկապես փափագում են հարգանքի ու հավա-նության, և այս ստորացուցիչ ծառայությունը խիստ վիրավորական էր նրա արժանապատվության համար, բայց նա համբերությամբ տանում էր այդ նվաստացումը՝ հավատալով, որ դա պատիժ է իր մեղքերի համար։GCA 107.3

    Յուրաքանչյուր պահ, որ կարելի էր խնայել առօրյա պարտականություններից, նա նվիրում էր ուսումնասիրությանը՝ քնելու և նույնիսկ իր աղքատիկ սննդի ընդունման ժամանակի հաշվին։ Ամենից շատ նրան բավականություն էր պատճառում Աստծո խոսքի ուսումնասիրությունը։ Նա վանքի պատին շղթայով ամրացված մի Աստվածաշունչ գտավ և հաճախ էր դիմում դրան։ Երբ նրա մեղավորության գիտակցումը խորա-ցավ, նա վարձեց իր գործերով ներում և խաղաղություն ձեռք բերել։ Նա խստագույն կյանք էր վարում՝ ձգտելով ծոմապահությամբ, հսկումներով և խարազանմամբ ենթարկեցնել իր բնության չար հակումները, որոնցից չէր ազատել նրան վանական կյանքը։ Նա չէր խուսափում ոչ մի զոհաբերությունից, որով կարող էր հասնել սրտի այնպիսի մաքրության, որը կարժանացներ նրան Աստծո հավանությանը։ «Ես իրոք բարեպաշտ վանական էի,— ասել է նա ավելի ուշ,— և իմ միաբանության կանոններին հետևում էի ավելի խստորեն, քան կարող եմ արտահայտել։ Եթե որևէ վանական կարողանաք իր գործերով երկինք մտնել, ապա ես հաստատ կունենայի այդ իրավունքը։ ...Եթե այդպես երկար շարունակվեր, ես ինձ գերեզման կհասցնեի» (Նույն տեղում, և. 2, գլ. 3)։ Եվ որպես հետևանք այդ ցավոտ կարգավարժության՝ նա հյուծվեց և տառապում էր ջղաձիգ ուշագնացություններից, որոնցից երբեք այլևս լիովին չկարողացավ ազատվել։ Բայց չնայած իր բոլոր ջանքերին՝ նրա ծանրաբեռնված հոգին հանգիստ չէր գտնում։ Ի վերջո, նա հայտնվեց հուսահատության եզրին։GCA 107.4

    Երբ Լյութերին թվաց, թե արդեն ամեն ինչ կորած է, Աստված նրան մի ընկեր ու օգնական ուղարկեց։ Բարեպաշտ Շտաուպիցը Լյութերին բացատրեց Աստծո խոսքը և պատվիրեց նրան շեղել հայացքը ինքն իրենից, դադարել անողոք պատժի մասին մտածելուց՝ Աստծո օրենքի խախտման պատճառով, և նայել Հիսուսին՝ իր մեղքերը ներող Փրկչին։ «Մեղքերիդ պատճառով քեզ տանջելու [124] փոխարեն՝ նետվիր Փրկչի գիրկը։ Վստահիր Նրան, Նրա արդար կյանքին ու քավչարար մահվանը... Լսի՛ր Աստծո Որդուն։ Նա մարդ դարձավ, որպեսզի քեզ Աստծո բարեհաճության հավաստիքը տա»։ «Սիրի՛ր Նրան, քանզի Նա առաջինը սիրեց քեզ» (Նույն տեղում, և. 2, գլ. 4)։ Ահա թե ինչ ասաց տրտմության պատգամաբերը։ Նրա խոսքերը խոր տպավորություն թողեցին նյութերի վրա։ Երկար փայփայած մոլորությունների դեմ պայքարելուց հետո նա կարողացավ ըմբռնել ճշմարտությունը, և նրա խռովված հոգին խաղաղություն գտավ։GCA 108.1

    Լյութերը ձեռնադրվեց քահանա և վանքից կանչվեց Վիտենբերգի համալսարան՝ դասախոսելու։ Այստեղ նա ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի ոաումնասիրությանը բնագրի լեզուներով։ Նա սկսեց աստվա- ծաշնչյան դասեր տալ, և սաղմոսները, ավետարաններն ու առաքելական թղթերը սկսեցին բացահայտվել հիացած ունկնդիրներին։ Շտաուպիցը՝ նրա ընկերն ու ուսուցիչը, համոզում էր նրան բարձրանալ ամբիոն և քարոզել Աստծո խոսքը։ Լյութերը տատանվում էր՝ իրեն անարժան համարելով դիմելու ժողովրդին Քրիստոսի անունից։ Միայն երկարատև մաքառումից հետո նա զիջեց իր ընկերների համառ խնդրանքներին։ Նա արդեն զորավոր էր Գրքերով, և Աստծո շնորհը հանգչում էր նրա վրա։ Նրա ճարտարախոսությունը գերում էր ունկնդիրներին, և պարզությունն ու զորությունը, որոնցով նա ներկայացնում էր ճշմարտությունը, համոզում էր նրանց, նրա խանդավառությունը՝ հուզում նրանց սրտերը։GCA 108.2

    Լյութերը դեռևս պապական եկեղեցու նվիրյալ զավակն էր, և նրա մտքով անգամ չէր անցնում, որ ինքն այլ մարդ է դառնալու։ Աստծո նախախնամությամբ նա դրդում ունեցավ այցելելու Հռոմ։ Նա ճանապարհ ընկավ ոտքով՝ գիշերներն օթևանելով վանքերում։ Իտալիայում մի կու-սանոց ապշեցրեց նրան իր հարստությամբ, փառքով ու շքեղությամբ։ Արքայական եկամուտ ունենալով՝ վանականներն ապրում էին հոյակերտ բնակարաններում, շքեղ ու թանկարժեք զգեստներ էին հագնում և քեֆ էին անում ճոխ սեղանների շուրջ։ Դառը կանխազգացումներով Լյութերը համեմատեց այդ տեսարանն իր անձնուրաց և ծանր կյանքի հետ։ Նա լիակատար շփոթության մեջ ընկավ։GCA 109.1

    Վերջապես նա հեռվում տեսավ յոթ բլուրների քաղաքը։ [125] Խորին հուզմունքով նա փռվեց գետնին՝ բացականչելով. «Սուրբ Հռոմ, ես ողջունում եմ քեզ» (Նույն տեղում, և. 2, գլ. 6)։ Մտնելով քաղաք՝ նա այցելեց եկեղեցիները, լսեց քահանաների ու վանականների պատմած զար-մանալի առասպելները և կատարեց բոլոր պահանջվող ծեսերը։ Ամենու-րեք նա տեսնում էր պատկերներ, որոնք ապշեցնում և սարսափեցնում էին նրան։ Նա տեսավ, որ հոգևորական բոլոր խավերում անօրենություն էր տիրում։ Նա լսում էր պրելատների անվայելուչ կատակները և սոսկում նրանց ահասարսուռ հայհոյությունից, որ դրսևորվում էր նույնիսկ պատարագի ժամանակ։ Վանականների և քաղաքի բնակիչների հետ շփվելիս նա հանդիպում էր շվայտության և անառակության։ Որ կողմ որ նա շրջվեր՝ սրբության փոխարեն պղծություն էր տիրում։ «Ոչ ոք չի կարող պատկերացնել,— գրել է նա,— թե Հռոմում ինչպիսի մեղքեր և խայտառակ արարքներ են կատարվում։ Հավատալու համար՝ այդ բոլորը պետք է տեսնել և լսել։ Այնպես որ, նույնիսկ ասում են. «Եթե գոյություն ունի դժոխք, ապա Հռոմը կառուցված է նրա վրա։ Դա մի անդունդ է, որից սկիզբ է առնում ամեն մի մեղք» (Նույն, տեղում , և. 2, գլ. 6)։GCA 109.2

    Պապի նոր հրամանագիրը մեղքերի թողություն էր խոստանում բոլորին, ովքեր ծնկաչոք կբարձրանային «Պիղատոսի աստիճաններով», որոնցով, ինչպես կարծում էին, իջել էր Փրկիչը՝ դուրս գալով հռոմեական դատական դահլիճից, և որոնք հրաշքով Երուսաղեմից տեղափոխվել էին Հռոմ։ Մի օր Լյութերն ակնածանքով բարձրանում էր այդ աստիճաններով, երբ հանկարծ մի որոտանման ձայն ասես դիմեց նրան. «Արդարը հավատով կապրի» (Հռոմեացիս 1.17)։ Նա արագ ոտքի կանգնեց և, ամոթահար ու զարհուրած, շտապ հեռացավ այդտեղից։ Աստվածաշնչյան այդ տեքստը երբեք չկորցրեց իր ազդեցությունը նրա վրա։ Այդ ժամանակից ի վեր նա ավելի պարզ, քան երբևէ, գիտակցեց մարդկային ջանքերով փրկության հասնելու անմտությունն ու մշտական հավատով Քրիստոսի արժանիքներին ապավինելու անհրաժեշտությունը։ Նրա աչքերը բացվեցին և այլևս երբեք չպետք է փակվեին պապության մոլորությունների հանդեպ։ Երես թեքելով Հռոմից՝ նա «շրջվեց» նրանից նաև սրտով և, սկսած այդ պահից, գնալով ավելի հեռացավ պապական եկեղեցուց, մինչև որ խզեց բոլոր կապերը նրա հետ։GCA 110.1

    Հռոմից վերադառնալուց հետո Լյութերն աստվածաբանության դոկտորի աստիճան ստացավ Վիտենբերգի համալսարանում։ Ավելի, քան երբևէ, հիմա նա ազատ էր՝ նվիրվելու [126] Սուրբ Գրքի ուսումնասիրությանը, որն այդքան սիրում էր։ Նա հանդիսավոր խոստում տվեց՝ իր ողջ կյանքի ընթացքում խորությամբ ուսումնասիրել և հավատարմությամբ քարոզել Աստծո խոսքը, ոչ թե պապերի ասույթներն ու ուսմունքները։ Նա այլևս ոչ վանական էր, ոչ էլ դասախոս, այւ Աստվածաշնչի լիազորված պատգամաբեր։ Նա կանչվել էր որպես հովիվ՝ արածեցնելու Աստծո հոտը, որ ծարավ և սոված էր ճշմարտության։ Նա վճռականորեն հայտարարեց, որ քրիստոնյաները չպետք է ընդունեն այլ ուսմունքներ, բացի նրանցից, որոնք հիմնված են Սրբազան Գրքի հեղինակության վրա։ Այս խոսքերը հարված հասցրին պապական գերիշխանության հենց հիմքին։ Դրանք արտահայտում էին Բարենորոգման կենսական սկզբունքը։GCA 110.2

    Լյութերը տեսնում էր մարդկային տեսությունները Աստծո խոսքից վեր դասելու վտանգը։ Նա անվախորեն քննադատում էր գիտնականների մտահայեցողական անհավատությունը և դիմակայում փիլիսոփայաթյանն ու աստվածաբանությանը, որոնք այդքան երկար ժա-մանակ իշխել էին ժողովրդի վրա։ Նա դատապարտում էր դրանք ոչ միայն որպես արժեք չունեցող, այլև որպես կործանարար, և ջանում էր իր ունկնդիրների ուշադրությունը փիլիսոփաների ու աստվածաբաննե- րի սուտանուն գիտությունից ուղղել դեպի հավերժական ճշմարտու-թյունները՝ տրված մարգարեների և առաքյալների միջոցով։GCA 110.3

    Շատ թանկ էր նրա հաղորդած լուրը ծարավ ամբոխների համար, որոնք կառչում էին նրա խոսքերից։ Այդպիսի ուսմունք նրանք երբեք չէին լսել։ Փրկչի սիրո ավետիսը, Նրա քավչարար արյան շնորհիվ մեղքերի թողության ու հաշտության հավաստիացումը ցնծությամբ էր լցնում նրանց սրտերը և անմար հույս արթնացնում նրանց հոգիներում։ Վիտենբերգում մի լույս էր վառվել, որի շողերը հասնելու էին երկրի ամենահեռավոր մասերը՝ ավելի ու ավելի պայծառանալով մինչև ժամանակի վերջը։GCA 111.1

    Բայց լույսն ու խավարը չեն կարող ներդաշնակվել։ Ճշմարտության և մոլորության միջև անզսպելի պայքար է ընթանում։ Աջակցել դրանցից մեկին և պաշտպանել՝ նշանակում է հարձակվել մյուսի վրա և տապալել այն։ Փրկիչն Ինքն է ասել. «Ես եկա ոչ թե խաղաղություն բերելու, այլ սուր» (Մատթեոս 10.34)։ Բարենորոգումը սկսելուց մի քանի տարի անց Լյութերն ասել է. «Աստված ինձ չի առաջնորդում, Նա ինձ հրում է առաջ։ Նա ինձ տանում է։ Ես ինքս իմ տերը չեմ։ Ես ուզում եմ հանգիստ ապրել, սակայն հայտնվում եմ [127] խռովությունների և հեղափոխությունների մեջ» (Դ» Օբինյե, և. 5, գլ. 2)։ Հիմա նա պատրաստ էր մտնելու պայքարի մեջ։GCA 111.2

    Հռոմի եկեղեցին Աստծո շնորհը վաճառքի առարկա էր դարձրել։ Նրա զոհասեղանների կողքին դրված էին դրամափոխների սեղանները (Մատթեոս 21.12), և օդը լցված էր վաճառողների ու գնողների աղաղակով։ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի կառուցման համար գումար հավաքելու պատրվակով մարդկանց պապի հեղինակությամբ ինդուլ-գենցիաներ էին առաջարկվում գնելու։ Հանցանքի գնով պետք է տաճար կառուցվեր Աստծուն երկրպագելու համար, որի անկյունաքարը պիտի դրվեր անօրենության վարձով։ Բայց հենց նույն միջոցները, որոնք պիտի ծառայեին Հռոմի մեծացմանը, ամենամահացու հարվածը հասցրին նրա զորությանն ու իշխանությանը։ Հենց սա էր, որ կանգնեցրեց պապության սւմենավճռական ու հաջողակ թշնամուն և հանգեցրեց մի պայքարի, որը ցնցեց պապական գահն ու հռոմեական նվիրապետության եռահարկ թագը։GCA 111.3

    Գերմանիայում ինդուլգենցիաների վաճառքն իրականացնում էր Տեցել անունով մի պաշտոնյա, ով դատապարտվել էր հասարակության և Աստծո օրենքի դեմ գործած ամենաստոր հանցանքների համար, սակայն խուսափելով արժանի պատժից՝ աշխատում էր առաջ տանել պապի շահադիտական ու անազնիվ մտադրությունները։ Ամոթը կորցրած՝ նա ստեր էր փչում և զարմանալի հեքիաթներ պատմում՝ տգետ, դյուրահավատ ու սնահավատ ժողովրդին խաբելու համար։ Եթե նրանք ունենային Աստծո խոսքը, այդպես չէին խաբվի։ ժողովրդին պա-պության հսկողության տակ պահելու և եկեղեցու փառատենչ առաջ-նորդների իշխանությունն ու հարստությունը մեծացնելու համար էր հենց, որ նրանից պահում էին Աստվածաշունչը (Տես՝ Ջոն Ս. Լ. Գիզլեր, Եկեղեցական պատմության ձեռնարկ 4, մաս 1, պարբ. 5)։GCA 111.4

    Երբ Տեցելը մտնում էր որևէ քաղաք, նրանից առաջ մունետիկ էր գնում՝ ազդարարելով. «Աստծո և սուրբ հոր շնորհը ձեր դռներին է» (Դ՝Օբինյե, և. 3, գլ. 1)։ Եվ մարդիկ ողջունում էին այդ հայհոյիչ խաբեբային այնպես, ասես Աստված Ինքն էր երկնքից իջել նրանց մոտ։ Տխրահռչակ այս առետուրը հաստատվել էր եկեղեցում, և Տեցելը, բարձրանալով [128] ամբիոն, մեծարում էր ինդուլգենցիան՝ որպես Աստծո ամենաթանկագին պարգևը։ Նա հայտարարում էր, որ ներման այդ թղթերի շնորհիվ բոլոր մեղքերը, որ գնորդը ապագայում կցանկանա գործել, կներվեն նրան, և որ «նույնիսկ ապաշխարության կարիք չկա» (Նույն տեղում, և. 3, գլ. 1)։ Դեռ ավելին, նա հավաստիացնում էր իր ունկնդիրներին, որ ինդուլգենցիան ուժ ունի փրկելու ոչ միայն ողջերին, այլև մեռածներին, և որ հենց այն պահին, երբ դրամը կզրնգա իր արկղի մեջ, հոգին, ում համար այն վճարվել է, կազատվի քավարանից և կթռչի դեպի դրախտ (Տես Կ. Ր. Հագենբախ. Բարենորոգման պատմությունը, և. 1, էջ 96)։GCA 112.1

    Երբ Սիմոն մոգն առաքյալներին առաջարկեց հրաշագործ զորու-թյունը վաճառել իրեն, Պետրոսը պատասխանեց նրան. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծո պարգևները փողով կստանաս» (Գործք 8.20)։ Բայց Տեցելի առաջարկին անմիջապես կառչեցին ծարավ ամբոխները։ Ոսկին ու արծաթը հոսում էին նրա արկղի մեջ։ Փողով գնվող փրկությունն ավելի հեշտ էր ձեռք բերել, քան այն, որը պահանջում էր ապաշխարություն, հավատ և լուրջ ջանքեր՝ դիմադրելու մեղքին և հաղթելու այն։GCA 112.2

    Հռոմեական եկեղեցու ուսյալ և բարեպաշտ այրերը դեմ էին դուրս եկել ինդուլգենցիաների մասին ուսմունքին, և շատերը չէին հավատում այդ կեղծիքին, որն այնքան հակասում էր թե առողջ դատողությանը, թե Աստծո խոսքին։ Ոչ մի պրելատ չէր համարձակվում իր ձայնը բարձ-րացնել ընդդեմ այդ անօրեն առևտրի, բայց մարդիկ անհանգիստ ու տագնապած էին, և շատերը հուզված հարց էին տալիս, թե մի՞թե Աստված միջոցներ չի ձեռնարկի Իր եկեղեցին մաքրելու համար։GCA 112.3

    Երբ դեռ պապության խստագույն հետևորդ էր, Լյութերը սարսափով լցվեց՝ տեսնելով ինդուլգենցիաներ վաճառողների հայհոյիչ ամբարտավանությունը։ Հենց նրա համայնքում շատերը ներման թղթեր էին գնել և շուտով եկան իրենց հովվի մոտ՝ խոստովանելով իրենց մեղքերը և թողություն ակնկալելով ոչ թե նրա համար, որ ապաշխարել էին և ցանկանում էին վերափոխվել, այլ որ ձեռք էին բերել ինդուլգենցիաներ։ Լյութերը հրաժարվեց թողություն տալ՝ զգուշացնելով, որ եթե նրանք [129] չապաշխարեն և չփոխեն իրենց կյանքը, ապա կորչելու են իրենց մեղքերի մեջ։ Մեծ շփոթության մեջ՝ նրանք գնացին Տեցելի մոտ և բողոքեցին, որ իրենց խոստովանահայրը չի ընդունում նրա ինդուլգենցիաները, իսկ ոմանք համարձակորեն ետ պահանջեցին իրենց դրամը։ Դա կատաղեցրեց վանականին։ Նա ամենասոսկալի անեծքների տարափ տեղաց և հրամայեց խարույկներ վառել հրապարակներում՝ հայտարարելով, թե «հրաման է ստացել պապից այրելու բոլոր հերետիկոսներին, ովքեր կհանդգնեն ըմբոստանալ նրա ամենասուրբ ինդուլգենցիաների դեմ» (Դ՝Օբինյե, և. 3, գլ. 4)։GCA 113.1

    Լյութերն այժմ համարձակորեն ստանձնեց ճշմարտության առաջատարի իր գործը։ Նա սկսեց ամբիոնից լուրջ ու հանդիսավոր նախազգուշացումներ անել։ Նա ժողովրդին ներկայացրեց մեղքի նողկալի բնույթը՝ սովորեցնելով նրանց, որ մարդն անկարող է սեփական գործերով փոքրացնել իր հանցանքը կամ խուսափել պատժից։ Մեղավորին կարող է փրկել միայն ապաշխարությունն Աստծո առջև և հավատն առ Քրիստոս։ Հնարավոր չէ գնել Քրիստոսի շնորհը, այն ձրի պարգև է։ Նա խորհուրդ տվեց ժողովրդին ոչ թե ինդուլգենցիաներ գնել, այլ հավատով նայել խաչյալ Փրկչին։ Նա պատմեց իր ցավալի փորձառությունը, երբ զուր ջանում էր ինքնանվաստացման և ինքնապատժման միջոցով փրկություն ձեռք բերել՝ հավաստիացնելով իր ունկնդիրներին, որ իր հայացքն իրենից շեղելով և Քրիստոսին հավատալով միայն նա խաղաղություն և ուրախություն գտավ։GCA 113.2

    Մինչ Տեցելը շարունակում էր իր առևտուրն ու ամբարիշտ հավակնությունները, Լյութերը վճռեց ավելի ազդեցիկ բողոք բարձրացնել այդ աղաղակող չարաշահումների դեմ։ Առիթը դրա համար շուտով ներկայացավ։ Վիտենբերգի ամրոց-եկեղեցում կային բազմաթիվ մասունքներ, որոնք եկեղեցական որոշ սուրբ օրերին ցուցադրում էին ժողովրդին՝ մեղքերի լիակատար թողություն խոստանալով բոլոր նրանց, ովքեր այդ ժամանակ այցելում էին եկեղեցի՝ խոստովանության։ Այդպի-GCA 113.3

    սի օրերին հատկապես շատ ժողովուրդ էր հավաքվում այնտեղ։ Մոտենում էր ամենակարևոր տոներից մեկը՝ «բոլոր սրբերի» տոնը։ Նախորդ օրը, միանալով եկեղեցի գնացող բազմությանը, Լյութերը նրա դռան վրա մի թուղթ կպցրեց՝ վրան գրված 95 թեզիսներ ինդուլգենցիաների դեմ։ Նա հայտարարեց, որ պատրաստ է [130] հաջորդ օրը համալսարանում պաշտպանել այդ թեզիսները բոլոր նրանց առջև, ովքեր հարկ կհամարեն բողոքել դրանց դեմ։GCA 114.1

    Նրա թեզիսները բոլորի ուշադրությունը գրավեցին։ Դրանք նորից ու նորից կարդացվում էին և կրկնվում ամենուրեք։ Համալսարանում և ամբողջ քաղաքում մեծ հուզում առաջացավ։ Այս թեզիսները ցույց էին տալիս, որ մեղք ներելու կամ նրա պատժից ազատելու իրավունքը երբեք չի տրվել ոչ պապին, ոչ էլ որևէ այլ մարդու, որ դա մի կեղծիք է՝ սնահավատ մարդկանցից դրամ կորզելու խորամանկ միջոց, դիվական մի հնարք՝ կործանելու բոլոր նրանց հոգիները, ովքեր կհավատան այդ խաբեությանը։ Պարզորոշ բացատրվում էր նաև, որ եկեղեցու ամենաթանկ գանձը Քրիստոսի Ավետարանն է, որ նրանում բացահայտված Աստծո շնորհն անվճար է տրվում բոլոր նրանց, ովքեր ապաշխարությամբ ու հավատով խնդրում են այն։GCA 114.2

    Լյութերի թեզիսները հրավիրում էին բանավեճի, սակայն ոչ ոք չհամաձայնեց ընդունել մարտահրավերը։ Նրա բարձրացրած հարցերը մի քանի օրվա ընթացքում տարածվեցին ամբողջ Գերմանիայում, իսկ մի քանի շաբաթ անց դրանք արդեն թնդում էին քրիստոնեական ողջ աշխարհում։ Շատ նվիրյալ կաթոլիկներ, ովքեր տեսել էին եկեղեցում տիրող անօրենությունը և այրացել, չիմանալով սակայն, թե ինչպես կանխեն դրա զարգացումը, մեծ ուրախությամբ կսրդացին Լյութերի դրույթները՝ դրանց մեջ ճանաչելով Աստծո ձայնը։ Նրանք զգացին, որ Տերը ողորմածաբար մեկնել էր իր ձեոքը՝ կասեցնելու ապականության արագորեն աճող ալիքը, որ բխում էր պապական գահից։ Իշխաններն ու պետական այրերը գաղտնիորեն ցնծում էին, որ ինչ-որ հսկողություն է դրվելու այն ամբարտավան իշխանության վրա, որը մերժում էր իր որոշումները բողոքարկելու իրավունքը։GCA 114.3

    Բայց մեղք սիրող սնահավատ բազմությունները սարսափեցին, երբ իրենց վախերը քնեցնող մոլորությունները սկսեցին բացահայտվել։ Տեսնելով, որ մեղքեր խրախուսելու իրենց գործն ընդհատվել է, և որ իրենց շահերին վտանգ է սպառնում, խորամանկ հոգևորականները կատաղեցին և համախմբվեցին՝ պաշտպանելու իրենց հավակնությունները։ Բարենորոգիչը ստիպված էր պատասխանելու դառը մեղադրանքների։ Ոմանք նրան մեղադրում էին հապճեպ և հանկարծական մղումով գոր-ծելու համար, մյուսները՝ ինքնավստահ լինելու մեջ՝ հայտարարելով, որ նա ղեկավարվում է ոչ թե Աստծո կամքով, այլ հպարտությամբ ու հանդգնությամբ։ «Ո՞վ չգիտի,— [131] պատասխանում էր նա,— որ նոր գաղափար առաջ քաշող մարդուն գրեթե միշտ մեծամիտի տեղ են դնում՝ մեղադրելով վիճաբանություններ առաջացնելու մեջ... Ինչո՞ւ սպանվեցին Քրիստոսն ու բոլոր նահատակները։ Որովհետև նրանց համարում էին ժամանակի իմաստությունն արհամարհող գոռոզամիտներ, ովքեր նոր գաղափարներ էին առաջարկում՝ առանց խոնարհությամբ խորհուրդ հարցնելու հին կարծիքների բանախոսների հետ»։GCA 114.4

    Նա կրկին հայտարարեց. «Ինչ որ ես անում եմ, կատարվելու է ոչ թե մարդկային խելամտությամբ, այլ Աստծո մտադրությամբ։ Եթե այս գործը Աստծունն է, ո՞վ կարող է կանգնեցնել այն, իսկ եթե ոչ, ո՞վ կարող է առաջ տանել այն։ Ո՛չ թե իմ, նրանց, կամ էլ մեր կամքը, այլ Քոնը թող լինի, ով Սուրբ Հայր, որ երկնքում ես» (Նույն տեղում, և. 3, գլ. 6)։GCA 115.1

    Թեև Աստծո Հոգին էր դրդել Լյութերին սկսելու իր գործը, դա նրան չէր հաջողվելու առանց դաժան պայքարի։ Իր թշնամիների նախատինքը, նրանց կողմից իր նպատակների խեղաթյուրումը, նրանց անարդարացի ու չար պատկերացումներն իր բնավորության ու դրդումների մասին՝ այս ամենը ամենակուլ հեղեղի պես թափվեց նրա գլխին, ինչն անհետևանք չմնաց։ Նա համոզված էր, որ ժողովրդի առաջնորդները թե՛ եկեղեցում, թե՛ հանրակրթարաններում ուրախությամբ կմիանան իրեն բարենորոգման գործում։ Բարձրաստիճան անձանց քաջալերական խոսքերն ուրախություն և հույս էին ներշնչել նրան։ Նա ակնկալում էր, որ եկեղեցու համար շուտով ավելի պայծառ արշալույս էր բացվելու։ Սակայն խրախուսանքը վերածվեց նախատինքի ու դատապարտության։ Թե՛ եկեղեցական, և թե՛ պետական պաշտոնյաները համոզված էին նրա թեզիսների ճշմարտացիության մեջ, բայց նրանք շուտով հասկացան, որ այդ ճշմարտությունների ընդունումը մեծ փոփոխություններ է պահան-ջելու։ Լուսավորել և բարեփոխել ժողովրդին, ըստ էության, կնշանակեր փլուզել Հռոմի իշխանությունը, կասեցնել նրա գանձարանը հոսող հա-զարավոր հորձանքները՝ վնասելով պապական առաջնորդների շռայ-լությանն ու շքեղությանը։ Ավելին՝ սովորեցնել ժողովրդին մտածել և գործել որպես պատասխանատու էակներ, ովքեր իրենց փրկության հույսը կապում են միայն Քրիստոսի հետ, նշանակում էր տապալել պապական գահը և, ի վերջո, իրենց իսկ իշխանությունը։ Այդ պատճառով նրանք մերժեցին Աստծո կողմից իրենց առաջարկվող գիտությունը և հակառակվեցին [132] Քրիստոսին ու ճշմարտությանը՝ ընդդիմանալով այն մարդուն, ում Նա ուղարկելը լուսավորելու նրանց։GCA 115.2

    Նայելով իրեն՝ միայնակ մի մարդու, ով դուրս է եկել երկրի ամենահզոր ուժերի դեմ, Լյութերը դողաց: Երբեմն նա կասկածում էր, որ իրեն իսկապես Աստված է առաջնորդել՝ ընդդիմանալու եկեղեցու իշխանությանը։ «Ո՞վ էի ես,— գրում է նա,— որ դեմ կանգնեի պապի մեծափառությանը, ում առաջ ...դողում են երկրի թագավորներն ու ամբողջ աշխարհը ...Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի հոգեկան տառապանքներ եմ կրել այս երկու տարիների ընթացքում և ինչ վհատության, ես կասեի՝ ինչ հուսալքության մեջ էի ընկած» (Նույն տեղում, և. 3, գլ. 6)։ Բայց նա չթողնվեց լիակատար հուսալքության մեջ։ Զրկվելով մարդկային աջակցաթյունից՝ նա նայեց միայն Աստծուն և համոզվեց, որ կատարյալ ապահովությամբ կարող է ապավինել Նրա ամենազոր բազկին։GCA 116.1

    Բարենորոգման գործում իր ընկերներից մեկին Լյութերը գրել է. «Մենք չենք կարող հասկանալՍուրբ Գիրքը ո՛չ ուսումնասիրությամբ, ո՛չ էլ մտքով։ Քո առաջին պարտականությունն է՝սկսել աղոթքով։ Աղաչիր Տիրոջը, որ Նա Իր մեծ գթասրտությամբ օգնի քեզ՝ ճիշտ ըմբռնելու Իր խոսքը։ Աստծո խոսքի ուրիշ մեկնաբան չկա, բացի այդ խոսքի Հեղինակից, ինչպես Նա Ինքն է ասել. «Նրանք բոլորը Աստծուց սովորած կլինեն»։ Հույս մի դիր քո ջանքերի, քո հասկացողության վրա, լիովին ապավինիր Աստծուն և Նրա Հոգու ազդեցությանը։ Հավատա մի մարդու խոսքին, ով փորձառություն է ունեցել» (Նույն տեղում, և. 3, գլ. 7)։ Ահա կենսական կարևորություն ունեցող մի դաս նրանց համար, ովքեր զգում են, որ Աստված կանչել է իրենց՝ ներկայացնելու մյուսներին ներկա ժամանակվա հանդիսավոր ճշմարտությունները։ Այդ ճշմարտությունները կգրգռեն ինչպես սատանայի, այնպես էլ այն մարդկանց թշնամությունը, ովքեր սիրում են նրա հորինած առասպելները։ Չար ուժերի դեմ պայքարում ավելին է պետք, քան մտքի ուժն է և մարդկային իմաստությունը։GCA 116.2

    Երբ Լյութերի թշնամիները վկայակում էին ավանդությունները կամ պապի պնդումներն ու հեղինակությունը, նա դիմավորում էր նրանց միայն ու միայն Աստվածաշնչով։ Այդ փաստարկներին նրանք անկարող էին պատասխանել, ուստի ձևապաշտության ու սնահավատության ստրուկները պահանջեցին նրա արյունը, ինչպես որ հրեաներն էին պահանջում Քրիստոսի արյունը։ «Նա հերետիկո՜ս է»,— [133] բղավում էին Հռոմի կրոնամոլները։ «Մեծագույն դավաճանություն է եկեղեցու հանդեպ այդ սոսկալի հերետիկոսին թույլ տալ նույնիսկ մեկ ժամ ապրել։ Նրան պետք է անմիջապես կառափնարան ուղարկել» (Նույն տեղում, և. 3, գլ. 9)։ Բայց Լյութերը չդարձավ նրանց կատաղության զոհը։ Աստված գործ ուներ նրա համար, և երկնային հրեշտակներ ուղարկվեցին պաշտպանելու նրան։ Շատերը, սակայն, ովքեր Լյութերից ընդունել Էին թանկագին լույսը, սատանայի ատելության թիրախը դարձան և հանուն ճշմարտության՝ անվեհեր գնացին տանջանքների ու մահվան։GCA 116.3

    Լյութերի ուսմունքը գրավեց մտավորականների ուշադրությունն ամբողջ Գերմանիայով մեկ։ Նրա քարոզներից և աշխատություններից լույսի շողեր Էին ճառագում, որոնք արթնացնում ու լուսավորում Էին հա-զարավոր մարդկանց։ Կենդանի հավատը զբաղեցնում Էր մեռած ձևա-կանության տեղը, որի մեջ գտնվել Էր եկեղեցին այդքան երկար ժամա-նակ։ Ժողովուրդն օրեցօր կորցնում Էր հավատը հռոմեական եկեղեցու սնահավատության հանդեպ։ Նախապաշարման արգելքները փլուզվում Էին։ Աստծո խոսքը, որով նյութերը ստուգում Էր ամեն մի ուսմունք և հավակնություն, երկսայրի սրի պես ճամփա Էր բացում իր համար դեպի մարդկանց սրտերը։ Ամենուրեք հոգևոր վերելքի ցանկություն Էր արթնանում, և արդարության այնպիսի ծարավ ու սով Էր, որպիսին չէր նկատվել դարերի ընթացքում։ Ժողովրդի հայացքը, որն այնքան երկար ողղված էր եղել մարդկային ծեսերին ու երկրային միջնորդներին, այժմ ապաշխարությամբ ու հավատով շրջվում էր դեպի խաչյալ Քրիստոսը։GCA 117.1

    Այս լայնատարած հետաքրքրությունն էլ ավելի վախեցրեց պապա-կան իշխանություններին։ Լյութերը կանչվեց Հռոմ՝ պատասխանելու հերձվածողության մեղադրանքին։ Այդ հրամանագիրը սարսափով լցրեց նրա ընկերներին։ Նրանք քաջ գիտեին, թե ինչ վտանգ էր սպառնում նրան այդ ապականված քաղաքում, որն արդեն արբած էր նահատակների արյունով։ Նրանք բողոքեցին նրա՝ Հռոմ մեկնելու դեմ և պահանջեցին նրան քննել Գերմանիայում։GCA 117.2

    Այդ պահանջն ի վերջո բավարարվեց, և պապի կողմից դեսպան ուղարկվեց՝ լսելու Լյութերի գործը։ Այս պաշտոնյային տված իր ցուցումներում պապն ասել էր, որ Լյութերն արդեն հայտարարվել է հերետիկոս։ Ուստի դեսպանին հանձնարարված էր [134] «անհապաղ գործ հարուցել և բանտարկել»։ Եթե Լյութերը չհնազանդվեր, և դեսպանին չհաջողվեր կալանավորել նրան, ապա նա լիազորված էր «օրենքից դուրս հայտարարել նրան ամբողջ Գերմանիայով մեկ, արտաքսել, անիծել և եկեղեցուց հեռացնել նրա բոլոր համախոհներին» (Նույն տեղում, և. 4, գլ. 2)։ Եվ ավելին՝ այդ թունավոր հերձվածողությունն արմատախիլ անելու նպատակով պապն իր դեսպանին պատվիրել էր եկեղեցուց վտարել բոլորին, կայսրից բացի, ինչ պաշտոն էլ զբաղեցնեն եկեղեցում և պետության մեջ, ովքեր կհրաժարվեն բռնել Լյութերին ու նրա համախոհներին և նրանց հանձնել Հռոմի վրիժառությանը։GCA 117.3

    Ահա թե ինչպիսին է պապության իսկական ոգին։ Ամբողջ փաստաթղթում քրիստոնեական սկզբունքի կամ նույնիսկ սովորական արդարության հետք անգամ չկար։ Լյութերը շատ հեռու էր Հռոմից և հնարավորություն չէր ունեցել բացատրել կամ պաշտպանել իր գաղափարները, սակայն նախքան նրա գործը քննության կառնվեր, նա արդեն հայտարարվել էր հերետիկոս, և նույն օրն էլ նրան նզովել, մե-ղադրել ու դատապարտել էին։ Եվ այս ամենն արել էր ինքնակոչ սուրբ հայրը՝ եկեղեցու և պետության միակ գերագույն, անսխալական հե-ղինակությո՜ւնը։GCA 118.1

    Հենց այդ ժամանակ, երբ նյութերն այնքան կարիք ուներ իսկական ընկերոջ կարեկցանքի և խորհրդի, Աստծո նախախնամությամբ Վիտենբերգ եկավ Մելանքթոնը։ Երիտասարդ, համեստ ու ամաչկոտ Մելանքթոնն իր առողջ դատողությամբ, խոր գիտելիքներով ու գրավիչ պերճախոսությամբ՝ մաքուր և վեհանձն բնավորության հետ մեկտեղ, շահել էր բոլորի հիացմունքն ու համակրանքը։ Նրա հանճարն ավելի ակնհայտ չէր, քան նրա բնավորության մեղմությունը։ Նա շուտով դարձավ Ավետարանի ջերմեռանդ աշակերտ և Լյութերի ամենավստահելի ընկերն ու թանկագին օգնականը։ Նրա հեզությունը, շրջահայացությունն ու ճշտապահությունը լրացնում էին Լյութերի խիզախությունն ու եռանդը։ Նրանց համագործակցությունը նոր թափ հաղորդեց Բարենորոգման գործին և Լյութերի համար դարձավ խրախուսանքի աղբյուր։GCA 118.2

    Դատավարությունը պետք է կայանար Աուգսբուրգում, և Բարենորոգիչը ոտքով ուղևորվեց այնտեղ։ Շատերը լրջորեն վախեցած էին նրա համար։ Նրան սպառնում էին ճանապարհին բռնել և սպանել, և նրա ընկերներն աղաչեցին, որ ռիսկի չդիմի։ Նրան [135] նույնիսկ խնդրեցին որոշ ժամանակով հեռանալ Վիտենբերգից և ապաստանել նրանց մոտ, ովքեր սիրով կընդունեին իրեն։ Բայց նա չկամեցավ լքել այն տեղը, որտեղ Աստված էր նրան դրել։ Նա պետք է շարունակի հավատարմորեն պաշտպանել ճշմարտությունը՝ անկախ իրեն հար-վածող փոթորիկներից։ Ահա նրա խոսքը. «Ես Երեմիայի պես «կռվի և վեճի մարդ» եմ, բայց որքան ավելի շատ են նրանք սպառնում, այնքան ես ավելի եմ ուրախանում... Նրանք արդեն ոտնահարել են իմ պատիվն ու բարի անունը։ Միակ բանը, որ մնացել է ինձ, թշվառ մարմինս է. թող այն էլ վերցնեն։ Դրանով կյանքս մի քանի ժամով կկրճատեն։ Բայց հոգիս նրանք չեն կարող կոտրել։ Նա, ով կամենում է աշխարհին հռչա- կել Քրիստոսի խոսքը, պետք է ամեն րոպե պատրաստ լինի մեռնել» (Նույն տեղում, և. 4, գլ. 4)։GCA 118.3

    Լսելով, որ Լյութերը ժամանել է Աուգսբուրգ, պապական դեսպանը մեծապես ուրախացավ։ Թվում էր, թե խռովարար հերետիկոսը, ով գրավել էր համայն աշխարհի ուշադրությունը, այժմ Հռոմի ձեռքում է, և դեսպանը վճռեց բաց չթողնել նրան։ Բարենորոգիչն իր համար պահպանագիր չէր ապահովել։ Նրա ընկերները փորձեցին համոզել նրան առանց դրա չներկայանալ դեսպանին, և հենց իրենք էլ որոշեցին կայսրից պաշտոնագիր վերցնել։Դեսպանը մտադիր էր, հնարավորության դեպքում, Լյութերին ստիպել ուրանալու, կամ էլ, եթե դա չհաջողվի, տեղափոխել նրան Հռոմ՝ կիսելու Հուսի և Հերոնիմոսի ճակատագիրը։ Դրա համար նա իր գործակալների միջոցով փորձեց համոզել Լյութերին գալ առանց պահպանագրի՝ ապավինելով իր ողորմածությանը։ Բարենորոգիչը կտրականապես հրաժարվեց այդ անել։ Նա չներկայացավ պապի դեսպանին, մինչև չստացավ կայսրի պաշտպանությունը երաշխավորող փաստաթուղթը։GCA 119.1

    Պապականները որոշեցին դիմել քաղաքականության՝ փորձելով թվացյալ մեղմությամբ շահել Լյութերին։ Նրա հետ հարցազրույցում դեսպանն իրեն շատ բարեհամբույր պահեց՝ պահանջելով, սակայն, որ Լյութերն անվերապահորեն ենթարկվի եկեղեցու իշխանությանը և զիջի բոլոր կետերում՝ առանց որևէ փաստարկի կամ հարցի։ Նա ճիշտ չէր գնահատել այն մարդու բնավորությունը, ում հետ գործ ուներ։ Ի պատասխան՝ Լյութերն արտահայտեց եկեղեցու հանդեպ իր հարգանքը, ճշմարտության իր [136] փափագը, իր պատրասաակամությունը՝ պատասխանելու բոլոր առարկումներին իր ուսմունքի դեմ և ներկայացնելու այդ ուսմունքը որոշ առաջատար համալսարանների քննությանը։ Բայց միևնույն ժամանակ նա բողոքեց կարդինալին, որ նա պահանջում է իրեն ուրանալ՝ առանց ապացուցելու իր սխալը։GCA 119.2

    Ի պատասխան միայն հնչեց. «Ուրացի՛ր, ուրացի՛ր»։ Բարենորոգիչը ցույց տվեց, որ իր ուսմունքը հիմնվում է Սուրբ Գրքի վրա, և վճռականորեն հայտարարեց, որ չի հրաժարվի ճշմարտությունից։ Դեսպանը, անկարող լինելով պատասխանել Լյութերի փաստարկներին, կշտամբանքների, հեգնանքի ու շողոքորթության հեղեղ էր տեղում նրա վրա՝ մերթընդմերթ մեջբերելով եկեղեցու ավանդություններն ու հայրերի ասույթները՝ հնարավորություն չտալով Բարենորոգչին խոսել։ Տեսնելով, որ զրույցը, այդպես շարունակվելու դեպքում, լիովին ապարդյուն է լինելու, Լյութերն ի վերջո դժկամորեն տված թույլտվություն ստացավ իր պատասխանը գրավոր կերպով ներկայացնելու համար։GCA 119.3

    «Այդպիսով,— գրել է նա իր ընկերոջը,— մեղադրյալը երկակի օգուտ է ստանում։ Նախ՝ գրվածը կարելի է հանձնել մյուսների քննարկմանը, և երկրորդ՝ հավանականությունն ավելի է մեծանում արթնացնելու ամբարտավան ու շատախոս բռնակալի վախերը, եթե ոչ խիղճը, ով այլա-պես կհաղթեր իր հրամայական լեզվով» (Մարտին, Լյութերի կյանքն ու ժամանակները, էջ 271, 272)։GCA 120.1

    Հաջորդ հարցազրույցին Լյութերը ներկայացրեց իր հայացքների հստակ, համառոտ և համոզիչ բացատրությանը՝ ամբողջովին հիմնա-վորված սուրբգրային բազմաթիվ մեջբերումներով։ Բարձրաձայն կար-դալուց հետո նա այդ թուղթը հանձնեց կարդինալին, ով արհամարհանքով մի կողմ նետեց այն՝ հայտարարելով, որ դա պարզապես դատարկ խոսքերի և անտեղի մեջբերումների հավաքածու է։ Լյութերն այժմ խորին համոզվածությամբ գոռոզ դեսպանին պատասխանեց իր իսկ լեզվով՝ եկեղեցու ուսմունքով ու ավանդություններով, և ամբողջովին հերքեց նրա պնդումները։GCA 120.2

    Տեսնելով, որ Լյութերի ապացույցներն անհերքելի են, դեսպանը կորցրեց ինքնատիրապետումը և զայրացած բղավեց. «Ուրացի՛ր, թե չէ քեզ կուղարկեմ Հռոմ՝ կանգնելու դատավորների առջև, որոնց հանձ-նարարված է քննել քո գործը։ Ես կբանադրեմ քեզ, քո բոլոր կողմնա-կիցներին ու բոլոր նրանց, [137] ովքեր երբևէ կօժանդակեն քեզ, և դուրս կանեմ նրանց եկեղեցուց»։ Եվ նա ի վերջո ամբարտավան ու գրգռված տոնով հայտարարեց. «Ուրացի՛ր, կամ էլ աչքիս չերևաս» (Դ՚Օբինյե, Լոնդոնի հր., և. 4, գլ. 8)։GCA 120.3

    Բարենորոգիչն իր ընկերների հետ արագորեն հեռացավ՝ դրանով պարզ հասկացնելով, որ երբեք չի պատրաստվում ուրանալ։ Կարդինալի ծրագրերը ձախողվեցին։ Նա իրեն շողոքորթել էր այն մտքով, որ բռնությամբ կարող է ստիպել Լյութերին հնազանդվել։ Բայց հիմա, միայ-նակ մնալով իր համախոհների հետ, նա մեկից մյուսին էր նայում՝ ծայ-րաստիճան հիասթափված իր ծրագրերի անսպասելի ձախողումից։GCA 120.4

    Լյութերի ջանքերն այս պարագայում անհետևանք չմնացին։ Ներկաների մեծ բազմությունը հնարավորություն ունեցավ համեմատելու այդ երկու մարդկանց և կարծիք կազմելու նրանցից յուրաքանչյուրի բնավորության, ինչպես նաև դիրքորոշման ամրության ու ճշմարտացիության մասին։ Ի՜նչ ապշեցուցիչ տարբերություն։ Բարենորոգիչը՝ համեստ, խոնարհ ու աներեր, կանգնած էր Աստծո զորությամբ՝ պաշտպանելու ճշմարտությունը։ Իսկ պապի ներկայացուցիչը՝ ինքնահավան, մեծամիտ, ամբարտավան ու անմիտ, ոչ մի փաստարկ չուներ Աստծո խոսքից, սակայն մոլեգին ճչում էր. «Ուրացիր, թե չէ կուղարկվես Հռոմ՝ պատժվելու»։GCA 120.5

    Չնայած որ Լյութերը պահպանագիր ուներ, պապականները նրան բռնելու և բանտարկելու դավեր էին նյութում։ Լյութերի ընկերները համոզեցին նրան անհապաղ վերադառնալ Վիտենբերգ, քանի որ մնալն այլևս անիմաստ էր։ Անհրաժեշտ էր չափազանց զգույշ լինել, որպեսզի ոչ ոք չիմանար այդ մտադրության մասին։ Հետևելով ընկերների խորհրդին՝ նա արևածագից առաջ ձիով դուրս եկավ Աուգսբուրգից՝ միայն քաղաքագլխի տրամադրած պահապանի ուղեկցությամբ։ Մռայլ կանխազգացումներից տանջվելով՝ նա գաղտնի անցավ քաղաքի մութ և լուռ փողոցներով։ Աչալուրջ ու դաժան թշնամիները ծրագրում էին կործանել նրան։ Կխուսափի՞ նա, արդյոք, իր համար պատրաստված ծուղակից։ Դրանք տագնապի և ջերմեռանդ աղոթքի պահեր էին։ Ահա նա մոտենում է մի փոքրիկ դռան՝ քաղաքի պարսպի մեջ։ Այն բացվում է, և նա իր ուղեկցի հետ անարգել անցնում է։ Դուրս գալով քաղաքից՝ փախստականներն արագացնում են իրենց ընթացքը, և [138] նախքան պապի դեսպանը կիմանար Լյութերի մեկնելու մասին, վերջինս արդեն հեռու էր իր հալածողներից։ Սատանան և նրա գործակալները պարտված էին։ Մարդը, ով նրանց կարծիքով արդեն իրենց ձեռքում էր, դուրս պրծավ, ինչպես թռչունը որսորդի թակարդից։GCA 121.1

    Լսելով Լյութերի փախուստի լուրը՝ դեսպանը խիստ զարմացավ ու զայրացավ։ Նա հույս ուներ մեծ պատվի արժանանալ եկեղեցու անդորըը խանգարող այդ մարդուն իմաստուն ու վճռական հակահարված տալու համար, բայց նրա ակնկալիքները խորտակվեցին։ Նա իր ցասումն արտահայտեց մի նամակում՝ հասցեագրված Սաքսոնիայի իշխան Ֆրիդրիխին՝ սաստիկ մեղադրելով Լյութերին և պահանջելով, որ Ֆրիդրիխը նրան ուղարկի Հռոմ կամ վտարի Սաքսոնիայից։GCA 121.2

    Ի պաշտպանություն՝ Լյութերը պնդեց, որ դեսպանը կամ պապը հիմնավորեն իր սխալը Սուրբ Գրքով՝ ամենահանդիսավոր կերպով խոստում տալով հրաժարվել իր ուսմունքից, եթե ապացուցեն, որ այն հակասում է Աստծո խոսքին։ Եվ նա իր երախտագիտությունը հայտնեց Աստծուն, որ արժանացել էր հալածվելու հանուն այդ սուրբ գործի։GCA 121.3

    Ֆրիդրիխը դեռ լավ ծանոթ չէր Բարենորոգման ուսմունքին, սակայն խորապես ազդվել էր Լյութերի փայլուն, հզոր և պարզ խոսքերից, և որոշեց պաշտպանել Բարենորոգչին, մինչև չապացուցվեր նրա սխալը։ Դեսպանի նամակին նա պատասխանեց. «Դուք պետք է բավարարված լինեք, որ դոկտոր Մարտինը ներկայացել է ձեզ Աուգսբուբգում։ Մենք չէինք սպասում, որ դուք փորձելու եք ստիպել նրան ուրանալ՝ առանց համոզելու, որ նա մոլորության մեջ է։ Մեր տերության ուսյալ մարդկանցից ոչ մեկն ինձ չի տեղեկացրել, թե Մարտինի ուսմունքը ամբարիշտ, հակաքրիստոնեական կամ հերձվածողական է»։ Ավելին՝ իշխանը հրաժարվեց Լյութերին Հռոմ ուղարկելուց կամ նրան իր տերությունից արտաքսելուց» (Դ՝Օբինյե, և. 4, գլ. 10)։GCA 121.4

    Ֆրիդրիխը տեսնում էր, որ հասարակության բարոյական վիճակը գնալով վատթարանում է։ Բարենորոգման մեծ գործի կարիքն ակնհայտ էր։ Եթե մարդիկ ընդունեին Աստծո պահանջներն ու հնազանդվեին լուսավորված խղճի թելադրանքին, ապա հարկ չէր լինի բարդ և թանկար-ժեք միջոցներ ձեռնարկել հանցանքը կանխելու և պատժելու համար։ Նա տեսավ, որ [139] Լյութերը ջանում է հասնել այդ նպատակին, և ծածուկ ուրախանում էր, որ եկեղեցում գգացվում է բարեփոխումների ազդեցությունը։GCA 122.1

    Նա չէր կարող չնկատել և այն, որ Լյութերը՝ որպես համալսարանի պրոֆեսոր, մեծ հաջողությունների էր հասել։ Ընդամենը մեկ տարի էր անցել այն բանից, երբ Բարենորոգիչն ամրոց-եկեղեցու դռանը փակցրել էր իր թեզիսները, բայց արդեն զգալիորեն նվազել էր «Բոլոր Սրբերի» տոնին եկեղեցի այցելող ուխտագնացների թիվը։ Հռոմը գրկվել էր երկրպագուներից ու ընծաներից, և նրանց տեղը հիմա զբաղեցրել էին ուրիշները, բայց արդեն ոչ թե եկեղեցու մասունքները պաշտող ուխտագնացներ, այլ համալսարանական ուսանողներ։ Լյութերի աշխատություններն ամենուրեք նոր հետաքրքրություն էին առաջացրել Սուրբ Գրքի նկատմամբ, և ուսանողներ էին գալիս սովորելու համալ-սարանում ոչ միայն Գերմանիայի բոլոր կողմերից, այլ նաև ուրիշ երկըներից։ Աոաջին անգամ տեսնելով Վիտենբերգը՝ երիտասարդներն «իրենց ձեռքերը բարձրացնում էին դեպի երկինք՝ փառաբանելով Աստ-ծուն, որ այս քաղաքից, ինչպես հին ժամանակներում Սիոնից, ճշմարտու-թյան լույս շողաց, որտեղից էլ տարածվեց մինչև երկրի ամենահեռավոր ծայրերը» (Նույն տեղում, և. 4, գլ. 10)։GCA 122.2

    Մինչ այժմ Լյութերը միայն մասամբ էր թողել կաթոլիկության մո— ւպտւթյունները։ Բայց հտմեմտտե ով սուրբ պատգամները պապական հրամանագրերի և օրենքների հետ՝ զարմանքով էր համակվում։ «Ես կարդում եմ պապի հրամանագրերը,— գրել է նա,— և չգիտեմ ...պապը հակաքրիստոսն ի՞նքն է հենց, թե՞ նրա առաքյալը. Քրիստոսն այնպե՜ս է աղավաղված ու խաչված դրանցում» (Նույն տեղում, և. 5, գլ.1)։ Բայց այդ ժամանակ Լյութերը դեռ Հռոմի եկեղեցու կողմնակիցն էր և չէր էլ պատկերացնում, թե երբևէ կարող է հեռանալ նրանից։GCA 122.3

    Բարենորոգչի գրվածքները և նրա ուսմունքը տարածվում էին քրիստոնեական աշխարհի բոլոր երկրներում։ Գործը հասավ մինչև Շվեյցարիա և Հոլանդիա, նրա գրվածքների օրինակները հայտնվեցին Ֆրանսիայում և Իսպանիայում։ Անգլիայում նրա ուսմունքն ընդունվեց որպես կյանքի խոսք։ Ճշմարտությունը թափանցեց նաև Բելգիա և Իտալիա։ Հազարավոր մարդիկ արթնանում էին իրենց մահաբեր թմրու-թյունից՝ հավատը դարձնելով իրենց կյանքի ուրախությունն ու հույսը։ [140] GCA 123.1

    Հռոմն ավելի ու ավելի էր զայրանում Լյութերի գրոհներից, և նրա մոլեռանդ հակառակորդներից ոմանք, անգամ կաթոլիկ համալսարաննե-րի որոշ դոկտորներ, հայտարարեցին, թե այդ խռովարար վանականին սպանողը մեղք չի գործի։ Մի օր մի անծանոթ, ատրճանակը թաքցրած թիկնոցի տակ, մոտեցավ բարենորոգչին ու հարցրեց, թե ինչու է նա միայնակ շրջում։ «Ես Աստծո ձեռքերում եմ,— պատասխանեց Լյութերը,- Նա է իմ ուժն ու իմ վահանը։ Մարդն ի՞նչ կարող է անել ինձ» (Նույն տեղում, և. 6, գլ. 2)։ Լսելով այս խոսքերը՝ անծանոթը գունատվեց ու փախավ, ասես տեսավ երկնային հրեշտակների։GCA 123.2

    Պապն ամեն կերպ ջանում էր ոչնչացնել Լյութերին, բայց Աստված նրա պաշտպանն էր։ Նրա ուսմունքը թնդում էր ամենուրեք՝ «խրճիթնե-րում և վանքերում ...ազնվականների դղյակներում, համալսարաններում ու արքայական պալատներում», և ամեն կողմից վեհանձն մարդիկ էին վեր կենում՝ աջակցելու նրան։GCA 123.3

    Մոտավորապես այդ ժամանակ էր հենց, որ կարդալով Հուսի աշխատությունները՝ Լյութերը գտավ, որ Բոհեմիայի Բարենորոգիչն էլ դավանել է հավատով արդարացման մեծ ճշմարտությունը, որն ինքը ջանում էր պաշտպանել և սովորեցնել։ «Մենք բոլորս,— ասելէ Լյութերը,- Պողոսը, Օգոստինոսը և ես, հուսյաններ ենք եղել՝ առանց այդ մասին իմանալու»։ «Աստված իսկապես դատապարտելու է աշխարհը,— ավե-լացրել է նա,— քանզի նա այրել է ճշմարտությունը, որը քարոզվել է նրան դեռևս հարյուր տարի աոաջ » (Ուայլի, և. 6, գլ. 1):GCA 123.4

    Դիմելով Գերմանիայի կայսրին ու ազնվականությանը՝ ի պաշտպանություն քրիստոնեության բարենորոգման, Լյութերը պապի մասին գրել է. «Սոսկալի է տեսնել, թե ինչպես մարդը, ով իրեն Քրիստոսի փոխանորդ է կոչում, ցուցադրում է այնպիսի շքեղություն, որին չի կարող հասնել և ոչ մի կայսր։ Նմա՞ն է արդյոք նա աղքատ Հիսուսին կամ հա- մեստ Պետրոսին։ Ասում են, թե պապն աշխարհի տերն է։ Բայց Քրիստոսը, ում փոխանորդն է նա իրեն երևակայում, ասել է. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ»։ Հնարավո՞ր է արդյոք, որ փոխանորդն ավելի ընդարձակ տիրույթներ ունենա, քան նրա գերիշխանը» (Դ՛Օբինյե, և. 6, գլ. 3)։GCA 123.5

    Իսկ համալսարանների մասին նա այսպես է գրել. «Ես խիստ վախենում եմ, որ համալսարանները դժոխքի մեծ դռներ կդառնան, [141] եթե լուրջ ջանքեր չգործադրեն՝ բացատրելու երիտասարդներին Սուրբ Գիրքը և գրելու այն նրանց սրտերի վրա։ Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս իր զավակին ուսման ուղարկել այնտեղ, ուր Սուրբ Գիրքը գլխավոր տեղը չի զբաղեցնում։ Յուրաքանչյուր հաստատություն, որտեղ ուշադրությամբ չի ուսուցանվում Աստծո խոսքը, շուտով կապականվի» (Նույն տեղում, և. 6, գլ. 3)։GCA 124.1

    Այս կոչն արագորեն տարածվեց ամբողջ Գերմանիայում և հզոր ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա։ Ողջ ազգը հուզումների մեջ էր, և հազարավորները վեր էին կենում՝ միավորվելով Բարենորոգման դրոշի շուրջը։ Լյութերի հակառակորդները՝ բորբոքված վրիժառության տենչով, պապին մղում էին վճռական միջոցներ ձեռնարկելու նրա դեմ։ Հրաման արձակվեց, որ նրա ուսմունքը պետք է անմիջապես դատապարտել։ Բարենորոգչին և նրա համախոհներին տվեցին վաթսուն օր՝ պայմանով, որ եթե նրանք չուրանային իրենց գաղափարները, բոլորն էւ կհեռացվեին եկեղեցուց։GCA 124.2

    Դա սարսափելի ճգնաժամ էր Բարենորոգման համար։ Եկեղեցուց հեռացնելու Հռոմի դատավճիռը դարեր շարունակ սարսափահար էր արել հզոր միապետներին։ Այն թշվառության ու ամայության էր հասցրել մեծ կայսրությունները։ Ամենուրեք սոսկումով ու զարհուրանքով էին նայում նրանց, ովքեր այդպես դատապարտվում էին։ Նրանց զրկում էին իրենց մերձավորների հետ հաղորդակցվելուց, հայտարարում էին օրենքից դուրս և հալածում մինչև մահ։ Լյութերն անտեղյակ չէր, որ իր գլխին շուտով փոթորիկ էր ճայթելու, բայց կանգնած էր ամուր՝ ապավինելով Քրիստոսի աջակցությանն ու պաշտպանությանը։ Նահատակի հավատով ու արիությամբ նա գրել է. «Ես չգիտեմ՝ ինչ է պատահելու, և չեմ էլ ուզում իմանալ.. .Թող զարկի հարվածը, ես չեմ վախենում։ Եթե ոչ մի տերև ցած չի ընկնում առանց մեր Հոր կամքի, ուրեմն որքա՜ն ավելի Նա կհոգա մեր մասին։ Աստծո խոսքի համար մեռնելը ծանր չէ, քանզի Բանը, որ մարմին դարձավ, Ինքն էլ մեռավ։ Եթե մեռնենք Նրա հետ, Նրա հետ էլ կապրենք։ Եվ կրելով այն ամենն, ինչ Նա կրեց մեզնից առաջ, մենք կլինենք այնտեղ, ուր Նա է, և Նրա հետ կապրենք հավիտյան» (Նույն տեղում, Լոնդոնյան 3-րդ հրատ., Ուալդեր, 1840 թ., և. 6, գլ. 9)։GCA 124.3

    Երբ պապի կոնդակը հասավ Լյութերին, նա ասաց. «Ես արհամար-հում և մերժում եմ այն՝ որպես հայհոյիչ և կեղծ... Դրանում Քրիստոսն Ինքն է դատապարտված [142]… Ես ուրախ եմ, որ կարող եմ տառապել հանուն ամենավեհ գործի։ Ես ինձ արդեն ավելի ազատ եմ զգում, որովհետև վերջապես գիտեմ, որ պապը հակաքրիստոսն է, և որ նրա աթոռը հենց սատանայի գահն է» (Դ՛Օբինյե, և. 6, գլ. 9)։GCA 125.1

    Սակայն Հռոմի որոշումն անհետևանք չմնաց։ Բանտը, կտտանքն ու սուրն էին այն միջոցները, որոնցով ստիպում էին ենթարկվել։ Թույլ ու սնահավատ մարդիկ դողում էին պապի հրամանից, ու թեև Լյութերը համընդհանուր համակրանք էր վայելում, շատերին թվաց, թե կյանքը չափազանց թանկ է, որպեսզի վտանգվի հանուն Բարենորոգման։ Ամեն ինչ ասես վկայում էր, որ Բարենորոգչի գործին շուտով վերջ կտրվի։GCA 125.2

    Բայց Լյութերն առաջվա պես աներկյուղ էր։ Հռոմն նզովյալ էր հռչակել նրան, և աշխարհը կասկած չուներ, որ նա ստիպված կա՛մ պետք է զիջի» կա՛մ էլ կորչի։ Բայց նա ահազդու զորությամբ Հռոմի դատավճիռը հետ մղեց հենց նրա դեմ և հրապարակավ հայտարարեց, որ ընդմիշտ լքում է եկեղեցին։ Բազմաթիվ ուսանողների, դասախոսնների և բոլոր խավերի քաղաքացիների ներկայությամբ նա այրեց պապի կոնդակը՝ նրա իշխանությունը հաստատող օրենքների, հրամանագրերի ու որոշ գրվածքների հետ միասին։ «Այրելով իմ գրքերը,— ասաց նա,— իմ թշնամիները կարողացան վնաս հասցնել ճշմարտության գործին հա-սարակ մարդկանց գիտակցության մեջ և կործանել նրանց հոգիները։ Դրա համար էլ, ի պատասխան, ես այրում եմ նրանց գրքերը։ Լուրջ պայքար է սկսվել։ Մինչև հիմա ես միայն խաղում էի պապի հետ։ Ես սկսել եմ այս գործը Աստծո անունով։ Այն կավարտվի առանց ինձ, բայց Նրա զորությամբ» (Նույն տեղում, և. 6, գլ.10)։GCA 125.3

    Իր թշնամիների կշտամբանքներին, որ ծաղրում էին նրան՝ ասելով, թե նրա գործն անհուսալի է, Լյութերը պատասխանեց. «Իսկ եթե իրոք Աստված է ընտրել և կանչել ինձ, մի՞թե չեն վախենում նրանք, որ ար-համարհելով ինձ՝ արհամարհում են անձամբ Աստծուն։ Մովսեսը մենակ էր Եգիպտոսից դուրս գալիս, Եղիան մենակ էր Աքաաբի թագավորության օրոք, Եսայիան մենակ էր Երուսաղեմում, Եզեկիելը՝ Բաբելոնում... Աստված երբեք որպես մարգարե չի ընտրել քահանայապետերին կամ որևէ այլ բարձրաստիճան անձի։ Նա սովորաբար կանչել է հասարակ և արհամարհված անձանց, մեկ անգամ էլ՝ [143] նույնիսկ հովիվ Ամոսին։ Բոլոր դարերում սուրբերը կանչվել են՝ հանդիմանելու մեծավորներին, թագավորներին, իշխաններին, քահանաներին և իմաստուններին՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը .. .Ես չեմ ասում, թե մարգարե եմ, այլ ասում եմ, որ նրանք պետք է խիստ վախենան, ոբովհետև ես մենակ եմ, իսկ իրենք՝ շատ։ Բայց ես համոզված եմ, որ Աստծո խոսքը ինձ հետ է, ոչ թե նրանց» (Նույն տեղում, և. 6, գլ. 10):GCA 125.4

    Սակայն եկեղեցուց վերջնականապես առանձնանալու վճիռը Լյութերը կայացրեց ոչ առանց ներքին ահավոր պայքարի։ Մոտավորապես այդ ժամանակ էր, որ նա գրեց. «Ամեն օր ավելի ու ավելի եմ զգում, թե որքան դժվար է ազատվել նրանից, ինչով ներծծվել ես մանկությունից։ Թեև Սուրբ Գիրքն իմ կողմն է, բայց որքան տառապանք եմ կրել, մինչև կարողացել եմ արդարացնել ինքս ինձ այն բանի համար, որ պետք է համարձակվեի միայնակ դուրս գալ պապի դեմ և մերկացնել նրան որպես հակաքրիստոս։ Սրտի ի՜նչ տառապանքներ եմ ես ունեցել։ Քանի՜ անգամ եմ դառնորեն ինքս ինձ տվել այն հարցը, որ հաճախ հնչում էր պապականների շուրթերից. «Ի՞նչ է, միայն դո՞ւ ես իմաստուն, իսկ բոլոր մյուսները սխա՞լ։ Ի՞նչ ես անելու, եթե այդ ամենից հետո պարզվի. որ դու ինքդ ես սխալվել և մոլորության մեջ քաշել շատ հոգիների, ովքեր հավիտյան պիտի կորչեն»։ Այսպես ես պայքարում էի ինքս իմ և սատանայի դեմ, մինչև որ Քրիստոսն Իր անսխալական խոսքով ամրացրեց իմ սիրտն այդ կասկածների դեմ» (Մարտին, 372, 373)։GCA 126.1

    Պապը սպառնացել էր, որ Լյութերին կհեռացնի եկեղեցուց, եթե նա չուրանա, և հիմա նա իրականացրեց սպառնալիքը։ Մի նոր կոնդակ հայտնվեց՝ հռչակելով Բարենորոգչի վերջնական բաժանումը հռոմեական եկեղեցուց, նզովյալ հայտարարելով նրան և դատապարտելով բոլորին, ովքեր կընդունեն նրա գաղափարները։ Մեծ պայքարն արդեն բորբոքվել էր ողջ ուժով։GCA 126.2

    Բախումն ընդդիմության հետ բոլոր նրանց բաժինն է, ում Աստված օգտագործում է այն ճշմարտությունները ներկայացնելու համար, որոնք հատկապես վերաբերում են իրենց ժամանակին։ Ինչպես որ ներկա ճշմարտություն կար Լյութերի օրերում՝ ճշմարտություն, որը հատկապես կարևոր էր այդ ժամանակ, այնպես էլ այսօրվա եկեղեցու համար կա ներ-կա ճշմարտություն։ [144] Նա, ով ամեն բան անում է Իր կամքի խորհրդի համաձայն, բարեհաճել է մարդկանց դնել տարբեր պարագաների մեջ և նրանց տալ իրենց ժամանակաշրջանին և պայմաններին համապա-տասխան պարտականություններ։ Եթե նրանք գնահատեն իրենց տրված լույսը, ճշմարտությունն ավելի խորությամբ կբացահայտվի նրանց։GCA 126.3

    Բայց մարդկանց մեծամասնությունն այսօր էլ չի սիրում ճշմարտությունն ավելի, քան Լյութերին ընդդիմացող պապականները։ Ինչպես հին դարերում, այսօր էլ նկատվում է Աստծո խոսքի փոխարեն մարդկային տեսություններն ու ավանդույթներն ընդունելու միևնույն հակումը։ Նրանք, ովքեր քարոզում են ճշմարտությունը ներկա ժամանակի համար, չպետք է սպասեն, որ իրենց ավելի բարեհաճորեն են ընդունելու, քան վաղ բարենորոգիչներին։ Մեծ պայքարը ճշմարտության և կեղծիքի, Քրիստոսի ու սատանայի միջև գնալով սաստկանալու է մինչև այս աշխարհի պատմության վերջը։GCA 127.1

    Հիսուսն Իր աշակերտներին ասաց. «Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհն իրենը կսիրեր, բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Հիշեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն» (Հովհաննես 15.19,20)։ Մյուս կողմից՝ մեր Տերը պարզորոշ ասել է. «Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերն այդպես էին անում սուտ մարգարեներին» (Ղուկաս 6.26)։ Այսօր աշխարհի ոգին ավելի ներդաշնակ չէ Քրիստոսի ոգուն, քան անցյալում, և նրանք, ովքեր քարոզում են Աստծո խոսքն իր մաքրությամբ, ավելի բարեհաճ վերաբերմունքի չեն արժանանա, քան այն ժամանակ։ Ճշմարտությանն ընդդիմանալու ձևերը կարող են փոխվել, թշնամությունը կարող է նրբորեն քողարկվել, սակայն միևնույն հակամարտությունը դեռ գոյություն ունի և դրսևորվելու է մինչև ժամանակի վերջը [145]:GCA 127.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents