Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 49 - ԵՍԹԵՐ ԹԱԳՈՒՀՈՒ ՕՐԵՐԻՆ

    *****

    Կյուրոսի կողմից հրեաների նկատմամբ ցուցաբերած բարեհաճության շնորհիվ գերության տարված գրեթե հիսուն հազար մարդ օգտվել էր վերադարձին վերաբերող հրամանի շնորհած հնարավորությունից: Սակայն, եթե համեմատենք Մարապարսկաստանի գավառներով ցիրուցան եղած հարյուր-հազարավորների հետ, նրանք ընդամենը մի փոքր մնացորդ էին: Իսրայելացիների մեծ մասը նախընտրել էր մնալ աքսորի երկրում և չկրել դարձի ճանապարհի և իրենց ավերված քաղաքների ու տների վերակառուցման դժվարությունները: Քսան և ավելի տարի անց մի երկրորդ հրաման’ նույնքան նպաստավոր, որքան առաջինը, արձակվեց Դարեհ Վշտասպյանի’ այդ ժամանակաշրջանում կառավարող միապետի կողմից: Այսպիսով, Աստված ողորմածաբար Մարապարսկական թագավորության մեջ բնակվող հրեաներին իրենց հայրերի երկիր վերադառնալու ևս մեկ հնարավորություն շնորհեց: Տերն անհանգիստ ժամանակներ էր կանխատեսել, որոնք պետք է վրա հասնեին Քսերքսեսի (Եսթերի գրքում հայտնի որպես Ասվերոս թագավոր), թագավորության ժամանակ, և Նա ոչ միայն գործեց իշխանության գլուխ կանգնած մարդկանց սրտերի հետ [598], նաև ոգեշնչեց Զաքարիային, որ վերադառնալու կոչով դիմի աքսորյալներին:ՄԹ 443.1

    «Ա՜յ, ա՜յ, էլ փախէք հիւսիսի երկրիցը,այս պատգամը տրվեց Իսրայելի ցիրուցան եղած ցեղերին, որոնք բնակություն էին հաստատել իրենց հայրենի երկրից հեռու գտնվող շատ երկրներում: «Երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը: Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ: Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում: Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ կ՛գիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել»: Զաքարիա 2.6-9:ՄԹ 443.2

    Սկզբից ի վեր Տիրոջ նպատակն այն էր, որ Իր ժողովուրդը կարողանա հպարտության առարկա լինել երկրի վրա’ Իր անունի փառքի համար: Գերության երկար տարիների ընթացքում Նա շատ հնարավորություններ էր տվել նրանց’ Իր հանդեպ հավատարմությունը վերականգնելու համար: Ոմանք որոշել էին լսել և ընդունել, ոմանք փրկութուն էին գտել տառապանքի մեջ: Նրանցից շատերը պետք է լինեին այն մնացորդի մեջ, որը պետք է վերադառնար: Սուրբ Գիրքը նրանց համեմատում է «բարձր եղեւինի գագաթի» հետ, որը պետք է տնկվեր «մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ: Իսրայէլի բարձր սարի վերայ»: Եզեկիել 17.22, 23:ՄԹ 444.1

    Նրանք այն մարդիկ էին, ում «հոգին զարթնեցրեց Աստուած»‘ (Եզրաս 1.5) հրամանն արձակվելուն պես Կյուրոս վերադառնալու համար: Սակայն Աստված չդադարեց դիմել նրանց, ովքեր իրենց կամքով մնացին գերության երկրում և, բազմաթիվ միջոցներ կիրառելով, հնարավոր [599] դարձրեց նաև նրանց վերադարձը: Այնուհանդերձ, նրանցից շատերը, ովքեր չարձագանքնեցին Կյուրոսի հրամանին, անհաղորդ մնացին հետագա ազդեցություններին և նույնիսկ այն ժամանակ, երբ Զաքարիան հորդորեց առանց հապաղելու փախչել Բաբելոնից, նրանք ուշ չդարձրին զգուշացմանը:ՄԹ 444.2

    Միևնույն ժամանակ Մարապարսկական թագավորության մեջ իրավիճակն արագ փոխվում էր: Դարեհ Վշտասպյանին, ում կառավարման օրոք հրեաներն զգալի բարեհաճություն էին գտել, հաջորդեց Քսերքսես Մեծը: Նրա կառավարման օրոք էր, որ այն հրեաներին, ովքեր ուշ չէին դարձրել իրենց երկիր վերադառնալու լուրին, ասվեց, որ սարսափելի ճգնաժամ է սպասվում: Հրաժարվելով օգտվել Աստծո շնորհած հնարավորությունից’ դրանից խուսափելու համար, այժմ նրանք դեմառդեմ կանգնեցին մահվանը: Այս անգամ սատանան փորձեց Մարապարսկաստանում մի անամոթ մարդու’ բարձրաստիճան պաշտոնյա ագագացի Համանի միջոցով հակազդել Աստծո նպատակներին: Համանը դառը քինախնդրությամբ էր լցված Մուրթքեի հանդեպ, ով հրեա էր: Մուրթքեն ոչ մի վնաս չէր հասցրել Համանին, նա պարզապես չէր ցանկացել խոնարհվել և երկրպագել նրան: Եվ նվաստացուցիչ համարելով, որ «ձեռք երկարացնէր մինակ Մուրթքէի դէմ»‘ Համանը գաղտնապես որոշեց «կորցնել Մուրթքէի ազգը’ բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր թագաւորութեան մէջ կային»: Եսթեր 3.6:ՄԹ 444.3

    Խաբված Համանի կեղծ տեղեկություններից’ Քսերքսեսը հրաման արձակեց, ըստ որի’ նախատեսվում էր կոտորել բոլոր հրեաներին, որ «ցրուած եւ տարածուած» էին Մարապարսկաստանի «ազգերի մէջ ... թագաւորութեան բոլոր գաւառներումը»: Համար 8: Հատուկ օր որոշվեց, երբ պետք է ոչնչացնեին հրեաներին և բռնագրավեին նրանց ունեցվածքը: Թագավորը գրեթե չէր գիտակցում այն հեռահար արդյունքները, որ [600] կունենար հրամանի լիակատար իրականացումը: Սատանան’ հենց ինքը, ծրագրի գաղտնի սադրիչը, փորձում էր երկիրն ազատել նրանցից, ովքեր պահպանում էին ճշմարիտ Աստծո գիտությունը:ՄԹ 445.1

    «Եւ ամեն գաւառներում ամեն տեղ, ուր որ թագաւորի խօսքը եւ հրամանը հասնում էր, Հրէաները մեծ սուգ էին ունենում, եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում. Եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վերայ»: Եսթեր 4.3: Մարերի և պարսիկների հրամանը չէր կարող չեղարկվել, և ըստ էության ոչ մի հույս չէր մնում. բոլոր իսրայելացիները դատապարտված էին ոչնչացման:ՄԹ 445.2

    Սակայն այն Ուժը, որ կառավարում է մարդկանց որդիներին, ձախողեց թշնամու դավադրությունը: Եսթերը’ մի հրեուհի, ով երկյուղ էր տածում Բարձրյալի հանդեպ, Աստծո նախախնամությամբ Մարապարսկական թագավորության թագուհին էր դարձել: Մուրթքեն նրա մոտ ազգականն էր: Այս ծայրահեղ վիճակում նրանք որոշեցին իրենց ժողովրդի համար դիմել Քսերքսեսին: Եսթերը պետք է համարձակվեր ներկայանալ թագավորի առաջ’ որպես միջնորդ: «Ո՞վ գիտէ,ասաց Մուրթքեն,գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել»: Համար 14:ՄԹ 445.3

    Ճգնաժամը, որի առաջ կանգնել էր Եսթերը, պահանջում էր արագ, լուրջ գործողություն, սակայն և’ նա, և’ Մուրթքեն գիտակցում էին, որ մինչև Աստված զորությամբ չգործի, իրենց սեփական ջանքերն անարդյունք են լինելու: Այսպիսով, Եսթերը ժամանակ հատկացրեց Աստծո’ իր ուժի Աղբյուրի հետ հաղորդակցության համար: «Գնա,հրահանգեց նա Մուրթքերին,ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կ’մեռնեմ թող մեռնեմ»: Համար 16: [601] Միմյանց արագ հաջորդող իրադարձությունները’ Եսթերի ներկայանալը թագավորի առջև, նրան ցուցաբերված առանձնահատուկ շնորհը, թագավորի ու թագուհու ճաշկերույթը’ Համանի’ միակ հյուրի մասնակցությամբ, թագավորի անհանգիստ քունը, Մուրթքեին ցուցաբերած հանրային պատիվը և Համանի նվաստացումն ու անկումը’ նրա չար դավադրության հայտնաբերումից հետո, այս ամենը ծանոթ պատմության առանձին մասերն են: Աստված զարմանալի կերպով գործեց Իր զղջացող ժողովրդի համար. թագավորը հակառակ հրաման արձակեց’ հնարավորություն տալով նրանց պայքարել իրենց կյանքի համար: Հեծյալ սուրհանդակների միջոցով այն շատ արագ տարածվեց թագավորության բոլոր մասերում, ովքեր «թագաւորի խօսքովը ստիպուելով շտապում էին»: «Եւ բոլոր գաւառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագաւորի խօսքը եւ հրամանը, ուրախութիւն եւ ցնծութիւն էր լինում Հրէաների համար, խնջոյքի եւ տօնախմբութեան օր. Եւ այն երկրի ժողովրդից շատերը Հրէայ էին դառնում. Որովհետեւ Հրէաների վախն ընկել էր նորանց վերայ»: Եսթեր 8.14, 17:ՄԹ 445.4

    Կոտարածն իրականացնելու համար նշանակված օրն «Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը Հրէաները ժողովուեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վերայ. Եւ նորանց առաջին ոչ ով չէր դիմանում. Որովհետեւ նորանց վախն ընկել էր բոլոր ազգերի վերայ»: Աստված հզոր հրեշտակներ էր ուղարկել’ Իր մարդկանց պաշտպանելու համար, երբ նրանք «դէմ կացին իրանց անձերի համար»: Եսթեր 9.2, 16:ՄԹ 446.1

    Մուրթքեին շնորհվեց այն պատվավոր պաշտոնը, որը նախկինում Համանն էր գրավում: Նա «Ասուերոս թագաւորի երկրորդն էր, եւ Հրէաների մէջ մեծ եւ իր եղբայրների շատերին սիրելի էր» (Եսթեր 10.3) և ամեն կերպերով Իսրայելի բարեկեցությունն էր որոնում: Այսպիսով, Աստված Իր ընտրյալ ժողովրդին կրկին արժանացրեց Մարապարսկական արքունի բարեհաճությանը’ [602] հնարավոր դարձնելով Իր նպատակի իրականացումը’ նրանց իրենց հայրենի երկիր վերադարձնելու առումով: Սակայն մի քանի տարի անց միայն Արտաքսերքիս Առաջինի’ Քսերքսես Մեծի հաջորդի կառավարման յոթերորդ տարին հրեաների զգալի մասը Եզրասի առաջնորդությամբ վերադարձավ Երուսաղեմ:ՄԹ 446.2

    Ծանր փորձությունները, որ բաժին հասան Աստծո ժողովրդին Եսթերի օրերում, միայն այդ ժամանակաշրջանին չէին հատուկ: Դարերի միջով նայելով ժամանակի ավարտին’ առաքյալը հայտնում է հետևյալը. «Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի [Քրիստոսի] վկայութիւնն ունին»: Հայտնություն 12.17: Երկրի վրա բնակվողներից ոմանք ականատես կլինեն այս խոսքերի իրականացմանն այսօր: Այն նույն հոգին, որ անցած դարերի ընթացքում առաջնորդել է մարդկանց’ հալածելու ճշմարիտ եկեղեցուն, ապագայում ևս կդրդի նույնը շարունակել նրանց նկատմամբ, ովքեր հավատարիմ են Աստծուն: Հիմա արդեն այս մեծ հակամարտության նախապատրաստություններն են ընթանում:ՄԹ 447.1

    Աստծո մնացորդ ժողովրդի դեմ հրամանը շատ նման է լինելու Ասվերոսի’ հրեաների դեմ ուղղված հրամանին: Ի դեմս շաբաթի պատվիրանը պահող փոքր խմբի’ ճշմարիտ եկեղեցու թշմանիներն այսօր տեսնում են Մուրթքեին’ դարպասի մոտ նստած: Աստծո ժողովրդի հարգանքը Նրա օրենքի հանդեպ մշտական հանդիմանություն է նրանց համար, ովքեր թողել են Տիրոջ երկյուղը և ոտնահարում են Նրա շաբաթը:ՄԹ 447.2

    Սատանան ցասումով կկանգնի ընդդեմ այն փոքրամասնության, ով հրաժարվում է ընդունել հանրայնորեն ընդունված սովորություններն ու ավանդույթները: Դիրք ու հեղինակություն վայելող մարդիկ կմիաբանվեն անօրենների ու չարգործների հետ’ խորհուրդ անելու Աստծո ժողովրդի դեմ: Նրան կարհամարհեն’ պարծենալով իրենց հարստությամբ, խելքով, կրթությամբ: [605] Հալածիչ կառավարիչները, ծառայողները և եկեղեցու անդամները դավադրություն կկազմեն նրա դեմ: Հնարավոր ձևերով’ բերանացի թե գրավոր, պոռոտախոսությամբ, սպառնալիքներով, ծաղրուծանակով, նրանք կցանկանան կործանել նրա հավատը’ կեղծ ներկայացումներով և բարկացկոտ կոչերով հրահրելով մարդկանց ցասումը: Չկարողանալով հակառակել աստվածաշնչյան շաբաթի պաշտպանների «Այսպես է ասում Աստ-վածաշունչը» կարգախոսին’ նրանք կդիմեն բռնի գործողությունների’ բացը լրացնելու համար: Ժողովրդականություն և հովանավորչություն ապահովելու նպատակով օրենսդիրները տեղի կտան կիրակի օրվա օրենքի պահանջին: Սակայն Աստծուց վախեցողները չեն կարող ընդունել այնպիսի օրենք, որը խափանում է Տասնաբանյայի սկզբունքը: Հենց այս մարտադաշտում էլ տեղի կունենա ճշմարտության և կեղծիքի միջև վերջին մեծ պայքարը: Դրա ելքի մասին մենք անտեղյակ չենք թողնված: Այսօր, ինչպես Եսթերի և Մուրթքեի օրերում, Տերը կպաշտպանի Իր ճշմարտությունը և Իր ժողովրդին: [606] ՄԹ 447.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents