Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 37 - ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ

    *****

    Սեդեկիայի կառավարման իններորդ տարում «եկաւ Բաբիլոնի թագաւորը’ Նաբուգոդոնոսորն ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ», որպեսզի պաշարի այն: Դ Թագավորաց 25.1: Հուդայի վիճակն անհույս էր: «Ահա ես քեզ դէմ եմ»,Եզեկիելի միջոցով հայտարարեց Ինքը’ Տերը: «Ես Տէրս եմ հանել իմ սուրը իր պատեանիցը, նա այլ եւս ետ չի դառնալ: ...Եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս»: «Եւ քեզ վերայ պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկութեան կրակովը պիտի փչեմ քեզ վերայ. Եւ քեզ պիտի մատնեմ վայրենի մարդկանց ձեռքը, որոնք վարպետ են փչացնելու համար»: Եզեկիել 21.3, 5-7, 31: Եգիպտացիները օգնության շտապեցին պաշարված քաղաքին, և նրանց հետ պահելու համար քաղդեացիները որոշ ժամանակով դադարեցրին Հուդայի մայրաքաղաքի պաշարումը: Սեդեկիայի սրտում հույս ծագեց, և նա սուրհանդակ ուղարկեց [452] Երեմիայի մոտ’ խնդրելով, որ աղոթի Աստծուն’ հրեա ազգի համար:ՄԹ 334.1

    Մարգարեն սարսափեցնող պատասխան տվեց’ ասելով, որ քաղ-դեացիները պետք է վերադառնան ու ավերեն քաղաքը: Հրամանն ար-ձակվել էր. ամբարտավան ազգն այլևս չէր կարող կասեցնել աստ-վածային պատիժները: «Մի խաբէք ձեր անձերը,զգուշացրեց Տերն Իր ժողովրդին,Քաղդէացիք ...չեն գնալու: Որովհետեւ եթէ զարկէք Քաղդէացիների բոլոր զօրքը, որ պատերազմում է ձեզ հետ, եւ նորանցից մի քանի վիրաւորուած մարդիկ մնան, դարձեալ ամեն մարդ իր վրանումը կանգնելով պիտի այս քաղաքը կրակով այրեն»: Երեմիա 37.9, 10: Հուդայի մնացորդը գերի կտարվի, որ թշվառությամբ քաղի այն դասերը, որոնք մերժեց առավել բարենպաստ պայմաններում: Սուրբ Պահապանի այս դատավճիռը բողոքարկման ենթական չէր:ՄԹ 334.2

    Երուսաղեմում դեռևս կային արդար մարդիկ, ում համար աստվածային նպատակը պարզ էր ու հասկանալի. նրանք նպատակադրվեցին դաժան թշնամու ձեռքում հայտնվելու վտանգից փրկել սուրբ տապանակը, որը իր մեջ ամփոփում էր քարե տախտակները’ տասը պատվիրանների փորագրությամբ: Եվ նրանք այդպես էլ վարվեցին: Լացով ու տրտմությամբ նրանք քարայրում թաքցրին տապանակը’ հեռացնելով այն Իսրայելի և Հուդայի մարդկանց մեղքերի պատճառով, որպեսզի այլևս չվերադարձվի նրանց: Այն սուրբ տապանակը մինչ օրս չի գտնվել: Թաքցնելու օրից ի վեր ոչ ոք չի խաթարել դրա հանգիստը:ՄԹ 335.1

    Տարիներ շարունակ Երեմիան կանգնեց ժողովրդի առաջ’ որպես Աստծո հավատարիմ վկա, և հիմա, երբ դատապարտված քաղաքն, ուր որ է, անցնում էր հեթանոսների ձեռքը, նա իր գործն ավարտված համարեց և փորձեց հեռանալ, սակայն նրան կանգնեցրեց կեղծ մարգարեներից մեկի որդին’ հայտարարելով, [453] թե Երեմիան փորձում է անցնել բաբելոնացիների կողմը, ում հնազանդվելու շարունակական կոչեր էր ուղղում Հուդայի մարդկանց: Մարգարեն ժխտեց կեղծ մեղադրանքը, այնուհանդերձ «իշխանները բարկացան Երեմիայի վերայ եւ նորան ծեծեցին եւ նորան գցեցին բանտը»: Համար 15:ՄԹ 335.2

    Իշխանների և ժողովրդի սրտում ծագած հույսը շուտով չքացավ, երբ Նաբուգոդոնոսորի զորքերը եգիտպացիներին դիմավորելու համար թեքվեցին դեպի հարավ: Տիրոջ խոսքը եղել էր. «Ահա ես քեզ դէմ եմ, ով Եգիպտոսի Փարաւօն թագաւոր»: Եգիպտոսի հզորությունը ոչ այլ ինչ էր, քան մի կոտրված եղեգ: «Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան,-ասում է Սուրբ Գիրքը,որ ես եմ Տէրը. Որովհետեւ նորանք եղէգի ցուպ եղան Իսրայէլի տան համար»: «Եւ Բաբիլոնի թագաւորի բազուկները պիտի զօրացնեմ, իսկ Փարաւօնի բազուկները պիտի ընկնեն. Եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր ես իմ սուրը կտամ Բաբիլոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորան կմեկնէ Եգիպտոսի երկրի վերայ»: Եզեկիել 29.3, 6, 30.25:ՄԹ 335.3

    Մինչ Հուդայի իշխաններն ապարդյուն ակնկալում էին Եգիպտոսի օգնությունը, Սեդեկիա թագավորը, տանջվելով մռայլ կանխազգացումներից, խորհում էր բանտ նետված Աստծո մարգարեի մասին: Շատ օրեր անց նա մարդ ուղարկեց մարգարեի հետևից և նրան գաղտնի հարցրեց. «Տիրոջ կողմանէ խօսք կա՞յ»: Եվ Երեմիան պատասխանեց. «Կայ. Եւ ասեց’ Դու Բաբիլոնի թագաւորի ձեռքն ես տրուելու»: «Եւ Երեմիան ասեց Սեդեկիա թագաւորին. Ես ի՞նչ մեղք եմ արել քեզ դէմ եւ քո ծառաների դէմ եւ այս ժողովրդի դէմ, որ ինձ դրել էք բանտը: Եւ ո՞ւր են ձեր մարգարէները, որ մարգարէանում էին ձեզ ասելով, թէ [454] Բաբիլոնի թագաւորը չպիտի գայ ձեզ վերայ եւ այս երկրի վերայ: Եւ հիմա լսիր’ խնդրեմ, ով իմ տէր թագաւոր, թող իմ աղաչանքը քո առաջին ընկնէ. Եւ ինձ ետ մի ուղարկիր դպիր Յովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»: Երեմիա 37.17-20:ՄԹ 336.1

    Այս խոսքի վրա Սեդեկիան հրամայեց, որ Երեմիան դրվի «բանտի գաւիթումը, եւ նորան տալիս էին ամեն օր մէկ նկանակ հաց հացագործների փողոցից, մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ: Եւ Երեմիան մնում էր բանտի գաւիթումը»: Համար 21:ՄԹ 336.2

    Թագավորը վախենում էր իր վստահությունը բացահայտ դրսևորել Երեմիայի խոսքերի նկատմամբ: Վեհերելով, գաղտնաբար տեղեկություն ստանալով նրանից, այնուամենայնիվ, չափազանց վախկոտ գտնվեց և չհամարձակվեց մարգարեի ասածի պես հնազանդվել Աստծո կամքին, որ չհրահրի իշխանների և ժողովրդի դժգոհությունը: Բանտի գավթից Երեմիան շարունակում էր հնչեցնել բաբելոյան իշխանությանը հնազանդվելու կոչը: Դիմադրելը փաստացի մահ էր նշանակում: Այս էր Տիրոջ ուղերձը Հուդային. «Այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով եւ ժանտախտով մեռնէ, իսկ դուրս եկող’ Քաղդէացիների մօտ գնացողը պիտի ապրէ, եւ իր հոգին իրան համար աւարի պէս պիտի լինի, եւ նա պիտի ապրէ»: Հնչած խոսքը պարզ էր ու համոզիչ: Մարգարեն Տիրոջ անունով համարձակ հայտարարեց. «Անպատճառ այս քաղաքը պիտի Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը մատնուի, եւ նա պէտք է առնէ նորան»: Երեմիա 38.2, 3:ՄԹ 336.3

    Ի վերջո, զայրացած Երեմիայի անդադար հորդորներից, որ հնչում էին իրենց որդեգրած դիմադրության քաղաքականությանը հակառակ, իշխանները հզոր բողոքի ցույց կազմակերպեցին թագավորի առջև’ պնդելով [455], որ մարգարեն ազգի թշնամի է, և նրա խոսքերը թուլացնում են ժողովրդի ձեռքերը և դժբախտություն բերում նրանց գլխին, այդ իսկ պատճառով նա պետք է մեռցվի:ՄԹ 336.4

    Թուլամորթ թագավորը գիտեր, որ մեղադրանքները կեղծ են, սակայն ազգային բարձր ու հեղինակավոր դիրք գրավող մարդկանց հանդարտեցնելու նպատակով ձևացրեց’ իբր հավատում է նրանց ստերին և Երեմիային հանձնեց նրանց ձեռքը, որ նրա հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են: Մարգարեին գցեցին «թագաւորի որդի Մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. Եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չկար այլ տիղմ. Եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ»: Համար 6: Սակայն Աստված նրա համար բարեկամներ վեր հանեց, ովքեր թագավորին խնդրեցին նրա համար, և նրան նորից տեղափոխեցին բանտի գավիթ:ՄԹ 337.1

    Թագավորը կրկին գաղտնի կերպով մարդ ուղարկեց Երեմիայի մոտ և խնդրեց ստույգ փոխանցել Աստծո նպատակը Երուսաղեմի վերաբերյալ: Ի պատասխան’ Երեմիան հարցրեց. «Եթէ քեզ պատմեմ, մի՞թէ ինձ չես սպանել տալ. Եւ եթէ քեզ խրատ տամ, ինձ չես լսիլ»: Թագավորը գաղտնապես երդվեց մարգարեին’ ասելով. «Կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին,խոստացավ Սեդեկիան,որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին»: Համարներ 15, 16:ՄԹ 337.2

    Թագավորը դեռևս հնարավորություն ուներ կամք դրսևորելու և Եհովայի զգուշացումներն ուշադրության արժանացնելու, դրանով իսկ ողորմածաբար մեղմելու պատիժները, որոնք այդ պահին դեռևս թափվում էին քաղաքի և ազգի վրա: «Եթէ իրաւ դուրս գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ,այս էր թագավորին հաղորդված լուրը,այն ժամանակ քո անձը ողջ պիտի մնայ, եւ այս քաղաքը չի այրուիլ [456] կրակով. Եւ ողջ կմնաս դու եւ քո տունը: Իսկ եթէ դուրս չգաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ այս քաղաքը պիտի Քաղդէացիների ձեռքը մատնուի, եւ նորանք պիտի այրեն նորան կրակով. Եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը»:ՄԹ 337.3

    «Ես վախենում եմ Հրէաներիցը, որոնք անցել են Քաղդէացիների կողմը,պատասխանեց թագավորը,որ մի գուցէ ինձ նորանց ձեռքը տան, եւ նորանք անարգեն ինձ»: Սակայն մարգարեն վստահեցրեց. «Չեն տալ»: Ապա ավելացրեց’ խոհեմաբար աղերսելով. «Խնդրեմ’ լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լաւ կլինի քեզ համար, եւ քո անձը ողջ կմնայ»: Համարներ 17-20:ՄԹ 337.4

    Այսպես, մինչև վերջին ժամն Աստված դրսևորում էր Իր կամքը’ ողորմելու նրանց, ովքեր կհնազանդվեն Իր արդար պահանջներին: Եթե միա՜յն թագավորը հնազանդվեր, նա կփրկեր մարդկային կյանքերը, նաև քաղաքը’ կրակով այրվելու սպառնալիքից, սակայն նա մտածեց, որ չափազանց հեռու է գնացել իր քայլերում: Նա վախեցավ հրեաներից, վախեցավ ծաղրի ենթարկվելուց, վախեցավ իր կյանքի համար: Աստծո դեմ ապստամբության այդ տարիներից հետո Սեդեկիան մտածում էր, որ չափազանց ստորացուցիչ է ժողովրդին խոս-տովանել. «Ես ընդունում եմ Երեմիա մարգարեի միջոցով ասված Տիրոջ խոսքը, և չեմ համարձակվում պատերազմել ընդդեմ թշնամու, երբ այսքան նախազգուշացումներ են տրվել»:ՄԹ 338.1

    Երեմիան’ արցունքն աչքերին, թախանձագին աղերսում էր Սեդեկիային, որ փրկի իրեն և իր ժողովրդին: Հոգու տառապանքով նա հավատացնում էր, որ մինչև վերջինս չանսա Աստծո խորհրդին, չի կարող խուսափել մահից, և որ նրա ողջ ունեցվածքը կանցի բաբելոնացիների ձեռքը: Սակայն թագավորը սխալ ընթացք էր բռնել և հետ չէր դառնալու: Նա որոշեց [457] հետևել կեղծ մարգարեների և այն մարդկանց խորհրդին, ում արհամարհում էր իրականում, և ովքեր ծաղրում էին նրա թուլությունը, որ այդպես պատրաստակամորեն տե-ղի է տալիս իրենց ցանկություններին: Նա զոհաբերեց իր տղամարդկային բարձր արժանապատվությունը’ դառնալով հանրային կարծիքի թշվառ ստրուկը: Հատուկ չարագործության նպատակ չհետապնդելով’ նա նաև վճռական չէր’ համարձակորեն պաշտպանելու ճշմարտությունը: Թեև վստահ էր Երեմիայի հորդորների ճշմարտացիության մեջ, նա բարոյական ուժ չգտավ հնազանդվելու և արդյունքում անշեղորեն ընթացավ սխալ ուղղությամբ:ՄԹ 338.2

    Թագավորն այնքան թուլամորթ ու վեհերոտ գտնվեց, որ վախենում էր, թե պալատականներն ու ժողովուրդը կիմանան Երեմիայի հետ ունեցած իր զրույցների մասին: Եթե Սեդակիան համարձակորեն հայտարարեր, որ հավատում է մարգարեի խոսքերին, որոնք արդեն կիսով չափ կատարվել են, ինչպիսի՜ ավերածությունից հնարավոր կլիներ խուսափել: Նա պետք է ասեր. «Քաղաքը կատարյալ ավերումից փրկելու համար ես պետք է հնազանդվեմ Տիրոջը: Ես չեմ համարձակվի արհամարհել Աստծո հրամանները’ մարդկանցից վախենալով կամ նրանց բարեհաճությունն ակնկալելով: Ես սիրում եմ ճշմարտությունը, ատում եմ մեղքը և հետևելու եմ Իսրայելի Հզորի խորհուրդներին»:ՄԹ 338.3

    Այդ դեպքում ժողովուրդը կհարգեր նրա համարձակությունը, և նրանք, ովքեր տատանվում էին հավատի ու անհավատության միջև, վստահաբար կանցնեին ճշմարտության կողմը: Անվախության և արդարության այսպիսի դրսևորումը հիացմունքի արժանի քայլ կլիներ, կոգևորեր նրա ենթականերին’ դրդելով հավատարմության: Նա մեծ աջակցություն կստանար, և Հուդան կփրկվեր անպատմելի կոտորածից, սովից ու կրակից:ՄԹ 339.1

    Սեդեկիայի թուլությունը մեղք էր, որի համար նա սարսափելի գին վճարեց: Ինչպես մի անդիմադրելի ձնահյուս’ թշնամին հարձակվեց և ավերեց քաղաքը: Եբրայական բանակը [458] ջախջախվեց և շփոթահար փախուստի դիմեց: Ազգը պարտություն կրեց: Սեդեկիան գերեվարվեց, իսկ նրա որդիները սպանվեցին նրա աչքի առաջ: Թագավորին գերի տարան Երուսաղեմից, աչքերը հանելով կուրացրին, և հասնելով Բաբելոն’ նա մեռավ թշվառության մեջ: Քաղդեացիները չխնայեցին ավելի քան չորս դար Սինա լեռան գագաթը պսակող գեղեցիկ տաճարը: «Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին»: Բ Մնացորդաց 36.19:ՄԹ 339.2

    Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի վերջնական կործանման ժամանակ շատ մարդիկ կարողացել էին խուսափել երկարատև պաշարման սարսափներից’ սակայն հետո սրից ընկնելու համար: Այն քչերը, ովքեր միևնույն է փրկվեցին, հիմնականում քահանայապետեր, պետական ծառայողներ [459] և իշխաններ, տարվեցին Բաբելոն և այնտեղ մահվան դատապարտվեցին որպես դավաճաններ: Ուրիշներին գերի տարան, որ ծառայեն Նաբուգոդոնոսորին և նրա որդիներին «մինչեւ Պարսից թագաւորութեան թագաւորելը, Որպէս զի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուի»: Համարներ 20, 21:ՄԹ 339.3

    Երեմիայի մասին այսպես է գրված. «Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով. Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չանես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա»: Երեմիա 39.11, 12:ՄԹ 339.4

    Երբ բաբելոնացի զինվորները բանտից հանեցին մարգարեին, նա նախընտրեց կիսել այն քիչ մնացորդի’ «աղքատ ժողովրդի» ճակատագիրը, որոնց քաղդեացիները թողել էին երկրում, որպես «այգեգործներ եւ երկրագործներ»‘ նրանց վրա կառավարիչ դնելով Գոթողիային: Մի քանի ամիս անց նորանշանակ կառավարիչը դավադրաբար սպանվեց: Շատ փորձություններ կրելով’ խեղճ ժողովուրդն, ի վերջո, իր առաջնորդների կողմից հորդոր ստացավ ապաստան գտնել Եգիպտոսում: Այս տեղահանության դեմ Երեմիան իր բողոքի ձայնը բարձրացրեց: «Եգիպտոս մի գնաք»,աղերսեց նա: Սակայն ներշնչված հորդորն ուշադրության չարժանացավ, և «Յուդայի բոլոր մնացորդը ... մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին» փախցրին Եգիպտոս: «Որովհետեւ չլսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս»: Երեմիա 43.5-7:ՄԹ 340.1

    Երեմիայի մարգարեությունները, որոնցում խոսվում էր այն մնացորդի կործանման մասին, որն ապստամբել էր Նաբուգոդոնոսորի դեմ’ փախչելով Եգիպտոս, ուղեկցվում էին նաև նրանց ներման խոստումներով, ովքեր կապաշխարեին իրենց հիմարությունից և պատրաստ կլինեին հետ դառնալ:ՄԹ 340.2

    Մինչ Տերը չի խնայի նրանց, ովքեր, անտեսելով [460] Իր հորդորները, դարձան դեպի եգիպտական գայթակղիչ կռապաշտությունը, փոխարենը կողորմի նրանց, ովքեր հավատարմություն և ուղղություն կդրսևորեն: «Եւ սուրից ազատուածները, որ ետ կդառնան Եգիպտոսի երկրից Յուդայի երկիրը, սակաւաթիւ մարդիկ կլինեն,հայտարարեց Նա,եւ պիտի իմանան Յուդայի մնացորդը, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը այնտեղ պանդխտանալու համար, թէ որի՞ խօսքը պիտի հաստատուի’ իմը թէ նորանցը»: Երեմիա 44.28:ՄԹ 340.3

    Մարգարեի ցավը նրանց կատարյալ բարոյազրկման համար, ովքեր պետք է լինեին աշխարհի հոգևոր լույսը, նրա վիշտը Սիոնի և Բաբելոն գերի տարվածների ճակատագրի համար բացահայտվում է Ողբերի գրքում, որն ասես Եհովայի հորդորները թողնելու և դեպի մարդկային իմաստությունը դառնալու ժողովրդի անմտության հուշարձան լինի:ՄԹ 340.4

    Անգամ կատարյալ ավերվածության պայմաններում Երեմիան հայտարարեց. «Տիրոջ ողորմութիւններն են, որ չվերջացանք»: Նրա մշտական աղոթքն էր. «Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը»: Ողբ 3.22, 40: Երբ Հուդան ազգերի մեջ դեռևս գոյություն ուներ որպես թագավորություն, նա հարցրել էր իր Աստծուն. «Մի՞թէ բոլորովին մերժել ես Յուդային. Կամ Սիօնից զզուե՞լ է քո հոգին», և համարձակվել էր խնդրել. «Մի զզուիր քո անունի սէրի համար»: Երեմիա 14.19, 21: Մարգարեն կատարելապես հավատում էր Աստծո հավիտենական նպատակին’ վերջ տալ քաոսին և բացահայտել Իր արդարության ու սիրո սկզբունքները աշխարհի ազգերին ու համայն տիեզերքին: Այժմ դա դրդում էր նրան վստահաբար խնդրել նրանց համար, ովքեր, հնարավոր է, չարությունից շրջվեն դեպի արդարությունը:ՄԹ 340.5

    Սակայն հիմա Սիոնը կատարելապես ավերված է, իսկ Աստծո ժողովուրդը’ գերության մեջ:ՄԹ 341.1

    Ծայրահեղ ցավով [461] մարգարեն բացականչում է. «Ի՜նչպէս առանձին է նստում բազմամարդ քաղաքը, որբեւայրիի պէս է դառել ազգերի մէջ մեծը, գաւառներում իշխանուհի եղողը հարկատու է դառել: Դառնապէս լաց է լինում գիշերը եւ նորա արտասուքը նորա այտերի վերայ է, մխիթարող չունի նա իր բոլոր սիրելիներից. Նորա բոլոր ընկերները խաբեցին նորան, թշնամիներ եղան նորա համար»:ՄԹ 341.2

    «Գերի գնաց Յուդան տառապանքից եւ շատ ծառայութիւնից, նա բնակվում է ազգերի մէջ, հանգստութիւն չէ գտել, նորա բոլոր հալածողները հասան նորան նեղութիւնների մէջ: Սիօնի ճանապարհները սուգ են անում տօնի եկողներ չլինելով, նորա բոլոր դռները ամայացած են, նորա քահանաները հեծում են, նորա կոյսերը տրտմած են, եւ ինքը տխրած է: Նորա նեղիչները գլխաւոր եղան, նորա թշնամիքը յաջողուեցան, որովհետեւ Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար. Նորա երեխայքը գերի գնացին թշնամիի առաջին»:ՄԹ 341.3

    «Ի՜նչպէս է Տէրը ամպով պատել Սիօնի աղջկանը իր բարկութիւնովը, նա երկնքից գցեց երկրի վերայ Իսրայէլի փառքը, եւ չյիշեց իր ոտների պատուանդանը իր բարկութեան օրը: Տէրը խորտակեց առանց խնայելու Յակոբի բոլոր բնակարանները, քանդեց իր բարկութիւնովը Յուդայի աղջկայ ամրոցները, տափովը տուաւ, ապականեց թագաւորութիւնն ու նորա իշխանները: Նա իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ’ կերաւ շուրջանակի: Իր աղեղը լարեց թշնամիի պէս, կանգնեց իր աջովը նեղիչի նման, եւ կոտորեց բոլոր [462] աչքի հաճելի բաները. Կրակի պէս իր բարկութիւնը Սիօնի աղջկերանց վրանի մէջն ածեց»:ՄԹ 341.4

    «Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. Որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կբժշկէ քեզ»: «Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը: Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները’ օտարականներին: Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են: ...Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չկան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում: Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չկայ: ...Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը»: ՄԹ 342.1

    «Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է: Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով: Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կդառնանք. Նորոգիր մեր օրերը առաջուայ պէս»: Ողբ 1.1-5, 2.1-4, 13, Ողբ 5.1-3, 7, 8, 17, 19-21: [463] ՄԹ 342.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents