Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Վերջին օրերում

    Հարուստ մարդու վերաբերյալ պատմության վերջաբանում նկարագրված են այս երկրի պատմության եզրափակիչ իրադարձությունները: Հարուստն իրեն Աբրահամի որդի էր համարում, թեև իր սխալ ձևավորված բնավորության պատճառով անանցանելի անդունդով էր բաժանված Աբրահամից: Աբրա- համը ծառայեց Աստծուն’ հետևելով Նրա խոսքին հավատով ու հնազանդությամբ: Բայց հարուստն անուշադիր էր Աստծո և տառապող մարդկության կարիքների նկատմամբ: Այն մեծ անդունդը, որ հաստատված էր Աբրահամի և իր միջև’ անհնազանդության անդունդն էր: [270] Այսօր էլ շատերը հետևում են նույն ընթացքին: Չնայած եկեղեցու անդամ են, բայց վերածնված չեն: Նրանք կարող են մասնակցել եկեղեցու ծառայությանը, կարող են սաղմոս երգել’ «Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված» (Սաղմոս 42.1), բայց նրանց վկայությունը կեղծ է: Աստծո աչքին նրանք ավելի արդար չեն, քան ամենամեծ մեղսագործը: Հոգին, որ ծարավ է աշխարհիկ հաճույքների, միտքը, որ լի է ինքնացուցադրման տենչով, չի կարող ծառայել Աստծուն: Առակում նկարագրված հարուստի պես, այդպիսի մարդն ամենևին էլ ցանկություն չունի պայքարելու մարմնի ցանկությունների դեմ: Նա սիրում է բավարարել ախորժակը և ընտրում է մեղքի մթնոլորտը: Անսպասելիորեն վրա է հասնում մահը, և նա գերեզման է մտնում այն բնավորությամբ, որ ձևավորվել էր կյանքի ընթացքում’ սատանայական ուժերի համագործակցությամբ: Գերեզմանի մեջ նա ոչ մի զորություն չունի որևէ բան ընտրելու’ բարի կամ չար, քանի որ այն օրը, երբ մարդ մեռնում է, կորչում են նաև նրա մտքերը: (Սաղմոս 146.4, ժողովող 9.5,6):ՔԱ 208.2

    Երբ Աստծո ձայնն արթնացնի մեռելներին, նա դուրս կգա գերեզմանից նույն ախորժակով ու կրքերով, նույն հակումներով ու հետաքրքրություններով, որոնք փայփայել էր իր կյանքի ընթացքում: Աստված հրաշք չի գործում վերստեղծելու համար այն մարդուն, ով չի կամեցել վերստեղծվել այն ժամանակ, երբ նրան տրված են եղել ամեն տեսակի հնարավորություններ և բարեպատեհ պայմաններ: Իր կյանքի ընթացքում նա հաճույք չստացավ Աստծո հետ շփվելուց, ոչ էլ բավականություն’ Նրան ծառայելուց: Նրա բնավորությունը ներդաշնակ չէ Աստծո հետ, և նա երջանիկ չի կարող լինել երկնային ընտանիքում:ՔԱ 209.1

    Այսօր մեր երկրում կա մարդկանց մի խումբ, ովքեր ինքն- արդարության զգացումով են լցված: Նրանք որկրամոլ չեն, հարբեցող չեն, անհավատ չեն, բայց ցանկանում են ապրել իրենց և ոչ թե Աստծո համար: Աստված չկա նրանց մտքերում, այդ պատճառով էլ նրանք դասվում են անհավատների շարքին: Եթե նրանց համար հնարավոր լիներ Աստծո քաղաքի դարպասներից ներս մտնել, նրանք իրավունք չէին ունենա կյանքի ծառից օգտվելու, որովհետև երբ նրանց ներկայացրեցին Աստծո պատվիրանները բոլոր պարտավորեցնող պահանջներով, նրանք ասացին’ ոչ: [271] Նրանք այստեղ չծառայեցին Աստծուն, հետևաբար չեն էլ ծառայի Նրան ապագայում: Նրանք չեն կարող ապրել Նրա ներկայությամբ և կնախընտրեն ընկնել ցանկացած ուրիշ տեղ, բայց ոչ երկինք:ՔԱ 209.2

    ճանաչել Քրիստոսին’ նշանակում է ընդունել Նրա շնորհը, որը Նրա բնավորությունն է: Բայց նրանք, ովքեր չեն գնահատում այս երկրում իրենց տրված թանկարժեք հնարավորություններն ու սրբազան ազդեցությունները և չեն օգտագործում դրանք, պիտանի չեն մասնակցելու երկնային սուրբ պաշտամունքներին: Նրանց բնավորությունները ձևավորված չեն աստվածային բնավորության նմանությամբ: Արհամարհելով’ նրանք մի վիհ են առաջացրել, որի վրա կամուրջ գցել չի լինի: Արդարների ու նրանց միջև մի մեծ անդունդ է հաստատված: [272]ՔԱ 210.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents