Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տաղանդներ

    Ըստ Մատթեոսի 25.13-30:

    Ձիթենյաց լեռան վրա Քրիստոսին աշակերտների հետ խոսեց Իր երկրորդ գալստյան մասին: Նա նշեց որոշակի նշաններ, որոնք պիտի ցույց տային, թե երբ այն մոտ կլինի, և պատվիրեց աշակերտներին արթուն ու պատրաստ լինել: Նա նորից կրկնեց նախազգուշացումը. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը և ոչ ժամը, որ նրանում մարդի Որդին կգա”: Այնուհետև Նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում արթուն սպասել Իր գալստյանը: ժամանակը պիտի անցկացնել ոչ թե ծուլորեն սպասելով, այլ քրտնաջան աշխատելով: Այս դասը Նա սովորեցրեց տաղանդների առակով:ՔԱ 257.1

    «Որովհետև,- ասաց Նա,- ինչպես մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց և իր ունեցածը նրանց հանձնեց: Եվ մեկին հինգ տաղանդ տվեց, և մյուսին’ երկու, և մյուսին’ մեկ, յուրաքանչյուրին իր կարողության չափ, և շուտով գնաց”:ՔԱ 257.2

    Այն մարդը, որ հեռու երկիր գնաց, խորհրդանշում է Քրիստոսին, որ առակը պատմելուց քիչ հետո այս աշխարհից երկինք պիտի գնար: [326] «Ծառաներն” առակում ներկայացնում են Քրիստոսի հետևորդներին: Մենք ինքներս մեզ չենք պատկանում: Մենք գնված ենք «մեծ գնով» (Ա Կորնթացիս 6.20), «ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկիով... այլ Քրիստոսի պատվական արյունով» (Ա Պետրոս 1.18,19), «որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ և հարություն առավ» (Բ Կորնթացիս 5.15):ՔԱ 257.3

    Բոլոր մարդիկ գնված են այս անսահման գնով: Թափելով այս երկրի վրա երկնքի ամբողջ հարստությունը, հանձին Քրիստոսի մեզ տալով ամբողջ երկինքը’ Աստված գնել է ամեն մի մարդու կամքը, զգացմունքները, միտքն ու հոգին: Հավատացյալ թե անհավատ, բոլորն էլ Տիրոջ սեփականությունն են: Ամենքն էլ կանչված են ծառայելու Նրան, և բոլորից կպահանջվի հաշիվ տալ դատաստանի մեծ օրը’ ելնելով այն բանից, թե ինչպես են արձագանքել այս կանչին:ՔԱ 257.4

    Սակայն բոլորը չէ, որ ընդունում են Աստծո պահանջները: Այդ նրանք են, ովքեր ասում են, թե ծառայում են Քրիստոսին, ովքեր առակում ներկայացված են որպես Նրա ծառաներ:ՔԱ 258.1

    Քրիստոսի հետևորդները փրկագնվել են ծառայելու համար: Մեր Տերը սովորեցնում է, որ կյանքի ճշմարիտ նպատակը ծառայությունն է: Քրիստոսն անձամբ աշխատել է և Իր բոլոր հետևորդներին ծառայության օրենքն է տալիս’ ծառայություն Աստծուն և մարդկանց: Այստեղ Քրիստոսն աշխարհին կյանքի ավելի վսեմ գաղափար ներկայացրեց, քան նրանք երբևէ իմացել էին: Ապրելով այլոց ծառայելու համար’ մարդ շփման մեջ է մտնում Քրիստոսի հետ: Ծառայության օրենքը դառնում է այն կապող օղակը, որ միացնում է մեզ Աստծո և մարդկանց հետ:ՔԱ 258.2

    Քրիստոսն Իր ծառաներին է հանձնում «իր ունեցածը”‘ մի բան, որ պետք է օգտագործվի Նրա համար: Նա տալիս է «ամեն մարդու իր գործը”: Յուրաքանչյուրն իր տեղն ունի երկնային հավիտենական ծրագրում: Յուրաքանչյուրը պիտի աշխատի’ համագործակցելով Քրիստոսի հետ հոգիների փրկության համար: [327] Որքան հավաստի է այն տեղը, որ պատրաստված է մեզ համար երկնային բնակարաններում, այնքան էլ հավաստի է այն հատուկ տեղը, որ որոշված է մեզ համար երկրի վրա, որտեղ պետք է աշխատենք Աստծո համար:ՔԱ 258.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents