Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 40—ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

    Երբ նրանք, ովքեր պատվում են Աստծո օրենքը, զրկվեն մարդկային օրենքների պաշտպանությունից, տարբեր երկրներում միաժամանակ կսկսվի մի շարժում՝ նրանց ոչնչացնելու նպատակով։ Երբ մոտենա հրա-մանագրում նշված ժամանակը, ժողովուրդը դավեր կնյութի, որպեսզի արմատախիլ անի ատելի աղանդը։ Կորոշվի մի գիշերվա մեջ վճռական հարված հասցնել, որն ընդմիշտ կլռեցնի բողոքի և հանդիմանության ձայնը։GCA 578.1

    Աստծո ժողովուրդը՝ ոմանք բանտախցերում, մյուսները թաքնված անտառների ու լեռների մեկուսի ապաստարաններում, շարունակում է Աստծուց օգնություն աղերսել, մինչ աշխարհի չորս կողմերում զինված մարդկանց խմբերը չար հրեշտակների թելադրանքով պատրաստվում են սպանության գործին։ Եվ հենց այդ ծայրահեղ վտանգի պահին է, որ Իսրայելի Աստվածը կմիջամտի՝ ազատագրելու Իր ընտրյալներին։ Տերն ասում է. «Դուք երգ կունենաք սուրբ տոնի գիշերվա նման, և սրտի ուրախություն՝ սրինգով գնացողի պես, որ գնում է Տիրոջ սարը՝ Իսրայելի Վեմի մոտ։ Եվ Տերը լսել է տալու իր ձայնի փառքը, և իր բազկի իջնելու ցույց է տալու սաստիկ բարկությամբ ու լավտղ կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկտի քարերով» (Եսայիա 30.29,30)։GCA 578.2

    Հաղթանակի, ծաղրանքի և անեծքի աղաղակներով չարացած մարդ-կանց ամբոխը պատրաստվում է հարձակվելիր զոհի վրա, երբ հանկարծ [636] մի թանձր խավար՝ գիշերվա մթությունից ավելի խիտ, իջնում է երկրի վրա։ Իսկ քիչ անց, շողալով Աստծո գահից ճառագող փառքով, երկնքում մի ծիածան է բացվում և ասես շրջապատում յուրաքանչյուր աղոթող խմբի։ Մոլեգնած ամբոխները հանկարծ կանգ են առնում։ Լռում են նրանց ծաղրական գոռոցները։ Նրանց սպանիչ վայրագության առարկան մոռացվում է։ Սոսկալի կանխազգացումներով նրանք իրենց աչքերը սևեռում են Աստծո ուխտի խորհրդանշանին և փափագում ծածկվել նրա շլացուցիչ պայծառությունից։GCA 578.3

    Աստծո ժողովուրդը լսում է հստակ ու մեղեդային մի ձայն. » Վեր նայեցեք»։ Եվ իրենց աչքերը բարձրացնելով դեպի երկինք՝ նրանք տեսնում են ավետյաց երկրի ծիածանը։ Երկնակամարը ծածկող սե ու մռայլ ամ-պերը ցրվում են, և Ստեփանոսի պես նրանք նայում են դեպի երկինք ու տեսնում Աստծո փառքը և մարդու Որդուն՝ նստած Իր գահին։ Նրա աստվածային կերպարանքում նրանք նկատում են Նրա նվաստացման նշանները և Նրա շուրթերից լսում Իր Հոր և սուրբ հրեշտակների առաջ ներկայացվող խնդրանքը. «Կամենում եմ, որ նրանք, ում ինձ տվիր, ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ» (Հովհաննես 17.24)։ Դարձյալ լսվում է մեղեդային ու հաղթական մի ձայն՝ ասելով. «Նրանք գալի՜ս են, նրանք գալի՜ս են՝ սուրբ, անմեղ և անբիծ։ Նրանք պահել են Իմ համբերության խոսքը և պիտի քայլևն հրեշտակների մեջ», և նրանց գունատ ու դողդոջուն շուրթերից, ովքեր հաստատ են պահելիրենց հավատը, հաղթության աղաղակ է դուրս թռչում։GCA 579.1

    Հենց կեսգիշերին Աստված դրսևորում է Իր զորությունն՝ Իր ժողովրդին ազատագրելու համար։ Արեգակը հայտնվում է իր շլացուցիչ փայլով։ Նշաններն ու հրաշքները արագորեն հաջորդում են միմյանց։ Ամբարիշտները սոսկումով ու զարմանքով նայում են այդ տեսարանին, մինչ արդարները հանդիսավոր ուրախությամբ տեսնում են իրենց ազա-տագրման նշանները։ Թվում է, թե բնության մեջ ամեն ինչ շեղվել է իր րնթացքից։ Դետերը դադարում են հոսել։ Մութ, թանձր ամպերը մոտենում և բախվում են իրար։ Մոլեգնած երկնքի մեջտեղում աննկարագրելի փառքի մի տարածություն է երևում, որտեղից լսվում է Աստծո ձայնը շատ ջրերի ձայնի պես՝ ասելով. «Եղավ» (Հայտնություն 16.17)։GCA 579.2

    Այդ ձայնից ցնցվում են երկինքն ու երկիրը։ Հզոր երկրաշարժ [637] է տեղի ունենում, «որ այդպիսին դեռ չի եղել, ինչ մարդիկ երկրի վրա են, այնպիսի մեծ երկրաշարժ էր» (Հայտնություն 16.17,18)։ Երկինքն ասես բացվում ու փակվում է, և այդ բացվածքից փայլատակում է Աստծո գահից ճառագող փառքը։ Սարերը ցնցվում են քամուց տատանվող եղեգի նման, և փշրվող ժայռերը ցրիվ են գալիս ամեն կողմ։ Ասես մոտեցող փոթորկի ոռնոց է լսվում։ Ծովը կատաղորեն ալեկոծվում է։ Մրրկի շառաչյունն իրենց ավերիչ գործը կատարող դևերի ձայն է հիշեցնում։ Ամբողջ երկիրը բարձրանում և իջնում է ծովի ալիքների պես։ ճեղքվում է նրա մակերեսը, և թվում է, թե նրա հիմքերը փլուզվում են։ Լեռնաշղթաներն ընկղմվում են ջրի մեջ, անհետանում են մարդաբնակ կղզիները։ Նավահանգիստները, որ Սոդոմի պես են դարձել ամբարշտության պատճառով, կուլ են գնում կատաղի ալիքներին։ Մեծ Բաբելոնը «հիշվեց Աստծո ա- ռաջ,որ իր սաստիկ ցասման գինու բաժակը նրան տա»։ «Տաղանդաչափ» խոշոր կարկուտն իր ավերիչ գործն է անում (Հայտնություն 16.19, 21)։ Երկրի ամենահպարտ քաղաքները հավասարվում են հողին։ Արքայական պալատները, որոնց կառուցման վրա աշխարհի մեծամեծերը շռայլևլ են իրենց հարստությունն՝ իրենց անձը փառավորելու համար, ավերակների են վերածվում նրանց աչքերի առաջ։ Բանտերի պատերը փլուզվում են, և Աստծո ժողովուրդը, որ գերված էր իր հավատի համար, ազատ է արձակվում։GCA 579.3

    Գերեզմանները բացվում են, և «երկրի հողում ննջածներից շատերն» արթնանում են՝ «ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք՝ ի հավիտենական նախատինք և անարգանք» (Դանիել 12.2)։ Բոլոր նրանք, ովքեր մեռել էին՝ հավատալով երրորդ հրեշտակի պատգամին, գերեզմաններից դուրս են գալիս փառավորված՝ լսելու Աստծո խաղաղության ուխտը նրանց հետ, ովքեր պահել են Նրա օրենքը։ Հարություն են առնում նաև «նրանք, որ խոցեցին նրան» (Հայտնություն 1.7), որ ծաղրեցին Քրիստոսին Իր մահացու հոգեվարքի ժամին, և Նրա ճշմարտության ու Նրա ժողովրդի ամենակատաղի թշնամիները, որպեսզի տեսնեն Նրան Իր փառքի մեջ և այն պատիվը, որին արժանանում են հավատարիմներն ու հնազանդները։GCA 580.1

    Թանձր ամպերը դեռ ծածկում են երկինքը, սակայն արեը մերթընդ-մերթ շողում է նրանց միջից՝ նման Եհովայի վրիժառության աչքին։ [638] Վայրագ կայծակները վազվզում են երկնքում՝ երկիրը պարուրելով բո-ցեղեն շղարշով։ Ավելի բարձր, քան որոտի ահավոր դղրդյունն է, լսվում են խորհրդավոր ու զարհուրելի ձայներ՝ ազդարարելով ամբարիշտների ճակատագիրը։ Ոչ բոլորն են հասկանում այդ բառերը, բայց դրանք հստակորեն ընկալվում են կեղծ ուսուցիչների կողմից։ Նրանք, ովքեր քիչ աոաջ այնքան անփույթ էին, այնքան հանդուգն ու գռեհիկ, Աստծո ժո-ղովրդի հանդեպ իրենց դաժանության մեջ այնքան ամբարտավան, հիմա դոդում են սոսկու մից ու ցնցվում։ Նրանց ողբը խլացնում է տարերքի աղմուկը։ Դևերը ճանաչում են Քրիստոսի աստվածությունը և դողում Նրա զորությունից, մինչ մարդիկ, սարսափահար ու ստորաքարշորեն սողալով, տրտմություն են աղերսում։GCA 580.2

    Հին օրերի մարգարեները, տեսնելով Աստծո օրը սուրբ տեսիլքի մեջ, ասել են. «Ողբացեք, որովհետե մոտ է Տիրոջ օրը, իբրե զորավոր ավերում է գալիս Ամենազորավորից» (Եսայիա 13.6)։ «Մտիր ժայռի մեջ և հողում թաք կացիր Տիրոջ ահավորության երեսից և նրա վեհափառության մե-ծությունից։ Մարդիս ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն, և պիտի իջնի մարդկանց հպարտությունը, և միայն Տերը կբարձրանա այն օրը։ Որովհետև Զորաց Տերը մեկ օր ունի ամեն ամբարտավանության ու բարձրության դեմ և ամեն հպարտացողների դեմ, և նրանք պիտի ցածրանան»։ «Այն օրը մարդ իր արծաթի կուռքերն ու ոսկի կուռքերը, որ շինել է՝ նրան երկրպագելու համար, կգցի խլուրդների և չղջիկների մոտ, որպեսզի մտնի ապառաժների ծակերը և վեմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից և Նրա վեհափառության մեծությունից» (Եսայիա 2.10-12, 20,21)։GCA 580.3

    Ամպերի բացվածքից մի աստղ է շողում, որի պայծառությունը խա-վարի ֆոնին քառապատկվում է։ Այն հույս և ուրախություն է ներշնչամ հավատացյալներին, իսկ Աստծո օրենքը խախտողները նրանում տես-նում են Աստծո զայրույթի նախանշանակը։ Նրանք, ովքեր ամեն ինչ զոհաբերել են հանուն Քրիստոսի, այժմ ապահով են՝ ասես թաքնված Տիրոջ խորանի ծածուկ տեղում։ Նրանք վարձվել են, և աշխարհի ու ճշմարտության թշնամիների աոաջ իրենց հավատարմությունն են ցույց տվել Նրա հանդեպ, [639] ով մեռավ հանուն իրենց։ Հրաշալի փոփոխություն է տեղի ունեցել նրանց հետ, ովքեր մահվան երախում իսկ պահպանել են իրենց մաքրությունը։ Նրանք անսպասելիորեն ազատվել են դևերի փոխակերպված մարդկանց մութ ու սահմռկեցուցիչ բռնու-թյունից։ Նրանց դեմքերը՝ դեռ վերջերս գունատ, տագնապած ու հյուծված, այժմ փայլում են հիացմունքով, հավատով ու սիրով։ Լսվում է հաղթության ցնծագին երգը. «Աստված մեզ համար ապավեն է և զորու-թյուն, նեղությունների մեջ նա շատ օգնող գտնվեց։ Սրա համար չենք վախենա, թեև երկիրն անցնի, և սարերը ծովի մեջտեղն ընկնեն։ Թող գոռան ու եռան նրա ջրերը, թող սարերը դողդողուն նրա ուռչելով» (Սաղ-մոս 46.1-3)։GCA 581.1

    Մինչ սուրբ վստահության այս բառերը բարձրանում են աո Աստված, ամպերը ետ են քաշվում, և երևում է աստղազարդ երկինքը՝ անպատմելիորեն փառավոր՝ երկնքի բոլոր ծայրերում հավաքված սև ու սպառնափ ամպերի հակադրությամբ։ Բաց դարպասներից ճառագում է չնաշխարհիկ քաղաքի փառքը։ Հետո երկնքում հայտնվում է մի ձեռք՝ իրար վրա քարե երկու տախտակներ բռնած։ Մարգարեն ասում է. «Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է» (Սաղմոս 50.6)։ Այն սուրբ օրենքը՝ Աստծո արդարությունը, որ որոտ-մունքի ու բոցի մեջ Սինայից հռչակվեց որպես կյանքի ուղեցույց, այժմ հայտնվում է մարդկանց որպես դատաստանի չափանիշ։ Այդ ձեռքը բացում է տախտակները, և երևում են Տասնաբանյայի պատվիրանները՝ փորագրված ասես կրակե գրչով։ Բառերն այնքան պարզ են, որ բոլորը կարող են կարդալ դրանք։ Հիշողությունն արթնանում է, սնահավատու-թյան ու հերձվածողության խավարը ցրվում է յուրաքանչյուրի մտքից, և Աստծո Տասը պատվիրանները՝ համառոտ, հասկանալի ու հրամայական, երևում են երկրի բոլոր բնակիչներին։GCA 581.2

    Անհնար է նկարագրել նրանց սարսափն ու հուսահատությունը, ով-քեր ոտնահարել են Աստծո սուրբ պահանջները։ Տերը տվել էր նրանց Իր օրենքը, նրանք կարող էին համեմատել իրենց բնավորությունը դրա հետ և տեսնել իրենց թերությունները, երբ դեռ հնարավորություն կար ապաշխարելու և վերափոխվելու, բայց աշխարհի բարեհաճությունը շա-հելու համար նրանք ոչ միայն իրենք անտեսեցին օրենքի պատվիրան-ները, այլև ուրիշներին սովորեցրին խախտել դրանք։ Նրանք փորձել են ստիպել [640] Աստծո ժողովրդին պղծելու Նրա շաբաթը։ Հիմա նրանք դատապարտվում են հենց այն օրենքով, որն արհամարհել են։ Զարհուրելի պարզությամբ նրանք տեսնում են, որ արդարացում չունեն։ Նրանք իրենք են ընտրել՝ ում ծառայեն ու երկրպագեն։ «Եվ դուք ետ կդառնաք ու կտես-նեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 3.18)։GCA 582.1

    Աստծո օրենքի թշնամիները՝ քարոզիչներից մինչև հասարակ շարքայինը, նորովի են ըմբռնում ճշմարտությունն ու իրենց պարտականությունները։ Չափազանց ուշ են նրանք տեսնում, որ չորըորդ պատվիրանի շաբաթը կենդանի Աստծո կնիքն է։ Շատ ուշ են նրանք հասկանում իրենց կեղծ շաբաթի իսկական բնույթը և ավազե հիմքը, որի վրա կառուցել են։ Նրանք գիտակցում են, որ կռվել են Աստծո դեմ։ Ասելով, թե մարդկանց առաջնորդում են ղեպի դրախտի դարպասները, կրոնական ուսուցիչներն իրականամ նրանց կորստյան են տարել։ Միայն վերջին հատուցման օրը կպարզվի, թե որքան մեծ է այն մարդկանց պատասխանատվությունը, ովքեր սուրբ պաշտոն են զբաղեցնում, և որքան ահավոր՝ նրանց անհավատարմության հետեանքը։ Միայն հավերժության մեջ կկարողանանք ճիշտ գնահատել մեկ հոգու կորուստն անգամ։ Սարսափելի է լինելու նրա վախճանը, ում Աստված կասի. «Հեռացի՜ր ինձանից, չար ծառա»։GCA 582.2

    Երկնքից լսվում է Աստծո ձայնը, որ հայտարարում է Հիսուսի գալստյան օրն ու ժամը և հռչակում հավիտենական ուխտը Իր ժողովրդին։ Ամենահզոր որոտմունքի պես Նրա խոսքերը դղրդում են ամբողջ երկրով մեկ։ Աստծո Իսրայելը կանգնած լսում է՝ նայելով դեպի վեր։ Նրանց դեմքերը լուսավորված են Նրա փառքով և փայլում են, ինչպես Մովսեսի դեմքը, երբ նա ցած իջավ Սինա սարից։ Ամբարիշտներն ի վիճակի չեն նայելու նրանց։ Եվ երբ օրհնյալ են հռչակվում նրանք, ովքեր պատվել են Աստծուն՝ սուրբ պահելով Նրա շաբաթը, թնդում է հաղթության հզոր աղաղակը։GCA 582.3

    Շուտով արեեւքում մի փոքր, գրեթե մարդու ձեռքի ափի մեծության, սե ամպ է հայտնվում։ Այդ ամպը, որ շրջապատում է Փրկչին, հեռվից երեում է ասես խավարով պատված։ Աստծո ժողովուրդը գիտի, որ դա մարդու Որդու նշանն է։ Հանդիսավոր լռությամբ նրանք անթարթ նրան են նայում, [641] երբ այն մոտենում է երկրին՝ հետզհետե դառնալով ավելի լուսավոր ու փառահեղ, մինչև որ մեծ ու սպիտակ մի ամպի է վերածվում՝ ողողված փառքով, որը մաշող կրակ է հիշեցնում, իսկ ամպի վերեում՝ ուխտի ծիածանը։ Հիսուսը մոտենում է՝ հիմա արդեն ոչ թե որպես «վշտերի տեր», որ եկավ խմելու անարգանքի ու տառապանքի դառը գավաթը, այլ որպես զորավոր հադթող։ Նա գալիս է որպես հադթող երկնքում և երկրում՝ դատելու ողջերին ու մեռածներին։ «Հավատարիմ և ճշմարիտ»՝ «Նա արդարությամբ է դատաստան անում և պատերազմում»։ «Եվ երկնքի զորքերը գնում են նրա ետեից» (Հայտնություն 19.11,14)։ Նրան ուղեկցում է սուրբ հրեշտակների հոծ, անհամար բազմությունը՝ երկնային սքանչելի օրհներգեր երգելով։ Թվում է, թե երկինքը լցված է «հազար հազարավոր ու բյուր բյուրավոր» լուսափայլ էակներով։ Մարդկային գրիչն անկարող է նկարագրել այդ տեսարանը։ Ոչ մի մահկանացու չի կարող պատկերացնել դրա փառահեղությունը։ «Նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։ Եվ պայծառությունը լույսի պես էր» (Ամբակում 3.3,4)։ Մինչ կենդանի ամպը ավելի ու ավելի է մոտենում, ամեն մի աչք տեսնում է կյանքի Իշխանին։ Փշե պսակը հիմա չի պատառոտում Նրա սուրբ քունքերը, այլփաոքի թագ է հանգչում Նրա ճակատին։ Նրա դեմքն ավելի պայծառ է շողում, քան նույնիսկ կեսօրվա շլացուցիչ արեը։ «Եվ իր հանդերձի վրա, և իր ազդրերի վրա գրված էր անունը՝ թագավորների Թագավոր և տերերի Տեր» (Հայտնություն 19.16)։GCA 583.1

    Նրա ներկայությամբ «բոլոր երեսները վախված դեղնացած» են, Աստծո տրտմությունը մերժողների վրա իջնում է հավիտենական հուսա-հատության սարսափը։ «Սիրտը հալվում և ծնկները դողում... և ամենքի երեսները սփրթնում են» (Երեմիա 30.6, Նաում 2.10)։ Արդարները սրտի թրթիռով աղաղակում են. «Ո՞վ կարող է կանգնել»։ Հրեշտակների երգը դադարում է, և մի պահ ահավոր լռություն է տիրում։ Այնտհետև լսվում է Հիսուսի ձայնը. «Իմ շնորհը բավական է ձեզ»։ Արդարների դեմքերը նորից փայլում են, և ամեն սիրտ լցվում է ուրախությամբ։ Իսկ հրեշտակներն ավելի ու ավելի են մոտենում երկրին, և մի տոն ավելի բարձր վերցնելով՝ նորից երգում են։GCA 583.2

    Արքաների Արքան ամպի վրա իջնում է՝ բոցեղեն կրակով պարուր-ված։ Երկինքները գալարվում են մագաղաթի պես, երկիրը դողում է Նրա աոաջ, և բոլոր սարերն ու կղզիները [642] շարժվում են իրենց տեդից։ «Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա։ Նրա առաջ՝ փչացնող կրակ, և նրա չորս կողմով սաստիկ մրրիկ կա։ Նա կանչում է երկնքին վերևից, և երկրիս, որ իր ժողովրդին դատի» (Սաղմոս 50.3,4)։GCA 584.1

    «Եվ երկրի թագավորները, և մեծամեծներն ու հարուստները, և հազարապետներն ու զորավորները, և ամեն ծառա ու ամեն ազատ թաքց-րին իրենց անձերը այրերի և սարերի ժայռերի մեջ՝ ասելով սարերին և ժայռերին. Վայր ընկեք մեզ վրա, և ծածկեցեք մեզ աթոռի վրա նստողի երեսից և Դաոի բարկությունից, որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել» (Հայտնություն 6.15-17)։GCA 584.2

    Ծաղրանքները դադարել են, ստախոս շուրթերը՝ պապանձվել։ Լռել են զենքերի շաչյունն ու պատերազմի աղմուկը։ «Բոլոր զենքերը և արյու-նաթաթախ հանդերձներն այրվել են» (Եսայիա 9.5)։ Լսվում են միայն աղոթքներ, հեկեկանք ու ողբ։ Քիչ առաջ ծաղրող շուրթերից մի աղաղակ է պոկվում. «Նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել»։ Ամբարիշտներն աղոթում են, որ թաղվեն սարերի ու ժայռերի տակ, միայն թե չտեսնեն Նրա դեմքը, ում արհամարհել և մերժելեն։GCA 584.3

    Նրանք ճանաչում են այն ձայնը, որ թափանցում է մեռյալների ականջները։ Ինչքա՜ն հաճախ է աղիողորմ ու քնքուշ տոնով այն ապաշխարության կանչել իրենց։ Ինչքա՜ն հաճախ է այն լսվել բարեկամի, եղբոր, Փրկչի հուզիչ թախանձանքներում։ Նրա շնորհը մերժողների համար ոչ մի ուրիշ ձայն այնքան դատապարտող ու այնքան մեղադ-րական չէր հնչի, որքան այս մեկը, որ այդքան երկար աղաչել էր. «Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եզեկիել 33.11)։ Օ՜հ, երանի թե նրանց անծանոթ լիներ այդ ձայնը։ Հիսուսն ասում է. «Ես կանչեցի, բայց դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար։ Դուք մերժեցիք իմ ամբողջ խորհուրդը, և չուզեցիք իմ հանդիմանությունը» (Առակաց 1.24,25)։ Ի՜նչ ուրախությամբ նրանք կջնջեին այն հուշերը, որ այդ ձայնն արթնացնում է. անտեսված նախազգուշացումներ, մերժված կոչեր, արհամարհված ար-տոնություններ։ [643]GCA 584.4

    Այնտեղ են նրանք, ովքեր ծաղրում էին Քրիստոսին Իր նվաստացման մեջ։ Նրանք սարսռում են՝ հիշելով Տառապյալի խոսքերը, երբ Նա, պատասխանելով քահանայապետի երդմանը, հանդիսավոր կերպով հռչակեց. «Այսուհետ կտեսնեք մարդու Որդուն՝ Զորության աջ կողմը նստած և երկնքի ամպերի վրա գալիս» (Մատթեոս 26.64)։ Հիմա նրանք տեսնում են Նրան Իր փառքի մեջ և դեռ պիտի տեսնեն՝ Զորության աջ կողմը նստած։GCA 584.5

    Նրանք, ովքեր ծաղրել էին Աստծո Որդին լինելու Նրա հավակնու-թյունը, այժմ պապանձված են։ Այստեղ է գոռոզ Հերովդեսը, ով ծիծաղել էր Նրա արքայական տիտղոսի վրա և ծաղրող զինվորներին հրամայել, որ թագադրեն Նրան։ Այստեղ են նաև այն մարդիկ, ովքեր իրենց սրբապիղծ ձեռքերով Նրան ծիրանագույն պատմուճան հագցրին, փշե պսակ դրին Նրա սուրբ ճակատին, Նրա չղիմաղրող ձեռքը կեղծ գավազան տվեցին և հայհոյիչ ծաղրանքով խոնարհվեցին Նրա աոաջ։ Մարդիկ, ովքեր հարվածում էին կյանքի Իշխանին և թքում Նրա վրա, հիմա շրջվում են Նրա խորաթափանց հայացքից և ջանում փախչել Նրա ներկայության ամենահաղթ փառքից։ Նրանք, ովքեր մեխերը խրեցին Նրա ձեռքերի ու ոտքերի մեջ, և զինվորը, ով խոցեց Նրա կողը, սոսկումով ու զղջումով են հիմա նայում այդ նշաններին։GCA 585.1

    Սահմռկեցուցիչ հստակությամբ են քահանաներն ու իշխանները վերհիշում Գողգոթայի իրադարձությունները։ Նրանք ահ ու դողով հիշում են, թե ինչպես էին դիվական հրճվանքով իրենց գլուխները տարուբերում՝ բացականչելով. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել. թե որ Իսրայելի թագավորն է, թող իջնի հիմա խաչից, և կհավա-տանք դրան։ Աստծուն հուսաց, հիմա թող նա փրկի դրան, եթե ուզում է դրան» (Մատթեոս 27.42,43)։GCA 585.2

    Նրանք պարզորոշ վերհիշում են Փրկչի առակը մշակների մասին, ովքեր հրաժարվեցին պտուղ տալիրենց տիրոջը խաղողի այգուց, անար-գեցին նրա ծաոտներին և սպանեցին նրա որդուն։ Նրանք հիշում են նաև այն դատավճիռը, որ հենց իրենք կայացրին՝ ասելով, որ այգու տերը «չարերին չարաչար կկորցնի»։ Այդ անհավատարիմ մարդկանց մեղքի ու պատժի մեջ քահանաներն ու ծերերը տեսնում են իրենց իսկ վարքն ու արդարացի ճակատագիրը։ Եվ ահա մահացու հոգեվարքի մի ճիչ է բարձրանում։ Ավելի բարձր, քան «խաչիր դրան, խաչիր դրան» աղաղակը, որ հնչեց Երուսաղեմի փողոցներով մեկ, այժմ լսվում է ահավոր [644] ու հուսահատ ողբը. «Նա Աստծո Որդին է, Նա է ճշմարիտ Մեսիան»։ Նրանք ջանում են փախչել արքաների Արքայի ներկայությունից՝ իզուր փորձելով թաքնվել մոլեգնած տարերքից պատառոտված երկրի խորշերում։GCA 585.3

    Բոլոր նրանց կյանքում, ու1քեր մերժում են ճշմարտությունը, լինում են պահեր, երբ խիղճն արթնանում է, երբ հիշողության մեջ կենղանա֊ նում են կեղծավոր կյանքի տանջալից հուշերը, և հոգին տանջվում է ապարդյուն զղջումներից։ Բայց ի՜նչ է սա այն օրվա զղջման համեմատ, երբ «վախը կործանման պես կգա», երբ «թշվառությունը մրրիկի նման կհասնի» (Առակաց 1.27)։ Նրանք, ովքեր կամենում էին ոչնչացնել Քրիստոսին և Նրա հավատարիմ ժողովրդին, այժմ տեսնում են նրանց վրա հանգչող փառքը։ Սոսկումով նրանք լսում են սուրբերի ցնծագին բացականչությունը. «Ահա մեր Աստվածը, ում մենք հուսացել ենք, և նա փրկեց մեզ» (Եսայիա 25.9)։GCA 586.1

    Երկրաշարժի, կայծակի փայլատակման ու որոտմունքի դղրդոցի մեջ Աստծո Որդու ձայնը դուրս է կանչում ննջող սուրբերին։ Նա նայում է արդարների գերեզմաններին, և ապա ձեռքերը դեպի երկինք բարձ-րացնելով՝ գոչում է. «Արթնացեք, արթնացեք, արթնացեք դուք, որ հոդի մեջ քնած եք, և դուրս ելեք»։ Երկրի չորս կողմերում մեռյալները կլսեն այղ ձայնը, և լսողները կկենդանանան։ Եվ ողջ երկիրը կթնդա, երբ այդ ահռելի բանակը՝ կազմված ամեն ազգից, ցեղից, լեզվից ու ժողովրդից, ոտքի կանգնի։ Հագած փառավոր անմահություն՝ նրանք դուրս են գալիս մահվան բանտից և բաչականչում. «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորնթացիս 15.55)։ Եվ կենդանի արդարների ու հարություն առած սուրբերի ձայները միաձուլվում են հաղթության երկար, ցնծագին աղաղակի մեջ։GCA 586.2

    Բոլորը դուրս են գալիս գերեզմաններից նույն կերպարանքով, ինչ-պես որ գերեզման էին իջել։ Հարություն առած բազմության մեջ կանգնած է Ադամը՝ բարձրահասակ ու փառահեղ տեսքով՝ հասակով միայն քիչ ցածր Աստծո Որդուց։ Նա զգալիորեն տարբերվում է ավելի ուշ սերունդների մարդկանցից, և այս մեկ բանով արդեն իսկ երեում է մարդ-կային ցեղի մեծ քայքայումը։ Սակայն բոլորը հարություն են առնում հավերժական երիտասարդության թարմությամբ ու ավյունով։ Սկզբում մարդը [645] ստեղծվել էր Աստծո պատկերով ոչ միայն բնավորությամբ, այլ նաև տեսքով ու հատկանիշներով։ Մեղքն աղավաղեց և գրեթե ջնջեց աստվածային նմանությունը, բայց Քրիստոսը եկավ՝ վերականգնելու կորցրածը։ Նա կվախի մեր նսեմ մարմինները և կվերափոխի Իր փա-ռավոր մարմնի նմանությամբ։ Մահկանացու, ապականացու մարմինը զուրկ վայելչությունից ու երբեմնի պղծված մեւլքով, դառնում է կա-տարյալ. գեղեցիկ ու անմահ։ Բոլոր բծերն ու արատները մնացել են գերեզմանում։ Վերագտնելով վաղուց կորցրած Եդեմում կենաց ծառից օգտվելու իրավունքը՝ փրկվածները սփտի «աճեն» (Մաղաքիա 4.2, անգլ. թարգմ.) մինչև այն կատարյալ հասակը, որ մարդն ուներ իր նախաստեղծ փառքի մեջ։ Մեղքի անեծքի ամենավերջին հետքերը կջնջվեն, և Քրիստոսի հավատարիմ հետևորդները կհայտնվեն «մեր Տեր Աստծո վայելչությամբ»՝ մտքով, հոգով ու մարմնով արտացոլելով իրենց Տիրոջ կատարյալ պատկերը։ 0՜, հրաշալի փրկություն, որի մասին երկար խոսել են, որին երկար հուսացել են, որի շուրջ խորհել են անհամբեր սպասումներով, բայց երբեք լիովին չեն հասկացել։GCA 586.3

    Կենդանի արդարները վերափոխվում են «հանկարծ՝ մի ակնթար-թում» (Ա Կորնթացիս 15.52)։ Աստծո ձայնից նրանք փառավորվել էին, իսկ հիմա դառնում են անմահ և հարության առած սրբերի հետ միասին հափշտակվում են՝ Տիրոջը դիմավորելու օդում։ Հրեշտակները ժողովում են «նրա ընտրյալներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը» (Մատթոս 24.31)։ Սուրբ հրեշտակները փոքր երեխաներին բերում և տալիս են իրենց մայրերի ձեռքը։ Ընկերները, որոնց մահը վաղուց բաժանել էր իրարից, այժմ միանում են, որպեսզի այլևս երբեք չբաժանվեն, և ցնծագին երգերով միասին բարձրանում են դեպի Աստծո քաղաքը։GCA 587.1

    Ամպեղեն կառքի ամեն կողմում թևեր են, իսկ նրա տակ՝ կենդանի անիվներ։ Ու երբ կառքը բարձրանում է վեր, անիվները բացականչում են. «Սո՜ւրբ», և թևերն էլ շարժվելով՝ բացականչում են. «Սո՜ւրբ», և հրեշտակների շքախումբն էլ բացականչում է. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ, Տեր Աստված Ամենակալ»։ Փրկվածներն էլ գոչում են. «Ալելո՜ւիա», մինչ կառքը շարժվում է դեպի Նոր Երուսաղեմ։GCA 587.2

    Աստծո քաղաքը մտնելուց առաջ Փրկիչն Իր հետևորդների վրա հաղթության խորհրդանշաններ է դնում և պարգևատրում նրանց իրենց արքայական կարգավիճակը ցույց տվող նշաններով։ Շողշողուն շարքերը մոտենամ են իրար՝ կազմելով դատարկ քառակուսի իրենց Թագավորի շուրջը, ում փառապանծ կերպարանքը վեր է բարձրանում սարբերից ու հրեշտակներից, [646] ում դեմքը շողում է նրանց վրա գթասիրտ սիրո փությամբ։ Փրկվածների անհամար բազմության մեջ բոլորի հայացն ուղղված է Նրան, ամեն աչք տեսնում է Նրա փառքը, ում տեսքը «խան-գարված» էր «մարդու տեսքից, և կերպարանքը՝ մարդու որդկանց կեր-պարանքից» (Եսայիա 52.14)։ Հիսուսն Իր աջ ձեռքով հաղթողների գլխին է դնում փառքի պսակը։ Ամեն մեկի համար պսակ կա՝ վրան գրված իր «նոր անունը» (Հայտնություն 2.17) և այս խոսքը՝ «Սրբություն Տիրոջը»։ Յուրաքանչյուրի ձեռքն է տրվում հաղթողի արմավենին ու շողշողուն քնարը։ Այնուհետև., երբ առաջնորդող հրեշտակները վերցնում են նոտան, յուրաքանչյուր ձեռք հմտորեն դիպչում է քնարի յարերին, և հնչում է հա-րուստ ու սքանչեփ երաժշտություն։ Բոլորի սրտերը լցվում են անասեփ հիացմունքով, և ամեն ձայն գովերգում է «նրան, ով մեզ սիրեց և մեր մեղքերից լվաց մեզ իր արյունով, և մեզ թագավորներ ու քահանաներ դարձրեց Աստծո և իր Հոր համար, նրան փառք և զորություն հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1.5,6)։GCA 587.3

    Փրկվածների բազմության դիմաց Սուրբ Քաղաքն է։ Հիսուսը լայն բացում է մարգարտյա դռները, և ժողովուրդը, որ պահելէ ճշմարտությու-նը, ներս է մտնում։ Այնտեղ նրանք տեսնում են Աստծո դրախտը՝ Ադամի տունը Օրա անմեղության ժամանակ։ Հետո լսվում է մի ձայն՝ ավեյի քաղցրահնչյուն, քան ցանկացած երաժշտություն, որ երբևէ յսել են մահ-կանացուները՝ ասելով. «Ձեր պայքարն ավարտված է»։ «Եկեք, ով իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատ-րաստված արքայությանը»։GCA 588.1

    Այժմ իրականանում է Փրկչի աղոթքն Իր աշակերտների համար. «Կամենում եմ, որ նրանք էլ, ում որ ինձ տվիր դու, ինձ հետ լինեն, որտեղ որ ես եմ»։ Քրիստոսը ներկայացնում է Հորն Իր արյամբ գնվածներին «անարատ ...իր փառքի առաջ, անբիծ ցնծությունով» (Հուդա 24)՝ հայ-տարարելով. «Ահա ես և այն զավակները, որ Տերը տվեց ինձ»։ «Նրանց, ում որ տվիր ինձ, պահեցի» (Եսայիա 8.18, Հովհաննես 17.12)։ 0՜, փրկարար սիրո ինչպիսի՜ հրաշք։ Ի՜նչ սքանչեփ պահ, երբ անսահման Հայրը, նայելով փրկվածներին, կտեսնի Իր պատկերը՝ ազատ մեղքի բծերից ու քայքայումից, և մարդկայինը՝ կրկին ներդաշնակ աստվածայինի հետ։ [647] GCA 588.2

    Անասելի սիրով Հիսուսն Իր հավատարիմ զավակներին հրավիրում է մտնելու իրենց Տիրոջ ուրախության մեջ։ Փրկչի ուրախությունն է՝ փառքի արքայության մեջ տեսնել նրանց, ովքեր փրկվել են Իր տանջանքների ու նվաստացման գնով։ Եվ փրկվածները կկիսեն Նրա ուրախությունը՝ օրհնյալների մեջ տեսնելով նրանց, ու|քեր շահվել են Քրիստոսի համար իրենց աղոթքների, ջանքերի ու սիրառատ զոհողության միջոցով։ Երբ հավաքվում են սպիտակ մեծ գահի շուրջը՝ նրանց սրտերը լցվում են անպատմելի ուրախությամբ, քանզի այստեղ տեսնում են նրանց, ում շահել են Քրիստոսի համար, տեսնում են, որ մեկը շահել է մյուսներին, մյուսներն էլ իրենց հերթին՝ ուրիշներին, և բոլորը եկել են հանգստի հանգրվան՝ իրենց պսակները դնելու Հիսուսի ոտքերի մոտ և գովերգերս Նրան հավերժության անվերջանալի շրջապտույտի ընթացքում։GCA 588.3

    Մինչ փրկվածներին ողջանում են Աստծո Քաղաքում, օղը զընգում է հիացմունքի ցնծագին բացականչությամբ։ Հասել է երկու Աղամների հանդիպման պահը։ Աստծո Որդին ձեռքերը պարզած՝ պատրաստ է ընդունելու մարդկության նախահւտը՝ այն էակին, ում Նա ստեղծել է, ով մեղանչել է իր Արարչի դեմ, և ում մեղքի պատճառով Փրկչի մարմինն իր վրա է կրում խաչելության հետքերը։ Տեսնելով մեխերի դաժան սպիները՝ Ադամը ոչ թե նետվում է իր Տիրոջ գիրկը, այլ խոնարհությամբ ընկնում է Նրա ոտքերին՝ բացականչելով. «Արժանի՜ է, արժանի՜ է մորթված Գառը»։ Փրկիչը ջերմորեն բարձրացնում է նրան և հրավիրում կրկին տեսնելու Եդեմի տունը, որից նա այնքան երկար ժամանակ վտարված է եղել։GCA 589.1

    Եդեմից արտաքսվելուց հեստ Ադամի կյանքը երկրում փ է եղել տրտմությամբ։ Ամեն մի թառամող տերև, ամեն մի զոհաբերվող կենդանի, ապականության ամեն մի հետք բնության հիանափ պատկերի վրա, ամեն մի բիծ մարդու մաքրության վրա նրան մշտապես իր մեղքն է հիշեցրել։ Սոսկալի էին խղճի խայթոցները, երբ նա տեսավ անօրենության տարա-ծումը, և ի պատասխան իր նախազգուշացումների՝ միայն մեղադրվեց, որ ինքն էր մեղքի պատճառը։ Համբերատար խոնարհությամբ նա գրեթե հազար տարի կրեց անօրենության պատիժը։ Անկեղծորեն ապաշ-խարելով իր մեղքի համար ու փովին ապավինելով խոստացված Փրչի արժանիքներին՝ նա մեռավ հարություն առնելու հույսով։ Աստծո Որդին փրկագնեց մարդու անկումն ու կորուստը, և հիմա [648] քավության շնորհիվ Ադամին վերադարձվում է իր նախկին տիրապետությունը։GCA 589.2

    Ցնծալով ուրախությունից՝ նա տեսնում է այն ծառերը, որոնցով հրճվում էր մի ժամանակ, այն նույն ծառերը, որոնց պտուղն իր ձեռքով էր հավաքում իր անմեղության երանեփ օրերին։ Տեսնում է խաղողի այն որթերը, որոնց ոստերին ինքն էր ուղղություն տվել, այն նույն ծաղիկները, որոնք մի ժամանակ սիրով խնամում էր։ Նրա միտքը որոում է տեսարանի իրողությունը, նա հասկանում է, որ դա իսկապես վերականգնված Եդեմն է՝ հիմա էլ ավելի չքնաղ, քան այն ժամանակ, երբ վտարվեց այնտեղից։ Փրկիչը նրան տանում է կենաց ծառի մոտ, քաղում է փառավոր պտուղը և առաջարկում ճաշակել։ Նա իր շուրջն է նայում և տեսնում իր փրկված ընտանիքի հոծ բազմությունը՝ կանգնած Աստծո Դրախտում։ Եվ նա իր շողշողուն պսակը դնում է Հիսուսի ոտքերի մոտ և ընկնելով Նրա կրծքին փարվում Նրան։ Հեստ նա վերցնում է ոսկե քնարը, դիպչում նրա լարերին, և երկնքի ծայրերն արձագանքում են նրա հաղթական երգին. «Արժանի է, արժանի է, արժանի է Գառը, որ մորթվեց, և ահա կենդանի է»։ Ադամի ընտանիքը միանամ է երգին, և իրենց պսակները դնելով Փրկչի ոտքերի մոտ՝ բոլորն ակնածանքով երկրպագում են Նրան։GCA 589.3

    Այս վերամիավորման ականատեսներն են այն հրեշտակները, ովքեր ողբացին, երբ Ադամը մեղանչեց, և ցնծացին, երբ Հիսուսը, հարություն առնելով, երկինք համբարձվեց՝ գերեզմանի դռները բացելով բոլորի համար, ու|քեր կհավատան Իր անվանը։ Եվ հիմա տեսնելով, որ փրկության գործն ավարտված է, նրանք ես ձայնակցում են փառաբա-նության օրհներգին։GCA 590.1

    Գահի առաջ՝ բյուրեղյա ծովի վրա, որը պսպղում է «իբրև ապակեղեն ծաք՝ կրակով խառնված», կանգնած է այն խումբը, որ հաղթել է «գազանին, նրա պատկերին, նրա դրոշմին և նրա անվան թվին»։ Գառան հետ միասին Սիոն սարի վրա, «Աստծո քնարներն» իրենց ձեռքին, կանգնած են նրանք՝ հարյուր քառասունչորս 1ւագարը, որ փրկվել են մարդկանցից, և «շատ ջրերի ձայնի պես» ու «մեծ որոտմունքի ձայնի պես» լսվում է «քնար նվազողների ձայնը, որ իրենց քնարներն էին նվագում»։ Նրանք « նոր երգ» [649] են երգում աթոռի առաջ, երգ, որը «ոչ ոք չէր կարող սովորել... բացի այն հարյուր քառասուն չորս հազարից»։ Դա Մովսեսի և Գառան երգն է՝ ազատագրման երգը։ Միմիայն հարյուր քառասունչորս հազարը կարող են երգել այն, քանզի դա իրենց վարձառության երգն է, փորձառություն, որը բացի նրանցից՝ ոչ ոք երբեք չի ունեցել։ Այդ «նրանք են, որ Դառի ետեից գնում են, ուր որ նա գնա»։ Նրանք, փոխադրվելով երկրից՝ ողջերի միջից, համարվում են «Աստծուն և Գառին իբրե երախայրի» (Հայտնության 15.2,3, 14.1-5)։ Այդ «նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից»։ Նրանք անցել են նեղության այնպիսի ժամանակի միջով, որ երբեք չի եղել, ինչ մարդիկ ապրում են երկրի վրա։ Նրւսնք կրել են Հակոբի նեղության ժամանակի հոգեվարքը և առանց Բարեխոսի ապրել Աստծո վերջին դատաստանների հեղման ընթացքում։ Բայց նրանք փրկված են, քանզի «իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունով»։ «Նրանց բերանում նենգություն չգտնվեց, որովհետե անարատ են» Աստծո առաջ։ «Դրա համար Աստծո աթոռի առաջ են և պաշտում են նրան գիշեր ու ցերեկ նրա տաճարի մեջ, և աթոռի վրա նստողը նրանց մեջ կբնակվի»։ Նրանք տեսել են սովից ու համաճարակից ամայացած երկիրը, արեգակը, որին իշխանություն էր տրվել «մարդկանց խորշակահար» անելու «սաստիկ տաքությամբ», և հենց իրենք էլ տառապանքներ են կրել, սովել ու ծարավել։ Բայց «այլևս ոչ կսովեն, ոչ կծարավեն, և չի ընկնի նրանց վրա ոչ արեը և ոչ մի տաքություն։ Որովհետև Գառը, որ աթոռի մեջ է, կհովվի նրանց և կաոաջնորդի նրանց դեպի կենդանի ջրերի աղրյարները. և Աստված կսրբի ամեն արտասուքր նրանց աչքերից» (Հայտնություն 7.14-17)։GCA 590.2

    Բոլոր դարերում Փրկչի րնտրյալները կրթվել ու դաստիարակվել են փորձության դպրոցում։ Նրանք երկրում քայլևլ են նեղ ճանապարհներով և մաքրվել են տառապանքի հնոցում։ Հանուն Հիսուսի նրանք ղիմացել են ընդդիմության, ատելության և զրպարտության: Նրանք հետևել են Նրան ծանր պայքարի միջով՝ դրսևորելով անձնուրացություն և կրելով դառը հիասթափություններ։ Իրենց [650] իսկ ցավալի փորձով են նրանք ըմբռնել մեղքի հրեշավորությունն ու ուժը, հանցավորությունն ու բերած աղետը, և գարշել են դրանից։ Այն րնդմիշտ վերացնելու համար բերված անսահման զոհաբերության գիտակցումր խոնարհեցնում է նրանց իրենց իսկ աչքերում և նրանց սրտերր լցնում շնորհակսղությամբ ու գոհությամբ, ինչը նրանք, ովքեր երբեք չեն մեղանչել, չեն կարող գնահատել։ Նրանք շատ են սիրում, որովհետև նրանց շատ է ներվել։ Մասնակցելով Քրիստոսի չարչարանքներին՝ նրանք արժանի են հաղորդակից լինելու նաև Նրա փառքին։GCA 591.1

    Աստծո ժառանգները եկել են ձեղնահարկերից, հյուղակներից, զնդաններից, կառափնարաններից, լեռներից, անապատներից, քարայր-ներից ու ծովի խորքերից։ Երկրում նրանք ապրել են «կարոտություն քաշելով, նեղված, չարչարված» (Եբրայեցիս 11.37)։ Միլիոնավորներն անարգանքով են գերեզման իջել, որովհետև համառորեն հրաժարվել են զիջել սատանայի խաբուսիկ պահանջներին։ Մարդկային դատարանները նրանց դատապարտել են որպես ամենաստոր հանցագործների։ Բայց հիմա «Աստված Ինքն է դատավոր» (Սաղմոս 50.6)։ Հիմա երկրային դատավճիռները հակադարձվում են։ «Իր ազգի ամոթը պիտի հեռացնի» (Եսայիա 25.8), և «նրանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ»։ Նա որոշել է, որ «նրանց փաոք տրվի՝ մոխրի փոխարեն, ուրախության յուղ՝ սգո փոխարեն, և գովության պատմուճան՝ հանգած սրտի փոխարեն» (Եսայիա 62.12, 61.3)։ Նրանք այլևս տկար, տանջահար, ցիրուցան եղած ու ճնշված չեն։ Այսուհետև նրանք ընդմիշտ Տիրոջ հետ կլինեն։ Նրանք կանգնած են գահի աոաջ՝ ավելի թանկարժեք հանդերձանքով, քան երբևէ հագել են աշխարհի մեծամեծերը։ Նրանք կրում են ավելի փառավոր պսակներ, քան երբևէ դրվել են երկրային միապետների գլխին։ Ցավի ու լացի օրերն առհավետ անցել են։ Փառքի Արքան սրբել է արցունքները բոլոր դեմքերից, վշտի ոչ մի պատճառ այլևս չկա։ Թափահարելով արմավենու ճյուղեր՝ նրանք գովասանքի օրհներգ են երգում՝ ջինջ, քաղցր ու ներդաշնակ։ Բոլոր ձայները միանում են երգին, մինչև որ օրհներգը թնգում է ամբողջ երկնքով մեկ. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստած է աթոռի վրա, և Գառին»։ Եվ բոլոր երկնաբնակները միաձայն պատասխանում են. «Ամեն, օրհնություն, և փառք, և իմաստություն, և [651] գոհություն, և պատիվ, և կարողություն, և զորություն լինի մեր Տեր Աստծուն՝ հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 7.10,12)։GCA 591.2

    Այս կյանքում մենք միայն մասամբ կարող ենք հասկանալ փրկության հրաշալի թեման։ Սեր սահմանափակ հասկացողությամբ մենք կարող ենք ամենալուրջ կերպով գիտակցել ամոթն ու փառքը, կյանքն ու մահը, արդարությունն ու ողորմաթյանր, որ հանդիպեցին իրար խաչի վրա, սակայն մեր մտավոր ուժերի բարձրագույն թռիչքն անգամ անկարող է ըմբռնել դրա ամբողջական նշանակությունը։ Փրկարար սիրո երկարությունն ու լայնությունը, խորությունն ու բարձրությունը միայն աղոտ կերպով են պատկերացվում։ Փրկության ծրագիրն ամբողջովին չի հասկացվելու նույնիսկ այն ժամանակ, երբ փրկվածները կտեսնեն, ինչպես տեսնվում են, և կգիտենան, ինչպես գիտեցված են. բայց հավիտենական դարերի ընթացքում նրանց զարմացած ու հիացած մտքերին շարունակ նորանոր ճշմարտություններ կբացահայտվեն։ Թեև երկրային վշտերը, ցավերն ու վտրձությունները կվերջանան, և դրանց պատճառը կվերանա, Աստծո ժողովուրդն ընդմիշտ հստակորեն գիտակցելու է, թե ինչ գնով է իր փրկությանը ձեռք բերվել։GCA 592.1

    Քրիստոսի խաչը փրկվածների ուսումնասիրության առարկան ա փառաբանության երգն է լինելու ամբողջ հավերժության ընթացքում։ Փառավորյալ Քրիստոսում նրանք տեսնելու են խաչյալ Քրիստոսին։ Երբեք չի մոռացվի, որ Նա, ով Իր զորությամբ ստեղծել ու պահել էր անսկիզբ ու անծայր տիեզերքի անհամար աշխարհները, Աստծո Սիրելին, երկնքի Վեհափառությունը, Նա, ում քերովբեներն ու լուսաշող սերովբեները հիացմունքով երկրպագում էին, խոնարհեցրեց Իրեն՝ վեհացնելու ընկած մարդուն, որ Նա կրեց մեղքի պատիժն ու ամոթը, և Հայրը երեսը ծածկեց Իրենից, մինչև որ կորած աշխարհի վշտերը փշրեցին Նրա սիրտը և խլեցին Նրա կյանքը Գողգոթայի խաչի վրա։ Այն, որ բոլոր աշխարհների Ստեղծողը, բոլոր ճակատագրերի Դատավորը մի կողմ դրեց Իր փառքը, և մարդու հանդեպ սիրուց դրդված՝ խոնարհեցրեց Իր անձը, ընդմիշտ առաջացնելու է տիեզերքի զարմանքն ու հիացմունքը։ Նայելով իրենց Փրկչին ու Նրա դեմքին տեսնելով Հոր հավերժական փառքը, տեսնելով Նրա գահը, որ հաստատված է հավիտյանս հավիտենից, և իմանալով. որ Նրա թագավորությանը վերջ չի լինելու, փրկվածների ժողովուրդը հիասքանչ օրհներգ է թնդացնում.« Արժանի է, արժանի է Գառը, [652] որ մորթվեց և փրկագնեց մեզ Աստծուն Իր ամենաթանկ արյունով»։GCA 592.2

    Խաչի խորհուրդը բացահայտում է բոլոր մյուս գաղտնիքները։ Գողգոթայից ճառագող լույսի ներքո Աստծո հատկությունները, որ մեզ ահ ու դող էին պատճառում, գեղեցիկ ու գրավիչ են երեում։ Գթությունը, քնքշությունն ու ծնողական սերը տեսնում ենք միախառնված սրբության, արդարադատության ու զորության հետ։ Նայելով Նրա «բարձր ու վերացած» գահի վեհափառությանը՝ մենք տեսնում ենք Նրա գթասիրտ բնավորությունը, և ըմբռնում ենք, ինչպես երբեք նախկինում, այս քաղցր ու հարազատ անվան նշանակությունը. «Հայր մեր»։GCA 593.1

    Ակնհայտ կդառնա, որ Նա, ով անսահման է իմաստությամբ, բացի Իր Որդու զոհաբերությունից՝ չէր կարող այլ ծրագիր մշակել մեր փրկության համար։ Այս զոհաբերության փոխհատուցումը կլինի երկիրը փրկվածներով՝ սուրբ, երջանիկ ու անմահ էակներով բնակեցնելու ուրա-խությունը։ Խավարի ուժերի դեմ Փրկչի պայքարի արդյունքը փրկվածների ցնծությունն է, որն ամբողջ հավերժության ընթացքում բազմապատկելու է Աստծո փառքը։ Եվ այնպիսին է հոգու արժեքը, որ Հայրը բավարարված է Իր վճարած գնով, և Քրիստոսն Ինքն էլ բավարարված է՝ տեսնելով Իր մեծ զոհաբերության պտուղը։ [653]GCA 593.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents