Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 45 - ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

    *****

    Կյուրոսի բանակի հայտնվելը Բաբելոնի պատերի տակ հրեաների համար նշան էր, որ մոտ է գերությունից ազատագրումը: Կյուրոսի ծննդից մոտ մեկ դար առաջ Սուրբ Գիրքը հիշատակել է նրա անունը’ դրդելով մարգարեին գրել այն փաստացի գործի մասին, որ նա պետք է աներ’ հանկարծակի գրավելով Բաբելոն քաղաքը և պատրաստելով գերի զավակների փրկության ճանապարհը: Եսայիայի միջոցով ասվել է.ՄԹ 407.1

    «Այսպէս է ասում Տէրը իր օծեալին’ Կիւրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նորա առաջին, ...որ բանամ նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չկապուին: Ես պիտի գնամ քո առաջից, եւ խորտուբորտ տեղերը պիտի հաւասարեցնեմ, պղնձի դռները պիտի փշրեմ, եւ երկաթի նիգերը պիտի կոտրատեմ: Եւ քեզ պիտի տամ խաւարի միջի գանձերը. Եւ ծածուկ տեղերում պահուած հարստութիւնները, որպէս զի իմանաս թէ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քո անունովը’ Իսրայէլի Աստուածս»: Եսայիա 45.1-3: [551] Գետի հունը փոխելով ու փոխած հունով ընթանալով, առանց հսկողության, անփութորեն բաց ներքին դռներով ներս մտնելով’ պարսիկ նվաճողի զորքերն անսպասելի մուտք գործեցին բաբելոնյան մայրաքաղաքի սիրտը. այս ամենի իրականացմամբ հրեաներն ականատես եղան իրենց կեղեքիչների հանկարծակի ոչնչացման մասին Եսայիայի մար-գարեության բառացի կատարման հարուստ ապացույցների: Նրանց համար սա ակնհայտ նշան պետք է լիներ, որ Աստված կառավարում է ազգերի գործերն’ ի շահ իրենց, քանի որ մարգարեության հետ անքակ-տելիորեն կապված Բաբելոնի գրավման և դրա կործանման նկարագ-րությունն ասում է «Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. Եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր»: «Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. Եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. Առանց վարձքի եւ առանց կաշառքի, ասում է Զօրաց Տէրը»: Եսայիա 44.28, 45.13:ՄԹ 407.2

    Սրանք միակ մարգարեությունները չէին, որոնց հետ աքսորյալները հնարավորություն ունեին կապելու իրենց շուտափույթ փրկության հույսը: Նրանց հասանելի էին Երեմիայի գրվածքները, որոնցում հստակ սահմանվել էր այն ժամանակը, երբ Իսրայելը հետ էր դառնալու Բաբելոնից: «Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կլինի,կանխագու-շակել էր Տերը Իր լրաբերի միջոցով,ես կայցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կշինեմ»: Երեմիա 25.12: Ի պատասխան ջերմեռանդ աղոթքի’ Հուդայի մնացորդին շնորհ էր ար-վելու. «Եւ ես [552] կգտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կդարձ-նեմ ձեր գերութիւնը եւ կժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կդարձնեմ այն տե-ղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի»: Երեմիա 29.14:ՄԹ 408.1

    Դանիելը և նրա ընկերները հաճախ էին անցել այս և նմանատիպ մարգարեությունների վրայով, որոնք նկարագրում էին Աստծո ծրագիրն Իր ժողովրդի համար: Եվ այժմ, երբ իրադարձությունների արագ ընթացքը խոսում էր այն մասին, որ Աստծո հզոր ձեռքն է կառավորում ազգերի գործերը, Դանիելն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Իսրայելին տրված խոստումներին: Մարգարեական խոսքի հանդեպ նրա հավատն օգնեց խորամուխ լինելու սուրբ գրողների կանխագուշակությունների մեջ: «Հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար,հայտարարեց Տերը,ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ... Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը: Եւ դուք կկանչէք ինձ, եւ կգնաք ու աղօթք կանէք դէպի ինձ, եւ ես կլսեմ ձեզ. Եւ դուք ինձ կորոնէք եւ կգտնէք, որովհետեւ ինձ կխնդրէք ձեր բոլոր սրտովը»: Համարներ 10-13:ՄԹ 408.2

    Բաբելոնի անկումից կարճ ժամանակ առաջ, երբ Դանիելը խորհում էր այս մարգարեությունների շուրջ և խնդրում Աստծուն’ այս ժա-մանակները հասկանալու համար, թագավորությունների վերելքի և անկման մասին մի շարք տեսիլքներ տրվեցին նրան: Ինչպես գրված է Դանիել 7-րդ գլխում, առաջին տեսիլքում տրվեց մեկնաբանությունը, սակայն ամեն ինչ չէ, որ պարզ էր մարգարեին: «...շատ խռովեցնում էին իմ խորհուրդները,գրում է նա այդ ժամանակվա իր ապրումների մասին,եւ գոյնս [553] փոխուեցաւ իմ վերաս, եւ խօսքը պահեցի իմ սրտումը»: Դանիել 7.28:ՄԹ 409.1

    Մեկ այլ տեսիլք նոր լույս սփռեց ապագա իրադարձությունների վրա, և այս տեսիլքի ավարտին էր, որ Դանիելը լսեց «մէկ սուրբ խօսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է ... տեսիլքը»: Դանիել 8.13: Տրված պատասխանը’ «Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն-առաւօտ. Յետոյ սրբարանը պիտի արդարանայ», (համար 14) շփոթեցրեց նրան: Նա եռանդագին փորձում էր հասկանալ տեսիլքի նշանակությունը: Նրա համար պարզ չէր Երեմիայի կանխագուշակած յոթանասուն տարվա գերության կապը տեսիլքում երկնային այցելուի հայտնած այն երկու հազար երեք հարյուր տարիների հետ, որից հետո Աստծո սրբարանն արդարանալու է: Գաբրիել հրեշտակը նրան մասնակի բացատրություն տվեց, սակայն երբ մարգարեն լսեց այս խոսքերը’ «...տեսիլքը ...շատ օրերի համար է», նա կորցրեց գիտակցությունը: «Եւ ես Դանիէլս նուաղեցի,գրում է Դանիելն իր վի-ճակի մասին, - եւ հիւանդացայ մի քանի օր. Յետոյ վեր կացայ եւ արի թագաւորի գործը, եւ զարմացած էի տեսիլքի մասին, եւ մէկ հասկացնող չկար»: Համարներ 26, 27:ՄԹ 409.2

    Իսրայելի համար անհանգստացած’ Դանիելը նորից ուսումնասիրեց Երեմիայի մարգարեությունները: Դրանք շատ պարզ էին, այնքան պարզ, որ Գրքերում գրի առնված այս փաստերի շնորհիվ նա հասկացավ «այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով»: Դանիել 9.2:ՄԹ 409.3

    Հավատալով մարգարեական հաստատ խոսքին’ Դանիելն այս խոստումների [554] արագ իրականացումն էր աղերսում Տիրոջը: Նա խնդրում էր, որ Աստծո անունը փառավորվի: Այս խնդրանքում նա իրեն լիովին նույնականացնում էր նրանց հետ, ովքեր հեռացել էին աստվա-ծային նպատակից’ խոստովանելով նրանց մեղքերը’ որպես իրենը:ՄԹ 409.4

    «Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն,հայտարարեց մարգարեն,որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով: Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ»: Համարներ 3, 4: Թեև երկար ժամանակ էր, ինչ Դանիելը ծառայում էր Աստծուն, և երկինքը նրա մասին խոսում է որպես «ցանկալի» մարդու, այդուհանդերձ, նա Աստծո առաջ ներկայանում է որպես մեղավոր’ հայտնելով իր սիրելի ժողովրդի մեծ կարիքը: Պերճախոսությամբ հանդերձ’ նրա աղոթքը պարզ է և բոլորովին անկեղծ: Լսե՜նք նրա խնդրանքը.ՄԹ 410.1

    «Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւ որ, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին. Մենք մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրավունքներիցը. Եւ չլսեցինք քո ծառաներին’ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ:ՄԹ 410.2

    «Քոնն է, ով Տէր, արդարութիւնը, իսկ մերը’ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է, Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին եւ բոլոր Իսրայէլին մօտաւորներին եւ հեռաւորներին այն ամեն երկիրներում, ուր որ նորանց աքսորել ես նորանց այն յանցանքի համար, որ գործեցին քեզ դէմ:...ՄԹ 410.3

    «Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը, որովհետեւ մենք ապս-տամբեցինք նորա դէմ»: «Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը [555] եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից’ քո Երուսաղէմ քաղաքիցը. Որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք ենք դառել մեր բոլոր շրջականերին:ՄԹ 410.4

    «Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղա-չանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիւ: Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչուած է քո անունը, որովհե-տեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար:ՄԹ 410.5

    «Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կո-չուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ»: Համարներ 4-9, 16-19:ՄԹ 410.6

    Խոնարհված’ երկինքը լսում էր մարգարեի անկեղծ աղոթքը: Նա դեռ չէր ավարտել իր խնդրանքները’ ներման և վերադարձի համար, երբ հզոր Գաբրիել հրեշտակը կրկին հայտնվեց և նրա ուշադրությունը հրավիրեց այն տեսիլքին, որ նա տեսել էր Բաբելոնի անկումից և Բաղդասար թագավորի մահից առաջ: Ապա հրեշտակը մանրամասն նկա-րագրեց յոթանասուն շաբաթների ժամանակահատվածը, որը պետք է սկսվեր «Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալու» ժամանակ: Համար 25:ՄԹ 411.1

    Դանիելի աղոթքը կատարվել էր «Դարեհի առաջի տարին» (համար 1), ով մարաց կայսրն էր և որի գեներալ Կյուրոսը բաբելոնյան միապետից խլել էր համաշխարհային կառավարման գավազանը: Դարեհի կառավարումը հավանության էր արժանացել Աստծո կողմից: Նրա մոտ էր ուղարկվել Գաբրիել հրեշտակը’ «ուժովացնելու եւ նորան օգնելու»: Դանիել 11.1: Բաբելոնի անկումից մոտ երկու տարի [556] անց նրա մահից հետո Կյուրոսը գահ բարձրացավ, և նրա կառավարման սկիզբը նշանավորեց յոթանասուն տարիների ավարտը’ սկսած այն ժանանակից, երբ հրեաների առաջին խումբը Նաբուգոդոնոսորի կողմից Բաբելոն տարվեց’ կտրվելով Հուդայում գտնվող իրենց տներից: Դանիելին ազատելով առյուծների գուբից’ Աստված ցանկացավ բարեհաճո տպավորություն գործել Կյուրոս Մեծի մտքի վրա: Հեռատես պետական գործչի’ Աստծո մարդու առաջնակարգ որակները դրդեցին պարսիկ կառավարչին’ ընդգծված հարգանքով վերաբերվելու նրան և նրա դատողություններին: Եվ հիմա’ հենց այն ժամանակ, երբ Աստծո Խոսքի համաձայն պետք է իրականացվեր Երուսաղեմի տաճարի վերականգնումը, Նա ընտրում է Կյուրոսին’ որպես գործիք, Իր մասին Դանիելին քաջածանոթ մարգարեությունների իրականացման և հրեա ժողովրդին ազատություն շնորհելու համար:ՄԹ 411.2

    Լսելով իր ծննդից ավելի քան հարյուր տարի առաջ կանխագու-շակված խոսքերն այն մասին, թե ինչպես պետք է Բաբելոնը գրավվի, կարդալով տիեզերքի Կառավարչի իրեն հասցեագրված ուղերձը, որն ասում է. «Ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում. Որպէս զի իմա-նան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չկայ», իր աչ-քերով տեսնելով հավիտենական Աստծո հայտարարությունը, թե.«Իմ ծառայ Յակոբի համար, եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար’ կանչեցի քեզ քո անունովը, ես քեզ մականուն դրի, թէեւ ինձ չէիր ճանաչում», կարդալով ներշնչված խոսքերը’ «Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. Եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. Առանց վարձքի եւ առանց կաշառքի», թագավորի սիրտը խորապես շարժվեց, և նա նպատակադրվեց իրականացնել իր աստվածատուր առաքելությունը: Եսայիա 45.5, 6, 4, 13: Նա կթողնի, որ հրեա [557] գերիներն ազատ հեռանան, և կօգնի նրանց’ վերականգնելու Եհովայի տաճարը:ՄԹ 411.3

    Հրովարտակ հրատարակելով «իր բոլոր թագաւորութեան մէջ»‘ Կյուրոսը հայտնեց իր ցանկությունը’ հրեաների վերադարձի և տաճարը վերականգնելու մասին: «Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը,-նշեց երախտագետ թագավորը իր հանրային հռչակագրի մեջ,եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ: Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ ...եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ’ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է: Եւ ամեն մնացորդը’ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով ստացուածքով եւ անասուններով... կամաւոր ընծաների հետ»: Եզրաս 1.1-4:ՄԹ 412.1

    «Այն տունը շինուի,-շարունակեց նա տաճարի վերականգնման մասին իր հրամանը,-իբրեւ տեղի ուր որ զոհեր են մատուցանում, եւ նորա հիմերը հաստատուին. Նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, նորա լայնութիւնը վաթսուն կանգուն. Մեծ քարերից’ երեք կարգ, եւ նոր փայտից’ մէկ կարգ. Եւ ծախքը արքունիքից տրուի: Նաեւ Աստուծոյ տան ոսկեղէն եւ արծաթեղէն անօթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմումն եղող տաճարից եւ բերել Բաբիլոն, ետ տրուին եւ գնան Երուսաղէմի տաճարը»: Եզրաս 6.3-5:ՄԹ 412.2

    Այս հրամանի մասին լուրերը հասան անգամ թագավորության ամենահեռավոր անկյունները, և ամենուր ցրված Աստծո զավակների շրջանում մեծ ուրախություն էր: Ինչպես Դանիելը, [558] շատերն էին ուսումնասիրում մարգարեությունները և խնդրում Աստծո խոստացած միջամտությունը’ Սիոնի համար: Եվ հիմա նրանց աղոթքը պատասխանվում էր, և անկեղծ ուրախությամբ նրանք կարող էին երգել.ՄԹ 412.3

    «Երբոր Տէրը Սիօնի գերութիւնը դարձնէ, երազ
    տեսնողների պէս կլինինք:
    Այն ժամանակ մեր բերանը կլեցուի
    ծիծաղով եւ մեր լեզուն ցնծութիւնով.
    Այն ժամանակ կասեն հեթանոսների մէջ.
    Տէրը մեծ բաներ արաւ նորանց վերայ:
    Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ
    մենք ուրախացանք»:
    ՄԹ 413.1

    Սաղմոս 126.1-3:

    «Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի տոհմապետները եւ քահանաները եւ Ղեւտացիները’ ամենքը որի հոգին զարթնեց-րեց Աստուած», մոտ հիսուն հազար ուժեղ մարդիկ, գերության երկրում գտնվող հրեաներ, ովքեր մտադրվեցին օգտվել իրենց տրված հրաշալի հնարավորությունից, բարի մնացորդը, «որ վեր գնայ շինէ Երուսաղէմում եղող Աստուծոյ տունը»: Նրանց բարեկամները նրանց դատարկաձեռն չարձակեցին. «Եւ նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով»: Եվ այս և շատ այլ կամավոր ընծաներին ավելացան «Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից,... Եւ Պարսից Կիւրոս թագաւորը դուրս հանեց նորանց Միթրիդատ գանձապետի ձեռովը, ... հինգ հազար չորս հարիւր էին» թվով, որ պետք է օգտագործվեին վերակառուցված տաճարում: Եզրաս 1.5-11:ՄԹ 413.2

    Կյուրոսը Հուդա վերադարձող խմբի կառավարչի պատասխա-նատվությունը [559] դրեց Զորաբաբելի վրա’ Դավիթ թագավորի սերնդից (ով հայտնի էր նաև որպես Սասբասար) և նրան կցեց Հեսու քահանայապետին: Ամայի տարածքներով ընթացող ճանապարհոր-դությունը հաջողությամբ ավարտվեց, և ուրախ բազմությունը’ Իր բոլոր ողորմությունների համար Աստծուն երախտապարտ, անմիջապես նախաձեռնեց բոլորովին խարխլված և ավերված շինության վերա-կանգնման աշխատանքները: «Տոհմապետները» կամավոր ընծաներ բերեցին տաճարի վերակառուցման գործին աջակցելու նպատակով, և, նրանց օրինակին հետևելով, մարդիկ պատրաստակամորեն ընծայեցին’ ամենքն իր կարողության չափով: Տե՜ս Եզրաս 2.64-70:ՄԹ 413.3

    Զոհասեղանը շատ արագ կանգնեցվեց տաճարի բակում’ հին զո-հասեղանի տեղում: Զոհասեղանի ընծայման արարողության համար ժողովուրդը «ժողովուեցաւ ...մէկ մարդի պէս» և այնտեղ միաբանվեց’ վերահաստատելու Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի ավերման ժամանակ ընդհատված սուրբ ծառայությունները: Իրենց տները վերադառնալուց առաջ, որոնք դեռ պետք է վերականգնեին, «կատա-րեցին տաղաւարահարաց տօնը»: Եզրաս 3.1-6:ՄԹ 413.4

    Մշտական ողջակեզի զոհասեղանի վերականգնումը մեծ ուրախու-թյուն պատճառեց հավատարիմ մնացորդին: Նրանք սիրով անցան տաճարի վերակառուցման նախապատրաստական աշխատանքներին, և ամսեամիս’ այդ աշխատանքների ընթանալուն զուգահեռ, աճում էր նրանց քաջությունը: Տարիներ շարունակ նրանք զրկված էին Աստծո ներկայության տեսանելի նշաններից: Եվ հիմա, շրջապատված իրենց հայրերի ուրացության բազմաթիվ տխուր հիշեցումներով, նրանք փափագում էին տեսնել աստվածային ներման և բարեհաճության մշտական նշանները: Անձնական ունեցվածքն ու հին արտո-նությունները վերագտնելուց առավել նրանք գնահատում էին Աստծո բարեհաճությունը: Ինչքա՜ն հրաշալի կերպով էր Նա գործում ի շահ իրենց [560]. նրանք զգացին Նրա ներկայությունն իրենց կողքին, սա-կայն ավելի մեծ օրհնություններ էին փափագում: Բերկրալի հույսով նրանք անհամբեր սպասում էին այն ժամանակներին, երբ վերակա-ռուցված տաճարում Նրա փառքի փայլը կտեսնեն:ՄԹ 414.1

    Շինարարական նյութերի նախապատրաստությամբ զբաղվող գործավորներն ավերակների մեջ գտան հսկայական քարեր, որոնք բերվել էին Սողոմոնի օրերին’ տաճարի կառուցման համար: Դրանք նախապատրաստվեցին’ օգտագործելու համար, նաև բավականին նոր շինանյութ հավաքվեց: Շուտով հասավ այն պահը, երբ պետք է դրվեր հիմնաքարը: Սա արվում էր բազմահազար մարդկանց ներկայությամբ, ովքեր հավաքվել էին գործի ընթացքը տեսնելու և իրենց ուրախությունն արտահայտելու’ այդ գործին մասնակցություն ունենալու համար: Երբ անկյունի քարն էին տեղադրում, ժողովուրդը, քահանաների շեփորների և Ասափի որդիների ծնծղաների նվագակցությամբ, «փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ»: Համար 11:ՄԹ 414.2

    Տունը, որի վերակառուցումը մոտենում էր ավարտին, եղել էր բազ-մաթիվ մարգարեությունների թեմա, որտեղ բացահայտվել է այն շնորհը, որ Աստված ցանկանում էր ցուցաբերել Սիոնի հանդեպ, և բոլոր ներկաները պետք է սրտանց ուրախանային անկյունի քարի տեղադրման արարողությանը: Սակայն այդ ուրախ օրը հնչող երաժշտությանն ու փառաբանական գոչյուններին խառնվել էր անհամաձայնության նոտա: «Եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին այն առաջի տունը, այս տունը նորանց աչքի առաջին համնարկուելիս’ բարձր ձայնով լաց էին լինում»: Համար 12: [563] Բնական է, որ տխրությունը պետք է պատեր այս տարեց մարդկանց սրտերը, երբ նրանք մտածում էին երկարատև ուրացության հետևանքների մասին: Եթե միայն նրանք և նրանց սերունդները հնազանդվեին Աստծուն և իրականացնեին Իսրայելի համար Նրա նպատակը, Սողոմոնի կառուցած տաճարը չէր ավերվի, և գերության անհրաժեշտություն չէր լինի: Սակայն ապերախտության և անհավատարմության պատճառով նրանք ցիրուցան էին եղել հեթանոսների մեջ: Այժմ իրավիճակը փոխվել էր: Տերը քնքուշ ողորմածությամբ կրկին այցելել էր Իր ժողովրդին և թույլ տվել նրան վերադառնալ իր երկիրը: Անցյալի սխալների պատճառով առաջացած տխրությունը պետք է տեղի տար մեծ ուրախության զգացումներին: Աստված շարժել էր Կյուրոսի սիրտը, որ օժանդակի նրանց տաճարի վերակառուցման գործում, և սա պետք է երախտագիտության խոր զգացում առաջացներ: Սակայն ոմանք չկարողացան այս բացահայտումների մեջ տեսնել Աստծո նախախանամությունը: Ուրախության փոխարեն նրանց պատեց դժգոհությունն ու հուսահատությունը: Նրանք տեսել էին Սողոմոնի տաճարի շքեղությունը և ողբում էին’ տեսնելով, որ այժմ վե-րակառուցվող տաճարը զիջում է դրան:ՄԹ 414.3

    Տրտունջները, դժգոհություններն ու անհաջող համեմատությունները ճնշող ազդեցություն թողեցին շատերի վրա և թուլացրին կառուցողների ձեռքերը: Սա հարուցեց գործավորների կասկածը, թե արդյո՞ք պետք է շարունակել այն շինության կառուցումը, որն ի սկզբանե այնպիսի խիստ քննադատության է արժանացել և այդքան ողբի պատճառ դարձել: Հավաքվածների մեջ կային շատերը, ում մեծ հավատն ու լայն մտահորիզոնը թույլ չտվեցին այդպիսի դժգոհությամբ վերաբերվել տաճարի ավելի պակաս փառքին: «Շատերը ուրախանալով ձայն էին բարձրացնում աղաղակելով, Եւ ժողովուրդը չէր կարողանում որոշել ուրախութեան աղաղակի [564] ձայնը ժողովրդի լացի ձայնիցը. Որովհետեւ ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել եւ ձայնը հեռուից էր լսվում»: Համարներ 12, 13:ՄԹ 415.1

    Եթե նրանք, ովքեր չէին ուրախանում տաճարի հիմնաքարը գցելիս, կարողանային կանխատեսել իրենց հավատի բացակայության հետևանքները, կսարսափեին: Նրանք գրեթե չէին պատկերացնում իրենց դժգոհության և հուսահատության խոսքերի կշիռը, չգիտեին, որ իրենց անթաքույց դժգոհությունը որքան կարող է ձգձգել Տիրոջ տան վերականգնումը:ՄԹ 416.1

    Առաջին տաճարի շքեղությունը և տպավորիչ կրոնական ծիսակա-տարություններն Իսրայելի հպարտության աղբյուրն էին եղել գերու-թյունից առաջ, բայց նրանց երկրպագության մեջ հիմնականում բացակայել էին այն որակները, որոնք Աստված ամենակարևորն է համարել: Առաջին տաճարի փառքը, այնտեղ կատարվող շքեղ ծառայությունները չկարողացան նրանց օգտին խոսել Աստծո առաջ, քանի որ նրանք չառաջարկեցին այն, ինչը Նա արժևորում էր. նրանք չներկայացրին խոնարհ ու զղջացող հոգու զոհը:ՄԹ 416.2

    Երբ Աստծո թագավորության կարևոր սկզբունքները մոռացվում են, դրանք փոխարինվում են բազմաբնույթ և շքեղ ծեսերով: Երբ բնավորության կատարելագործումն անտեսվում է, երբ բացակայում է այն, ինչը հոգին է զարդարում, երբ անտեսվում է բարեպաշտության պարզությունը, ապա հպարտությունն ու սերը ցուցամոլության հանդեպ բավարարվածություն են փնտրում հոյակերտ եկեղեցական կառույցներում, դրանց շքեղ ձևավորումներում և տպավորիչ արաթողություններում: Սակայն այս ամենը չի փառավորում Աստծուն: Նա գնահատում է Իր եկեղեցին ոչ թե արտաքին դրսևորումների, այլ իրական բարեպաշտության համար, որը զանազանում է այն աշխարհից: Նա կարևորում է անդամների աճը Քրիստոսի գիտության մեջ, նրանց առաջընթացը հոգևոր փորձառություններում [565]: Նա սիրո և բարության սկիզբունքներ է ակնկալում: Արվեստի ոչ մի գեղեցկություն չի կարող համեմատվել կացույթի ու բնավորության գեղեցկության հետ, որոնք պետք է բնորոշեն Քրիստոսի ներկայացուցիչներին:ՄԹ 416.3

    Համայնքը կարող է ամենաաղքատը լինել երկրում: Այն կարող է չունենալ որևէ արտաքին գրավչություն, սակայն եթե անդամներն ունեն Քրիստոսի բնավորության գծերը, հրեշտակները կմիանան նրանց երկրպագությանը: Գոհացող սրտերի գովաբանությունն ու երախտա-գիտությունը կհասնեն Աստծուն’ որպես անուշահոտ զոհ: ՄԹ 416.4

    «Գոհացէք Տէրիցը, որ բարի է. Որ
    յաւիտեան է նորա ողորմութիւնը:
    Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց
    փրկեց թշնամիի ձեռքիցը»:

    «Օրհնեցէք նորան. Սաղմոս ասեցէք
    նորան. խօսեցէք նորա ամեն հրաշքները:
    Պարծենցէք նորա սուրբ անունովը.
    Ուրախ լինի Տիրոջը խնդրողների
    սիրտը»:

    «Որ նա կշտացնում է կարօտած անձին,
    եւ լցնում է սոված անձը բարութիւնով»:
    ՄԹ 417.1

    Սաղմոս 107.1, 2, 105.2, 3, Սաղմոս 107.9: [566]

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents