Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 25 - ԵՍԱՅԻԱՅԻ ԿԱՆՉՎԵԼԸ

    *****

    Ոզիայի (ով հայտնի է նաև որպես Ազարիա) երկար կառավարման օրոք Հուդայի և Բենիամինի երկիրն ավելի մեծ ծաղկունք ապրեց, քան գրեթե երկու դար առաջ Սողոմոնի մահից հետո որևէ այլ կառավարչի օրոք: Երկար տարիներ թագավորը կառավարեց խոհեմությամբ: Երկնային օրհնությամբ նրա բանակը հետ գրավեց նախկին տարիներին կորցրած մի շարք տարածքներ: Քաղաքները վերակառուցվեցին և ամրացվեցին, և ազգի դիրքը մեծապես ամրապնդվեց շրջակա ժողովուրդների շրջանում: Առևտուրն աշխուժացավ, և ազգի հարուստների հոսք սկսվեց դեպի Երուսաղեմ: Ոզիայի համբավը «մինչեւ հեռու տեղերը գնաց, որովհետեւ զարմանալի կերպով օգնութիւն գտաւ մինչեւ որ ուժովացաւ»: Բ Մնացորդաց 26.15:ՄԹ 225.1

    Այս արտաքին ծաղկումն, այնուամենայնիվ, չուղեկցվեց հոգևոր ուժի համապատասխան վերածնունդով: Տաճարի ծառայությունները շարունակվում էին նախորդ տարիների նման, և բազմաթիվ մարդիկ էին հավաքվում’ երկրպագելու կենդանի Աստծուն: Սակայն խոնարհության և անկեղծության տեղն աստիճանաբար գրավեցին հպարտությունն ու ձևապաշտությունը: [303] Ոզիայի մասին այսպես է գրված. «Երբոր զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ մինչեւ չարութիւն գործելու, եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ»: Համար 16: ՄԹ 225.2

    Ինքնահավանությունն այն մեղքն էր, որը Ոզիայի վրա կործանարար ազդեցություն ունեցավ: Խախտելով Եհովայի պարզ հրամանը’ թագավորը մտավ Տիրոջ տաճարը, «որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ», որը ոչ ոք’ որպես քահանա, Ահարոնի սերունդներից բացի, չպետք է կատարեր ի պաշտոնե: Ազարիա քահանայապետը և նրա օգնականները փորձեցին առարկել’ խնդրելով նրան հետ կանգնել իր նպատակից: «Յանցանք գործեցիր,-պնդեցին նրանք,եւ սա քեզ համար պատիւ չէ»: Համարներ 16, 18:ՄԹ 225.3

    Ոզիան խիստ բարկացավ, որ ինքը’ թագավորը, այսպես հանդի-մանվում է: Սակայն նրան թույլ չտրվեց պղծել տաճարը և անտեսել քահանաների միաբան բողոքը: Մինչ այնտեղ կանգնած կատաղի դի-մադրություն էր ցուցաբերում, նրան անսպասելիորեն հարվածեց աստ-վածային դատաստանը: Նրա ճակատին հայտնվեցին բորոտության նշաններ: Նա ահաբեկված փախավ, որպեսզի երբեք այլևս չմտնի տաճարի սրահները: Մի քանի տարի, մինչև իր մահվան օրը, Ոզիան մնաց բորոտ’ որպես «Այսպես է ասում Տերն» արտահայտությունից հեռանալու անմտության կենդանի օրինակ: Ո’չ նրա բարձր դիրքը, ո’չ երկար տարիների ծառայությունը չէին կարող արդարացում ծառայել եսապաշտության համար, որով նա ապականեց իր կառավարման վերջին տարիները’ իր վրա բերելով երկնային դատաստանը:ՄԹ 226.1

    Աստված անաչառ է: «Այն անձը որ բարձրացրած ձեռքով մեղք գործէ’ թէ երկրի բնակը լինի թէ օտարական’ նա Եհովային է նախատում, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ»: Թվոց 15.30: [304] Ոզիային պատուհասած դատաստանը, թվում է, սահմանափակող ազդեցություն ունեցավ նրա որդու վրա: Հոր կառավարման վերջին տարիներին Հովաթամը ծանր պարտականություններ էր կրում և նա գահը ժառանգեց հոր’ Ոզիայի մահից հետո: Հովաթամի մասին ասվում է. «Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, բոլորովին իր հայր Ոզիայի արածին պէս արաւ. Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ»: Դ Թագավորաց 15.34, 35:ՄԹ 226.2

    Ոզիայի կառավարումը մոտենում էր ավարտին, և Հովաթամն արդեն կրում էր երկրի ղեկավարման բեռի մեծ մասը, երբ երիտասարդ Եսայիան (որ սերում էր թագավորական տոհմից) կանչվեց մարգա-րեական ծառայության: Եսայիան պետք է գործեր այնպիսի ժամանա-կաշրջանում, որը վտանգավոր էր Աստծո ժողովրդի համար: Մարգարեն պետք է վկայեր հյուսիսային Իսրայելի և Ասորեստանի միացյալ զորքերի’ Հուդա ներխուժելու մասին, ականատեսը լիներ թագավորության գլխավոր քաղաքների դիմաց ասորական զորքերի ճամբարելուն: Նրա ապրած ժամանակաշրջանում էր, որ Սամարիան անկում ապրեց, և Իսրայելի տասը ցեղերը ցիրուցան եղան ազգերի մեջ: Ասորական զորքերը բազմիցս ներխուժեցին Հուդա, Երուսաղեմը պաշարվեց, և եթե Աստծո հրաշալի միջամտությունը չլիներ, քաղաքը կկործանվեր: Ծանր վտանգներն արդեն իսկ սպառնում էին հարավային թագավորության խաղաղությանը: Աստվածային պաշտպանությունը հեռանում էր, և ասորական ուժերն, ուր որ է, կպատեին ողջ Հուդայի երկիրը: Սակայն սպառնացող արտաքին վտանգները, որքան էլ անհաղթահարելի թվային, այնքան լուրջ չէին, որքան ներքին վտանգները: Իր ժողովրդի այլասերումն էր, որ ամենից շատ հուզում էր Տիրոջ ծառային և խորագույն հուսահատություն պատճառում: [305] Նրանք, ովքեր պետք է կանգնեին որպես լուսակիրներ ազգերի մեջ, իրենց ուրացությամբ և ապստամբությամբ Աստծո դատաստաններն էին հարուցում: Հյուսիսային թագավորությանն արագ կործանման տանող շատ մեղքեր, որոնք ոչ վաղ անցյալում բացահայտ կերպով հանդիմանվել էին Ովսեեի և Ամովսի կողմից, արագ այլասերում էին Հուդայի թագավորությունը:ՄԹ 226.3

    Հատկապես վհատեցնող էր ժողովրդի սոցիալական վիճակի հեռանկարը: Շահույթի փափագով տարված’ մարդիկ ավելացնում էին տունը տան և արտը’ արտի վրա: Տե՜ս Եսայիա 5.8: Արդարությունը խեղաթյուրվել էր, և աղքատների նկատմամբ ոչ մի կարեկցանք չէր դրսևորվում: Այս մեղքերի մասին Աստված հայտարարեց. «Աղքատից կողոպտուածը ձեր տներումն է»: «Փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկ-ների երեսը ջարդում»: Եսայիա 3.14, 15: Նույնիսկ դատավորները, որոնց պարտականությունը խեղճերին պաշտպանելն էր, խլացրել էին իրենց ականջը աղքատների և կարիքավորների, որբևայրիների և որ-բերի կանչերի հանդեպ: Տե՜ս Եսայիա 10.1, 2:ՄԹ 227.1

    Կեղեքման և հարստության հետ միասին հայտնվեցին հպարտու-թյունն ու ցուցամոլության սերը, մոլի հարբեցողությունն ու խրախճան-քի հոգին: Տե՜ս Եսայիա 2.11, 12, 3.16, 18-23, Եսայիա 5.22, 11, 12: Եսայիայի օրերում կռապաշտությունն այլևս զարմանք չէր հարուցում: Տե՜ս Եսայիա 2.8, 9: Անօրեն գործողություններն այնքան լայն տա-րածում ունեին բոլոր դասակարգերի շրջանում, որ Աստծուն հավա-տարիմ մնացած քչերն էլ հաճախ հուսահատվում և վհատությանն ու հուսալքությանը տեղի տալու գայթակղություն էին ունենում: Թվում էր’ Աստծո նպատակն Իսրայելի համար, ուր որ է կձախողվի, և ապստամբ ժողովուրդը կարժանանա Սոդոմի ու Գոմորի ճակատագրին: ՄԹ 227.2

    Այսպիսի պայմանների առկայությամբ զարմանալի չէր, որ Ոզիայի կառավարման վերջին տարում, երբ Եսայիան կանչվեց’ Հուդային տանելու Աստծո նախազգուշական և [306] հանդիմանական ուղերձ-ները, նա խույս տվեց պատասխանատվությունից: Եսայիան շատ լավ գիտեր, որ հանդիպելու է համառ դիմադրության: Երբ նա գիտակցեց իրավիճակին դիմակայելու սեփական անկարողությունը և մտածում էր ժողովրդի համառության և անհավատության մասին, ում համար պետք է աշխատեր, նրա առաջադրանքն անհույս թվաց: Հուսահատության մեջ հրաժարվե՞ր իր առաքելությունից և թողնե՞ր Հուդան անխռով կռապաշտության մեջ: Նինվեի աստվածնե՞րը պետք է կառավարեին երկրի վրա’ ի հեճուկս երկնքի Աստծո:ՄԹ 228.1

    Այսպիսի մտքեր էին խռնվել Եսայիայ ի գլխում, երբ կանգնած էր տաճարի սյունազարդ նախասրահում: Հանկարծ թվաց’ տաճարի դուռը և ներսի վարագույրը բարձրացան, թե հեռացան, և նրան թույլ տրվեց նայել ներս’ դեպի Սրբության Սրբոցը, ուր մարգարեն նույնիսկ ոտք չէր կարող դնել: Նրա առջև բացվեց Եհովայ ի պատկերը’ նստած վերևում’ բարձր գահին, իսկ Նրա փառավոր քղանցքը լցրել էր տաճարը: Գահի ամեն կողմում սերովբե էր ճախրում’ երեսը երկրպագությամբ պատած, և ծառայում էին իրենց Ստեղծողի առջև և միաբան այնպես հանդիսավոր էին ձայնում’ «Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը», որ թվաց’ դրանդիները և դուռը երերացին ձայնից, և տունը լցվեց նրանց գովաբանության ծխով: Եսայիա 6.3:ՄԹ 228.2

    Տեսնելով իր Տիրոջ փառքի ու մեծության այս հայտնությունը’ Եսա-յիան համակվեց Աստծո մաքրության և սրբության զգացումով: Ի՜նչ ընդգծված հակադրություն իր Արարչի անսահման կատարելության և նրանց մեղավոր ընթացքի միջև, ովքեր, ինչպես և ինքը, երկար ժա-մանակ Իսրայելի և Հուդայի ընտրյալների շարքում են համարվել: «Վա՜յ ինձ,բացականչեց նա,որովհետեւ կորած եմ. որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մէջ եմ բնակվում [307], եւ իմ աչքերը տեսան Զօրաց Տէր Թագաւորին»: Համար 5: Կանգնած մնալով տեղում’ ներքին սրբարանում, աստվածային ներկայության կատարյալ լույսի մեջ, նա գիտակցեց, որ իր անկատարությամբ ու անկարողությամբ բոլորովին անկարող կլինի իրականացնել այն առաքելությունը, որին կանչվել է: Սակայն սերովբե ուղարկվեց’ նրան հուսահատությունից ազատելու և իր մեծ առա-քելության համար հաստատելու: Սեղանի վրայից մի այրվող ածուխ մոտեցրեց նրա շուրթերին’ հետևյալ խոսքերով. «Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ»: Հետո լսվեց Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կգնայ մեզ համար», և Եսայիան պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Համարներ 7, 8:ՄԹ 228.3

    Երկնային այցելուն հրամայեց սպասող լրաբերին’ ասելով. «Գնա եւ ասիր այս ժողովրդին.
    «Լսելով կլսէք, բայց չէք հասկանալ, եւ
    տեսնելով կտեսնէք, բայց չէք իմանալ:
    Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ
    նորա ականջները ծանրացրու եւ նորա
    աչքերը ծեփիր. որ չտեսնէ աչքերովը, եւ
    ականջներովը չլսէ, որ սիրտն իմանար,
    ու դարձի գար, եւ բժշկուէր»:
    ՄԹ 229.1

    Համարներ 9, 10:

    Մարգարեի պարտականությունը պարզ էր. նա իր բողոքի ձայնը պետք է բարձրացներ ընդդեմ տարածված մեղքերի: Սակայն նա վա-խենում էր ստանձնել աշխատանքն, առանց հույսի որևէ երաշխավո-րության: «Մինչեւ ե՞րբ, Տէր իմ»,հարցրեց նա: Համար 11: Մի՞թե Քո ընտրյալ ժողովրդից որևէ մեկը երբևէ չպետք է հասկանա, ապաշխարի և բժշկվի:ՄԹ 229.2

    Հոգու բեռը կրելն ապարդյուն չպետք է լիներ մեղսագործ Հուդայի համար: Նրա առաքելությունն ամբողջովին անպտուղ չպետք է մնար: [308] Սակայն սերունդներ շարունակ բազմապատկվող մեղքերը չէին կարող հեռացվել նրա օրոք: Իր կյանքի ընթացքում նա պետք է համ-բերատար, համարձակ ուսուցիչ, հույսի, ինչպես նաև դատապարտու-թյան մարգարե լիներ: Աստվածային նպատակն, ի վերջո, իրականացավ, նրա ջանքերի և Աստծո հավատարիմ լրաբերների աշխատանքի արդյունքն ի հայտ էր գալու: Մնացորդը պետք է փրկվեր: Որպեսզի դա իրականանար, նախազգուշացման և աղերսանքի լուրը պետք է հասներ ապստամբ ժողովրդին: Աստված հայտարարեց.ՄԹ 229.3

    «Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ
    չլինելով, եւ տուները’ մարդ չունենալով. Եւ
    եր-կիրը աւերուած լինելով անապատ դառնայ:
    Եւ Տէրը հեռացնէ մարդկանցը,
    եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ»:
    ՄԹ 230.1

    Համարներ 11, 12:

    Չզղջացողներին ծանր դատաստաններ էին սպասվում’ պատերազմ, աքսոր, կեղեքում, ազգերի մեջ իշխանության և հեղինակության կորուստ. այս ամենը պետք է լիներ, որպեսզի վիրավորված Աստծո ձեռքը ճանաչողները մղվեին ապաշխարության: Հյուսիսային թագավո-րության տասը ցեղերը շուտով պետք է ցիրուցան լինեին ազգերի մեջ, իսկ նրանց քաղաքները’ ամայանային: Թշնամի ազգերի կործանող բանակները, կրկին ու կրկին ավերելով, պետք է անցնեին նրանց երկրի վրայով: Նույնիսկ Երուսաղեմն, ի վերջո, պետք է ընկներ, իսկ Հուդան գերության տարվեր: Այնուամենայնիվ, խոստացված երկիրը լքված չէր մնալու հավիտյան: Երկնային այցելուն վստահեցրեց Եսայիային.ՄԹ 230.2

    «Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը
    լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. [309]
    ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս
    մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն
    սուրբ սերունդն է նորա բունը»:
    ՄԹ 230.3

    Համար 13:

    Աստծո նպատակի վերջնական իրականացման այս հավաստիացու-մը Եսիայիայի սրտին քաջություն բերեց: Հետո՞ ինչ, որ երկրային ուժերը շարք են կանգնել ընդդեմ Հուդայի: Հետո՞ ինչ, որ Տիրոջ լրաբերները հանդիպում են դիմադրության և հակազդեցության: Եսայիան տեսել էր Թագավորին’ զորաց Տիրոջը, նա լսել էր սերովբեների երգը’ «բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը», նրան խոստում էր տրվել այն մասին, որ անօրեն Հուդայում Եհովայի լուրերին կուղեկցի Սուրբ Հոգու համոզող ուժը, և մարգարեն գոտեպնդվեց իր առջև սպասվող աշխատանքի համար: Համար 3: Իր երկարատև և դժվարին առաքելության ընթացքում նա իր հիշողության մեջ պահեց այս տեսիլքը: Վաթսուն տարուց ավելի նա կանգնեց Հուդայի զավակների առջև’ որպես հույսի մարգարե’ ավելի ու ավելի համարձակորեն խոսելով եկեղեցու ապագա հաղթանակի մասին: [310] ՄԹ 230.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents