Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 19 - ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐԵՆ

    *****

    Այս գլուխը հիմնված է Դ Թագավորաց 4-րդ գլխի վրա:

    Եղիսեի մարգարեական աշխատանքը որոշ առումներով տարբերվում էր Եղիայի աշխատանքից: Եղիային հանձնարարվում էր փոխանցել դատապարտության և դատավճռի լուրերը. նա անվախ հանդիմանության ձայնն էր, որ կոչ էր անում թագավորին և ժողովրդին’ հետ դառնալ իրենց չար ճանապարհներից: Եղիսեի առա-քելությունն ավելի խաղաղ էր. նա պետք է կառուցեր և ամրացներ Եղիայի սկսած գործը, այն է’ սովորեցնել մարդկանց Աստծո ճանապարհը: Սուրբ Գիրքը նկարագրում է նրան’ որպես մարդկանց հետ անձապես շփվող, մարգարեների որդիներով շրջապատված մարդ, ով իր հրաշքներով և ծառայությամբ բժշկություն և ուրախություն էր բերում:ՄԹ 176.1

    Եղիսեն մեղմ ու բարի անձնավորություն էր, սակայն նա կարող էր նաև խիստ լինել: Այդ մասին է վկայում այն դեպքը, երբ Բեթելի ճա-նապարհին քաղաքից եկած ամբարիշտ պատանիները ծաղրում են նրան: Այս երիտասարդները լսել էին Եղիայի’ երկինք համբարձվելու մասին և այդ հանդիսավոր իրադարձությունը ծաղրի առարկա դարձնելով’ ասում էին Եղիսեին.«Վեր եկ, կնդակ, վեր եկ, կնդակ»: [235] Լսելով նրանց ծաղրաբանությունը’ մարգարեն շրջվեց և Ամենակարողի ոգեշնչմամբ անիծեց տղաներին: Անմիջապես հաջորդող սարսափելի դատավճիռն Աստծո կողմից էր. «Եւ անտառիցն երկու արջ դուրս եկան եւ նորանցից քառասունեւերկու երեխայ պատառեցին»: Դ Թագավորաց 2.23, 24:ՄԹ 176.2

    Եթե Եղիսեն անտեսեր ծաղրը, կշարունակեին կատակաբանել և անարգել իրեն, և ազգային լուրջ վտանգի պահին սովորեցնելու ու փրկելու’ նրա առաքելությունը կձախողվեր: Սարսափելի խստության այս միակ դեպքը բավարար էր, որ նրա նկատմամբ հարգանք պար-տադրվի նրա ամբողջ կյանքի ընթացքում: Հիսուն տարի շարունակ նա ներս ու դուրս էր անում Բեթելի դարպասներով, շրջում երկրում, գնում քաղաքից քաղաք, անցնում կոպիտ, անգործ թափառող և ցոփ ու շվայտ կյանք վարող երիտասարդների բազմության միջով, սակայն ոչ ոք չէր ծաղրում նրան կամ էլ քամահրանքով վերաբերվում նրա արժանիքներին’ որպես Բարձրյալի մարգարե:ՄԹ 177.1

    Նույնիսկ բարությունը պետք է սահմաններ ունենա: Հեղինակու-թյունը պետք է պահպանել հաստատուն խստությամբ, այլապես շատերն այն կընդունեն ծաղրանքով ու արհամարհանքով: Ծնողների և խնամակալների կողմից դրսևորվող այսպես կոչված քնքշությունը, սիրաշահումն ու հանդուրժողականությունն ամենավատ չարիքներից են, որ կարող են բաժին հասնել երիտասարդներին: Բոլոր ընտանիք-ներում կարևոր են կայունությունը, վճռականությունը, դրական պահանջները:ՄԹ 177.2

    Երկյուղածությունը, որն այնքան պակասում էր Եղիսեին ծաղրող երիտասարդներին, շնորհ է, որն անհրաժեշտ է ջանասիրությամբ փայփայել: Յուրաքանչյուր երեխա պետք է սովորի ճշմարիտ երկյու-ղածություն դրսևորել Աստծո հանդեպ: Նրա անունը երբեք չպետք է տալ թեթևամտորեն կամ անփութորեն: Նրա անունը տալիս հրեշ-տակները փակում են իրենց երեսները: Մենք, որ այնքան ընկած ու մեղավոր ենք, ի՜նչ հարգանքով ու երկյուղածությամբ պետք է արտա-բերենք այն մեր շուրթերով: [236]ՄԹ 177.3

    Պետք է երկյուղածություն դրսևորել Աստծո ներկայացուցիչների’ ծառայողների, ուսուցիչների և ծնողների հանդեպ, մարդիկ’ ովքեր կանչված են խոսելու և գործելու Նրա անունով: Նրանց հարգելով’ պատվում ենք Աստծուն:ՄԹ 177.4

    Սիրալիրությունը նույնպես Հոգու շնորհներից է, որը պետք է զար-գացնեն բոլորը: Այն մեղմացնում է բնավորությունը, որն առանց դրա կոշտ ու կոպիտ կլինի: Նրանք, ովքեր հայտարարում են, թե Քրիստոսի հետևորդներն են և միևնույն ժամանակ կոպիտ, չար ու անբարեհաճ են, Հիսուսի մոտ չեն սովորել: Հնարավոր է’ նրանք իսկապես անկեղծ և ուղղամիտ են, սակայն անկեղծությունն ու ուղղամտությունը չեն փոխհատուցի բարության և սիրալիրության պակասը:ՄԹ 177.5

    Բարի հոգու շնորհիվ Եղիսեն շատերի վրա ազդեցություն ունեցավ Իսրայելում, դա է վկայում այն պատմությունը, որը ներկայացնում է Սունամում բնակվող ընտանիքի հետ նրա բարեկամական հարաբերությունները:ՄԹ 177.6

    Թագավորությունով մեկ ճանապարհորդելիս «մէկ օր Եղիսէն անց էր կենում Սունամով, եւ այնտեղ մի հարուստ կին կար. Եւ նա նորան ստիպեց հաց ուտելու. Եւ քանի անգամ որ այնտեղով անց էր կենում, գնում էր այնտեղ հաց ուտելու»։ Տանտիրուհին հասկացել էր, որ Եղիսեն’ «այդ Աստուծոյ մարդը սուրբ է», և նա ասաց ամուսնուն. «Թող մի փոքր վերնատուն շինենք պատի վերայ, եւ նորա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ եւ աշտանակ դնենք որ մեզ մօտ գալիս այնտեղ գնայ»: Եղիսեն հաճախ էր գալիս այս առանձնավայրը’ գոհանալով այնտեղ տիրող հանգստության և խաղաղության համար: Աստված անտարբերության չմատնեց կնոջ բարությունը: Նրանք երեխա չունեին, և այժմ Տերը գնահատեց նրա հյուընկալությունը’ նրան որդի պարգևելով: [237]ՄԹ 178.1

    Անցան տարիներ: Տղան բավականին մեծացել էր և հնձվորների հետ դաշտ էր գնում: Մի օր արևահարվեց և «ասեց իր հօրը. Գլո՜ւխս, գլո՜ւխս», և հայրը ծառային կարգադրեց, որ երեխային մոր մոտ տանի: «Եւ նա նորան վեր առաւ տարաւ նորա մօրը, եւ նա մնաց նորա ծնկերի վերայ մինչեւ կէս օր եւ մեռաւ: Եւ նա վեր գնաց եւ նորան պառկեցրեց Աստուծոյ մարդի անկողինի վերայ եւ ետեւիցը կողպեց ու գնաց “:ՄԹ 178.2

    Իր տրտմության մեջ սունամացի կինը որոշեց գնալ Եղիսեի մոտ’ օգնություն խնդրելու: Մարգարեն այդ ժամանակ Կարմեղոս սարի վրա էր, և կինն անմիջապես ճանապարհ ընկավ իր ծառայի ուղեկցությամբ: «Եւ երբոր Աստուծոյ մարդը նորան տեսաւ իր դիմացին, այն ժամանակ ասեց իր ծառայ Գեէզիին. Ահա սա այն Սունամացի կինն է: Արդ վազիր նորան դիմաւորիր եւ ասիր նորան. Ողջ առո՞ղջ ես, ողջ առո՞ղջ է մարդդ, ողջ առո՞ղջ է երեխադ»: Ծառան արեց այնպես, ինչպես հրամայեց Եղիսեն: Դեռ Եղիսեի մոտ չհասած’ վշտաբեկ մայրը հայտնեց իր ցավի պատճառը: Լսելով նրա կորստի մասին’ Եղիսեն հրամայեց Գեեզիին. «Մէջքդ գօտի կապիր եւ առ իմ գաւազանը ձեռքդ եւ գնա. Եթէ մի մարդի հանդիպես, նորան բարեւ մի տար. Եւ եթէ քեզ մէկը բարեւ տայ, նորան պատասխան մի տար. Եւ իմ գաւազանը տար դիր երեխայի երեսին»:ՄԹ 178.3

    Սակայն մայրը չհանգստացավ, մինչև Եղիսեն անձամբ չեկավ երեխայի մոտ: «Կենդանի է Տէրը եւ կենդանի է քո հոգին, եթէ ես քեզ թողեմ,հայտարարեց նա,Եւ նա վեր կացաւ գնաց այն կնկայ ետեւից: Եւ Գէեզին գնացել էր նորանց առաջից, եւ գաւազանը երեխայի երեսին դրել, բայց ոչ ձայն կար, ոչ էլ լսել. Եւ ետ դառաւ նորան դիմաւորեց եւ նորան պատմեց ասելով թէ Երեխան չզարթնեց»: [238]ՄԹ 179.1

    Երբ նրանք հասան տուն, Եղիսեն մտավ այն սենյակը, որտեղ մա-հացած երեխան էր պառկած, «եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը: Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. Եւ երեխայի մարմինը տաքացաւ: Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. Եւ երեխան իր աչքերը բացաւ»: Կանչելով Գեեզիին’ Եղիսեն հրամայեց մորն իր մոտ կանչել: «Եւ կինն էլ եկաւ նորա մօտ. Եւ նա ասեց. Առ երեխադ: Եւ կինը եկաւ ու ընկաւ նորա ոտքերը եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, եւ իր որդին առաւ եւ գնաց»: Այդպես պարգևատրվեց այդ կնոջ հավատը: Քրիստոսը’ մեծ Կենսա-տուն, կնոջը վերադարձրեց նրա որդուն: Նույն կերպ կպարգևատրվեն Նրա հավատարիմները, երբ Նրա գալստյան ժամանակ մահը կորցնի իր խայթոցը, և գերեզմանը’ իր հաղթությունը: Այդ ժամանակ Նա Իր ծառաներին կվերադարձնի նրանց երեխաներին, ում խլել էր մահը: «Այսպէս է ասում Տէրը. Ռամայում մի ձայն լսուեցաւ դառնագին ողբ’ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, որ չկան: Այսպէս է ասում Տէրը. Դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ...եւ ետ պիտի դառնան թշնամիի երկրիցը: Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանը»: Երեմիա 31.15-17: [239]ՄԹ 179.2

    Հիսուսը մխիթարում է մահացածների համար ունեցած մեր վիշտը’ տալով անսահման հույսի լուրը. «Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք»: Ովսեե 13.14: «Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ...եւ ունիմ դժոխքի եւ մահի բա-նալիները»: Հայտնություն 1.18: «Որովհետեւ ինքը Տէրը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստուծոյ փողով վայր կ’գայ երկնքիցը. Եւ Քրիստոսով մեռելներն առաջ յարութիւն կ’առնեն, Եւ յետոյ մենք, որ կենդանի ենք մնացած նորանց հետ մէկտեղ ամպերով օդի մէջ կ’յափշտակուինք Տիրոջը դիմաւորելու եւ այնպէս ամեն ժամանակ Տի-րոջ հետ կ’լինինք»:Ա Թեսաղոնիկեցիս 4.15, 16:ՄԹ 179.3

    Ինչպես մարդկության Փրկիչը, Ում նախակերպարն էր ինքը, Եղիսեն’ մարդկանց շրջանում իրականացվող իր ծառայության մեջ համատեղում էր բժշկությունն ու ուսուցման աշխատանքը: Անխոնջ հավատարմությամբ, իր երկար ու արդյունավետ ջանքերի միջոցով Եղիսեն ձգտում էր առաջ տանել և զարգացնել այն կրթական գործը, որն իրականացնում էին մարգարեների դպրոցները: Աստծո կանխա-տեսությամբ լուրջ երիտասարդների խմբերին տրվող ուսուցումը հաս-տատվում էր սուրբ Հոգու խորը հուզումներով և երբեմն նրա’ որպես Եհովայի ծառայի հեղինակության տեսանելի վկայություններով:ՄԹ 180.1

    Գաղգաղայում գործող դպրոցի այցելություններից մեկի ժամանակ Եղիսեն ախտազերծեց կաթսայի թունավորված ուտելիքը: «Եւ այն երկրումը սով կար. Եւ մարգարէների որդիքը նորա առաջին նստել էին. Եւ նա ասեց իր ծառային. Մեծ կաթսան դիր եւ ապուր եփիր մարգարէների որդկանց համար: Եւ նորանցից մէկը դուրս եկա դաշտը կանաչեղէն ժողովելու, եւ վայրի որթ գտաւ եւ նորանից վայրի վարունկ քաղեց [240] շալակը լիքը. Եւ եկաւ ու փրթեց ապուրի կաթսայի մէջը, որովհետեւ չգիտէին: Եւ ածեցին մարդկանց համար որ ուտեն. Եւ երբոր այն ապուրիցը կերան, գոռալով ասեցին. Կաթսայումը մահ կայ, ով մարդ Աստուծոյ. Եւ չկարողացան ուտել: Եւ նա ասեց. Ալիւր բերէք. Եւ ալիւրը կաթսան գցեց, եւ ասեց. Ածիր մարդկանց համար, թող ուտեն. Եւ կաթսայումն այլ ևս վատ բան չկար»:ՄԹ 180.2

    Գաղգաղայում, երբ դեռ սով էր երկրում, «մի մարդ եկաւ Բահաղսաղիսայից» և որպես ընծա բերեց «երախայրիների հաց’ քսան հատ գարեղէն հաց եւ թարմ հասկեր իր պարկումը», որոնցով Եղիսեն կերակրեց հարյուր մարդու: Նրա հետ կային մարդիկ, ովքեր սննդի խիստ կարիք ունեին: Երբ ընծան տեղ հասավ, նա ասաց իր ծառային. «Տուր ժողովրդիդ որ ուտեն: Եւ նորա ծառան ասեց. Ի՞նչ դնեմ այս հարիւր մարդկանց առաջին. Բայց նա ասեց. Տուր մարդկանցը որ ուտեն. Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Կուտեն եւ կաւելանայ էլ: Եւ նա դրաւ նորանց առաջին, եւ նորանք կերան, եւ աւելացաւ էլ Տիրոջ խօսքի համեմատ»:ՄԹ 180.3

    Ինչպիսի՜ ներողամիտ վերաբերմունք Քրիստոսի կողմից. Իր պատգամաբերի միջոցով Նա հրաշք արեց’ մարդկանց սովը բավարարելու համար: Այդ ժամանակից ի վեր, թեև ոչ միշտ այդպես նկատելի և ընկալելի, Տեր Հիսուսն աշխատել է վերստին բավարարել մարդկանց կարիքները: Եթե մենք ունենայինք հոգևոր խորաթափանցություն, ավելի բարեհաճ կլինեինք’ գնահատելու Աստծո կարեկից վերաբերմունքը մարդու զավակների նկատմամբ:ՄԹ 181.1

    Փոքր չափաբաժիններով տրվող Աստծո շնորհն այն լիովին բավարար է դարձնում: Աստծո ձեռքը կարող է հարյուր անգամ բազմապատկել այն: [241] Իր միջոցներով Նա կարող է սեղան գցել անապատում: Իր ձեռքի մի հպումով Նա կարող է ավելացնել ուտելիքի խղճուկ պաշարը’ բոլորին բավարարելու համար: Նրա ուժով մարգարեների որդիների ձեռքերում գտնվող հացն ու ցորենը շատացան: Քրիստոսի երկրային ծառայության ժամանակ, երբ Նա նմանատիպ հրաշք գործեց մի մեծ բազմության կերակրելու նպատակով, դրսևորվեց այն նույն անհավատությունը, որը դրսևորվել էր [242] հնում’ մարգարեի նկատմամբ: «Ի’նչ,ասաց Եղիսեի ծառան,Ի՞նչ դնեմ այս հարիւր մարդկանց առաջին»: Եվ երբ Հիսուսը հրամայեց աշակերտներին բազմությանն ուտելու բան տալ, նրանք պատասխանեցին. «Մենք հինգ հացից եւ երկու ձկնից աւելի չ’ունինք, եթէ ոչ’ գնանք այդ բոլոր ժողովրդի համար կերակուր գնենք»: Ղուկաս 9.13: Ի՜նչ էր դա այդ բազմաքանակ մարդկանց համար:ՄԹ 181.2

    Այս դասն Աստծո զավակների համար է բոլոր դարերում: Թող մարդիկ դադարեն վիճարկել հանձնարարության խելամիտ լինելը կամ իրենց ջանքերի հնարավոր արդյունքները, երբ Աստված աշխատանք է հանձարարում: Ձեռքի տակ եղած պաշարը հնարավոր է’ անբավարար թվա կարիքը հոգալու համար, սակայն կպարզվի, որ այն ավելի քան բավարար է Տիրոջ ձեռքում: Ծառան «դրաւ նորանց առաջին, եւ նորանք կերան, եւ աւելացաւ էլ Տիրոջ խօսքի համեմատ»: Ավելի խոր գիտակցել այն փոխհարաբերությունը, որ Աստված ունի նրանց հետ, ում գնել է Իր Որդու պարգևի միջոցով, ավելի մեծ հավատ երկրի վրա Նրա գործի առաջընթացի հանդեպ. սա է եկեղեցու մեծ կարիքն այսօր: Թող ոչ ոք չողբա, թե իր տեսանելի միջոցները անբավարար են: Արտաքին երևույթը կարող է անհեռանկար թվալ, սակայն եռանդն ու Աստծո նկատմամբ վստահությունը կստեղծեն միջոցներ: Նա կբազմապատկի այն ընծան, որ բերվել է երախտագիտությամբ և օրհնության համար աղոթքով, ինչպես բազմացրեց մարգարեների զավակների և հոգնած բազմության կերակուրը: [243] ՄԹ 181.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents