Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    «Նախ խոտը, ապա հասկը»

    Ըստ Մարկոսի 4.26-29

    Սերմնացանի առակը շատ հարցեր առաջացրեց: Ունկըն- դիրներից ոմանք եզրակացրին, որ Քրիստոսը երկրային թագավորություն չպիտի հաստատի, ինչը շատերի մոտ հետաքրքրասիրություն արթնացրեց, ու նրանք տարակուսանքի մեջ ընկան: Տեսնելով նրանց շփոթությունը’ Քրիստոսն ուրիշ օրինակներ օգտագործեց’ տակավին ջանալով նրանց մտքերն աշխարհիկ թագավորության հույսից ուղղել Աստծո շնորհի աշխատանքի վրա, որ կատարվում է մարդու սրտի մեջ:ՔԱ 40.1

    «Եվ ասում էր. այսպես է Աստծո արքայությունը, որպես թե մի մարդ սերմ գցեր հողի մեջ: Եվ գիշեր ցերեկ քնի և վեր կենա. և սերմը բուսնի և աճի. այնպես որ նա չգիտի: Որովհետև երկիրն ինքն է իրեն պտուղ բերում, առաջ խոտը, հետո հասկը, և նրանից հետո լցված ցորենի հասկի մեջ: Բայց երբ որ պտուղ կտա, շուտով կուղարկի մանգաղը, որովհետև հունձքը հասել է”:ՔԱ 40.2

    Հողագործը, ով «կուղարկի մանգաղը, որովհետև հունձքը հասել է”, չի կարող լինել ուրիշ մեկը, Քրիստոսից բացի: Այդ Նա է, որ վերջին մեծ օրը պիտի հավաքի երկրի բերքը: [63] Բայց սերմ ցանողը ներկայացնում է նրանց, ովքեր աշխատում են Քրիստոսի փոխարեն: Ինչպես ասված է. «սերմը բուսնում է և աճում, այնպես, որ նա չգիտի ինչպես”, և սա չի վերաբերում Աստծո Որդուն: Քրիստոսը քնած չէ, այլ գիշեր ու զօր հսկում է այն, ինչ գտնվում է Իր խնամքի տակ: Նա տեղյակ է, թե ինչպես է սերմը աճում:ՔԱ 40.3

    Սերմի առակը ցույց է տալիս, որ Աստված ղեկավարում է բնության ընթացքը: Սերմն իր մեջ ծլարձակման հատկություն ունի, մի սկզբունք, որ Աստված Ինքն է ներդրել նրա մեջ, առանց որի ինքնըստինքյան բույսն ուժ չէր ունենա աճելու: Մարդը նույնպես իր անելիքն ունի այդ գործում’ խթանելու սերմի աճը: Նա պիտի պատրաստի և պարարտացնի հողն ու սերմը ցանի: Նա պիտի վարի դաշտերը: Բայց կա մի սահման, որից այն կողմ նա ոչինչ անել չի կարող: Մարդու ուժի և իմաստնության շնորհիվ չէ, որ սերմից դուրս է գալիս կենդանի բույս: Մարդն իր բոլոր ուժերն էլ թեկուզ գործի դնի, միևնույնն է, նա կախված կլինի այն Մեկից, Ով Իր ամենակարող ուժի հրաշալի թելերով միմյանց է կապել ցանքսն ու հունձքը:ՔԱ 40.4

    Կյանք կա սերմի մեջ, ուժ կա հողի մեջ, բայց եթե անսահման ուժը չգործի ցերեկ և գիշեր, սերմը պտուղ չի բերի: Տեղատարափ անձրև է պետք չորացած դաշտերը ջրելու համար, արև է պետք տաքացնելու համար, ուժ է պետք հողում թաղված սերմը կենդանացնելու համար: Այն կյանքը, որ Արարիչն է ներդրել, Ինքն էլ միայն կարող է գոյության կանչել: Յուրաքանչյուր սերմ ծլում և յուրաքանչյուր բույս աճում է Աստծո զորությամբ:ՔԱ 41.1

    «Ինչպես որ երկիրը բուսցնում է իր տունկը, և ինչպես որ պարտեզը ծլել է տալիս իր մեջ սերմվածը, այդպես էլ Տեր Եհովան բուսցնելու է արդարությունը և օրհնությունը» (Եսայիա 61.11): Ինչպես սովորական, այնպես էլ հոգևոր ցանքսում, ճշմարտության ուսուցիչը պետք է սկզբից պատրաստի սրտի հողը, պետք է ցանի սերմը, սակայն կյանք առաջացնող զորությունը միայն Աստծուց է: Կա մի սահման, որից այն կողմ մարդկային ջանքն անօգուտ է: [64] Երբ մենք քարոզում ենք խոսքը, չենք կարող հոգուն կենարար ուժ հաղորդել և ստիպել նրան, որ արդարության և գովասանքի պտուղներ բերի: Խոսքի քարոզությունը պետք է զուգորդվի մի ներգործությամբ, որը վեր է մարդկային ուժից: Միայն աստվածային Հոգու միջոցով խոսքը կենդանի և զորավոր կլինի, որպեսզի վերանորոգվի հոգին հավիտենական կյանքի համար: Ահա սա էր փորձում Քրիստոսը տպավորել Իր աշակերտների մեջ: Նա սովորեցնում էր, որ նրանք անձամբ ոչինչ չունեն իրենց աշխատանքը հաջողակ դարձնելու, այլ որ դա Աստծո հրաշագործ զորությունն է, որ արդյունավետ է դարձնում Իր խոսքը:ՔԱ 41.2

    Սերմնացանի աշխատանքը հավատի աշխատանք է: Սերմի ծլարձակման և աճի գաղտնիքը նա ընդունակ չէ հասկանալ: Սակայն նա վստահություն ունի այն միջոցների վրա, որոնց շնորհիվ Աստված բուսականությունը աճեցնում է: Իր սերմը գցելով հողի մեջ’ թվում է, թե նա դեն է գցում այն թանկարժեք հատիկը, որով կարող էր հաց մատակարարել իր ընտանիքին: Սակայն նա հրաժարվում է միայն ներկա բարիքից, որպեսզի ավելի մեծ եկամուտ ստանա: [65] Նա գցում է սերմը’ սպասելով բազմիցս ավելի առատ բերքահավաքի: Այդպես էլ Քրիստոսի ծառաները պիտի աշխատեն’ սպասելով հնձելու ցանված սերմի բերքը:ՔԱ 41.3

    Բարի սերմը կարող է որոշ ժամանակ աննկատ ընկած մնալ մի անհոգ, եսասեր, աշխարհիկ սրտի մեջ, ոչ մի նշան ցույց չտալով, թե արմատ է գցել, բայց հետո, հենց որ Աստծո Հոգին փչում է այդ հոգու վրա, թաքնված սերմը ծլում և վերջապես պտուղ է բերում Աստծո փառքի համար: Մեր կյանքի գործունեության ընթացքում մենք չգիտենք, թե որը կհաջողվի’ ա՞յս, թե՞ այն: Այս հարցի լուծումը մեզ չի վերաբերում: Մենք պարտավոր ենք կատարել մեր գործը, իսկ արդյունքը’ թողնել Աստծուն: «Առավոտանց ցանիր քո սերմը, և իրիկունը թող չդադարի քո ձեռքը” (ժողովող 11.6): Աստծո մեծ ուխտը հայտարարում է, որ «քանի ժամանակ, որ երկիրը կմնա, սերմ ու հունձք... չեն դադարի» (Օննդոց 8.22): Հողագործը վարում և ցանում է’ վստահելով այս խոստումին: Նույն վստահությամբ էլ մենք պիտի ցանենք հոգևոր սերմը’ ապավինելով Նրա հավաստիացմանը. «Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ հետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը, և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի” (Եսայիա 55.11): «Այն, որ գնում է և լաց լինում’ ցանելու սերմը տանելով, կգա ցնծությունով’ իր ցորենի խուրձերը բերելով” (Սաղմոս 126.6):ՔԱ 42.1

    Սերմի ծլարձակումը ներկայացնում է հոգևոր կյանքի սկիզբը, իսկ բույսի աճը քրիստոնյայի զարգացման գեղեցիկ նկարագիրն է: Ինչպես բնության, այնպես էլ շնորհի մեջ առանց աճի կյանք չի կարող լինել: Բույսը կամ պետք է աճի, կամ չորանա: Ինչպես որ բույսն աճում է անաղմուկ, աննըշ- մարելի կերպով, բայց տևական, այդպես է նաև քրիստոնեական կյանքի զարգացումը: Զարգացման յուրաքանչյուր պահի մեր կյանքը կարող է կատարյալ լինել, և եթե Աստծո նպատակը մեզ համար իրականացվում է, ապա անընդհատ առաջըն- թաց կնկատվի: Սրբացումը ողջ կյանքի տևողության գործ է: Երբ մեզ համար առիթներ են ստեղծվում, մեր փորձառությունը մեծանում է, և մեր գիտելիքն’ ավելանում: [66] Մենք դառնում ենք զորեղ’ պատասխանատվություն կրելու համար, և մեր հասունությունը համապատասխան կլինի մեր առավելություն- ներին:ՔԱ 42.2

    Բույսը աճում է’ ստանալով այն, ինչ Աստված կանխորոշել է նրա կյանքն ապահովելու համար: Նա իր արմատները գցում է հողի մեջ, կլանում է արևի լույսը, ցողն ու անձրևը և օդից կենսատու տարրեր ստանում: Այսպես էլ պետք է աճի քրիստոնյան’ համագործակցելով աստվածային միջոցների հետ: [67] Զգալով մեր անօգնական վիճակը’ մենք պարտավոր են օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որ տրված են մեզ ավելի լիարժեք փորձառություն ձեռք բերելու համար: Ինչպես բույսն է արմատավորվում հողի մեջ, այնպես էլ մենք պետք է խոր արմատներ գցենք Քրիստոսի մեջ: Ինչպես բույսն է ստանում արևի լույս, ցող և անձրև, այնպես էլ մենք պետք է բացենք մեր սրտերը Սուրբ Հոգու առաջ: Գործը պիտի արվի «ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6): Եթե մենք մեր մտքերը կենտրոնացնենք Քրիստոսի վրա, Նա կգա մեզ մոտ «անձրևի պես, վերջին անձրևի պես, որ ոռոգում է երկիրը» (Օվսե 6.3): Նա կծագի մեզ համար ինչպես Արդարության Արեգակ, «և բժըշ- կություն պիտի լինի նրա թևերի վրա” (Մաղաքիա 4.2): Մենք «կծաղկենք շուշանի պես», «պիտի կենդանանանք ցորենով և ծաղկենք որթի պես” (Օվսե 14.5,7): Ընդունելով Քրիստոսին որպես մեր անձնական Փրկիչը և մշտապես ապավինելով Նը- րան’ մենք «կաճենք նրանում ամեն բանով, որ է մեր գլուխը”:ՔԱ 43.1

    Ցորենն աճում է’ «նախ խոտը, ապա հասկը և նրանից հետո լցված ցորենի հասկի մեջ»: Սերմը ցանելու, բույսը մշակելու ժամանակ հողագործի նպատակը ցորեն ստանալն է: Նրան հաց է պետք սովածի համար և սերմ’ հետագա բերքի համար: Այդպես էլ աստվածային Հողագործը սպասում է հունձքի’ որպես վարձատրություն Իր աշխատանքի և զոհաբերության: Քրիստոսը ջանում է վերականգնել Իր պատկերը մարդականց սրտերում, և Նա անում է սա այն մարդկանց միջո- ցով, ովքեր հավատում են Իրեն: Քրիստոնեական կյանքի նպատակը պտուղ բերելն է’ Քրիստոսի բնավորության վերարտադրումով հավատացյալի մեջ, որպեսզի այն վերարտադրվի նաև մյուսների մեջ:ՔԱ 43.2

    Բույսն ինքն իր համար չի ծլում, աճում կամ պտուղ բերում, այլ «տալիս է սերմ սերմնացանին և հաց’ ուտողին” (Եսայիա 55.10): Այդպես էլ ոչ մի մարդ պիտի չապրի ինքն իր համար: Քրիստոնյան այս աշխարհում ուրիշների փրկության համար Քրիստոսի ներկայացուցիչն է:ՔԱ 44.1

    Ոչ մի աճ և պտղատվություն չի կարող լինել այն կյանքում, որը կենտրոնացված է «ես»-ի վրա: Եթե դու ընդունել ես Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, պետք է մոռանաս ինքդ քեզ և փորձես օգնել մյուսներին: [68] Խոսիր Քրիստոսի սիրո մասին, պատմիր Նրա բարության մասին: Կատարիր յուրաքանչյուր պարտականություն, որ ծառանում է քո առջև: Ուրիշների բեռը կրիր քո սրտում, և քո ձեռքի տակ եղած բոլոր միջոցները գործի դնելով’ ձգտիր փրկել կորածին: Ընդունելով Քրիստոսի անձնազոհ սիրո և ուրիշների համար աշխատելու Հոգին’ դու կաճես և պտուղ կբերես: Քո բնավորության մեջ կձևավորվեն Սուրբ Հոգու հատկանիշները: Քո հավատը կավելանա, քո համոզմունքները կխորանան, քո սերը կատարյալ կդառնա: Դու ավելի ու ավելի կարտացոլես Քրիստոսի պատկերը այն ամենի մեջ, «ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն է»:ՔԱ 44.2

    «Հոգու պտուղն է’ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիս 5.22,23): [69] Այս պտուղը երբեք չի կարող փչանալ, այլ իր տեսակի պես բերք կտա հավիտենական կյանքի համար:ՔԱ 44.3

    «Բայց երբ պտուղ կտա, շուտով կուղարկի մանգաղը, որովհետև հունձքը հասել է»: Քրիստոսը բուռն փափագով է սպասում, թե երբ պիտի դրսևորվի Իր եկեղեցին: Երբ Քրիստոսի բնավորությունը կատարելապես կկերտվի Իր ժողովրդի մեջ, այն ժամանակ Նա կգա հաստատելու նրանց որպես Իր սեփականությունը:ՔԱ 44.4

    Յուրաքանչյուր քրիստոնյայի առավելությունն է ոչ միայն սպասել Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը, այլ նաև արա- գացնել այն: (Բ Պետրոս 3.12): Եթե բոլոր նրանք, ովքեր դավանում են Նրա անունը, Նրա փառքի համար պտուղ բերեին, ապա որքան արագ ամբողջ աշխարհը կցանվեր Ավետարանի սերմով: Շուտով կհասներ վերջին մեծ հունձքը, և Քրիստոսը կգար հավաքելու թանկարժեք ցորենը: [70]ՔԱ 44.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents