Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 20—ԿՐՈՆԱԿԱՆ ՄԵԾ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ

    Կրոնական մեծ արթնությունը, որն առաջանալու էր Քրիստոսի մո-տալուտ գալստյան քարոզչության արդյունքում, կանխասված է Հայտ-նություն 14-րդ գյխում՝ առաջին հրեշտակի պատգամում։ Հովհաննեսը տեսնում է «մի ուրիշ հրեշտակ թռչեյիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ՝ ավետարանելու երկրի վրա բնակվողներին՝ ամեն ազգի, և ցեդի, և լեզվի, և ժողովրդի»։ Նա «մեծ ձայնով» ազդարարում է. «Վախեցե՛ք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ, և երկրպագեցեք երկինքն ու երկիրը, ծովը և ջրերի աղբյուրները Ստեղծողին» (Հայտնություն 14.6,7)։GCA 324.1

    Հատկանշական է այն փաստը, որ նախազգուշացումը հռչակում է հրեշտակը։ Աստված Իր իմաստությամբ բարեհաճեց երկնային լրաբերի սրբությամբ, փառով ու զորությամբ ներկայացնել այդ գործի վսեմ բնույթը և դրան ուղեկցող զորությունն ու փւսոքը։ Եվ հրեշտակի թռիչքը «երկնքի մեջտեղում», նրա «բարձր ձայնը», որով տրվում է նախազգուշացումը, և դրա ազդարարումը «երկրի վրա բոլոր բնակվողներին՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի», վկայում են այդ շարժման արագության և հա-մաշխարհային տարածման մասին։GCA 324.2

    Լուրն ինքնին լուսաբանում է ժամանակը, երբ պիտի սկսվեր այդ շարժումը։ Ասվում է, որ այն «հավիտենական ավետիքի» մի մասն է և ազդարարում է դատաստանի [356] սկիզբը։ Փրկության լուրը քարոզվել է բոլոր դարերում, բայց այս պատգամը ավետարանի մի մասն է, որը պիտի հռչակվեր միայն վերջին օրերում, քանզի միայն այդ ժամանակ ճիշտ կփներ ասել, որ դատաստանի ժամը «եկավ»։ Մարգարեություններն իրենցից ներկայացնում են իրադարձությունների հաջորդականություն, որոնք տանում են դեպի դատաստանի սկիզբը։ Սա հատկապես վերաբերում է Դանիելի գրքին։ Բայց նրա մարգարեության այն մասը, որ վերաբերում էր վերջին օրերին, Դանիելին հրամայված էր փակել «մինչև վերջին ժամանակը»։ Մինչև չգար այդ ժամանակը, դատաստանի մասին լուրը՝ հիմնված մարգարեությունների իրականացման վրա, չէր կարող հռչակվել։ Բայց երբ գա վերջին ժամանակր, մարգարեն ասում է, որ «շաաերր պիտի քննեն, և գիտությունը պիտի շատանա» (Դանիել 12.4)։GCA 324.3

    Պողոս առաքյալը եկեղեցուն զգուշացրել է իր օրերում չսպասել Քրիսստսի գալստյանը։ «Այն օրը չի գա,— ասում է նա,— եթե նախ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը՝ կորստի որդին» (Բ Թեսաղոնիկեցիս 2.3)։ Մարդիկ, նախքան մեծ ապստամբությունը և «անօրենության մարդու» իշխանության երկար ժամանակահատվածի ավարտը, չպետք է սպասեին Տիրոջ գալստյանը։ «Անօրենության մարդ», ինչպես նաև «անօրենության խորհուրդ», «կորստյան որդի» և «այն ան-օրենը» արտահայտությունները խորհրդանշում են պապությունը, որի գերիշխանությունը, մարգարեության համաձայն, պիտի տեեր 1260 տարի։ Այս ժամանակահատվածն ավարտվեց 1798-ին։ Մինչև այդ ժամանակը Քրիստոսի գալուստը չէր կարող տեգի ունենալ։ Պողոսի նա-խազգուշացումդ վերաբերում է քրիստոնեական ողջ դարաշրջանին մինչև 1798 թվականը։ Դրանից հետո միայն պիտի հռչակվեր Քրիստոսի երկրորդ գալստյան լուրը։GCA 325.1

    Անցյալ դարերում երբեք այդպիսի լուր չի ազդարարվել։ Պողոսն, ինչպես տեսանք, այդ մասին չի քարոզել։ Տիրոջ գալստյանը սպասելու համար նա իր եղբայրներին մատնացույց է արել այն ժամանակ դեռ հեռավոր ապագան։ Այդ լարը չեն հռչակել բարենորոգիչները։ Մարտին Լյութերի կարծիքով դատաստանդ պիտի կայանար իր օրերից 300 տարի հետո։ Բայց 1798 թվականից հետո Դանիելի գիրքր բացվեց, մար-գարեություններն աստիճանաբար բացահայտվեցին, և շատերր սկսեցին քարոզել վերահաս դատաստանի հանդիսավոր լուրը։GCA 325.2

    [357] Տասնվեցերորդ դարի Բարենորոգման նման ադվենտիստական շարժումը միաժամանակ սկսվեց քրիստոնեական տարբեր երկրներում։ Թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայամ հավատի և աղոթքի մարդիկ դրդվեցին ուսումնասիրելու մարգարեությունները, և քննելով ներշնչյալ խոսքերը՝ նրանք համոզիչ ապացույցներ գտան, որ աշխարհի վերջը մոտ է։ Տարբեր երկրներում կային քրիստոնյաների առանձին խմբեր, որոնք միայն Աստվածաշնչի ուսումնասիրությամբ գալիս էին այն համոզման, որ Փրկչի գալուստը մոտեցել է։GCA 325.3

    1821 թվականին՝ երեք տարի անց այն բանից, երբ Միլլերին բացահայտվեցին դատաստանի ժամանակը մատնանշող մարգարեությունները, դոկտոր Ջոզեֆ Ուոլֆը՝ «աշխարհի ավետարանիչը», սկսեց հռչակել Տիրոջ մոտալուտ գալուստը։ Ուոլֆը ծնվել է Գերմանիայում՝ հրեական ընտանիքում։ Նրա հայրը ռաբբի էր։ Դեռ վաղ տարիքում նա համոզվել էր, որ քրիստոնեական կրոնը ճշմարիտ է։ Լինելով գործուն և պրպտուն մտքի տեր՝ նա խոր հետաքրքրությամբ էր լսում այն ամենը, որ նվիրյալ հրեաներն ամեն օր հավաքվում էին ու պատմում իրենց ժողովրդի հույսերի և սպասելիքների, գալիք Մեսիայի փառքի և Իսրայելի վերականգնման մասին։ Մի օր, լսելով Հիսուս Նազովրեցու մասին, տղան հարցրեց, թե ով է Նա։ «Մի հանճարեղ հրեա,— եղավ պատասխանը,— ում հրեական ատյանը դատապարտեց մահվան, քանի որ ձևացրել էր, թե Մեսիան է»։ «Իսկ ինչո՞ւ է ավերվելԵրուսաղեմը,— նորից հարցրեց տղան,— և ինչո՞ւ ենք մենք գերության մեջ»։ «Ավա՜ղ,— պատասխանեց նրա հայրը,— որովհետև հրեաները սպանել են մարգարեներին»։ Երեխայի գլխով անմիջապես միտք անցավ. «Երևի Հիսուսը նույնպես մարգարե էր, և հրեաները սպանել են նրան, երբ Նա անմեղ էր» (Պատվելի Ջոզեֆ Ուոլֆի ուղևորություններն ու արկածները, հ. 1, էջ 6)։ Այնքան ուժեղ էր այդ զգացումը, որ թեև նրան արգելում էին քրիստոնեական եկեղեցի այցելել, նա հաճախ կանգնում էր դրսում՝ լսելու քարոզը։GCA 325.4

    Երբ ընդամենը յոթ տարեկան էր, նա մի անգամ իր տարեց քրիս-տոնյա հարևանի առաջ պարծեցավ Մեսիայի գալստյան ժամանակ Իսրայելին սպասվող հաղթական ապագայով։ Տարեց մարդը սիրալիր ասաց. «Թանկագի՛ն տղա, ես քեզ կասեմ, թե ով էր իսկական Մեսիան, դա Հիսուս Նազովրեցին էր... [358] ում քո նախահայրերը խաչեցին ճիշտ այնպես, ինչպես հին մարգարեներին։ Գնա տուն և կարդա Եսայիայի հիսուներեքերորդ գլուխը, և կհամոզվես, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է» (Նույն տեղում, հ.1, գլ.7)։ Դա խորապես ազդեց նրա վրա։ Նա գնաց տուն, և կարդալով նշված գլուխը՝ զարմացավ, թե ինչպես են այդ խոսքերը ճշգրտությամբ կատարվել Հիսուս Նազովրեցու կյանքում։ Ուրեմն ճի՞շտ էին քրիստոնյայի խոսքերը։ Տղան իր հորը խնդրեց բացատրել մարգարեությունը, բայց մի այնպիսի խիստ ու համառ լռության դեմ առավ, որ այլևս երբեք չհամարձակվեց շոշափել այդ թեման։ Սակայն, դա միայն ավելի սաստկացրեց նրա ցանկությունը՝ ավելին իմանալու քրիստոնեական կրոնի մասին։GCA 326.1

    Ճշմարտությունը, որը նա որոնում էր, նրանից խնամքով թաքցնում էին իր հրեական ընտանիքում, բայց ընդամենը տասնմեկ տարեկանում նա լքեց իր հայրական սաւնը և գնաց՝ աշխարհում իր համար կրթություն ստանալու, ընտրելու իր կրոնն ու կյանքի գործը։ Նա միառժամանակ բնակվեց իր ազզականների մոտ, բայց շուտով վտարվեց նրանցից որպես ազգի դավաճան, և մնալով մենակ ու առանց միջոցների՝ ստիպված էր ինքնուրույն հարթել իր կյանքի ուղին օտարության մեջ։ Նա շրջում էր տեղից տեղ՝ ջանալով գիտելիքներ ձեռք բերել և իր գոյությունը պահելով եբրայերենի դասեր տալով։ Մի կաթոլիկ ուսուցչի ազդեցությամբ նա ընդունեց Հռոմի հավատը և վճռեց ավետարանիչ դառնալ իր ժողովրդի մեջ։ Այս նպատակով նա մի քանի տարի անց գնաց կրթությունը ստա-նալու Հռոմի ավետարանչական քոլեջում։ Այստեղ անկախ մտածելու և ուղիղ խոսելու իր սովորության պատճառով նա մեղադրվեց հերձվածո-ղության մեջ։ Նա բացահայտորեն քննադատում Էր եկեղեցու չարաշա-հումները և պնդում բարեփոխման անհրաժեշտությունը։ Թեև սկզբում պապական պաշտոնյաները հատուկ բարեհաճությամբ էին վարվում նրա հետ, որոշ ժամանակ անց նրան վտարեցին Հռոմից։ Եկեղեցու հսկո-ղության տակ նա թափառում Էր տեղից տեղ, մինչև վերջապես պարզվեց, որ նա երբեք չի ենթարկվի Հռոմի գերությանը։ Նրան հայտարարեցին անուղղելի և ազատ արձակեցին։ Նա հիմա ուղեորվում Է Անգլիա, և դավանելով բողոքական հավատը՝ միանում Է Անգլիկան եկեղեցուն։ Երկու տարի սովորելուց հետո, 1821-ին, նա անցավ իր ավետարանչական գործունեությանը։GCA 326.2

    Ընդունելով այն մեծ ճշմարտությունը, որ Քրիստոսն աոաջին [359] անգամ եկել Է որպես «վշտերի մարդ՝ ցավի տեղյակ», նա տեսավ, որ մարգարեությունները նույն պարզությամբ Էլ պատկերում են Նրա երկ-րորդ գալուստը՝ զորությամբ և փառքով։ Մինչ նա ջանում Էր իր ժողո-վուրդի ուշադրությունը հրավիրել խոստացյալ Հիսուս Նազովրեցու վրա և ցույց տալ, որ Նա առաջին անգամ եկել Է նվաստանալու և զոհ դառնալու մարդկանց մեղքերի համար, նա միենույն ժամանակ սովորեցնում Էր, որ Նա գալու Է երկրորդ անգամ՝ որպես թագավոր և ազատարար։GCA 327.1

    «Հիսուս Նազովրեցին՝ իսկական Մեսիան,— ասել Է նա,— ում ձեռքերն ու ոտքերը խոցեցին և գառան պես տարան մորթելու, ով վշտերի Մարդ Էր՝ ցավի տեղյակ, ով առաջին անգամ եկավ այն բանից հետո, երբ գավազանը խլվեց «Հուդայից և օրենսդրական իշխանությունը՝ նրա ոտքերի մեջտեղից», երկրորդ անգամ գալու Է երկնքի ամպերով ու հրեշտակապետի վաղով» (Ջոզեֆ Ուոլֆ, Հետազոտություններ և ավետարանչական գործեր, Էջ 62) «և կանգնելու Է Ձիթենյաց սարի վրա, և իշխանությունը, որը երբևէ տրվել էր Ադամին ամբողջ արարչագործության վրա, և որը նա կորցրել էր (Ծննդոց 1.26, 3.17), տրվելու է Հիսուսին։ Նա թագավոր է լինելու ողջ երկրի վրա։ Ստեղծվածների հառաչանքներն ու ցավը դադարելու են, վտխաբենը լսվելու են գովասանքի և շնորհակալական երգեր... Երբ Հիսուսը գա Իր Հոր փառքով և սուրբ հրեշտակների հետ, նախ հարություն կառնեն մեռած հավատացյալները։ (Ա Թեսաղոնիկեցիս 4.16, Ա Կորնթացիս 15.32)։ Սա է, որ մենք՝ քրիստոնյաներս, անվանում ենք առաջին հարություն։ Հետո կենդանական աշխարհն ամբողջովին կվափոխվի (Եսայիա 11.6-9) և կհնազանդվի Հիսուսին (Սաղմոս 8)։ Աշ-խարհում կգերիշխի խաղաղությունը» (Պւստվելի Ջոզեֆ Ուոլֆի օրագիրը, էջ 378, 379)։ «Նայելով երկրին՝ Տերը նորից կասի. «Ահա շատ բարի է» (Նույն տեղում, էջ 294)։GCA 327.2

    Ուոլֆը հավատում էր, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Մարգարեական ժամանակաշրջանների մեծագույն եզրափակման ժամանակը, նրա մեկնաբանությամբ, միայն մի քանի տարով էր տարբերվում Միլլերի նշած ժամանակից։ Նրանց, ովքեր պնդում էին սուրբգրային այս խոսքը՝ «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի», թե մարդիկ ոչինչ չեն կարող իմանալ Նրա գալստյան մոտիկության վերաբերյալ, Ուոլֆը պատասխանում էր. «Մեր Տերն ասե՞լ է արդյոք, որ այդ օրն ու ժամը երբեք չեն իմացվելու։ Մի՞թե Նա մեզ չի տվել ժամանակի նշաններ, որպեսզի [360] մենք, առնվազն, իմանանք Նրա գալստյան մոտիկությանը, ինչպես թզենու տերևների բացվելուց իմանում ենք, որ ամառն արդեն մոտ է (Մատթեոս 24.32)։ Մի՞թե այդպես երբեք էլ չպիտի իմանանք այդ ժամանակը, երբ Նա Ինքն է հորդորում մեզ ոչ միայն կարդալ Դանիել մարգարեի գիրքը, այլև հասկանալ այն։ Եվ հենց նույն Դանիելի գիրքը, որն, ինչպես գրված է, կնքված է մնալու մինչև վերջին ժամանակը (հենց այդպես էր նրա օրերին), վերջին ժամանակներում «շատերը կքննեն (եբրայերեն տեքստը խոսում է ժամանակին հետևելու և դրա շուրջը խորհելու մասին), և «գիտությունը (ժամանակի վերաբերյալ) պիտի շատանա» (Դանիել 12.4)։ Բացի այդ՝ մեր Տերը դրանով նկատի չի ունեցել, որ այդ ժամանակի մոտիկությունը չի իմացվելու, այլ որ ճշգրիտ «օրն ու ժամը ոչ ոք չգիտի»։ Նա ասում է, որ ժամանակի նշաններից բավարար բան կաբեփ է իմանալ, որպեսզի դրդվենք պատրաստվելու Նրա գալստյանը, նման նրան, ինչպես Նոյը ինչ-որ ժամանակ պատրաստեց տապանը» (Ջոզեֆ Ուոլֆ, Հետազոտություններ և ավետարանչական գործեր, էջ 404,405)։GCA 328.1

    Սուրբ Գրքի մեկնաբանության կամ սխալ մեկնաբանության ամենուրեք ընդունված համակարգի վերաբերյալ Ուոլֆը գրել է. «Քրիս-տոնեական եկեղեցու մեծ մասն Աստվածաշնչի պարզությունից շեղվել է դեպի բուդդայականների ցնորական համակարգը, ովքեր հավատում են, թե մարդկության ապագա երջանկությունն օղում անվերջ ճախրելու մեջ է, և կարծում են, թե կարդալով «հրեա» ՝ պետք է հասկանան «հեթանոս», և կարդսղով «Երուսաղեմ»՝ պիտի հասկանան «եկեղեցի», թե «երկիրը» նշանակում է «երկինք», որ « Տիրոջ գալուստ» ասելով՝ պետք է հասկանալ «ավետարանչական ընկերությունների առաջընթաց», իսկ Տիրոջ տան սարը բարձրանալ՝ նշանակում է «մեթոդիստների մեծ ժողովը» (Պատվելի Ջոզեֆ Ուոլֆի օրագիրը, էջ 96)։GCA 328.2

    Քսանչորս տարվա ընթացքում՝ 1821-ից մինչև 1845-ը, Ուոլֆը անդա-դար ճամփորդում էր։ Աֆրիկայում նա այցելեց Եգիպտոս և Եթովպիա, Ասիայում՝ Պաղեստին, Սիրիա, Պարսկաստան, Բուխարա և Հնդկաս-տան։ Նա այցելեց նաև Միացյալ Նահանգներ՝ ճանապարհին քարոզելով Սուրբ Հեղինե կղզում։ 1837 թ. ժամանելով Նյու-Յորք՝ նա այդ քաղաքում խոսեց, այնուհետե քարոզեց նաև Ֆիլադելֆիայում ու Բալթի— մորում և, ի վերջո, հասավ Ուոշինգթըն։ Այստեղ, ասում է նա, «նախկին նախագահ [361] Ջոն Քոլինսի Ադամսի առաջարկությամբ Կոնգրեսի պալատներից մեկում ինձ հնարավորություն տրվեց դասախոտոթյուն անցկացնել, և ես ելույթ ունեցա շաբաթ օրը Կոնգրեսի բոլոր անդամների, ինչպես նաև Վիրջինիայի եպիսկոպոսի և Ուոշինգթընի կղերականների ու քաղաքացիների ներկայությամբ։ Նույն պատիվն ինձ շնորհվեց նաև Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի կառավարության անդամների կողմից, ում ներկայությամբ ես դասախոսություններ կարդացի Ասիայում արված իմ հետազոտությունների, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի անձնական իշխանության մասին» (Նույն տեղում, էջ 398,399)։GCA 329.1

    Դոկտոր Ուոլֆը ճանապարհորդեց ամենաբարբարոսական երկրներով՝ առանց որևէ եվրոպական իշխանության պաշտպանության, կրելով շատ դժվարություններ ու ենթարկվելով բազմաթիվ վտանգների։ Նրան փայտով ծեծել են, սովահար են արել, վաճառել են որպես ստրուկ և երեք անգամ դատապարտել մահվան։ Նա ենթարկվել է ավազակային հարձակումների և երբեմն գրեթե մեռնելիս է եղել ծարավից։ Մի անգամ խլել են նրա ամբողջ ունեցվածքը, և նա ստիպված՝ սարերով հա-րյուրավոր մղոններ անցավ ոտքով, երբ ձյունը խփում էր նրա դեմքին, և բոբիկ ոտքերը փայտացել էին սառած գետնին հպվելուց։GCA 329.2

    Երբ նրան նախազգուշացնում էին անզեն չգնալ վայրի և թշնամական ցեղերի մոտ, նա պատասխանում էր. որ ինքը «սպառազինված է» «աղոթքով, եռանդով՝ հանուն Քրիստոսի և Նրա օգնության վստահու-թյամբ»։ «Ես նաև,— ասում էր նա,— զինված եմ սիրով Աստծո և մերձավո-րիս հանդեպ, և ինձ հետ է իմ Աստված աշունչը» (Ու. Հ. Դ. Ադամս, Հաճախ վտանգների մեջ, էջ 192)։ Ուր որ գնար, նա իր հետ ուներ Աստվածաշունչ՝ եբրայերեն և անգլերեն լեզուներով։ Իր վերջին ճամփորդություններից մեկի մասին նա ասել է. «Ես միշտ Աստվածաշունչը բաց էի պահում իմ ձեռքում։ Ես զգում էի, որ իմ ամն այդ Գրքի մեջ է, և որ նրա զորությունն է ինձ պահում» (Նույն տեղում, էջ 201)։GCA 329.3

    Այսպես նա համառորեն աշխատեց, մինչև որ դատաստանի լուրը հնչեց բնակեցված մոլորակի մեծ մասում։ Հրեաների, թուրքերի, պար-սիկների, հնդիկների և շատ ուրիշ ազգերի ու ռասաների մեջ նա այդ լեզուներով տարածում էր Աստծո խոսքը՝ ամենուրեք ազդարարելով Մե-սիայի մոտեցող արքայությունը։GCA 330.1

    Իր ուղևորությունների ժամանակ նա Բուխարայում գտավ մի առանձնացված ժողովուրդ, որը հավատում էր Տիրոջ մոտալուտ երկրորդ գալստյանը։ [362] «Յեմենի արաբները,— ասում է նա,— մի գիրք ունեն, որը կոչվում է «Սեերա», և որում ասվում է Քրիստոսի Երկրորդ գալստյան ու Նրա փառավոր թագավորության մասին։ Եվ նրանք մեծ իրադար-ձությունների են սպասում 1840 թվականին» (Պատվելի Ջոզեֆ Ուոլֆի օրագիրը, էջ 377)։ «Յեմենում... ես վեց օր անցկացրի Ռեքաբի որդիների հետ։ Նրանք գինի չեն խմում, խաղող չեն տնկում ու սերմ չեն ցանում, ապրում են վրաններում և հիշում են հին բարի Հովնադաբին՝ Ռեքաբի որդուն։ Նրանց մեջ ես գտա Իսրայելի զավակներից մի խումբ՝ Դանի ցեղից ...ովքեր Ռեքաբի որդիների հետ միասին սպասում են Մեսիայի շուտափույթ գալստյանը՝ երկնքի ամպերով» (Նույն տեղում, էջ 389)։GCA 330.2

    Մեկ այլ ավետարանիչ նման ուսմունք է հայտնաբերել Թաթարստա-նում։ Թաթար քահանան հարցրել է ավետարանչին, թե երբ է Քրիստոսը գալու երկրորդ անգամ։ Երբ ավետարանիչը պատասխանել է, որ այդ մասին ոչինչ չգիտի, քահանան խիստ զարմացել է մեկի տգիտության վրա, ով իրեն Աստվածաշնչի ուսուցիչ էր համարում, և իր համոզմունքն է արտահայտել՝ հիմնվելով մարգարեության վրա, որ Քրիստոսը կգա մոտ 1844 թվականին։GCA 330.3

    Անգլիայում ադվենտիստական լուրը սկսեց քարոզվել վաղուց՝ 1826 թվականից։ Այստեղ շարժումն այնպիսի որոշակի ձև չընդունեց, ինչպես Ամերիկայում։ Ընդհանուր առմամբ, այդպես համատարած չէր նշվում գալստյան ստույգ ժամանակը, բայց ամենուրեք հռչակվում էր զորությամբ և փառքով ուղեկցվող Քրիստոսի մոտալուտ գալստյան մեծ ճշմարտությունը, և ոչ միայն այլախոհներին և այլադավաններին։ Անգլիացի գրող Մուրան Բրոքը նշում է, որ Անգլիկան եկեղեցու շուրջ յոթ հարյուր ծառայողներ քարոզել են «արքայության այս ավետարանը»։ Այն, որ Տերը գալու է 1844-ին, նույնպես ազդարարվել է Մեծ Բրիտանիայում։ Ամենուրեք տարածվում էին ադվենտիստական հրատարակություններ՝ բերված Միացյալ Նահանգներից։ Գրքերն ու ամսագրերը վերատպվում էին Անգլիայում։ Եվ 1842-ին Ռոբերտ Ուինթերը, ծագումով անգլիացի, ով ընդունել էր ադվենտիստական հավաար Ամերիկայամ, վերադարձավ հայրենիք՝ ազդարարելու Տիրոջ գալուստը։ Շատերը միացան նրան այդ գործում, և դատաստանի լուրր հռչակվեց Անգլիայի տարբեր մասերում։ [363] GCA 330.4

    Հարավային Ամերիկայում, բարբարոսության ու քահանայական դավերի մեջ, իսպանացի ճիզվիտ Լակունզան, կարդալով Աստվածա-շունչը՝ ընդունել էր Քրիստոսի շուտափույթ գալստյան ճշմարտությունը։ Դրդում զգալով հռչակելու նախազգուշացումը և միաժամանակ կամե-նալով խուսափել Հռոմի դժգոհությունից՝ նա իր հայացքները հրապա-րակեց «Ռաբբի բեն Էզրա» կեղծանվան տակ՝ ներկայանալով որպես դարձի եկած հրեա։ Լակունզան ապրել է տասնութերորդ դարում, բայց միայն 1825 թվականին է այդ գիրքը Լոնդոնում թարգմանվել անգլերեն։ Դրա հրապարակումն ավելի խորացրեց Անգլիայում արդեն առաջացած հետաքրքրությունը Երկրորդ գալստյան թեմայի հանդեպ։GCA 331.1

    Գերմանիայում այս ուսմունքը հռչակվել է տասնութերորդ դարում՝ լյութերական եկեղեցու ծառայող, ականավոր աստվածաբան ու քննա-դատ Բենգելի կողմից։ Իր ուսումն ավարտելուց հետո Բենգելը «նվիրվեց աստվածաբանության ուսումնասիրությանը, ինչի նկատմամբ բնական հակում ուներ նրա կայուն ու կրոնասեր միտքը՝ խորացված նրա վաղ կյանքի կարգապահությամբ ու դաստիարակությամբ։ Ուրիշ խելամիտ երիտասարդների պես՝ նա վաղ տարիքում արդեն ստիպված էր պայքարել իր կասկածների և բարդությունների դեմ կրոնի հարցերում, և հուզմունքով է հիշում «այն բազմաթիվ նետերի մասին, որոնք խոցել են իր խեղճ սիրտն ու անաանեփ դարձրել իր երիտասարդությունը»։ Դառնալով վուրթեմբերգի կարդինալների խորհրդի անդամ նա սկսեց պայքարել կրոնական ազատության համար։ «Պաշտպանելով եկեղեցու իրավունքներն ու արտոնություններդ՝ նա միաժամանակ պաշտպանեց բանական ազատության սկզբունքը նրանց համար, ովքեր կցանկանան դուրս գալ եկեղեցու անդամությունից, եթե այդպես թելադրում է նրանց խիղճր» (Encyclopedia Britannica, 9-րդ հբտ., հոդված «Բենգել»)։ Այս քաղաքականության բարերար ազդեցությունն այսօր էլ դեռ զգացվում է նրա հայրենի գավառում։GCA 331.2

    Հայտնություն 21-րդ գլխից «ապագա կիրակիի» մասին քարոզ պատրաստելու ժամանակ էր, որ Քրիստոսի երկրորդ գալստյան լայսր ներթափանցեց Բենգելի միտքը։ Հայտնության մարգարեությունները, ինչպես երբեք նախկինում, բացահայտվեցին նրա հասկացողությանը։ Մարգարեի պատկերած ահռելի կարևորության ու անգերազանցելի փառքի տեսարաններից ցնցված՝ նա ստիպված էր միառժամանակ դա-դարել այդ մասին խորհելուց։ Ամբիոնի վրա. սակայն, [364] այդ ամենը կրկին նրան պատկերվեց իր ողջ փայլով ու զորությամբ։ Այդ պահից նա նվիրվեց մարգարեությունների, հատկապես Հայտնության ուսում-նասիրությանը, և շուտով եկավ այն համոզման, որ դրանք վկայում էին Քրիստոսի շուտափույթ գալստյան մասին։ Նրա նշած ժամանակը, թե երբ պետք է լիներ երկրորդ գալուստը, ընդամենը մի քանի տարով էր տարբերվում նրանից, որը հետագայում նշելու էր Միլլերը։GCA 331.3

    Բենգելի գրվածքները տարածվեցին քրիստոնեական ողջ աշխարհով մեկ։ Մարգարեության մասին նրա հայացքները գրեթե ամբողջովին ընդունվեցին իր հայրենի Վուրթեմբերգում, որոշ չափով էլ Գերմանիայի այլ մասերում։ Շարժումը շարունակվեց նաև նրա սահից հետո, և գալստյան լուրը զուգահեռ հնչեց Գերմանիայում՝ մյուս երկրների հետ միասին։ Ավելի վաղ հավատացյալներից ոմանք մեկնեցին Ռուսաստան և այնտեղ հիմնեցին գաղութներ, և այդ երկրի գերմանական եկեղեցիները մինչև այսօր էլ հավատում են Քրիստոսի մոտալուտ գալստյանը։GCA 332.1

    Լույսը ծագեց նաև Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Ժնևում, որտեղ Ֆարելն ու Կալվինը տարածել էին Բարենորոգման ճշմարտությունը, Գոսենը քարոզեց երկրորդ գալստյան լուրը։ Ուսանողական տարիներին Գոսենը բախվել էր ռացիոնալիզմի հետ, որի ոգով տոգորված էր ամբողջ Եվրոպան տասնութերորդ դարի վերջին և տասնիններորդի սկզբին։ Ու երբ անցավ հոգևոր ծառայության, ոչ միայն ծանոթ չէր ճշմարիտ հավատին, այլև կասկածամտության հակում ուներ։ Դեռ երիտասարդ տարիներին նա հետաքրքրվել էր մարգարեությունների ուսումնասիրությամբ։ Ռոլինի «Հնադարյան պատմությունը» կարդալիս նրա ուշադրությունը հրավիրվեց Դանիելի երկրորդ գլխի վրա, և նա ցնցվեց՝ տեսնելով, թե ինչ զարմանալի ճշտությամբ էր կատարվել մարգարեությունը, ինչն արտահայտված էր նաև պատմական տարեգրության մեջ։ Սա վկայում էր մի Գրքի ներշնչվածության մասին, որը նրա խարիսխը դարձավ իր հետագա կյանքի վտանգների մեջ։ Նա չէր կարող բավարարվել ռացիոնալիզմի ուսմունքով, ու երբ սկսեց Սուրբ Գիրքն ուսումնասիրել ավելի պարզ լույս ստանալու համար, նրա հավատը զորացավ։GCA 332.2

    Շարունակելով քննել մարգարեությունները՝ նա համոզվեց, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Այս մեծ ճշմարտության հանդիսավորությունից ու կարևորությունից [365] ազդված՝ նա կամեցավ տեղեկացնել մարդկանց այդ մասին, բայց ընդունված այն կարծիքը, ըստ որի՝ Դանիելի մար- գարեությունները գաղտնիք են և չեն կարող հասկացվել, լուրջ խոչընդոտ էր նրա ճանապարհին։ Ի վերջո, նա վճռեց սկսել երեխաներից, ում միջոցով հույս ուներ հետաքրքրել ծնողներին, ինչպես Ֆարելն էր նրանից առաջ արել Ժնևն ավետարանելիս։GCA 332.3

    «Կուզենայի հասկանալի լիներ,— ասել է նա՝ ավելի ուշ խոսելով իր նախաձեռնության նպատակի մասին,— որ ես կամեցա ճշմարտությունը ներկայացնել այս պարզ ձևով և դիմեցի երեխաներին ոչ թե դրա նվազ կարևորության պատճառով, այլ ընդհակառակը, որովհետև շատ կարևոր է։ Ես վախենում էի, որ ինձ չեն լսի, եթե նախ դիմեմ մեծահասակ մարդկանց»։ «Դրա համար էլ որոշեցի գնալ երեխաների մոտ։ Ես հա-վաքում եմ երեխաներին, ու եթե խումբը մեծանում է, եթե նրանք լսում են, ուրախանում, հետաքրքրվում և հասկանում խոսքը, ես համոզված եմ, որ շուտով երկրորդ խումբը կունենամ, իսկ մեծահասակներն, իրենց հերթին, տեսնում են, որ արժե նրանց հետ նստել և ուսումնասիրել։ Երբ դա արվում է, ես հասնում եմ նպատակիս» (Լ. Գոսեն, Դանիել մարգարեն, հ. 2, Նախաբան)։GCA 333.1

    Նրա ջանքերը պսակվեցին հաջողությամբ։ Երբ նա դիմեց երեխա-ներին, նրանց հետ եկան լսելու նաև մեծահասակները։ Նրա եկեղեցու սրահները լցվեցին ունկնդիրներով։ Նրանց մեջ կային պաշտոնյաներ և կրթված մարդիկ, Ժնև այցելող եկվորներ ու օտարականներ, և նրանց միջոցով լուրը հասավ տարբեր վայրեր։GCA 333.2

    Այս հաջողությամբ ոգևորված՝ Գոսենը հրատարակեց իր դասերը՝ հուսալով նպաստել մարգարեական գրքերի ուսումնասիրությանը ֆրանսիախոսների եկեղեցիներում։ «Դասեր տպագրել երեխաների համար,- ասում է Գոսենը,— նշանակում է դիմել մեծերին, ովքեր շատ հաճախ անտեսում են այս գրքերը՝ ձևացնելով, թե դրանք անհականալի են։ «Ինչպե՞ս են դրանք անհասկանալի, երբ ձեր երեխաները հասկանում են»։ «Ես մեծ փափագ ունեի,— ավելացնում է նա,— օգնելու մեր հոտին՝ հասկանալու մարգարեությունները, եթե հնարավոր է»։ «Հիրավի, չկա մի ավելի կարևոր ուսումնասիրություն, որն, իմ կարծիքով, ամենաառույգն է պատասխանում ժամանակի պահանջներին»։ «Հենց դրանով մենք պիտի պատրաստվենք գալիք նեղություններին, արթուն փնենք և սպասենք Հիսուս Քրիստոսին»։ [366] GCA 333.3

    Թեև Գոսենն ամենաականավոր և սիրված ֆրանսերեն խոսող քարոզիչներից մեկն էր, որոշ ժամանակ անց նրան հեռացրին ծառայությունից՝ նրա ամենածանր մեղքը համարելով այն, որ եկեղեցու կատեխիզիսի՝ անշունչ ու ռացիոնալիստական ձեռնարկի փոխարեն, որը գրեթե զուրկ էր դրական հավատից, նա, երեխաներին սովորեցնելու համար օգտագործել էր Աստվածաշունչը։ Հետագայում նա դարձավ աստվա-ծաբանության ուսուցիչ, և կիրակի օրը շարունակում էր դաստիարակի իր գործը՝ Սուրբ Գրքից դասեր տալով երեխաներին։ Նրա գրվածքները մարգարեության մասին նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրին։ Պրոֆեսորական ամբիոնից, ուսուցչի աթոռից և մամուլի միջոցով նրա ազդեցությունը տարիներ շարունակ աճում էր։ Եվ այդպիսով, նա շատերի ուշադրությունը հրավիրում էր մարգարեությունների ուսումնասիրու-թյանը՝ ցույց տալով, որ Տիրոջ գալուստը մոտ է։GCA 333.4

    Գալստյան լուրը հռչակվեց նաև Սկանդինավիայում՝ ամենուրեք առաջացնելով խոր հետաքրքրություն։ Շատերն իրենց անհոգ հանգստությունից արթնացան՝ խոստովանելու և թողնելու իրենց մեղքերը և ներում փնտրելու Քրիստոսի անունով։ Սակայն պետական եկեղեցու կղերականներն ընդդիմացան այդ շարժմանը, և նրանց ազդեցությամբ ոմանք, ովքեր քարոզում էին լուրը, բանտ նետվեցին։ Շատ վայրերում, որտեղ Տիրոջ մոտալուտ գալուստն ազդարարողներին այսպես լռեցրել էին, Աստված բարեհաճեց Իր լուրն ուղարկել հրաշալի կերպով՝ երե-խաների միջոցով։ Քանի որ նրանք անչափահաս էին, պետական օրենքը չէր կարող արգելել նրանց ազատ խոսելու։GCA 334.1

    Շարժումն իր մեջ ընդգրկում էր գլխավորապես ստորին խավերը, և աշխատավորների համեստ բնակարաններում էր, որ մարդիկ հավաքվում էին՝ լսելու նախազգուշացումը։ Այդ մանուկ քարոզիչներն իրենք էլ հաճախ աղքատ ընտանիքներից էին։ Նրանցից ոմանք տարիքով վեց կամ ութ տարեկան էին, ոչ ավելի։ Եվ չնայած նրանց կյանքը վկայում էր, որ սիրում են Փրկչին և ջանում են ապրել՝ հնազանդվելով Աստծո սուրբ պահանջներին, նրանք իրականում դրսևորում էին միայն իրենց մանկական տարիքին բնորոշ դատողություն և ունակություններ։ Բայց երբ կանգնում էին ժողովրդի աոջև, [367] ակնհայտ էր դառնում, որ նրանք լցված էին մի զորությամբ, որը վեր էր նրանց բնական շնորհներից։ Նրանց ձայնի տոնն ու շարժուձևը վախվում էին, և հանդիսավոր զորությամբ նրանք նախազգուշացնում էին դատաստանի մասին՝ վկայակոչելով ասրբգրային տեքստը. «Վախեցեք Աստծուց և փաոք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ»։ Նրանք հանդիմանում էին ժողովրդի մեղքերը՝ դատապարտելով ոչ միայն անբարոյականությունն ու արատը, այլև ուրացությանն ու աշխարհասիրությանը՝ իրենց ունկնդիրներին նախազգուշացնելով անհապաղ խուսափել գափք բարկությունից։GCA 334.2

    Ժողովուրդը սարսուռով Էր լսում։ Աստծո Հոգին խոսում Էր՝ փափկացնելով նրանց սրտերը։ Շատերը դրդվում էին ուսումնասիրելու Սուրբ Գիրքը նոր և ավելի խորը հետաքրքրությամբ, անզուսպներն ու անառակները վերափոխվում Էին, ուրիշները թողնում Էին իրենց ան-ազնիվ արարքները, և բարեփոխումն այնքան հստակ Էր, որ նույնիսկ պաշտոնական եկեղեցու ծառայողները ստիպված խոստովանում էին, որ Աստծո ձեռքն Էր այդ շարժման մեջ։GCA 335.1

    Աստծո կամքն Էր, որ Փրկչի գալստյան լուրը հնչի Սկանդինավյան երկրներում, ու երբ Նրա ծառաների ձայները լռեցին, Նա Իր Հոգին դրեց երեխաների վրա, որպեսզի գործը կանգ չառնի։ Երբ Հիսուսը մոտենում Էր Երուսաղեմին ցնծացող ամբոխի ուղեկցությամբ, որը հաղթական գոչյուններով և արմավենու ճյուղեր թափահարելով՝ Նրան Դավթի Որդի Էր հռչակում, նախանձ փարիսեցիները պահանջեցին, որ Նա լռեցնի մարդկանց, բայց Հիսուսը պատասխանեց, որ այդ ամենը մարգարեության իրականացում Էր, և եթե նրանք լռեին, ապա քարերը պիտի աղաղակեին։ Քահանաների և իշխանների սպաոնափքներից վախեցած՝ ժողովուրդը դադարեցրեց իր ցնծագին բացականչությունը, երբ ներս Էր մտնում Երուսաղեմի դարպասներից, բայց երեխաները, տաճարի Դավիթներում արձագանքելով մեծերի ձայնին, թափահարում Էին արմավենու ճյուղերն ու բացականչում. «Օվսա՜ննա Դավթի Որդուն» (Մատթեոս 21.8-16)։ Երբ խիստ զայրացած փարիսեցիները հարցրին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում», Հիսուսը պատասխանեց. «Այո, դուք չե՞ք կարդացել, թե՝ երեխաների և ծծկերների բերանով օրհնություն արեցիր»։ Ինչպես Աստված երեխաների միջոցով [368] գործեց Քրիստոսի աոաջին գալստյան ժամանակ, այնպես Էլ նրանց միջոցով հռչակեց Նրա երկրորդ գալուստը։ Տիրոջ այն խոսքը, որ Իր գալստյան լուրը հնչելու Է բոլոր ազգերին, ցեղերին, ժողովուրդներին և լեզուներին, պետք Է իրականացվի։GCA 335.2

    Ուիլյամ Միլլերն ու նրա գործակիցները կանչվեցին քարոզելու նախազգուշացումը Ամերիկայում։ Այս երկիրը դարձավ ադվենտիստական մեծ շարժման կենտրոն։ Այստեղ էր, որ առաջին հրեշտակի պատգամն իր ուղղակի իրականացումը գտավ։ Միլլերի և նրա համախոհների գրվածքները հասան հեռավոր երկրները։ Աշխարհի որ երկիրն էլ որ ներթափանցեին ավետարանիչները, նրանք իրենց հետ տանում Էին Քրիստոսի մոտալուտ վերադարձի բարի լուրը։ Ամենուրեք հնչում Էր հավիտենական ավետիսը. «Վախեցե՛ք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ»։GCA 335.3

    Մարգարեությունների մասին վկայությունդ որն իբր մատնանշում Էր, թե Քրիստոսի գալուստը պետք Է լինի 1844 թ. գարնանը, խորապես արմատավորվեց ժողովրդի մտքում։ Լուրը, անցնելով նահանգից նահանգ, ամենուրեք լայն հետաքրքրություն առաջացրեց։ Շատերը համոզված Էին, որ փաստարկները մարգարեական ժամանակահատվածների վերաբերյալ ճիշտ էին, և զոհաբերելով իրենց կարծիքն ունենալու հպարտությունը՝ ուրախությամբ ընդունեցին ճշմարտությունը։ Որոշ ծառայողներ մի կողմ դրեցին իրենց առանձին հայացքներն ու համոզմունքները թողեցին իրենց աշխատավարձն ու եկեղեցիները և միացան Հիսուսի գալստյան հռչակման գործին։ Սակայն համեմատաբար փոքրաթիվ ծառայողներ ընդունեցին լուրը, ուստի այն վստահվեց հիմնականում հասարակ անդամներին։ Ագարակատերերր թողնում էին իրենց դաշտերը, արհեստավորներն՝ իրենց գործիքները, վաճա-ռականներն՝ իրենց առևտուրը, մասնագետներն՝ իրենց պաշտոնները, բայցևայնպես, աշխատողների թիվր փոքր Էր այն գործի համար, որ պետք Է կատարվեր։ Անաստված եկեղեցու և ամբարշտության մեջ թաղված աշխարհի վիճակը ճնշում էր իսկական պահապանների ոգին, և նրանք հոժարակամ դժվարություններ էին կրում, զրկանքներ ու տառապանք, որպեսզի կարողանային մարդկանց ապաշխարության կոչ անել և ցույց տալ փրկության տանող ճանապարհը։ Չնայած սատանայի դիմադրությանը՝ գործն արագորեն առաջ Էր գնում, և գալււտյան լուրն ընդունվում Էր հազարավորների կողմից։ [369] GCA 336.1

    Ամենուրեք հնչում Էր սրտեր քննող վկայություն, որը մեղավորներին՝ աշխարհիկ, թե եկեղեցու անդամ, նախազգուշացնում Էր վւախչել գւսփք բարկությունից։ Հովհաննես Մկրտչի՝ Քրիստոսի նախակարապետի նման, քարոզիչները կացինը դնում Էին ծառի արմատին՝ բորտին կոչ ա նեյով ւսպաշխարության արժանի պտուղներ բերել։ Նրանց ցնցող կոչե— րր եկեղեցական ամբիոններից հնչող խաղաղության ու անվտանգության հավաստիացումների կտրուկ հակադրությունն Էին, և որտեղ որ հնչեր լուրր, ամենուրեք արթնացնում էր ժողովրդին։ Սուրբ Գրքի պարզ, ուղ-ղակի վկայությունդ Սուրբ Հոգու զորությամբ թափանցելով մինչև հոգու խորքը, այնպիսի ուժով Էր համոզում, որ քչերն Էին կարողանում ընդդի-մանալ։ Իրենց հավատացյալ համարողներն արթնացան ապահովության կեղծ զգացումից՝ գիտակցելով իրենց նահանջը, իրենց աշխարհասի-րությունն ու անհավատությունը, իրենց հպարտությունն ու եսասիրու-թյունը։ Շատերն ապաշխարությամբ ու խոնարհությամբ որոնում Էին Տիրոջը։ Երկրային բաներով այդքան երկար կլանված զգացումներն այժմ ուղղվեցին դեպի երկինք։ Աստծո Հոգին իջավ նրանց վրա, և նրանք փափկած ու հնազանդ սրտերով միավորվեցին՝ բարձրաձայներ» կոչը. «Վախեցե՛ք Աստծուց և վւառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկավ»։GCA 336.2

    Մեղավոր մարդիկ արտասվելով հարցնում էին. «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ»։ Նրանք, ովքեր անազնիվ կյանք էին վարել, ձգտում էին փոխհատուցել վնասը։ Բոլորը, ովքեր խաղաղություն էին գտել Քրիստոսում, փափագում էին այդ օրհնությունը կիսել այլոց հետ։ Ծնողների սրտերը դարձան դեպի իրենց զավակները, իսկ զավակներինը՝ դեպի իրենց ծնողները։ Հպարտության ու ծանրամտության պատնեշները քանդվեցին։ Անկեղծ խոստովանություններ էին արվում, ընտանիքի անդամներն աշխատում էին փրկել իրենց սիրելիներին ու հարազատներին։ Հաճախ կարելի էր ջերմեռանդ միջնորդական աղոթք լսել։ Ամենուրեք հոգիներ էին, ովքեր թախանձագին աղոթում էին Աստծուն։ Շատերն ամբողջ գիշեր աղոթքով պայքարում էին՝ համոզվելու, որ իրենց մեղքերը ներված են, կամ էլ խնդրում էին իրենց ազգականների և հարևանների դարձի գալու համար։GCA 337.1

    Բոլոր խավերից մարդիկ հավաքվում էին ադվենտիստական ժողովներին։ Հարուստ և սպքատ, բարձր կամ ցածր՝ մարդիկ տարբեր պատճառներով փափագում էին անձամբ լսել երկրորդ գալստյան մասին ուսմունքր։ Տերր զսպում էր ընդդիմության ոգին, մինչև որ Իր ծառաները [370] բացատրեն, թե ինչի վրա է հիմնված իրենց հավատը։ Երբեմն անոթը թույլ էր լինում, բայց Աստծո Հոգին ուժ էր հաղորդում Իր ճշմարտությանր։ Այս ժողովներում զգացվում էր սուրբ հրեշտակների ներկայությունը, և հավատացյալների թիվն օրեցօր աճում էր։ Երբ կրկնվում էին Քրիստոսի շուտափույթ գալստյան վկայությունները, մեծ ամբոխները շունչները պահած լսում էին այդ հանդիսավոր խոսքերր։ Թվում էր, թե երկինք ու երկիր մոտեցել են միմյանց։ Աստծո զորությունը զգացվում էր տարեցների, երիտասարդների և միջին տարիքի մարդկանց վրա։ Շատերը տուն էին վերադառնում՝ փառաբանությունն իրենց շարթերին, և գիշերային լռության մեջ զրնգում էին ցնծության ձայները։ Ոչ ոք, ով այցելել է այդ ժողովներին, երբեք չի մոռանա այդ չափազանց հետաքրքիր տեսարանները։GCA 337.2

    Քրիստոսի գալստյան ճշգրիտ ժամանակի հռչակումը մեծ ընդիմություն առաջացրեց բոլոր խավերի մեջ՝ սկսած եկեղեցու քարոզիչներից մինչև ամենահանդուգն ու ըմբոստ մեղավորը։ Իրականացան այս մարգարեության խոսքերը. «Վերջին օրերում ծաղր անողներ կգան, որ իրենց ցանկությունների պես կվարվեն և կասեն. «Ո՞ւր է նրա գալստ- յան խոստումը, քանզի այնուհետև, ոը հայրերը վախճանվեցին, ամեն բան նույնպես կենում մնում է աշխարհի ստեղծագործությունից հետո» (Բ Պետրոս 3.3, 4)։ Շատերը, ովքեր պնդում էին, թե սիրում են Փրկչին, հայտարարեցին, որ իրենք դեմ չեն երկրորդ գալստյան ուսմունքին, պարզապես համաձայն չեն, որ ստույգ ժամանակ է նշվում։ Բայց Աստծո ամենատես աչքը կարդում էր նրանց սրտերը։ Նրանք չէին ցանկանում լսել, որ Քրիստոսը գալիս է՝ արդարությամբ դատելու աշխարհը։ Այդպիսիք անհավատարիմ ծաոաներ էին, ում գործերը չէին դիմանա սրտեր քննող Աստծո զննմանը, և նրանք վախենում էին հանդիպել իրենց Տիրոջը։ Ինչպես հրեաները Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ, նրանք ես պատրաստ չէին ողջունելու Հիսուսին։ Նրանք ոչ միայն հրա-ժարվեցին լսել Աստվածաշնչի պարզ վւաստարկները, այլև ծաղբեցին Տիրոջր սպասողներին։ Սատանան և նրա հրեշտակները ցնծում էին՝ կծու խոսքեր նետելով Քրիստոսի և սուրբ հրեշտակների երեսին, որ Նրա ժողովուրդ կոչեցյալն այնքան քիչ է սիրում Նրան, որ չի ցանկանում Նրա գալուստը։GCA 337.3

    «Ոչ ոք չգիտի ոչ օրը և ոչ ժամը», ահա այս փաստարկն էին ամենից հաճախ բերում ադվենտիստների հավատը մերժողները։ Սուրբ Գիրքն ասում է. «Բայց այդ օրվա և ժամի մասին [371] ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակներդ ոչ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24.36)։ Այս տեքստի հստակ ու ներդաշնակ բացատրությունը տրվեց նրանց կողմից, ովքեր սպասում էին Տիրոջը, և ակնհայտ դարձավ դրա կեղծումր նրանց հակառակորդների կողմից։ Այս խոսքերը Քրիստոսն ասել էր Իր աշակերտներին՝ այն անմոռանալի զրույցի ժամանակ՝ վերջին անգամ տաճարից հեռանալուց հետո։ Երբ աշակերտները հարցրին, թե «Ո՞րն է քո գալստյան և աշխարհի վերջի նշանը», Հիսուսը նրանց նշաններ տվեց՝ ասելով. «Երբ այս բոլորը տեսնեք, իմացեք, որ մոտ է՝ դոներին» (Մատթեոս 24.3,33)։ Չի կարելի Փրկչի մի արտահայտությունը ներկայացնել այնպես, որ հակասի մյուսին։ Թեև ոչ ոք չգիտի Նրա գալստյան օրը կամ ժամը, մեզանից պահանջվում է իմանալ, թե երբ է այն մոտենալու, քանի որ այդ մասին պարզ ցուցում է տրված։ Ասված է նաև, որ Նրա նախազգուշացումր մերժելը և հրաժարվելն իմանալ, թե երբ կմոտենա Նրա գալուստը, նույնքան բախտորոշ կարող է փնե մեզ համար, ինչպես եղավ նրանց համար, ովքեր ապրում էին Նոյի օրերին և անտեսեցին գալիք ջրհեղեղի մասին նախազգուշացումը։ Եվ առակն էլ, նույն գլխում, հակադրելով հավատարիմ ու անհավատարիմ ծառաներին և նշելով նրա ճակատագիրը, ով իր սրտտմ ասաց՝ «Իմ տերը գալն ուշացնում է», ցույց է տալիս, թե ինչպես է Քրիստոսը հատուցելու նրանց, ովքեր արթուն են գտնվել ու սովորեցրել են Նրա գալստյան մասին, և նրանց, ովքեր ժխտել են այն։ «Արդ՝ արթուն կացեք,— ասում է Նա,— երանի այն ծառային, ում նրա տերը, երբ որ գա, այնպես անելիս կգտնի» (Մատթեոս 24.42,46)։ «Իսկ եթե արթուն չլինես, կգամ ինչպես գող, և չես իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ» (Հայտնություն 3.3)։GCA 338.1

    Պողոսը խոսում է նրանց մասին, ում համար Տիրոջ գալուստն ան-սպասելի է լինելու։ «Տիրոջ օրն այնպես է հասնելու, ինչպես գողը՝ գիշերով։ Երբ որ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կհասնի կորուստը... և չեն պրծնի»։ Հետո նրանց մասին, ովքեր ընդունել են Փրկչի նախազգուշացումը, ա— վելացնում է. «Դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այն օրը գոդի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ, գիշերինը չենք, ոչ էլ խավարինը» (Ա Թեսաղոնիկեցիս 5.2-5)։ [372]GCA 339.1

    Այսպես ցույց է արված, որ Սուրբ Գիրքը ոչ մի կերպ չի արդարացնում Քրիստոսի գալստյան մոտիկության վերաբերյալ մարդկանց կամավոր տգիտությունը։ Բայց նրանք, ում միայն պատճառ էր պետք՝ մերժելու ճշմարտությունը, չկամեցան լսել այս բացատրությունը, և այս խոսքերը. «Ոչ ոք չգիտի օրը կամ ժամը», շարունակ կրկնվում էին հանդուգն ծաղրողների և անգամ Քրիստոսի ծառայողներ կոչեցյալների կողմից։ Երբ ժողովուրդն արթանացավ և սկսեց որոնել փրկության ուղին, կրոնի ուսուցիչները կանգնեցին նրա և ճշմարտության միջև՝ ջանալով ցրել նրանց երկյուղը Աստծո խոսքի սխալ մեկնաբանությամբ։ Անհավատարիմ պահապանները միացան մեծ խաբեբային՝ ճչալով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», թեև Աստված խաղաղության մասին չէր խոսել։ Քրիստոսի օրերի փարիսեցիների նման՝ շատերը ոչ միայն իրենք չէին ուզում մանել երկնքի արքայությունը, այլև մտնողներին էլ խանգարում էին։ Եվ այդ մարդկանց արյունը նրանցից է պահանջվելու։GCA 339.2

    Մովորաբար եկեղեցու ամենախոնարհ ու նվիրված անդամներն առաջինն էին ընդունում լուրը։ Նրանք, ովքեր ինքնուրույն էին ուսումնասիրում Սուրբ Գիրքը, չէին կարոդ չտեսնել մարգարեության հանրահայտ պատկերացումների հակաասավածաշնչյան բնույթը, և ուր էլ որ մարդիկ չէին արվում կղերականների ազդեցությանը և ինքնուրույն քննում էին Աստծո խոսքը, բավական էր լինում միայն գալստյան ուսմուն-քը համեմատել Սուրբ Գրքի հետ՝ նրա աստվածային հեղինակությունը հաստատելու համար։GCA 339.3

    Շատերը հալածվում էին իրենց անհավատ եղբայրների կողմից։ Եկեղեցում իրենց ղիրքր պահելու համար ոմանք գերադասում էին չխոսել իրենց հույսի վերաբերյալ, բայց մյուսները զգում էին, որ հավա-տարմությունն առ Աստված իրենց թույլ չի տալիս այդպես թաքցնել այն ճշմարտությունները, որոնք Նա վաոահել էր իրենց։ —Քիչ չէր նրանց թիվը, ում հեռացնում էին եկեղեցու ընկերակցությունից միայն այն պատճառով, որ նրանք հավատում էին Քրիստոսի գալստյանը։ Այս փորձությանը ենթարկվողների համար շատ թանկ էին մարգարեի հետեյալ խոռքերը. «Ասում են ձեր եղբայրները, որ ձեզ ատում և անարգում են իմ անունի համար՝ Թող Տերը փառավորվի, և մենք տեսնենք ձեզ ուրախության մեջ, բայց նրանք պիտի ամաչեն» (Եսայիա 66.5)։GCA 339.4

    Աստծո հրեշտակները մեծագույն հետաքրքրությամբ էին հետևում նախազգուշացման [373] արդյունքին։ Երբ եկեղեցիներն ամբողջովին մերժեցին լարը, հրեշտակները տխուր շրջվեցին։ Բայց կային շատերը, ովքեր դեռ չէին վարձվել ադվենտիռտական ճշմարտությամբ։ Շատերին մոլորեցրել էին իրենց ամուսինները, կանայք, ծնողները կամ երեխաները՝ դրդելով հավատալ, թե ադվենտիտոների հերձվածքները լսելն անգամ մեղք է։ Հրեշտակներին հրամայված էր ուշադիր հսկել այո հոգիներին, քանզի Աստծո գահից նրանց վրա մի ուրիշ լույս պիտի շողար։GCA 340.1

    Նրանք, ովքեր ընդունել էին լարը, անասեյի փափագով սպասում էին իրենց Փրկչի գալստյանը։ Մոտենում էր ժամանակը, երբ նրանք հույս անեին հանդիպելու Նրան։ Նրանք պատրաստվում էին դրան հանդարտ հանդիասվորությամբ։ Նրանք քաղցր հաղորդակցության մեջ էին Աստծո հետ, որ երաշխիքն էր պայծառ ապագայում իրենց սպասվող խաղաղության։ Ով որ ճաշակել էր այղ հույսն ու վստահությունը, երբեք չէր կարող մոռանալ սպասման այդ թանկագին ժամերը։ Նշված ժամանակից մի քանի շաբաթ առաջ աշխարհային գործերը շատ տեղերում մի կողմ դրվեցին։ Անկեղծ հավատացյալները զգուշորեն քննում էին իրենց ամեն մի զգացմունքն ու միտքը, ասես մահվան մահճում էին և մի քանի ժամից արդեն պիտի ննջեին։ Ոչ ոք «համբարձման հագուստ» չէր պատրաստում, բայց բոլորը ներքին վկայության կարիք էին զգում՝ համոզվելու, որ պատրառտ են դիմավորելու Փրկչին։ Նրանց սպիտակ հանդերձը հոգա որբությունն էր՝ Քրիստոսի քավչարար արյամբ մեղքից սրբված բնավորությանը։ Երանի՜ իրենց Աստծո ժողովուրդ համարողներն այսօր էլ ունենային սիրտ քննելու նույն ոգին, նույն ջերմեռանդ, աներեր հավատը։ Եթե նրանք շարունակեին այդպես խոնարհվել Աստծո առաջ և իրենց թախանձագին աղերսներն ուղղել դեպի շնորհի աթոռը, ապա շատ ավելի հարուստ փորձառություն կունենային։ Բայց որքա՜ն քիչ են աղոթքները, որքա՜ն քիչ է մեղքի խոր գիտակցումը, և կենդանի հավատի բացակայությունը շատերին գրկում է այն շնորհից, որ Փրկիչն առատությամբ հեղելէ։GCA 340.2

    Աստված որոշել էր փորձել Իր ժողովրդին։ Նրա ձեռքն էր ծածկել սխալը մարգարեական ժամանակների հաշվարկի մեջ։ Ո՛չ ադվենտիստներն [374] էին հայտնաբերել սխալը, ո՛չ էլ նրանց ամենաուսյալ հակառակորդները։ Այս վերջիններն ասում էին. «Մարգարեական ժամանակների ձեր հաշվարկները ճիշտ են։ Շուտով ինչ-որ մեծ իրադարձություն է տեղի ունենալու, բայց ոչ այն, ինչ կանխասել է պ-ն Միլլերը. դա կլինի ոչ թե Քրիստոսի երկրորդ գալուստը, այլ աշխարհի դարձր Աստծուն»։GCA 341.1

    Սպասման ժամանակն անցավ, բայց Քրիստոսը չհայտնվեց՝ փրկելու Իր ժողովրդին։ Նրանք, ովքեր անկեղծ հավատով ու սիրով սպասել էին իրենց Փրկչին, դառը հիասթափություն ապրեցին։ Սակայն այդպես իրականանում էին Աստծո նպատակները։ Նա քննում էր նրանց սրտերը, ովքեր հայտարարում էին, թե սպասում են Նրա հայտնվելուն։ Նրանցից շատերն առաջնորդվել էին ոչ թե վեհ դրդումներով, այլ միայն վախից։ Նրանց դավանանքը չէր ազդել իրենց սրտի կամ կյանքի վրա։ Երբ սպասված իրադարձությունը տեղի չունեցավ, այս անձինք հայ-տարարեցին, որ իրենք չեն հիսաթափվել, որ իրականում երբեք չեն հա-վատացել, թե Քրիստոսը պիտի գա։ Այսպիսիք առաջինը սկսեցին ծիծաղել ճշմարիտ հավատացյալների հիասթափության վրա։GCA 341.2

    Բայց Հիսուսն ու երկնային ամբողջ զորքը սիրով ու կարեկցանքով էին նայում այս հավատարիմ, բայց հիասթափված մարդկանց։ Եթե մի պահ ետ քաշվեր չարի քողը, որը տեսանելի աշխարհը բաժանում էր անտեսանելիից, ապա կերևար, թե ինչպես էին հրեշտակները մոտենում այս աներեր հոգիներին և պաշտպանում նրանց սատանայի նետերից։GCA 341.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents