Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 38 - ԼՈՒՅՍ՝ ԽԱՎԱՐՈՒՄ

    *****

    Հուդայի թագավորությունն առանձնացնող ավերածության և մահվան խավար տարիները կհուսալքեին ամենախիզախ սիրտն անգամ, եթե քաջալերանքի խոսքեր չլինեին Աստծո պատգամաբերների մարգարեություններում: Երուսաղեմում Երեմիայի, Բաբելոնի արքունիքում’ Դանիելի, Քոբար գետի մոտ’ Եզեկիելի միջոցով Տերը ողորմությամբ բացահայտեց Իր հավիտենական նպատակը’ Իր ընտրյալ ազգին տալով Մովսեսի գրքերում գրի առնված խոստումներն իրականացնելու պատրաստակամության հավաստիացումը: Այն, ինչ Նա խոստացել էր Իրեն հավատարիմ մարդկանց, անպայման իրականացվելու էր «Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը»: Ա Պետրոս 1.23:ՄԹ 343.1

    Անապատի դեգերումների ժամանակ Տերն Իր զավակների համար մեծամեծ գործեր արեց’ Իր օրենքի խոսքերը նրանց մտքում դրոշմելու համար: Քանանի երկրում բնակություն հաստատելուց հետո յուրաքանչյուր տուն պետք է ամեն օր կրկներ աստվածային հրահանգները, դրանք պետք է գրվեին դռների և [464] դարպասների դրանդիներին, հուշատախտակներին: Դրանք պետք է երգ դառնային ու երգվեին և’ երիտասարդների, և’ մեծերի կողմից: Քահանաները պետք է սովորեցնեին այս սուրբ պատվիրանները հասարակական հավաքույթների ժամանակ, իսկ երկրի կառավարիչները դրանք պետք է դարձնեին իրենց ամենօրյա ուսումնասիրության առարկան: «Գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես,պատվիրեց Տերը Հեսուին’ Օրենքի գրքի վերաբերյալ,որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ՛անես, եւ այն ժամանակ խելամուտ կ՛լինես»: Հեսու 1.8:ՄԹ 343.2

    Հեսուն ամբողջ Իսրայելին սովորեցրեց Մովսեսի գրքերը: «Մովսէսի բոլոր պատուիրածներից բնաւ մի խօսք չ՛մնաց, որ Յեսուն չ՛կարդար Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին եւ կանանց եւ տղերանց եւ նորանց մէջ գնացող օտարականի առաջին»: Հեսու 8.35: Եհովայի հստակ հրամանն էր’ ամեն յոթ տարին մեկ’ Տաղավարահարաց տոնի օրը, հանրության համար կարդալ Օրենքի գրքի խոսքերը: «Ժողովիր ժողովուրդը’ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է,հրահանգվել էր Իսրայելի հոգևոր առաջնորդներին,որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն. Եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կլսեն եւ կսովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կապրէք այն երկրի վերայ’ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու»: Երկրորդ Օրինաց 31.12, 13: ՄԹ 344.1

    Որքա՜ն այլ կլիներ Իսրայելի պատմությունը, եթե հետագա դարերի ընթացքում հետևեին այս խորհրդին: Եթե միա՜յն մարդիկ իրենց սրտերում ակնածանք տածեին Աստծո սուրբ Խոսքի նկատմամբ, նրանք կարող էին աստվածային [465] նպատակի իրականացման հույսն ունենալ: Աստծո օրենքի նկատմամբ հարգանքն էր, որ ուժ տվեց Իսրայելին և’ Դավթի, և’ Սողոմոնի կառավարման վաղ տարիներին: Կենդանի Խոսքի նկատմամբ հավատի միջոցով էր, որ Եղիայի և Հովսիայի օրերում հնարավոր եղավ բարեփոխումներ իրականացնել: Եվ բարեփոխումներին ուղղված իր ջանքերում Երեմիան դիմում էր այս նույն ճշմարտության Խոսքին’ Իսրայելի փառահեղ ժառանգությանը: Որտեղ էլ նա ծառայեր, դիմում էր մարդկանց այս անկեղծ կոչով. «Լսեցէք այս ուխտի խօսքերը»: Երեմիա 11.2: Խոսքեր, որոնք կօգնեին լիարժեք հասկանալու Աստծո նպատակը’ բոլոր ազգերին փրկարար ճշմարտության գիտությունը փոխանցելու վերաբերյալ: ՄԹ 344.2

    Հուդայի ուրացության վերջին տարիներին, թվում է, մարգարեների հորդորները քիչ օգուտ ունեցան, և երբ քաղդեական զորքերը եկան երրորդ և վերջին անգամ Երուսաղեմը պաշարելու, հույսը մարեց բոլորի սրտում: Երեմիան կատարյալ ավերում էր կանխագուշակել և պնդել, որ անձնատուր լինեն, այդ պատճառով էլ, ի վերջո, բանտ նետեցին նրան: Սակայն Աստված անհույս չթողեց հավատարիմ մնացորդին, որ դեռևս մնացել էր քաղաքում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Երեմիան իր ուղերձներն արհամարհողների կողմից պահվում էր խիստ հսկողության տակ, Երկնքի կողմից ստացավ ներելու ու փրկելու պատրաստակամության նոր հայտնություններ, որոնք այդ օրվանից մինչ օրս Աստծո եկեղեցու համար մխիթարության անսպառ աղբյուր են:ՄԹ 344.3

    Ամուր հենվելով Աստծո խոստումներին’ Երեմիան դատապարտված քաղաքի բնակիչներին տեսանելի կերպով ցույց էր տալիս Իր անվերապահ հավատը, որ Աստծո ծրագիրը Իր ժողովրդի համար լիովին կիրականանա: Վկաների ներկայությամբ և պահանջվող բոլոր իրավական ձևակերպումները կատարելով’ նա տասնյոթ սիկղ արծաթով գնեց [466] Անաթովթի հարակից գյուղատարածքում գտնվող տոհմական ագարակը:ՄԹ 345.1

    Մարդկային տեսանկյունից արդեն անմտություն էր թվում հողակ-տորի ձեռքբերումը բաբելոնացիների տիրապետության տակ գտնվող տարածքում: Մարգարեն ինքն էր կանխագուշակել Երուսաղեմի ավե-րումը, Հուդայի ամայացումն ու թագավորության լիակատար կործանումը: Նա մարգարեացել էր, որ երկարատև գերություն է սպասվում հեռավոր Բաբելոնում: Արդեն տարեց հասակում, նա երբեք չէր կարող անձնական շահի որևէ հույս ունենալ ձեռքբերված հողակտորից: Այնուամենայնիվ, Սուրբ Գրքում տեղ գտած մարգարեությունների ու-սումնասիրությունը նրա սիրտը լցրել էր հաստատուն վստահությամբ, որ Տերը մտադիր է խոստացված երկրում գերվածների զավակներին վերադարձնել նրանց նախկին սեփականությունը: Հավատի աչքերով Երեմիան տեսավ աքսորյալների վերադարձը տառապանքի տարիների ավարտին և նրանց վերահաստատումն իրենց հայրերի երկրում: Անաթովթում ագարակ ձեռք բերելու միջոցով նա անելու էր հնարավո-րը, որպեսզի նրանց ներշնչի այն հույսը, որն այնքան մեծ մխիթարու-թյուն էր բերել իր սրտին:ՄԹ 345.2

    Ագարակի ձեռքբերման փաստաթուղթը ստորագրելուց և այն վկա-ներով վավերացնելուց հետո Երեմիան իր քարտուղար Բարուքին կարգադրեց. «Առ այս մուրհակները’ այս ստացուածքի մուրհակը’ կնքուածը եւ այս բաց մուրհակը, եւ դիր նորանց մի հողի ամանի մէջ, որ շատ օրեր մնան: Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Դեռ տներ եւ ագարակներ ու այգիներ պիտի ծախու առնուին այս երկրումը»: Երեմիա 32.14, 15:ՄԹ 345.3

    Այնքան հուսալքող էր Հուդայի վիճակն այս տարօրինակ գործարքն իրականացնելու ժամանակ, որ առքուվաճառքի ձևակերպումներն իրականացնելուց և այդ փաստաթղթերը պահպանման հանձնելուց [469] անմիջապես հետո, Երեմիայի հավատը, որքան էլ անսասան, հիմա ցավագին փորձության էր ենթարկվում: Արդյոք Հուդային սրտապնդելը հանդգնություն չէ՞ իր կողմից: Փափագելով վստահություն ստեղծել Աստծո խոսքի խոստումների հանդեպ, արդյո՞ք կեղծ հույսերի առիթ չի տվել: Մարդիկ, որ ուխտի հարաբերությունների մեջ էին Աստծո հետ, վաղուց էին անտեսել իրենց համար սահմանված պատվիրանները: Արդյո՞ք հնարավոր է, որ ընտրյալ ազգին տրված խոստումները երբևէ լիովին իրականանան:ՄԹ 346.1

    Շփոթահար հոգով, կքած նրանց տառապանքների ցավից, ովքեր հրաժարվել էին ապաշխարել մեղքերից, մարգարեն դիմեց Աստծուն’ խնդրելով ցույց տալ Իր հետագա նպատակը մարդկության համար: «Ո՜հ, Տէր Եհովայ,աղոթեց նա,դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զօրութիւնովը եւ քո մեկնած բազուկովը. քեզ համար ոչ մի բան դժուար չէ. Որ դու ողորմութիւն ես անում հազարներին, եւ հայրերի անօրէնութիւնները հատուցանում ես նորանց որդկանց ծոցը նորանցից յետոյ, ով դու մեծ եւ հզօր Աստուած, որի անունը Զօրաց Եհովայ է: Դու մեծ ես խորհուրդով եւ զօրաւոր’ գործերով, որ աչքերդ բաց են մարդկանց որդիների ամեն ճանապարհների վերայ, որ վճարես մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ. Որ նշաններ եւ հրաշքներ արիր Եգիպտոսի երկրումը մինչեւ այսօր եւ Իսրայէլի ու մարդկանց վերայ, եւ քեզ համար անուն շահեցիր’ ինչպէս որ այսօր կայ. Եւ հանեցիր քո Իսրայէլ ժողովրդին Եգիպտոսի երկրիցը նշաններով եւ հրաշքներով եւ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ մեծ ահարկութեամբ. Եւ տուիր նորանց այս երկիրը, որ երդում էիր արել իրանց հայրերին, որ տաս նորանց մի երկիր’ որ կաթ ու [470] մեղր է բղխում: Եւ նորանք եկան ու ժառանգեցին նորան, եւ չլսեցին քո ձայնին եւ քո օրէնքներովը չգնացին, եւ այն ամենը, որ դու պատուիրել էիր նորանց անելու համար, չարին եւ դու նորանց հանդիպեցիր այս բոլոր չարիքին»: Համարներ 17-23:ՄԹ 346.2

    Նաբուգոդոնոսորի զորքերը պատրաստվում էին հարձակվել և գրավել Սիոնի պարիսպները: Հազարավորներն էին ընկնում քաղաքի’ վերջին հուսահատ պաշտպանական մարտերում: Հազարավորներն էլ մեռնում էին սովից ու հիվանդություններից: Երուսաղեմի ճակատագիրն արդեն որոշված էր: Թշնամու զորքերի պաշարող աշտարակները բարձրացել էին քաղաքի պարիսպներից ավելի վեր: «Ահա պատնէշները,շարունակում է աղոթել մարգարեն,եկել են քաղաքը’ որ նորան առնեն, եւ քաղաքը տրուեցաւ Քաղդէացիների ձեռքը, որ պատերազմում են նորա դէմ, սուրի, սովի եւ ժանտախտի պատճառովը. եւ ինչ որ ասել էիր’ եղաւ. եւ ահա դու տեսնում ես: Սակայն դու ասեցիր ինձ, ով Տէր Եհովայ, փողով առ քեզ համար այն ագարակը, եւ վկաներով վկայիր. բայց քաղաքը Քաղդէացիների ձեռքն է տրվում»: Համարներ 24, 25:ՄԹ 346.3

    Մարգարեի աղոթքը ողորմածաբար պատասխանվեց: Վշտի ու աղետի այդ ժամին, երբ ճշմարտության լրաբերի հավատն ասես կրակի փորձության էր ենթարկվում, «Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային’ ասելով. Ահա ես եմ Տէրը’ ամեն մարմնի Աստուածը, մի՞թէ ինձ համար մի որ եւ է դժուար բան կայ»: Համարներ 26, 27: Քաղաքը շուտով ընկնելու էր քաղդեացիների ձեռքը, դրա դարպասներն ու պալատները պետք է կրակի մատնվեին և այրվեին, ու թեպետ ավերումը մոտ էր, և Երուսաղեմի բնակիչներն էլ գերի էին տարվելու, Եհովայի հավիտենական նպատակն’ Իսրայելի վերաբերյալ, պետք է իրականանար: Ի պա-տասխան Իր ծառայի աղոթքին’ [471] նրանց վերաբերյալ, ում վրա Իր պատիժներն էին թափվում, Տերը հայտարարեց.ՄԹ 347.1

    «Ահա ես նորանց պիտի ժողովեմ այն բոլոր երկիրներիցը ուր որ ես նորանց աքսորել եմ իմ բարկութիւնովը եւ մեծ ցասումով, եւ ետ պիտի բերեմ այս տեղը եւ նորանց պիտի բնակեցնեմ ապահովութիւնով: Եւ նորանք ինձ համար կլինեն ժողովուրդ, եւ ես կլինեմ նորանց համար Աստուած: Եւ ես կտամ նորանց մէկ սիրտ եւ մէկ ճանապարհ, որ ինձանից վախենան ամեն ժամանակ որ լաւ լինի իրանց համար եւ իրանցից յետոյ իրանց որդկանց համար: Եւ ես յաւիտենական ուխտ եմ դնում նորանց հետ, որ ետ չդառնամ նորանցից նորանց բարութիւն անելուց, եւ իմ երկիւղը կդնեմ նորանց սրտերումը, որ ինձանից չհեռա-նան: Եւ ես պիտի ուրախանամ նորանց բարութիւն անելով, եւ նորանց պիտի տնկեմ այս երկրումը հաւատարմութիւնով իմ բոլոր սրտովը եւ իմ բոլոր անձովը:ՄԹ 347.2

    Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ ես բերի այս ազգի վերայ այս բոլոր մեծ չարիքը, այնպէս էլ պիտի բերեմ նորանց վերայ այն բոլոր բարիքը, որոնք ես խօսել եմ նորանց մասին: Եւ ագարակներ պիտի առնուի այս երկրումը, որի համար դուք ասում էք թէ Ամայի է, առանց մարդի եւ անասունի, Քաղդէացիների ձեռքն է տրուել: Փողով ագարակներ են առնելու եւ մուրհակում գրելու եւ կնքելու են եւ վկաներով վկայելու են Բենիամինի երկրումը, եւ Երուսաղէմի շրջակայքումը, եւ Յուդայի քաղաքներումը եւ սարի քաղաքներումը, եւ դաշտային քաղաքներումը եւ հարաւային քաղաքներումը. որովհետեւ ետ եմ դարձնելու նորանց գերութիւնը, ասում է Տէրը»: Համարներ 37-44:ՄԹ 348.1

    Ազատագրման և վերականգնման այս վստահեցումները հաստատելու համար «Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային երկրորդ անգամ եւ նա տակաւին արգիլուած էր բանտի գաւիթումը, ասելով. [472]ՄԹ 348.2

    «Այսպէս է ասում Տէրը’ այս անողը, եւ այս կազմող Տէրը, որ սա հաստատուի, որի անունն Եհովայ է. Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պա-տասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես: Որովհետեւ այսպէս է ասում Տէրը’ Իսրայէլի Աստուածը այս քաղաքի տների մասին եւ Յուդայի թագաւորի տների մասին, որ քանդուել են պատնէշների եւ սուրի համար. ...Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց, եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն. Եւ ես պիտի ետ դարձնեմ Յուդայի գերութիւնը եւ Իսրայէլի գերութիւնը, եւ պիտի շինեմ նորանց ինչպէս առաջ. Եւ պիտի մաքրեմ նորանց իրանց անօրէնութիւններիցը, որ մեղանչեցին ինձ դէմ, եւ պիտի ներեմ նորանց բոլոր անօրէնութիւնները... Եւ նա պիտի լինի ինձ համար ուրախութեան անուն, փառք եւ պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքը, որ ես կանեմ նորանց. Եւ նորանք պիտի վախենան եւ դողան այն բոլոր բարիքի համար եւ այն բոլոր խաղաղութեան համար, որ ես նորան կանեմ:ՄԹ 348.3

    Այսպէս է ասում Տէրը. Դեռ այս տեղումը, որի համար դուք ասում էք թէ Աւերակ է’ առանց մարդի եւ առանց անասունի, Յուդայի քաղաքներումը, Երուսաղէմի փողոցներումը... Պիտի լսուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայ ի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում: Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը:ՄԹ 348.4

    Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ այս տեղումը, որ աւերակ է առանց մարդի մինչեւ անասունը, եւ նորա ամեն [473] քաղաքներումը պիտի լինեն հովիւների բնակարաններ, որոնք հօտեր են մակաղեցնում: Լեռնային քաղաքներումը, դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը:ՄԹ 349.1

    Ահա օրեր են գալիս ասում է Տէրը, որ պիտի հաստատեմ այն բարի խօսքը, որ ես ասել եմ Իսրայէլ ի տան համար եւ Յուդայ ի տան համար»: Երեմիա 33.1-14:ՄԹ 349.2

    Այսպես Աստծո եկեղեցին մխիթարություն գտավ չարի ուժերի հետ իր երկարատև հակամարտության խավար ժամին: Սատանան թվացյալ հաղթանակ էր տարել’ փորձելով կործանել Իսրայելին, սակայն Տերն էր վերահսկում իրադարձությունները, և հետագա տարիների ընթացքում Նրա ժողովրդին հնարավորություն էր տրվելու քավել անցյալը: Եկեղեցուն ուղղված Նրա ուղերձն էր.ՄԹ 349.3

    «Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ...Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը ետ կդառնայ եւ հանդարտ ու հանգիստ կլինի. Եւ վախեցնող չի լինիլ: Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար»: «Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ»: Երեմիա 30.10, 11, 17:ՄԹ 349.4

    Վերականգնման երջանիկ օրը բաժանված Իսրայելի ցեղերը միա-վորվելու էին որպես մեկ ժողովուրդ: Տերը ճանաչվելու էր որպես «Իսրայէլի բոլոր ազգատոհմների» կառավարիչ: «Նորանք ինձ համար ժողովուրդ կլինեն»,հայտարարեց Նա: «Ուրախութեամբ երգեցէք Յակոբի համար, եւ ցնծացէք ազգերի գլխի վերայ, բարձրաձայն գո-վաբանեցէք ու ասեցէք. Փրկիր, ով Տէր, քո ժողովրդին’ [474] Իսրայէլի մնացորդին: Ահա ես նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, ...Լացով են գալու, եւ աղաչանքներով եմ բերելու նորանց. նորանց պիտի առաջնորդեմ դէպի ջրերի վտակները, ուղիղ ճանապարհով, որի մէջ պիտի չգայթակղեն. որովհետեւ ես Իսրայէլին հայր եղայ, եւ Եփրեմը իմ անդրանիկն է»: Երեմիա 31.1, 7-9: ՄԹ 349.5

    Նրանք, ովքեր մի ժամանակ երկրի մյուս ազգերի մեջ ճանաչված էին որպես Երկնքի բարեհաճությունը վայելողներ, այժմ արդեն ազգերի հայացքի առջև նվաստացած, աքսորական, հնազանդության կարևոր դաս էին առնելու իրենց ապագա երջանկության համար, այլապես Աստված չէր կարող նրանց համար անել այն ամենը, ինչ ցանկանում էր: «Քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չհամարեմ»,հայտարարեց Նա’ բացատրելով, որ պատժելու նպատակը նրանց հետագա հոգևոր բարեկեցության ապահովումն է: Երեմիա 30.11:ՄԹ 350.1

    Սակայն նրանք, ում Նա քնքշորեն սիրում էր, մոռացության չէին մատնված. աշխարհի բոլոր ազգերի առաջ Նա բացահայտելու էր առերևույթ պարտությունից հաղթանակով հանելու, փրկելու, ոչ թե ավերելու Իր ծրագիրը: Մարգարեին լուր տրվեց.ՄԹ 350.2

    «Իսրայէլին ցրիւ տուողը պիտի ժողովէ նորան, եւ նորան պիտի պահպանէ ինչպէս հովիւն իր հօտը: Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին եւ նորան ազատել է նորանից մի աւելի զօրաւորի ձեռքից: Եւ պիտի գան ու ցնծան Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չնուաղեն: [475] ...Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան, ու կմխիթարեմ նորանց, եւ նորանց կուրախացնեմ նորանց տրտմութիւնիցը: Եւ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները իւղով, եւ իմ ժողովուրդը պիտի կշտանայ իմ բարիքովը, ասում է Տէրը»: «Այսպէս է ասում Զօրաց Տէրը’ Իսրայէլի Աստուածը. Դեռ պիտի ասեն այս խօսքը Յուդայի երկրումը եւ նորա քաղաքներումը, երբոր ես ետ կդարձնեմ նորանց գերութիւնը: Քեզ օրհնէ Տէրը, ով արդարութեան բնակարան, սուրբ սար: Եւ նորանում պիտի բնակուեն Յուդան եւ նորա բոլոր քաղաքները միասին, երկրագործներ եւ հօտերով չուողներ: Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ»:ՄԹ 350.3

    «Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայ ի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ: Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը: Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն: Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չսովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չյիշեմ»: Երեմիա 31.10-14, 23-25, 31-34: [476] ՄԹ 351.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents