Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 5 - ՍՈՂՈՄՈՆԻ ԶՂՋՈՒՄԸ

    *****

    Սողոմոնի թագավորության ընթացքում երկու անգամ Աստված հայտնվել էր նրան’ հավանության և խորհրդի համար. Գաբավոնում, գիշերային տեսիլքում, երբ իմաստության, հարստության և փառքի խոստումն ուղեկցվեց խոնարհ ու հնազանդ լինելու հորդորով, և տաճարի նվիրաբերումից հետո մեկ անգամ ևս Աստված հավատարմության կոչ արեց նրան: Հստակ էին Սողոմոնին տրված հորդորները, հիանալի’ խոստումները, սակայն նրա մասին, ով կյանքում նյութական և բարոյական լիարժեք աջակցություն էր ստացել’ հրամանին անսալու և երկինքի ակնկալիքներն արդարացնելու համար, գրված է թե. «... նա չպահեց ինչ որ Տէրը նորան հրամայել էր»: «... Իր սիրտը ծռեց Իսրայէլի Տէր Աստուածանից, որ երկու անգամ իրան երեւեցել էր: Եւ նորան այս բանի համար պատուիրել էր որ ուրիշ աստուածների ետեւից չգնայ»: Գ Թագավորաց 11.9, 10: Նրա ուրացությունն այնքան կատարյալ էր, նրա սիրտը այնքան էր կարծրացել մեղքից, որ նրա հետդարձը գրեթե անհույս էր: [75]ՄԹ 54.1

    Երես թեքելով աստվածային ընկերակցության ուրախությունից’ Սողոմոնը զգայական հաճույքների բավարարվածություն էր փնտրում: Այս փորձառության մասին նա ասում է. «Ես մեծացրի իմ գործերը’ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի. Այգիներ եւ դրախտներ շինեցի... Ծառաներ եւ աղախիններ ստացի... Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ: Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի...»:ՄԹ 54.2

    «Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին’ նորանցից չարգիլեցի, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը: Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չկայ»:ՄԹ 54.3

    «Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. Որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը: ...Եւ ես ատեցի կեանքը: ... Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս»: Ժողովող 2.4-18: Անձնական դառը փորձը սովորեցրեց Սողոմոնին, որ կյանքն ունայն է, և որ դրա մեծագույն հաճույքը միայն երկրային բաների փնտրտուքն է: Նա հեթանոսական աստվածներին նվիրված զոհասեղաններ կառուցեց միայն նրա համար, որ հասկանա, թե որքան իզուր է նրանց խոստումը’ հոգու վրա հանգչելու մասին: Օր ու գիշեր մռայլ ու անհանգիստ մտքերն էին անհանգստացնում նրան: Նրա համար այլևս գոյություն չուներ կյանքի որևէ ուրախություն կամ մտքի խաղաղություն, իսկ ապագան հուսահատությունից մութ էր թվում: [76]ՄԹ 55.1

    Սակայն Աստված չէր լքել նրան: Հանդիմանական ուղերձներով և խիստ դատաստաններով Նա փորձում էր թագավորի գիտակցությանը հասցնել նրա ընթացքի մեղսավորությունը: Աստված նրանից հեռացրեց Իր պաշտպանիչ հոգատարությունը և թույլ տվեց, որ հակառակորդները հաճախակի հարձակումներ գործեն ու թուլացնեն թագավորությունը: «Եւ Տէրը Սողոմոնի համար մի հակառակորդ վերկացրեց, այսինքն Եդովմի թագաւորի սերունդից Եդովմացի Ադադին: ....Եւ Աստուած նորա դէմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց’ Եղիադայի որդի Ռազոնին: ...Եւ նա իր մօտ մարդիկ հաւաքեց եւ գնդապետ եղաւ», նա, ով «... նեղում էր Իսրայէլին. Եւ թագաւորեց Ասորիների վերայ: Եւ Սողոմոնի ծառայ ... Յերոբովամը», որ «մի քաջազուն մարդ էր», «սա էլ ձեռք բարձրացրեց թագաւորի դէմ»: Գ Թագավորաց 11.14-28:ՄԹ 55.2

    Ի վերջո, Աստված մարգարեի միջոցով ցնցող ուղերձը հասցրեց Սողոմոնին. «Որովհետեւ այս բաները լինում են քեզ մօտ, եւ դու չպահեցիր իմ ուխտը եւ իմ քեզ հրամայած պատուէրները, ես անշուշտ պիտի քեզանից պատառեմ թագաւորութիւնը, եւ քո ծառային պիտի տամ այն: Միայն թէ քո օրերումը չեմ անելու քո հայր Դաւիթի պատճառով, քո որդիի ձեռիցն եմ նորան պատառելու»: Համարներ 11, 12:ՄԹ 55.3

    Իր և իր տան դեմ հնչած դատավճռի այս տողերից ցնցված, կարծես երազից արթնանալով’ Սողոմոնը թափ առած խղճմտանքով սկսեց տեսնել իր հիմարությունը ճշմարիտ լույսի ներքո: Հոգով պատժված, մտքով ու էությամբ թուլացած, երկրի ավերակ ջրամբարներից հոգնած ու ծարավ’ նա նորից դարձավ’ խմելու կյանքի շատրվանից: Տառապանքի պատիժը արդեն կատարել էր իր գործը: Վաղուց արդեն նա ուժասպառ էր եղել վերջնական կործանման վախից’ քմահաճույքներից հրաժարվելու անկարողության պատճառով: Սակայն հիմա իրեն տրված լուրի մեջ նշմարում էր հույսի մի ճառագայթ: Աստված վերջնականապես չէր հեռացրել նրան, այլ պատրաստակամ սպասում էր, որ նրան ազատի գերեզմանից էլ դաժան գերությունից, [77] որից ինքնուրույն ազատագրվելու ուժ չէր ունեցել:ՄԹ 56.1

    Երախտագետ սրտով Սողոմոնն ընդունեց այն Մեկի իշխանությունն ու սիրառատ բարությունը, Ով «բարձրիցը մէկ աւելի բարձրն» է (Ժողովող 5.8): Նա սկսեց համբերությամբ նորից քայլերն ուղղել դեպի մաքրության ու սրբության վեհացնող հարթությունը, որտեղից այնքան հեռացել էր: Նա երբեք չէր կարող հույս ունենալ, որ կխուսափի մեղքի պայթյունավտանգ հետևանքներից, կկարողանա ազատվել իր հետապնդած քմահաճ կյանքի ընթացքի մասին հիշողություններից, բայց կարող է անկեղծորեն ջանալ համոզել այլոց, որ հեռու մնան քմահաճույքներին տրվելուց: Նա կարող էր խոնարհությամբ խոստովանել, որ իր ճանապարհները սխալ են եղել և ձայնը բարձրացնել’ զգուշացնելու մյուսներին, քանի դեռ նրանք անվերադարձ չեն կորել’ իր իսկ գործի դրած չարի ազդեցությունների պատճառով:ՄԹ 56.2

    Անկեղծ մեղավորը հիշողությունից չի ջնջում իր անցյալ մեղքերը: Խաղաղություն վերագտնելով’ նա անտարբեր չի մնում իր կատարած սխալների հանդեպ, այլ մտածում է նրանց մասին, ովքեր իր առաջ-նորդությամբ գնացել են դեպի մեղքը, և փորձում է հնարավոր միջոցներով նրանց վերադարձնել դեպի ճշմարտության ճանապարհը: Որքան պարզ է այն լույսը, որի մեջ մտել է նա, այնքան ավելի ուժեղ է նրա ցանկությունը’ առաջնորդելու մյուսների ոտքերը դեպի ճշմարիտ ճանապարհը: Իր քմահաճ ընթացքին նա սխալ մեկնաբանություններ չի տալիս’ այն ներկայացնելով թեթև մի բան, այլ ահազանգում է վտանգի մասին’ ի նշան զգուշացման:ՄԹ 56.3

    Սողոմոնը խոստովանեց, որ «մարդկանց որդիների սիրտը լիքն է չարութիւնով, եւ խենդութիւն կայ նորանց սրտումը»: Ժողովող 9.3: Եվ կրկին նա հայտարարեց. «Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու: Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. [78] Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կլինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը: Բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. Եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. Որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը»: Ժողովող 8.11-13:ՄԹ 57.1

    Հետագա սերունդների համար թագավորը ոգեշնչված գրի էր առնում կորցրած տարիների պատմությունը’ նախազգուշական դասեր տալով նրանց: Այսպիսով, թեև նրա ժողովուրդը հավաքեց նրա ցանած սերմի չար բերքը, նրա կյանքի գործն ամբողջովին կորած չէր: Հետագայում Սողոմոնը հեզությամբ և խոնարհությամբ «ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց»: [79] Նա «ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են»: «Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով’ տրուած են մէկ հովիւից: Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր»: Ժողովող 12.9-12:ՄԹ 57.2

    «Բոլոր խօսքի վախճանը լսենք, -գրում է նա,Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար: Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ’ թէ բարի թէ չար»: Համարներ 13, 14: ՄԹ 57.3

    Սողոմոնի հետագա գրվածքները բացահայտում են, որ նա ավելի ու ավելի պարզ գիտակցեց իր ընթացքի չար լինելը և զգուշացրեց երիտասարդներին ուշադիր լինել և թույլ չտալ այն սխալները, որոնք մղեցին իրեն’ անտեսել երկնքի լավագույն պարգևները: Ցավով ու ամոթի զգացումով նա խոստովանեց, որ վաղ չափահասության տարիքում, երբ պետք է որ գտած լիներ Աստծուն’ որպես իր մխիթարություն, իր օգնություն և իր կյանք, նա երես թեքեց երկնքի լույսից ու Աստծո իմաստությունից և Եհովայի պաշտամունքը փոխարինեց կռապաշտությամբ: Եվ այժմ, կյանքի տխուր փորձից հասկանալով այդպիսի կյանք վարելու անհեեթությունը, նրա թախանձագին ցանկանում էր փրկել մյուսներին այն դառը փորձը ճաշակելուց, որով ինքն էր անցել:ՄԹ 57.4

    Հուզիչ պաթոսով է նա գրում, թե ինչ առավելություններ ու պար-տականություններ ունեն երիտասարդները Աստծո ծառայության մեջ:ՄԹ 58.1

    «Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը. Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ’ ունայն է: Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը [80] երիտասարդութեանդ օրերումը. Եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու: Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է»: Ժողովող 11.7-10:ՄԹ 58.2

    «Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասար-
    դութեան օրերումը, քանի որ չեն եկել
    թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն
    տարիները, որ ասես թէ Նորանց չեմ
    հաւանում:

    Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը,
    լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել
    ամպերը անձրեւի ետեւիցը.

    Այն օրը, որ կդողդողան տան պա-
    հապանները, եւ կկորանան զօրաւոր
    մարդիկը, եւ կդադարեն աղացողները
    քիչ լինելու համար. Եւ պատուհաններից
    նայողները կմթնեն:

    Եւ դրսի դռները կկապուեն’ աղօրիքի
    ձայնը տկարանալով. Եւ նա վեր կկենայ
    թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող
    աղջկերքը նկուն կլինին:

    Մի բարձր տեղից մինչեւ անգամ կվախենան,
    եւ վախվախելով կգնան
    ճանապարհը, եւ նշենին կծաղկի,եւ մարախը
    կծանրանայ, եւ ախորժակը կդադարէ. Որովհետեւ մարդս գնում է իր յաւիտե-
    նական տունը. Եւ դրսումը շրջապատում
    են լացողները:

    Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ
    կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել
    սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը
    ջրհորի վերայ, [81]

    Եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս
    որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստուծոյ
    մօտ, որ տուել էր»:
    ՄԹ 58.3

    Ժողովող 12.1-7:

    Սողոմոնի զգուշացումը ոչ միայն երիտասարդների, այլև հասուն մարդկանց համար է, նաև նրանց, ովքեր իջնում են կյանքի լեռն ի վար և գնում մայրամուտի արևին ընդառաջ: Մենք տեսնում և լսում ենք, որ երիտասարդները անկայուն ու դյուրաթեք են, նրանք տատանվում են ճշտի ու սխալի միջև. պարզվում է, որ չար կրքերի հոսքը նրանց համար չափազանց ուժեղ է: Ավելի հասուն տարիքի մարդկանց մեջ մենք անհավասարակշռություն և անհավատարմություն չենք փնտրում, այլ ակնկալում ենք բնավորության հաստատունություն, խոր արմատներ ունեցող սկզբունքներ: Բայց միշտ չէ, որ այդպես է: Երբ Սողոմոնի բնավորությունը պետք է ամուր կաղնու պես լիներ, հաստատակա-մությունը երերաց հրապուրանքի ուժի ազդեցության ներքո: Երբ նրա վճռականությունը պետք է ամենաամուրը լիներ, պարզվեց, որ այն ամենաթույլն է:ՄԹ 59.1

    Մենք պետք է դաս քաղենք այս օրինակներից. և’ երիտասարդների, և’ մեծերի միակ ապահովությունը աչալրջության և աղոթքի մեջ է: Անվտանգությունը չի մեծարվում և մեծ առավելություն չի համարվում: Մարդը կարող է երկար տարիներ իսկական քրիստոնեական փորձա-ռություններ ունենալ, այնուամենայնիվ, ենթարկվել սատանայի հարձակումներին: Ներքին մեղքերի և արտաքին գայթակղությունների դեմ պայքարում նույնիսկ իմաստուն և ուժեղ Սողոմոնը պարտություն կրեց: Նրա ձախողումը սովորեցնում է մեզ, որ ինչ մտավոր որակներ էլ ունենա մարդը, անգամ եթե անցյալում հավատարիմ է եղել Աստծուն, երբեք չի կարող ապահովությամբ վստահել իր իմաստությանն ու անկաշառ բնույթին:ՄԹ 59.2

    Բնավորություն կերտելու ճշմարիտ հիմքն ու օրինակը միշտ նույնն է եղել բոլոր սերունդների համար և բոլոր երկրներում: [82] Աստվածային օրենքը’ «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը... Եւ քո ընկերին’ քո անձի պէս», ամենամեծ սկզբունքն է, որ դրսևորվեց մեր Փրկչի բնավո-րության մեջ և կյանքում, այն է միակ ապահով հիմքը, վստահելի խորհր-դատուն: Ղուկաս 10.27: «Եւ քո ժամանակների հաստատութիւնը կլինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն», իմաստություն և գիտություն, որ միայն Աստծո խոսքը կարող է տալ: Եսայիա 33.6:ՄԹ 60.1

    Այս խոսքերը ճիշտ են և այժմ, ինչպես այն ժամանակ, երբ դրանք ասվեցին Իսրայել ժողովրդին’ պատվիրանները պահելու համատեքստում. «Որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին»: Երկրորդ օրինաց 4.6: Սա է անձի հաստատունության, ընտանիքի սրբության, հասարակության բարեկեցության կամ ազգի կայունության միակ երաշխիքը: Կյանքի ամբողջ խառնաշփոթի, վտանգների ու հակամարտող պահանջների մեջ միակ ապահով և վստահելի կանոնն այն է, որ անենք այն, ինչ Աստված է ասում . «Տիրոջ պատուիրանքները ուղիղ են» և «Ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան»: Սաղմոս 19.8, 15.5:ՄԹ 60.2

    Նրանք, ովքեր ուշադրության են արժանացնում Սողոմոնի նա-խազգուշացումները ուրացության մասին, հենց սկզբից կփակեն մուտքը այն մեղքերի առաջ, որոնք հաղթեցին վերջինիս: Միայն Երկնքի պահանջների հանդեպ հնազանդությունը կարող է մարդուն հեռու պահել ուրացությունից: Աստված մարդուն շնորհել է մեծ լույս և շատ օրհնություններ, սակայն մինչև չընդունվեն այս լույսն ու օրհնությունները, չեն կարող մարդուն անվտանգ պահել անհնազանդությունից և ուրացությունից: Երբ նրանք, ում Աստված շնորհել է մեծ վստահություն պահանջող դիրքեր, շրջվում են Նրանից դեպի մարդկային իմաստությունը, նրանց լույսը խավար է դառնում: Նրանց վստահված կարողությունները ծուղակի են վերածվում:ՄԹ 60.3

    Մինչև պայքարի ավարտը կլինեն մարդիկ, ովքեր կհեռանան Աստծուց: Սատանան այնպես կդասավորի հանգամանքները, որ դրանք անասելի կթուլացնեն մեր ուժերը, [83] եթե չպահպանվենք աստվածային ուժի շնորհիվ: Ամեն քայլափոխի պետք է հարց տալ. «Սա՞ է Տիրոջ ճանապարհը»: Քանի դեռ կենդանի ենք, ամուր մտադրությամբ պետք է հսկենք կախվածություններն ու կրքերը: Ոչ մի վայրկյան մենք ապահով չենք, եթե Աստծուն չենք հուսացել, եթե մեր կյանքը պահված չէ Քրիստոսում: Սրբությունը պահպանվում է աչալրջությամբ և աղոթքով: ՄԹ 60.4

    Բոլորն Աստծո քաղաքը կմտնեն նեղ դռնով, տառապալից ջանքերով, քանի որ «բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի ...պղծութիւն ...գործող»: Հայտնություն 21.27: Բայց նրանք, ովքեր ընկել են, հուսահատվելու առիթ չունեն: Տարեց մարդիկ, ովքեր մի ժամանակ պատվել են Աստծուն, հնարավոր է’ ապականել են իրենց անձերը’ կրքի զոհասեղանին զոհաբերելով առաքինությունը, սակայն եթե նրանք ապաշխարեն, խույս տան մեղքից և վերադառնան Աստծո մոտ, դեռ հույս կա նրանց համար: Նա, ով հայտարարում է թե. «Հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կտամ քեզ», տալիս է նաև հրավերը. «Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը’ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կողորմէ նորան, եւ’ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է»: Հայտնություն 2.10, Եսայիա 55.7: Աստված ատում է մեղքը, սակայն Նա սիրում է մեղավորին: «Նորանց խոտորմունքը պիտի բժշկեմ,հայտարարում է Նա,նորանց պիտի ձրի սիրեմ»: Ովսեե 14.4:ՄԹ 61.1

    Սողոմոնի ապաշխարությունն անկեղծ էր, սակայն այն վնասը, որ թողել էր նրա’ չարություն գործելու օրինակը, չեղարկել հնարավոր չէր: Նրա ուրացության ժամանակաընթացքում թագավորությունում կային մարդիկ, ովքեր հավատարիմ մնացին իրենց հավատին’ պահպանելով սրբություն և նվիրվածություն: Բայց շատերն էլ շեղվեցին ճանապարհից, և զղջացող թագավորը չկարողացավ հեշտությամբ դիմակայել չարի ուժերին, որ գործի էին դրվել կռապաշտություն ներմուծելու և աշխարհիկ սովորույթների արդյունքում: [84] Դեպի բարին մղող նրա ազդեցությունը մեծապես թուլացել էր: Շատերը տատանվում էին ամբողջովին վստահել նրա առաջնորդությանը: Թեև թագավորը խոստովանեց իր մեղքը և հետագա սերունդների բարօրության համար գրի առավ մտքերը’ իր հիմարությունների և զղջման մասին, նա երբեք չէր կարող հույս ունենալ, որ կարող է ամբողջովին հեռացնել իր սխալ արարքների կորստաբեր ազդեցությունը: Նրա ուրացությամբ քաջալերված’ շատերը շարունակեցին չարություն գործել, միայն չարություն: Եվ նրանից հետո եկած շատ կառավարիչների վարընթաց ուղղության մեջ կարելի է տեսնել նրա աստվածատուր լիազորությունների ծախվածության տխուր ազդեցությունը:ՄԹ 61.2

    Իր կյանքի չար ընթացքի դառը մտորումներից տառապող Սողոմոնն ստիպված էր հայտարարել. «Իմաստութիւնը լաւ է պատերազմական գործիքներից, բայց մէկ մեղաւորը շատ բարիքներ կփչացնէ»: «Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը: Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում»:ՄԹ 62.1

    «Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից»: Ժողովող 9.18, 10.5, 6, 1:ՄԹ 62.2

    Սողոմոնի կյանքից վերցրած շատ դասերում շեշտվում է հատկապես ազդեցության ուժը, որը մղում է գործելու կա’մ բարին, կա’մ չարը: Ինչքան էլ նեղ լինի մեր ազդեցության շրջանակը, մենք, միևնույն է, ազդում ենք կա’մ դեպի երջանկություն, կա’մ դեպի դժբախտություն: Մեր իմացությունից վեր է, թե վերահսկողությունից դուրս, միևնույն է’ այն ներգործում է մյուսների վրա’ օրհնությամբ կամ անեծքով: Հնարավոր է’ ծանր է դժգոհության և եսասիրության խավարում, կամ թունավտանգ’ փայփայած մեղքի մահաբեր վարակի մեջ, հնարավոր է’ այն ղեկավարվում է հավատի, քաջության և հույսի կենսատու ուժով’ ինչպես սիրո համով քաղցրավենիք: Դեպի բարին, թե դեպի չարը, միևնույն է, ազդեցություն լինելու է, համոզված եղեք: [85]ՄԹ 62.3

    Այն, որ մեր ազդեցությունը կարող է լինել մահվան հոտ դեպի մահը, սարսափեցնող միտք է, սակայն դա հնարավոր է: Սխալ ուղղորդված անձ, ով հրաժարվում է հավիտենական երջանկությունից. ո՞վ կարող է հաշվել կորուստը: Եվ սակայն մեր կողմից թույլ տրված անխոհեմ արարքը կամ անուշադիր խոսքը կարող է խորն ազդեցություն թողնել մեկ ուրիշի կյանքի վրա’ նպաստելով նրա անձի կործանմանը: Բնավորության թեկուզ մեկ թերությունը շատերին կարող է հեռացնել Քրիստոսից:ՄԹ 62.4

    Ցանված սերմը բերք է տալիս, որն իր հերթին ցանվում է, և բերքը բազմապատկվում է: Այս օրենքը ճիշտ է նաև մարդկանց հետ հարաբերություններում: Յուրաքանչյուր արարք, յուրաքանչյուր բառ սերմ է, որ պտուղ է տալու: Խելամիտ բարության, հնազանդության, ինքնու-րացության յուրաքանչյուր արարք կբազմապատկվի ուրշների մեջ և նրանց միջոցով’ այլոց մեջ: Նույն կերպ նախանձի, քինախնդրության կամ կռվի յուրաքանչյուր արարք սերմ է, որ կծաղկի որպես «դառն արմատ», որի պատճառով շատերը կապականվեն: Եբրայացիս 12.15:ՄԹ 62.5

    Եվ որքա՜ն շատերին կթունավորեն «շատերը»: Այսպիսով, բարին ու չարը սերմելը շարունակվում է այժմ և հավերժ: [86] ՄԹ 63.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents