Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 54 - ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԿԵՂԵՔՄԱՆ

    *****

    Ըստ Նեեմիա 5-րդ գլխի

    Երուսաղեմի պարսպի վերակառուցումը դեռ չէր ավարտվել, երբ Նեեմիայի ուշադրությունը գրավեց ժողովրդի ավելի աղքատ դասակարգերի թշվառ վիճակը: Երկրի այս անկայուն վիճակի պայմաններում վարելահողերը փոքր-ինչ անտեսվել էին: Ավելին, Հուդա վերադարձածներից ոմանց եսասիրական դրսևորումների պատճառով նրանց հողերը զրկվել էին Տիրոջ օրհնությունից, և սակավ էր հացահատիկի բերքը:ՄԹ 478.1

    Աղքատները հարկադրված էին իրենց ընտանիքների համար սնունդ ձեռք բերել ապառիկ և չափազանց բարձր գներով: Նրանք նաև ստիպված էին տոկոսով գումար վերցնել, որպեսզի կարողանան վճարել պարսից թագավորների կողմից պարտադրվող ծանր հարկերը: Աղքատների տառապանքն ավելի էին շատացնում որոշ հարուստ հրեաներ, ովքեր, օգտվելով նրանց անապահով վիճակից, իրենք էին հարստանում:ՄԹ 478.2

    Տերը Մովսեսի միջոցով հրամայել էր Իսրայելին, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ բերքի տասներորդ մասը հավաքվի’ աղքատներին տրամադրելու համար: [646] Այդ նպատակով իրականացվում էին նաև այլ միջոցառումներ. յուրաքանչյուր յոթ տարին մեկ հողագործական աշխատանքները դադարեցվում էին, հողը չէր մշակվում, և նախորդ տարվա սերմերից աճած բերքը թողնվում էր աղքատների համար: Աղքատներին սատարելու և բարեգործական այլ նպա-տակներով արվող նվիրաբերությունների միջոցով պետք է մարդկանց մտքում թարմ պահվեր այն ճշմարտությունը, որ Աստված է ամեն ինչի տերը, և որ նրանց հնարավորություն է տրված օրհնությունների աղբյուր լինել ուրիշների համար: Եհովայի նպատակն էր, որ իսրայելացիները սովորեն արմատախիլ անել եսասիրությունը և զարգացնել մեծահոգություն և ազնիվ բնավորություն:ՄԹ 478.3

    Մովսեսի միջոցով Աստված նաև հրահանգել էր. «Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար»: «Քո եղբօրիցը շահ չ’առնես’ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է»: Ելից 22.25, Երկրորդ Օրինաց 23.19: Եվ նաև ասել էր. «Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, սիրտդ չ’խստացնես եւ ձեռքդ չ’խփես քո աղքատ եղբօրիցը. Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան»: «Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ»: Երկրորդ Օրինաց 15.7, 8, 11:ՄԹ 479.1

    Բաբելոնից’ աքսորյալների վերադառնալուն հաջորդող տարիներին հարուստ հրեաներն այս հրամանների ճիշտ հակառակն էին անում: Երբ աղքատներն ստիպված էին լինում պարտքով գումար վերցնել’ թագավորական հարկերը վճարելու համար, հարուստները նրանց գումար էին տրամադրում’ [647] այն հետ գանձելով բարձր տոկոսադրույքներով: Աղքատների հողերը որպես գրավ վերցնելով’ նրանք դժբախտ պարտապաններին աստիճանաբար հասցրել էին ծայրահեղ աղքատության: Շատերն ստիպված էին իրենց որդիներին և դուստրերին ծառայության վաճառել, և թվում է’ ոչ մի հույս և ոչ մի հեռանկար չկար նրանց վիճակը բարելավելու, նրանց զավակները կամ նրանց հողերը ազատագրելու: Անընդհատ աճող հուսալքություն էր տիրում’ հարատև աղքատության և ստրկության հետ միասին: Սակայն նրանք մի ազգ էին, նույն Ուխտի զավակները, ինչպես իրենց առավել հարուստ հավատակից եղբայրները:ՄԹ 479.2

    Մարդիկ իրենց վիճակը մանրամասն ներկայացրին Նեեմիային: «Եւ ահա,ասացին նրանք,մենք մեր որդիքն ու աղջկերքը ծառայութեան ենք հպատակացնում, եւ մեր աղջիկներից ոմանք հպատակուած են. Եւ մեր ձեռքին կարողութիւն չ’կայ, որովհետեւ մեր արտերն ու այգիներն ուրիշներինն են»:ՄԹ 479.3

    Նեեմիայի հոգին վրդովվեց’ տեսնելով այս դաժան կեղեքումը: «Եւ ես շատ նեղացայ,ասում է նա,երբոր նորանց աղաղակը եւ այս խօսքերը լսեցի»: Նա հասկացավ, որ իրեն կհաջողվի վերացնել հարստահարման այս դաժան սովորությունը’ պաշտպանելով արդարությունը: Առանձնահատուկ եռանդով և վճռականությամբ նա ջանքեր գործադրեց’ իր հավատակից եղբայրների բեռը թեթևացնելու համար:ՄԹ 480.1

    Նեեմիայի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ այն հանգամանքը, որ կեղեքիչները հարուստ մարդիկ են, ում աջակցության կարիքը մեծապես կա քաղաքի վերականգնման գործում: Նա խստորեն հանդիմանեց իշխաններին և կառավարիչներին և հավաքելով մարդկանց մի հոծ բազմություն’ նրանց ներկայացրեց Աստծո’ հարցին վերաբերող պահանջները:ՄԹ 480.2

    Նա նրանց ուշադրությունը հրավիրեց այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունեցել [648] Աքազ թագավորի կառավարման ժամանակ: Նա կրկնեց այն պատգամը, որն Աստված էր այն ժամանակ ուղղել Իսրայելին’ հանդիմանելով նրան’ դաժանության ու հարստահարման համար: Իրենց կռապաշտության պատճառով Հուդայի զավակները տրվել էին իրենց առավել կռապաշտ եղբայրների’ իսրայելացիների ձեռքը: Վերջիններս անձնատուր էին եղել իրենց ատելությանը, կռվում կոտորել Հուդայի հազարավոր տղամարդկանց և գերեվարել նրանց կանանց և երեխաներին’ նպատակ ունենալով նրանց պահել որպես ստրուկներ կամ ստրկության վաճառել հեթանոսներին:ՄԹ 480.3

    Թեև Հուդայի մեղքերի պատճառով Տերը չէր միջամտել կռվի կանխարգելմանը, Նա Ովդեդ մարգարեի միջոցով հանդիմանեց հաղթող զորքի դաժան ծրագիրը. «Եւ հիմա մտածում էք որ Յուդայի եւ Երուսաղէմի որդկանցը ձեզ համար ծառաներ եւ աղախիններ անէք: Մի՞թէ հէնց միայն ձեզ վերայ յանցանքներ չ’կան Տէր Աստուծոյ առաջին»: Երկրորդ Մնացորդաց 28.10: Ովդեդը զգուշացրեց, որ Տիրոջ բարկությունը բորբոքվել է Իսրայելի ժողովրդի դեմ, և նրանց կողմից իրագործվող անարդարություններն ու կեղեքումները կստիպեն, որ Նրա դատաստաններն իրականանան: Այս խոսքերը լսելով’ զինվորները գե-րիներին և ավարը թողեցին իշխանների և բոլոր հավաքվածների առաջ: Ապա Եփրեմի մի քանի ցեղապետեր «առան գերիներին եւ նորանց բոլոր մերկերին հագցրին աւարիցը, եւ նորանց հանդերձներ եւ կօշիկներ հագցրին, եւ նորանց կերակրեցին եւ խմեցրին եւ իւղով օծեցին նորանց, եւ նորանց բոլոր տկարներին հեծցրին էշերի վերայ եւ տարին Երիքով Արմաւենեաց քաղաքը նորանց եղբայրների մօտ»: Համար 15:ՄԹ 480.4

    Նեեմիան և մյուսները փրկագին վճարելով ազատագրեցին մի քանի հրեաների, ովքեր ստրկության էին վաճառվել հեթանոսներին, և հիմա գործում էր նրանց դեմ, ովքեր, հանուն [649] նյութական շահի, ստրկացնում էին իրենց եղբայրներին: «Լաւ չէ այս բանը որ դուք անում էք,ասաց նա,մի՞թէ պիտի մեր Աստուծոյ երկիւղովը չ’գնաք, որ մեր թշնամի ազգերի առաջին խայտառակ չ’լինինք»:ՄԹ 481.1

    Նեեմիան նշեց, որ, լիազորված լինելով պարսից թագավորի կողմից, ինքը կարող էր մեծ ներդրումներ պահանջել’ հօգուտ իր անձնական շահի: Սակայն դրա փոխարեն նա չէր վերցրել նույնիսկ այն, ինչն իրավամբ իրեն էր պատկանում, այլ մեծահոգաբար շնորհել էր աղքատներին’ նրանց կարիքները թեթևացնելու նպատակով: Հրեա իշխաններին, ովքեր բռնի կերպով թալանել էին, նա հորդորեց թողնել այդ անօրեն գործելակերպը, հետ վերադարձնել աղքատների հողերը, ինչպես նաև վաշխառության արդյունքում նրանցից շորթած լրացուցիչ գումարները և նրանց գումար փոխ տալ առանց գրավի կամ տոկոսի: Այս ամենը խոսվեց ամբողջ համայնքի ներկայությամբ: Եթե իշ-խանները ցանկանային ինչ-որ բան ասել’ ի պաշտպանություն իրենց, այդ հնարավորությունն ունեին, սակայն ոչ մի արդարացում չունեին ներկայացնելու: «Ետ ենք դարձնում,հայտարարեցին նրանք,նորանցից չենք ուզիլ. Այնպէս կանենք ինչպէս որ դու ասում ես»: Այս խոսքի վրա Նեեմիան քահանաների ներկայությամբ ստիպեց «նորանց երդում տալ ...որ այսպէս անեն»: «Եւ բոլոր ժողովքն ասեցին. Ամէն. Եւ օրհնեցին Տիրոջը. Եւ ժողովուրդն այսպէս արաւ»:ՄԹ 481.2

    Այս պատմությունը կարևոր դաս է: «Արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է»: Ա Տիմոթեոս 6.10: Ներկա սերնդին կլանել է շահամոլության կիրքը: Հարստությունը հաճախ խարդախությամբ է ձեռք բերվում: Շատերն են պայքարում աղքատության դեմ’ ստիպված կատարելով ծանր աշխատանք’ փոքր գումարների դիմաց, անկարող բավարարելու անգամ կենսական նվազագույն կարիքները: Ծանր աշխատանքն ու զրկանքները’ առանց հաջողության որևէ հույսի, ավելի են ծանրացնում նրանց [650] բեռը: Հոգսամաշ և ճնշված’ նրանք չգիտեն’ ուր դիմեն օգնության համար: Եվ այս բոլորն այն պատճառով, որ հարուստները ձգտում են շռայլության կամ տրվում հարստություն դիզելու մոլուցքին:ՄԹ 481.3

    Փողի հանդեպ սերն ու ցուցամոլությունը գողերի և ավազակների այր է դարձրել այս աշխարհը: Սուրբ Գիրքը նկարագրում է այն ագա-հությունը և կեղեքումը, որ կիշխեն Քրիստոսի երկրորդ գալուստից անմիջապես առաջ: «Աղէ հիմա, ով հարուստներ,գրում է Հակոբոսը,Դուք գանձեր դիզեցիք յետին օրերումը: Ահա այն մշակների վարձքը որ ձեր արտերը հնձել են, եւ որ դուք զրկել էք. Աղաղակում է, եւ հնձողների աղաղակները հասան զօրութեանց Տիրոջ ականջը: Երկրի վերայ փափուկ ապրեցիք եւ զբօսացիք. Ձեր սրտերը գիրացրիք ինչպէս մոր-թուելու օրուայ համար: Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա հակառակ չէ կենում»: Հակոբոս 5.1, 3-6:ՄԹ 482.1

    Նույնիսկ այն մարդկանց մեջ, ովքեր համարում են, թե քայլում են Տիրոջ երկյուղով, կան Իսրայելի երևելիների ճանապարհին հետևողներ: Իշխանություն ունենալով’ նրանք կորզում են ավելին, քան արդար է’ դառնալով հարստահարիչներ: Եվ քանի որ ագահություն և ու-րացություն է դրսևորվում նրանց կյանքում, ովքեր կրում են Քրիստոսի անունը, և եկեղեցին իր ցուցակներում շարունակում է պահել նրանց անունները, ովքեր իրենց կարողությունը ձեռք են բերել անօրինական ճանապարհով, անարգվում է Քրիստոսի կրոնը: Շվայտությունը, խար-դախությունը, դրամաշորթությունը այլասերում են շատերի հավատը և խաթարում հոգևոր էությունը: Եկեղեցին մեծ չափով պատասխա-նատվություն է կրում իր անդամների մեղքերի համար: Նա սատարում է մեղքը, եթե իր ձայնը չի բարձրացնում դրա դեմ:ՄԹ 482.2

    Աշխարհիկ սովորույթները քրիստոնյայի համար չափանիշ չեն: Նա չպետք է ընդօրինակի կոպիտ բարքերը, խարդախությունը, [651] գողությունը: Դրացու հանդեպ յուրաքանչյուր անարդար քայլ Ոսկե կանոնի խախտում է: Աստծո զավակների’ Քրիստոսի սուրբերի նկատմամբ արվող ամեն չարություն արվում է հենց Իր’ Քրիստոսի հանդեպ: Ուրիշների տգիտությունից, թուլությունից և դժբախտությու-նից օգտվելու ամեն փորձ երկնային գրքերում գրանցվում է որպես խարդախություն: Նա, ով իրապես երկյուղում է Աստծուց, ավելի շուտ գիշեր-ցերեկ կաշխատի և կուտի թշվառության հացը, քան կտրվի կու-տակելու մոլուցքին’ հարստահարելով այրուն ու որբին կամ իրավունքից զրկելով օտարին:ՄԹ 482.3

    Բարոյական չափանիշներից աննշան շեղումն իսկ ոչնչացնում է պատնեշները և սիրտը պատրաստում ավելի մեծ անօրենության: Այն չափով, որ մարդն օգտագործում է առիթը հօգուտ իրեն և ի վնաս մյուսի, նրա հոգին անհաղորդ է դառնում Աստծո Հոգու ազդեցությանը: Այդ գնով ձեռք բերված եկամուտը սարսափելի կորուստ է:ՄԹ 483.1

    Մենք բոլորս պարտական էինք աստվածային արդարադատությանը, սակայն մենք ոչինչ չունեինք պարտքը վճարելու համար: Այդ ժամանակ, մեզ գթալով, Աստծո Որդին վճարեց մեր փրկագինը: Նա աղքատացավ, որ Նրա աղքատությամբ մենք հարստանանք: Աղքատների նկատմամբ առատաձեռն լինելով’ մենք կարող ենք ապացուցել մեր անկեղծ երախտագիտությունը մեզ շնորհված ողորմության համար: «Բարի գործենք ամենին,պատվիրում է Պողոս առաքյալը,մանաւանդ հաւատքի ընտանիներին»: Գաղատացիս 6.10: Իսկ նրա խոսքերը համապատասխանում են Փրկչի խոսքերին. «Որովհետեւ ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունիք, եւ երբոր կամենաք’ կարող էք նորանց բարի անել»: «Ամեն ինչ որ կամենում էք’ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները»: Մարկոս 14.7, Մատթեոս 7.12: [652] ՄԹ 483.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents