Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 43 - ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՍԿԻՉԸ

    *****

    Ըստ Դանիել 5-րդ գլխի

    Դանիելի կյանքի վերջին տարիներին մեծ փոփոխություններ էին կատարվում այն երկրում, ուր նա և իր եբրայեցի ընկերները գերի էին տարվել մոտ վաթսուն տարի առաջ: Նաբուգոդոնոսորը’ ազգերի բռնակալներից մեկը (տե’ս Եզեկիել 28.7), մահացել էր, իսկ Բաբելոնը’ «բոլոր երկրի պարծանքը» (Երեմիա 51.41), անցել էր նրա անխոհեմ իրավահաջորդի կառավարման ներքո և աստիճանաբար, սակայն վստահաբար, դեպի անկում էր գնում:ՄԹ 386.1

    Շուտով Նաբուգոդոնոսորի թոռան’ Բաղդասարի հիմարության և թուլության պատճառով հպարտ Բաբելոնը քայքայվեց: Երիտասարդ հասակից թագավորի հետ ներգրավված լինելով երկրի կառավարմանը’ Բաղդասարը հպարտացավ իր ուժով և դեմ դուրս եկավ երկնքի Աստծուն: Նա շատ հնարավորություններ էր ունեցել ճանաչելու աստվածային կամքը և ընդունելու հնազանդություն ցուցաբերելու իր պատասխանատվությունը: Նա տեղյակ էր, որ պապը’ Նաբուգոդոնոսորը, Աստծո հրամանով արտաքսվել է մարդկային հասարակու-թյունից, այնուհետև դարձի եկել ու հրաշքով վերականգնվել: Սակայն[522] հաճույքների հանդեպ սերն ու ինքափառաբանումը Բաղդասարին մոռացնել տվեցին այն դասերը, որոնք նա երբեք չպետք է մոռանար: Նա կորցրեց այն հնարավորությունները, որոնք այնպես ողորմածաբար շնորհվել էին իրեն, և հրաժարվեց օգտագործել ճշմարտությունը լիակատար ճանաչելու իրեն հասանելի միջոցները: Բաղդասարն անտարբերությամբ անցավ այն ամենի կողքով, ինչըՆաբուգոդոնոսորին հաջողվել էր ձեռք բերել անասելի տառապանքի ու նվաստացման գնով:ՄԹ 386.2

    Ահնաջողությունները վրա հասան կարճ ժամանակ անց: Բաբելոնը պաշարվեց Կյուրոսի’ մարաց Դարեհի զարմիկի’ մարերի ու պարսիկ-ների միացյալ զորքերի գլխավոր հրամանատարի կողմից: Սակայն թվացյալ անառիկ ամրոցում, հսկա պատերի ու պղնձե պարիսպների ներսում վավաշոտ կայսրն իրեն ապահով էր զգում և ժամանակն անց էր կացնում զվարճանքի և խրախճանքի մեջ’ պաշտպանված Եփրատ գետով և հարուստ սննդի պաշարով:ՄԹ 387.1

    Գոռոզ ու ամբարտավան Բաղդասարը անվտանգության անմիտ զգացումով «մեծ հացկերոյթ արաւ իր մեծամեծներից հազարի համար, եւ այն հազարի առաջին գինի խմեց»: Այն ամեն հաճույքները, որ հարստությունն ու իշխանությունը կարող էին թույլ տալ, շքեղություն էին ավելացնում տեսարանին: Կայսերական խրախճանքին մասնակից հյուրերի մեջ էին գեղեցիկ ու դյութիչ կանայք: Այնտեղ էին նաև հանճարեղ և կրթված տղամարդիկ: Իշխանները և պետական բարձ-րաստիճան պաշտոնյաները գինին խմում էին, ինչպես ջուրը, և զվար-ճանում դրա խենթացնող ազդեցության ներքո:ՄԹ 387.2

    Անամոթ հարբեցողության արդյունքում խաթարված բանականու-թյամբ և թուլացած ներքին մղումներով ու կրքերով’ թագավորն ինքն էր վարում մոլեգին գինարբուքը: Խնջույքի թեժ պահին նա «հրամայեց որ բերեն այն ոսկի եւ արծաթի անօթները, որոնք վեր էր առել[523] ...Նաբուգոդոնոսորը Երուսաղէմի տաճարիցը, որ խմեն նորանցով թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը»: Թագավորը ցանկանում էր ապացուցել, որ ոչ մի բան այնքան սուրբ չէ, որ ինքն իր ձեռքը չվերցնի օգտագործելու նպատակով: «Այն ժամանակ բերին այն ոսկի անօթները, ... եւ նորանցով խմեցին թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը: Գինին խմեցին եւ գովեցին ոսկի եւ արծաթի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին»:ՄԹ 387.3

    Բաղդասարը գրեթե չէր մտածում այն մասին, որ իր կռապաշտական անզուսպ ուրախություններին երկնային Ականատես կա, որ մի անտեսանելի աստվածային Հսկիչ դիտում է պղծության տեսարանը, լսում սրբապիղծ ցնծությունները, տեսնում կռապաշտությունը: Սակայն շուտով անկոչ Հյուրը հայտնեց Իր ներկայությունը: Խրախճանքն իր գագաթնակետին էր հասել, երբ գրեթե անտեսանելի մի ձեռք հայտնվեց, և պալատի պատին կրակի պես փայլող նշաններ գրվեցին’ բառեր, որոնց իմաստը թեև անհասկանալի էր հավաքված բազմամբոխին, սակայն հնչեցին որպես կործանման նախանշան’ այժմ արդեն զղջացող թագավորի և նրա հյուրերի համար:ՄԹ 387.4

    Բուռն խրախճանքը վայրկենապես ընդհատվեց, և տղամարդիկ ու կանայք սարսափահար դիտում էին, թե ձեռքն ինչպես է դանդաղ գծագրում այդ առեղծվածային նշագրերը: Ինչպես համայնապատկեր’ նրանց աչքի առջևով անցնում էին իրենց մեղավոր արարքները, թվում էր’ նրանք ամբաստանվում են հավիտենական Աստծո դատարանի առաջ, Ում իշխանությունը մերժել էին իրենք: Այնտեղ, որտեղ մի քանի վայրկյան առաջ ուրախություն էր տիրում, և հնչում էին հայհոյական սրամտություններ, գունատված դեմքեր և ահաբեկ կանչեր էին: Երբ Աստված սարսափ է բերում մարդու վրա, մարդն ի վիճակի չէ թաքցնել դրա ուժգնությունը:ՄԹ 388.1

    Բոլորից շատ Բաղդասարն էր ահաբեկվել: Նա էր ամենից առավել պատասխանատու Աստծո դեմ ապստամբության համար, որն այդ գիշեր բաբելոնյան թագավորության մեջ հասել էր իր գագաթնակետին: Անտեսանելի Հսկչի’ Նրա ներկայացուցչի ներկայության մեջ,[524] Ում իշխանությունը վիճարկվել և Ում անունը հայհոյվել էր, թա-գավորն ահից կաթվածահար էր եղել: Խիղճն արթնացել էր: «Նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մէկզմէկու էին խփվում»: Բաղդասարը հանդգնել էր դուրս գալ երկնքի Աստծո դեմ’ վստահելով իր հզորությանը և չկասկածելով անգամ, որ ինչ-որ մեկը կհամարձակվի ասել. «Ինչու՞ ես դու դա անում», սակայն այժմ հասկացավ, որ պետք է հաշիվ տա իրեն վստահված տնտեսության համար, իսկ իր վատնած հնարավորությունների ու հանդուգն վերաբերմունքի համար չի կարող որևէ պատճառ ներկայացնել:ՄԹ 388.2

    Թագավորն իզուր էր փորձում կարդալ բոցավառ տառերը: Ահա գաղտնիք, որի մեջ ինքն անկարող էր թափանցել, իշխանություն, որ չէր կարող ո’չ հասկանալ և ո’չ ժխտել: Նա հուսահատ շրջվեց դեպի իր թագավորության իմաստունները’ օգնություն աղերսելով: Նրա վայրենի լացն էր հնչում շուրջբոլորը’ աղերսելով մոգերին, քաղդեաներին և գուշակներին, որ կարդան գրվածքը: «Ով որ կարդայ այս գրուածքը,խոստացավ նա,եւ մեկնութիւնը ինձ իմացնէ, նա ծիրանի պիտի հագնէ եւ ոսկի մանեակ նորա պարանոցին, եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան պիտի լինի»: Սակայն զուր էին վստահված խորհրդականներին ուղղված կոչերը’ առատ պարգևների վերաբերյալ: Երկնային իմաստությունը չի կարող գնվել կամ վաճառվել: «Թագաւորի բոլոր իմաստունները ...չկարողացան գրուածքը կարդալ եւ մեկնութիւնը իմացնել թագաւորին»: Նրանք անկարող էին կարդալ առեղծվածային նշաններն այնպես, ինչպես նախորդ սերնդի իմաստուններն անկարող եղան մեկնելու Նաբուգոդոնոսորի երազները:ՄԹ 388.3

    Թագուհին այդ ժամանակ հիշեց Դանիելին, ով մոտ կես դար առաջ Նաբուգոդոնոսոր թագավորին հայտնել [527] և մեկնել էր մեծ արձանի երազը: «Արքայ, յաւիտեան կաց,ասաց նա,Քո խորհուրդները քեզ չխռովեցնեն եւ գոյնդ չփոխուի: Քո թագաւորութեան մէջ մի մարդ կայ, որի մէջ կայ սուրբ աստուածների հոգին. Եւ քո հօր օրերումը լոյս եւ հանճար եւ աստուածների իմաստութեան պէս իմաստութիւն գտնուե-ցաւ նորանում, եւ ...Նաբուգոդոնոսոր թագաւորը նորան մոգերի, հմա-յողների, Քաղդէաների, բաղդ նայողների գլխաւոր դրաւ: Որովհետեւ մի գերազանց հոգի եւ գիտութիւն եւ հանճար կայ նորանում երազներ մեկնելու, խրթնաբանութիւնները յայտնելու եւ կնճիռներ լուծելու, այդ Դանիէլումը, որի անունը թագաւորը Բաղդասասար դրաւ. Թող կանչուի Դանիէլը եւ նա կիմացնէ մեկնութիւնը»:ՄԹ 389.1

    «Այն ժամանակ Դանիէլը տարուեցաւ թագաւորի առաջին»: Զանալով հանդարտվել’ Բաղդասարն ասաց մարգարեին. «Դո՞ւ ես Դանիէլը այն Հրէայ գերիներից, որոնց իմ հայր թագաւորը բերաւ Հրէաստանից: Եւ ես լսել եմ քո մասին թէ աստուածների հոգի կայ քեզանում, եւ լոյս ու հանճար եւ գերազանց իմաստութիւն կայ քեզ մօտ. Եւ հիմա իմ առաջին իմաստուններ, հմայողներ բերուեցան, որ այս գրուածքը կարդային եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնէին. Բայց չկարողացան իմացնել այս խօսքի մեկնութիւնը. Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւն եւ կնճիռներ լուծել. արդ եթէ կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կհագնես եւ ոսկի մանեակ’ պարանոցիդ վերայ. Եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կլինես»: [528] Կանգնած ահաբեկ ամբոխի առաջ, անտարբեր թագավորի խոստումներին, Բարձրյալի ծառայի խաղաղ արժանա-պատվությամբ, առանց շողոքորթ խոսքերի’ Դանիելը պատրաստ էր մեկնել ճակատագրական ուղերձը: «Պարգեւներդ քեզ լինեն,ասաց նա,եւ ընծաներդ ուրիշի տուր. Իսկ ես կկարդամ գրուածքը թագաւորի համար եւ մեկնութիւնը կիմացնեմ իրան»:ՄԹ 389.2

    Նախ Դանիելը Բաղդասարին հիշեցրեց այն ամենը, ինչին նա արդեն տեղյակ էր, սակայն ինչից նա խոնարհության դաս չէր քաղել, որը կարող էր փրկել: Նա խոսեց Նաբուգոդոնոսորի մեղքերի ու անկման, նրա նկատմամբ Աստծո վերաբերմունքի, նրան շնորհված իշխանության և փառքի, գոռոզության պատճառով նրան բաժին հասած աստվածային պատժի և արդյունքում’ նրա կողմից Իսրայելի Աստծո իշխանությունը և ողորմությունն ընդունելու մասին: Ապա համարձակ և ազդու խոսքերով նա հանդիմանեց Բաղդասարին’ նրա մեծ չարության համար: Ներկայացնելով թագավորի մեղքը’ ցույց տվեց այն դասը, որ նա պետք է քաղած լիներ, որը սակայն չէր արել: Բաղդասարը պատշաճ ուշադրության չէր արժանացրել ինչպես պապի փորձառությունը, այնպես էլ իր կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ու զգուշացումները: Նրան հնարավորություն էր տրվել ճանաչելու և հնա-զանդվելու ճշմարիտ Աստծուն, սակայն նա սրտին մոտ չէր ընդունել, իսկ հիմա ստիպված էր քաղել իր ապստամբության հետևանքները: «Եւ դու ... Բաղդասար,հայտարարեց մարգարեն,չխոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր. Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են [529] քո բոլոր ճանա-պարհները, չփառաւորեցիր. Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղար-կուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարուեցաւ»:ՄԹ 390.1

    Շրջվելով դեպի պատը’ մարգարեն կարդաց երկնքից ուղարկված ուղերձը. «ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ»: Նշանները պատին գրող ձեռքն այլևս չէր երևում, սակայն այս չորս բառերը դեռևս փայլում էին զարհուրելի հստակությամբ: Եվ այժմ սրտի բաբախյունով մարդիկ լսում էին տարեց մարգարեի հայտարարությունը.«Այս է խօսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել. Թեկէղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար. Փարէս, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից»:ՄԹ 390.2

    Խելահեղ հաճույքների այդ վերջին գիշերը Բաղդասարն ու իր իշ-խաններն անցել էին իրենց և քաղդեական թագավորության մեղքի բոլոր սահմանները: Աստծո զսպող ձեռքն այլևս չէր կարող կանխել վերահաս չարիքը: Բազմաթիվ կանխագուշակություններով Աստված ցանկացել էր հարգանք դաստիարակել Իր օրենքի հանդեպ: «Բաբիլոնին դարմանեցինք, բայց չբժշկուեցաւ»,հայտարարեց Նա այն մարդկանց մասին, ում պատիժն այժմ հասնում էր երկինք: Երեմիա 51.9: Մարդկային սրտի տարօրինակ ապականության պատճառով անհրաժեշտ էր, որ Աստված վերջապես անդառնալի դատավճիռ կայացնի: Բաղդասարը պետք է կործանվեր, իսկ նրա թագավորությունը անցներ ուրիշների ձեռքը:ՄԹ 391.1

    Երբ մարգարեն ավարտեց խոսքը, թագավորը հրամայեց, որ նրան տրվեն խոստացված պատիվները, և ըստ այդմ «Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ’ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մէջ»: [530] Ավելի քան մեկ դար առաջ Սուրբ Գիրքը կանխագուշակել էր, որ խրախճանքի այդ գիշերը, երբ թագավորն ու նրա խորհրդականները մեկը մյուսին գերազանցում էին ստոր արարքներով, պետք է հանկարծակի փոխվեր վախի ու ավերմունքի ժամանակի: Եվ հիմա արագորեն միմյանց հետևեցին կարևոր իրադարձություններ ճիշտ այնպես, ինչպես նկարագրված էր մարգարեական գրքերում’ այս դրամայի գլխավոր հերոսների ծնվելուց շատ տարիներ առաջ:ՄԹ 391.2

    Դեռևս խնջույքի սրահում, շրջապատված այն մարդկանցով, ում ճակատագրերն արդեն որոշված էին, պատգամաբերը հայտնեց թա-գավորին, որ «նորա քաղաքը առնուեցաւ» թշնամու կողմից, որի դեմ նա իրեն այդքան ապահով էր զգում. «անցքերը բռնուեցան, ...եւ պա-տերազմի մարդիկը խռովեցան»: Համարներ 31, 32: Այն ժամանակ, երբ նա և իր պալատականները խմում էին Եհովայի սուրբ անոթներից և փառաբանում իրենց արծաթե և ոսկե կուռքերին, մարերն ու պար-սիկները, փոխելով Եփրատ գետի հունը, մոտենում էին անպաշտպան քաղաքի սրտին: Կյուրոսի բանակն այժմ կանգնած էր պալատի պատերի տակ, թշնամու զինվորները «մարախի պէս» (համար 14) լցրել էին քաղաքը, և նրանց հաղթական գոռում-գոչյունները խլացրեցին ապշահար զվարճացողների ողբի ձայները:ՄԹ 391.3

    «Նոյն գիշերը Քաղդէացիների Բաղդասար թագաւորը սպանուե-ցաւ», և օտար կայսր բազմեց գահին:ՄԹ 392.1

    Եբրայեցի մարգարեները պարզ ու հասկանալի խոսել էին այն մասին, թե ինչպես պետք է կործանվի Բաբելոնը: Երբ Աստված տեսիլքում բացահայտել էր ապագայի իրադարձությունները, նրանք բացականչել էին. «Ի՜նչպէս առնուեցաւ Սիսակ, եւ բռնուեցաւ բոլոր երկրի պարծանքը, ի՜նչպէս ամայի եղաւ Բաբիլոնն ազգերի մէջ»: «Ի՜նչպէս կոտրուեցաւ ու փշրուեցաւ բոլոր երկրի մուրճը, [531] ի՜նչպէս աւերակ եղաւ Բաբիլոնը ազգերի մէջ»: «Բաբիլոնի առնուելու ձայնիցը երկիրը պիտի դողայ, եւ աղաղակը պիտի լսուի ազգերի մէջ»:ՄԹ 392.2

    «Յանկարծ վայր ընկաւ Բաբիլոնը եւ կոտրուեցաւ»: «Նորա’ այսինքն Բաբիլոնի վերայ աւերող եկաւ, եւ նորա զօրաւորները առնուեցան, նորանց աղեղները կոտրուեցան. Որովհետեւ Տէրը հատուցանող Աստուած է, նա անպատճառ կհատուցանէ. Եւ ես պիտի արբեցնեմ նո-րա իշխաններին, եւ նորա իմաստուններին’ կուսակալներին, եւ նորա նախարարներին ու նորա տղամարդիկներին, որ յաւիտենական քնով քնանան եւ չզարթնեն, ասում է Թագաւորը’ որի անունը Զօրաց տէր է»: «Ես որոգայթ լարեցի քեզ համար, դու էլ բռնուեցար, ով Բաբիլոն, բայց դու չ’գիտացիր, գտնուեցար եւ բռնուեցար. որովհետեւ Տիրոջ դէմ հակառակեցիր, Տէրը բաց արաւ իր զինարանը, եւ հանեց իր բարկու-թեան գործիները. որովհետեւ գործ ունի Զօրաց Տէր Աստուածը Քաղդէացիների երկրումը»:ՄԹ 392.3

    «Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միասին զրկուեցան եւ բոլոր նորանց գերի անողները բռնեցին նորանց, չ’ուզեցին նորանց արձակել: Նորանց Փրկիչը զօրաւոր է, Զօրաց Եհովայ է նորա անունը. նա անպատճառ պիտի ջատագովէ նորանց դատը, որ երկրին հանգստութիւն տայ, եւ դողացնէ Բաբիլոնի բնակիչներին»: Երեմիա 51.41; 50.23, 46, Երեմիա 51.8, 56, 57, 50.24, 25, 33, 34:ՄԹ 392.4

    Այսպես «Բաբիլոնի լայն պարիսպները հիմնայատակ» եղան, «եւ նորա բարձր դռները կրակով» այրվեցին: Այսպես զորաց Եհովան դա-դարեցրեց «հպարտների ամբարտաւանութիւնը» և ցածացրեց «բռնաւորների գոռոզութիւնը»: Այսպես [532] «Բաբիլոնը’ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը» դարձավ, հավիտյան անիծված մի վայր, ինչպես Սոդոմը և Գոմորը: «Նա երբէք չէ շէնանալու,հայտարարել է Սուրբ Գիրքը,եւ չէ բնակուելու ազգէ ազգ. Եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաշինքը. Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. Եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայ-լամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու: Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը»: «Եւ նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու եմ կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը»: Երեմիա 51.58, Եսայիա 13.11, 19-22, 14.23:ՄԹ 392.5

    Բաբելոնի վերջին կառավարչին, ինչպես և առաջինին, տրվել էր աստվածային Հսկիչի դատավճիռը. «Քեզ են ասում, ով ... արքայ, թա-գաւորութիւնդ գնաց քեզանից»: Դանիել 4.31: «Իջիր ու նստիր հողի վերայ, ով
    Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր
    առանց աթոռի, ... Լուռ նստիր եւ
    մտիր խաւարի մէջ, ով
    Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս
    քեզ թագաւորութիւնների տիկին
    չեն կոչելու»:

    «Ես բարկացած էի իմ ժողովրդի
    վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը,
    եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու
    նորանց գթութիւն չարիր...»:

    «Եւ ասեցիր’ Ես յաւիտեան տիկին
    պիտի լինեմ. Այնպէս որ այս միտք չարիր,
    սորա վախճանը չյիշեցիր»: [533]
    «Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ,
    որ անհոգութեամբ նստել ես. Որ
    սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ
    ինձանից ջոկ մէկը չկայ. որբեւայրի պիտի
    չնստեմ, եւ անզաւակութիւն պիտի
    չգիտենամ»:

    «Բայց քեզ վերայ գալու են այս
    երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ’
    անզաւակութիւն եւ որբեւայրութիւն.
    Սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո
    շատ դիւթութիւնների պատճառով,
    եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար: Եւ դու ապաւինեցիր
    քո չարութեանը, ասեցիր’ Ինձ
    տեսնող չկայ, քո իմաստութիւնը եւ
    քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը.
    բայց դու ասում ես քո սրտումը. Ես
    եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ: Եւ քեզ
    վերայ չարիք է գալիս, որ չես
    հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ
    մի թշուառութիւն է ընկնելու, որ չես
    կարողանալու քաւել. Եւ քեզ վերայ
    յանկարծ մի աւերում է գալու առանց
    քո գիտենալու»:

    «Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը
    եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով
    վաստակել ես քո մանկութիւնից ի վեր
    Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ
    վախեցնես: Դու ձանձրացել ես քո
    խորհուրդների շատութիւնովը, թող մէ կ կանգնեն եւ
    քեզ փրկեն երկինքը
    զննողները, աստեղագէտները, նոր լուսինով
    գուշակողները այն բանիցը, որ գալուէ
    քեզ վերայ: Ահա նորանք մղեղի պէս են
    դառել: ...Իրանց հոգին չեն ազատելու
    բոցի ձեռքիցը: ...քեզ ազատող չկայ»:
    ՄԹ 393.1

    Եսայիա 47.1-15: [534]

    Գործողությունների թատերաբեմում հայտնված յուրաքանչյուր ազգի թույլ է տրվել երկրի վրա գրավելու իր տեղը, որպեսզի պարզ դառնա’ կկարողանա արդյոք իրականացնել Հսկիչի և այն Սուրբի ծրագրերը: Մարգարեությունը գրի է առել աշխարհի մեծ կայսրությունների’ Բաբելոնի, Մարապարսկաստանի, Հունաստանի և Հռոմի առաջացումն ու զարգացումը: Պատմությունը կրկնվել է սրանցից յու-րաքանչյուրի, ինչպես և պակաս հզոր ազգերի կյանքում: Յուրաքանչ-յուրն ունեցել է փորձության իր ժամանակաշրջանը, բոլորը տապալվել են, նրանց փառքն ու հզորությունը’ մարել:ՄԹ 394.1

    Մինչ ազգերը մերժել են Եհովայի սկզբունքները, և այս մերժմամբ վաստակել իրենց կործանումը, այնուամենայնիվ, աստվածային հա-մապարփակ ծրագիրը բացահայտորեն իրականացվել է բոլոր դարե-րում: Այս էր, որ Եզեկիել մարգարեն տեսավ այն հրաշալի տեսարան-ներում, որ բացվեցին նրա առաջ քաղդեացիների երկրում պանդխտած ժամանակ, երբ նրա ապշահար հայացքի առջև հայտնվեցին գերագույն Իշխանությունը ներկայացնող խորհրդանիշները, Ով և վարում է երկրային կառավարիչների գործերը:ՄԹ 394.2

    Քոբար գետի ափին Եզեկիելը տեսավ մի մրրկալի հողմ, որ կարծես հյուսիսից էր գալիս, մի «մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպա-րանք կրակի միջիցը»: Չորս կենդանի էակ շարժում էր իրար խաչաձևվված բազմաթիվ անիվներ: Այս ամենից վեր «շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից»: «Եւ քերովբէների թեւերի տակին մի մարդի ձեռքի նմանութիւն էր երեւում»: Եզեկիել 1.4, 26, 10.8: Անիվների դասավորությունն այնքան բարդ էր, որ առաջին հայացքից թվում էր’ նրանք խառնաշփոթ վիճակում են, սակայն նրանք կատարյալ ներդաշնակ էին շարժվում: Անիվներին հարկադրում էին շարժվել երկնային էակները, [535] որ պահվում և ղեկավարվում էին քերովբեի թևերից վար գտնվող ձեռքի կողմից: Նրանցից վեր’ շափյուղա քարի կերպարանքով աթոռի վրա, Հինավուրցն էր նստած, իսկ աթոռի շուրջբոլորը ծիածանն էր’ աստվածային ողորմության խորհրդանիշը:ՄԹ 395.1

    Ինչպես անիվային այս բարդ կառուցվածքն էր ղեկավարվում քե-րովբեի թևերից ցած գտնվող ձեռքի կողմից, այնպես էլ մարդկային իրադարձությունների խառնաշփոթ խաղն է աստվածային հսկողության ներքո: Ազգերի միջև հակամարտությունների և իրարանցման մեջ դեռևս շարունակում է ղեկավարել երկրի գործերը Նա, որ նստած էր քերովբեից վեր:ՄԹ 395.2

    Ազգերի պատմությունն այսօր էլ խոսում է մեզ հետ: Յուրաքանչյուր ազգ և ամեն անհատ իր համար որոշած տեղ ունի Աստծո մեծ ծրագրի մեջ: Այսօր մարդիկ և ազգերը փորձվում են Նրա ձեռքի չափիչով, Ով չի սխալվում: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճակատագիրը, իսկ Աստված կառավարում է բոլորին’ Իր ծրագրերն իրականացնելով: ՄԹ 395.3

    Մեծ ԵՍ ԵՄ-ի կողմից Իր Խոսքում տրված մարգարեությունները, միացնելով իրադարձությունների շղթան իրար կապող օղակները’ սկսած անցյալից մինչև ապագա հավիտենությունը, վկայում են մեզ, թե այսօր դարերի հերթագայության մեջ որտեղ ենք մենք գտնվում, և ինչ է մեզ սպասվում ապագայում: Այն ամենն, ինչն ըստ մարգարեության լինելու է մինչև մեր օրերը, իրականացել և գրանցվել է պատմության էջերում, և մենք կարող ենք վստահ լինել, որ այն ամենը, ինչը դեռևս սպասվում է, անպայման կիրականանա:ՄԹ 395.4

    Այսօր ժամանակի նշաններն ազդարարում են, որ մենք կանգնած ենք մեծ և հանդիսավոր իրադարձությունների նախաշեմին: Ամեն ինչ խառնաշփոթության մեջ է մեր աշխարհում: Մեր աչքի առաջ իրակա-նանում է Փրկչի մարգարեությունը’ Իր գալուստին նախորդող իրա-դարձությունների մասին: «Պատերազմներ եւ պատերազմների համ-բաւներ կ’լսէք: ...Ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. [536] Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ’ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին»: Մատթեոս 24.6, 7:ՄԹ 396.1

    Ներկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում բոլորի համար: Կառավարիչները և հասարակական գործիչները, մարդիկ, ովքեր պատասխանատու և հեղինակավոր պաշտոններ են գրավում, մտածող մարդիկ և կանայք’ բոլոր դասակարգերից, ուշադիր հետևում են շուրջը տեղի ունեցող դեպքերին: Նրանք հետևում են միջազգային հա-րաբերություններին, երկրային յուրաքանչյուր ոլորտում առկա լար-վածությանը և հասկանում, որ շուտով իրականանալու է ինչ-որ մեծ, վճռական մի բան, որ աշխարհը խորը ճգնաժամի շեմին է:ՄԹ 396.2

    Աստվածաշունչը և միայն Ատվածաշունչն է տալիս այս ամենի ճշգրիտ պատկերը: Այն ներկայացնում մեր աշխարհի պատմության վերջին մեծ տեսարանները, իրադարձություններ, որոնց ստվերներն արդեն իսկ կերպարանվում են, նրանց մոտենալու ձայնը երկրին ստի-պում է ցնցվել, իսկ մարդկանց մատնում է վախի:ՄԹ 396.3

    «Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին: ...Որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը’ փոխել, յաւի-տենական ուխտը’ խափանել: Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին»: Եսայիա 24.1-6:ՄԹ 396.4

    «Վա՜յ այն օրին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. Եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից: ...Սերմերը փտել են հողի կոշտերի տակին, ամայացել են շտեմարանները, քանդուել’ ամբարները, որ խորշակահար է եղել ցորենը: Ինչպէս են հեծում անասունները, շշկլուել են արջառների հօտերը, որովհետեւ արօտ չկայ նորանց համար, ոչխարների հօտերն էլ տանջվում են»: «Որթը չորացել է, եւ թզենին թոռոմել, [537] նռնենին, արմաւենին էլ եւ խնձորենին’ արտի բոլոր ծառերը չորացել են. Որովհետեւ ցամաքել է ուրախութիւնը մարդկանց որդիներիցը»: Հովել 1.15-18, 12:ՄԹ 396.5

    «Որովա՜յնս, որովա՜յնս, ցալով բռնուած եմ: ...ես չեմ լռիլ. Որովհետեւ փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը: Կոտորած կոտորածի վերայ է կանչվում, որովհետեւ բոլոր երկիրը աւերակ եղաւ»: Երեմիա 4.19, 20:ՄԹ 397.1

    «Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չկայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից»: Երեմիա 30.7:ՄԹ 397.2

    «Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու
    Բարձրեալին քեզ ապաւէն արիր.
    Քեզ չար բան չի հասնիլ.
    Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին»:
    ՄԹ 397.3

    Սաղմոս 91.9, 10:

    «Ով Սիօնի աղջիկ, ...Տէրը քեզ այնտեղ պիտի ազատէ քո թշնամիների ձեռիցը: Եւ հիմա քեզ վերայ շատ ազգեր են ժողովուել, որոնք ասում են. Թող պղծուի, եւ մեր աչքերը տեսնեն Սիօնին: Բայց նորանք չգիտեն Տիրոջ խորհուրդները, եւ չեն հասկանում նորա խորհուրդը»: Միքիա 4.10-12: Մեծագույն վտանգի ժամին Աստված չի թողնի Իր եկեղեցուն: Նա խոստացել է ազատագրել: «Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը,հայտարարել է Նա,Եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ»: Երեմիա 30.18:ՄԹ 397.4

    Այդ ժամանակ Աստծո ծրագիրը կիրականանա, Նրա թագավորութան սկզբունքները պատվի կարժանանան արևի տակ բնկվող յուրաքանչյուր մարդու կողմից: [538] ՄԹ 397.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents