Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Թթխմորի Նման

    Ըստ Մատթեոսի 13.33, Ղուկասի 13.20,21:

    Շատ կրթված և հեղինակավոր մարդիկ էին եկել լսելու գալիլեացի 0արգարեին: Սրանցից ոմանք մեծ հետաքրքրությամբ էին դիտում այն բազմությանը, որ հավաքել էր Քրիստոսի շուրջը, երբ Նա սովորեցնում էր ծովափին: Հասարակության բոլոր խավերից ներկա էին այս մեծ ամբոխում: Կային աղքատներ, անուսներ, ցնցոտիավոր մուրացկաններ, ավազակներ, որոնց դեմքի վրա դրոշմված էր իրենց հանցանքը, հաշմանդամներ, շվայտ կյանք վարողներ, վաճառականներ, պարապ մարդիկ, բարձրաստիճան և հասարակ, հարուստ ու աղքատ’ և մեկը մյուսի վրա կիտված, որ մի տեղ գտնեն կանգնելու և լսեն Քրիստոսի խոսքերը: Երբ այս կրթված մարդիկ նայեցին այդ տարօրինակ «հավաքածուին», հարցրին իրար. մի՞թե Աստծո արքայությունը բաղկացած է այսպիսի մարդկանցից: Կրկին Փրկիչը պատասխանեց մի առակով. «Երկնքի արքայությունը նման է խմորի, որ մի կնիկ առավ և երեք չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչև որ բոլորը խմորվեց”:ՔԱ 64.1

    Հրեաների մոտ թթխմորը երբեմն օգտագործվում էր որպես մեղքի խորհրդանիշ: Զատկի օրերին մարդկանց կարգադրված էր դուրս հանել տներից թթխմորը, նույն կերպ էլ նրանք պարտավոր էին հեռացնել մեղքն իրենց սրտերից: [96] Քրիստոսը զգուշացրեց Իր աշակերտներին. «Առաջ ձեր անձերը զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ է կեղծավորությունը» (Ղուկաս 12.1): Եվ Պողոս առաքյալն էլ է խոսում «չարության և անզգամության խմորի մասին” (Ա Կորնթա- ցիս 5.8): Սակայն Փրկչի առակում խմորը ներկայացնում է երկնքի թագավորությունը: Այն պատկերում է Աստծո շնորհի կենդանացնող և վերափոխող ուժը:ՔԱ 64.2

    Չկա այնպիսի ստոր, ցած ընկած մարդ, որ այս զորությունը չկարողանա ներգործել նրա վրա: Բոլոր նրանք, ովքեր կենթարկվեն Սուրբ Հոգուն, նրանց մեջ կյանքի նոր սկզբունք կներդրվի, Աստծո կորսված պատկերը կվերականգնվի մարդկանց մեջ:ՔԱ 64.3

    Բայց մարդը չի կարող իր կամքը վարժեցնելու միջոցով իրեն վերափոխել: Նա ոչ մի զորություն չունի’ իրականացնելու այս փոփոխությունը: Թթխմորը’ միանգամայն կողմնակի մի բան, պետք է դրվի ալյուրի մեջ, նախքան ցանկալի փոփոխությունը տեղի կունենա: Այդպես էլ մեղավորը նախ պետք է ընդունի Աստծո շնորհը, մինչև որ պիտանի դառնա փառքի արքայությանը: Աշխարհի տված ողջ կրթությունն ու զարգացումը չեն կարող մեղքից այլասերված զավակին երկնքի զավակ դարձնել: Վերանորոգող զորությունը պետք է գա Աստծուց: Փոփոխությունը կարող է կատարվել միայն Սուրբ Հոգու միջոցով: [97] Բոլոր նրանք, ովքեր կփրկվեն, բարձրաստիճան թե հասարակ, հարուստ թե աղքատ, պարտավոր են հնազանդվել այս զորության աշխատանքին:ՔԱ 65.1

    Ինչպես թթխմորը, երբ խառնվում է ալյուրին, գործում է ներսից դուրս, այնպես էլ նորոգելով սիրտը’ Աստծո շնորհն աշխատում է վերափոխել կյանքը: Միայն արտաքին փոփոխությունը բավարար չէ, որպեսզի մեզ ներդաշնակության բերի Աստծո հետ: Կան շատերը, ովքեր փորձում են վերափոխվել’ ուղղելով այս կամ այն վատ սովորությունը, և հուսով են այս կերպ քրիստոնյաներ դառնալ, բայց նրանք սխալ տեղից են սկսում: Մեր առաջնահերթ աշխատանքը սրտի հետ է կապված:ՔԱ 65.2

    Հավատի դավանությունը և հոգու մեջ ճշմարտության առկայությունը երկու տարբեր բաներ են: Միայն ճշմարտության գիտությունը բավարար չէ: Մենք կարող ենք ձեռք բերել սա, բայց մեր մտքերի ուղղությունը կարող է չփոխվել: Սիրտը պետք է դարձի գա ու սրբվի:ՔԱ 65.3

    Այն մարդը, ով փորձում է պահել Աստծո պատվիրանները սոսկ պարտքի զգացումից, որովհետև այդպես է պահանջվում անել, երբեք չի ճաշակի հնազանդության ուրախությունը: Իրականում նա անհնազանդ է: Երբ Աստծո պահանջները բեռ են համարվում, քանի որ դրանք չեն համընկնում մարդկային հակումների հետ, մենք կարող ենք իմանալ, որ այդ կյանքը քրիստոնեական չէ: Իսկական հնազանդությունը սրտում գործող սկզբունքի դրսևորումն է: Այն բխում է արդարության սիրուց, Աստծո օրենքի սիրուց: Արդարության էությունը մեր Փրկչի հանդեպ հավատարմությունն է: Այն մեզ կդրդի ճիշտ վարվել, քանի որ այդպես ճիշտ է, որովհետև ուղիղ արարքները հաճելի են Աստծուն: [98]ՔԱ 65.4

    Սուրբ Հոգու միջոցով սրտի վերափոխման մեծ ճշմարտությունը ներկայացված է Քրիստոսի խոսքերի մեջ’ ուղղված Նիկոդեմոսին. «ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել.... Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը’ հոգի է: Մի զարմացիր, որ ասացի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել: Քամին որտեղ ուզում է’ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում, այսպես է ամեն Հոգուց ծնվածը» (Հովհաննես 3.3-8):ՔԱ 66.1

    Պողոս առաքյալը Սուրբ Հոգով ներշնչված գրում է. «Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սերի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ. շնորհքով եք փրկված: Նրա հետ մեզ հարույց, և նրա հետ երկնավորներում նստեցրեց’ Քրիստոս Հիսուսում: Որ նոր եկող դարերում հավիտյան ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսի’ մեզ վրա ցույց տրված քաղցրությունով: Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի միջոցով. և սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է” (Եփեսացիս 2.4-8):ՔԱ 66.2

    Ալյուրի մեջ թաքնված թթխմորը գործում է աննկատ, որպեսզի ամբողջ զանգվածը խմորեցնի. այդպես էլ ճշմարտության խմորն է գործում գաղտնի, լռությամբ և համառորեն, որպեսզի վերափոխի հոգին: Բնական հակումները փափկեցվում ու ենթարկեցվում են: Արմատավորվում են նոր մտքեր, նոր զգացումներ, նոր դրդումներ: [99] Բնավորության նոր չափանիշ է ներկայացվում’ Քրիստոսի կյանքը: Միտքը փոխվում է, ընդունակություններն արթնանում են գործելու նոր ուղղություններով: Մարդը ոչ թե օժտվում է նոր ունակություններով, այլ ունեցած ունակություններն են սրբվում: Արթնանում է խիղճը: Մենք օժտվում ենք բնավորության այնպիսի հատկանիշներով, որ ընդունակ ենք դառնում ծառայելու Աստծուն:ՔԱ 66.3

    Հաճախ հարց է ծագում. այդ ինչո՞ւ կան մարդիկ, ովքեր հայտարարում են, թե հավատում են Աստծո խոսքին, սակայն նրանց մեջ չի երևում ոչ խոսքի, ոչ հոգու և ոչ էլ բնավորության փոփոխություն: Ինչո՞ւ այդքան շատ են այնպիսիք, ովքեր չեն կարողանում տանել, երբ հակառակում են իրենց նպատակներին ու ծրագրերին, ովքեր անսուրբ բնավորություն են դրսևորում, և ում խոսքերը կոպիտ են, հրամայական ու կտրուկ: Նրանց կյանքում նկատվում է այն նույն եսասիրությունը, նույն եսասիրական ցանկությունների բավարարումը, նույն բնավորությունն ու նույն բարկացկոտ խոսելաձևը, ինչ որ աշխարհիկ մարդկանց մոտ: Նկատվում է նույն դյուրազգաց հպարտությունը, մարմնավոր հակումներին տեղիք տալը, բնավորության նույն կամակորությունը, կարծես թե ճշմարտությունը միանգամայն անծանոթ է նրանց: Պատճառն այն է, որ նրանք վերածնված չեն: Նրանք ճշմարտության թթխմորը չեն թաքցրել իրենց սրտում: Այն հնարավորություն չի ունեցել կատարելու իր գործը: Նրանց բնածին և ձեռք բերված չար հակումները չեն հնազանդեցվել դրա վերափոխիչ զորությանը: [100] Նրանց կյանքը ցույց է տալիս Քրիստոսի շնորհի բացակայությունը և անհավատությունը Նրա այն զորության նկատմամբ, որ կարող է վերափոխել բնավորությունը:ՔԱ 66.4

    «Ուրեմն հավատքը լսելուցն է, և լսելը Աստծո խոսքից» (Հռոմեացիս 10.17): Սուրբ Գիրքը բնավորությունը փոխելու մեծ ուժ ունի: Քրիստոսն աղոթեց. «Նրանց սուրբ արա քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է” (Հովհաննես 17.17): Եթե ուսումնասիրում են Աստծո խոսքը և հնազանդվում նրան, ապա այն գործում է սրտի մեջ’ նրանից հեռացնելով ամեն մի անսուրբ հատկություն: Սուրբ Հոգին գալիս է հանդի- մանելու մեղքի համար, և այն հավատը, որ առաջանում է սրտում, գործում է Քրիստոսի հանդեպ ունեցած սիրով’ նմանեցնելով մեզ մարմնով, հոգով և էությամբ Նրա պատկերին: Այդ ժամանակ Աստված կարող է օգտագործել մեզ կատարելու Իր կամքը: Մեզ տրված ուժը գործում է ներսից դեպի դուրս’ դրդելով մեզ մյուսներին հաղորդել այն ճշմարտությունը, որ մեզ է հաղորդվել:ՔԱ 67.1

    Աստծո խոսքի ճշմարտությունները բավարարում են մարդու գործնական մեծ կարիքը’ հոգու դարձի գալը հավատի միջոցով: Չպետք է կարծել, թե այս վեհ սկզբունքները այնքան մաքուր և սուրբ են, որ առօրյա կյանքում անհնարին է կիրառել: Դրանք այն ճշմարտություններն են, որ գործում են երկնքում և ընդգրկում են հավիտենականությունը, մինչդեռ դրանց կենարար ազդեցությունը պետք է միահյուսվի մարդու կյանքի փորձառության հետ: [101] Դրանք պետք է ներթափանցեն կյանքի թե’ մեծ և թե’ փոքր գործերի մեջ:ՔԱ 67.2

    ճշմարտության թթխմորը ընդունելով սրտի մեջ՝ այն կհսկի ցանկությունները, կմաքրի մտքերը և կազնվացնի բնավորությունը: ճշմարտությունը կենդանացնում է մտքի ունակությունները և հոգու ուժերը: Այն ընդլայնում է զգայունության ու սիրո ունակությունները:ՔԱ 68.1

    Այս սկզբունքով ապրող մարդն աշխարհի համար դառնում է առեղծված: Եսասեր, փողամոլ մարդն ապրում է միայն իր համար ապահովելու այս աշխարհի հարստությունը, պատիվը և հաճույքները: Այդպիսի մարդու հաշվարկներից հավիտենական աշխարհը դուրս է մղվում: Սակայն Քրիստոսի հետևորդը չի կլանվի այս ամենով: Հանուն Քրիստոսի նա կաշխատի և կուրանա իր անձը, որպեսզի օգնի հոգիների փրկության մեծ գործին, նրանց, ովքեր մնացել են այս աշխարհում առանց Քրիստոսի և առանց հույսի: Այդպիսի մարդուն աշխարհը չի կարող հասկանալ, քանի որ նրա հայացքում մշտապես հավերժական իրականություններն են: Քրիստոսի սերն Իր փրկագնող զորությամբ մտել է նրա սրտի մեջ: Այս սերը ղեկավարում է բոլոր շարժառիթները և մարդուն վեր է բարձրացնում աշխարհի ապականիչ ազդեցությունից:ՔԱ 68.2

    Մարդկային ընտանիքի ամեն մի անդամի հետ հաղորդակցության մեջ Աստծո խոսքը պետք է սրբագործող ազդեցություն ունենա: ճշմարտության թթխմորը չի ծնի մրցակցության ոգի, առաջինը լինելու ցանկություն կամ փառասիրություն: ճշմարիտ, երկնածին սերը եսամոլ և փոփոխական չէ: Այն կախված չէ մարդկային գովասանքից: Այն սիրտը, որ ընդունել է Աստծո շնորհը, լի է սիրով Աստծո և նրանց հանդեպ, ում համար պատարագվել է Քրիստոսը: [102] «Ես”-ը չի պայքարում ճանաչման համար: Վերջինս սիրում է ուրիշներին ոչ թե այն բանի համար, որ նրանք էլ իրեն են սիրում և հաճելի են իրեն կամ գնահատում են իր արժանիքները, այլ որ նրանք Քրիստոսի գնած սեփականությունն են: Եթե նրա դրդումները, խոսքերը կամ գործերը սխալ են հասկացվում կամ սխալ ներկայացվում, նա չի վիրավորվում, այլ շարունակում է ապրել նույն ձևով: Նա բարի է և խելամիտ, իր մասին համեստ կարծիք ունի, սակայն լցված է հույսով’ միշտ վստահելով Աստծո ողորմությանն ու սիրուն:ՔԱ 68.3

    Առաքյալը հորդորում է մեզ. «Այլ ձեզ կանչող Սուրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքում, որովհետև գրված է. Սուրբ եղեք, որ ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1.15,16): Քրիստոսի շնորհը պետք է ղեկավարի մեր բնավորությունն ու խոսքը: Շնորհի աշխատանքը կնկատվի մեկը մյուսի նկատմամբ ունեցած քաղաքավարի վերաբերմունքի, մեծ հարգանքի և բարի, քաջալերող խոսքերի մեջ: Այդպիսի տան մեջ ներկա է հրեշտակը: Կյանքից անուշահոտություն է բուրում, որ սուրբ խունկի նման բարձրանում է առ Աստված: Սերը դրսևորվում է բարության, հեզության, համբերության և երկայնամտության մեջ:ՔԱ 69.1

    Այդպիսի մարդու դեմքի արտահայտությունը փոխվում է: Սրտում բնակվող Քրիստոսն արտացոլվում է նրանց դեմքերին, ովքեր սիրում են Նրան և պահում են Նրա պատվիրանները: ճշմարտություն է գրված այնտեղ: Ի հայտ է գալիս երկնային քաղցր խաղաղությունը: Բարությունն այնտեղ առավել է արտահայտված, քան մարդկային սերը:ՔԱ 69.2

    ճշմարտության թթխմորը վերափոխում է մարդուն ամբողջությամբ’ դարձնելով անտաշին հղկված, կոպիտին’ մեղմ, եսամոլին’ մեծահոգի: Դրանով սրբվում են մեղավորները և լվացվում Գառան արյունով: Իր կենարար զորությամբ այն ներդաշնակում է միտքը, հոգին և ուժը աստվածային կյանքի հետ: Մարդն իր մարդկային բնությամբ մասնակից է դառնում աստվածային բնությանը: Քրիստոսը փառավորվում է բնավորության գերազանցությամբ և կատարելությամբ: Երբ այս փոփոխությունները կատարված են, հրեշտակները սքանչելի երգ են երգում, և Աստված ու Քրիստոսը ցնծում են այն հոգիների համար, ովքեր ձևավորված են աստվածային նմանությամբ: [103]ՔԱ 69.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents