Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 18—ԱՄԵՐԻԿԱՑԻ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉԸ

    Վեհանձն ու ազնիվ մի ագարակատեր, ով, թեև կասկածելով Սուրբ Գրքի աստվածային հեղինակությանը, անկեղծորեն փափագում էր իմանալ ճշմարտությունը, հատուկ ընտրված էր Աստծո կողմից՝ հռչակելու Քրիստոսի Երկրորդ գալստյան լուրը։ Ինչպես բարենորոգիչներից շատե-րը, Ուիլյամ Միլլերն իր վաղ տարիներին պայքարել էր աղքատության դեմ և այդպիսով յուրացրել ջանասիրության ու ինքնուրացության թանկարժեք դասերը։ Նրա ընտանիքի անդամներն աչքի էին ընկնում անկախ, ազատասեր ոգով, տոկունությամբ և բոցաշունչ հայրենասիրությամբ, որակներ, որոնք առկա էին նաև նրա բնավորության մեջ։ Նրա հայրը հեղափոխական բանակի հրամանատար էր, և պայքարի ու տառապանքի այդ փոթորկալից ժամանակներում արված նրա զոհողություններով էին բացատրվում Միլլերի վաղ կյանքի սուղ պայմանները։GCA 290.1

    Նա ամուր կազմվածք ուներ, և դեռ մանկուց արտասովոր մտավոր ունակություններ էր դրսևորել։ Երբ նա մեծացավ, դա ավելի ցայտուն երևաց։ Նա գործուն և լավ զարգացած միտք աներ և գիտելիքների սուր ծարավ էր զգում։ Թեև նրան չէր հաջողվել համալսարանական կրթություն ստանալ, ուսման հանդեպ նրա սերը, խորապես մտորելու և նրբորեն քննադատելու սովորությունը նրան առողջ դատողությամբ և բազմակողմանիորեն զարգացած մարդ էին դարձրել։ Նա բարոյապես անբասիր բնավորություն և նախանձելի հեղինակություն ուներ՝ բոլորի կողմից հարգված իր ազնվության, խնայողության և բարյացակամության համար։ Իր եռանդի ու ջանասիրության շնորհիվ նա արագորեն [318] կարողություն էր ձեռք բերել, թեև դեռ պահպանում էր ուսանելու իր սովորությունը։ Նա հաջողությամբ քաղաքացիական ու ռազմական տարբեր պաշտոններ էր զբաղեցրել, և թվում էր, թե հարստության ու փառքի ծառուղիները լայնորեն բաց են նրա առջև։GCA 290.2

    Նրա մայրը խիստ բարեպաշտ կին էր, և նա դեռ մանկուց կրոնական դաստիարակություն էր ստացել։ Վաղ երիտասարդության տարիներին, սակայն, հայտնվել էր դեիստների մեջ, ում տտպությունը մեծ էր, քանի որ նրանք հիմնականում օրինակելի քաղաքացիներ և գթասիրտ ու բարի մարդիկ էին։ Նրանք ապրում էին քրիստոնեական հաստատությունների միջավայրում, և նրանց բնավորությունը որոշ չավտվ ձեավորվել էր այդ շրջապատի ազդեցությամբ։ Այն որակների համար, որոնց շնորհիվ հարգանք ու պատիվ էին վայելում, նրանք պարտական էին Աստվածաշնչին։ Այդ բարի պարգևները, սակայն, այնպես էին աղավաղվել, որ ավելի շուտ Աստծո խոսքին հակառակ ազդեցություն էին գործում։ Ընկերանալով այս մարդկանց հետ՝ Միլլերը սկսեց կիսել նրանց հայացքները։ Այդ ժամանակ Սուրբ Գրքի մեկնաբանություններն այնքան խճճված էին, որ նրան անըմբռնելի էին թվում, սակայն նրա նոր հավատը, որ մերժում էր Աստվածաշունչը, ավելի լավ այլընտրանք չէր առաջարկում, և նա հեռու էր գոհ լինելուց։ Բայցևայնպես, շուրջ տասներկու տարի նա հետևեց այդ հայացքներին։ Բայց երեսունչորս տարեկանում, Սուրբ Հոգու ազդեցության տակ, նա գիտակցեց իր մեղավորությունը։ Ապագան խավար ու մռայլ էր թվում։ Ավելի ուշ վերհիշելով այդ ժամանակվա իր ապրումները՝ նա ասել է. «Կործանվելու մասին միտքը սառն ու սոսկալի էր, և բոլորին կորուստ էր սպասվում, եթե պատասխանատվության կանչվեին։ Երկինքը պղնձի պես էր իմ գլխավերևում, իսկ երկիրը ոտքերիս տակ՝ երկաթի պես։ Հավերժություն, ի՞նչ էր դա։ Եվ մահ. ինչի՞ համար է այն։ Որքան ավելի շատ էի խորհում, այնքան ավելի էի հեռանում պատասխանից։ Որքան ավելի շատ էի մտածում, այնքան ավելի էին խճճվում իմ եզրահանգումները։ Փորձում էի այլևս չմտածել, բայց չէի կարողանում մտքերս կառավարել։ Ես իրոք թշվառ էի, բայց չգիտեի դրա պատճառը։ Ես տրտնջում ու գանգատվում էի՝ չիմանալով, թե ումից։ Զգում էի, որ ինչ-որ բան սխալէ, բայց չգիտեի՝ ինչպես կամ որտեղ գտնել ճիշտը։ Ես ողբում էի, բայց անհույս»։ [319] GCA 290.3

    Այս վիճակում նա մնաց մի քանի ամիս։ «Հանկարծ,— ասում է նա,— ես պարզորոշ գիտակցեցի, թե ինչպիսին է Փրկիչն իրականում։ Թվաց, թե պետք է որ մի էակ լինի՝ այնքան բարի և կարեկից, որ իր կյանքով քավի մեր մեղքերը և փրկի մեզ մեղքի պատիժը կրելուց։ Ես անմիջապես զգացի, թե որքան սիրալիր պիտի լինի նման էակը և պատկերացրի, որ կարող էի նետվել նրա գիրկը և ապավինել նրա գթասրտությանը։ Բայց հարց ծագեց, ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ նման էակ իրոք գոյություն ունի։ Ես հասկացա, որ Աստվածաշնչից դուրս չեմ կարող որևէ ապացույց գտնել այդպիսի Փրկչի գոյության կամ նույնիսկ ապագա կյանքի վերաբերյալ...GCA 291.1

    Ես տեսա, որ Աստվածաշունչն իսկապես հենց այնպիսի Փրկիչ է ներկայացնում, ում կարիքը ես զգում էի, և շփսթվեցի՝ մտածելով, թե ինչպե՞ս կարող է չներշնչված գիրքն առաջարկել սկզբունքներ, որոնք կատարելապես հարմարեցված են ընկած աշխարհի կարիքներին։ Ես ստիպված էի ընդունել, որ Սուրբ Գիրքն Աստծո հայտնությունն է։ Այն իմ ուրախությունը դարձավ, իսկ Հիսոան՝ իմ ընկերը։ Փրկիչը «բյուրերից գերազանց» դարձավ ինձ համար, իսկ Սուրբ Գիրքը՝ մինչ այդ մութ ու հակասական, դարձավ «ճրագ ոտքերիս համար և լույս՝ ճանապարհիս»։ Միտքս հանգստացավ ու բավարարվեց։ Ես տեսա, որ Տեր Աստվածը ժայռ է կյանքի օվկիանոսի մեջ։ Աստվածաշունչն իմ ոաումնասիրության գլխավոր նյութը դարձավ, և իրապես կարող եմ ասել, որ այն քննում էի մեծ հաճույքով։ Ես հասկացա, որ երբեք ինձ դրա կեսն էլ չէին պատմել։ Զարմանալի էր, որ նախկինում չէի նկատել դրա գեղեցկությունն ու փառքը, և ապշեցի, թե ինչպես եմ կարողացել մերժել այն։ Այնտեղ ես գտա այ ն ամենն, ինչ սիրտս կփափագեր, և դեզ ա միջոց հոգու ցանկացած հիվանդության համար։ Այլ գրքերի ընթերցումն ինձ համար կորցրեց իր հաճույքը, ու ես որոշեցի իմաստություն որոնելԱստծուց (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 65-67)։GCA 292.1

    Միլլերը հրապարակավ դավանեց իր հավատն այն կրոնի հանդեպ, որն արհամարհել էր։ Բայց նրա անհավւստ ընկերները չհապաղեցին ներկայացնելու բոլոր այն փաստարկները, որոնք ինքն էր հաճախ բերել ընդդեմ Սուրբ Գրքի աստվածային հեղինակության։ Նա այդ ժամանակ պատրաստ չէր պատասխանել նրանց, բայց խորհում էր, որ եթե Աստվածաշունչը Աստծո հայտնությունն է, ապա չպետք է հակասի ինքն իրեն, և քանի որ տրված է մարդուն խրատելու համար, ուրեմն պիտի որ [320] հասկանափ լինի նրան։ Նա որոշեց ինքնուրույն ուսումնասիրել Սուրբ Գիրքը և պարզել, թե արդյո՞ք հնարավոր է ներդաշնակեցնել թվացյալ բոլոր հակասությունները։GCA 292.2

    Ջանալով մի կողմ դնել բոլոր կանխակալ կարծիքներն ու մեկնաբանությունները՝ նա տեքստը համեմատում էր տեքստի հետ՝ զուգահեռ տեղերի և համաբարբառի օգնությամբ։ Նա ուսումնասիրում էր կանոնավոր ու համակարգված ձևով՝ սկսելով Ծննդոցից և կարդալով նախադասություն առ նախադասություն, և առաջ չէր շտապում, մինչև որ հատվածի իմաստը բացահայտվեր այնպէս, որ էլ հարցեր չառաջանային։ Ինչ-որ անհասկանալի բան գտնելիս նա սովորություն ուներ համեմատել դա մյուս այն տեքստերի հետ, որոնք վերաբերում էին տվյալ հարցին։ Տեքստի իմաստը պարզելու համար հաշվի էր առնվում յուրաքանչյուր բառ, ու եթե նրա կարծիքն այդ մասին ներդաշնակում էր մյուս զուգահեռ հատվածներին, դա այլևս դժվարություն չէր ներկայացնում։ Այսպիսով, որևէ բարդ հատվածի հանդիպելիս նա դրա բացատրությունը գտնում էր Աստվածաշնչի մեկ այլ մասում։ Ուսումնասիրելու նա աղոթում էր աստվածային լուսավորության համար, և ինչ որ առաջ մութ էր թվում նրա հասկացողությանը, պարզ էր դառնում։ Նա վերապրեց սաղմոսերգուի խոսքերի ճշմարտացիությունը. «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին» (Սաղմոս 119.130)։GCA 292.3

    Նա լարված հետաքրքրությամբ ուսումնասիրում էր Դանիելի գիրքն ու Հայտնությունը՝ գործածելով մեկնաբանության միենույն սկզբունքները, ինչպես և մյուս գրքերում, և պարզեց, ի մեծ ուրախություն իրեն, որ մարգարեական խորհրդանիշները կարելի է հասկանալ։ Նա տեսավ, որ մարգարեությունները, որքանով որ կատարվել էին, կատարվել էին տառացիորեն, որ բպոր զանագան պատկերները, փոխաբերությունները, առակներն ու նմանությունները բացատրված էին կա մ մոտակա համատեքստում, կամ սուրբգրային այլ հատվածներում, ու երբ այդպիսով պարզաբանվում էին, ուրեմն պիտի հասկացվեին բառացիորեն։ «Ես խիստ բավարարված էի,— ասում է նա,— որ Աստվածաշունչը բացահայտված ճշմարտությունների համակարգ է՝ տրված այնքան պարզ ու հասարակ ձեռվ, որ նույնիսկ անմիտ [321] մարդը չմոլորվի» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 70)։ Երբ նա կետ ստ կետ քննում էր մարգարեական շդթաները՝ ուշադիր ուսումնասիրելով ամեն մի օղակը, նրա ջանքերը պարգեատրվում էին։ Երկնային հրեշտակներն ուղղորդում էին նրա միտքը՝ հասկացնելով նրան Սուրբ Գիրքը։GCA 293.1

    Ընդունելով որպես չափանիշ, թե ինչպես են անցյալում կատարվել մարգարեությունները, կարելի էր դատել դեռ չկատարվածների իրակա-նացման մասին, նա ուրախ էր, որ Աստծո խոսքը չի հաստատում այն համատարած կարծիքը, թե հազարամյա հոգևոր թագավորություն է լինելու երկրի վրա՝ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այս ուս-մունքը, ըստ որի՝ Տիրոջ գալստյանը նախորդելու է արդարության ու խա-ղաղության հազարամյակը, հեռացնում է Աստծո ահեղ դատաստանի օրը։ Բայց որքան էլ գրավիչ լինի այս տեսությունը, այն հակասում է Քրիստոսի և Նրա առաքյալների այն ուսմունքին, որ ցորենն ու որոմը պիտի միասին աճեն մինչև հունձքը՝ աշխարհի վերջը, որ «չար և խաբեբա մարդիկ առաջ կգնան չարության մեջ», որ «վերջին օրերում չար ժամանակներ կգան», որ խավարի իշխանությունը, շարունակվելով մինչև Տիրոջ գալուստը, կխափանվի Նրա բերանի հոգով ու կկործանվի Նրա գալստյան հայտնությամբ։ (Մատթեոս 13. 30, 38-41, Բ Տիմոթեոս 3.13,1, Բ Թեսաղոնիկեցիս 2. 8)։GCA 293.2

    Առաքյալների եկեղեցին ասմունք չի քարոզել աշխարհի դարձի գալու և Քրիստոսի հոգևոր արքայության մասին։ Այն ընդունված չի եղել քրիստոնյաների կողմից մինչև տասնութերորդ դարի սկիզբը։ Ինչպես ցանկացած այլ մոլորություն, սա էլ չար հետևանքներ ունեցավ։ Այն դրդեց մարդկանց Տիրոջ գալստյանը սպասել շատ հեռավոր ապագայում և խանգարեց ուշադրություն դարձնել Նրա գսղոատն ազդարարող նշաններին։ Այն վստահության ու անվտանգության կեղծ զգացում ներ-շնչեց և շատերին դրդեց անտեսել Տիրոջը դիմավորելու համար անհրա-ժեշտ նախապատրաստությունը։GCA 294.1

    Միլլերր գտավ, որ Սուրբ Գիրքը պարզորոշ վկայում է Քրիստոսի բառացի և անձնական գալստյան մասին։ Պողոսն ասում է. «Ինքը՝ Տերը, հրամանով, հրեշտակապետի [322] ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից» (Ա Թեսադոնիկեցիս 4.15)։ Եվ Փրկիչն էլ հայտարարում է. «Կտեսնեն մարդի Որղին գալիս երկնքի ամպերի վրա զորությամբ և շատ փառքով»։ «Որովհետև, ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24.30,27)։ Նրան կուղեկցեն երկնքի բոլոր զորքերը։ «Մարդու Որդին իր փառքով կգա, և բոլոր սուրբ հրեշտակները՝ նրա հետ» (Մատթեոս 25.31)։ «Եվ նա կուղարկի իր հրեշտակներին մեծաձայն փալով, և կժողովեն նրա ընտրյալներին» (Մատթեոս 24. 31)GCA 294.2

    Նրա գալստյան ժամանակ մեռած արդարները հարություն կառնեն, իսկ ողջ մնացած արդարները՝ կկերպարանափոխվեն։ «Ոչ թե ամենքս կննջենք,— ասում է Պողոսը,— այլ ամենքս կփոխվենք։ Հանկարծ՝ մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, որովհետև փողը կհնչի, և մեռելները հարություն կառնեն անապականելի, և մենք կփոխվենք։ Քանզի պետք է, որ այս ապականացուն հագնի անապականությունը, և այս մահկանացուն հագնի անմահությունը» (Ա Կորնթացիս 15.51-53)։ Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում նա այսպես է նկարագրում իրադարձությունները Տիրոջ գալուստից հետո. «Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն։ Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 4.16,17)։GCA 294.3

    Քրիստոսի անձնական գալուստից ավելի շատ Նրա ժողովուրդը չի կարող ժառանգել թագավորությունը։ Փրկիչն ասել է. «Երբ մարդու Որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակներն՝ իր հետ, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռին, նրա առջև կհավաքվեն բոլոր ազգերը, և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին բաժանում այծերից։ Եվ ոչխարներն իր սւջ կողմը կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ։ Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Սատթեոս 25.31-34)։ Սուրբգրային այս խոսքերում մենք տեսնում ենք, որ երբ մարդու Որդին գա. մեռյալները հարություն կառնեն անապականեփ, իսկ ողջերը կայլակերպվեն։ Այս մեծ [323] փոփոխությամբ է, որ նրանք պատրաստվում են ժառանգելու թագավորությունը, քանզի Պարան ասում է. «Մարմին և արյուն չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել, ոչ էլ ապականությունը ժառանգում է անապականություն» (Ա Կորնթացիս 15.50)։ Իր ներկա վիճակում մարդը մահկանացու է և ապականյալ, բայց Աստծո թագավորությունն անապական կլինի և հավերժական։ Դրա համար էլ մարդն իր ներկա վիճակում չի կարող մտնել Աստծո արքայությու նը։ Բայց երբ Հիսուսը գա, Նա Իր ժողովրդին անմահություն կշնորհի, և ապա կհրավիրի նրանց ժառանգելու թագավորությունը, որի միակ ժստանգորդնեն են եղել մինչ այդ։GCA 294.4

    Այս և մյուս գրվածքները Միլլերին ապացուցեցին, որ այնպիսի իրա-դարձություններ, ինչպիսիք են խաղաղության համաշխարհային իշխա-նությունը և Աստծո արքայության հաստատումը երկրի վրա, որոնք բոլորի կարծիքով պետք է տեւփ ունենային Քրիստոսի երկրորդ գալուստից աոաջ, իրականում հաջորդելու են Երկրորդ գալստյանը։ Ավելին, ժամա-նակների բոլոր նշանները և աշխարհի վիճակը համապատասխանում էին վերջին օրերի մարգարեական նկարագրությանը։ Միայն Աստվածաշնչի ուսումնասիրությունից Միլլերը եկավ այն եզրակացության, որ իր ներկա վիճակում երկրի համար հատկացված ժամանակը մոտենում է ավարտին։GCA 295.1

    «Մեկ այլ վկայություն, որն էական ազդեցություն թողեց ինձ վրա,— ասում է նա,— Սուրբ Գրքի ժամանակագրությունն էր... Ես նկատեցի, որ կանխագուշակված իրադարձությունները, որոնք տեւփ էին ունեցել ան-ցյալում, կատարվել էին տրված ժամանակի սահմաններում։ Հարյուր քսան տարի մինչև ջրհեղեղը (Ծննդոց 6.3), դրան նախորդող յոթ օրերը՝ կանխասված քառասուն անձրևային օրերի հետ (Ծննդոց 7.4), Աբրահամի սերնդի չորս հարյուր տարվա պանդխտությունը (Ծննդոց 15.13), մատռվակապետի և հացագործի երազների երեք օրերը (Ծննդոց 40.12— 20), փարավոնի յոթ տարիները (Ծննդոց 41.28-54), քառասուն տարիներն անապատում (Թվոց 14.34), սովի երեքուկես տարիները (Գ Թագավորաց 17.1, տես Ղուկաս 4.25)... գերության յոթանասուն տարիները (Երեմիա 25.11), Նաբուգոդոնոսորի յոթ ժամանակները (Դանիել 4.13-16), հրեաների համար վճռված յոթ շաբաթը, վաթսուներկու շաբաթը և մեկ շաբաթը, որոնք կազմում են յոթանասուն շաբաթ (Դանիել 9.24-27). բոլոր այս ժամանակներով սահմանափակված իրադարձությունները, որ մի ժամանակ մարգարեություն էին եղել, ճշտորեն իրականցել են» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 74,75)։GCA 295.2

    [324] Այդպես, երբ Աստվածաշունչն ուսումնասիրելիս նա գտավ ժամանակահատվածներ, որոնք, նրա կարծիքով, ձգվում էին մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, նա չէր կարող դրանք «նախապես որոշված ժամանակներ» չհամարել, որ Աստված հայտնել է Իր ծառաներին։ «Ծա-ծուկ բաները,— ասում է Մովսեսը,— մեր Եհովա Աստծո համար է, բայց հայտնված բաները՝ մեզ և մեր որդկանց համար՝ հավիտյան»։ Եվ Ամովս մարգարեի միջոցով Տերն ասում է, որ Ինքը «ոչ մի բան չի անի, եթե իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին» (Երկրորդ Օրինաց 29.29, Ամովս 3.7)։ Ուստի Աստծո խոսքի ուսանողները կարող են վստահ լինել, որ ճշմարտության Գրքում մարդկությանը սպասվող պատմական մեծագույն իրադարձությունը հստակորեն նշված է։GCA 296.1

    «Երբ ես ամբողջապես համոզվեցի,— ասում է Միլլերը,— որ Աստծո ներշնչմամբ տրված ողջ Գիրքը օգտակար է (Բ Տիմոթեոս 3.16), որ այն երբեք չի տրվել մարդու կամքով, այլ «Սուրբ Հոգուց շարժված» գրել են սուրբ մարդիկ (Բ Պետրոս 1.21), և որ այն նախատեսված է «մեր սովորեալ համար... որ համբերությամբ ու գրքերի մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիս 15.4), ես այլևս չէի կարող չհամարել, որ Աստվածաշնչի ժամանակագրական հատվածները նույնպես Աստծո խոսքի մասն են, և պիտի նույնքան լրջորեն քննվեն, որքան Սուրբ Գրքի մյուս մասերը։ Ուստի գիտակցեցի, որ ջանալով ըմբռնել այն, ինչ Աստված Իր տրտմությամբ հարմար էր գտել հայտնել մեզ՝ ես իրավունք չունեի անտեսել մարգարեական ժամանակաշրջանները» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 75)։GCA 296.2

    Մարգարեությունը, որը, թվում էր՝ ամենապարզ կերպով հայանում է երկրորդ գալստյան ժամանակը, Դանիել 8.14-ն էր։ «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-աոավոտ, հետո սբբաբանր պիտի արդարանա»։ Հետևելով ինքն իրեն մեկնաբանելու՝ Սուրբ Գրքի կանոնին, Միլլերը գտավ, որ խորհրդանշական մարգարեության մեջ օրը ներկայացնում է տարի (Թվոց 14.34, Եզեկիել4.6)։ Նա տեսավ, որ 2300 մարգարեական օրերի կամ բառացի տարիների ժամանակահատվածը տարածվում էր հրեաներին հատկացված ժամանակից շատ այն կողմ, ուստի չէր կարող վերաբերել հին ախտի սրբարանին։ Միլլերն ընդունում էր այն համատարած կարծիքը, թե քրիստոնեական դարաշրջանում [325] սրբարանը երկիրն է, այդ պատճառով էլ եզրակացրեց, որ Դանիել 8.14-ում կանխասված սրբարանի արդարացումը խորհրդանշում է երկրի մաքրումը կրակով Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ։ Ուրեմն, եթե հնարավոր լիներ պարզել 2300 օրերի սկզբնակետը, ապա, նրա կարծիքով, հեշտությամբ կարելի էր գտնել երկրորդ գալստյան ժամանակը։ Այսպես կբացահայտվի այն մեծ վախճանի ժամը, երբ ներկա աշխարհին՝ «իր ողջ հպարտությամբ, հզորությամբ, ցուցամոլությամբ, ունայնությամբ, ամբարշտությամբ ու կեղեքմամբ», վերջ կդրվի, երբ անեծքը «կհեռացվի երկրից, մահը կվերանա, Աստծո ծառաները՝ մարգարեները, սրբերը և Նրա անունից բոլոր վախեցողները կստանան իրենց վարձը, իսկ երկիրն ավերողները կկործանվեն» (Ս. Բփս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 76)։GCA 296.3

    Միլլերը շարունակեց նորովի և ավելի եռանդուն քննել մարգարեությունները՝ գիշերուզօր կլանված այն ճշմարտությունների ուսումնասիրությամբ, որ այժմ նրան չափազանց կարևոր էին թվում և խիստ հետաքրքիր։ Դանիեփ ութերորդ գփաւմ նա ոչինչ չգտավ 2300 օրերի սկզբի մասին։ Գաբրիել հրեշտակը, ում հրամայված էր Դանիելին հասկացնել տեսիլքը, միայն մասամբ բացատրեց նրան։ Երբ մարգարեին տեսիլքում բացսւհայտվեց եկեղեցուն սպասվող զարհուրեփ հալածանքը, ուժերը ւքԵցին նրան։ Նա չդիմացավ, և հրեշտակը միառժամանակ թողեց նրան։ Դանիելը «նվաղեց և հիվանդացավ մի քանի օր»։ «Ես զարմացած էի տեսիւքի մասին,— ասում է նա,— և մեկ հասկացնող չկար»։GCA 297.1

    Բայց Աստված պատվիրել էր Իր ղւաբերին. «Հասկացրու նրան տեսիլքը»։ Եվ այդ հանձնարարությունը պիտի կատարվեր։ Հնազանդ-վելով՝ հրեշտակը որոշ ժամանակ անց Դանիեփ մոտ վերադարձավ՝ ասելով. «Հիմա դուրս եկա, որ քեզ իմաստություն սովորեցնեմ», «ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը» (Դանիել 8.27,16, 9.22, 23, 25—26)։ Ութերորդ գլխի տեսիլքում մի կարևոր կետ՝ 2300 օրերի ժամա-նակահատվածը, չէր բացատրվել, դրա համար էլ հրեշտակը, վերսկսելով իր բացատրությունը, հիմնականում կանգ է առնում ժամանակին վերաբերող հարցի վրա. [326] GCA 297.2

    «Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի վրա... Եվ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա, որ դարձյալ պիտի շինվի հրապարակը և պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի մահով դատապարտվի, բայց ոչ թե իր համար... Եվ նա պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը»։GCA 297.3

    Հրեշտակը Դանիելի մոտ էր ուղարկվել հստակ նպատակով՝ բացատրելու նրան այն ինչ, նա չէր կարողացել հասկանալ ութերորդ գլխի տեսիլքում՝ ժամանակին վերաբերող խոսքը՝ «մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն-առավոտ, հետո սրբարանը պիտի արդարանա»։ Դանիելին «Հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը» ասելուց հետո՝ հրեշտակի առաջին խոսքերն էին. «Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար»։ Բառը, որն այստեղ թարգմանված է «վճռված», տառացիորեն նշանակում է «կարված»։ Յոթանասուն յոթնյակը կամ 490 տարիները, հրեշտակի խոսքերով, կտրված են հատուկ հրեաների համար։ Բայց ինչի՞ց են կտրված։ Քանի որ 2300 օրերը ութերորդ գլխում նշված միակ ժամանակահատվածն է, ուստի յոթանասուն շաբաթները պիտի որ կտրված լինեն դրանից և, հետևաբար, 2300 օրերի մասն են կազմում, և երկու ժամանակահատվածները պետք է միևնույն սկիզբն ունենան։ Ըստ հրեշտակի խոսքերի՝ յոթանասուն շաբաթները սկսվում են Եբոաաղեմը վերականգնելու և շինելու համար հրամանը դուրս գալուց։ Եթե հնարավոր լիներ գտնել այս հրամանի տարեթիվը, ապա կպարզվեր 2300 օրվա մեծ ժամանակահատվածի սկզբնակետը։GCA 298.1

    Այդ հրամանը հիշատակվում է Եզրասի յոթերորդ գլխում (7.12— 26)։ Վերջնական տեսքով այն հրատարակվել է Արտաշեսի՝ պարսից թագավորի կողմից Ք.ա. 457 թ.—ին։ Բայց Եզրաս 6.14-ում ասվում է, որ Տիրոջ տունը Երոաաղեմում կառուցվեց «Իսրայելի Աստծո հրամանով և պարսից Կյուրոս. Դարեհ ու Արտաշես թագավորների հրամանով»։ Այս երեք թագավորները, [327] կազմելով, վերահաստատելով ու ավարտելով հրամանը՝ հաստատեցին ժամանակը, որը պահանջվում էր մար-գարեությամբ՝ 2300 տարիների սկիզբը նշելու համար։ Ընդունելով Ք.ա. 457-ը որպես վերջնական հրամանի սկզբնակետ՝ տեսնում ենք, որ յո-թանասուն շաբաթներին վերաբերող մարգարեությունը կատարվել է իր բոլոր մանրամասնություններով։GCA 298.2

    «Երուսաղեմը դարձյալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչև Մեսիա իշխանը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա», այսինքն՝ վաթսունինը շաբաթ կամ 483 տարի։ Արտաշեսի հրամանը ուժի մեջ մտավ Ք.ա. 457-ի աշնանը։ Հաշվելով այս թվից՝ 483 տարիներն ավարտվում են Ք.և. 27-ի աշնանը։ Այդ ժամանակ կատարվեց հիշյալ մարգարեությունը։ «Սեսիա» բառը նշանակում է «Օծյալ»։ Ք.հ. 27-ի աշնանը Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից և օծվեց Սուրբ Հոգով։ Պետրոս առաքյալը վկայում է, որ «Հիսուսին, որ Նազարեթից է... Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց» (Գործք 10.38)։ Եվ Փրկիչն Ինքն էլ ասաց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու» (Ղուկաս 4.18)։ Սկրտվելուց հետո Նա գնաց Գալիլեա՝ «քարոզելով Աստծո թագավորության ավետարանը և ասելով, թե ժամանակը կատարվել է» (Մարկոս 1.14,15)։GCA 298.3

    «Եվ նա պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ»։ Այստեղ նշված «յոթնյակը» յոթանասունից վերջինն է։ Դա հրեաներին հատկացված վերջին յոթ տարիներն են։ Ք.հ. 27-ից մինչև 34-ը տևող այս ժամանակաշրջանի ընթացքում Քրիստոսը՝ սկզբում անձամբ, իսկ հետո Իր աշակերտների միջոցով, ավետարանի հրավերն ուղղեց հատկապես հրեաներին։ Երբ առաքյալները դուրս եկան հռչակելու արքայության բարի լուրը, Փրկիչը նրանց պատվիրեց. «Հեթանոսների ճանապարհը չգնաք և սամարիացիների քաղաքը չմտնեք, այլ ավելի շուտ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթեոս 10.5, 6)։GCA 299.1

    « Յոթնյակի կեսին պիտի դադարեց նի զոհը և պատարագը»: Ք.հ. 31 - ին՝ Իր մկրտությունից երեքուկես տարի անց, մեր Տերը խաչվեց։ Գող-գոթայի վրա բերված մեծ զոհը [328] վերջ դրեց զոհաբերությունների համակարգին, որը չորս հազար տարի մատնացույց էր արել Աստծո Գառանը։ Խորհրդանիշը հանդիպեց իրականությանը, որից հետո ծի-սական համակարգի բոլոր զոհաբերություններն ու պատարագները պետք է դադարեին։GCA 299.2

    Յոթանասուն շաբաթները կամ 490 տարիները, որ տրված էին հա-տուկ հրեաների համար, ավարտվեցին, ինչպես տեսանք, Ք.հ. 34-ին։ Այդ ժամանակ, հրեական ատյանի որոշմամբ, ազգը կնքեց ավետարանի իր մերժումը՝ նահատակելով Ստեփանոսին և հալածելով Քրիստոսի հետևորդներին։ Փրկության լուրը, որն այլևս չպիտի սահամանափակվեր ընտրյալ ազգով, դրանից հետո հռչակվեց աշխարհին։ Հալածանքի պատճառով աշակերտները ստիպված փախան Երուսաղեմից և «ման էին գալիս՝ խոսքն ավետարանելով»։ «Փիփպպոսն իջավ Եամարիայի մի քաղաք և Քրիստոս քարոզեց նրանց»։ Աստծո առաջնորդությամբ Պետրոսը բարի լուրը հայտնեց Կեսարիայի հարյուրապետին՝ աստվա- ծավախ Կոռնելիոսին, իսկ կրակոտ Պողոսը, հավատալով Քրիստոսին, պատվեր ստացավ բարի լուրը տանելու «հեռու հեթանոսներին» (Գործք 8.4, 5, 22.21)։GCA 299.3

    Մինչև այստեղ մարգարեությունն իր բոլոր մանրամասներով զարմանալիորեն կատարվել է, և այլևս կասկած չկա, որ յոթանասուն շաբաթների սկիզբը Ք.ա. 457-ն է, իսկ դրանց վերջը՝ Ք.հ. 34-ը։ Ունենալով սկզբնակետը՝ դժվար չէ որոշել նաև, թե երբ են վերջանում 2300 օրերը։ Երբ յոթանասուն յոթնյակը՝ 490 օրերը, կտրում ենք 2300 օրերից, դեռևս մնում են 1810 օրեր։ 490 օրերի վերջնակետից պետք է հաշվել 1810 օրերը։ 1810 տարիները՝ սկսած Ք.հ. 34-ից, ձգվում են մինչև 1844 թվականը։ Հետեաբար, Դանիել 8.14-ի 2300 օրերն ավարտվում են 1844-ին։ Մար-գարեական այս մեծ ժամանակահատվածի ավարտից հետո, Աստծո հրեշտակի վկայության համաձայն, «սրբարանը պիտի արդարանա»։ Այսպիսով, հստակորեն նշվել է սրբարանի մաքրման ժամանակը, որը գրեթե բոլորի կարծիքով պիտի տեղի ունենար երկրորդ գալստյան պահին։GCA 300.1

    Միլլերն ու նրա համախոհները սկզբում կարծում էին, թե 2300 օրերն ավարտվելու են 1844-ի գարնանը, մինչդեռ մարգարեությունը [329] նշում է այդ տարվա աշունը։ Այս սխալ պատկերացումը հիասթափեցրեց ու շփոթեցրեց նրանց, ովքեր ավելի շուտ էին սպասում Տիրոջ գալստյանը։ Բայց սա ոչ մի կերպ չի նվազեցնում այն փաստարկի ուժը, որի համաձայն 2300 օրերն ավարտվել են 1844-ին, և որ այդ թվականին սրբարանի մաքրմամբ խորհրդանշված մեծ իրադարձությունը պետք է տեղի ունենար։GCA 300.2

    Քննելով Սուրբ Գիրքը՝ ապացուցելու համար, որ այն Աստծո հայտ-նությունն է, Միլլերը սկզբում պատկերացում անգամ չուներ, որ կգա այդպիսի եզրակացության։ Նա անձամբ դժվարանում էր հավատալ իր իսկ հետազոտության արդյունքին։ Բայց Սուրբ Գրքի վկայությունը չափից ավելի հստակ ու ծանրակշիռ էր անտեսելու համար։GCA 300.3

    Նա երկու տարի նվիրել էր Աստվածաշնչի ուսումնասիրությանը, երբ 1818 թվականին եկավ այն հանդիսավոր համոզմանը, որ մոտ քսանհինգ տարի հետո Քրիստոսը գսղու է՝ փրկելու իր ժողովրդին։ «Կարիք չկա,— ասում է Միլլերը,— խոսելու այն ուրախության մասին, որով լցվտմ է սիրտս, երբ խորհում եմ այն հրաշ ափ ապագայի կամ փրկվածների ցնծությանը մասնակից լինելու՝ հոգուս այրող փափագի մասին։ Աստվա-ծաշունչն ինձ համար նոր գիրք էր հիմա։ Դա իրոք մտքի տոն էր. այն ամենն, ինչ մութ էր, խորհրդավոր ու անհասկանալի Սուրբ Գրքում, իմ մտքից չքացավ այն ջինջ լույսի ներքո, որ հիմա շողում էր նրա սրբազան էջերից։ 0՜, ի՜նչ պայծառ ու փառավոր էր ճշմարտությունը։ Բոլոր հակասությունները, որ նախկինում տեսնում էի խոսքի մեջ, չքացել էին, ու թեև կային շատ տեղեր, որոնց նշանակությունը դեռ լիովին չէի հասկացել, սուրբ էջերից այնքան լույս էր ճառագում՝ լուսավորելով մինչ այդ խավարած իմ միտքը, որ ես սկսեցի Սուրբ Գիրքն ուսումնասիրել շատ ավելի մեծ հաճույքով» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 76, 77)։GCA 300.4

    «Հանդիսավոր այն համոզմունքով, որ Սուրբ Գրքում կանխասված այդպիսի կարևոր իրադարձությունները կարճ ժամանակամիջոցում կատարվելու են, ես խորապես գիտակցեցի իմ [330] պարտքը աշխարհի առջև» (Նույն տեղում էջ 81)։ Նա չէր կարող չհասկանալ, որ պարտավոր էր ուրիշներին վտխանցել իր ստացած լույսը։ Նա գիտեր, որ ամբարիշտներն ընդդիմանալու են իրեն, բայց համոզված էր, որ Փրկչին հանդիպելու հույսը ցնծությամբ կլցնի բոլոր քրիստոնյաներին, ովքեր սիրում են Նրան։ Նա միայն վախենում էր, որ իրենց ստջե ունենալով այդ վերահաս փառավոր փրկությունը, շատերը կընդունեն ուսմունքը՝ ստանց Աստվածաշունչը բավականաչափ քննելու և այդ ճշմարտության ապացույցները գտնելու։ Ուստի նսւ տատանվում էր ներկայացնել այն, որպեսզի հանկարծ սխալված չփնի և մոլորեցնի նաև ուրիշներին։ Այսպիսով, նա դրդվեց կրկին վերանայելու այն վկայությունները, որոնք հաստատում էին իր եզրակացությունները, և զգուշորեն վերլուծելու դժվարըմբոնեփ տեղերը։ Նա համոզվեց, որ բոլոր հակասություններն անհետանում են Աստծո խոսքի լույսի ներքո, ինչպես մշուշն՝ արեի շողերից։ Այսպես անցած հինգ տարիները նրան փովին համոզեցին, որ իր դիրքորոշումը ճիշտ է։GCA 301.1

    Եվ հիմա նա նոր ուժով զգաց իր պարտքը՝ ուրիշներին հայտնելու այն, ինչի մասին, իր կարծիքով, այդպես հստակորեն վկայում էր Սուրբ Գիրքը։ «Երբ ես զբաղված էի իմ գործով,— ասել է նա,— ականջներիս մեջ շարունակ զրնգում էր. «Գնա և աշխարհին պատմիր, որ նրան վտանգ է սպստնում»։ Այս խոսքերն անդադար մտքիս մեջ էին. «Երբ ես ամբարշտին ասեմ. Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, և դու չասես ամբարշտին՝ իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտը կմեռնի իր անօրենության համար, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ։ Իսկ եթե դու զգուշացնես ամբարշտին, որ իր ճանապարհից հետ դառնա, բայց նա հետ չդառնա, նա իր անօրենության համար կմեռնի, իսկ դու ազատած կլինես քո անձը» (Եզեկիել 33.8,9)։ Ես զգում էի, որ եթե ամբարիշտներն ինչպես հարկն է զգուշացվեն, նրանցից շատերը կապաշխարեն, իսկ եթե չզգոէշացվեն, նրանց արյունն ինձնից կպահանջվի» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, Էջ 92)։GCA 301.2

    Նա սկսեց իր հայացքները ծածուկ ներկայացնել մարդկանց՝ աղո-թելով, որ եկեղեցու որևէ ծառայող դրանց կարևորությունը գիտակցեր ու տարածեր դրանք։ Սակայն նա [331] չկարողացավ վանել այն միտքը, որ անձամբ է պարտավոր նախազգուշացնել մարդկանց։ Նրա մտքում շարունակ կրկնվում էին այս խուփերը. «Գնա և այդ մասին պատմիր աշ-խարհին, եթե ոչ՝ նրանց արյունը քո ձեռքից եմ պահանջելու»։ Նա սպասեց ինը տարի՝ այդ ծանր բեռն իր հոգու վրա, մինչև որ 1831 թվականին առաջին անգամ հրապարակավ ներկայացրեց իր համոզմունքները։GCA 302.1

    Ինչպես Եղիսեն կանչվեց մարգարեական ծառայության, երբ դաշ-տում եզներով վար էր անում, այնպես էլ Ուիլյամ Միլլերը կանչվեց՝ թողնելու իր գութանը և մարդկանց հայտնելու Աստծո արքայության գաղտնիքները։ Նա սարսուռով անցավ գործի՝ իր ունկնդիրներին մար-գարեական ժամանակահատվածներով քայլ առ քայլ առաջնորդելով մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ամեն մի ջանքը նրան ուժ ու քա-ջություն էր հաղորդում, երբ նա տեսնում էր, թե իր խոսքերն ինչ մեծ հե-տաքրքրություն են առաջացնում ամենուրեք։GCA 302.2

    Միայն իր եղբայրների խնդրանքով էր, ում խոսքերում լսելով Աստծո կոչը՝ Միլլերը համաձայնեց հրապարակավ ներկայացնել իր հայացքները։ Այդ ժամանակ նա հիսուն տարեկան էր, հրապարակային ելույթներին անսովոր, և ճնշվում էր այն մտքից, որ պիտանի չէ իրենց սպասվող գործի համար։ Բայց հենց սկզբից նրա ջանքերը զարմանալիորեն օրհնը— վեցին՝ ի փրկություն հոգիների։ Նրա առաջին դասախոսությանը հետևեց կրոնական մի զարթոնք, որում տասներեք ընտանիք, բացառությամբ երկու հոգու, դարձի եկան։ Նրան անմիջապես խնդրեցին այլ տեղերում էլ քարոզել, և գրեթե ամենուրեք նրա ջանքերը պսակվում էին Աստծո գործի վերածնունդով։ Սեղավորները դարձի էին գալիս, քրիստոնյաներն ավելի նվիրված էին դառնում, իսկ դեիստներն ու անհավատնեբը սկսում էին ընդունել Աստվածաշնչի և քրիստոնեական կրոնի ճշմարտացիությունը։ Ահա թե ինչ էին վկայում մարդիկ, ում հետ Միլլերն աշխատում էր. «Նւս շահում է այնպխփնեբին, ովքեր ուրիշների ազդեցությանը չեն ենթարկվում» (Նույն տեղում, էջ 138)։ Նրա քարոզչությունը նպատակ ուներ արթնացնելու հասարակության միտքն՝ ընկալելու կրոնի մեծ սկզբունքները և կանխելու դարաշրջանի աճող աշխարհայնությունն ու ցանկասիրությունը։ Գրեթե ամեն քաղաքում տասնյակ, որոշներում էլ հարյուրավոր, մարդիկ էին դարձի գալիս նրա քարոզչության արդյունքում։ Շատ տե-ղերում համարյա [332] բոլոր հարանվանությունների բողոքական եկե-ղեցիներն իրենց դռները բացում էին նրա առջև, և սովորաբար մի քանի համայնքների ծառայողներ նրան հրավիրում էին աշխատանքի։ Նրա անփոփոխ սկզբունքն էր՝ չաշխատել այնտեղ, ուր իրեն չէին հրավիրի, սակայն նա շուտով տեսավ, որ անկարող էր բավարարել իր վրա տեղացող խնդրանքների կեսն անգամ։ Շատերը, ովքեր չէին ընդունում նրա հայացքները երկրորդ գալստյան ճշգրիտ ժամանակի վերաբերյալ, հա-մոզվեցին, որ Քրիստոսի գալուստը շատ մոտ է, և որ իրենք կարիք ունեն պատրաստվելու։ Որոշ մեծ քաղաքներում նրա ծառայությունը խոր տպավորություն թողեց։ Գինեվաճառները թողնում էին առևտուրը և իրենց խանութները վերածում ժողովարանների, խաղատները փակվում էին, վերափոխվում էին անհավատները, դեիստները, ունիվերսափստ— ները և նույնիսկ ամենալկտի անառակները, որոնցից ոմանք երկար տարիներ եկեղեցի չէին մտել։ Գրեթե ժամը մեկ շատ հարանվանություններ աղոթքի ժողովներ էին անցկացնում քաղաքի տարբեր թաղամասերում, գործարարները կեսօրին հավաքվում էին աղոթելու և փառաբանելու Աստծուն։ Մոլեռանդ գրգռվածության հետք անգամ չկար, ամենուրեք հանդիսավոր մթնոլորտ էր տիրում։ Նրա գռրծը, ինչպես և վաղ բարե— նորոգիչներինը, ավելի շուտ նախատեսված էր միտքը համոզելու և խիղճը աբթնաց նելու համար, քան պարզապես զգացմունքներ գրգռելու։GCA 302.3

    1833-ին Միլլերը քարոզելու թույլտվություն ստացավ բապտիստա-կան եկեղեցուց, որի անդամն էր ինքը։ Իր հարանվանության շատ ծա-ռայողներ ես հավանություն տվեցի ն նրա գործին, և նրանց փազորությամբ էր հենց, որ նա շարունակեց իր գռրծը։ Նա անդադար ճանապարհորդում էր և քարոզում, թեև նրա անձնական գործունեությունը հիմնականում սահմանափակվում էր Նոր Անգլիայով և հյուսիս-արեելյան նահանգներով։ Մի քանի տարի իր ծախսերը նա հոգում էր անձնական միջոցներով, և հետագայում էլ երբեք բավականաչափ գումար չստացավ իր ծախսերի համար՝ ճամփորդելու այն վայրերը, ուր իրեն հրավիրում էին։ Այսպիսով, նրա հասարակական գործունեությունը՝ շատ հեռու դրամական շահույթ բերելուց, մեծ բեռ էր նրա ունեցվածքի վրա, որը նրա կյանքի այս ժամանակաշրջանում աստիճանաբար նվազում էր։ Նա մեծ ընտանիքի հայր էր, բայց քանի որ նրա անդամները խնայող և աշխատասեր էին, նրա ագարակն ապահովում էր ինչպես ընտանիքի, այնպես էլ իր ծախսերը։ [333] GCA 303.1

    1833-ին՝ երկու տարի անց այն բանից, երբ Միլլերը սկսեց հռչակել Քրիստոսի մոտալուտ գալստյան վկայությունները, երևաց Փրկչի խոս-տացած նշաններից վերջինը։ Հիսուսն ասել էր. «Աստղերը վայր կընկնեն երկնքից» (Մատթեոս 24.29)։ Եվ Հովհաննեսը, երբ նրան տեսիլքում ցույց արվեցին Աստծո օրն ազդարարող տեսարանները, Հայտնության մեջ գրում է. «Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենին իր խակ պտուղն է թափում՝ սաստիկ քամուց շարժված» (Հայտնություն 6.13)։ Այս մարգարեությունն ապշեցուցիչ և տպավորիչ ճշգրտությամբ իրականացավ 1833 թ. նոյեմբերի 13-ի երկնաքարային անձրևի ժամանակ։ Դա ընկնող աստղերի երբևէ արձանագրված ամենալայնատարած և զարմանահրաշ տեսարանն էր։ «Սիացյալ Նահանգների ամբողջ երկինքր Ժամեր շարանակ լուսավորված էր բոցեղեն հրավառությամբ։ Այս երկրում իր հիմնավորման օրից ի վեր նման երկնային երևույթ դեռ երբեք չէր եղել, որը ոմւսնք դիտեին մեծագույն հիացմունքով, մյուսներն՝ անասեփ սարսավավտ տագնապով»։ Դրա վեհությունն ու ահազդու գեղեցկությունը դեռ մնացել են շատերի հիշողության մեջ... երբեք անձրեն այդքան հորդառատ չի եղել, որքան երկնաքարերի այդ տարափը։ Արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում՝ ամենուրեք նույնն էր։ Մի խոսքով՝ ողջ երկինքն ասես շարժման մեջ էր... Այս երևույթն, ինչպես նկարագրված է պրոֆեսոր Սիլփմանի «Ջորնալ» ամսագրում, տեսել են ամբողջ Հյուսիսային Ամերիկայում... Կատարելապես ջինջ ու անամպ երկնքում գիշերվա ժամր երկուսից մինչև լուսաբաց նկատվել է շլացնող ու բոցավառ լուսատուների չընդհատվող խաղը» (Ռ. Մ. Դևենս, Ամերիկյան առաջընթաց կամ Մեծագույն դարաշրջանի մեծ իրադարձությունները, գլ. 28. պարբ. 1-5)։GCA 304.1

    «Ոչ մի լեզու, հիրավի, չի կարող պատկերել այդ վեհաշուք տեսա-րանը... ոչ ոք, եթե ականատես չի եղել ղրան, չի կարող պատկերացնել անգամ դրա փառքը։ Ամբողջ աստղային երկինքն ասես հավաքված լիներ մի կետում՝ զենիթի մոտ, որտեղից հազարավոր աստղեր միաժամանակ, իրար հետևից, կայծակի արագությամբ կրակում էին դեպի հորիզոնի բոլոր կողմերը, բայց չէին սպառվում, ասես ստեղծված փնեին այդ դեպքի համար» (Ֆ. Ռիդ, «Christian Advocate and Journal»—ում, 13 դեկտեմբերի, 1833 թ.)։ «Ավելի [334] դիպուկ պատկեր, քան սաստիկ քամուց իր պտուղները թափող թզենին, հնարավոր չէր գտնել» (Փորթլէնդի երեկոյան գովազդ, 26 նոյեմբերի, 1833 թ.)։GCA 304.2

    Նյու-Յորքի «Journal of Commerce»—ի 1833 թ. նոյեմբերի 14-ի համարում այս արտասովոր երևույթի վերաբերյալ մի մեծ հոդված տպա- գրվեց, որում գրված էր. «Ոչ մի փիլիսոփա կամ գիտնական, իմ կարծիքով, երբևէ չի պատմել կամ գրել մի դեպքի մասին, ինչպիսին տեղի ունեցավ երեկ առավոտյան։ Բայց տասնութ դար առաջ մարգարեն ճշտորեն կանխասել է դա, եթե, իհարկե, աստղերի թափումը հասկանանք տառացիորեն՝ բուն իմաստով»։GCA 304.3

    Այսպես կատարվեց Հիսուսի գալստյան նշաններից վերջինը, որի վերաբերյալ Նա Իր աշակերտներին պաավիրել էր. «Երբ որ այս ամենը տեսնեք, իմացեք, որ մոտ է՝ դռներին» (Մատթեոս 24.33)։ Այս նշաններից հետո Հովհաննեսը տեսավ հաջորդ մեծ իրադարձությունը. «Երկինքը տեդից քաշվում էր գալարվող գրքի պես», հետո «մեծ երկրաշարժ եղավ», «բոլոր լեռներն ու կղզիները շարժվեցին իրենց տեղից», և ամբարիշտները սարսափահար փախան մարդու Որդու ներկայությունից (Հայտնություն 6.12-17)։GCA 305.1

    Աստղային անձրևի ականատեսներից շատերը դա վերահաս դա-տաստանի ազդանշան համարեցին, որպես Տիրոջ «մեծ և ահավոր օրվա սոսկալի նախապատկեր, անկասկածելի նախազգուշացում և գթության նշան» (Փորթլէնդի Երեկոյան գովազդ, 26 նոյեմբերի, 1833 թ.)։ Այսպիսով, մարդկանց ուշադրությունն ուղղվեց դեպի մարգարեության իրականացումը, և շատերն ընդունեցին երկրորդ գալստյան վերաբերյալ նախազգուշացումը։GCA 305.2

    1840 թ. մի ուրիշ ցնցող մարգարեություն կատարվեց՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն։ Երկու տարի առաջ Ջոսայա Լիթչը՝ երկրորդ գալստյան մասին առաջատար քարոզիչներից մեկը. Հայտնություն 9-րդ գլխի՝ իր մեկնաբանության մեջ կանխասել էր Օսմանյան կայսրության անկումը։ Ըստ նրա հաշվարկների՝ այդ իշխանությունը պետք է տա-պալվեր «մոտավորապես Ք.հ. 1840 թ. օգոստոս ամսին», իսկ մի քանի օր առաջ՝ նախքան դա կկատարվեր, նա գրել է. «Ընդունելով, որ առաջին ժամանակահատվածը՝ 150 տարիները, ստույգորեն լրացել են մինչև Դրագազեսի գահակալելը՝ թուրքերի թույլտվությամբ, ուրեմն 391 տարիներն ու տասնհինգ օրերը, որ սկսվել են առաջին ժամա-նակահատվածի վերջում, կավարտվեն 1840 թ. օգոստոսի 11-ին, երբ կարելի է սպասել Օսմանյան իշխանության [335] տապալումը Կոստանդնուպոլսում։ Եվ ես հավատում եմ, որ հենց այդպես էլ կլինի» (Ջոսայա Լիթչ, «Ժամանակի նշաններ կամ Մարգարեության մեկնաբան», 1 օգոստոսի, 1840)։GCA 305.3

    Ճիշտ ժամանակին, ինչպես նշվել էր, Թուրքիան իր դեսպանների միջոցով ընդունեց Եվրոպայի դաշնակից տերությունների պաշտպանու- թյունը և հանձնվեց քրիստոնեական ազգերի վերահսկողությանը։ Այդ իրադարձությունը հաստատեց կանխատեսումը։ երբ սա հայտնի դարձավ, շատերը համոզվեցին, որ Միլլերի ու նրա համախոհների որդեզրած մարգարեական մեկնաբանության սկզբունքները ճիշտ են, և ադվենտիստական շարժումը մեծ թափ սաավ։ Ուսյալ ու պաշստնյա մարդիկ միացան Սխլերին՝ քարոզելով ու տպագրելով նրա հայացքները, և 1840-ից մինչև 1844-ը զործն արագորեն ընդլայնվեց։GCA 305.4

    Ուիլյամ Միլլերը մտավոր մեծ ունակություն ուներ՝ վարժեցված մտորումներով և ուսումնասիրությամբ, և նա դրանց ավելացրեց նաև երկնքի իմաստությունը՝ միանալով իմաստության Աղբյուրի հետ։ Նա բացառիկ արժւսնիքների տեր մարդ էր. և պարզապես չէր կարող հարգանք չներշնչել այնտեղ, ուր գնահատվում էին բնավորության ազնվությունն ու ստաքինաթյանը։ Սրտի անկեղծ բարությունը զուգակցելով քրիստոնեական խոնարհության ու ինքնատիրապետման հետ՝ նա ուշադիր ու սիրալիր էր բոլորի հանդեպ և պատրաստ՝ լսելու այլոց կարծիքներն ու կշռադատելու նրանց փաստարկները։ Առանց մոլուցքի և հուզմունքի՝ նա բոլոր տեսություններն ու ուսմունքները ստուգում էր Աստծո խոսքով, և նրա աոողջ դատողությունն ու Սուրբ Գրքի խոր իմացությունը օգնում էին նրան՝ հերքելու մոլորությունը և մերկացնելու կեղծիքը։GCA 306.1

    Չնայած դրան՝ նրա գործունեությունը ծավալվում էր ոչ առանց կա-տաղի ընդդիմության։ Ինչպես վաղ շրջանի բարենորոգիչների ժամանակ, նրա ներկայացրած ճշմարտությունները նույնպես չընդունվեցին կրոնի ճանաչված ուսուցիչների կողմից։ Եվ քանի որ անկարող էին իրենց կարծիքները հաստատել Աստվածաշնչով, նրանք ստիպված դիմում էին մարդկանց ասույթներին և ուսմունքներին, հայրերի ավանդություններին։ Սակայն միակ վկայությունը, որն ընդունում էին ադվենտիստ քարոզիչները, Աստծո խոսքն էր։ «Աստվածաշունչը, և միայն Աստվածաշունչը», սա էր նրանց նշանաբանը։ Նրանց հակառակորդներն աստվածաշնչյան փաստարկների պակասը լրացնում էին ծաղրով ու ծիծաղով։ Ժամանակ, միջոցներ ու տաղանդներ չէին խնայում նրանց զրպարտելու համար, ում [336] միակ հանցանքն այն էր, որ ուրախու-թյամբ սպասում էին իրենց Տիրոջ վերադարձին՝ ջանալով սուրբ կյանք վարելե ուրիշներին հորդորել՝ պատրաստվելու Նրա գալստյանը։GCA 306.2

    Լուրջ ջանքեր էին թափվում մարդկանց մտքերը երկրորդ գալստյան թեմայից շեղելու համար։ Այնպես արին, որ Քրիստոսի գալստյան և աշ-խարհի վախճանի վերաբերյալ մարգարեությունների ուսումնասիրու-թյունը մեղք թվա, ինչից մարդիկ պիտի ամաչեն։ Այսպես հանրաճանաչ հոգևորականները խորտակում էին հավատն Աստծո խոսքի հանդեպ։ Նրանց ուսմունքը մարդկանց անհավատ էր դարձնում, և շատերն ազատություն ստացան հետևելու իրենց ամբարիշտ կրքերին։ Իսկ հետո չարիքի հեղինակներն այդ ամենի մեղքը բարդեցին ադվենաիսաների վրա։GCA 306.3

    Խելամիտ և ուշադիր ունկնդիրներ գրավելով բազմամարդ տներում՝ Միլլերի անունը, սակայն, հազվադեպ էր հիշատակվում կրոնական մա-մուլում, այն էլ՝ միայն ծաղրանքով ու մեղադրանքով։ Անհոգներն ու ան-աստվածները, կրոնական ուսուցիչների բռնած դիրքից քաջացած, դիմում էին վիրավորական պիտակների, ստոր ու հայհոյիչ կատակների՝ ջանալով վարկաբեկել նրան և նրա գործը։ ճերմակահեր այրը, ով թալել էր իր հարմարավետ տունը՝ ճամվտրդելու քաղաքից քաղաք և գյուդից զյուղ, անդադար չարչարվելով, որպեսզի հայտնի աշխարհին մոտալուտ դատաստանի հանդիսավոր նախազգուշացումը, արհամարհաբար մեղադրվեց որպես մոլեռանդ, մոլորեցուցիչ և խաբեբա։GCA 307.1

    Նրա վրա տեղացող ծաղրանքը, կեղծիքն ու վիրավորանքը վրդով-մունքի և բողոքի ալիք բարձրացրին նույնիսկ աշխարհիկ մամուլում։ «Սոսկալի հետևանքներ ունեցող նման վեհ ու փառապանծ թեմային» վերաբերվել թեթևամտորեն ու լկտիաբար՝ աշխարհիկ մարդկանց հայ-տարարությամբ նշանակում էր՝ «ծադրելոչ միայն նրա ջատագովների ու պաշտպանների զգացումները», այլև կատակի վերածել «դատաստանի օրը, ծադրել հենց Իրեն՝ Աստծուն և Նրա դատաստանի ահավորությունը» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 183)։GCA 307.2

    Ամեն չարիքի սադրիչը ջանում էր ոչ միայն չեզոքացնել գալստյան լուրի ազդեցությունը, այլ նաև ոչնչացնել անձամբ լրաբերին։ Սիըերն աշխատում էր իր ունկնդիրների մտքում դրոշմել սուրբգբային ճշմար-տության գործնական կիրառությունը՝ հանդիմանելով նրանց մեղքերն ու [337] ցնցելով նրանց ինքնագոհությունը, և նրա պարզ ու կտրուկ խոսքերը բորբոքում էին նրանց թշնամությունը։ Եկեղեցու անդամների ընդ-դիմությունը Նրա պատգամի հանդեպ ստոր մարդկանց հանդուգն դարձ-րեց ավելի հեռուն գնալու, և թշնամիները դավեր նյութեցին սպանելու նրան, երբ նա հեռանար ժողովարանից։ Բայց սուրբ հրեշտակներ կային ամբոխի մեջ, և նրանցից մեկը տղամարդու կերպարանքով բռնեց Տիրոջ այս ծառայի ձեռքը և նրան անվտանգ դուրս բերեց զայրացած ամբոխի միջից։ Նրա գործը դեռ ավարտված չէր, և սատանան ու նրա գործակալները հիսաթափված էին, որ իրենց ծրագիրը խափանվեց։GCA 307.3

    Չնայած այդ ողջ ընդդիմությանը՝ հետաքրքրությունն ադվենտիստական շարժման նկատմամբ շարունակում էր աճել։ Տասնյակ կամ հարյուրավոր անդամներից համայնքներն աճում էին մինչև հազարներ։ Տարբեր եկեղեցիներ բազմաթիվ մարդկանցով համալրվեցին, բայց որոշ ժամանակ անց ընդդիմության ոգին դրսևորվեց անգամ այդ նորադարձ ների դեմ, և եկեղեցիները սկսեցին պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր ընդունել էին Միլլերի հայացքները։ Ի պատասխան՝ նա նամակներ ուղարկեց բոլոր հարանվանությունների քրիստոնյաներին՝ պահանջելով, որ եթե իր ուսմունքը կեղծ է, թող իր սխալը հիմնավորեն Աստվածաշնչով։GCA 307.4

    «Այն, ինչին որ մենք հավատացելենք,— ասելէ նա,— մեզ չի պատվիրել հավատալ Աստծո խոսքին, որը ինքներդ էլ համարում եք մեր հավատի ու վարքի միակ կանոնը։ Ինչո՞վ ենք մենք արժանացել այդչափ թունոտ մեղադրանքների ամբիոններից ու մամուլից, և ի՞նչ առիթ ենք տվել ձեզ, որ մեզ՝ ադվենտիստներիս, վտարում եք ձեր եկեղեցիներից և ընկերակցությունից»։ «Եթե մենք սխալվում ենք, խնդրեմ, ցույց տվեք մեր սխալները։ Աստծո խոսքից մեզ ցույց տվեք, որ մենք մոլորված ենք։ Սեզ արդեն բավականաչափ ծաղրել են, բայց դա երբեք չի համոզի մեզ, որ սխալ ենք։ Միայն Աստծո խոսքը կարող է փոխել մեր հայացքները։ Մեր եզրակացությունները մենք արել ենք մտածված կերպով և աղոթքով՝ տեսնելով ապացույցները Սուրբ Գրքում» (Նույն տեղում, էջ 250,252)։GCA 308.1

    Դարեր ի վեր Իր ծստաների միջոցով ուղարկված Աստծո նախազգուշացումներն ընդունվել են նայն կասկածամտությամբ ու անհավատությամբ։ Երբ մինչ ջրհեղեղյան աշխարհի անօրենությունը [338] Նրան դրդեց ջրհեղեղով սրբել երկիրը, մինչ այդ Նա մարդկանց հայտնեց Իր մտադրությունը՝ հնարավորություն տալով նրանց հետ դառնալ իրենց չար ճանապարհներից։ Հարյուր քսան տարի շարունակ նրանց ականջներում հնչում էր ապաշխարության կոչը, որպեսզի Աստծո զայրույթը չկործանի նրանց։ Բայց այդ լուրը նրանց անմիտ հեքիաթ էր թվում, և նրանք չհավատացին դրան։ Ամբարիշտ հանդգնությամբ նրանք ծաղրեցին Աստծո լրաբերին, նրա խնդրանքներն արհամարհեցին և նույ-նիսկ մեղադրեցին նրան մեծամտության մեջ։ Ինչպե՞ս է մի մարդ հա-մարձակվում հակառակվել երկրի բոլոր մեծ մարդկանց։ Եթե Նոյի լուրը ճիշտ է, ինչո՞ւ ամբողջ աշխարհը չի տեսնամ դա և չի հավատում դրան։ Մեկ մարդու կարծիքն ընդդեմ հազարավորների իմաստությա՜ն։ Նրանք չկամեցան հավատալ նախազգուշացմանը, ոչ էլ ուզեցին ապաստարան գտնել տապանում։GCA 308.2

    Ծաղրողները ցույց էին տալիս բնության երևույթները՝ տարվա եղանակների անփոփոխ հաջորդականությունը, կապույտ երկինքը, որից երբեք անձրև չէր տեղացել, գիշերային նուրբ ցողով թարմացող կանաչ դաշտերը՝ բացականչելով. «Հեքիաթ չէ՞ նրա պատմածը»։ Նրանք արդարության քարոզչին արհամարհանքով խելացնոր մոլեռանդ կոչեցին և առաջվանից ավելի մեծ եռանդով, շարունակեցին իրենց չար ճանապարհները՝ կուլ գնալով զվարճություներին։ Բայց նրանց անհավատությունը հետ չպահեց կանխասված դատաստանը։ Աստված երկար հանդուրժեց նրանց ամբարշտությունը՝ բավարար հնարավորություն տալով ապաշխարելու, և նշանակված ժամին Նրա դատաստաններն այցելեցին Իր ողորմությունը մերժողներին։GCA 308.3

    Քրիստոսն ասում է, որ նույն անհավատությունն էլ դրսևորվելու է Իր երկրորդ գալստյան նկատմամբ։ Ինչպես Նոյի օրերում մարդիկ «չիմացան, մինչև որ ջրհեղեղն եկավ և ամենքին վեր առավ, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24.39)։ Երբ իրենց Աստծո ժողովուրդ համարողները միանան աշխարհին՝ ապրելով նրանց կյանքով և նրանց հետ մասնակցելով արգելված զվարճություններին, երբ աշխարհի ճոխությունը ներթափանցի եկեղեցի, երբ ղողանջեն հար-սանյաց զանգերը, և բոլորն աշխարհային բարեկեցության երկար տա-րիների սպասեն, այդ ժամանակ հանկարծակի, [339] երկնքից ճայթող կայծակի պես, կգա նրանց վառ երազանքների և խաբուսիկ հույսերի վերջը։GCA 309.1

    Ինչպես Աստված Իր ծառային ուղարկեց՝ նախազգուշացնելու աշխարհը վերահաս ջրհեղեղից, այնպես էլ Նա ընտրյալ լրաբերներ ուղարկեց՝ հռչակելու վերջին դատաստանի մոտիկությունը։ Եվ ինչպես Նոյի ժամանակակիցները ծաղրանքով մերժեցին արդարության քարոզչի կանխագուշակումները, այնպես էլ Միլլերի օրերում քրիստոնյա կոչեցյալներից շատերը ծաղրեցին նրա նախազգուշացումները։GCA 309.2

    Իսկ ինչո՞ւ էր Քրիստոսի երկրորդ գալստյան մասին ուսմունքը և քարոզչությունն այդքան անցանկալի եկեղեցիների համար։ Մինչ Տիրոջ գալուստը ամբարիշտներին աղետ ու կորուստ կբերի, արդարների հա-մար այն փ է հույսով և ուրախությամբ։ Այս մեծ ճշմարտությունը բոլոր դարերում Աստծո նվիրյալ զավակների տիտիանքն է եղել, բայց ինչո՞ւ էր այն իր Հեղինակի պես «գլորման քար» և «գայթակղության վեմ» դարձել Նրա այսպես կոչված ժողովրդի համար։ Տերն Ինքն է խոստացել Իր աշակերտներին. «Եվ եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ» (Հովհաննես 14.3)։ Կարեկից Փրկիչը, կանխատեսելով Իր հետևորդների միայնությունն ու վիշտը, հրեշտակներին հանձնարարեց մխիթարել նրանց՝ հավաստիացնելով, որ Ինքն անձամբ վերադառնալու է այնպես, ինչպես համբարձվել էր եր-կինք։ Երբ աշակերտները սևեռուն հայացքով վեր էին նայում՝ վերջին անգամ տեսնելու Նրան, ում սիրամ էին, նրանց ուշադրությունը շեղեցին հետևյալ խոսքերը. «Ով գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինքը, այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այսպես կգա ինչպես նրան տեսաք երկինք գնալիս» (Գործք 1.11)։ Հրեշ-տակների լուրը կրկին բոցավառեց նրանց հույսը։ Աշակերտները «մեծ ուրախությունով ետ դառան Երուսաղեմ։ Եվ ամեն ժամանակ տաճարամ էին՝ գովելով և օրհնելով Աստծուն» (Ղուկաս 24.52, 53)։ Նրանք ուրախ էին ոչ թե նրա համար, որ Հիսոար բաժանվել էր իրենցից, և իրենք պետք է ինքնուրույն պայքարեին աշխարհի նեղությունների և փորձությունների դեմ, այլ որովհետև, ինչպես հավաստիացրել էր հրեշտակը, Նա դարձյալ պիտի գար։GCA 309.3

    Քրիստոսի գալստյան հռչակումն այսօր էլ պետք է ուրախալի բարի լուր լինի, ինչպես անցյալում, երբ հրեշտակներն [340] ավետեցին Բեթղեհեմի հովիվներին։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են Փրկչին, պարզապես չեն կարող ուրախությամբ չողջունել Աստծո խոսքի վրա հիմնված պատգամն այն մասին, որ Նա, ում մեջ է կենտրոնացած հա-վիտենական կյանքի՝ իրենց հույսը, նորից գալիս է ոչ թե անարգվելու, արհամարհվելու և մերժվելու, ինչպես Իր առաջին գալստյան ժամանակ, այլ գալիս է զորությամբ և փառքով՝ Իր ժողովրդին ազատագրելու։ Միայն նրանք չեն կամենա Փրկչի գալուստը, ովքեր Նրան չեն ւփրամ, և չկա ավելի համոզիչ ապացույց, որ եկեղեցիները հեռացել են Աստծուց, քան այն զայրույթն ու թշնամությունը, որ բորբոքվում է երկնային այս պատգամի դեմ։GCA 310.1

    Ադվենտիստական ուսմունքն ընդունողները գիտակցեցին ապաշ-խարելու և Աստծո առջև խոնարհվելու անհրաժեշտությունը։ Շատերը երկար տատանումների մեջ էին Քրիստոսի և աշխարհի միջև, իսկ հիմա զգացին, որ ժամանակն է կողմնորոշվելու։ «Հավերժությունը նրանց արտասովոր իրականություն էր թվում։ Երկինքը մոտեցել էր նրանց, և նրանք գիտակցեցին իրենց մեղավորությունն Աստծո աոջև» (Ս. Բլիս, Ուիլյամ Միլլերի հուշագրությունները, էջ 146)։ Քրիստոնյաներն արթնացան նոր հոգևոր կյանքի համար։ Նրանք զգացին, որ ժամանակը կարճ է, և այն, ինչ պետք է անեին իրենց մերձավորների համար, հարկավոր էր անել արագ։ Երկիրր կորավ տեսադաշտից, հավերժությունն ասես բացվեց նրանց առջև, և ժամանակավոր ամեն բան, ինչը չէր վերաբերում հոգու հավերժական բարօրությանը կամ կորստյանը, կորց- րեց իր փայլը։ Աստծո Հոգին իջավ նրանց վրա, և նրանք մեծ զորությամբ դիմեցին ինչպես իրենց եղբայրներին, այնպես էլ մեղավորներին՝ պատրաստվելու Աստծո օրվան։ Նրանց ստօրյա կյանքի լոա վկայությունը մշտական հանդիմանություն էր եկեղեցու ձեապաշտ ու անհավատարիմ անդամներին, ովքեր չէին կամենում հրաժարվել իրենց հաճույքներից, դրամաշահությունից ու աշխարհիկ փառքի ձգտումից։ Սա էր գալստական հավատի և նրա քարոզիչների հանդեպ բորբոքվող թշնամության ու ընդդիմության պատճառը։GCA 310.2

    Երբ պարզվեց, որ մարգարեական ժամանակահատվածներից բխող փաստարկներն անհերքեփ են, հակառակորդները ջանացին խանգարել այդ նյութի ոաումնասիրությունը՝ սովորեցնելով, թե մարգարեությունները կնքված են։ Այսպես բողոքականները գնացին կաթոլիկների հետքերով։ Մինչ պապական եկեղեցին Աստվածաշունչը թաքցնում է ժողովրդից, բողոքական եկեղեցիները պնդում են, թե Սրբազան Խոսքի մի կարևոր [341] մասը՝ հենց այն մասը, որն ի հայտ է բերում ճշմարտություններ հատկապես մեր օրերի վերաբերյալ, հնարավոր չէ հասկանալ։GCA 311.1

    Ծառայողներն ու ժողովուրդը հայտարարեցին, թե Դանիելի և Հայտնության մարգարեություններն անհասկանափ գաղտնիքներ են։ Բայց Քրիստոսն Իր աշակերտների ուշադրությունն ուղղեց Դանիել մարգարեի այն խոսքերի վրա, որոնք վերաբերում էին իրենց օրերում սպասվող իրադարձություններին՝ ասելով. «Կարդացողը թող հասկանա» (Մատթեոս 24.15)։ Իսկ այն պնդումը, թե Հայտնությունն անբացատրելի գաղտնիք է, հակասում է հենց գրքի անվանմանը. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց իր ծստաներին՝ ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի... Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է» (Հայտնաթյուն 1.1-3)։GCA 311.2

    Մարգարեն ասում է. «Երանելի է նա, ով կարդում է», ուրեմն կլինեն այնպիսիք, որ չեն կարդա, և այս օրհնությունը նրանց համար չէ։ «Եվ նրանք, որ լսում են», նշանակում է՝ կան և այնպիսիք, ովքեր հրաժարվում են որևէ բան լսել մարգարեությունների մասին, և նրանց նույնպես չի վերաբերում օրհնությունը։ «Եվ պահում են սրա մեջ գրվածները». շատերը չեն ուզում ընդունել Հայտնության նախազգուշացումներն ու խրատները։ Նման մարդկանցից և ոչ մեկը չի կարող հավակնել խոստացված օրհնությանը։ Բոլոր նրանք, ովքեր ծաղրում են հանդիսավոր կերպով արված մարգարեություններն ու խորհրդանիշները, ովքեր հրաժարվում են բարեփոխել իրենց կյանքը և պատրաստվել մարդու Որդու գալստյանը, կզրկվեն օրհնությունից։GCA 311.3

    Ի տես այս ներշնչյալ վկայության՝ ինչպե՞ս են մարդիկ համարձակ-վում ուսուցանել, թե Հայտնությունը մարդկային հասկացողությանն ան-մատչելի գաղտնիք է։ Այն բացահայտված գաղտնիք է, բացված գիրք։ Հայտնության ուսումնասիրությունը միտքն ուղղում է Դանիելի մարգա-րեություններին, և երկուսն էլ պարունակում են կարևորագույն խրատներ. Աստված հայտնում է մարդկանց աշխարհի պատմության վերջում սպասվող դեպքերի մասին։GCA 312.1

    Հովհաննեսին բացաեայտվեցին եկեղեցու վարձաոությանը վերա-բերող խոր և ցնցող հետաքրքրության տեսարաններ։ Նա տեսավ Աստծո ժողովրդի վիճակը, նրան սպառնացող վտանգները, նրա պայքարն ու վերջնական ազատագրումը։ Նա [342] գրի է աոել վերջին լուրերը, որոնք պետք է հասունացնեն երկրի հունձքը՝ կամ որպես ցորենի խուրձեր երկնային ամբարների, կամ էլ որպես ցախ՝ կրակին տալու համար։ Հովհաննեսին հայտնվել են կարևորագույն պատգամներ՝ հատկապես վերջին եկեղեցու համար, որպեսզի նրանք, ովքեր մոլորությունից կդառնան դեպի ճշմարտությունը, տեղյակ լինեն իրենց սպասող վտանգների և պայքարի մասին։ Ոչ ոք չպետք է խավարում լինի երկրին սպասվող իրադարձությունների վերաբերյալ։GCA 312.2

    Ուրեմն ինչպե՞ս կարելի է բացատրել այս համատարած տգիտու-թյունը Սուրբ Գրքի այս կարևոր մասի նկատմամբ։ Ինչո՞ւ են մարդիկ վարանում քննել դրա ուսմունքը։ Դա խավարի իշխանի համառ ջանքերի հետևանքն է՝ մարդկանցից թաքցնել այն, ինչը մերկացնում է նրա խաբեությունները։ Դրա համար էլ Քրիստոսը՝ Հայտնության հեղինակը, կանխատեսելով այս գրքի ուսումնասիրության դեմ մղվող պայքարը, օրհնություն է խոստացել բոլորին, ովքեր կկարդան, կլսեն և կկատարեն մարգարեության խոսքերը։GCA 312.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents